Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.
Rafi Shahverdyan 1

Հիմնադիր Հովիվ

Աստծո ժողովուրդ եկեղեցու
հիմնադիր հովիվ վերապատվելի
Ռաֆի Շահվերդյանի
կենսագրությունը

Ռաֆի Շահվերդյանը հանդիսանում է «Աստծո Ժողովուրդ» եկեղեցու
հիմնադիր հովիվը։ Ցավոք սրտի մի քանի տարի առաջ ավարտվեց
երկրի վրա նրա գործունեության ընթացքը և նա գնաց Տիրոջ մոտ։

Ստորև համառոտ նկարագրված է նրա կյանքի և
գործունեության կենսագրությունը։

Կյանքի առաջին տարիները

Ծնվել է 1961թ․-ին, մայիսի 28-ին Իրանի Քալավա գյուղում, Մինասեկան Շահվերդյանի ընտանքիում։ Նրա մայրը լաց էր լինում, երբ ծնվեց, քանի որ ծնվել էր ձեռքի արատով։ Սակայն այս ֆիզիկական արատից Աստված նրա կյանքն այնպես լցրեց ուրախությամբ և խանդավառությամբ, որ նա միշտ ուրախացնում և ծիծաղեցնում էր ուրիշներին: Աստված ժպիտ դրեց դեմքին, որպեսզի նա երբեք չզգա այդ պակասը։

Հայրը վարորդը էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում 7 երեխաներից կրտսերն էր, ուներ 4 եղբայր, 2 քույր։ 5 տարեկանում տեղափոխվել է Թեհրան։ Եղբայրներից ավագը Էդվարդը՝ շատ մեծ ներդրում է ունեցել նրա կյանքում՝ միշտ քաջալերելով սովորել, ուղարկել է օտար լեզուների, հաշվապահական դասընթացների։ Հետագայում Ռաֆին հիշում էր, թե ինչպես էր եղբայրն իրենից գաղտնի հպարտանում նրանով։

Նրա ապաշխարություն սկիզբը

Երբ 17 տարեկան էր, նա երբեմն արձակուրդի ժամանակ գնում էր մոտակա եկեղեցի: Մինչև մի օր ընկերներից մեկը նրան ներկայացրեց Ավետարանի բարի լուրը և առաջարկեց գնալ Թեհրանի կենտրոնական եկեղեցի։ Նրա առաջին հանդիպումը Քրիստոսի հետ այս եկեղեցում էր, և եպիսկոպոս Հայկի քարոզը լսելուց հետո նա սիրտը հանձնում է Քրիստոսին։ Ցավոք, ընկերը, ով նրան ծանոթացրել էր Ավետարանի հետ, որոշ ժամանակ անց հեռացավ Քրիստոսից:

19 տարեկան հասակից մտնում է ծառայության Թեհրանի թաղային եկեղեցիներից մեկում՝ ընդգրկվելով փառաբանության և երիտասարդական ծառայություններում

Ծառայողական աշխատանքը սկսում է կամավոր և ոչ պաշտոնական Մաջիդիեի Շիրին եկեղեցում: Այն օրերին, երբ նա անհամբեր սպասում էր, որ ավելի շատ հոգևոր պարտականություններ կվստահվեն իրեն, մի օր եղբայր Էդվարդը նրան է տալիս Աստվածաշնչից 1 Պետրոս 5։6-ը։ Այս համարի միջոցով Աստված նրան կանչում է համբերատար լինելու, որպեսզի աստիճանաբար պատրաստվի իր ծառայությանը:

Ծառայության առաջին քայլերը

Դրանից հետո որոշ ժամանակ Ղուկաս Եղնազարի առաջնորդությամբ նա քարոզում է Թեհրանի փողոցներում և քաղաքներում և գրքեր վաճառում, մինչև վերջապես 1981 թվականի գարնանը պաշտոնապես հրավիրվում է ծառայելու միաբանության կողմից։

Այսպես, 1981 թվականի հունիսի 16-ին, 20 տարեկանում, և երբ երեք տարի չէր անցել իմ հավատքից, ես մեկնեցի Արաք քաղաք։ Արաքում ծառայության շրջանը գեղեցիկ սկիզբ էր, բայց՝ լի վերելքներով ու վայրէջքներով։ Աստծո դպրոցը միշտ աշակերտներ է ընդունում և երբեք չի փակվում, իսկ մենք ցմահ ուսանողներ ենք:

1983 թվականի աշնանը Արաքից վերադառնում է Թեհրան և 7 տարի աշխատում Աստվածաշնչի ուսուցման կազմակերպությունում՝ նամակագրության միջոցով։ Միաժամանակ եղել է նաև «Եկեղեցու պատգամ» ամսագրի խմբագիրը, ինչպես նաև ծառայել է Մաջիդիե եկեղեցում՝ վերապատվելի Լևոն Հայրապետյանի հսկողությամբ։ Այս եկեղեցում կային տարեց և նախանձախնդիր քույրեր, որոնց աղոթքները նպաստեցին նրա ծառայողական կյանքի առաջընթացին և արգասաբեր լինելուն: Նրանցից շատերը ննջել են ի Տեր, սակայն նրանց հիշատակը միշտ եղել է Ռաֆիի սրտում և նա միշտ երախտապարտ է եղել նրանց։

about us services 1
about us services 2

Հարկ է նշել, որ Ռաֆին շատ մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Ավետարանական եկեղեցիների հիմնադրման, ձևավորման և հոգևոր աճի մեջ: Մեծ է նրա ներդրումը հատկապես կրթական ոլորտում, հիմնադրել է առաջին Աստվածաշնչյան դպրոցը Հայաստանում, մանկապարտեզ:

Ննջեց 61 տարեկան հասակում ՝ մեզ թողնելով հարուստ հոգևոր ժառանգություն: