Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1

1. Ադամ, Սեթ, Ենոս,

2. Կայնան, Մաղաղիել, Հարեդ,

3. Ենոք, Մաթուսաղա, Ղամեք, Նոյի որդիները՝

4. Սեմ, Քամ և Հաբեթ։

5. Հաբեթի որդիները՝ Գոմեր, Մագոգ, Մադա, Հովան, Թոբել, Մոսոք և Թիրաս։

6. Գոմերի որդիները՝ Ասքանազ, Ռիփաթ և Թորգոմա։

7. Հավանի որդիները՝ Եղիսա, Թարսիս, կիտացիներ և ռոդացիներ։

8. Քամի որդիները՝ Քուշ և Մեստրեմ, Փուդ և Քանան։

9. Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Ռեգմա և Սեբեթաքա։ Ռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։

10. Քուշը ծնեց Նեբրոթին. սա սկսեց հզոր լինել երկրի վրա։

11. Մեստրեմը ծնեց լուդացիներին, անամացիներին, լաբացիներին, նեփթուքացիներին,

12. պաթուրեսացիներին, քասլուքացիներին (որտեղից դուրս եկան փղշտացիները) և կափթորացիներին։

13. Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին,

14. հեբուսացիներին, ամորհացիներին և գերգեսացիներին,

15. խևացիներին, արուկեցիներին, ասենացիներին,

16. արուադացիներին, սամարացիներին և ամաթացիներին։

17. Սեմի որդիները՝ Ելամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ, Արամ, Հուս, Հուլ, Գաթեր և Մոսոք։

18. Արփաքսադը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին։

19. Եբերն ունեցավ երկու որդի. մեկի անունը Փաղեկ էր, որովհետև նրա օրոք երկիրը բաժանվեց, իսկ նրա եղբոր անունն էր Հեկտան։

20. Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Ասարմոթին, Հարաքին,

21. Հադորամին, Ուզալին, Դեկլային,

22. Գեբաղին, Աբիմիելին, Սաբային,

23. Ոփիրին, Եվիլային և Հոբաբին։ Սրանք ամենքը Հեկտանի որդիներն են։

24. Սեմ, Արփաքսադ, Սաղա,

25. Եբեր, Փաղեկ, Ռաքավ,

26. Սերուգ, Նաքոր, Թարա,

27. Աբրամ, որ նույն ինքը Աբրահամն է։

28. Աբրահամի որդիները՝ Իսահակ և Իսմայել։

29. Նրանց սերունդները սրանք են. Նաբեոթ՝ Իսմայելի անդրանիկ որդին, Կեդար, Ադբեել, Մաբսամ,

30. Մասմա, Դումա, Մասսե, Քոդադ, Թեմա,

31. Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք Իսմայելի որդիներն են։

32. Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովեին։ Հեկսանի որդիները՝ Սափա և Դեդան։

33. Մադիանի որդիները՝ Գեփա, Ափեր, Ենոք, Աբիդա և Ելդադա։ Սրանք ամենքը Քետուրայի որդիներն են։

34. Աբրահամը ծնեց Իսահակին։ Իսահակի որդիները՝ Եսավ և Իսրայել։

35. Եսավի որդիները՝ Եղիփազ, Ռագուել, Հեուս, Հեգղոմ և Կորխ։

36. Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սեփո, Գոթամ, Կենեզ, Թամնա և Ամաղեկ։

37. Ռագուելի որդիները՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա։

38. Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեկոն, Անա, Դիսոն, Եսեր և Դիսան։

39. Ղոտանի որդիները՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրը՝ Թամնա։

40. Սոբաղի որդիները՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփո և Օնամ։ Սեբեգոնի որդիները՝ Այիա և Անա։

41. Անայի որդին՝ Դիսոն։ Դիսոնի որդիները՝ Ամրան, Եսբան, Հեթրան և Քառան։

42. Եսերի որդիները՝ Բաղղան, Զաավան և Հաական։ Դիսանի որդիները՝ Հուս և Առան։

43. Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին Եդովմի երկրում՝ նախքան մի թագավորի թագավորելը Իսրայելի որդիների վրա։ Բեորի որդին Բաղան էր, և նրա քաղաքի անունն էր Դենհաբա։

44. Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։

45. Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից։

46. Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունն էր Ավիթ։

47. Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։

48. Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց գետի մոտի Ռոբոթից Սավուղը։

49. Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքբորի որդի Բաաղանանը։

50. Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։

51. Ադադն էլ մեռավ։ Եդովմի իշխաններն էին՝ իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ,

52. իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն,

53. իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար,

54. իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք Եդովմի իշխաններն են։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2

1. Սրանք են Իսրայելի որդիները՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար, Զաբուղոն,

2. Դան, Հովսեփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ և Ասեր։

3. Հուդայի որդիները՝ Էր, Օնան և Սելոմ։ Այս երեքը Հուդայի համար ծնվեցին Շավայի աղջկանից՝ քանանացուց։ Հուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ առաջ, և Տերը մեռցրեց նրան։

4. Նրա հարս Թամարը նրա համար ծնեց Փարեսին և Զարային։ Հուդայի բոլոր որդիները հինգն էին։

5. Փարեսի որդիները՝ Եսրոն և Համուլ։

6. Զարայի որդիները՝ Զամբրի, Եթան, Եման, Քալքոլ և Դարա. բոլորը միասին հինգն էին։

7. Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։

8. Եթանի որդին էր Ազարիան։

9. Եսրոնի որդիները, որ ծնվեցին նրա համար, սրանք էին՝ Հերամել, Րամ և Քեղուբա։

10. Րամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Նաասոնին՝ Հուդայի որդիների իշխանին։

11. Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին,

12. Բոոսը ծնեց Օբեդին, Օբեդը ծնեց Հեսսեին։

13. Հեսսեն ծնեց իր անդրանիկ որդուն՝ Եղիաբին, երկրորդին՝ Ամինադաբին, երրորդին՝ Սամաային,

14. չորրորդին՝ Նաթանայելին, հինգերորդին՝ Հռադային,

15. վեցերորդին՝ Ասոմին, և յոթերորդին՝ Դավթին։

16. Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան։ Շարուհեայի որդիները՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել՝ այս երեքը։

17. Աբիգեան ծնեց Ամեսայիին. Ամեսայիի հայրը իսմայելացի Հեթերն էր։

18. Եսրոնի որդի Քաղեբը որդիներ ունեցավ իր կնոջից՝ Ազուբայից և Հերիոթից։ Սրանք են նրա որդիները՝ Հասեր, Սոբաբ և Արդոն։

19. Ազուբան մեռավ, և Քաղեբն իր համար կին առավ Եփրաթին, որը նրա համար ծնեց Հուրին։

20. Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։

21. Դրանից հետո Եսրոնը մտավ Գաղաադի հայր Մաքիրի աղջկա մոտ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Եվ նա նրա համար ծնեց Սեգուբին։

22. Սեգուբը ծնեց Հայերին. սա Գաղաադի երկրում քսաներեք քաղաք ուներ։

23. Գեսուրը և Արամը գրավեցին Հայերի գյուղաքաղաքները, նաև Կանաթին ու նրան ենթակա քաղաքները՝ վաթսուն քաղաք։ Այս ամենը Գաղաադի հայր Մաքիրի որդիներինն էր։

24. Քաղեբ-Եփրաթայում Եսրոնի մեռնելուց հետո Եսրոնի կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Թեկուեի հայր Ասքուրին։

25. Եսրոնի անդրանիկ որդու՝ Հերամելի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամը, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան։

26. Հերամելն ուներ մի ուրիշ կին, որի անունը Ատարա էր. սա Օնամի մայրն էր։

27. Հերամելի անդրանիկ որդու՝ Հռամի որդիներն էին՝ Մաաս, Համին և Ակոր։

28. Օնամի որդիներն էին՝ Սամայի և Հադայի։ Սամայիի որդիներն էին՝ Նադաբ և Աբիսուր։

29. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիհայիլ, որը նրա համար ծնեց Աքբանին և Մողիդին։

30. Նադարի որդիներն էին՝ Սաղադ և Ափփիմ։ Սաղադը մեռավ անորդի։

31. Ափփիմի որդին՝ Հեսսի, Հեսսիի որդին՝ Սեսան, Սեսանի որդին՝ Աղայի։

32. Սամայիի եղբայր Հադայի որդիներն էին՝ Հեթեր և Հովնաթան։ Հեթերը մեռավ անորդի։

33. Հովնաթանի որդիներն էին՝ Փաղեթ և Զազա։ Սրանք Հերամելի որդիներն էին։

34. Սեսանը որդիներ չուներ, այլ միայն աղջիկներ։ Սեսանն ուներ մի եգիպտացի ծառա՝ անունը Հարքա։

35. Սեսանն իր աղջկան կնության տվեց իր ծառա Հարքային, որից նա ծնեց Եթթիին։

36. Եթթին ծնեց Նաթանին, Նաթանը ծնեց Զաբադին.

37. Զաբադը ծնեց Ոփղաղին. Ոփղաղը ծնեց Օբեդին.

38. Օբեդը ծնեց Հեուին. Հեուն ծնեց Ազարիային.

39. Ազարիան ծնեց Քեղեսին. Քեղեսը ծնեց Եղեասային.

40. Եղեասան ծնեց Սոսոմեին. Սոսոմեն ծնեց Սեղղումին.

41. Սեղղումը ծնեց Հեկամիային. Հեկամիան ծնեց Եղիսամային։

42. Հերամելի եղբայր Քաղեբի որդիներն էին Մեսան՝ նրա անդրանիկը, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները։

43. Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափուա, Ռոկոմ և Սեմայի։

44. Սեմային ծնեց Հռաամին՝ Հարկաամի հորը. Ռոկոմը ծնեց Սամայիին։

45. Սամայիի որդին էր Մաոնը. Մաոնը Բեթսուրի հայրն էր։

46. Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Մոսանին և Գազեզին։ Առանը Գազեզի հայրն էր։

47. Հադայիի որդիները՝ Հռագեմ, Հովաթամ, Գեսան, Փաղետ, Գեփա և Սագափ։

48. Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային։

49. Նա ծնեց նաև Սագափին՝ Մադմանայի հորը, և Շավային՝ Մաքաբենայի և Գաբաայի հորը։ Քաղեբի աղջիկն էր Աքսան։

50. Եփրաթի անդրանիկ որդու՝ Ովրի որդու՝ Քաղեբի որդիները սրանք են՝ Սոփաղ՝ Կարիաթարիմի հայրը,

51. Սաղմոն՝ Բեթլեհեմի հայրը, Նարեփ՝ Բեթկադերի հայրը։

52. Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիները՝ Հարոե, համենուքոթացիների կեսը։

53. Կարիաթարիմի տոհմերը՝ հեթերացիներ, փութացիներ, սամաթացիներ և մասարացիներ։ Սրանցից առաջացան սաարացիները և եսթավուղացիները։

54. Սաղմոնի որդիներն էին Բեթլեհեմը, նետոփաթացիները, Ատարոթը, Հովաբի տունը և համենաքթացիների կեսը, սարացիները։

55. Գաբեսում բնակվող դպիրների տոհմերն էին՝ թարգաթացիներ, սամաթացիներ և սոկաթացիներ։ Սրանք Ռեքաբի տան հայր Եմաթից առաջացած կենեցիներն էին։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 3

1. Սրանք էին Դավթի որդիները, որոնք ծնվեցին Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամնոնը՝ հեզրայելացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիելը՝ կարմելացի Աբիգեայից,

2. երրորդը՝ Աբիսողոմը՝ Գեսուրի թագավոր Թոլմիի դուստր Մաաքայի որդին, չորրորդը՝ Ադոնիան՝ Ագգիթի որդին,

3. հինգերորդը՝ Սափատիան՝ Աբիտալից, և վեցերորդը՝ Հեթրամը՝ իր Եգլա կնոջից։

4. Այս վեցը նրա համար ծնվեցին Քեբրոնում։ Դավիթն այնտեղ թագավորեց յոթ տարի և վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագավորեց Երուսաղեմում։

5. Երուսաղեմում նրա համար ծնվեցին Սամաան, Սոբաբը, Նաթանը և Սողոմոնը. այս չորսը ծնվեցին Ամիելի աղջիկ Բերսաբեեից։

6. Նաև Հաբաարը, Եղիսաման, Եղիփաղետը,

7. Նոքան, Նափեկը, Հափիեն,

8. Եղիսաման, Եղիադան և Եղիփաղետը՝ այս ինը։

9. Սրանք բոլորը Դավթի որդիներն էին, բացի հարճերի որդիներից և սրանց քույր Թամարից։

10. Սողոմոնի որդին էր Ռոբովամը, նրա որդին՝ Աբիան, նրա որդին՝ Ասան, նրա որդին՝ Հոսափատը,

11. նրա որդին՝ Հովրամը, նրա որդին՝ Օքոզիան, նրա որդին՝ Հովասը,

12. նրա որդին՝ Ամասիան, նրա որդին՝ Ազարիան, նրա որդին՝ Հովաթամը,

13. նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն,

14. նրա որդին՝ Ամոնը, նրա որդին՝ Հովսիան։

15. Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։

16. Հովակիմի որդիները՝ Հեքոնիա և Սեդեկիա։

17. Հեքոնիայի որդիները՝ Ասիր, նրա որդիները՝ Սաղաթիել,

18. Մաղքիրամ, Փադայիա, Սանեսար, Հեկամիա, Օսամա և Նադաբիա։

19. Փադայիայի որդիները՝ Զորաբաբել և Սիմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մեսուղամ, Անանիա, և սրանց քույրը՝ Սաղոմիթ.

20. ապա նաև՝ Ասուբա, Ոհող, Բարաքիա, Ասադիա և Հոսաբհեսեդ՝ այս հինգը։

21. Անանիայի որդիները՝ Փաղատիա և Եսայիա, նաև Հռափայիայի որդիները, Ոռնայի որդիները, Աբդիայի որդիները, Սեքենիայի որդիները։

22. Սեքենիայի որդիները՝ Սեմայիա, Սեմայիայի որդիները՝ Քետտուս, Իգաղ, Բերիա, Նաարիա և Սափատ՝ այս վեցը։

23. Նաարիայի որդիները՝ Եղիովենայի, Եզեկիա և Եզրիկամ՝ այս երեքը։

24. Եղիովենայիի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուր, Հոհանան, Դաղայիա և Անանի՝ այս յոթը։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 4

1. Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոն, Քարմի, Ովր և Սոբաղ։

2. Սոբաղի որդին՝ Ռեայիան, Հեթի հայրն էր. Հեթը Աքիմայի և Ղաադի հայրն էր։ Սրանք սաարացիների տոհմերն են։

3. Սրանք են Աբիեթամի որդիները՝ Հեզրայել, Հեսմա և Հեդբաս։ Սրանց քրոջ անունն էր Եսելերիոն։

4. Փանուելը Գեդորի հայրն էր, իսկ Եզերը՝ Օսայի հայրը։ Սրանք են Բեթլեհեմի հայր Եփրաթի անդրանիկի՝ Ովրի որդիները։

5. Թեկուեի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Եղաա և Նաարա։

6. Նաարան նրա համար ծնեց Օքոզամին, Օփերին, Թեմանին և Ահասթարիին։ Սրանք Նաարայի որդիներն են։

7. Եղաայի որդիները՝ Սարեթ, Սահառ և Եթնան։

8. Կոսը Ենոբի ու Սոբեբայի և Հարումի որդի Ահարհելի տոհմերի հայրն էր։

9. Գաբեսն իր եղբայրներից արժանավոր էր. նրա մայրը նրա անունը Գաբես դրեց՝ ասելով. «Ցավով ծնեցի»։

10. Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։

11. Սոհայի եղբայր Քեղուբը Մաքիրի հայրն էր, որը Եսթոնի հայրն էր։

12. Եսթոնը ծնեց Բեթոափային, Փասեին և Իրնաասի հորը՝ Թունային։ Սրանք են Հռեքայի մարդիկ։

13. Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա։ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։

14. Մաոնաթային Եփրանի հայրն էր, իսկ Սարայիան Գե-Քարսիմի* հայրն էր, որը Հովաբի հայրն էր, որովհետև նրանք հյուսներ էին։

15. Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Իրու, Էլա և Նաամ։ Էլայի որդին՝ Կենեզ։

16. Հալելելի որդիները՝ Զիփ, Զիփա, Թիրիա և Ասարել։

17. Եզրայի որդիները՝ Հեթեր, Մորադ, Ափեր և Հաղոն։ Հեթերի կինը ծնեց Մարիամին, Սամայիին և Եսեթոմի հորը՝ Հեսբանին։

18. Նրա հրեա կինը ծնեց Գեդորի հորը՝ Հարեդին, Սոքովի հորը՝ Քաբերին, և Զանովի հորը՝ Հեքթիելին։ Սրանք Մորադի առած կնոջ՝ փարավոնի դուստր Բեթիայի որդիներն են։

19. Նայեմի քրոջ՝ Օդիայի կնոջ որդիները՝ Գարմին Կեիլայի հայրը և մաքաթացի Եսթեմովը։

20. Սիմոնի որդիները՝ Ամնոն, Հռինա, Բենանան և Թիղոն։ Հեսսիի որդիները՝ Զոհեթ և Բենզոհեթ։

21. Հուդայի որդու՝ Սելոմի որդիները՝ Ղեքայի հայրը՝ Էր, Մարեսայի հայրը՝ Ղաադա, և Ասբեայի տան՝ բեհեզագործների տան տոհմերը։

22. Նաև Հովակիմը և Քուզեբայի մարդիկ, Հովաս և Սարափ, որոնք Մովաբի և Հասուբի-Լեհեմի վրա իշխեցին։ Բայց այս բաները հին են։

23. Սրանք բրուտներ էին, բնակվում էին Նեթայիմում և Գադերայում՝ թագավորի մոտ, և աշխատում էին նրա համար։

24. Շմավոնի որդիները՝ Նամուել, Համին, Հարիբ, Զարա և Սավուղ։

25. Սավուղի որդին՝ Սեղղում, նրա որդին՝ Մաբսամ, և նրա որդին՝ Մասմա։

26. Մասմայի որդիները՝ Ամուել, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։

27. Սեմեին ուներ տասնվեց տղա և վեց աղջիկ, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին. նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների չափ չբազմացավ։

28. Նրանք բնակվում էին Բերսաբեեում, Մոլադայում, Ասար-Սուաղում,

29. Բաղայում, Ասեմում, Թուղադում,

30. Բաթուելում, Հորմայում, Սիկելակում,

31. Բեթմարքաբոթում, Ասեր-Սուսիմում, Բեթբարեիում և Սագարիմում։ Սրանք էին նրանց քաղաքները մինչև Դավթի թագավորությունը։

32. Եվ դրանց գյուղերը՝ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան և Ասան՝ հինգ քաղաք,

33. և սրանց շուրջը գտնվող բոլոր գյուղերը՝ մինչև Բաաղ։ Սրանք են նրանց բնակավայրերն ու ազգաբանությունը։

34. Մոսոբաբ, Համլեք, Ամասիայի որդի Հովսան.

35. Հովել, Ասիելի որդու՝ Սարայիայի որդու՝ Հոսաբիայի որդի Հեու.

36. Եղիովենայի, Հեկեբա, Հասուիա, Ասայիա, Ադիել, Հեսիմիել և Բանեա.

37. Սեմայիայի որդու՝ Սամարիի որդու՝ Հեդայիայի որդու՝ Աղոնի որդու՝ Սեփեիի որդի Զիզան։

38. Այս անուն առ անուն հիշվածները իշխաններ էին իրենց տոհմերում, և նրանց հայրերի տները շատ էին տարածվել։

39. Նրանք գնացին մինչև Գեդորի մուտքը, մինչև ձորի արևելյան կողմը, որպեսզի արոտավայր որոնեն իրենց հոտերի համար։

40. Նրանք գտան առատ ու լավ արոտավայրեր և մի ընդարձակ, խաղաղ ու հանդարտ երկիր, որովհետև առաջ այնտեղ Քամի սերունդներն էին բնակվում։

41. Իրենց այս անուններով արձանագրված մարդիկ Հուդայի Եզեկիա թագավորի օրոք եկան և ջարդեցին նրանց վրանները, այնտեղ գտնվող նրանց բնակավայրերը, բնաջնջեցին նրանց ու նրանց փոխարեն բնակվեցին մինչև այսօր, որովհետև այնտեղ արոտավայրեր կային իրենց հոտերի համար։

42. Նրանցից, այսինքն՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ գնաց Սեիր լեռը։ Հեսսիի որդիները՝ Փաղատիան, Նաարիան, Հռափայիան և Օզիելը, նրանց գլխավորներն էին։

43. Նրանք կոտորեցին ամաղեկացի փախստականների մնացորդներին և այնտեղ բնակվեցին մինչև այսօր։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5

1. Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։

2. Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։

3. Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։

4. Հովելի որդիները. նրա որդին՝ Սեմայիա, նրա որդին՝ Գոգ, նրա որդին՝ Սեմեի,

5. նրա որդին՝ Միքա, նրա որդին՝ Ռեայիա, նրա որդին՝ Բաաղ։

6. Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։

7. Նրա եղբայրների՝ իրենց տոհմերով ազգահամարի մեջ արձանագրվելիս գլխավորն էր Հեիելը, հետո՝ Զաքարիան

8. և Հովելի որդու՝ Սեմայի որդու՝ Ազազի որդին՝ Բաղան։ Նա բնակվում էր Արոերում՝ մինչև Նաբավ և Բեելմոն։

9. Նա բնակվեց արևելյան կողմում՝ Եփրատ գետից մինչև անապատը, որովհետև նրանց անասունները շատացել էին Գաղաադի երկրում։

10. Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, որոնք իրենց ձեռքով ընկան։ Եվ բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադի արևելյան բոլոր կողմերում։

11. Գադի որդիները բնակվեցին սրանց դիմաց՝ Բասանի երկրում, մինչև Սելքա։

12. Գլխավորն էր Հովելը, երկրորդը՝ Սափամը, ապա՝ Հունային և Սափատը Բասանում։

13. Նրանց եղբայրներն ըստ իրենց ազգատոհմերի՝ Միքայել, Մեսուղամ, Սաբեե, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր՝ այս յոթը։

14. Սրանք Բուզի որդու՝ Հաքդովի որդու՝ Հեսիսայի որդու՝ Միքայելի որդու՝ Գաղաադի որդու՝ Հարոայի որդու՝ Հուրիի որդի Աբիքելի որդիներն էին։

15. Գունիի որդու՝ Աբդիելի որդի Աքին նրանց ազգատոհմի գլխավորն էր։

16. Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։

17. Նրանք ամենքը ազգահամարի մեջ գրվեցին Հուդայի Հովաթամ թագավորի և Իսրայելի Հերոբովամ թագավորի օրոք։

18. Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։

19. Նրանք պատերազմ մղեցին հագարացիների՝ հետուրացիների, նափեսացիների և նոդաբացիների դեմ

20. և հաղթեցին նրանց։ Հագարացիներն ու բոլոր նրանք, որ նրանց հետ էին, մատնվեցին նրանց ձեռքը, որովհետև պատերազմի ժամանակ նրանք աղաղակեցին Աստծուն, և նա լսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։

21. Նրանք գերեվարեցին նրանց անասունները՝ հիսուն հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ և հարյուր հազար մարդ։

22. Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։

23. Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։

24. Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։

25. Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։

26. Եվ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագավորի հոգին, որ նույն ինքը Թագղաթ-Փաղասարն է, և նա գերի տարավ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին. նրանց տարավ Քաղա, Քաբոր, Հարա և Գոզան գետը, որտեղ մնում են մինչև այսօր։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6

1. Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։

2. Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։

3. Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես, և դուստրը՝ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար։

4. Եղիազարը Փենեհեսի հայրն էր, Փենեհեսը Աբիսուայի հայրն էր,

5. Աբիսուան Բոկկիի հայրն էր, Բոկկին Օզիի հայրն էր,

6. Օզին Զարիայի հայրն էր, Զարիան Մարիոթի հայրն էր,

7. Մարիոթը Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր,

8. Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Աքիմաասի հայրն էր,

9. Աքիմաասը Ազարիայի հայրն էր, Ազարիան Հոհանանի հայրն էր,

10. Հոհանանը Ազարիայի հայրն էր. սա նա է, որ քահանայություն արեց Երուսաղեմում՝ Սողոմոնի կառուցած տաճարում։

11. Ազարիան Ամարիայի հայրն էր, Ամարիան Աքիտովբի հայրն էր,

12. Աքիտովբը Սադոկի հայրն էր, Սադոկը Սեղղումի հայրն էր,

13. Սեղղումը Քեղկիայի հայրն էր, Քեղկիան Ազարիայի հայրն էր,

14. Ազարիան Սարայիայի հայրն էր, իսկ Սարայիան Հոսեդեկի հայրն էր։

15. Հոսեդեկը գերի տարվեց, երբ Տերը Հուդայի և Երուսաղեմի բնակչությանը գերության ուղարկեց Նաբուգոդոնոսորի ձեռքով։

16. Ղևիի որդիները՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։

17. Գերսոնի որդիների անունները սրանք են՝ Ղոբենի և Սեմեի։

18. Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։

19. Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի։

20. Գերսոնի որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Հեթ, նրա որդին՝ Զամմա,

21. նրա որդին՝ Հովաք, նրա որդին՝ Ադդով, նրա որդին՝ Զարա, նրա որդին՝ Հաթրի։

22. Կահաթի որդիները՝ Ամինադաբ, նրա որդին՝ Կորխ, նրա որդին՝ Ասիր,

23. նրա որդին՝ Եղկանա, նրա որդին՝ Աբիասափ, նրա որդին՝ Ասիր,

24. նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Ուրիել, նրա որդին՝ Ոզիա, նրա որդին՝ Սավուղ։

25. Եղկանայի որդիները՝ Ամեսայի և Աքիմոթ։

26. Աքիմոթի որդին՝ Եղկանա, Եղկանայի որդին՝ Սուփի, նրա որդին՝ Նահաթ,

27. նրա որդին՝ Եղիաբ, նրա որդին՝ Հերոամ, նրա որդին՝ Եղկանա։

28. Սամուելի որդիները. նրա անդրանիկը՝ Հովել, երկրորդը՝ Աբիա։

29. Մերարիի որդիները՝ Մոողի, նրա որդին՝ Ղոբենի, նրա որդին՝ Սեմեի, նրա որդին՝ Օզա,

30. նրա որդին՝ Սամաա, նրա որդին՝ Անգիա, նրա որդին՝ Ասայիա։

31. Սրանք են նրանք, որոնց Դավիթը կարգեց երգեցողության պաշտոնին Տիրոջ տանը՝ տապանակը նրա մեջ դնելուց հետո։

32. Նրանք երգեցողությամբ ծառայում էին ժողովի վրանի առաջ, մինչև որ Սողոմոնը Երուսաղեմում կառուցեց Տիրոջ տունը. նրանք իրենց պաշտոնը կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի։

33. Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝

34. որդին Եղկանայի՝ որդին Հերոամի՝ որդին Եղիելի՝ որդին Թովայի՝

35. որդին Սուփիի՝ որդին Եղկանայի՝ որդին Մաաթի՝ որդին Ամեսայիի՝

36. որդին Եղկանայի՝ որդին Հովելի՝ որդին Ազարիայի՝ որդին Սոփոնիայի՝

37. որդին Թաաթի՝ որդին Ասիրի՝ որդին Աբիասափի՝ որդին Կորխի՝

38. որդին Իսահառի՝ որդին Կահաթի՝ որդին Ղևիի՝ որդին Իսրայելի։

39. Նրա եղբայր Ասափը նրա աջ կողմում էր կանգնում։ Ասափը՝ որդին Բարաքիայի՝ որդին Սամուայի՝

40. որդին Միքայելի՝ որդին Բաասիայի՝ որդին Մեղքիայի,

41. որդին Աթանիի՝ որդին Զարայի՝ որդին Ադայիայի՝

42. որդին Եթանի՝ որդին Զամմայի՝ որդին Սեմեիի՝

43. որդին Հեթի՝ որդին Գերսոնի՝ որդին Ղևիի։

44. Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝

45. որդին Ասաբիայի՝ որդին Ամասիայի՝ որդին Քեղկիայի՝

46. որդին Ամասիի՝ որդին Բանիի՝ որդին Սամերի՝

47. որդին Մոողիի՝ որդին Մուսիի՝ որդին Մերարիի՝ որդին Ղևիի։

48. Նրանց եղբայրները՝ ղևտացիները, նվիրված էին Աստծու տան խորանի ամբողջ ծառայությանը։

49. Բայց Ահարոնն ու նրա որդիները ողջակեզ էին այրում ողջակեզների սեղանի վրա և խունկ ծխում խունկի սեղանի վրա, կատարում էին սրբությունների սրբության բոլոր գործերը՝ քավություն անելու համար Իսրայելին ըստ այն ամենի, որ հրամայել էր Աստծու ծառա Մովսեսը։

50. Սրանք են Ահարոնի որդիները. նրա որդին՝ Եղիազար, նրա որդին՝ Փենեհես, նրա որդին՝ Աբիսուա,

51. նրա որդին՝ Բոկկի, նրա որդին՝ Օզի, նրա որդին՝ Զարիա,

52. նրա որդին՝ Մարիոթ, նրա որդին՝ Ամարիա, նրա որդին՝ Աքիտովբ,

53. նրա որդին՝ Սադոկ, նրա որդին՝ Աքիմաաս։

54. Սրանք են նրանց բնակավայրերն իրենց գյուղերով, իրենց հատկացված սահմաններով։ Ահարոնի որդիներին՝ Կահաթի տոհմին (որովհետև վիճակը նրանց ընկավ),

55. Հուդայի երկրում տվեցին Քեբրոնը և նրա շրջակայքի ագարակները,

56. բայց այդ քաղաքի արտերն ու նրա գյուղերը տվեցին Հեփոնեի որդի Քաղեբին։

57. Ահարոնի որդիներին տվեցին ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը, Լեբնան և նրա ագարակները, Հաթիրն ու Եթիմովը՝ իր ագարակներով,

58. Քիլենը՝ իր ագարակներով, Դաբիրը՝ իր ագարակներով,

59. Ասանը՝ իր ագարակներով, և Բեթսամյուսը՝ իր ագարակներով։

60. Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։

61. Կահաթի որդիներին՝ այս ցեղի մնացորդներին, Մանասեի կես ցեղի բաժնից վիճակով տրվեց տասը քաղաք։

62. Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տրվեց տասներեք քաղաք։

63. Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակով տրվեց տասներկու քաղաք։

64. Իսրայելի որդիները ղևտացիներին տվեցին այս քաղաքներն ու դրանց ագարակները։

65. Նրանք Հուդայի որդիների ցեղից, Շմավոնի որդիների ցեղից և Բենիամինի որդիների ցեղից վիճակով տվեցին այս քաղաքները և դրանք հիշատակեցին անուններով։

66. Կահաթի որդիներից մի քանիսին բաժին ընկած քաղաքները Եփրեմի ցեղից էին։

67. Ապաստանի քաղաքներից նրանց տվեցին Սյուքեմն ու նրա ագարակները Եփրեմի լեռան շրջանում, նաև Գազերը՝ իր ագարակներով,

68. Հեկնամը՝ իր ագարակներով, Բեթորոնը՝ իր ագարակներով,

69. Այեղոնը՝ իր ագարակներով, և Գեթրեմոնը՝ իր ագարակներով։

70. Մանասեի կես ցեղից Կահաթի որդիների մնացած տոհմին տվեցին Աները՝ իր ագարակներով, և Հեբղաամը՝ իր ագարակներով։

71. Գերսոնի որդիներին Մանասեի կես ցեղի տոհմից տվեցին Բասանում գտնվող Գողանը՝ իր ագարակներով, Աստարովթը՝ իր ագարակներով,

72. Իսաքարի ցեղից՝ Կադեսը՝ իր ագարակներով, Դաբարաթը՝ իր ագարակներով,

73. Ռամոթը՝ իր ագարակներով, Անամը՝ իր ագարակներով,

74. Ասերի ցեղից՝ Մասաղը՝ իր ագարակներով, Աբդոնը՝ իր ագարակներով,

75. Հուկոկը՝ իր ագարակներով, Րոոբը՝ իր ագարակներով,

76. Նեփթաղիմի ցեղից՝ Գալիլեայում գտնվող Կադեսը՝ իր ագարակներով, Համմոնը՝ իր ագարակներով, և Կարիաթեմը՝ իր ագարակներով։

77. Մերարիի որդիների մնացածներին՝ Զաբուղոնի ցեղից, տվեցին Ռեմոնը՝ իր ագարակներով, Թաբորը՝ իր ագարակներով.

78. Հորդանան գետի այն կողմում՝ Երիքովի մոտ, Հորդանան գետից դեպի արևելք Ռուբենի ցեղից տվեցին անապատում գտնվող Բոսորը՝ իր ագարակներով, և Հասսան՝ իր ագարակներով,

79. Կադեմոթը՝ իր ագարակներով, Մեփայաթը՝ իր ագարակներով,

80. Գադի ցեղից՝ Գաղաադում գտնվող Ռամոթը՝ իր ագարակներով, Մանայիմը՝ իր ագարակներով,

81. Եսբոնը՝ իր ագարակներով, և Հազերը՝ իր ագարակներով։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7

1. Սրանք են Իսաքարի որդիները՝ Թողա, Փուա, Հասուբ և Սամրոն՝ այս չորսը։

2. Թողայի որդիները՝ Օզի, Հռեփայիա, Հերիել, Հեմայի, Հեբսամ և Սամուել, որոնք իրենց հոր՝ Թողայի տան գլխավորները և իրենց ազգի քաջազուններն էին։ Նրանց թիվը Դավթի օրոք քսաներկու հազար վեց հարյուր էր։

3. Օզիի որդին՝ Հեզերիա, Հեզերիայի որդիները՝ Միքայել, Աբդիա, Հովել և Հեսիա՝ այս հինգը, որոնք բոլորն էլ գլխավորներ էին։

4. Նրանց հետ իրենց հայրերի տոհմերից՝ իրենց ազգատոհմի մեջ, կար պատերազմական զորագնդեր կազմող երեսունվեց հազար մարդ, որովհետև շատ էին նրանց կանայք ու որդիները։

5. Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր ցեղերի մեջ քաջազուններ էին, և ըստ իրենց ազգահամարի՝ բոլորը ութսունյոթ հազար հոգի էին։

6. Բենիամինի որդիները՝ Բաղա, Բոքոր և Հեդիել՝ այս երեքը։

7. Բաղայի որդիները՝ Եսբոն, Օզի, Օզիել, Հերիմոթ և Իրի. այս հինգը իրենց ազգատոհմի գլխավորներն ու քաջազուններն էին. նրանց ազգահամարը քսաներկու հազար երեսունչորս հոգի էր։

8. Բոքորի որդիները՝ Զամիրա, Հովաս, Եղիազար, Եղիոենայի, Ամրի, Հերիմոթ, Աբիա, Անաթոթ և Գաղամեթ. սրանք ամենքը Բոքորի որդիներն էին.

9. սրանք իրենց ցեղերի մեջ, ըստ իրենց ազգատոհմերի, գլխավորներ և քաջազուններ էին. իրենց ազգահամարում բոլորը քսան հազար երկու հարյուր հոգի էին։

10. Հեդիելի որդին էր Բաղղանը. Բաղղանի որդիները՝ Հեուս, Բենիամին, Ավոթ, Քանանա, Զեթան, Թարսիս և Աքիսար.

11. սրանք ամենքը Հեդիելի որդիներն էին՝ քաջազուն, գլխավորներն իրենց տոհմերի, որոնք պատերազմելու պատրաստ տասնյոթ հազար երկու հարյուր հոգի էին։

12. Սուփիմն ու Օփիմը Իրի որդիներն էին, Հուսիմը՝ Աքերի որդին։

13. Նեփթաղիմի որդիները՝ Հասիել, Գունի, Հասեր և Սեղղում, որոնք Բաղղայի որդիներն էին։

14. Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։

15. Մաքիրը կին առավ Օփիմի և Սափիմի համար. Մաքիրի քրոջ անունն էր Մաաքա։ Մաքիրի երկրորդ որդին էր Սալպաադը. Սալպաադն ունեցավ միայն աղջիկներ։

16. Մաքիրի կինը՝ Մաաքան, մի որդի ծնեց և նրա անունը դրեց Փարես. նրա եղբոր անունն էր Սարես. նրա որդիներն էին Ուղամը և Րոկոմը։

17. Ուղամի որդին էր Բեդանը։ Սրանք էին Մանասեի որդու՝ Մաքիրի որդու՝ Գաղաադի որդիները։

18. Նրա քույրը՝ Մողեքեթը, ծնեց Եսուդին, Աբիեզերին և Մաալային։

19. Սեմիդայի որդիներն էին Աքիանը, Սյուքեմը, Ղակեին և Անիամը։

20. Եփրեմի որդիները՝ Սուտաղա, նրա որդին՝ Բարադ, նրա որդին՝ Թաաթ, նրա որդին՝ Եղիադա, և նրա որդին՝ Թաաթ։

21. Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։

22. Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։

23. Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։

24. Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։

25. Նրա որդին՝ Հռափե, նրա որդին՝ Հռասեփ, նրա որդին՝ Թաան,

26. նրա որդին՝ Ղաադան, նրա որդին՝ Ամիուդ, նրա որդին՝ Եղիսամա,

27. նրա որդին՝ Նավե, և նրա որդին՝ Հեսու։

28. Նրանց կալվածքներն ու բնակավայրերն էին՝ Բեթելն իր գյուղերով, արևելյան կողմից՝ Նաարանը, արևմտյան կողմից՝ Գազերն իր գյուղերով և Սյուքեմն իր գյուղերով մինչև Գայա ու դրա գյուղերը։

29. Իսկ Մանասեի որդիների կողմերում՝ Բեթսանը՝ իր գյուղերով, Թանաքը՝ իր գյուղերով, Մակեդդովը՝ իր գյուղերով և Դորը՝ իր գյուղերով։ Այստեղ էին բնակվում Իսրայելի որդի Հովսեփի որդիները։

30. Ասերի որդիները՝ Հեմնա, Հեսուա, Հեսուի և Բարիա ու նրանց քույր Սարա։

31. Բարիայի որդիները՝ Քաբեր և Մեղքիել, որը Բարսայիթի հայրն էր։

32. Քաբերը ծնեց Հափաղեթին, Սոմերին, Քոթամին և նրանց քույր Սողանին։

33. Հափաղեթի որդիները՝ Փասաք, Բամայել և Ասուաթ. սրանք Հափաղեթի որդիներն են։

34. Սոմերի որդիները՝ Աքի, Հռաոգա, Օբա և Արամ։

35. Նրա եղբայր Հելեմի որդիները՝ Սոփա, Համանա, Սելես և Ամաղ։

36. Սոփայի որդիները՝ Սուա, Առնափար, Սուաղ, Բարի, Հեմրա,

37. Բասար, Օդ, Սամմա, Սաղիսա, Հեթրան և Բեերա։

38. Հեթերի որդիները՝ Հեփոնե, Փասփառ և Արա։

39. Օղայի որդիները՝ Արահ, Անիել և Հոասիա։

40. Սրանք ամենքը Ասերի որդիներն էին՝ ազգատոհմերի գլխավորներ, ընտիր քաջազուններ և գլխավոր իշխաններ։ Ըստ նրանց ազգահամարի՝ պատերազմող զորքի մեջ նրանց թիվը քսանվեց հազար մարդ էր։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8

1. Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկ որդուն, երկրորդին՝ Ասբելին, երրորդին՝ Աարային,

2. չորրորդին՝ Նովային, և հինգերորդին՝ Ռափային։

3. Բաղայի որդիները՝ Ադար, Գերա, Աբիուդ,

4. Աբիսուա, Նեեման, Աքուք,

5. Գերա, Սուփան և Քիրամ։

6. Սրանք են Աքուդի որդիները, որոնք ազգատոհմերի գլխավորներ էին Գաբայի բնակիչների մեջ և նրանց աքսորեցին Մանաքաթ։

7. Նեեման, Աքիա և Գերա, որը աքսորեց նրանց և ծնեց Օզային և Աքիուդին։

8. Սաարիմը որդիներ ունեցավ Մովաբի երկրում իր կանանց՝ Հուսիմին և Բաարային հետ ուղարկելուց հետո։

9. Եվ իր կին Գոդեսից ունեցավ Հոբաբին, Սաբիային, Մեսային, Մեղքամին,

10. Հեուսին, Սեքիային և Մուրմային։ Սրանք նրա որդիներն են՝ ազգատոհմերի գլխավորները։

11. Նա Հուսիմից ունեցել էր Աբիտոբին և Եղբաաղին։

12. Եղբաաղի որդիները՝ Եբեր, Միսաամ և Սամեր, որը կառուցեց Օնոն, Ղոդը և նրա գյուղերը.

13. Բարիան և Սեման, որոնք ազգատոհմերի գլխավորներն էին Այեղոնում բնակվողների մեջ, քշեցին Գեթի բնակիչներին։

14. Բարիայի որդիները՝ Աքիո, Սոսեք, Հերիմոթ,

15. Զաբադիա, Արադ, Եդեր,

16. Միքայել, Հեսփա և Հոքա։

17. Եղբաաղի որդիները՝ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր,

18. Հեսամարի, Հեզղիա և Հոբաբ։

19. Սեմեիի որդիները՝ Հակիմ, Զեքրի, Զաբթի,

20. Եղիենայի, Սաղթի, Եղիել,

21. Ադայիա, Բարեա և Սամարաթ։

22. Սոսեկի որդիները՝ Հեսփան, Եբեր, Եղիել,

23. Աբդոն, Զեքրի, Անան,

24. Անանիա, Եղամ, Անաթոթիա,

25. Հեփադիա և Փանուել։

26. Հերոամի որդիները՝ Սամսարի, Սաարիա, Գոթողիա,

27. Հարասիա, Եղիա և Զեքրի։

28. Սրանք ազգատոհմերի գլխավորներն էին՝ իրենց ցեղերի առաջինները։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։

29. Գաբավոնում բնակվում էին Գաբավոնի հայրը, և նրա կնոջ անունը Մաաքա էր,

30. նրա անդրանիկ որդին՝ Աբդոն, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ,

31. Գեդոր, Աքիով, Զաքար և Մակեղոթ։

32. Մակեղոթը ծնեց Սամաային. հենց դրանք էլ բնակվեցին Երուսաղեմում՝ իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ։

33. Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սավուղին. Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Աբինադաբին և Եսբաաղին։

34. Հովնաթանի որդին էր Մերիբաաղը։ Մերիբաաղը ծնեց Միքային։

35. Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե, Աքազ։

36. Աքազը ծնեց Հովադային. Հովադան ծնեց Գաղեմեթին, Ազամոթին և Զամբրիին. Զամբրին ծնեց Մոսային.

37. Մոսան ծնեց Բանաային. նրա որդին էր Ռափան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։

38. Եսելն ուներ վեց որդի. սրանք են նրանց անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք ամենքը Եսելի որդիներն էին։

39. Նրա եղբայր Եսեկի որդիները. անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Հեուս, և երրորդը՝ Եղիփաղետ։

40. Ուղամի որդիները քաջազուն, աղեղնավոր մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ և որդիների որդիներ ունեին՝ հարյուր հիսուն հոգի։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից են։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9

1. Բոլոր իսրայելացիներն արձանագրվեցին ազգահամարում և գրանցվեցին Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Հուդան անօրենության համար գերի տարվեց Բաբելոն։

2. Առաջին բնակիչները, որ բնակվում էին իրենց կալվածքների մեջ՝ իրենց քաղաքներում, իսրայելացիներն էին՝ քահանաներ, ղևտացիներ և տաճարի ծառայողներ։

3. Երուսաղեմում բնակվում էին Հուդայի որդիների, Բենիամինի որդիների, Եփրեմի և Մանասեի որդիների մեկ մասը։

4. Նաև Հուդայի որդի Փարեսի որդիներից՝ Բանիի որդու՝ Իմրիի որդու՝ Ամրիի որդու՝ Ամիուդի որդի Ութային,

5. Սելոնի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասայիան ու նրա որդիները,

6. Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ ընդամենը վեց հարյուր իննսուն հոգի,

7. Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդու՝ Օդուայի որդու՝ Մեսուղամի որդի Սալլուն,

8. Հերոամի որդի Հեբնիան, Մաքրիի որդու՝ Օզիի որդի Էլան, Հեբնիայի որդու՝ Ռագուելի որդու՝ Սափատիայի որդի Մեսուղամը

9. և նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամենը ինը հարյուր հիսունվեց մարդ։ Այս բոլոր մարդիկ իրենց տոհմերի գլխավորներն էին։

10. Իսկ քահանաներից՝ Հեդայիան, Հովարիբը և Հաքինը,

11. Աստծու տան գլխավոր պաշտոնյա Աքիտովբի որդու՝ Մարիոթի որդու՝ Սադոկի որդու՝ Մեսուղամի որդու՝ Քեղկիայի որդի Ազարիան,

12. Մեղքիայի որդու՝ Փասուրի որդու՝ Հերոամի որդի Ադայիան, և Եմմերի որդու՝ Մեսեղամոթի որդու՝ Մեսուղամի որդու՝ Եզերայի որդու՝ Ադիելի որդի Մասեն։

13. Նրանց եղբայրներն իրենց ազգատոհմերի գլխավորներն էին՝ հազար յոթ հարյուր վաթսուն քաջազուն մարդիկ Աստծու տան ծառայության գործում։

14. Իսկ ղևտացիներից՝ Մերարիի որդիներից Ասաբիայի որդու՝ Եզրիկամի որդու՝ Ասուրի որդի Սեմայիան,

15. Բակբակուրը, Արեսը, Գաղաղը և Ասափի որդու՝ Զեքիրի որդու՝ Միքիայի որդի Մաթանիան,

16. Եդիթունի որդու՝ Գաղաղի որդու՝ Սեմայիայի որդի Աբդիան, և Եղկանայի որդու՝ Ասայի որդի Բարաքիան, որը բնակվում էր նետոփաթացիների գյուղերում։

17. Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։

18. Մինչև այսօր թագավորի դռան վրա՝ արևելյան կողմում, Ղևիի որդիների բանակատեղիից սրանք են դռնապանները։

19. Կորխի որդու՝ Աբիասափի որդու՝ Կորեի որդի Սեղղումը և հորական տնից նրա եղբայրները՝ Կորխյանները, ծառայության գործի վրա խորանի դռան պահապաններն էին։ Նրանց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։

20. Եղիազարի որդի Փենեհեսը նախկինում նրանց գլխավորն էր, և Տերը նրա հետ էր։

21. Մասեղամիայի որդի Զաքարիան ժողովի վրանի մուտքի դռնապանն էր։

22. Դռների համար դռնապաններ ընտրվածներն ամենքը երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք ազգահամարի մեջ արձանագրվեցին ըստ իրենց գյուղերի։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց հաստատեցին իրենց պաշտոնում։

23. Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։

24. Դռնապանները լինում էին չորս կողմում՝ արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում։

25. Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ,

26. որովհետև նրանք՝ այդ չորս զորեղ ղևտացիները, իրենց վստահված պաշտոնի վրա էին լինում միշտ և Աստծու տան սենյակների ու գանձերի վրա էին նշանակված։

27. Գիշերը նրանք մնում էին Աստծու տան շուրջը, որովհետև դրա պահպանությունն իրենց վրա էր, և ամեն առավոտ իրենք էին դուռը բացում։

28. Նրանցից ոմանք հոգ էին տանում պաշտամունքի ժամանակ գործածվող անոթներին. դրանք հաշվով ներս էին տանում և հաշվով էլ դուրս էին բերում։

29. Իսկ նրանցից ուրիշների էլ հանձնված էր բոլոր սուրբ անոթների, ընտիր ալյուրի, գինու, յուղի, կնդրուկի և համեմունքների հսկողությունը։

30. Քահանաների որդիներից էին լինում խնկեղենի բաղադրությունը պատրաստողները։

31. Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սեղղումի անդրանիկ որդին էր, զբաղվում էր տապակների մեջ պատրաստվող բաները հսկելով։

32. Նրանց եղբայրներից՝ Կահաթյաններից էին լինում առաջավորության հացի վերակացուները, որպեսզի այն պատրաստեն ամեն շաբաթ։

33. Երգիչները, որոնք ղևտացիների ազգատոհմերի մեջ գլխավորներ էին, սենյակներում էին բնակվում և ուրիշ ծառայություններից ազատ էին, որովհետև ցերեկ ու գիշեր նրանք պետք է զբաղվեին իրենց գործով։

34. Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։

35. Գաբավոնում բնակվում էր Գաբավոնի հայրը՝ Հեիելը։ Նրա կնոջ անունը Մաաքա էր։

36. Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, ապա՝ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,

37. Գեդոր, Աքիով, Զաքարիա և Մակեղոթ։

38. Մակեղոթը Սամաամի հայրն էր. սրանք բնակվում էին հենց իրենց եղբայրների դիմաց՝ Երուսաղեմում, իրենց եղբայրների հետ։

39. Ները Կիսի հայրն էր. Կիսը Սավուղի հայրն էր. Սավուղը Հովնաթանի, Մեղքիսավեի, Աբինադաբի և Եսբաաղի հայրն էր։

40. Հովնաթանի որդին էր Մերիբաաղը. Մերիբաաղը Միքայի հայրն էր։

41. Միքայի որդիները՝ Փիթոն, Մելեք, Թարե և Աքազ։

42. Աքազը Հովարայի հայրն էր. Հովարան Գաղեմեթի, Ազամոթի և Զամբրիի հայրն էր. Զամբրին Մոսայի հայրն էր.

43. Մոսան Բանաայի հայրն էր։ Նրա որդին էր Ռափայիան, նրա որդին՝ Եղեասան, նրա որդին՝ Եսելը։

44. Եսելն ուներ վեց որդի, որոնց անունները սրանք են՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք Եսելի որդիներն էին։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10

1. Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։

2. Փղշտացիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին. փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։

3. Պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ։ Աղեղնավոր մարդիկ գտան նրան, և նա վիրավորվեց աղեղնավորներից։

4. Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։

5. Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ։

6. Այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, և նրա ամբողջ տունը միասին մեռավ։

7. Երբ հովտում գտնվող բոլոր իսրայելացիները տեսան, որ բանակը փախավ, և Սավուղն ու նրա որդիները մեռան, թողեցին իրենց քաղաքներն ու փախան, իսկ փղշտացիները եկան և բնակվեցին նրանց քաղաքներում։

8. Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։

9. Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։

10. Նրա զենքերը դրեցին իրենց աստվածների տանը, իսկ նրա գլուխը կախեցին Դագոնի տանը։

11. Երբ Գաղաադում Հաբիսի բոլոր բնակիչները լսեցին այն ամենը, ինչ փղշտացիներն արել էին Սավուղին,

12. բոլոր քաջ մարդիկ վեր կացան, վերցրին Սավուղի ու նրա որդիների դիակները, բերեցին Հաբիս և նրանց ոսկորները թաղեցին Հաբիսում՝ բևեկնու ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։

13. Այսպես մեռավ Սավուղն իր այն ապստամբության համար, որ գործեց Տիրոջ դեմ՝ Տիրոջ խոսքը չպահելով, և վհուկ ուզեց, որ խորհուրդ հարցնի։

14. Բայց Տիրոջը չհարցրեց, և Տերը մեռցրեց նրան ու նրա թագավորությունը փոխանցեց Հեսսեի որդի Դավթին։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11

1. Ամբողջ Իսրայելը հավաքվեց Քեբրոնում՝ Դավթի մոտ՝ ասելով. «Ահավասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք։

2. Սրանից առաջ, երբ դեռ Սավուղը մեզ վրա թագավոր էր, դու էիր դուրս հանում և ներս բերում Իսրայելին, և քո Տեր Աստվածն ասաց քեզ. “Դո՛ւ կհովվես Իսրայելի իմ ժողովրդին և դո՛ւ իշխող կլինես Իսրայելի իմ ժողովրդի վրա”»։

3. Իսրայելի բոլոր ծերերը եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, ու Դավիթը նրանց հետ դաշինք կնքեց Քեբրոնում, Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին Իսրայելի վրա ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Սամուելի միջոցով։

4. Դավիթը բոլոր իսրայելացիների հետ գնաց Երուսաղեմ, որ Հեբուսն է։ Այնտեղ էին հեբուսացիները՝ այն երկրի բնակիչները։

5. Հեբուսի բնակիչներն ասացին Դավթին. «Դու այստեղ չպիտի մտնես»։ Բայց Դավիթը գրավեց Սիոնի բերդը, որ Դավթի քաղաքն է։

6. Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։

7. Դավիթը բնակվեց այդ բերդում, դրա համար էլ այն կոչում են Դավթի քաղաք։

8. Նա շուրջանակի կառուցապատեց քաղաքը՝ Մելոնից մինչև նրա շրջակայքը, իսկ Հովաբը վերանորոգեց քաղաքի մնացորդը։

9. Դավիթը գնալով հզորանում էր, և Զորությունների Տերը նրա հետ էր։

10. Սրանք են Դավթի քաջերի գլխավորները, որոնք ամբողջ Իսրայելի հետ նրան օգնեցին նրա թագավորության մեջ, որպեսզի թագավոր հռչակեն նրան՝ Իսրայելի մասին Տիրոջ ասած խոսքի համաձայն։

11. Ահա Դավթի քաջերի թիվը. Հաքեմոնիի որդի Հեսբաամը՝ զորավարների* գլխավորը։ Սա իր նիզակը բարձրացրեց երեք հարյուր մարդկանց վրա՝ միանգամից սպանելով նրանց։

12. Նրանից հետո աքուքացի Դոդայի որդի Եղիազարը։ Սա այն երեք հզորներից էր։

13. Սա Դավթի հետ էր Աբեսդոմմինում, որտեղ հավաքվել էին փղշտացիները՝ պատերազմելու համար։ Այնտեղ արտի մեկ մասը լիքն էր գարիով, և իսրայելացիները փախչում էին փղշտացիների առջևից։

14. Իսկ սրանք կանգնեցին արտի մեջտեղում, ազատեցին նրան և հարվածեցին փղշտացիներին։ Եվ Տերը մեծ փրկություն պարգևեց։

15. Այն երեսուն զորավարներից երեքն իջան վեմը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, իսկ փղշտացիների զորքը բանակ էր դրել Ռափայինների հովտում։

16. Դավիթն այդ ժամանակ բերդում էր, իսկ փղշտացիներից մի զորագունդ գտնվում էր Բեթլեհեմում։

17. Դավիթը, փափագելով խմել, ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։

18. Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։

19. Նա ասաց. «Քավ լիցի ինձ, ո՛վ իմ Աստված, որ ես անեմ այդ բանը. կարո՞ղ եմ ես խմել այս մարդկանց արյունը. որովհետև նրանք իրենց կյանքը վտանգելով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Ահա այս բաներն արեցին այդ երեք զորավորները։

20. Հովաբի եղբայր Աբեսսան այդ երեքի գլխավորն էր։ Նա բարձրացրեց իր նիզակը երեք հարյուրի վրա՝ սպանելով նրանց։ Նա անվանի էր այդ երեքի մեջ։

21. Այդ երեքից նա ավելի հարգված էր, քան երկուսը, և դարձավ նրանց իշխանը, բայց այն մյուս երեքին չէր հասնի։

22. Հովիադայի որդի Բանեան, որը կաբեսելացի մի ժիր և գործունյա մարդու որդի էր, հարվածեց մովաբացի երկու զորավոր մարդկանց։ Մի ձյունոտ օր նա իջավ և գուբի մեջ սպանեց առյուծին։

23. Նա հարվածեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի եգիպտացի մարդու. եգիպտացու ձեռքին կար ոստայնանկների գլանի չափ մեծ մի նիզակ։ Նա գավազանով իջավ նրա մոտ, հափշտակեց նիզակը եգիպտացու ձեռքից և նրա նիզակով էլ սպանեց նրան։

24. Այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան և անվանի եղավ այդ երեք զորավորների մեջ։

25. Նա այն երեսունից ավելի նշանավոր էր, բայց այն երեքին չէր հասնի։ Դավիթը նրան թիկնապահների գլխավոր* կարգեց։

26. Ահա զորքի քաջազունները՝ Հովաբի եղբայր Ասայելը, բեթլեհեմացի Դոդայի որդի Ելեանանը,

27. հարոդացի Սամման, փելոնացի Քեղղեսը,

28. թեկուացի Եկգեսի որդի Իրասը, անաթոթացի Աբիեզերը,

29. օսացի Սոբաքը, աքուքացի Եղին,

30. նետոփաթացի Մաարան, նետոփաթացի Բաանայի որդի Ալադը,

31. Բենիամինի որդիների տարածքում գտնվող Գաբայից Ռիբայի որդի Եթթին, փարաթոնացի Բանեան,

32. Գաասի ձորերից՝ Հուրայը, արաբաթացի Արիելը,

33. բարումացի Ազամոթը, սաղաբինացի Եղիաբան,

34. գեղոնացի Հասեմի որդիները՝ արարացի Սագեի որդի Հովնաթանը,

35. արարացի Սաքարի որդի Աքիամը, Ովրի որդի Եղիփաղը,

36. մեքուրաթացի Օփերը, փելոնացի Աքիան,

37. կարմելացի Ասարեն, Ազբիայի որդի Նաարան,

38. Նաթանի եղբայր Հովելը, Ագարայի որդի Մաբարը,

39. ամմոնացի Սելեկը, Շարուհեայի որդի Հովաբի կապարճակիր բերոթացի Նաարան,

40. հեթերացի Իրասը, հեթերացի Գարեբը,

41. քետացի Ուրիան, Աղայիի որդի Զաբադը,

42. Ռուբենյանների գլխավորը՝ Ռուբենյան Սիզայի որդի Ադինան, որի հետ կար երեսուն մարդ,

43. Մաաքայի որդի Անանը, մաթանացի Հոսափատը,

44. աստարովթացի Ոզիան, արոերացի Քոթամի որդիներ Սաման և Հեիելը,

45. Սամարիի որդի Հեդիելը և նրա եղբայր թիսացի Հոքան,

46. մահավացի Եղիելը, Եղնաամի որդիներ Հարիբային և Հոսավիան, մովաբացի Հեթեման,

47. Եղիելը, Օբեդը և մեսոբացի Հեսիելը։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12

1. Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, քանի որ նա դեռ թաքնվում էր Կիսի որդի Սավուղից։ Սրանք պատերազմում նրան օգնող քաջեր էին։

2. Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։

3. Գլխավորն էր Աքիեզերը, ապա՝ Հովասը, որոնք գաբաացի Սամաայի որդիներն էին, Ազամոթի որդիներ Հեզիելն ու Փաղետը, Բարաքան ու անաթոթացի Հեուն,

4. գաբավոնացի Իսմայիան, որն այն երեսունի մեջ քաջազուն մարտիկ էր և այն երեսունի գլխավորը, Երեմիան, Հազիելը, Հոհանանը և գադերացի Հոզաբադը,

5. Եղիոզան, Հերիմոթը, Բաաղիան, Սամարիան, հարուփացի Սափատիան,

6. Եղկանան, Հեսիան, Ազարիելը, Հոեզերը և Հեսբաամը, որոնք կորխացիներ էին,

7. նաև գեդորացի Հերոամի որդիներ Հոելան և Զաբադիան։

8. Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։

9. Եզերը գլխավորն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը,

10. չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան,

11. վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Եղիելը,

12. ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Եղզաբադը,

13. տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան։

14. Սրանք Գադի որդիներից էին, զորքի գլխավորներ։ Նրանցից ոմանք կրտսեր սպաներ էին հարյուրի վրա, իսկ ոմանք՝ ավագ սպաներ հազարի վրա։

15. Սրանք են, որ անցան Հորդանան գետը առաջին ամսին, երբ նրա բոլոր ափերը ողողվել էին ջրով, և հովիտների բոլոր բնակիչներին փախցրին դեպի արևելք և դեպի արևմուտք։

16. Բենիամինի և Հուդայի որդիներից էլ մարդիկ եկան բերդը՝ Դավթի մոտ։

17. Դավիթը դուրս եկավ նրանց ընդառաջ և ասաց նրանց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ՝ օգնելու ինձ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, բայց եթե եկել եք խաբեությամբ, որպեսզի ինձ իմ թշնամիներին մատնեք, երբ իմ ձեռքերում անօրենություն չկա, այն ժամանակ թող մեր հայրերի Աստվածը տեսնի և հանդիմանի»։

18. Եվ Հոգին պատեց իշխանների գլխավորին՝ Ամեսայիին, և նա ասաց.«Մենք քոնն ենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ, Հեսսեի՛ որդի,Խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն քեզ,Խաղաղությու՜ն քո օգնականներին,Քանզի քո օգնականը քո Աստվածն է»։Եվ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց գնդի գլխավորներ կարգեց։

19. Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխների գնով իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։

20. Երբ նա Սիկելակ գնաց, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Մանասեի հազարապետներ Եդնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սաղթին։

21. Սրանք օգնեցին Դավթին նրանց հրոսակախմբերի դեմ, որովհետև բոլորն էլ քաջազուններ էին և զորքի գլխավորներ եղան։

22. Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։

23. Ահա այն սպառազինյալների թիվը, որոնք եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, որպեսզի, Տիրոջ խոսքի համաձայն, Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան։

24. Հուդայի որդիներից՝ վահան ու նիզակ կրող վեց հազար ութ հարյուր սպառազինյալ մարդ։

25. Շմավոնի որդիներից՝ յոթ հազար հարյուր քաջարի զինվորներ։

26. Ղևիի որդիներից՝ չորս հազար վեց հարյուր հոգի։

27. Նաև Հովիադան՝ Ահարոնի որդիների գլխավորը, և նրա հետ երեք հազար յոթ հարյուր հոգի։

28. Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։

29. Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։

30. Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն մարդիկ՝ անվանի իրենց ազգատոհմերում։

31. Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուններով որոշված էին, որ գնան Դավթին թագավոր անեն։

32. Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։

33. Զաբուղոնի որդիներից՝ հիսուն հազար հոգի՝ պատերազմական բոլոր գործիքներով զինված, պատրաստ պատերազմի մեջ մտնելու և կռվելու վճռական սրտով։

34. Նեփթաղիմի որդիներից՝ հազար իշխաններ ու նրանց հետ երեսունյոթ հազար վահանավորներ և նիզակակիրներ։

35. Դանի որդիներից՝ պատերազմող քսանութ հազար վեց հարյուր հոգի։

36. Ասերի որդիներից՝ զինվոր լինելու ընդունակ և պատերազմող քառասուն հազար հոգի։

37. Հորդանան գետի այն կողմում՝ Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ հարյուր քսան հազար մարդ՝ զինված պատերազմական բոլոր գործիքներով։

38. Սրանք բոլորը՝ պատերազմող մարդիկ, ամբողջ սրտով եկան Քեբրոն, որ Դավթին թագավոր անեն ամբողջ Իսրայելի վրա։ Մնացած բոլոր իսրայելացիներն էլ համամիտ էին, որ Դավիթը թագավոր դառնա։

39. Նրանք այնտեղ երեք օր ուտում ու խմում էին Դավթի հետ, որովհետև իրենց եղբայրները պատրաստել էին նրանց համար։

40. Նաև նրանցից մոտիկ եղողները՝ մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, հաց բերեցին էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով և ուտելիքի համար՝ ալյուր, չոր թուզ, չամիչ, գինի, յուղ և բազում արջառներ ու ոչխարներ, որովհետև Իսրայելն ուրախության մեջ էր։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13

1. Դավիթը խորհրդակցեց հազարապետների, հարյուրապետների և բոլոր զորապետների հետ։

2. Դավիթն ասաց Իսրայելի հավաքված ժողովրդին. «Եթե հաճելի է ձեզ, և եթե դա մեր Տեր Աստծուց է, մարդիկ ուղարկենք Իսրայելի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, նրանց հետ նաև իրենց քաղաքներում և ագարակներում ապրող քահանաներին ու ղևտացիներին, որպեսզի հավաքվեն մեզ մոտ,

3. և մեր Աստծու տապանակը մեզ մոտ փոխադրենք, որովհետև Սավուղի օրերից ի վեր նրան չփնտրեցինք»։

4. Հավաքված ամբողջ ժողովուրդն ասաց. «Այդպես անենք», որովհետև այս խոսքը ուղիղ թվաց ամբողջ ժողովրդին։

5. Դավիթը հավաքեց ամբողջ Իսրայելին՝ Եգիպտոսի Սիոր գետից մինչև Եմաթի մուտքը, որպեսզի Աստծու տապանակը բերեն Կարիաթարիմից։

6. Դավիթն ամբողջ Իսրայելի հետ գնաց Բաաղ, այսինքն՝ Հուդայի Կարիաթարիմ՝ այնտեղից վեր բերելու քերովբեների վրա տեղադրված Աստծու տապանակը, որը կրում է Տիրոջ անունը։

7. Ամինադաբի տնից Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա, և Օզան ու Աքիովը քշում էին սայլը։

8. Դավիթն ու ամբողջ Իսրայելը իրենց ողջ ուժով պարում էին Աստծու առաջ օրհներգություններով, քնարներով, տավիղներով, թմբուկներով, ծնծղաներով և փողերով։

9. Երբ նրանք Քիդոնի կալին հասան, Օզան իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։

10. Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, և Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ։

11. Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա*։

12. Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակը տանեմ ինձ մոտ»։

13. Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ գեթացի Աբդեդոմի տունը։

14. Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 14

1. Տյուրոսի Քիրամ թագավորը Դավթի մոտ ուղարկեց պատգամաբերներ, եղևնափայտ, որմնադիրներ և հյուսներ, որպեսզի նրա համար տուն կառուցեն։

2. Դավիթը հասկացավ, որ Տերն իրեն թագավոր հաստատեց Իսրայելի վրա, որովհետև նրա թագավորությունը բարձրացվեց Իսրայելի ժողովրդի համար։

3. Դավիթն ուրիշ կանայք էլ առավ Երուսաղեմում, որոնցից ևս ունեցավ տղաներ և աղջիկներ։

4. Սրանք են Երուսաղեմում նրա համար ծնված տղաների անունները՝ Սամաա, Սոբաբ, Նաթան, Սողոմոն,

5. Հեբաար, Եղիսուա, Եղիփաղետ,

6. Նոգա, Նափեկ, Հափիե,

7. Եղիսամա, Բաղիադա և Եղիփաղետ։

8. Երբ փղշտացիները լսեցին, որ Դավիթը թագավոր է օծվել ամբողջ Իսրայելի վրա, բոլոր փղշտացիները ելան Դավթին որոնելու։ Դավիթն այդ լսեց և դուրս եկավ նրանց դիմաց։

9. Փղշտացիները եկան և ասպատակեցին Ռափայինների հովտում։

10. Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Բարձրանամ գնա՞մ փղշտացիների վրա, և դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Գնա՛, ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։

11. Այն ժամանակ նրանք գնացին Բաաղ-Փարասին, որտեղ Դավիթը հաղթեց նրանց։ Դավիթն ասաց. «Աստված իմ թշնամիներին պատառեց իմ ձեռքով՝ ջրերի պատռվածքի նման»։ Դրա համար էլ այդ վայրը կոչվեց Բաաղ-Փարասին։

12. Նրանք իրենց աստվածները թողեցին այնտեղ, և Դավիթը հրամայեց, ու դրանք այրեցին կրակով։

13. Փղշտացիները կրկին եկան և ասպատակեցին հովտում։

14. Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց ետևից, շեղվի՛ր նրանցից և նրանց վրա գնա՛ թթենիների կողմից։

15. Երբ թթենիների գագաթից քայլվածքի ձայն լսես, այն ժամանակ դո՛ւրս եկ պատերազմի, որովհետև Աստված պիտի դուրս գա քո առջևից՝ հարվածելու համար փղշտացիների բանակին»։

16. Դավիթն արեց այնպես, ինչպես որ Տերը հրամայեց իրեն, և նրանք կոտորեցին փղշտացիների բանակը Գաբավոնից մինչև Գազեր։

17. Դավթի համբավը տարածվեց բոլոր երկրներում, և Տերը նրա վախը տարածեց բոլոր ազգերի վրա։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15

1. Դավիթն իր համար տներ կառուցեց Դավթի քաղաքում, Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց և դրա համար մի վրան կանգնեցրեց։

2. Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։

3. Եվ Դավիթը ամբողջ Իսրայելին հավաքեց Երուսաղեմում, որ Տիրոջ տապանակը բարձրացնեն տանեն իր տեղը, որ պատրաստել էր դրա համար։

4. Դավիթը հավաքեց Ահարոնի որդիներին ու ղևտացիներին.

5. Կահաթի որդիներից՝ Ուրիել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր քսան հոգի,

6. Մերարիի որդիներից՝ Ասայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր քսան հոգի,

7. Գերսոնի որդիներից՝ Հովել իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր երեսուն հոգի,

8. Եղիսափանի որդիներից՝ Սեմայիա իշխանին և նրա եղբայրներին՝ երկու հարյուր հոգի,

9. Քեբրոնի որդիներից՝ Եղիել իշխանին և նրա եղբայրներին՝ ութսուն հոգի,

10. Օզիելի որդիներից՝ Ամինադաբ իշխանին և նրա եղբայրներին՝ հարյուր տասներկու հոգի։

11. Դավիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին և ղևտացիներից՝ Ուրիելին, Ասայիային, Հովելին, Սեմայիային, Եղիելին, Ամինադաբին

12. և ասաց նրանց. «Դուք եք ղևտացիների տոհմերի գլխավորները. սրբագործե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որպեսզի Իսրայելի Տեր Աստծու տապանակը բարձրացնեք դրա համար իմ պատրաստած տեղը,

13. որովհետև սկզբում ձեր այստեղ չլինելու պատճառով մեր Տեր Աստվածը մեզ հարված հասցրեց, քանի որ մենք նրան չխնդրեցինք, ինչպես որ կարգն է»։

14. Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։

15. Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։

16. Դավիթը պատվիրեց ղևտացի իշխաններին, որ իրենց եղբայրներից երգիչներ նշանակեն երաժշտական գործիքներով՝ տավիղներով, քնարներով և ծնծղաներով, որպեսզի բարձրաձայն ուրախ երգեր հնչեցնեն։

17. Ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Եմանին, նրա եղբայրներից՝ Բարաքիայի որդի Ասափին և նրանց եղբայր Մերարիի որդիներից՝ Կիսեայի որդի Եթանին։

18. Ապա նրանց հետ նրանց երկրորդ դասի եղբայրներին՝ Զաքարիային, Բենին, Հազիելին, Սեմիրամոթին, Հեքիելին, Ուննիին, Եղիաբին, Բանեային, Մաասիային, Մատաթիային, Եղիփաղեին, Մակենիային և դռնապաններ Աբդեդոմին ու Հեիելին։

19. Երգիչներ Եմանը, Ասափն ու Եթանը՝ պղնձե ծնծղաները հնչեցնելու համար,

20. Զաքարիան, Ազիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Ուննին, Եղիաբը, Մաասիան և Բանեան բարձր ձայնի համար տավիղներ ունեին։

21. Մատաթիան, Եղիփաղեն, Մակենիան, Աբդեդոմը, Հեիելը և Ազազիան քնարներ ունեին թավ ձայնով երգեցողությունն առաջնորդելու համար։

22. Ղևտացիների* երգեցողության գլխավորն էր Քոնոնիան, որ սովորեցնում էր երգելը, որովհետև նա հմուտ էր։

23. Բարաքիան և Եղկանան տապանակի դռնապաններն էին։

24. Սաբանիա, Հոսափատ, Նաթանայել, Ամեսայի, Զաքարիա, Բանեա և Եղիազար քահանաները փողեր էին հնչեցնում Աստծու տապանակի առաջ։ Աբդեդոմն ու Հեիան տապանակի դռնապաններն էին։

25. Այսպես Դավիթը, Իսրայելի ծերերն ու հազարապետները գնացին Տիրոջ ուխտի տապանակը Աբդեդոմի տնից ուրախությամբ վեր տանելու։

26. Երբ Աստված օգնեց Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացիներին, այն ժամանակ յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։

27. Դավիթը բեհեզե պատմուճան էր հագել, նույնպես և տապանակը կրող բոլոր ղևտացիները, երգիչներն ու երգիչների հետ Քոնոնիան՝ երգիչների գլխավորը։ Դավթի վրա քաթանե մի եփուդ կար։

28. Ամբողջ Իսրայելը տանում էր Տիրոջ ուխտի տապանակը ուրախ աղաղակներով, շեփորի ձայնով, փողերով և հնչուն ծնծղաներով, տավիղներով ու քնարներով։

29. Երբ Տիրոջ ուխտի տապանակը հասավ Դավթի քաղաքը, այն ժամանակ Սավուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ Դավիթ թագավորը պարում ու ցատկոտում է, և իր սրտում արհամարհեց նրան։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16

1. Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանի մեջ, որ Դավիթը կանգնեցրել էր դրա համար, և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Աստծու առաջ։

2. Երբ Դավիթը վերջացրեց ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելը, օրհնեց ժողովրդին Տիրոջ անունից։

3. Ապա ամբողջ Իսրայելին՝ տղամարդկանց և կանանց, բաշխեց յուրաքանչյուրին մեկ նկանակ հաց, մի կտոր միս և մեկ կարկանդակ։

4. Նա Տիրոջ տապանակի առջև ղևտացիներից պաշտոնյաներ դրեց Իսրայելի Տեր Աստծուն աղերսելու, գոհություն մատուցելու և փառաբանելու համար։

5. Գլխավորն էր Ասափը, նրանից հետո երկրորդը՝ Զաքարիան, ապա Հեիելը, Սեմիրամոթը, Հեքիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեիելը՝ տավիղներով ու քնարներով, և Ասափը՝ ծնծղաներ հնչեցնելով։

6. Բանեա և Հազիել քահանաները շարունակ փողեր էին հնչեցնում Աստծու ուխտի տապանակի առաջ։

7. Այդ օրը Դավիթն առաջին անգամ Տիրոջը գոհություն մատուցելու համար այս սաղմոսը տվեց Ասափին ու նրա եղբայրներին.

8. «Փառաբանեցե՛ք Տիրոջը, կանչեցե՛ք նրա անունը,Ժողովուրդների մեջ հռչակե՛ք նրա գործերը։

9. Երգեցե՛ք նրան, փառաբանեցե՛ք նրան,Խոսեցե՛ք նրա բոլոր սքանչելի գործերի մասին։

10. Պարծեցե՛ք նրա սուրբ անունով.Տիրոջը փնտրողների սիրտը թող ուրախանա։

11. Փնտրեցե՛ք Տիրոջն ու նրա զորությունը.Միշտ նրա ներկայությո՛ւնը որոնեցեք։

12. Հիշե՛ք նրա սքանչելի գործերը, որ արեց,Նրա նշաններն ու նրա հրահանգները։

13. Ո՛վ նրա ծառա Իսրայելի զավակներ,Նրա ընտրյալնե՛ր, Հակոբի՛ որդիներ։

14. Ինքը Տերն է մեր Աստվածը,Նրա դատաստաններն ամբողջ երկրի վրա են։

15. Հավիտյան հիշե՛ք նրա ուխտը,Նրա պատվիրած խոսքը մինչև հազար սերունդ,

16. Այն ուխտը, որ նա կնքեց Աբրահամի հետ,Եվ իր երդումը Իսահակի հետ։

17. Եվ հաստատեց, որ Հակոբի համար կանոնԵվ Իսրայելի համար հավիտենական ուխտ լինի՝

18. Ասելով. “Քեզ եմ տալու Քանանի երկիրը՝Որպես ձեր ժառանգության բաժին”։

19. Սակավաթիվ էին նրանք,Շատ քիչ և պանդուխտ այնտեղ,

20. Ազգից ազգ էին գնումԵվ մի թագավորությունից մի այլ ժողովրդի մոտ։

21. Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց.Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.

22. “Մի՛ մոտեցեք իմ օծյալներին,Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։

23. Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ,Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը,

24. Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը,Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը,

25. Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի,Ահավոր է նա, քան բոլոր աստվածները,

26. Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են,Իսկ Տերը երկինքն է արարել։

27. Փառք և վայելչություն կա նրա առաջ,Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։

28. Ո՛վ բոլոր ժողովուրդներ,Տիրոջը տվե՛ք փառք և զորություն,

29. Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք,Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ,Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։

30. Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ,Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։

31. Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա,Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։

32. Ծովը գոռգոռա իր լիությամբ,Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։

33. Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը,Քանզի նա գալիս է երկիրը դատելու։

34. Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է,Եվ նրա ողորմությունը հավիտենական է։

35. Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից,Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանըԵվ պարծենանք քո մեծագործություններով”։

36. Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը,Հավիտենից մինչև հավիտյան»։Եվ ամբողջ ժողովուրդն ասաց՝ «Ամեն», ու փառաբանեց Տիրոջը։

37. Դավիթն այնտեղ՝ Տիրոջ ուխտի տապանակի առջև, թողեց Ասափին և նրա եղբայրներին, որպեսզի միշտ՝ ամեն օր, ծառայեն տապանակի առջև։

38. Եվ Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, և Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային դռնապաններ կարգեց։

39. Սադոկ քահանային և նրա քահանա եղբայրներին դրեց Տիրոջ վրանի առջև՝ Գաբավոնում գտնվող բարձր տեղում,

40. որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Տիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։

41. Նրանց հետ էին Եմանը, Իդիթունը և մնացած ընտրյալները, որոնք անունով նշանակված էին գոհություն մատուցելու համար Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմությունը։

42. Նրանց հետ էին Եմանն ու Իդիթունը՝ փողերով և ծնծղաներով՝ հնչեցնելու համար, և նվագարաններով՝ Աստծուն փառաբանելու համար։ Իսկ Իդիթունի որդիները դռնապաններ էին։

43. Ամբողջ ժողովուրդը գնաց՝ ամեն մեկն իր տունը, Դավիթն էլ վերադարձավ իր տունն օրհնելու։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17

1. Երբ Դավիթը բնակվեց իր տանը, նա ասաց Նաթան մարգարեին. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»։

2. Նաթանն ասաց Դավթին. «Արա՛ այն ամենը, ինչ կա սրտումդ, որովհետև Աստված քեզ հետ է»։

3. Նույն գիշերը Տերը խոսեց Նաթանի հետ՝ ասելով.

4. «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում.

5. որովհետև Իսրայելի որդիներին Եգիպտոսից իմ հանելու օրվանից մինչև այսօր տան մեջ չեմ բնակվել, այլ գնացել եմ վրանից վրան և խորանից խորան։

6. Ինչքան տեղ որ ման եմ եկել Իսրայելի բոլոր որդիների հետ, մի՞թե մի խոսք ուղղել եմ Իսրայելի դատավորներից որևէ մեկին, որոնց հրամայել էի հովվել Իսրայելի իմ ժողովրդին, ասելով.

7. Եվ հիմա այսպե՛ս ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Զորությունների Տերը.

8. Ուր որ գնում էիր, ես քեզ հետ էի և կոտորեցի քո բոլոր թշնամիներին քո առաջից և երկրիս վրա եղած մեծերի անվան պես կմեծացնեմ քո անունը։

9. Իսրայելի իմ ժողովրդի համար մի տեղ պիտի որոշեմ և նրան հաստատեմ այնտեղ. նա բնակվում է իր տեղում և այլևս չպիտի շարժվի. անիրավության որդիները առաջվա նման այլևս չպիտի տանջեն նրան,

10. ինչպես այդ եղել է այն օրվանից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի դրել։ Ես նվաճելու եմ քո բոլոր թշնամիներին և քեզ հայտնում եմ, որ Տերն է քեզ համար տուն կառուցելու։

11. Երբ քո օրերը լրանան, և դու գնաս քո հայրերի մոտ, այն ժամանակ քեզանից հետո եկող քո սերնդին, որ քո որդիներից կլինի, պիտի բարձրացնեմ և հաստատեմ նրա թագավորությունը։

12. Նա ինձ համար տուն պիտի շինի, և ես նրա գահը հավիտյան պիտի հաստատեմ։

13. Ես նրան հայր պիտի լինեմ, և նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմությունը նրանից ետ չեմ քաշելու, ինչպես որ ետ քաշեցի նրանից, որը քեզնից առաջ էր։

14. Ես նրան ընդմիշտ պիտի հաստատեմ իմ տանն ու իմ թագավորության մեջ, և նրա գահը հավիտյան պիտի լինի

15. Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։

16. Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։

17. Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։

18. Էլ ի՞նչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար. դու ճանաչում ես քո ծառային։

19. Ո՛վ Տեր, այս բոլոր մեծ բաներն արեցիր քո ծառայի համար և ըստ քո սրտի, որպեսզի հայտնես այս մեծագործությունները։

20. Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։

21. Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։

22. Իսրայելի քո ժողովրդին հավիտյան ժողովուրդ դարձրիր քեզ համար, և դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար։

23. Եվ այժմ, ո՛վ Տեր, այն խոսքը, որ դու ասել ես քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատվի հավիտյան. և արա՛, ինչպես որ ասել ես,

24. որպեսզի քո անունը հաստատ ու մեծ լինի հավիտյան, և որպեսզի ասեն. “Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աստված է Իսրայելի համար”, և քո ծառայի՝ Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև,

25. որովհետև դու, ո՛վ Աստված, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե իր համար տուն պիտի կառուցես, և դրա համար քո ծառան համարձակվեց այս աղոթքն անելու քո առջև։

26. Եվ հիմա, ո՛վ Տեր, դու ես Աստված, որ քո ծառայի համար խոսեցիր այս բարիքը։

27. Արդ, բարեհաճի՛ր օրհնել քո ծառայի տունը, որպեսզի այն հավիտյան լինի քո առաջ, որովհետև դո՛ւ օրհնեցիր, Տե՛ր, և նա օրհնյալ է հավիտյան»։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 18

1. Դրանից հետո Դավիթը հարվածեց փղշտացիներին, նվաճեց նրանց, փղշտացիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։

2. Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։

3. Դավիթը Եմաթի մոտ հարվածեց նաև Սուբայի թագավոր Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։

4. Դավիթը նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր և քսան հազար հետևակ զորք։ Դավիթը կտրեց բոլոր մարտակառքերի ձիերի ջղերը և դրանցից թողեց միայն հարյուր մարտակառքի համար։

5. Երբ Դամասկոսից եկան ասորիները՝ օգնելու Սուբայի թագավոր Ադրաազարին, Դավիթը հարվածեց ասորիներին և քսաներկու հազար մարդ սպանեց։

6. Դավիթը պահակազորք դրեց Դամասկոսի Ասորիքում, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։

7. Դավիթն առավ Ադրաազարի ծառաների վրա եղած ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։

8. Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։

9. Երբ Եմաթի թագավոր Թովուն լսեց, թե Դավիթը ջարդել է Սուբայի թագավոր Ադրաազարի բոլոր զորքերը,

10. նա իր որդի Ադորամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան, որ պատերազմել է Ադրաազարի դեմ ու նրան հաղթել (որովհետև Թովուն պատերազմներ էր մղել Ադրաազարի դեմ), և նա ամեն տեսակ ոսկե, արծաթե և պղնձե անոթներ ուղարկեց Դավթին։

11. Դավիթ թագավորը դրանք էլ նվիրեց Տիրոջը այն արծաթի և ոսկու հետ, որ վերցրել էր բոլոր ազգերից՝ Եդովմի, Մովաբի, Ամմոնի որդիներից, փղշտացիներից և ամաղեկացիներից։

12. Շարուհեայի որդի Աբեսսան Աղի ձորում տասնութ հազար մարդ ջարդեց եդովմացիներից։

13. Նա պահակազորք դրեց Եդովմում, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները։ Տերը հաղթություն էր տալիս Դավթին ամենուրեք, ուր որ նա գնում էր։

14. Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. նա իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։

15. Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր,

16. Աքիտովբի որդի Սադոկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը քահանաներ էին, և Սուսան՝ ատենադպիր։

17. Հովիադայի որդի Բանեան թիկնազորի ղեկավար էր, իսկ Դավթի որդիները նախարարներ էին թագավորի կողքին։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19

1. Դրանից հետո մեռավ ամմոնացիների թագավոր Նաասը, և նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդին։

2. Դավիթն ասաց. «Նաասի որդի Անոնին հավատարմություն անեմ, որովհետև նրա հայրը հավատարմությամբ վարվեց ինձ հետ»։ Եվ Դավիթը պատգամաբերներ ուղարկեց, որպեսզի մխիթարեն նրան իր հոր համար։ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիրը՝ Անոնի մոտ՝ մխիթարելու նրան։

3. Ամմոնացիների իշխաններն ասացին Անոնին. «Մի՞թե Դավիթը մեծարում է քո հորը քո աչքի առաջ, որ մխիթարիչներ է ուղարկել քեզ մոտ. չէ՞ որ Դավիթն իր ծառաներին քեզ մոտ է ուղարկել, որ քննեն այս երկիրը, տակնուվրա անեն և լրտեսեն»։

4. Եվ Անոնը բռնեց Դավթի ծառաներին, ածիլեց նրանց, կտրեց նրանց զգեստների կեսը մինչև նստատեղը և արձակեց նրանց։

5. Նրանք գնացին. երբ Դավթին պատմեցին այդ մարդկանց մասին, նա մարդ ուղարկեց, որ դիմավորեն նրանց, որովհետև այդ մարդիկ խիստ անարգված էին։ Թագավորն ասաց. «Մնացե՛ք Երիքովում, մինչև որ ձեր մորուքներն աճեն, ապա վերադարձե՛ք»։

6. Երբ ամմոնացիները տեսան, որ իրենք ատելի դարձան Դավթին, Անոնն ու ամմոնացիները հազար տաղանդ արծաթ ուղարկեցին, որպեսզի Միջագետքի ասորիներից, Մաաքայի ասորիներից և Սուբայից մարտակառքեր ու ձիավորներ վարձեն։

7. Նրանք իրենց համար վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի թագավորին ու նրա զորքին, և եկան ու բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամմոնացիները ևս իրենց քաղաքներից հավաքվեցին և եկան պատերազմելու։

8. Երբ Դավիթն այդ լսեց, ուղարկեց Հովաբին և քաջամարտիկների ամբողջ զորքը։

9. Ամմոնացիներն էլ դուրս եկան և պատերազմի շարվեցին քաղաքի մուտքի մոտ. իսկ այն եկած թագավորները դաշտում առանձին էին։

10. Երբ Հովաբը տեսավ, որ պատերազմը առջևից ու ետևից իր վրա է ուղղվում, ընտրեց Իսրայելի ամենաընտիրներին և պատերազմի շարեց ասորիների դեմ,

11. իսկ մնացած զորքը հանձնեց իր եղբորը՝ Աբեսսային, և նրանք շարվեցին ամմոնացիների դիմաց։

12. Նա ասաց. «Եթե ասորիներն ինձ հաղթեն, դու ինձ օգնության կհասնես, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթեն, ե՛ս կօգնեմ քեզ։

13. Քաջասի՛րտ եղիր, և արիանանք մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների համար. իսկ Տերը թող անի այն, ինչ հաճելի է իր աչքին»։

14. Հովաբն իր հետ եղած զորքով մոտեցավ ասորիներին՝ պատերազմելու նրանց դեմ, և նրանք փախուստ տվեցին նրա առաջից։

15. Երբ ամմոնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի եղբոր՝ Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Եվ Հովաբը եկավ Երուսաղեմ։

16. Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, պատգամավորներ ուղարկեցին և ոտքի հանեցին Գետի այն կողմում գտնվող ասորիներին։ Նրանց առջևից գնում էր Ադրաազարի զորագլուխ Սոբակը։

17. Երբ Դավթին ասվեց այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ հասավ նրանց, և շարվեցին նրանց դիմաց։ Դավիթը կռվի մեջ մտավ և պատերազմեց նրանց դեմ։

18. Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքի զինվոր, քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։

19. Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, հաշտություն կնքեցին և դարձան նրա ծառաները։ Ասորիներն այլևս չուզեցին օգնել ամմոնացիներին։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20

1. Պատահեց, որ հաջորդ տարի, այն ժամանակ, երբ թագավորները դուրս են գալիս պատերազմի, Հովաբը դուրս հանեց իր զորագնդերը, ավերակի վերածեց ամմոնացիների երկիրը և եկավ պաշարեց Ռաբբան։ Դավիթը մնում էր Երուսաղեմում։ Հովաբը գրավեց Ռաբբան և կործանեց այն։

2. Դավիթը նրանց թագավորի թագն առավ նրա գլխից և գտավ, որ դա մի տաղանդ ոսկու քաշ ուներ, և դրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին. նա խիստ շատ ավար վերցրեց այդ քաղաքից։

3. Նա այստեղ եղած ժողովրդին գործի դրեց սղոցներով, երկաթե ուրագներով ու կացիններով։ Դավիթն այսպես արեց ամմոնացիներին նրանց բոլոր քաղաքներում։ Ապա Դավիթը և ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։

4. Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի*որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։

5. Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանանը հարվածեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։

6. Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։

7. Սա նախատեց իսրայելացիներին, ուստի Դավթի եղբոր որդի Սամայի որդին՝ Հովնաթանը, սպանեց նրան։

8. Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21

1. Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։

2. Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան և հաշիվն ինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։

3. Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։

4. Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։

5. Հովաբը Դավթին հանձնեց ժողովրդի մարդահամարի հաշիվը։ Ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազար* սուր քաշող մարդ, իսկ Հուդայի երկրում՝ չորս հարյուր յոթանասուն հազար սուր քաշող մարդ։

6. Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։

7. Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։

8. Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։

9. Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց.

10. «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը.

11. Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը.

12. “Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։

13. Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։

14. Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։

15. Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։

16. Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։

17. Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝ նրան բնաջնջելու համար»։

18. Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Դավթին ասա՛, որ նա ելնի և Տիրոջ համար մի զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։

19. Եվ Դավիթը ելավ գնաց ըստ այն խոսքի, որ Գադն ասել էր Տիրոջ անունով։

20. Ոռնան ցորեն էր կալսում։ Ոռնան ետ դարձավ և տեսավ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնվեցին։

21. Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։

22. Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։

23. Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։

24. Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։

25. Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային։

26. Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։

27. Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։

28. Երբ Դավիթը տեսավ, որ Տերն իրեն պատասխան տվեց հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհ մատուցեց։

29. Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։

30. Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22

1. Դավիթն ասաց. «Այս է լինելու Տեր Աստծու տունը, և Իսրայելի համար այս է լինելու ողջակեզի զոհասեղանը»։

2. Դավիթը հրամայեց հավաքել այն օտարազգիներին, որոնք Իսրայելի երկրում էին։ Նա քարհատներ նշանակեց՝ տաշած քարեր պատրաստելու համար, որպեսզի կառուցեն Աստծու տունը։

3. Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,

4. անթիվ-անհամար եղևնափայտ, որովհետև սիդոնացիներն ու տյուրացիները Դավթի համար շատ եղևնափայտ էին բերում։

5. Դավիթն ասաց. «Իմ որդի Սողոմոնը պատանի է և անփորձ, իսկ այն տունը, որ պետք է կառուցել Տիրոջ համար, պետք է ամենաբարձրը լինի, անվանի և փառավոր բոլոր երկրների մեջ։ Հիմա ես դրա համար շինանյութեր պատրաստեմ»։ Եվ Դավիթն իր մահվանից առաջ շատ շինանյութեր պատրաստեց։

6. Նա կանչեց իր որդի Սողոմոնին և նրան պատվիրեց մի տուն կառուցել Իսրայելի Տեր Աստծու համար։

7. Դավիթն ասաց Սողոմոնին. «Որդյա՛կ իմ, մտադրվել էի, որ իմ Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցեմ,

8. բայց Տիրոջ խոսքը եղավ ինձ՝ ասելով. “Դու շատ արյուն ես թափել և մեծամեծ պատերազմներ ես մղել. դու տուն չես շինելու իմ անվան համար, որովհետև դու իմ առաջ շատ արյուն ես գետին թափել։

9. Ահա քեզ մի որդի կծնվի. նա հանգստության մարդ կլինի, և ես նրան հանգստություն կտամ շրջակա իր բոլոր թշնամիներից, որովհետև նրա անունը Սողոմոն* կլինի։ Ես խաղաղություն ու հանգստություն կտամ Իսրայելին նրա օրերին։

10. Նա մի տուն կկառուցի իմ անվան համար. նա ինձ համար որդի կլինի, ես նրան հայր կլինեմ, և ես նրա գահը կհաստատեմ Իսրայելի վրա հավիտյան”։

11. Հիմա, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի, և դու հաջողություն գտնես ու կառուցես քո Տեր Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։

12. Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։

13. Այն ժամանակ դու հաջողություն կգտնես, եթե զգուշությամբ պահես այն կանոններն ու օրենքները, որ Տերը պատվիրել է Մովսեսին Իսրայելի համար։ Քա՛ջ եղիր և զորացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր։

14. Ահա ես իմ ջանքերով Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, հազար անգամ հազար տաղանդ արծաթ, իսկ պղնձի ու երկաթի կշիռը հաշիվ չունի, որովհետև շատ է։ Նաև պատրաստել եմ փայտ ու քար, բայց դու ավելացրո՛ւ դրանց վրա։

15. Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար,

16. ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։

17. Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին հրամայեց, որ օգնեն իր որդի Սողոմոնին։

18. Նա ասաց. «Ահա ձեր Տեր Աստվածը ձեզ հետ է. նա ձեզ հանգիստ է տվել ամեն կողմից, որովհետև իմ ձեռքն է մատնել այս երկրի բնակիչներին, և երկիրը նվաճվել է Տիրոջ ու նրա ժողովրդի առաջ։

19. Այժմ ձեր սիրտն ու ձեր հոգին ձեր Տեր Աստծուն որոնելո՛ւն տվեք. վե՛ր կացեք և շինե՛ք Տեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակն ու Աստծու սուրբ անոթները տանեք այն տունը, որ կառուցվելու է Տիրոջ անունով»։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23

1. Դավիթը ծերացել ու հագեցել էր իր ապրած օրերից, երբ իր որդի Սողոմոնին թագավոր կարգեց Իսրայելի վրա։

2. Նա հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, քահանաներին և ղևտացիներին։

3. Հաշվառման ենթարկվեցին ղևտացիները, այսինքն՝ երեսուն և ավելի տարիք ունեցողները, որոնց ամբողջ թիվը եղավ երեսունութ հազար հոգի։

4. Դավիթն ասաց. «Սրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերը տնօրինելու համար են, վեց հազարը՝ պաշտոնյաներ ու դատավորներ,

5. չորս հազարը՝ դռնապաններ, և չորս հազարն էլ այն բանի համար, որ օրհնեն Տիրոջն այն գործիքներով, որ ես պատրաստել եմ տվել օրհներգելու համար»։

6. Դավիթը նրանց դասերի բաժանեց ըստ Ղևիի որդիների՝ Գերսոնի, Կահաթի և Մերարիի։

7. Գերսոնի որդիներից էին Ղադանն ու Սեմեին։

8. Ղադանի որդիները երեքն էին. գլխավորը՝ Հեքիելը, հետո՝ Զեթամը և Հովելը։

9. Սեմեիի որդիները երեքն էին՝ Սաղամոթը, Ազիելը և Արանը։ Սրանք են Ղադանի տոհմերի գլխավորները։

10. Սեմեիի որդիներն էին նաև Հեթը, Զիզան, Հեուսը և Բարիան։ Սրանք Սեմեիի որդիներն էին՝ ընդամենը չորս հոգի։

11. Գլխավորը Հեթն էր, իսկ երկրորդը՝ Զիզան։ Հեուսն ու Բարիան շատ որդիներ չունեին և մարդահամարի մեջ մեկ տոհմ կազմեցին։

12. Կահաթի որդիները չորսն էին՝ Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը։

13. Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Որոշվեց, որ Ահարոնն ինքը և ապա իր որդիները առանձնացվեն ամենասուրբ բաները հավիտյան սրբագործելու, Տիրոջ առջև խունկ ծխելու, նրան ծառայելու և նրա անունով օրհնելու հավիտյան։

14. Բայց Աստծու մարդու՝ Մովսեսի որդիները համարվեցին Ղևիի ցեղ։

15. Մովսեսի որդիներն էին Գերսոմն ու Եղիազարը։

16. Գերսոմի որդիներից առաջինն էր Սուբայելը։

17. Եղիազարի առաջին որդին էր Հռաբիան. Եղիազարն ուրիշ որդիներ չուներ, բայց Հռաբիայի որդիները խիստ շատացան։

18. Իսահառի որդիներից առաջինն էր Սաղամոթը։

19. Քեբրոնի որդիներն էին՝ առաջինը՝ Հերիան, երկրորդը՝ Ամարիան, երրորդը՝ Հազիելը, չորրորդը՝ Հեկամամը։

20. Օզիելի որդիներն էին՝ առաջինը՝ Միքան, երկրորդը՝ Հեսիան։

21. Մերարիի որդիներն էին Մոողին և Մուսին։ Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը։

22. Եղիազարը մեռավ, բայց նա որդիներ չունեցավ, այլ աղջիկներ, որոնց կնության առան իրենց եղբայրները՝ Կիսի որդիները։

23. Մուսիի որդիներն էին՝ Մոողի, Եդեր ու Հերիմոթ՝ այս երեքը։

24. Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից,

25. որովհետև Դավիթն ասել էր, որ Իսրայելի Տեր Աստվածը հանգստություն է տվել իր ժողովրդին, որ Երուսաղեմում է բնակվելու հավիտյան։

26. Ղևտացիներն այլևս չպիտի կրեն Տիրոջ խորանն ու դրա անոթները խորանի ծառայության համար,

27. որովհետև, Դավթի վերջին խոսքի համաձայն, նրանք էին, որ հաշվառման ենթարկվեցին, այսինքն՝ քսան և ավելի բարձր տարիք ունեցող Ղևիի որդիները։

28. Նրանք կլինեն Ահարոնի որդիների ձեռքի տակ, որպեսզի ծառայեն Տիրոջ տանը՝ գավիթներում, սենյակներում, հոգ տանեն բոլոր սուրբ բաների մաքրությանը, Աստծու տան ծառայության գործին,

29. կատարեն առաջավորության հացի, հացի ընծայի համար սահմանված ընտիր ալյուրի, անթթխմոր բլիթների, տապակում եփածի, յուղով տապակվածի և բոլոր չափերի ու կշիռների վերահսկողությունը։

30. Նաև ամեն առավոտ վեր կենան Տիրոջը գովաբանելու և օրհներգելու, նույն բանն անեն և երեկոյան։

31. Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոն օրերին մշտապես Տիրոջ առաջ Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզներն ըստ նշված թվի և կանոնի։

32. Եվ կատարեն ժողովի վրանի, սրբարանի և իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների պահպանությունը Տիրոջ տան ծառայության համար։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24

1. Ահա Ահարոնի որդիների դասակարգումը. Ահարոնի որդիներն են՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար ու Իթամար։

2. Նադաբն ու Աբիուդը մեռան իրենց հորից առաջ և որդիներ չունեցան, ուստի քահանայություն անում էին Եղիազարն ու Իթամարը։

3. Դավիթը Եղիազարի որդիներից Սադոկի և Իթամարի որդիներից Աքիմելեքի օգնությամբ նրանց բաժանեց դասակարգերի՝ ըստ իրենց համար որոշված ծառայության և պաշտոնի։

4. Նկատվեց, որ Եղիազարի որդիների մեջ իշխանավոր մարդիկ ավելի շատ էին, քան Իթամարի որդիների մեջ. և կատարվեց նրանց դասակարգումը։ Եղիազարի որդիների մեջ կային տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիների մեջ՝ ութ իշխան։

5. Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։

6. Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացի քարտուղարը, նրանց գրանցեց թագավորի և իշխանների, Սադոկ քահանայի, Աբիութարի որդի Աքիմելեքի, քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջ։ Վիճակ էին հանում մեկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մեկ անգամ էլ՝ Իթամարի ազգատոհմի համար։

7. Առաջին վիճակը դուրս ելավ Հովարիբին, երկրորդը՝ Հեդայիային,

8. երրորդը՝ Հարիմին, չորրորդը՝ Սեուրինին,

9. հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Միամինին,

10. յոթերորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային,

11. իններորդը՝ Հեսուին, տասներորդը՝ Սեքենիային,

12. տասնմեկերորդը՝ Եղիասիբին, տասներկուերորդը՝ Հակիմին,

13. տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Հեսբեաբին,

14. տասնհինգերորդը՝ Բեղգային, տասնվեցերորդը՝ Եմմերին,

15. տասնյոթերորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսեսին,

16. տասնիններորդը՝ Փեթայիային, քսաներորդը՝ Եզեկիելին,

17. քսանմեկերորդը՝ Հաքինին, քսաներկուերորդը՝ Գամուլին,

18. քսաներեքերորդը՝ Դաղայիային, քսանչորսերորդը՝ Մաազիային։

19. Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտոնը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ այն կանոնի, որ տրված է նրանց իրենց հայր Ահարոնի ձեռքով, ինչպես որ Իսրայելի Տեր Աստվածը հրամայել էր նրան։

20. Ահա Ղևիի որդիներից մնացածները. Ամրամի որդիներից՝ Սուբայել, Սուբայելի որդիներից՝ Հադայիա,

21. Հռաբիայից՝ Հռաբիայի որդիներից առաջինը՝ Հեսիա,

22. Իսահառի որդիներից՝ Սաղոմոթ, Սաղոմոթի որդիներից՝ Հեթ,

23. Քեբրոնի որդիներից՝ Հերիա, երկրորդը՝ Ամարիա, երրորդը՝ Հազիել, չորրորդը՝ Հեկամամ,

24. Օզիելի որդիներից՝ Միքա, Միքայի որդիներից՝ Սամիր։

25. Միքայի եղբայրը՝ Հեսիա, Հեսիայի որդիներից՝ Զաքարիա։

26. Մերարիի որդիները՝ Մոողի և Մուսի, Հազիայի որդին՝ Բենով։

27. Մերարիի որդիները Հազիայից՝ Բենով, Սոհամ, Զաքուր և Եբրի։

28. Մոողիից՝ Եղիազար. իսկ սա որդիներ չունեցավ։

29. Կիսից՝ Կիսի որդիներից՝ Հերամել։

30. Մուսիի որդիները՝ Մոողի, Եդեր և Հերիմոթ։ Սրանք ղևտացիների որդիներն են իրենց ազգատոհմերով։

31. Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 25

1. Դավիթն ու զորքի հրամանատարները պաշտամունքի համար առանձնացրին Ասափի, Եմանի և Իդիթունի որդիներից ոմանց, որ մարգարեանում էին քնարներով, տավիղներով և ծնծղաներով։ Այս գործը կատարող մարդկանց թիվը, ըստ իրենց պաշտոնի, հետևյալն էր.

2. Ասափի որդիներից՝ Զաքար, Հովսեփ, Նաթանիա և Ասարելա. Ասափի որդիները լինում էին Ասափի հսկողության տակ, որը մարգարեանում էր թագավորի հրահանգով։

3. Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։

4. Եմանից՝ Եմանի որդիները՝ Բոկքիա, Մաթանիա, Օզիել, Սուբայել, Հերիմոթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռոմամիթիեզեր, Հեսբակասա, Մեղեթի, Հոթիր, Մազիոթ։

5. Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որը թագավորի տեսանողն էր Աստծու խոսքը հայտնելու և նրա փառքը բարձրացնելու համար։ Աստված Եմանին տասնչորս տղա և երեք աղջիկ էր տվել։

6. Սրանք բոլորն իրենց հոր հսկողության ներքո Տիրոջ տան երգերն էին երգում ծնծղաներով, տավիղներով ու քնարներով Աստծու տան մեջ։ Ասափը, Իդիթունն ու Եմանը թագավորի հսկողության տակ էին։

7. Սրանք իրենց եղբայրներով հանդերձ, որոնք վարժվել էին Տիրոջ համար երգեր կատարելու, երկու հարյուր ութսունութ հոգի էին՝ բոլորն էլ բանիմաց մարդիկ։

8. Իրենց պաշտոնի կատարման կարգի համար վիճակ գցեցին թե՛ փոքրն ու մեծը, թե՛ վարպետն ու աշակերտը հավասարապես։

9. Առաջին վիճակը ելավ Ասափին՝ Հովսեփի համար, երկրորդը՝ Գոդողիային. ինքը, իր եղբայրներն ու իր որդիները՝ ընդամենը տասներկու հոգի.

10. երրորդը՝ Զաքուրին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

11. չորրորդը՝ Եզրիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

12. հինգերորդը՝ Նաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

13. վեցերորդը՝ Բոկքիային. իր որդիներն ու իր եղբայրները՝ տասներկու հոգի.

14. յոթերորդը՝ Հեսարելային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

15. ութերորդը՝ Եսայիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

16. իններորդը՝ Մաթանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

17. տասներորդը՝ Սեմեիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

18. տասնմեկերորդը՝ Ազարիելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

19. տասներկուերորդը՝ Ասաբիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

20. տասներեքերորդը՝ Սուբայելին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

21. տասնչորսերորդը՝ Մատաթիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

22. տասնհինգերորդը՝ Հերիմոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

23. տասնվեցերորդը՝ Անանիային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

24. տասնյոթերորդը՝ Հեսբակասին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

25. տասնութերորդը՝ Անանիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

26. տասնիններորդը՝ Մեղեթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

27. քսաներորդը՝ Եղիաթային. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

28. քսանմեկերորդը՝ Հոթերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

29. քսաներկուերորդը՝ Գեդողաթիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

30. քսաներեքերորդը՝ Մազիոթին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.

31. քսանչորսերորդը՝ Ռոմամթիեզերին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26

1. Ահա դռնապանների դասակարգումը. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորեի որդի Մասեղամիա։

2. Մասեղամիայի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հեդիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Հաթնիել,

3. հինգերորդը՝ Եղամ, վեցերորդը՝ Հոհանան, յոթերորդը՝ Եղիովենայի։

4. Աբդեդոմի որդիները. անդրանիկը՝ Սեմայիա, երկրորդը՝ Հոզաբադ, երրորդը՝ Հովաք, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել,

5. վեցերորդը՝ Ամիել, յոթերորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փեղաթի, որովհետև Աստված օրհնել էր նրան։

6. Նրա որդուց՝ Սեմայիայից, ծնվեցին որդիներ, որոնք իշխաններ դարձան իրենց հոր տանը, որովհետև նրանք ուժեղ և քաջազուն մարդիկ էին։

7. Սեմայիայի որդիները՝ Օթնի, Ռափայել, Օբեդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս և Սամաքիա։

8. Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներից էին. իրենք, իրենց որդիներն ու իրենց եղբայրները քաջազուն և զորավոր մարդիկ էին ծառայության համար։ Աբդեդոմի սերնդից՝ վաթսուներկու հոգի։

9. Մասեղամիան տասնութ զորավոր որդիներ և եղբայրներ ուներ։

10. Մերարիի որդիներից Ուսան ուներ որդիներ, որոնց գլխավորը Սամարին էր. թեև նա անդրանիկը չէր, բայց նրա հայրը նրան նշանակեց գլխավոր։

11. Երկրորդը՝ Քեղկիա, երրորդը՝ Տաբաղիա, չորրորդը՝ Զաքարիա։ Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասներեք հոգի էին։

12. Սրանք են դռնապանների դասակարգումները ըստ գլխավոր մարդկանց, որոնք ունեին պարտականություններ իրենց եղբայրների պես՝ ծառայելով Տիրոջ տանը։

13. Փոքրն ու մեծը, ըստ իրենց հայրերի տների, նմանապես վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։

14. Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։

15. Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, նրա որդիներին՝ շտեմարանները,

16. Սուփիմին և Ուսային՝ արևմտյան կողմը՝ Սալեքադի դռան մոտ, դեպի վեր բարձրացող ճանապարհի վրա. մի պահակագունդը՝ մյուս պահակագնդից հետո։

17. Արևելյան կողմում՝ վեց ղևտացի, հյուսիսում՝ օրը չորս, հարավում՝ օրը չորս, իսկ շտեմարանների վրա՝ երկու-երկու։

18. Գավթի կողմում՝ դեպի արևմուտք, չորս հոգի ճանապարհին, և երկու հոգի գավթի համար։

19. Սա է Կորխի որդիներից և Մերարիի որդիներից դռնապանների դասակարգումը։

20. Ղևտացիներից Աքիան Աստծու տան գանձերի և նվիրական գանձերի վերակացուն էր։

21. Գերսոնացի Ղադանի ազգատոհմերի գլխավորներից՝ գերսոնացի Ղադանի որդիներից էր Հեքիելը։

22. Հեքիելի որդիներից Զեթամն ու նրա եղբայր Հովելը Տիրոջ տան գանձերի վերակացուն էին։

23. Ամրամյաններից, Իսահառյաններից, Քեբրոնյաններից և Օզիելյաններից՝ Սուբայելն էլ՝

24. Մովսեսի որդի Գերսոմի որդին, գլխավոր գանձապահն էր։

25. Նրա եղբայրները. Եղիազարից՝ նրա որդին՝ Հռաբիա, նրա որդին՝ Եսայի, նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Զեքրի և նրա որդին՝ Սաղոմոթ։

26. Այս Սաղոմոթը և նրա եղբայրները պահպանում էին այն բոլոր նվիրաբերված գանձերը, որ նվիրել էին Դավիթ թագավորը, տոհմապետները, հազարապետները, հարյուրապետներն ու զորքի հրամանատարները։

27. Դրանք նվիրել էին պատերազմներից վերցված ավարից՝ Տիրոջ տաճարի կարիքների համար։

28. Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել տեսանողը, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբենները և Շարուհեայի որդի Հովաբը. այդ բոլոր նվիրաբերված գանձերը Սաղամոթի և նրա եղբայրների հսկողության տակ էին։

29. Իսահառյաններից Քոնոնիան և նրա որդիները նշանակվեցին Իսրայելի արտաքին գործերի պաշտոնյաներ և դատավորներ։

30. Քեբրոնի որդիներից Ասարիան և նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր քաջազուն մարդիկ, Իսրայելի վրա վերակացու էին Հորդանան գետի արևմտյան կողմում, Տիրոջ բոլոր գործերի և թագավորի ծառայության համար։

31. Քեբրոնյաններից գլխավորն էր Հերիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում Քեբրոնի սերունդների և տոհմերի քննություն կատարվեց Գաղաադի Հազեր բնակավայրում, և նրանց մեջ գտնվեցին քաջազուն տղամարդիկ։

32. Նրա եղբայրները՝ թվով երկու հազար յոթ հարյուր քաջարի մարդիկ, տոհմապետներ էին։ Դավիթ թագավորը նրանց Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի վրա վերակացու նշանակեց Աստծու և թագավորի բոլոր գործերի համար։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27

1. Ահա Իսրայելի որդիներն ըստ իրենց թվի. տոհմապետները, հազարապետները և հարյուրապետները. նրանց կառավարիչները, որոնք ծառայում էին թագավորին դասակարգման բոլոր գործերում։ Տարվա բոլոր ամիսներին ամսեամիս մտնողների և ելնողների ամեն մի դասը բաղկացած էր քսանչորս հազար մարդուց։

2. Առաջին ամսին առաջին դասի գլխավորն էր Զաբդիելի որդի Հեսբաամը. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

3. Նա Փարեսի որդիներից էր՝ առաջին ամսվա բանակի բոլոր զորավարների գլխավորը։

4. Երկրորդ ամսվա դասի գլխավորն էր աքուքացի Դոդան։ Նրա դասի հրամանատարն էր Մակեղոթը։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

5. Երրորդ գլխավոր զորավարը երրորդ ամսվա համար Հովիադա քահանայի որդի Բանեան էր։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

6. Այս Բանեան քաջազուն էր և երեսունի գլխավորը։ Նրա դասի հրամանատարը՝ նրա որդի Ամիզաբադը։

7. Չորրորդ ամսվա համար չորրորդ զորապետը Հովաբի եղբայր Ասայելն էր. նրանից հետո՝ նրա որդի Զաբադիան. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

8. Հինգերորդ ամսվա համար հինգերորդ զորապետը հեզրացի Սամաոթն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

9. Վեցերորդ ամսվա համար վեցերորդ զորապետը թեկուացի Եկգեսի որդի Իրասն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

10. Յոթերորդ ամսվա համար յոթերորդ զորապետը Եփրեմի որդիներից փելոնացի Քեղղեսն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

11. Ութերորդ ամսվա համար ութերորդ զորապետը Զարայի ընտանիքից օսացի Սոբաքն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

12. Իններորդ ամսվա համար իններորդ զորապետը Բենիամինի որդիներից անաթոթացի Աբիեզերն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

13. Տասներորդ ամսվա համար տասներորդ զորապետը Զարայի ընտանիքից նետոփաթացի Մաարն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

14. Տասնմեկերորդ ամսվա համար տասնմեկերորդ զորապետը Եփրեմի որդիներից փարաթոնացի Բանեան էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

15. Տասներկուերորդ ամսվա համար տասներկուերորդ զորապետը Գոթոնիելի ընտանիքից նետոփաթացի Ալադն էր. նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։

16. Իսրայելի ցեղերի գլխավորներն էին. Ռուբենի ցեղի իշխան՝ Զեքիրի որդի Եղիազարը, Շմավոնինը՝ Մաաքիայի որդի Սափատիան,

17. Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկը,

18. Հուդայինը՝ Դավթի եղբայրներից Եղիուսը*, Իսաքարինը՝ Միքայելի որդի Ամրին,

19. Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Իսմայիան, Նեփթաղիմինը՝ Եզրիելի որդի Հերիմոթը,

20. Եփրեմինը՝ Ազազիայի որդի Ովսեեն, Մանասեի կես ցեղինը՝ Փադայիայի որդի Հովելը,

21. Գաղաադում Մանասեի կեսինը՝ Զաքարիայի որդի Հեդդովը, Բենիամինինը՝ Աբենների որդի Հեսիելը,

22. Դանինը՝ Հերոամի որդի Ազարիելը։ Սրանք էին Իսրայելի ցեղերի իշխանները։

23. Դավիթը հաշվառման չենթարկեց սրանցից քսան և քսանից ցածր տարիք ունեցողներին, որովհետև Տերն ասել էր, որ կբազմացնի Իսրայելը երկնքի աստղերի չափ։

24. Շարուհեայի որդի Հովաբն սկսել էր հաշվառել, բայց չավարտեց, և դրա համար Տիրոջ բարկությունը թափվեց Իսրայելի վրա, և այդ հաշվառումը չմտավ Դավիթ թագավորի հիշատակների պատմության մեջ։

25. Թագավորի շտեմարանների վերակացուն Ադիելի որդի Ազամոթն էր, իսկ դաշտերում, քաղաքներում, գյուղերում և աշտարակներում եղած շտեմարանների վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։

26. Դաշտում երկրագործությամբ զբաղվողների վերակացուն Քեղուբի որդի Եզրին էր,

27. այգիներինը՝ արիմաթացի Սեմեին, այգիների արդյունքի և գինու շտեմարաններինը՝ սեփամացի Զաբդին,

28. հովտում եղած ձիթենիներինն ու մոլաթզենիներինը՝ գադերացի Բաաղ-Անանը, յուղի շտեմարաններինը՝ Հովասը,

29. Սարոնում արածող արջառներինը՝ սարոնացի Սետրան, ձորերում եղած արջառներինը՝ Ադղիի որդի Սափատը,

30. ուղտերինը՝ իսմայելացի Օբիլը, էգ էշերինը՝ մերոնոթացի Հադայիան

31. և հոտերինը՝ հագարացի Հազիզը։ Սրանք բոլորը Դավիթ թագավորի ստացվածքների վերակացուներն էին։

32. Դավթի հորեղբայր Հովնաթանը խորհրդական էր։ Նա բանիմաց մարդ էր և դպրապետ էր։ Հաքեմոնի որդի Հեքիելը թագավորի որդիների հետ էր։

33. Աքիտոփելը թագավորի խորհրդականն էր, արաքացի Քուսին՝ թագավորի բարեկամը։

34. Աքիտոփելից հետո խորհրդական եղան Բանեայի որդի Հովիադան և Աբիաթարը, իսկ թագավորի զորագլուխն էր Հովաբը։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28

1. Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։

2. Դավիթ թագավորը ոտքի կանգնեց և ասաց. «Լսեցե՛ք ինձ, ո՛վ իմ եղբայրներ և իմ ժողովուրդ. ես իմ սրտում դրել էի հանգստյան մի տուն կառուցել Տիրոջ ուխտի տապանակի ու մեր Աստծու ոտքի պատվանդանի համար և պատրաստություն տեսա այն կառուցելու։

3. Բայց Աստված ինձ ասաց. “Դու իմ անվան համար տուն չպիտի կառուցես, որովհետև դու պատերազմող մարդ ես և արյուն ես թափել”։

4. Իսրայելի Տեր Աստվածն իմ հոր ամբողջ տնից ինձ ընտրեց, որպեսզի Իսրայելի վրա հավիտյան թագավոր լինեմ, քանզի նա Հուդայի ցեղին ընտրեց առաջնորդ և Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և իմ հոր որդիներից ի՛նձ հավանեց, որպեսզի թագավոր անի ինձ ամբողջ Իսրայելի վրա։

5. Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։

6. Նա ինձ ասաց. “Քո Սողոմոն որդին ինքն է կառուցելու իմ տունն ու իմ գավիթները, որովհետև ես նրան ընտրել եմ ինձ որդի և ես էլ նրան հայր եմ լինելու։

7. Ես հավիտյան կհաստատեմ նրա թագավորությունը, եթե նա հաստատ մնա ու կատարի, ինչպես այսօր, իմ պատվիրաններն ու իմ հրահանգները”։

8. Եվ հիմա ամբողջ Իսրայելի Տիրոջ հավաքված ժողովրդի աչքի առաջ և Աստծու ականջի առաջ ասում եմ. “Պահե՛ք և քննե՛ք ձեր Տեր Աստծու բոլոր պատվիրանները, որպեսզի ժառանգեք այս լավ երկիրը և ձեզանից հետո այն հավիտենապես թողնեք ձեր որդիներին իբրև ժառանգություն”։

9. Եվ դու, որդյա՛կ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հոր Աստծուն և ծառայի՛ր նրան բոլորանվեր սրտով և հոժարակամ մտքով, որովհետև Տերը քննում է բոլորի սրտերը, և նա գիտի բոլոր խորհուրդներն ու մտածումները. եթե դու փնտրես նրան, կգտնես նրան, իսկ եթե լքես նրան, նա էլ քեզ կմերժի հավիտյան։

10. Հիմա տե՛ս, Տերը ընտրել է քեզ, որ մի տուն կառուցես սրբարանի համար. զորացի՛ր և գործի՛ր»։

11. Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց սրահի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, նրա ներքին շտեմարանների ու քավության սենյակի հատակագիծը

12. և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։

13. Նաև հրահանգ տվեց քահանաների և ղևտացիների դասերի, Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերի և Տիրոջ տան պաշտամունքի բոլոր անոթների մասին։

14. Նրան տվեց նաև յուրաքանչյուր ծառայության բոլոր ոսկե անոթների կշիռը, բոլոր արծաթե անոթների, բոլոր ծառայությունների անոթների կշիռն էլ,

15. ոսկե աշտանակների ու դրանց ոսկե ճրագների կշիռը, յուրաքանչյուր աշտանակի ու դրա ոսկե ճրագի, նույնպես և արծաթե աշտանակների, աշտանակի ու դրա ճրագների կշիռը՝ ըստ յուրաքանչյուր աշտանակի գործածության։

16. Եվ առաջավորության հացի սեղանների՝ ոսկին կշռով յուրաքանչյուր սեղանի համար, և արծաթ կշռով՝ արծաթե սեղանների համար։

17. Եվ մաքուր ոսկյա մեծ պատառաքաղների, կոնքերի, բաժակների և ոսկե տաշտերի՝ յուրաքանչյուրի կշիռը,

18. և խնկարկության սեղանի համար մաքուր ոսկի կշռով կշռաչափը և իրենց թևերը տարածող ու Տիրոջ ուխտի տապանակը ծածկող քերովբեների կառքի պատկերը։

19. «Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերն իր ձեռքի գրով տվեց ինձ»,- ասաց Դավիթը։

20. Ապա Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր, քաջասի՛րտ եղիր և կատարի՛ր. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև Տեր Աստվածը՝ իմ Աստվածը, քեզ հետ է։ Նա քեզ չի թողնի և քեզ չի լքի, մինչև որ լրացնես Տիրոջ տան ծառայության բոլոր գործերը։

21. Ահա քահանաների և ղևտացիների դասերը Աստծու տան ամբողջ ծառայության համար. քեզ մոտ կան ամեն գործի համար հոժարությամբ աշխատելու պատրաստ և ամեն տեսակ ծառայության մեջ հմուտ մարդիկ, և իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը կհնազանդվեն քո բոլոր հրամաններին»։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29

1. Դավիթ թագավորն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Իմ որդի Սողոմոնը, որին միայն ընտրեց Աստված, դեռ երիտասարդ է և անփորձ, թույլ, իսկ գործը՝ մեծ, որովհետև այս պալատը մարդու համար չէ, այլ՝ Աստծու։

2. Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։

3. Եվ տակավին իմ Աստծու տան նկատմամբ իմ ունեցած սիրուց մղված՝ իմ ունեցած ոսկու և արծաթի գանձը ես տալիս եմ Աստծու տանը, բացի այն ամենից, որ պատրաստել եմ սուրբ տան համար.

4. երեք հազար տաղանդ ոսկի Օփիրի ոսկուց և յոթ հազար տաղանդ մաքուր արծաթ՝ շինությունների որմերը երեսապատելու,

5. ոսկյա ամեն առարկայի և արծաթյա ամեն առարկայի և արվեստագետների ամեն տեսակ գործի համար։ Էլ ո՞վ է հոժարությամբ այսօր նվեր մատուցելու Տիրոջը»։

6. Այն ժամանակ տոհմերի իշխանները, Իսրայելի ցեղերի իշխանները, հազարապետներն ու հարյուրապետները և թագավորի գործերի վերակացուները հոժար եղան ընծայելու։

7. Նրանք Աստծու տան ծառայության համար տվեցին հինգ հազար տաղանդ, տասը հազար դահեկան ոսկի, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։

8. Ում մոտ որ թանկարժեք քարեր էին գտնվում, տվեցին Տիրոջ տան գանձանակին՝ գերսոնացի Հեքիելի ձեռքը։

9. Ժողովուրդն ուրախացավ նրանց հոժարակամ ընծայելու համար, որովհետև բոլորանվեր սրտով ընծաներ տվեցին Տիրոջը։ Դավիթ թագավորն էլ մեծապես ուրախացավ։

10. Դավիթն օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ։ Նա ասաց. «Օրհնյալ ես դու, ո՛վ մեր հայր՝ Իսրայելի Տեր Աստված, հավիտյանս հավիտենից։

11. Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։

12. Քեզանից են հարստությունն ու պատիվը, և դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունն ու կարողությունը, և քո ձեռքում է ամենքին մեծացնելն ու հզորացնելը։

13. Եվ հիմա, ո՛վ մեր Աստված, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը.

14. որովհետև ո՞վ եմ ես, և ո՞վ է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այսպես ընծա մատուցել։ Քեզնից է ամեն բան, և քո ձեռքից ստացածն ենք տալիս քեզ։

15. Որովհետև մենք պանդուխտներ ենք քո առջև և նժդեհներ, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի նման են, և հաստատուն ոչինչ չկա։

16. Ո՛վ մեր Տեր Աստված, այս ամբողջ առատությունը, որ մենք պատրաստել ենք մի տուն կառուցելու համար քո սուրբ անվանը, գալիս է քո ձեռքից, և ամեն ինչ քոնն է։

17. Ես գիտեմ, ո՛վ իմ Աստված, որ դու քննում ես սրտերը և սիրում ես ուղղամտությունը. ես ուղիղ սրտով ընծայեցի քեզ այս ամենը և հիմա տեսա, որ այստեղ գտնվող քո ժողովուրդը ուրախությամբ և հոժարակամ քեզ ընծաներ մատուցեց։

18. Ո՛վ Տեր, մեր հայրերի՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստված, հավիտյան պահի՛ր քո ժողովրդի սրտի այս մտածումներն ու դրվածքը և նրանց սիրտը ուղղի՛ր դեպի քեզ։

19. Իմ որդի Սողոմոնին տո՛ւր կատարյալ սիրտ, որպեսզի պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու կանոնները, որպեսզի կատարի այս բոլորը և կառուցի այն պալատը, որի նախապատրաստությունը ես արել եմ»։

20. Դավիթն ասաց հավաքված ամբողջ ժողովրդին. «Հիմա օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն»։ Եվ հավաքված ամբողջ ժողովուրդն օրհնեց իր հայրերի Տեր Աստծուն և խոնարհվելով՝ երկրպագեց Տիրոջն ու թագավորին։

21. Հաջորդ օրը Տիրոջը մատուցեցին զոհեր ու ողջակեզներ՝ հազար զվարակ, հազար խոյ և հազար գառ՝ դրանց հեղելու նվերներով, և բազմաթիվ զոհեր ամբողջ Իսրայելի համար։

22. Այդ օրը մեծ ուրախությամբ կերան ու խմեցին Տիրոջ առջև և երկրորդ անգամ թագավոր հռչակեցին Դավթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջև նրան գլխավոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանա։

23. Սողոմոնը Տիրոջ գահի վրա նստեց որպես թագավոր իր հոր՝ Դավթի փոխարեն։ Նա հաջողություն ունեցավ, և ամբողջ Իսրայելը հնազանդվում էր նրան։

24. Բոլոր իշխաններն ու զորեղ մարդիկ, նաև Դավիթ թագավորի բոլոր որդիները հպատակվեցին Սողոմոն թագավորին։

25. Տերը շատ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների աչքին և նրա վրա դրեց թագավորական այնպիսի մի փառք, որ նրանից առաջ չէր ունեցել Իսրայելի վրա եղած ոչ մի թագավոր։

26. Այսպես Հեսսեի որդի Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա։

27. Նրա թագավորությունը Իսրայելի վրա տևեց քառասուն տարի. Քեբրոնում նա թագավորեց յոթ տարի, իսկ Երուսաղեմում՝ երեսուներեք տարի։

28. Նա մեռավ բարի ծերության մեջ՝ հագեցած իր ապրած օրերից, հարստությունից և փառքից։ Նրա որդի Սողոմոնը թագավորեց նրա փոխարեն։

29. Դավիթ թագավորի առաջին և վերջին գործերը գրված են Սամուել տեսանողի հիշատակարանում, Նաթան մարգարեի հիշատակարանում և Գադ տեսանողի հիշատակարանում.

30. նրա ամբողջ թագավորությունը և հզոր գործերը, նաև այն, ինչ տեղի է ունեցել նրա ժամանակ թե՛ Իսրայելում և թե՛ մյուս երկրների բոլոր թագավորություններում։