Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

14

13

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

14

13

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

ԵԼՔ 1

1. Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։

2. Ռուբեն, Շմավոն, Ղևի և Հուդա,

3. Իսաքար, Զաբուղոն և Բենիամին,

4. Դան և Նեփթաղիմ, Գադ և Ասեր։

5. Հակոբից սերված բոլոր մարդիկ յոթանասուն հոգի էին։ Հովսեփն էլ Եգիպտոսում էր։

6. Մեռավ Հովսեփը, նաև նրա բոլոր եղբայրները և այդ ամբողջ սերունդը։

7. Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան. շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։

8. Արդ, Եգիպտոսի վրա մի նոր թագավոր ելավ, որը Հովսեփին չէր ճանաչում։

9. Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։

10. Եկեք խորամանկությամբ վարվենք նրա հետ. գուցե բազմանան, և այնպես լինի, որ երբ պատերազմ ծագի, նրանք էլ միանան մեր թշնամիներին և պատերազմեն մեր դեմ ու դուրս ելնեն այս երկրից»։

11. Դրա համար գործավարներ դրեցին նրանց վրա, որպեսզի չարչարեն նրանց իրենց ծանր աշխատանքներով։ Եվ փարավոնի համար կառուցեցին շտեմարան-քաղաքներ՝ Փիթոմը և Ռամսեսը։

12. Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։

13. Եգիպտացիները բռնությամբ ծառայեցնում էին Իսրայելի որդիներին։

14. Եվ դառնացնում էին նրանց կյանքը ծանր աշխատանքով՝ կավով ու աղյուսաշինությամբ և դաշտային ամեն տեսակ գործերով։ Ինչ աշխատանք էլ որ անել էին տալիս նրանց, բռնությամբ էր լինում։

15. Եգիպտոսի թագավորը խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեփրա էր, իսկ մյուսինը՝ Փուա։

16. Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։

17. Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։

18. Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։

19. Մանկաբարձներն ասացին փարավոնին. «Որովհետև եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք առույգ են. մանկաբարձը դեռ նրանց մոտ չգնացած՝ ծննդաբերում են»։

20. Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։

21. Քանի որ մանկաբարձները վախենում էին Աստծուց, Աստված նրանց ընտանիքներ շնորհեց։

22. Փարավոնը հրամայեց իր ժողովրդին՝ ասելով. «Ծնված ամեն տղայի գե՛տը նետեք, իսկ ամեն աղջկա ո՛ղջ թողեք»։

ԵԼՔ 2

1. Ղևիի տնից մեկը գնաց և կին առավ Ղևիի աղջիկներից մեկին։

2. Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։

3. Երբ այլևս չկարողացավ նրան թաքցնել, նրա համար վերցրեց եղեգից մի տապանակ, կուպրով և ձյութով ծեփեց, տղային դրեց նրա մեջ և տապանակը դրեց գետի եզերքին՝ շամբերի մեջ։

4. Երեխայի քույրը կանգնել էր հեռվում, որպեսզի տեսնի, թե ինչ է պատահելու նրան։

5. Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։

6. Նա բացեց և տեսավ երեխային։ Երեխան լաց էր լինում։ Խղճաց նրան և ասաց. «Եբրայեցի երեխաներից է սա»։

7. Իսկ երեխայի քույրն ասաց փարավոնի աղջկան. «Չգնա՞մ և քեզ համար եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ կուրծք տա երեխային քեզ համար»։

8. Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Գնա՛»։ Աղջիկը գնաց և կանչեց երեխայի մորը։

9. Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային և կո՛ւրծք տուր ինձ համար. ես քո վարձը կտամ»։ Կինը վերցրեց տղային և կուրծք տվեց նրան։

10. Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։

11. Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։

12. Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։

13. Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։

14. Սա ասաց. «Ո՞վ է քեզ իշխան կամ դատավոր դրել մեզ վրա. ի՞նչ է, ի՞նձ էլ սպանելու միտք ունես, ինչպես որ սպանեցիր եգիպտացուն»։ Մովսեսը վախեցավ և ասաց իր մտքում. «Անշուշտ այս բանն իմացված է»։

15. Փարավոնը լսեց այդ մասին և ուզում էր սպանել Մովսեսին։ Բայց Մովսեսը փախավ և բնակվեց Մադիամի երկրում։ Նա նստեց մի ջրհորի մոտ։

16. Մադիամի քուրմը յոթ աղջիկ ուներ։ Նրանք եկան, ջուր քաշեցին և լցրին ավազանները, որպեսզի խմեցնեն իրենց հոր հոտին։

17. Բայց հովիվները եկան և քշեցին նրանց։ Իսկ Մովսեսը վեր կացավ, պաշտպանեց նրանց և ջուր խմեցրեց նրանց հոտին։

18. Երբ նրանք եկան իրենց հոր՝ Ռագուելի մոտ, նա հարցրեց նրանց. «Ինչո՞ւ շուտ եկաք այսօր»։

19. Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի մեզ ազատեց հովիվների ձեռքից, նույնիսկ մեզ համար ջուր քաշեց և խմեցրեց ոչխարներին»։

20. Հայրը հարցրեց իր աղջիկներին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ այդ մարդուն այդպես թողեցիք. կանչե՛ք նրան, որ հաց ուտի»։

21. Եվ Մովսեսը համաձայնվեց բնակվել այդ մարդու մոտ, և սա իր աղջկան՝ Սեփորային, կնության տվեց Մովսեսին։

22. Կինը մի որդի ծնեց, և Մովսեսը նրա անունը դրեց Գերսամ, որովհետև,- ասաց նա,- «Պանդուխտ եղա օտար երկրում»։

23. Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։

24. Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։

25. Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։

ԵԼՔ 3

1. Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։

2. Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։

3. Մովսեսն ասաց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչո՛ւ մորենին այրվելով չի սպառվում»։

4. Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար. և Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։

5. Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։

6. Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։

7. Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը և լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։

8. Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։

9. Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ. ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։

10. Ուստի արի՛ հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»։

11. Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։

12. Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։

13. Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ”։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։

14. Աստված ասաց Մովսեսին. «Ես այն եմ, ՈՐ ԵՄ»։ Եվ ասաց. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “ԵՄ-ը ուղարկեց ինձ ձեզ մոտ”»։

15. Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։

16. Գնա հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց.

17. և ասացի.

18. Նրանք կլսեն քո ձայնը. դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. “Եբրայեցիների Աստվածը՝ Տերը, հանդիպեց մեզ. հիմա թո՛ւյլ տուր երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն”։

19. Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։

20. Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ. դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։

21. Եգիպտացիների աչքին շնորհ գտնել կտամ այս ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա.

22. այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։

ԵԼՔ 4

1. Մովսեսն ասաց. «Բայց նրանք ինձ չեն հավատա, ոչ էլ իմ ձայնը կլսեն. որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»։

2. Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։

3. Տերն ասաց. «Գետի՛ն գցիր դա»։ Մովսեսը գետին գցեց գավազանը, և այն օձ դարձավ, և Մովսեսը փախավ նրա առջևից։

4. Տերն ասաց Մովսեսին. «Երկարի՛ր ձեռքդ և բռնի՛ր պոչից»։ Նա երկարեց իր ձեռքն ու բռնեց. և օձը գավազան դարձավ նրա ձեռքում։

5. «Որպեսզի հավատան, որ քեզ երևաց իրենց հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։

6. Տերը դարձյալ ասաց նրան. «Հիմա ձեռքդ տա՛ր ծոցդ»։ Նա ձեռքը տարավ ծոցը, ապա դուրս հանեց այն. և ահա ձեռքը բորոտ դարձավ՝ ձյան պես։

7. Եվ ասաց. «Ձեռքդ դարձյա՛լ ծոցդ տար»։ Նա ձեռքը դարձյալ տարավ ծոցը, ապա հանեց ծոցից. և ահա ձեռքը իր մարմնի պես էր դարձել։

8. «Եթե չհավատան քեզ և ականջ չդնեն առաջին նշանի ձայնին, ապա կհավատան մյուս նշանի ձայնին։

9. Իսկ եթե այս երկու նշաններին էլ չհավատան և քո ձայնին էլ ականջ չդնեն, գետից ջո՛ւր վերցրու ու թափի՛ր գետին. և գետից քո վերցրած այդ ջուրը գետնի վրա արյուն կդառնա»։

10. Մովսեսն ասաց Տիրոջը. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ և ոչ իսկ, երբ սկսեցիր խոսել քո ծառայի հետ. այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»։

11. Տերն ասաց նրան. «Ո՞վ է մարդուն բերան տվել, կամ ո՞վ է ստեղծում համրին կամ խուլին, տեսնողին կամ կույրին. չէ՞ որ ես՝ Տերը։

12. Իսկ հիմա գնա՛. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»։

13. Մովսեսն ասաց. «Ո՜վ, Տե՛ր իմ, աղաչում եմ, ուղարկի՛ր, ում ուզում ես ուղարկել»։

14. Տիրոջ բարկությունը բորբոքվեց Մովսեսի դեմ, և նա ասաց. «Մի՞թե ես քո Ահարոն եղբորը՝ Ղևտացուն, չեմ ճանաչում, որ ճարտարախոս է։ Ահա նա դուրս է գալիս քեզ դիմավորելու և քեզ տեսնելուն պես սրտանց կուրախանա։

15. Դու խոսի՛ր նրա հետ և խոսքե՛ր դիր նրա բերանում, և ես քո բերանի ու նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ, թե ի՛նչ պետք է անեք։

16. Քո փոխարեն նա՛ կխոսի ժողովրդի հետ. նա քեզ համար կլինի որպես բերան, և դու Աստծու տեղ կլինես նրա համար։

17. Վերցրո՛ւ այս գավազանը քո ձեռքը, որպեսզի դրանով անես նշանները»։

18. Մովսեսը գնաց և վերադառնալով իր աներոջ՝ Հոթորի մոտ, ասաց նրան. «Թո՛ղ գնամ Եգիպտոսում գտնվող իմ եղբայրների մոտ և տեսնեմ, թե տակավին ո՞ղջ են»։ Եվ Հոթորն ասաց Մովսեսին. «Գնա՛ խաղաղությամբ»։

19. Մադիամում Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մեռան այն մարդիկ, որոնք քո կյանքն էին ուզում խլել»։

20. Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։

21. Տերն ասաց Մովսեսին. «Երբ վերադառնաս գնաս Եգիպտոս, նայի՛ր, որ փարավոնի առաջ անես այն բոլոր հրաշքները, որոնք անելը ես քեզ տվեցի։ Ես խստասիրտ կդարձնեմ նրան, և նա ժողովրդին բաց չի թողնի։

22. Կասես փարավոնին. “Այսպես է ասում Տերը. Իսրայելն իմ որդին է, իմ անդրանիկը։

23. Եվ ասում եմ քեզ. թո՛ւյլ տուր իմ որդուն, որ պաշտի ինձ. իսկ եթե չուզենաս թույլ տալ նրան, ապա ես կսպանեմ քո որդուն՝ քո անդրանիկին”»։

24. Ճանապարհին՝ մի իջևանում, Տերը հանդիպեց Մովսեսին և ուզեց սպանել նրան։

25. Սեպփորան, մի սուր քար վերցնելով, կտրեց իր անթլփատ որդու թլիփը և գցեց Մովսեսի ոտքերի մոտ՝ ասելով. «Դու ինձ համար արյան փեսա ես»։

26. Այսպես Տերը թողեց նրան։ Այն ժամանակ Սեպփորան ասաց. «Թլփատության պատճառով արյան փեսա»։

27. Տերն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսեսին դիմավորելու»։ Նա գնաց և Աստծու լեռան վրա հանդիպեց Մովսեսին ու համբուրեց նրան։

28. Մովսեսն Ահարոնին պատմեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր խոսքերն ու այն բոլոր նշանները, որ նա պատվիրել էր իրեն։

29. Մովսեսն ու Ահարոնը գնացին և հավաքեցին Իսրայելի որդիների բոլոր ծերերին։

30. Ահարոնը նրանց հաղորդեց այն բոլոր խոսքերը, որ Տերն ասել էր Մովսեսին. և ժողովրդի առաջ նշաններ արեց։

31. Ժողովուրդը հավատաց, երբ լսեց, որ Տերն այցելել է Իսրայելի որդիներին և տեսել նրանց նեղությունները։ Նրանք խոնարհվեցին և երկրպագեցին Տիրոջը։

ԵԼՔ 5

1. Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը եկան և ասացին փարավոնին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Թո՛ւյլ տուր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն կատարի անապատում”»։

2. Փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ անսամ նրա խոսքերին և թողնեմ Իսրայելին. Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելին էլ թույլ չեմ տալիս»։

3. Նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածն է հանդիպել մեզ. հրամա՛ն տուր, որ երեք օրվա ճանապարհ գնանք անապատում և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն. միգուցե ժանտախտով կամ սրով հարձակվի մեզ վրա»։

4. Եգիպտոսի թագավորն ասաց նրանց. «Ո՛վ Մովսես և Ահարոն, ժողովրդին ինչո՞ւ եք ետ պահում իրենց գործերից. գնացե՛ք ձեր գործին»։

5. Եվ փարավոնն ասաց. «Ահա հիմա շատացել է երկրի ժողովուրդը, իսկ դուք նրանց կտրում եք իրենց գործերից»։

6. Փարավոնն այդ օրը ժողովրդի գործավարներին և նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.

7. «Երեկվա և նախանցյալ օրվա նման ժողովրդին այլևս հարդ մի՛ տվեք աղյուս շինելու համար. թող իրենք գնան և իրենց համար հարդ հավաքեն։

8. Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։

9. Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն և դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն»։

10. Ժողովրդի գործավարներն ու վերակացուները դուրս եկան և դիմելով ժողովրդին՝ ասացին. «Այսպես է ասում փարավոնը. “Ձեզ հարդ չեմ տա.

11. ինքնե՛րդ գնացեք ու ձեզ համար հա՛րդ ձեռք բերեք, ուր որ գտնեք”. սակայն ձեր աշխատանքից մի բան չպետք է պակասի»։

12. Ժողովուրդը ցրվեց Եգիպտոսի ամբողջ երկրով մեկ՝ հարդի տեղ խոզան հավաքելու համար։

13. Գործավարներն ստիպում էին նրանց՝ ասելով. «Ձեր ամենօրյա գործը լրացրե՛ք, ինչպես հարդ եղած ժամանակ»։

14. Փարավոնի գործավարները ծեծում էին Իսրայելի որդիների վրա դրված վերակացուներին՝ ասելով. «Ինչո՞ւ երեկ էլ, այսօր էլ չլրացրիք աղյուսների սահմանված քանակը, ինչպես անցյալում»։

15. Իսրայելի որդիների վերակացուները եկան և բողոքեցին փարավոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում քո ծառաների հետ։

16. Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց մեզ ասում են. “Աղյուսնե՛ր շինեք”։ Քո ծառաներին ահա ծեծեցին, և հանցանքը քո ժողովրդինն է»։

17. Փարավոնը պատասխանեց. «Դուք ծույլ եք, ծույլ. դրա համար էլ ասում եք, թե՝ “Գնանք Տիրոջը զոհ մատուցենք”։

18. Ուստի հիմա գնացե՛ք և աշխատե՛ք. ձեզ հարդ չի տրվելու, բայց նույն քանակությամբ աղյուս պետք է տաք»։

19. Իսրայելի որդիների վերակացուները իրենց չարիքի մեջ տեսան, երբ որ ասվեց, թե՝ «Ձեր աղյուսների քանակից ոչինչ չպակասեցնեք. օրական գործն իր օրը տվե՛ք»։

20. Փարավոնի մոտից դուրս գալով՝ նրանք հանդիպեցին Մովսեսին և Ահարոնին, որոնք կանգնած սպասում էին իրենց։

21. Եվ ասացին նրանց. «Թող Տերը նայի ու դատի ձեզ. դուք մեր հոտը գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ՝ մեզ սպանելու համար սուր տալով նրանց ձեռքը»։

22. Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ չարիքի մեջ գցեցիր այս ժողովրդին և ինչո՞ւ ուղարկեցիր ինձ։

23. Այն ժամանակից, որ եկել եմ փարավոնի մոտ քո անունով խոսելու, նա չարիք է հասցնում այս ժողովրդին, և դու էլ չփրկեցիր քո ժողովրդին»։

ԵԼՔ 6

1. Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին. իմ հզոր ձեռքի միջոցով նա թույլ պիտի տա նրանց, հզոր ձեռքի միջոցով նրանց դուրս պիտի անի իր երկրից»։

2. Աստված խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. «Ես եմ Տերը։

3. Ես երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստված անունով. բայց իմ Տեր անունով չհայտնվեցի նրանց։

4. Նաև հաստատեցի իմ ուխտը նրանց հետ, որպեսզի նրանց տամ Քանանի երկիրը՝ նրանց պանդխտության երկիրը, որտեղ նրանք պանդխտություն արեցին։

5. Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ստրկացրել են իրենց, և հիշեցի իմ ուխտը։

6. Դրա համար ասա՛ Իսրայելի որդիներին. “Ես եմ Տերը*։ Ես ձեզ հանելու եմ եգիպտացիների լծի տակից, ձեզ ազատելու եմ նրանց աշխատանքից և ձեզ փրկելու եմ տարածած բազկով ու մեծ դատաստաններով։

7. Եվ ձեզ պիտի դարձնեմ իմ ժողովուրդը, պիտի լինեմ ձեր Աստվածը, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, եգիպտացիների ծանր աշխատանքի տակից ձեզ հանողը։

8. Եվ ձեզ տանելու եմ այն երկիրը, որի համար բարձրացրի իմ ձեռքը և երդվեցի, որ այն տամ Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Այն տալու եմ ձեզ որպես ժառանգություն, ես՝ Տերը”»։

9. Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք հոգու հուսահատության* և ծանր աշխատանքի պատճառով չլսեցին Մովսեսին։

10. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

11. «Մտի՛ր ու խոսի՛ր Եգիպտոսի փարավոն թագավորի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից»։

12. Մովսեսը խոսեց Տիրոջ առաջ՝ ասելով. «Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, հապա փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ. չէ՞ որ ես ծանրալեզու եմ»։

13. Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և հրաման տվեց նրանց Իսրայելի որդիների և Եգիպտոսի փարավոն թագավորի մասին՝ Իսրայելի որդիներին հանելու Եգիպտոսի երկրից։

14. Սրանք են նրանց հայրերի տների գլխավորները. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն են՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։ Սրանք են Ռուբենի տոհմերը։

15. Շմավոնի որդիներն են՝ Համուել, Համին, Օհադ, Հաքին, Սահառ և քանանացի կնոջ որդին՝ Սավուղը։ Սրանք են Շմավոնի տոհմերը։

16. Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։

17. Գերսոնի որդիներն էին՝ Ղոբենի և Սեմեի՝ ըստ իրենց տոհմերի։

18. Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։

19. Մերարի որդիներն են՝ Մոողի և Մուսի։ Սրանք են Ղևիի տոհմերն ըստ իրենց ծնունդների։

20. Ամրամն ամուսնացավ իր հորաքույր Հոքադի հետ, և սա նրա համար ծնեց Ահարոնին և Մովսեսին։ Ամրամի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։

21. Իսահառի որդիներն են՝ Կորխ, Նափեկ և Զեքրի։

22. Ոզիելի որդիներն են՝ Միսայել, Եղիսափան և Սեթրի։

23. Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։

24. Կորխի որդիներն են՝ Ասիր, Եղկանա և Աբիասափ։ Սրանք են կորխեցիների տոհմերը։

25. Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացավ Փուտիելի աղջիկներից մեկի հետ, և սա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են ղևտացիների հայրերի գլխավորներն ըստ իրենց տոհմերի։

26. Սրանք են Ահարոնն ու Մովսեսը, որոնց Տերն ասաց. «Հանե՛ք Իսրայելի որդիներին եգիպտացիների երկրից իրենց զորքերով հանդերձ»։

27. Սրանք են Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելու համար Եգիպտոսի փարավոն թագավորի հետ խոսողները. սրանք էին՝ այս Մովսեսը և Ահարոնը։

28. Երբ Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում,

29. այն ժամանակ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Ես եմ Տերը։ Ասա՛ Եգիպտոսի փարավոն թագավորին այն ամենը, ինչ ասում եմ քեզ»։

30. Եվ Մովսեսը Տիրոջ առաջ ասաց. «Ահա ես ծանրալեզու եմ, փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ»։

ԵԼՔ 7

1. Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ փարավոնի համար աստված դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։

2. Դու խոսի՛ր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ. իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։

3. Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը և իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։

4. Փարավոնը ձեզ չի լսի. և ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորքերը՝ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին, դուրս կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստաններով։

5. Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից»։

6. Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց. այդպես էլ արեցին։

7. Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։

8. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

9. «Եթե փարավոնը խոսի ձեզ հետ և ասի՝ “Մի հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ դու կասես Ահարոնին. “Վերցրո՛ւ քո գավազանն ու գցի՛ր փարավոնի առաջ”. և դա վիշապ կդառնա»։

10. Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։

11. Փարավոնը կանչեց իմաստուններին և կախարդներին. Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնն արեցին։

12. Յուրաքանչյուրն իր գավազանը գցում էր, և դրանք օձեր էին դառնում. բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։

13. Փարավոնի սիրտը կարծրացավ, և նրանց չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։

14. Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ. նա չի ուզում արձակել ժողովրդին։

15. Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ. երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, և ձե՛ռքդ առ օձ դարձած այն գավազանը։

16. Եվ ասա՛ նրան. “Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ ուղարկել է քեզ մոտ՝ ասելով.

17. Այսպես է ասում Տերը. սրանով կիմանաս, որ ես եմ Տերը։ Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և ջրերը արյուն կդառնան։

18. Գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները կզզվեն գետից ջուր խմել”»։

19. Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Ա՛ռ գավազանդ և ձեռքդ մեկնի՛ր եգիպտացիների ջրերի վրա՝ նրանց առուների վրա, նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, և արյուն կդառնան. Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե և քարե ամանների մեջ եղած ջրերը արյուն կդառնան”»։

20. Մովսեսն ու Ահարոնը արեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր։ Ահարոնը բարձրացրեց գավազանը և փարավոնի ու նրա ծառաների առաջ հարվածեց գետի ջրերին. գետի բոլոր ջրերը արյուն դարձան։

21. Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտոսի ամբողջ երկրում արյուն էր։

22. Եգիպտացի մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ինչպես որ ասել էր Տերը։

23. Փարավոնը վերադարձավ և եկավ իր տունը։ Այս էլ չազդեց նրա սրտին։

24. Բոլոր եգիպտացիները փորեցին գետի շրջակայքը՝ խմելու ջուր գտնելու համար, որովհետև գետի ջրից չէին կարողանում խմել։

25. Յոթ օր էր անցել, որ Տերը հարվածել էր գետին։

ԵԼՔ 8

1. Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը.

2. Եթե չուզենաս արձակել, ահա ես գորտերով կհարվածեմ քո բոլոր սահմանները։

3. Գետում գորտեր կվխտան. դրանք դուրս կելնեն ու կմտնեն քո տունը, քո ննջարանը, քո անկողինը, քո ծառաների և քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի տաշտերը։

4. Գորտերը կբարձրանան քեզ վրա, քո ժողովրդի և քո բոլոր ծառաների վրա

5. Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Ահարոնին. “Մեկնի՛ր ձեռքդ քո գավազանով առուների վրա, գետերի ու լճերի վրա և գորտե՛ր դուրս բեր Եգիպտոսի երկրի վրա”»։

6. Ահարոնը մեկնեց իր ձեռքը Եգիպտոսի ջրերի վրա, և գորտերը դուրս գալով ծածկեցին Եգիպտոսի երկիրը։

7. Մոգերն էլ նույնն արեցին իրենց կախարդություններով և գորտեր դուրս բերեցին Եգիպտոսի երկրի վրա։

8. Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղաչե՛ք Տիրոջը, որ գորտերը հեռացնի ինձանից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ժողովրդին, որ զոհ մատուցի Տիրոջը»։

9. Մովսեսն ասաց փարավոնին. «Ժամանա՛կ որոշիր ինձ համար, թե ե՛րբ աղաչեմ քեզ համար, քո ծառաների և քո ժողովրդի համար, որ գորտերը կորչեն քեզանից ու քո տներից և միայն գետում մնան»։

10. Նա ասաց. «Վաղը»։ Սա ասաց. «Թող քո ասածի պես լինի, որպեսզի գիտենաս, թե չկա մեր Տեր Աստծու նմանը։

11. Գորտերը կհեռանան քեզանից, քո տներից, քո ծառաներից և քո ժողովրդից. միայն գետի մեջ կմնան»։

12. Մովսեսն ու Ահարոնը դուրս եկան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը այն գորտերի համար, որ բերել էր փարավոնի վրա։

13. Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը. գորտերը սատկեցին ու վերացան տներից, բակերից և արտերից։

14. Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը հոտեց։

15. Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։

16. Տերն ասաց Մովսեսին. «Ասա՛ Ահարոնին. “Գավազանդ մեկնի՛ր և հարվածի՛ր գետնի հողին, որպեսզի ոջիլ լինի Եգիպտոսի ամբողջ երկրի վրա”»։

17. Այդպես էլ արեցին։ Ահարոնն իր ձեռքը մեկնեց իր գավազանով և հարվածեց գետնի հողին, ու ոջիլ եղավ մարդկանց և անասունների վրա։ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա գետնի հողը ոջիլ դարձավ։

18. Մոգերն էլ իրենց կախարդություններով փորձեցին նույնն անել, որպեսզի ոջիլներ հանեն, բայց չկարողացան։ Եվ այսպես մարդկանց և անասունների վրա ոջիլ եղավ։

19. Մոգերն ասացին փարավոնին. «Աստծու մատն է»։ Բայց փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։

20. Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում.

21. Իսկ եթե չարձակես իմ ժողովրդին, ահա ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո ծառաների վրա, քո ժողովրդի վրա և քո տների վրա։ Շնաճանճերով կլցվեն եգիպտացիների տները, ինչպես և այն հողը, որի վրա նրանք բնակվում են։

22. Բայց այդ օրը ես կառանձնացնեմ Գեսեմի երկիրը, որտեղ բնակվում է իմ ժողովուրդը, և այնտեղ շնաճանճ չի լինի, որպեսզի իմանաս, որ ե՛ս եմ Տերը երկրի մեջ։

23. Եվ խտրություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև. վաղը կլինի այդ նշանը

24. Եվ Տերն այդպես էլ արեց. մեծ քանակությամբ շնաճանճեր եկան փարավոնի տան և նրա ծառաների տների ու Եգիպտոսի ամբողջ երկրի վրա։ Շնաճանճերի պատճառով երկիրը փչացավ։

25. Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք, ձեր Աստծուն զո՛հ մատուցեք այս երկրում»։

26. Մովսեսն ասաց. «Կարելի չէ այդպես անել. որովհետև այդ դեպքում եգիպտացիների համար գարշելին ենք զոհում Տիրոջը՝ մեր Աստծուն։ Եվ եթե եգիպտացիների համար գարշելին զոհ մատուցենք իրենց աչքի առաջ, մեզ չե՞ն քարկոծի։

27. Ուրեմն երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն, ինչպես որ նա կասի մեզ»։

28. Փարավոնն ասաց. «Ես ձեզ կթողնեմ, որ գնաք և ձեր Տեր Աստծուն զոհ մատուցեք անապատում, միայն թե հեռու չգնաք։ Ինձ համար աղոթե՛ք»։

29. Մովսեսն ասաց. «Ահա ես դուրս կգամ քո մոտից և կաղաչեմ Տիրոջը, որ վաղը շնաճանճերը հեռանան փարավոնից, նրա ծառաներից և նրա ժողովրդից։ Բայց փարավոնը թող այլևս չխաբի ժողովրդին՝ թույլ չտալով, որ զոհ մատուցի Տիրոջը»։

30. Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։

31. Եվ Տերը Մովսեսի խոսքի պես արեց ու վերացրեց շնաճանճերը փարավոնի, նրա ծառաների և նրա ժողովրդի վրայից։ Մի հատ էլ չմնաց։

32. Բայց փարավոնն այս անգամ էլ կարծրացրեց իր սիրտը և չարձակեց ժողովրդին։

33. Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։

34. Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։

35. Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

ԵԼՔ 9

1. Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ և խոսի՛ր նրա հետ, թե եբրայեցիների Տեր Աստվածն այսպես է ասում. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

2. Եթե չուզենաս արձակել և դեռ պինդ պահես նրանց,

3. ահա Տիրոջ ձեռքը կգա դաշտում գտնվող քո հոտերի վրա, ձիերի, էշերի, ուղտերի, արջառների և ոչխարների վրա, և շատ մեծ կոտորած կլինի։

4. Տերը կզատորոշի իսրայելացիների հոտերն ու եգիպտացիների հոտերը, և Իսրայելի որդիների մեկ անասունն անգամ չի սատկի”»։

5. Տերը ժամանակ որոշեց՝ ասելով. «Վաղը Տերը կանի այս բանը երկրի վրա»։

6. Հետևյալ օրը Տերն արեց այդ բանը, այսինքն՝ եգիպտացիների բոլոր հոտերը սատկեցին, իսկ Իսրայելի որդիների հոտերից մեկ հատ էլ չսատկեց։

7. Փարավոնը մարդ ուղարկեց և իմացավ, որ Իսրայելի հոտերից մեկ հատ էլ չի սատկել։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նա ժողովրդին չարձակեց։

8. Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Լցրե՛ք ձեր ձեռքերը հնոցի մոխրով. թող Մովսեսը փարավոնի առաջ այն շաղ տա դեպի երկինք։

9. Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։

10. Նրանք վերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։

11. Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։

12. Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չլսեց նրանց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

13. Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան, գնա կանգնի՛ր փարավոնի առաջ և ասա՛ նրան. “Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը.

14. Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։

15. Որովհետև հիմա կմեկնեմ իմ ձեռքը և կհարվածեմ քեզ ու քո ժողովրդին ժանտախտով, և կկորչես երկրից։

16. Ես քեզ խնայեցի հենց նրա համար, որ ցույց տամ իմ զորությունը քեզանով, և իմ անունը հայտնի լինի ամբողջ աշխարհում։

17. Դու դեռ իմ ժողովրդի դեմ ես ելնում, որ չարձակե՞ս նրան։

18. Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։

19. Հիմա մա՛րդ ուղարկիր և հավաքի՛ր քո հոտերը և ինչ որ ունես դաշտում. որովհետև դաշտում գտնվող և տների մեջ չմտած բոլոր մարդկանց և բոլոր անասունների վրա կարկուտ է իջնելու, և նրանք ոչնչանալու են

20. Փարավոնի ծառաներից նա, ով վախենում էր Տիրոջ խոսքերից, իր ծառաներին և հոտերը հավաքեց տների մեջ։

21. Իսկ ով որ ուշադրություն չդարձրեց Տիրոջ խոսքերին, դաշտում թողեց իր ծառաներին և իր հոտերը։

22. Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց և անասունների վրա, Եգիպտոսի երկրում եղած արտերի բոլոր խոտերի վրա»։

23. Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Տերը որոտ ու կարկուտ ուղարկեց, և երկրի վրա կրակ էր վազում։ Տերը կարկուտ տեղացրեց Եգիպտոսի երկրի վրա։

24. Կարկուտ եղավ, և կարկուտի հետ խառնված կրակ տեղաց. շատ սաստիկ էր, որ դրա նմանը չէր եղել Եգիպտոսի ամբողջ երկրում ազգի առաջացումից ի վեր։

25. Կարկուտը հարվածեց Եգիպտոսի ամբողջ երկրի դաշտերում եղած ամեն ինչին՝ մարդուց մինչև անասուն։ Կարկուտը հարվածեց դաշտի բոլոր խոտերին և կոտրատեց դաշտի բոլոր ծառերը։

26. Կարկուտ չտեղաց միայն Գեսեմի երկրում, որտեղ գտնվում էին Իսրայելի որդիները։

27. Փարավոնը մարդ ուղարկեց, կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Այս անգամ մեղանչեցի. արդար է Տերը, իսկ ես և իմ ժողովուրդը հանցավոր ենք։

28. Աղաչե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտներն ու կարկուտը դադարեցնի։ Ես ձեզ կարձակեմ, և այլևս այստեղ չեք մնա»։

29. Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։

30. Բայց ես գիտեմ, որ դու և քո ծառաները դեռ չեք վախենում Տեր Աստծուց»։

31. Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։

32. Բայց ցորենը և հաճարը կարկտահար չեղան, որովհետև դրանք ուշ են հասունանում։

33. Մովսեսը, փարավոնի մոտից ելնելով, գնաց քաղաքից դուրս։ Նա ձեռքերը տարածեց դեպի Տերը, և որոտներն ու կարկուտը դադարեցին, և անձրև չտեղաց երկրի վրա։

34. Երբ փարավոնը տեսավ, որ անձրևը, կարկուտը և որոտը դադարել են, դարձյալ մեղանչեց. և կարծրացրեց սիրտը, ինքը և իր ծառաները։

35. Եվ այսպես փարավոնի սիրտը կարծրացավ, և Իսրայելի որդիներին չարձակեց, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին։

ԵԼՔ 10

1. Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ փարավոնի մոտ, որովհետև ես կարծրացրի նրա և նրա ծառաների սիրտը, որպեսզի իմ այս նշանները ցույց տամ նրանց մեջ,

2. և որպեսզի դու պատմես քո որդուն և քո որդու որդուն, թե ինչ եմ արել եգիպտացիներին և թե ինչ նշաններ եմ ցույց տվել նրանց։ Եվ դուք կգիտենաք, որ ես եմ Տերը»։

3. Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում եբրայեցիների Տեր Աստվածը. “Մինչև ե՞րբ չես ուզենալու խոնարհվել իմ առաջ։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։

4. Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեխ կուղարկեմ քո սահմանների վրա։

5. Դրանք կծածկեն երկրի երեսը, և ոչ ոք չի կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն, ինչ որ փրկվել մնացել է կարկուտից, և կուտեն արտերի մեջ բուսած ձեր բոլոր ծառերը։

6. Կլցվեն քո տները, քո բոլոր ծառաների տները և բոլոր եգիպտացիների տները, որ ո՛չ քո հայրերը և ո՛չ էլ քո հայրերի հայրերը երբեք չեն տեսել երկրի վրա իրենց ծնված օրից մինչև այսօր”»։ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից։

7. Փարավոնի ծառաներն իրեն ասացին. «Մինչև ե՞րբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար։ Արձակի՛ր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է»։

8. Մովսեսին և Ահարոնին վերադարձրին փարավոնի մոտ։ Փարավոնը նրանց ասաց. «Գնացեք պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն. ովքե՞ր են գնացողները»։

9. Մովսեսը պատասխանեց. «Մենք գնալու ենք մեր երիտասարդներով և մեր ծերերով, մեր տղաներով և մեր աղջիկներով, գնալու ենք մեր հոտերով և մեր արջառներով, որովհետև դա Տիրոջ տոն է մեզ համար»։

10. Փարավոնն ասաց նրանց. «Այդպես թող լինի. Տերը ձեզ հետ. ես ձեզ կարձակեմ, բայց ինչո՞ւ երեխաների հետ։ Պարզ է, որ դուք չար մտադրություն ունեք*։

11. Ոչ այդպես, այլ գնացե՛ք դուք՝ տղամարդիկդ, և պաշտե՛ք Տիրոջը, քանի որ դուք այդ էիք ուզում»։ Եվ դուրս արեցին նրանց փարավոնի առջևից։

12. Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ Եգիպտոսի երկրի վրա, որ մորեխներ ելնեն Եգիպտոսի երկրի վրա ու խժռեն երկրի ամբողջ խոտը, ամենը, ինչ որ թողել է կարկուտը»։

13. Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա. և Տերն արևելյան հողմ փչել տվեց երկրի վրա այդ ամբողջ օրը և ամբողջ գիշերը։ Երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեխ բերեց։

14. Մորեխները ելան Եգիպտոսի ամբողջ երկրի վրա և Եգիպտոսի սահմանների վրա։ Շատ սաստիկ էր. դրանից առաջ այդքան մորեխ չէր եղել և դրանից հետո էլ չեղավ։

15. Մորեխը ծածկեց ամբողջ երկրի ներսը, և երկիրը մթնեց։ Եվ կերան երկրի ամբողջ խոտը և կարկուտից փրկված ծառերի բոլոր պտուղները։ Ծառերի վրա և դաշտի խոտերի վրա ոչ մի կանաչ բան չմնաց Եգիպտոսի ամբողջ երկրում։

16. Փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծու և ձեր դեմ։

17. Այժմ խնդրում եմ, այս անգա՛մ էլ ներեք իմ հանցանքը և աղաչե՛ք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից միայն այս մահը հեռացնի»։

18. Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ և աղաչեց Տիրոջը։

19. Տերն արևմտյան սաստիկ մի հողմ ուղարկեց, որը մորեխն առավ ու քշեց Կարմիր ծովը։ Եգիպտոսի բոլոր սահմաններում մի հատ մորեխ չմնաց։

20. Բայց Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չարձակեց Իսրայելի որդիներին։

21. Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ դեպի երկինք, որպեսզի խավար լինի Եգիպտոսի վրա, շոշափելի խավար»։

22. Մովսեսն իր ձեռքը մեկնեց դեպի երկինք, և Եգիպտոսի ամբողջ երկրի վրա երեք օր թանձր խավար եղավ։

23. Մարդ մարդու չէր տեսնում. երեք օր ոչ ոք իր տեղից վեր չկացավ։ Բայց Իսրայելի բոլոր որդիների համար իրենց բնակավայրերում լույս էր։

24. Փարավոնը կանչեց Մովսեսին և ասաց. «Գնացե՛ք և պաշտե՛ք Տիրոջը. թող մնան միայն ձեր հոտերն ու արջառները. ձեր ընտանիքներն էլ թող գնան ձեզ հետ»։

25. Մովսեսն ասաց. «Դու պետք է մեր ձեռքը զոհեր և ողջակեզներ էլ տաս, որպեսզի մատուցենք մեր Տեր Աստծուն։

26. Մեր հոտերն էլ մեզ հետ պիտի գնան. դրանցից մի կճղակ անգամ չպիտի մնա, որովհետև դրանցից ենք վերցնելու մեր Տեր Աստծուն զոհելու համար։ Մինչև այնտեղ գնալը մենք չգիտենք, թե ի՛նչ պիտի զոհենք Տիրոջը»։

27. Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա չկամեցավ արձակել նրանց։

28. Փարավոնն ասաց նրան. «Գնա՛ իմ մոտից, զգուշացի՛ր քո անձի համար, որ այլևս իմ երեսը չտեսնես, որովհետև այն օրը, որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես»։

29. Մովսեսն ասաց. «Լավ ես ասում. այլևս քո երեսը չեմ տեսնի»։

ԵԼՔ 11

1. Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ փարավոնին և Եգիպտոսին. դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։

2. Հիմա ասա՛ ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից և ամեն կին իր հարևանուհուց արծաթյա և ոսկյա զարդեր խնդրի»։

3. Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր փարավոնի ծառաների աչքին և ժողովրդի աչքին։

4. Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում,

5. և Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները՝ իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը և բոլոր անասունների առաջնածինները։

6. Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել և ոչ էլ կլինի։

7. Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ՝ մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների և իսրայելացիների միջև։

8. Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ և խոնարհություն անեն ինձ՝ ասելով.

9. Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։

10. Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, և նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։

ԵԼՔ 12

1. Տերը Եգիպտոսի երկրում խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2. «Այս ամիսը թող ձեզ համար լինի ամիսների սկիզբը. այն ձեզ համար թող լինի տարվա ամիսների առաջինը։

3. Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։

4. Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի՝ ըստ անձերի թվի. այդ գառի համար հաշվե՛ք, թե ամեն մի անձը որչա՛փ կարող է ուտել։

5. Ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան գառ. այն ոչխարներից կամ այծերի՛ց վերցրեք։

6. Այն պահե՛ք ձեզ համար մինչև ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի ժողովրդի ամբողջ բազմությունը այն կմորթի երեկոյան դեմ։

7. Թող վերցնեն նրա արյունից ու քսեն տների երկու կողմի դրանդիներին և վերևի սեմին, որտեղ այն ուտելու են։

8. Այդ գիշերը թող ուտեն կրակի վրա խորոված նրա միսը. այն թող ուտեն բաղարջ հացով և դառը խոտերով։

9. Նրանից հում կամ ջրի մեջ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Նրա գլուխը, ոտքերը և փորոտիքը միասին կուտեք։

10. Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ. դրանից մնացածն այրե՛ք կրակով։

11. Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է։

12. Այդ գիշեր պիտի անցնեմ Եգիպտոսի երկրով և հարվածեմ Եգիպտոսի երկրի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասունը։ Եգիպտոսի բոլոր աստվածների դեմ դատաստան պիտի անեմ. ես եմ Տերը։

13. Արյունը թող ձեզ համար նշան լինի տների վրա, ուր որ լինելու եք, և տեսնելով արյունը՝ պիտի անցնեմ ձեր վրայով, և հարվածը չպիտի իջնի ձեզ վրա՝ կորստյան մատնելու համար ձեզ, երբ հարվածեմ Եգիպտոսի երկիրը։

14. Այդ օրը ձեզ համար թող լինի հիշատակի համար, և տոնե՛ք այն իբրև Տիրոջ տոն, տոնե՛ք այն սերնդից սերունդ՝ իբրև հավիտենական կանոն։

15. Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։

16. Առաջին օրը սուրբ ժողով թող լինի. յոթերորդ օրը նույնպես սուրբ ժողով թող լինի ձեզ համար։ Այդ օրերին ոչ մի աշխատանք թող չկատարվի, այլ պատրաստե՛ք միայն ամեն մեկի ուտելիքը։

17. Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև հենց այդ օրը կհանեմ ձեր ժողովրդին* Եգիպտոսի երկրից։ Ուրեմն ձեր սերունդների մեջ պահե՛ք այդ օրը իբրև հավիտենական կանոն։

18. Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։

19. Յոթ օր ձեր տներում թթխմոր չպետք է գտնվի, որովհետև թթխմորով հաց ուտող անձը, օտարական լինի, թե տեղացի, պիտի վերացվի Իսրայելի ժողովրդի միջից։

20. Խմորված ոչ մի բան չպիտի ուտեք. ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ կուտեք”»։

21. Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին և ասաց նրանց. «Ընտրե՛ք ձեր ընտանիքներին համապատասխան մի գառ, առե՛ք և մորթե՛ք զատիկը։

22. Վերցրե՛ք զոպայի մի փունջ, այն թաթախե՛ք կոնքի մեջ լցված արյան մեջ, կոնքի մեջ եղած արյունից քսե՛ք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին, և մինչև առավոտ ձեզանից ոչ ոք թող իր տան դռնից դուրս չգա։

23. Տերն անցնելու է եգիպտացիներին հարվածելու համար և տեսնելով դռան վերևի սեմին ու երկու դրանդիների վրա եղած արյունը՝ Տերը կանցնի դռան վրայով և չի թողնի սատակիչին, որ մտնի ձեր տները՝ ձեզ հարվածելու համար։

24. Այս բանը կպահեք իբրև հավիտենական կանոն ձեզ համար և ձեր որդիների համար։

25. Երբ գաք այն երկիրը, որ Տերն իր խոստման համաձայն տալու է ձեզ, այն ժամանակ կկատարեք այս պաշտամունքը։

26. Եվ երբ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ. “Ի՞նչ է նշանակում ձեր այս պաշտամունքը”,

27. այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։

28. Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։

29. Կեսգիշերին Տերը Եգիպտոսի երկրում հարվածեց բոլոր առաջնեկներին՝ իր գահին նստած փարավոնի անդրանիկ որդուց մինչև բանտում գտնվող կալանավորի անդրանիկը, նաև բոլոր անասունների առաջնեկներին։

30. Գիշերը վեր կացան փարավոնն ինքը, նրա բոլոր ծառաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մեռել չլիներ։

31. Փարավոնը նույն գիշերը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Վեր կացեք դո՛ւրս ելեք իմ ժողովրդի միջից դուք էլ, Իսրայելի որդիներն էլ. գնացեք պաշտե՛ք Տիրոջը, ինչպես որ ասացիք։

32. Առե՛ք ձեր ոչխարներն ու ձեր արջառներն էլ, ինչպես որ ասացիք, գնացե՛ք և ինձ էլ օրհնե՛ք»։

33. Եգիպտացիները բռնադատում էին ժողովրդին և շտապում երկրից դուրս ուղարկել նրանց, որովհետև ասում էին. «Ամենքս էլ կմեռնենք»։

34. Ժողովուրդը, իր հունցած խմորը դեռ չհասած, իրենց խմորի տաշտերն իրենց կտավներով փաթաթելով, դրեց իր ուսին։

35. Իսրայելի որդիները Մովսեսի խոսքի համաձայն արեցին. եգիպտացիներից նրանք ուզեցին արծաթյա ու ոսկյա զարդեր և զգեստներ։

36. Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և եգիպտացիները նրանց ուզածը տվեցին, և նրանք կողոպտեցին եգիպտացիներին։

37. Իսրայելի որդիները Ռամսեսից գնացին դեպի Սոկքովթ. նրանք, բացի երեխաներից, վեց հարյուր հազարի չափ հետիոտն տղամարդիկ էին։

38. Նրանց հետ ելավ նաև խառնիճաղանջ մի բազմություն, և ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։

39. Եգիպտոսից իրենց հանած խմորի զանգվածից անթթխմոր շոթեր եփեցին, որովհետև դեռ չէր խմորվել, քանի որ Եգիպտոսից քշվելով՝ ժամանակ չէին ունեցել և իրենց համար պաշար էլ չէին արել։

40. Եգիպտոսում Իսրայելի որդիները բնակվեցին չորս հարյուր երեսուն տարի։

41. Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, հենց նույն օրը Տիրոջ ամբողջ ժողովուրդը* ելավ Եգիպտոսի երկրից։

42. Սա Տիրոջ համար պահելու մի գիշեր է, որ նրանց հանեց Եգիպտոսի երկրից. սա Տիրոջ համար պահելու այն գիշերն է, որ պիտի պահեն Իսրայելի բոլոր որդիներն ու նրանց սերունդները։

43. Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Սա է զատկի կանոնը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։

44. Դրամով ձեռք բերված որևէ ստրուկ, երբ թլփատես նրան, այն ժամանակ միայն թող ուտի դրանից։

45. Օտարականն ու վարձկանը չպիտի ուտեն դրանից։

46. Այն պետք է ուտվի մեկ տան մեջ. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոչ մի ոսկորը չջարդեք։

47. Իսրայելի ամբողջ ժողովուրդը պետք է կատարի դա։

48. Եթե պանդուխտ մի օտարական քեզ մոտ գա և ուզենա Տիրոջ զատիկը կատարել, նրա ընտանիքի ամեն արուն պետք է թլփատվի, և դրանից հետո մոտենա՝ զատիկը կատարելու, և նա կհամարվի երկրի բնիկ։ Որովհետև ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։

49. Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մե՛կ օրենք պիտի լինի»։

50. Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին և Ահարոնին. այդպես էլ արեցին։

51. Ահա այդ օրն էր, որ Տերը Եգիպտոսի երկրից հանեց Իսրայելի որդիներին իրենց զորքերով։

ԵԼՔ 14

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։

3. Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորով հաց չպետք է ուտվի։

4. Դուք այսօր եք դուրս եկել՝ Աբիբ ամսին։

5. Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։

6. Յոթ օր բաղարջ հաց պիտի ուտես, իսկ յոթերորդ օրը տոն կլինի Տիրոջ համար։

7. Այդ յոթ օրերին բաղարջ հաց պիտի ուտվի. քեզ մոտ թթխմորով հաց չպետք է տեսնվի, և ոչ էլ թթխմոր պիտի տեսնվի քո երկրի բոլոր սահմաններում։

8. Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։

9. Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։

10. Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։

11. Երբ Տերը քեզ տանի քանանացիների երկիրը, ինչպես երդվեց քեզ և քո հայրերին, որ այն քեզ տա,

12. Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։

13. Էշի ամեն առաջնածինը կփոխանակես մի ոչխարի հետ, իսկ եթե չփոխանակես, նրա վիզը կկտրես։ Քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկներին փրկագնով կազատես։

14. Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։

15. Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։

16. Եվ սա քո ձեռքի վրա նշան և քո աչքերի միջև ճակատանոց թող լինի, որովհետև Տերը հզոր ձեռքով մեզ հանեց Եգիպտոսից»։

17. Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։

18. Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։

19. Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք»։

20. Սոկքովթից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում՝ անապատի ծայրամասում։

21. Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։

22. Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։

23. Եգիպտացիները նրանց հետևից ընկան։ Փարավոնի բոլոր ձիերը, կառքերն ու ձիավորները նրանց ետևից գնացին ծովի մեջտեղը։

24. Առավոտը դեռ չբացված՝ Տերը կրակի և ամպի սյունից նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։

25. Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։

26. Տերն ասաց Մովսեսին. «Մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, որպեսզի ջրերը ետ դառնան եգիպտացիների վրա, նրանց կառքերի ու նրանց ձիավորների վրա»։

27. Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և առավոտյան դեմ ծովը ետ դարձավ իր ընթացքից։ Եգիպտացիները նրա դիմացից փախան, և Տերը եգիպտացիներին թափեց ծովը։

28. Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։

29. Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։

30. Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։

31. Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։

ԵԼՔ 13

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Սրբացրո՛ւ ինձ համար Իսրայելի որդիների միջից ամեն առաջնեկ, ամեն մի նախածին, մարդ լինի, թե անասուն. այն իմն է»։

3. Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության տնից. որովհետև Տերը հզոր ձեռքով հանեց ձեզ այդ տեղից. թթխմորով հաց չպետք է ուտվի։

4. Դուք այսօր եք դուրս եկել՝ Աբիբ ամսին։

5. Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։

6. Յոթ օր բաղարջ հաց պիտի ուտես, իսկ յոթերորդ օրը տոն կլինի Տիրոջ համար։

7. Այդ յոթ օրերին բաղարջ հաց պիտի ուտվի. քեզ մոտ թթխմորով հաց չպետք է տեսնվի, և ոչ էլ թթխմոր պիտի տեսնվի քո երկրի բոլոր սահմաններում։

8. Այդ օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. “Սա այն բանի համար է, ինչ արեց ինձ Տերը, երբ ես դուրս էի գալիս Եգիպտոսից”։

9. Սա քեզ համար նշան պիտի լինի քո ձեռքի վրա և հիշատակ՝ քո աչքերի միջև, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանում, որովհետև Տերը քեզ հզոր ձեռքով հանեց Եգիպտոսից։

10. Այս կանոնը դու պիտի պահես իր ժամանակին, տարեցտարի։

11. Երբ Տերը քեզ տանի քանանացիների երկիրը, ինչպես երդվեց քեզ և քո հայրերին, որ այն քեզ տա,

12. Տիրոջը կներկայացնես բոլոր առաջնեկներին. քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները Տիրոջը կլինեն։

13. Էշի ամեն առաջնածինը կփոխանակես մի ոչխարի հետ, իսկ եթե չփոխանակես, նրա վիզը կկտրես։ Քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկներին փրկագնով կազատես։

14. Եվ եթե քո որդին հարցնի քեզ և ասի. “Ի՞նչ է այս”, նրան կասես, թե՝ “Տերն իր հզոր ձեռքով մեզ դուրս հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։

15. Երբ փարավոնը խոստացավ և չուզեց արձակել մեզ, Տերը Եգիպտոսի երկրում կոտորեց բոլոր առաջնեկներին՝ մարդկանց առաջնեկներից մինչև անասունների առաջնածինները։ Դրա համար ես ամեն արու առաջնածին զոհում եմ Տիրոջը, իսկ իմ որդիների բոլոր առաջնեկներին փրկագին եմ տալիս”։

16. Եվ սա քո ձեռքի վրա նշան և քո աչքերի միջև ճակատանոց թող լինի, որովհետև Տերը հզոր ձեռքով մեզ հանեց Եգիպտոսից»։

17. Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այն ժամանակ Աստված նրանց փղշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև այն մոտ էր. որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը, պատերազմը տեսնելով, զղջա և վերադառնա Եգիպտոս»։

18. Այլ Աստված ժողովրդին շրջանցել տվեց և անապատի ճանապարհով տարավ Կարմիր ծով, և Իսրայելի որդիները գոտեպնդված դուրս ելան Եգիպտոսի երկրից։

19. Մովսեսն իր հետ վերցրեց Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփն Իսրայելի որդիներին հաստատ երդում էր անել տվել՝ ասելով. «Աստված անպատճառ կայցելի ձեզ. իմ ոսկորներն այստեղից ձեզ հետ հանե՛ք»։

20. Սոկքովթից մեկնեցին և իջևանեցին Ոթոմում՝ անապատի ծայրամասում։

21. Տերը գնում էր նրանց առջևից՝ ցերեկը ամպի սյունով ճանապարհ ցույց տալու նրանց, իսկ գիշերը՝ կրակի սյունով, որ նրանց լույս տա, որպեսզի գիշեր-ցերեկ գնան։

22. Ցերեկն ամպի սյունը, իսկ գիշերը կրակի սյունը ժողովրդի առջևից չպակասեցրեց։

ԵԼՔ 15

1. Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը՝ ասելով.«Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։

2. Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն էԵվ իմ փրկությունը եղավ։Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան.Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։

3. Տերը հզոր պատերազմող է.Տեր է անունը նրա։

4. Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց.Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։

5. Անդունդները ծածկեցին նրանց.Նրանք իջան խորքերը, ինչպես քար։

6. Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ.Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։

7. Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին.Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։

8. Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը,Հեղեղները կանգնեցին դեզի պես,Անդունդները քարացան ծովում։

9. Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ,Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից,քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։

10. Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց.Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։

11. Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր.Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով,Հրաշքներ անող։

12. Մեկնեցիր քո աջ ձեռքը,Երկիրը կուլ տվեց նրանց։

13. Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր.Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։

14. Ժողովուրդները լսում են և կսարսափեն.Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։

15. Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները.Մովաբի զորավորներին դող է բռնելու.Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։

16. Ահ ու դող կընկնի նրանց վրա.Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես,Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր,Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։

17. Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա,Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր.Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։

18. Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,

19. Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան,և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա,բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։Մարիամի երգը

20. Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։

21. Մարիամը երգեց նրանց.«Օրհներգե՛ք Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված.Ձիուն ու ձիավորին ծովը գցեց»։

22. Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։

23. Եկան Մեռա, բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, որովհետև այն դառն էր. դրա համար այդ վայրը կոչվեց Մեռա*։

24. Ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ՝ ասելով. «Ի՞նչ խմենք»։

25. Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։

26. Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։

27. Եվ եկան Եղիմ։ Այնտեղ կային ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի։ Նրանք այնտեղ՝ ջրերի մոտ կանգ առան։

ԵԼՔ 16

1. Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը մեկնեց Եղիմից և եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի և Սինայի միջև, Եգիպտոսի երկրից իրենց դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։

2. Իսրայելի որդիների ամբողջ բազմությունն անապատում տրտնջաց Մովսեսի և Ահարոնի դեմ։

3. Իսրայելի որդիներն ասացին նրանց. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի երկրում, երբ մսի կաթսաների մոտ նստած էինք և կուշտ հաց էինք ուտում. որովհետև մեզ բերեցիք այս անապատը, որ այս ամբողջ ժողովրդին սովամահ անեք»։

4. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես երկնքից հաց պիտի տեղացնեմ ձեզ համար. թող ժողովուրդը վեր կենա և օրվա համար պետք եղածը հավաքի նույն օրը, որպեսզի փորձեմ նրանց, թե իմ օրենքի համաձա՞յն պիտի գնան, թե՞ ոչ։

5. Վեցերորդ օրը, երբ նրանք պատրաստեն իրենց բերածը, իրենց ամեն օրվա հավաքածի կրկնապատիկը կլինի»։

6. Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Այս երեկո դուք կիմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանողը Տերն է,

7. իսկ առավոտյան կտեսնեք Տիրոջ փառքը, որովհետև Տիրոջ դեմ արած ձեր տրտունջն ինքը լսեց։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։

8. Մովսեսն ասաց. «Տերը երեկոյան ձեզ ուտելու միս, իսկ առավոտյան կշտանալու չափ հաց տալիս կիմանաք, որ Տերը լսել է իր դեմ ձեր արած տրտունջը։ Իսկ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեր դեմ չէ, այլ Տիրոջ դեմ»։

9. Մովսեսն ասաց Ահարոնին. «Իսրայելի որդիների ամբողջ բազմությանն ասա՛. “Մոտեցե՛ք Տիրոջը, որովհետև ձեր տրտունջը լսեց”»։

10. Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ, նրանք նայեցին դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։

11. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

12. «Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը. խոսի՛ր նրանց հետ և ասա՛. “Երեկոյան դեմ միս պիտի ուտեք, իսկ առավոտյան պիտի կշտանաք հացով. և կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։

13. Երեկոյան լորամարգիներ ելան և ծածկեցին բանակատեղին, իսկ առավոտյան բանակատեղիի շուրջը ցող իջավ։

14. Երբ իջած ցողը վերացավ, անապատի երեսին մանր թեփաձև մի բան կար՝ գետնի վրայի եղյամի նման մանր։

15. Իսրայելի որդիները տեսան և ասացին միմյանց. «Ի՞նչ է սա». որովհետև չգիտեին, թե ինչ էր։ Մովսեսն ասաց նրանց. «Սա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։

16. Տիրոջ պատվիրածն այս է. “Ամեն մեկդ դրանից հավաքե՛ք ձեր ուտելու չափ՝ մարդագլուխ մեկ օմեր*՝ ըստ ձեր վրանի անդամների թվի. յուրաքանչյուրը թող վերցնի իր վրանում գտնվողների համար”»։

17. Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. որը շատ, որը քիչ հավաքեց։

18. Չափում էին օմերով. շատ ունեցողինը չավելացավ, իսկ քիչ ունեցողինը չպակասեց։ Յուրաքանչյուրը հավաքեց իր ուտելու չափ։

19. Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք դրանից մինչև առավոտ չպահի»։

20. Բայց Մովսեսին չլսեցին, այլ ոմանք դրանից թողեցին մինչև առավոտ. որդնոտեց ու հոտեց։ Մովսեսը բարկացավ նրանց վրա։

21. Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իր ուտելու չափ։ Երբ արևը տաքացնում էր, հալվում էր։

22. Վեցերորդ օրը հավաքեցին կրկնապատիկ ուտելիք, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ երկու օմեր։ Ժողովրդի բոլոր իշխանները եկան և պատմեցին Մովսեսին։

23. Նա ասաց նրանց. «Այս է Տիրոջ ասածը. “Վաղը հանգստյան սուրբ շաբաթն է Տիրոջ համար. ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ եռացնելու եք, եռացրե՛ք, և ինչ որ կավելանա, պահե՛ք ձեզ առավոտվա համար”»։

24. Եվ նրանք դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը. այն չհոտեց, ոչ էլ մեջը որդ ընկավ։

25. Մովսեսն ասաց. «Այսօ՛ր կերեք, որովհետև այսօր շաբաթ է Տիրոջ համար։ Դուք այսօր դրանից չեք գտնի դաշտում։

26. Վեց օր կհավաքեք դա, բայց յոթերորդ օրը, որ շաբաթ է, չի գտնվի»։

27. Յոթերորդ օրը ժողովրդից ոմանք գնացին հավաքելու, բայց չգտան։

28. Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ չեք ուզում պահել իմ պատվիրաններն ու օրենքները։

29. Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։

30. Եվ ժողովուրդը հանգստացավ յոթերորդ օրը։

31. Իսրայելի տունն այդ ուտելիքի անունը «ման» դրեց. դա գինձի սերմի պես սպիտակ էր, և համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։

32. Մովսեսն ասաց. «Այս է Տիրոջ հրամանը. “Դրանից լցրե՛ք մի օմեր, որ պահվի ձեր սերունդների համար, որպեսզի տեսնեն այն հացը, որով ձեզ կերակրեցի անապատում՝ ձեզ Եգիպտոսի երկրից հանելիս”»։

33. Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մի սափոր, դրա մեջ մի լիքը օմեր մանանա՛ լցրու և դի՛ր Տիրոջ առաջ, որպեսզի պահվի ձեր սերունդների համար»։

34. Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Ահարոնն այն դրեց վկայության տապանակի առաջ, որ պահվի։

35. Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ եկան շեն երկիր։ Մանանա կերան, մինչև որ եկան Քանանի երկրի սահմանը։

36. Մեկ օմերը մեկ արդուի տասներորդ մասն է։

ԵԼՔ 17

1. Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը, Տիրոջ խոսքի համաձայն, իր ճանապարհով մեկնեց Սին անապատից ու բնակություն հաստատեց Ռափիդիմում, որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

2. Ժողովուրդը վիճեց Մովսեսի հետ՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տվեք, որ խմենք»։ Մովսեսն ասաց նրանց. «Ի՞նչ եք ինձ հետ վիճում. ինչո՞ւ եք փորձում Տիրոջը»։

3. Ժողովուրդն այնտեղ ջրի ծարավից տրտնջաց Մովսեսի դեմ և ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից մեռցնես մեզ, մեր որդիներին ու հոտերին»։

4. Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։

5. Տերն ասաց Մովսեսին. «Անցի՛ր ժողովրդի առաջ, վերցրո՛ւ քեզ հետ Իսրայելի ծերերից, ձեռքդ ա՛ռ քո գավազանը, որով հարվածեցիր գետին, և գնա՛։

6. Ահա այնտեղ՝ Քորեբի ժայռի վրա, կկանգնեմ քո առջև. դու կհարվածես ժայռին, դրանից ջուր դուրս կգա, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի ծերերի առաջ։

7. Նա այդ տեղի անունը Մասսա և Մերիբա* դրեց Իսրայելի որդիների այնտեղ վիճելու և Տիրոջը փորձելու համար, որ ասացին. «Արդյոք Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։

8. Ամաղեկը եկավ և Ռափիդիմում պատերազմեց Իսրայելի դեմ։

9. Մովսեսն ասաց Հեսուին. «Մեզ համար մարդի՛կ ընտրիր և դո՛ւրս գնա պատերազմելու Ամաղեկի դեմ. վաղը ես կկանգնեմ բլրի գագաթին՝ Աստծու գավազանը ձեռքիս»։

10. Հեսուն արեց Մովսեսի ասածի պես և պատերազմեց Ամաղեկի դեմ։ Մովսեսը, Ահարոնը և Ովրը ելան բլրի գագաթը։

11. Երբ Մովսեսը վեր էր բարձրացնում իր ձեռքերը, հաղթում էին իսրայելացիները, իսկ հենց որ իջեցնում էր իր ձեռքերը, ամաղեկացիներն էին հաղթում։

12. Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան. նրանք մի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։

13. Եվ Հեսուն սրի բերանով զարկեց Ամաղեկին ու նրա ժողովրդին։

14. Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։

15. Մովսեսը զոհասեղան շինեց և դրա անունը դրեց Եհովանիսի։*

16. Եվ ասաց. «Որովհետև Տերը պատերազմ ունի Ամաղեկի դեմ սերնդից սերունդ»։

ԵԼՔ 18

1. Մովսեսի աները՝ Մադիամի քուրմ Հոթորը, իմացավ այն ամենը, ինչ Աստված արել էր Մովսեսին և Իսրայելի իր ժողովրդին, որ Տերը Իսրայելին հանեց Եգիպտոսից։

2. Մովսեսի աներ Հոթորը վերցրեց Մովսեսի կնոջը՝ Սեպփորային, նրան ետ ուղարկելուց հետո,

3. և նրա երկու որդիներին, որոնցից մեկի անունը Գերսամ էր, որովհետև Մովսեսն ասել էր. «Պանդուխտ եղա օտար երկրում»,

4. իսկ մյուսի անունը՝ Եղիազար, որովհետև ասել էր. «Իմ հոր Աստվածն իմ օգնականն էր և ինձ ազատեց փարավոնի սրից»։

5. Մովսեսի աներ Հոթորը նրա կնոջ և նրա որդիների հետ եկավ Մովսեսի մոտ՝ անապատ, որտեղ նա բանակատեղի էր հաստատել Աստծու լեռան վրա։

6. Նա ասաց Մովսեսին. «Ես՝ քո աներ Հոթորը, գալիս եմ քեզ մոտ, նաև քո կինը և նրա երկու որդիները՝ նրա հետ»։

7. Մովսեսը դիմավորելու գնաց իր աներոջը, խոնարհվեց և համբուրեց նրան. հարցրին միմյանց ողջության մասին և մտան Մովսեսի վրանը։

8. Մովսեսն իր աներոջը պատմեց այն ամենը, ինչ արել էր Տերը փարավոնին և եգիպտացիներին Իսրայելի պատճառով, այն բոլոր չարչարանքները, որ կրել էին ճանապարհին, և Տերն ազատել էր իրենց։

9. Հոթորն ուրախացավ այն բոլոր բարությունների համար, որ Տերն արել էր Իսրայելին և փրկել նրանց եգիպտացիների ձեռքից։

10. Հոթորն ասաց. «Օրհնյալ լինի Տերը, որ ազատեց ձեզ եգիպտացիների ձեռքից և փարավոնի ձեռքից, որ ազատեց ժողովրդին եգիպտացիների լծից։

11. Հիմա գիտեմ, որ Տերը բոլոր աստվածներից մեծ է հենց այն բանում, որով եգիպտացիները հպարտանում էին նրանց դեմ»։

12. Մովսեսի աներ Հոթորը ողջակեզ և զոհեր մատուցեց Աստծուն։ Ահարոնն ու Իսրայելի բոլոր ծերերը Մովսեսի աներոջ հետ եկան Աստծու առջև հաց ուտելու։

13. Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։

14. Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։

15. Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։

16. Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։

17. Մովսեսի աներն ասաց նրան.

18. «Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։

19. Հիմա լսի՛ր իմ խոսքին. ես քեզ մի խորհուրդ եմ տալիս, և Աստված քեզ հետ կլինի։ Ժողովրդի համար դո՛ւ գնա Աստծու առաջ և դատերը դո՛ւ ներկայացրու Աստծուն։

20. Սովորեցրո՛ւ նրանց Աստծու հրամաններն ու օրենքները, հասկացրո՛ւ նրանց իրենց գնալու ճանապարհը և իրենց անելու գործը։

21. Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։

22. Եվ ամեն ժամանակ թող նրանք դատեն ժողովրդին և քեզ ներկայացնեն բոլոր մեծ գործերը, իսկ փոքր գործերն իրենք դատեն։ Թեթևացրո՛ւ բեռը քո վրայից, և նրանք թող այն կրեն քեզ հետ։

23. Եթե այս անես, և Աստված էլ պատվիրի քեզ, այն ժամանակ կկարողանաս կանգնել, և այս ամբողջ ժողովուրդն էլ խաղաղությամբ կգնա իր տեղը»։

24. Մովսեսն անսաց իր աներոջ խոսքին և նրա բոլոր ասածներն արեց։

25. Մովսեսը ամբողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց կարգեց գլխավորներ, այսինքն՝ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ։

26. Ամբողջ ժամանակ սրանք էին դատում ժողովրդին։ Դժվար գործերը բերում էին Մովսեսին, իսկ բոլոր փոքր գործերը դատում էին իրենք։

27. Մովսեսը ճանապարհ դրեց իր աներոջը, և նա գնաց իր երկիրը։

ԵԼՔ 19

1. Եգիպտոսի երկրից Իսրայելի որդիների դուրս գալուց հետո երրորդ ամսվա նույն օրը, նրանք եկան Սինայի անապատը,

2. այսինքն՝ Ռափիդիմից ելան և եկան Սինայի անապատը և բանակատեղի հաստատեցին անապատում։ Իսրայելը բանակատեղի հաստատեց այնտեղ՝ լեռան դիմաց։

3. Մովսեսը գնաց դեպի վեր՝ Աստծու մոտ, և Տերը լեռան վրայից կանչեց նրան՝ ասելով. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հայտնի՛ր Իսրայելի որդիներին.

4. “Դուք տեսաք, թե ինչ արեցի եգիպտացիներին և ձեզ արծվի թևերի վրա տանելով՝ բերեցի ինձ մոտ։

5. Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։

6. Դուք ինձ համար կլինեք քահանաների թագավորություն և սուրբ ազգ”։ Սրանք են այն խոսքերը, որ պետք է ասես Իսրայելի որդիներին»։

7. Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց առաջ դրեց այն բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրել էր իրեն։

8. Ամբողջ ժողովուրդը միասին պատասխան տվեց և ասաց. «Տիրոջ բոլոր ասածները կանենք»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։

9. Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ մոտ կգամ թանձր ամպի մեջ, որպեսզի երբ խոսեմ քեզ հետ, ժողովուրդը լսի և հավատա քեզ հավիտյան»։ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Տիրոջը։

10. Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի մոտ և սրբի՛ր նրանց այսօր և վաղը. թող լվանան իրենց հանդերձները։

11. Թող պատրաստ լինեն երրորդ օրվա համար, որովհետև երրորդ օրը Տերն ամբողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրա։

12. Դու սահման կդնես ժողովրդի շուրջը՝ ասելով. “Զգուշացե՛ք լեռան վրա բարձրանալուց կամ դրա ծայրին դիպչելուց. ով որ դիպչի լեռանը, պիտի մեռնի։

13. Ձեռք չդիպչի դրան. դիպչողը անպատճառ կքարկոծվի կամ նետով կսպանվի. անասուն լինի, թե մարդ՝ չպիտի ապրի”։ Միայն երբ փողի ձայնը երկար հնչի, նրանք կարող են բարձրանալ լեռը»։

14. Մովսեսը լեռից իջավ դեպի ժողովուրդը և սրբեց ժողովրդին։ Նրանք լվացին իրենց հանդերձները։

15. Նա ասաց ժողովրդին. «Պատրա՛ստ եղեք երրորդ օրվա համար. կնոջ մի՛ մոտեցեք»։

16. Երրորդ օրը՝ առավոտը բացվելիս, որոտներ ու կայծակներ եղան, և մի թանձր ամպ կար լեռան վրա. ուժգին հնչեց փողի ձայնը, և բանակատեղիում գտնվող ամբողջ ժողովուրդը զարհուրեց։

17. Մովսեսը ժողովրդին բանակատեղիից դուրս հանեց Աստծու առաջ, և նրանք կանգնեցին լեռան ստորոտին։

18. Սինա լեռն ամբողջովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջել էր կրակով։ Նրա ծուխը դուրս էր գալիս ինչպես հնոցի ծուխ, և ամբողջ լեռը սաստիկ ցնցվում էր։

19. Փողի ձայնը գնալով շատ էր սաստկանում։ Մովսեսը խոսում էր, և Աստված բարձրաձայն պատասխան էր տալիս նրան։

20. Տերն իջավ Սինա լեռան վրա՝ լեռան կատարին, և Տերը կանչեց Մովսեսին լեռան գագաթը, և Մովսեսը բարձրացավ։

21. Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, պատվիրի՛ր ժողովրդին, որ Տիրոջը տեսնելու համար սահմանից չանցնեն, և նրանցից շատերը չկորչեն։

22. Տիրոջը մոտեցող քահանաներն էլ թող սրբվեն. միգուցե Տերը նրանց վրա էլ հարձակվի»։

23. Մովսեսն ասաց Տիրոջը. «Ժողովուրդը չի կարող բարձրանալ Սինա լեռը, որովհետև դու պատվիրել ես մեզ՝ ասելով. “Սահմա՛ն դիր լեռան շուրջը և սրբի՛ր այն”»։

24. Տերն ասաց նրան. «Գնա՛, ցա՛ծ իջիր և ելի՛ր Ահարոնի հետ միասին. բայց քահանաներն ու ժողովուրդը սահմանից չանցնեն Տիրոջ մոտ բարձրանալու համար. չլինի թե Տերը նրանց խոցի»։

25. Մովսեսն իջավ ժողովրդի մոտ և խոսեց նրանց հետ։

ԵԼՔ 20

1. Աստված ասաց հետևյալը.

2. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։

3. Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։

4. Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։

5. Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ,

6. և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։

7. Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի։

8. Հիշի՛ր հանգստի օրը, որպեսզի սուրբ պահես այն։

9. Վեց օր աշխատի՛ր և կատարի՛ր քո բոլոր գործերը։

10. Բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծու հանգստի օրն է. դու ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ քո որդին, ո՛չ քո աղջիկը, ո՛չ քո ծառան ու աղախինը, ո՛չ քո անասունը, ո՛չ էլ քո դռանը եղող օտարականը.

11. որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու դրա մեջ բոլոր եղածները, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար Տերն օրհնեց հանգստի օրը և սրբացրեց այն։

12. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի քո կյանքի օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ։

13. Մի՛ սպանիր։

14. Մի՛ շնացիր։

15. Մի՛ գողացիր։

16. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։

17. Մի՛ ցանկացիր քո հարևանի տունը։ Մի՛ ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղախնին կամ նրա եզանը կամ նրա էշին և քո հարևանի ոչ մի բանին մի՛ ցանկացիր»։

18. Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, կայծակները և փողի ձայնը ու տեսնում լեռան ծխալը։ Ժողովուրդը վախենալով ետ քաշվեց ու հեռու կանգնեց։

19. Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք. բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։

20. Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, որովհետև Աստված եկել է, որ փորձի ձեզ, այնպես որ նրա երկյուղը ձեր առաջ լինի, որպեսզի չմեղանչեք»։

21. Ժողովուրդը հեռու կանգնեց, իսկ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր Աստված էր։

22. Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։

23. Ինձ զուգահեռ պաշտելու համար ձեզ համար ոսկե կամ արծաթե աստվածներ չշինեք։

24. Ինձ համար հողե զոհասեղա՛ն պատրաստիր և դրա վրա մատուցի՛ր քո ողջակեզներն ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարներն ու քո արջառները։ Եվ ամեն տեղ, ուր հիշել կտամ իմ անունը, քեզ մոտ կգամ և կօրհնեմ քեզ։

25. Եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, տաշած քարից չշինես, որովհետև եթե դրա վրա քո երկաթե գործիքը բարձրացնես, այն կպղծես։

26. Աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որպեսզի քո մերկությունը չերևա դրա վրա”»։

ԵԼՔ 21

1. «Սրանք են այն օրենքները, որ պիտի դնես նրանց առաջ։

2. Եթե գնես եբրայեցի մի ծառա, նա վեց տարի պիտի ծառայի քեզ և յոթերորդ տարում ձրի ազատ պիտի արձակվի՝ առանց ոչինչ վճարելու։

3. Եթե նա մենակ է տունդ մտել, մենակ էլ դուրս պիտի գա. եթե նա կին ունեցող մարդ էր, կինն էլ դուրս պիտի գա իր հետ։

4. Եթե նրա տերն է կին տվել նրան, և կինը որդիներ կամ աղջիկներ է ծնել նրա համար, կինն ու զավակները տիրոջը պիտի լինեն, իսկ ինքը մենակ դուրս պիտի գա։

5. Բայց եթե ծառան բացահայտ ասի, թե՝ “Ես սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն ու իմ զավակներին, չեմ ուզում ազատ դուրս գնալ”,

6. այդ ժամանակ նրա տերը նրան պիտի տանի դատավորների մոտ, նրան մոտեցնի դռանը կամ դրանդիքին, հերյունով ծակի նրա ականջը, և նա հավիտյան ծառա լինի նրան։

7. Եթե մի մարդ վաճառի իր աղջկան աղախնության, նա դուրս չի գա, ինչպես ծառաներն են դուրս գալիս։

8. Եթե նա հաճելի չէ իր տիրոջ աչքին, և նա չի նշանում նրան, թող փրկագնով վաճառի նրան, բայց օտար ազգի վաճառելու իշխանություն չունի, որովհետև խաբեություն է արել նրան։

9. Եթե իր որդու համար նշանի նրան, ապա նրա հետ թող վարվի աղջիկների օրենքի համաձայն։

10. Եթե իր համար ուրիշ կին առնի, թող չզեղչի նախկին կնոջ ուտելիքը, հագուստը և ամուսնական մերձավորությունը։

11. Եթե այս երեք բաները չանի նրա համար, ապա կինը կարող է առանց փրկագնի, ձրի դուրս գալ։

12. Մարդու հարվածելով սպանողը անպատճառ մահվան պիտի մատնվի։

13. Իսկ եթե դիտմամբ չի արել, այլ Աստված գցեց նրա ձեռքը, ապա ես քեզ համար պիտի սահմանեմ մի տեղ, որպեսզի նա այնտեղ փախչի։

14. Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։

15. Ով որ հարվածի իր հորը կամ մորը, անպատճառ պիտի սպանվի։

16. Ով որ մարդ գողանա ու վաճառի նրան կամ նրան պահի իր ձեռքի տակ, նա անպատճառ պիտի սպանվի։

17. Ով որ իր հորը կամ մորն անիծի, նա անպատճառ պիտի սպանվի։

18. Եթե մարդիկ վիճեն միմյանց հետ, և նրանցից մեկը քարով կամ բռունցքով հարվածի մյուսին, և նա չմահանա, այլ անկողին ընկնի,

19. և եթե ոտքի կանգնի ու ցուպով ման գա, հարվածողը թող չպատժվի, միայն թե պետք է հատուցում անի աշխատանքից կտրվելու արժեքը և առողջացնի։

20. Եթե մեկը գավազանով հարվածի իր ծառային կամ իր աղախնին, և սա մեռնի նրա ձեռքի տակ, անպատճառ վրեժ պիտի առնվի նրանից։

21. Բայց եթե մեկ կամ երկու օր ապրի, վրեժ չպիտի առնվի նրանից, որովհետև դա իր փողն է։

22. Եթե մարդիկ կռվելիս լինեն և մի հղի կնոջ զարնվելով՝ վիժել տան նրա պտուղը, և ուրիշ վնասվածք չլինի, նա անպատճառ պետք է հատուցի այդ կնոջ ամուսնու կողմից պահանջված տույժը և վճարի դատավորների մոտ։

23. Բայց եթե մի վնասվածք լինի, պիտի հատուցես հոգու դիմաց՝ հոգի,

24. աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք,

25. խարանի դիմաց՝ խարան, վերքի դիմաց՝ վերք, հարվածի դիմաց՝ հարված։

26. Եթե մեկը հարվածի իր ծառայի աչքին կամ աղախնի աչքին և կուրացնի, ապա աչքի փոխարեն ազատ թող արձակի նրան։

27. Եթե վայր գցի իր ծառայի ատամը կամ աղախնի ատամը, ապա նրա ատամի փոխարեն ազատ թող արձակի նրան։Սեփականատիրոջ պատասխանատվությունը

28. Եթե մի եզ հարվածի տղամարդու կամ կնոջ, և նա մեռնի, եզը անպատճառ պիտի քարկոծվի, և դրա միսը չպիտի ուտվի. բայց եզան տերը անպատիժ պիտի մնա։

29. Բայց եթե եզը երեկվանից և անցյալ օրվանից հարվածող է եղել, և դրա տիրոջն էլ բողոքել են, իսկ տերը չի հսկել դրան, և եթե տղամարդ կամ կին սպանի, ապա եզը պիտի քարկոծվի, և դրա տերն էլ պիտի մահվան մատնվի։

30. Եթե փրկագին նշանակվի տիրոջ վրա, նա իր անձի ազատության համար պիտի վճարի, ինչ էլ որ նշանակված լինի իր վրա։

31. Եթե եզը հարվածի տղայի կամ աղջկա, այս դատաստանի պես պիտի լինի նրան։

32. Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնի, երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, և եզը պիտի քարկոծվի։

33. Եթե մեկը հոր բաց անի, կամ մեկը փոս փորի ու չծածկի, և դրանց մեջ եզ կամ էշ ընկնի,

34. փոսի տերը պիտի տուժի. նա փող պիտի վճարի նրանց տիրոջը, և սատկած կենդանին իրենը պիտի լինի։

35. Եթե մեկի եզը հարվածի իր հարևանի եզանը, և սա սատկի, ողջ մնացած եզը թող վաճառեն ու դրա արժեքը բաժանեն և սատկածն էլ բաժանեն։

36. Բայց եթե հայտնի էր, որ եզը ի սկզբանե հարվածող է եղել, և դրա տերը չի հսկել դրան, եզան տեղ անպատճառ եզ պիտի հատուցի, և սպանված եզը իրենը պիտի լինի»։

ԵԼՔ 22

1. «Եթե մեկը արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի այն, նա մեկ արջառի փոխարեն հինգ արջառ և մեկ ոչխարի փոխարեն չորս ոչխար պիտի հատուցի։

2. Եթե մեկը գողին բռնի տան պատը ծակելիս և զարկի այնպես, որ նա սպանվի, նրանից արյուն թող չպահանջվի։

3. Բայց եթե նրա վրա արևը ծագել է, գողի արյունը զարկողի վրա է. բոլորը պիտի հատուցի։ Եթե ոչինչ չունի, այն ժամանակ նա կվաճառվի գողացածի փոխարեն։

4. Եթե գողացածը ողջ գտնվի նրա ձեռքում, եզ լինի, թե էշ, թե ոչխար, կրկնապատիկը կհատուցի։

5. Եթե մեկը արտում կամ այգում արածեցնի՝ թույլ տալով, որ իր անասունն ուրիշի արտում արածի, ապա իր արտի ամենալավից և իր այգու ամենալավից պիտի հատուցի։

6. Եթե կրակ առաջանա ու կպչի փշերին և դիզված որաները կամ չհնձված ցորենը կամ արտը այրի, ապա կրակ գցողն այրածը պիտի հատուցի։

7. Եթե մեկն իր հարևանին պահ տա փող կամ կարասի, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, նա կրկնապատիկը թող հատուցի։

8. Եթե գողը չգտնվի, տան տերը թող տարվի դատավորների մոտ՝ հայտարարելու, որ ինքը իր ձեռքը չի դիպցրել իր հարևանի ստացվածքին։

9. Ամեն տեսակ անիրավության համար՝ թե՛ եզան, թե՛ էշի, թե՛ ոչխարի և թե՛ հագուստի վերաբերյալ, կամ ամեն տեսակ կորած բանի համար եթե մեկն ասի, թե դա իրենն է, երկուսի դատը թող տարվի դատավորների առաջ, և դատավորները ում վրա որ վճիռ կայացնեն, թող նա կրկնապատիկը հատուցի իր հարևանին։

10. Եթե մեկն իր հարևանին ի պահ տա էշ կամ եզ կամ ոչխար կամ որևէ այլ անասուն, և այդ անասունը սատկի կամ վնասվածք ստանա կամ հափշտակվի, և տեսնող չլինի,

11. այն ժամանակ երկուսի միջև Տիրոջը տրված երդումը թող լինի որպես վկայություն իր հարևանի ստացվածքին ձեռք չդիպցնելու մասին, և անասունի տերը թող ընդունի այդ երդումը, և նա հատուցում չանի։

12. Բայց եթե իրոք իր մոտից է գողացվել, թող հատուցի նրա տիրոջը։

13. Եթե գազանից է հոշոտվել, թող վկայության համար հոշոտվածը բերի. հոշոտվածի համար չհատուցի։

14. Եթե մեկն իր հարևանից անասուն փոխ առնի, և սա վնասվածք ստանա կամ սատկի, իսկ նրա տերը նրա մոտ չլինի, ապա նա անպատճառ պիտի հատուցի։

15. Բայց եթե նրա տերը հետը լինի, նա թող չհատուցի. եթե դա վարձով է առնված, վարձը որպես հատուցում հաշվվի։

16. Եթե մեկը խաբի չնշանված աղջկա և պառկի նրա հետ, անպատճառ նրա օժիտը պիտի տա և նրան կին առնի իր համար։

17. Եթե նրա հայրը բնավ չուզենա նրան տալ, խաբողը կույսերի օժիտի չափ փող պիտի վճարի։

18. Չթողնես կախարդն ապրի։

19. Ով որ հարաբերվի անասունի հետ, անպատճառ մահվան պիտի մատնվի։

20. Բացի միայն Տիրոջից, ուրիշ աստվածների զոհ մատուցողը կորստյան պիտի մատնվի։

21. Օտարականին մի՛ չարչարիր և մի՛ նեղիր նրան, որովհետև Եգիպտոսի երկրում դուք էլ էիք օտարական։

22. Ոչ մի որբևայրու կամ որբի բնավ մի՛ չարչարեք։

23. Եթե նրան չարչարես, և նա ինձ բողոքի, անպատճառ կլսեմ նրա աղաղակը.

24. իմ բարկությունը կբորբոքվի, և ձեզ սրով կսպանեմ. ձեր կանայք որբևայրի, իսկ ձեր զավակները որբ կդառնան։

25. Եթե իմ ժողովրդից քեզ մոտ եղած մի աղքատի փող փոխ տաս, վաշխառուի նման մի՛ եղիր նրա հանդեպ և վաշխ մի՛ դիր նրա վրա։

26. Եթե գրավ վերցնես քո հարևանի հագուստը, մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրո՛ւ նրան,

27. որովհետև դա է նրա միակ ծածկոցը և իր մարմնի հանդերձն է դա. ինչո՞վ պիտի պառկի. եթե նա աղաղակի ինձ, կլսեմ, որովհետև ես ողորմած եմ։

28. Դատավորներին* մի՛ հայհոյիր և քո ժողովրդի իշխանին մի՛ անիծիր։

29. Քո արմտիքի և քո հնձանի երախայրիքը մի՛ ուշացրու։ Քո որդիներից անդրանիկներին ինձ պիտի տաս։

30. Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։

31. Եվ դուք սուրբ մարդիկ կլինեք ինձ համար։ Դաշտում հոշոտված կենդանու միս չպիտի ուտեք. շներին պիտի գցեք այն»։

ԵԼՔ 23

1. «Սուտ լուր չտարածես. անօրենի հետ չմիանաս, որ անիրավ վկա դառնաս։

2. Չարություն անելու համար բազմության* չհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝ իրավունքը խախտելու համար։

3. Աղքատին աչառություն չանես նրա դատի ժամանակ։

4. Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, անպատճառ դրան ետ կդարձնես տիրոջը։

5. Եթե տեսնես քեզ ատողի էշն իր բեռան տակ ընկած, նրան մի՛ թող, տիրոջ հետ նրան անպատճառ ազատի՛ր։

6. Քո աղքատի իրավունքը չծռես նրա հետ դատվելիս։

7. Հեռո՛ւ մնա սուտ խոսքերից և անմեղին ու արդարին մահվան մի՛ մատնիր, որովհետև ես չարին չեմ արդարացնի։

8. Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է տեսնողներին և ծռում է արդարների իրավունքը։

9. Օտարականին մի՛ նեղիր. դուք էլ գիտեք օտարականի սիրտը, որովհետև օտարական էիք Եգիպտոսի երկրում։

10. Վեց տարի ցանի՛ր քո հողը և հավաքի՛ր դրա բերքը.

11. բայց յոթերորդ տարում մի՛ մշակիր և թո՛ղ այն, որպեսզի քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ դրանից ավելացածը դաշտի անասուններն ուտեն։ Այդպես կանես նաև քո այգու և քո ձիթաստանի հետ։

12. Վեց օր քո գո՛րծն արա, իսկ յոթերորդ օրը հանգստացի՛ր, որպեսզի հանգստանան քո եզն ու էշը, նաև քո աղախնի որդին ու օտարականը շունչ առնեն։

13. Ձեզ իմ բոլոր ասածները պահե՛ք և ուրիշ աստվածների անունը մի՛ հիշեք. թող ձեր բերանից չլսվի։

14. Տարին երեք անգամ տո՛ն կատարիր ինձ համար։

15. Բաղարջակերաց տոնը պահի՛ր. Աբիբ ամսի սահմանված ժամանակին յոթ օր անթթխմոր հա՛ց կեր, ինչպես պատվիրել եմ քեզ, որովհետև դու ա՛յդ ամսին դուրս ելար Եգիպտոսից։ Ոչ ոք դատարկաձեռն չերևա իմ առաջ։

16. Պահի՛ր դաշտում քո ցանքսի աշխատանքի երախայրիքը հնձելու տոնը և տարվա վերջին բերքահավաքի տոնը՝ դաշտից քո բերքը հավաքելիս։

17. Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։

18. Իմ զոհի արյունը խմորյալ հացով չմատուցես, և իմ տոնի զոհի ճարպը չմնա մինչև առավոտ։

19. Քո հողի բերքի առաջին արդյունքը կբերես քո Տեր Աստծու տունը։ Ուլը իր մոր կաթի մեջ չեփես։

20. Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ ու քեզ տանի իմ պատրաստած տեղը։

21. Զգո՛ւյշ եղիր նրա առաջ և լսի՛ր նրա խոսքը. մի՛ համառիր նրա դիմաց, որովհետև նա չի ների ձեր հանցանքը, քանի որ իմ անունը նրա մեջ է։

22. Բայց եթե լսես նրա խոսքը և կատարես իմ բոլոր ասածները, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի և քո հակառակորդներին հակառակորդ կլինեմ,

23. որովհետև իմ հրեշտակը կգնա քո առջևից և քեզ կտանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, խևացիների և հեբուսացիների մոտ, ու ես պիտի կոտորեմ նրանց։

24. Նրանց աստվածներին երկրպագություն չանես և չպաշտես ու նրանց արածների պես չանես, այլ ամբողջովին կկործանես դրանք և նրանց կուռքերը կջարդես։

25. Պաշտե՛ք ձեր Տեր Աստծուն, և նա կօրհնի քո հացն ու ջուրը. ես քո միջից կհեռացնեմ հիվանդությունը։

26. Քո երկրում վիժող և ամուլ չի լինի։ Ես կավելացնեմ քո օրերի թիվը։

27. Իմ ահը կուղարկեմ քո առջևից և կշփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդներին, որոնց մեջ դու գնալու ես։ Եվ քո բոլոր թշնամիների թիկունքը քեզ կդարձնեմ։

28. Իշամեղուներ կուղարկեմ քո առջևից, և դրանք քո առաջից կքշեն խևացիներին, քանանացիներին և քետացիներին։

29. Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայի չդառնա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ։

30. Նրանց կամաց-կամաց պիտի քշեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը։

31. Ես քո սահմանները պիտի հաստատեմ Կարմիր ծովից մինչև փղշտացիների ծովը<* և անապատից մինչև գետը, որովհետև քո ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին, և նրանց պիտի քշես քո առջևից։

32. Դաշինք չդնես նրանց հետ և նրանց աստվածների հետ։

33. Նրանք չպիտի բնակվեն քո երկրում, որպեսզի քեզ մեղք գործել չտան իմ դեմ, որովհետև եթե պաշտես նրանց աստվածներին, դա անպատճառ որոգայթ կդառնա քեզ համար»։

ԵԼՔ 24

1. Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Տիրոջ մոտ դու, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի և երկրպագությո՛ւն արեք հեռվից։

2. Միայն Մովսեսը թող մոտենա Տիրոջը, իսկ մյուսները թող չմոտենան. ժողովուրդը նրա հետ թող չբարձրանա»։

3. Մովսեսը եկավ և ժողովրդին պատմեց Տիրոջ բոլոր խոսքերն ու բոլոր օրենքները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց և ասաց. «Կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը, որ ասել է»։

4. Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր խոսքերը։Առավոտյան վեր կենալով՝ զոհասեղան շինեց լեռան ստորոտին և տասներկու քարե սյուներ կանգնեցրեց Իսրայելի տասներկու ցեղերի համեմատ։

5. Նա Իսրայելի որդիներից երիտասարդներ ուղարկեց, որոնք ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհերի համար զվարակներ զոհաբերեցին Տիրոջը։

6. Մովսեսը, զոհերի արյան կեսն առնելով, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց զոհասեղանի վրա։

7. Նա, վերցնելով ուխտի գիրքը, բարձրաձայն կարդաց ժողովրդին։ Նրանք ասացին. «Տիրոջ բոլոր ասածները կանենք և կհնազանդվենք»։

8. Մովսեսն առավ արյունը, ցողեց ժողովրդի վրա և ասաց. «Ահա այն ուխտի արյունը, որ Տերը կնքեց ձեզ հետ այս բոլոր խոսքերի համաձայն»։

9. Այն ժամանակ վեր բարձրացան Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի։

10. Նրանք տեսան Իսրայելի Աստծուն. նրա ոտքերի տակ շափյուղա աղյուսներով հարդարված հատակի պես և բուն երկնքի պես պայծառ էր։

11. Նա իր ձեռքը չտարածեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն և կերան ու խմեցին։

12. Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր ինձ մոտ՝ լեռը, և կանգնի՛ր այնտեղ. քեզ պիտի տամ քարե տախտակները և իմ գրած օրենքներն ու պատվիրանները, որպեսզի սովորեցնես նրանց»։

13. Մովսեսն ու նրա օգնական Հեսուն վեր կացան, և Մովսեսը բարձրացավ Աստծու լեռը։

14. Նա ասաց ծերերին. «Դուք այստեղ սպասե՛ք մեզ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են. ով որ որևէ վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։

15. Մովսեսը բարձրացավ լեռը, և ամպը ծածկեց լեռը։

16. Տիրոջ փառքը կանգնեց Սինա լեռան վրա, և ամպը այն ծածկեց վեց օր։ Յոթերորդ օրը Տերն ամպի միջից կանչեց Մովսեսին։

17. Տիրոջ փառքի տեսիլքը լափող կրակի պես էր լեռան գագաթին, Իսրայելի որդիների աչքի առաջ։

18. Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր և քառասուն գիշեր։

ԵԼՔ 25

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։

3. Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ,

4. կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ,

5. կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր,

6. լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ,

7. եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։

8. Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։

9. Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի՝ վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։

10. Սատիմի փայտից մի տապանակ թող պատրաստեն. դրա երկարությունը երկուսուկես կանգուն, դրա լայնությունը մեկուկես կանգուն, և դրա բարձրությունը մեկուկես կանգուն թող լինի։

11. Այն կպատես մաքուր ոսկով. ներսից ու դրսից կպատես այն և դրա վրա չորս կողմից ոսկե մի շրջանակ կշինես։

12. Դրա համար կձուլես չորս ոսկե օղակ ու կդնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, և երկու օղակները՝ մյուս կողմից։

13. Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։

14. Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։

15. Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։

16. Տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ ես պիտի տամ քեզ։

17. Մաքուր ոսկուց մի կափարիչ* կշինես։ Դրա երկարությունը թող լինի երկուսուկես կանգուն, դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։

18. Երկու ոսկյա քերովբեներ կպատրաստես կափարիչի երկու ծայրերի վրա. դրվագելով կշինես դրանք։

19. Մի քերովբեն պատրաստի՛ր այս ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ այն ծայրին. քերովբեները կափարիչից պիտի պատրաստես նրա երկու ծայրերին։

20. Քերովբեները վերևից տարածած պիտի լինեն թևերը՝ իրենց թևերով ծածկելով կափարիչը։ Դրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն և քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։

21. Կափարիչը կդնես տապանակի վրա՝ վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։

22. Ես քեզ կհանդիպեմ այնտեղ և քավության* վրայից, վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրելու եմ քեզ Իսրայելի որդիների համար։

23. Սատիմի փայտից մի սեղան կշինես. դրա երկարությունը երկու կանգուն թող լինի, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

24. Այն կպատես մաքուր ոսկով և դրա շուրջը ոսկե մի շրջանակ կշինես։

25. Դրա չորս կողմը մեկ թզաչափ եզրագոտի կշինես և եզրագոտուն չորս կողմից ոսկյա մի շրջանակ կդնես։

26. Սեղանի համար չորս ոսկյա օղակ կպատրաստես և այդ օղակները կդնես չորս անկյուններին՝ դրա չորս ոտքերի մոտ։

27. Օղակները կցված պետք է լինեն եզրերին իբրև ձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։

28. Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։

29. Կպատրաստես դրա սկուտեղները, խնկամանները, բաժակները և սկիհները, որպեսզի դրանցով հեղելիս նվեր մատուցվի։ Դրանք կպատրաստես մաքուր ոսկուց։

30. Սեղանի վրա իմ առաջ մշտապես կդնես առաջավորության հացը։

31. Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։

32. Վեց ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։

33. Մեկ ճյուղի վրա պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլ պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։

34. Աշտանակի վրա լինեն նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։

35. Երկու ճյուղերի տակ իրենից պետք է լինի մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ։ Այսպես պետք է լինեն այն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից։

36. Նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն. ամբողջը դրվագված մեկ կտոր մաքուր ոսկուց լինի։

37. Դրա համար յոթ կանթեղ կպատրաստես, և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը։

38. Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։

39. Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ։

40. Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։

ԵԼՔ 26

1. «Վրանը կպատրաստես տասը վարագույրներով՝ մանած նուրբ կտավից և կապույտ, ծիրանագույն ու կրկնակի կարմիր բրդից։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

2. Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Բոլոր վարագույրները նույն չափսի պետք է լինեն։

3. Հինգ վարագույրներն իրար կցված լինեն. հինգ վարագույրները՝ իրար կցված։

4. Կապույտ օղակներ կդնես. առաջին վարագույրի եզրին՝ երկու կցվածքի միացման ծայրին. այդպես կանես նաև մյուս կցվածքի վերջին վարագույրի եզրին, որ միացնում է երկու կեսերը կցվածքին։

5. Մեկ վարագույրի վրա կդնես հիսուն օղակ. հիսուն օղակ էլ կդնես մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։ Օղակները մեկը մյուսի դիմաց թող լինեն։

6. Կպատրաստես հիսուն ոսկե ճարմանդներ և վարագույրները ճարմանդներով կմիացնես իրար, որպեսզի ստացվի մեկ վրան։

7. Այծի մազից վարագույրներ կպատրաստես՝ որպես ծածկոց վրանի վրա. այդպիսի տասնմեկ վարագույր կպատրաստես։

8. Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն, և մեկ վարագույրի լայնությունը չորս կանգուն պետք է լինի։ Տասնմեկ վարագույրի համար նույն չափսը լինի։

9. Հինգ վարագույրները առանձի՛ն կցիր և վեց վարագույրները՝ առանձին։ Վեցերորդ վարագույրը երկպատիկ կանես վրանի առջևի կողմից։

10. Հիսուն օղակ կդնես կցվածքի վերջին վարագույրի ծայրին և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի վերջին վարագույրի ծայրին։

11. Նաև հիսուն պղնձե ճարմանդներ կդնես. ճարմանդները կանցկացնես օղակներին և կմիացնես վրանը, որ մեկ ամբողջություն դառնա։

12. Վրանի վարագույրների ավելացած մասը՝ վարագույրի ավելացած կեսը, թող կախվի վրանի ետևից։

13. Վրանի երկարության ավելացած մասից մեկ կանգուն այս կողմից և մեկ կանգուն այն կողմից թող կախված մնա վրանի կողքերին՝ նրան այս կողմից և այն կողմից ծածկելու համար։

14. Վրանի համար խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոց կպատրաստես և դրա վրա էլ մի ծածկոց՝ թեհաշի մորթիներից։

15. Վրանի համար սատիմի փայտից շրջանակներ<* կշինես և դրանք ուղղահայաց կկանգնեցնես։

16. Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն, և մեկ շրջանակի լայնությունը մեկուկես կանգուն պետք է լինի։

17. Ամեն մեկ շրջանակ իրար ագուցիկ երկու ելուստ թող ունենա. վրանի բոլոր շրջանակներն այդպես կշինես։

18. Վրանի համար կշինես. քսան շրջանակ հարավային կողմում։

19. Այդ քսան շրջանակների տակ կդնես քառասուն արծաթե խարիսխներ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ նրա երկու ցցվածքների համար։

20. Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար քսան շրջանակ՝ իրենց քառասուն արծաթե խարիսխներով։

21. Մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։

22. Վեց շրջանակ կշինես վրանի ետևի կողմում՝ դեպի արևմուտք։

23. Երկու շրջանակ կշինես նաև վրանի անկյունների համար՝ ետևի կողմից։

24. Ներքևի կողմից դրանք զույգ պետք է լինեն՝ իրար միացած, իսկ վերևից՝ իրար միացած մեկ օղակով։ Երկուսն էլ նույն ձևով պետք է լինեն երկու անկյուններում։

25. Այսպիսով՝ ութ շրջանակ կլինի իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ, և մյուս շրջանակի տակ՝ երկու խարիսխ։

26. Սատիմի փայտից կպատրաստես նիգեր. վրանի մեկ կողմի շրջանակների համար՝ հինգը,

27. վրանի մյուս կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ և վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար՝ հինգ նիգ։

28. Ներսի նիգը, որ մեջտեղում է, շրջանակների մեկ ծայրից մյուս ծայրը պիտի անցնի։

29. Շրջանակները կպատես ոսկով և դրանց օղակները, այսինքն՝ նիգերի անցնելու տեղերը, կպատրաստես ոսկուց։ Նիգերը ոսկով կպատես։

30. Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։

31. Կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանված նուրբ կտավից կպատրաստես մի վարագույր։ Այն կզարդարես ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

32. Այն կդնես սատիմի փայտից շինված չորս ոսկեպար սյուների վրա։ Դրանք ոսկյա կեռիկներ ունենան և նստեն արծաթե չորս խարիսխների վրա։

33. Վարագույրը կկախես կեռիկներից և վկայության տապանակը կտանես այնտեղ՝ վարագույրի ներսի կողմը։ Վարագույրը ձեզ համար սրբությունը կբաժանի սրբությունների սրբությունից։

34. Քավությունը կդնես վկայության տապանակի վրա՝ սրբությունների սրբության մեջ։

35. Սեղանը կդնես վարագույրի դրսի կողմը և աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում. սեղանը կդնես հյուսիսային կողմում։

36. Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։

37. Մուտքի վարագույրի համար կպատրաստես սատիմի փայտից հինգ սյուն և դրանք կպատես ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց լինեն, և դրանց համար կձուլես հինգ պղնձե խարիսխ»։

ԵԼՔ 27

1. «Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։

2. Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանես այնպես, որ եղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։

3. Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։

4. Նրա համար պղնձից կպատրաստես ցանցակերպ մի կասկարա և կասկարայի չորս անկյուններին կդնես չորս պղնձե օղակներ։

5. Այն կդնես զոհասեղանի շրջանակի տակ՝ ներքևից, որ ցանցը հասնի մինչև զոհասեղանի բարձրության կեսը։

6. Զոհասեղանի համար ձողեր կշինես. ձողերը սատիմի փայտից լինեն։ Դրանք կպատես պղնձով։

7. Ձողերը պիտի մտցվեն օղակների մեջ և պիտի լինեն զոհասեղանի երկու կողմերին՝ այն վեր բարձրացնելու համար։

8. Զոհասեղանը կպատրաստես գերաններից՝ մեջը դատարկ. ինչպես որ քեզ ցույց տրվեց լեռան վրա, այդպես կպատրաստես այն։

9. Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։

10. Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։

11. Հյուսիսային կողմում նույնպես վարագույրների երկարությունը՝ հարյուր կանգուն։ Նրա քսան սյուները և դրանց քսան խարիսխները պղնձից լինեն, իսկ սյուների կեռիկներն ու դրանց հանգույցները՝ արծաթից։

12. Արևմտյան կողմում՝ գավթի լայնությամբ, վարագույրները հիսուն կանգուն լինեն։ Դրանց սյուները՝ տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը։

13. Արևելյան կողմում՝ գավթի լայնությամբ դեպի արևելք՝ հիսուն կանգուն։

14. Մեկ կողմի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեք հատ, և դրանց խարիսխները՝ երեք։

15. Մյուս թևի վարագույրները՝ տասնհինգ կանգուն, դրանց սյուները՝ երեք հատ, և դրանց խարիսխները՝ երեք։

16. Սրահի դռան համար քսան կանգուն մի վարագույր թող լինի՝ կապույտ, ծիրանագույն և կրկնակի կարմիր մանած նուրբ կտավից պատրաստված։ Դրանց սյուները՝ չորս հատ, և դրանց խարիսխները՝ չորս։

17. Սրահի չորս կողմի բոլոր սյուները՝ արծաթի հանգույցներով, դրանց կեռիկները՝ արծաթից, և դրանց խարիսխները պղնձից լինեն։

18. Գավթի երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսունով հիսուն, բարձրությունը հինգ կանգուն. վարագույրները լինեն մանած նուրբ կտավից, և սյուների խարիսխները՝ պղնձից։

19. Պաշտամունքի համար վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր ցցերը և գավթի բոլոր ցցերը պղնձից լինեն։

20. Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր, մամլած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի միշտ ճրագ վառվի։

21. Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանում՝ վկայության խորանի առջևի վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առաջ վառած պիտի պահեն։ Դա Իսրայելի որդիների կողմից հաստատված հավիտենական կանոն լինի նրանց համար իրենց սերունդների մեջ»։

ԵԼՔ 28

1. «Իսրայելի որդիների միջից մոտեցրո՛ւ քեզ քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

2. Քո եղբայր Ահարոնի համար սուրբ զգեստնե՛ր պատրաստիր փառքի և պատվի համար։

3. Դու խոսի՛ր իմաստուն միտք ունեցող բոլոր մարդկանց հետ, որոնց ես լցրեցի իմաստության ոգով, որպեսզի Ահարոնին զգեստներ պատրաստեն՝ նրան սրբացնելու համար, որ նա քահանայություն անի ինձ համար։

4. Սրանք են այն զգեստները, որ պիտի պատրաստեն. լանջապանակ, եփուդ, պատմուճան, նկարազարդ շապիկ, խույր և գոտի։ Սուրբ զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի և նրա որդիների համար, որ ինձ համար քահանայություն անեն։

5. Նրանք թող վերցնեն ոսկի, կապույտ, ծիրանի, կարմիր ու բարակ կտավ

6. և պատրաստեն եփուդը ոսկի թելից, կապույտ, ծիրանի, կարմիր ու մանած նուրբ կտավից. վարպետի գործ։

7. Դրա երկու ուսադիրները երկու ծայրերից կցված պիտի լինեն, որպեսզի կոճկվեն։

8. Եփուդի վրա գտնվող գոտին պատրաստված պետք է լինի նույն ձևով՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։

9. Երկու եղնգաքար կառնես և դրանց վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները։

10. Նրանց անուններից վեցը՝ մի քարի վրա, իսկ մնացած վեց անունները՝ մյուս քարի վրա՝ ըստ իրենց ծնունդների կարգի։

11. Այդ երկու քարերի վրա կփորագրես Իսրայելի որդիների անունները ակնագործի և կնիք քանդակողի արվեստով. դրանք կդնես ոսկե խորշերի մեջ։

12. Այդ երկու քարերը կդնես եփուդի ուսերի վրա, որպեսզի դրանք Իսրայելի որդիների համար հիշատակի քարեր լինեն։ Ահարոնը նրանց անունները որպես հիշատակ կկրի երկու ուսերի վրա Տիրոջ առաջ։

13. Ոսկուց խորշեր կպատրաստես

14. և մաքուր ոսկուց երկու ոլորուն հյուսված շղթաներ կշինես. հյուսված շղթաները կամրացնես այդ խորշերին։

15. Դատաստանի լանջապանակը ճարտար ասեղնագործությամբ կպատրաստես՝ եփուդի գործվածքի նման. այն կպատրաստես ոսկուց, կապույտ, ծիրանագույն, կարմիր ու մանած նուրբ կտավից։

16. Այն թող լինի քառակուսի և երկծալ։ Դրա երկարությունը թող լինի մեկ թիզ, և դրա լայնությունը՝ մեկ թիզ։

17. Դրա վրա կշարես ակնաքարեր՝ չորս շարք ընդելուզվածքով։ Առաջին շարքը՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։

18. Երկրորդ շարքը՝ կարկեհան, շափյուղա և ադամանդ։

19. Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։

20. Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշիկների մեջ։

21. Ակնաքարերը տասներկուսը թող լինեն՝ Իսրայելի որդիների անունների պես։ Դրանք քանդակված թող լինեն կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։

22. Լանջապանակի վրա մաքուր ոսկուց շինված ոլորուն շղթաներ կպատրաստես։

23. Լանջապանակի վրա երկու ոսկե օղակներ կպատրաստես և այդ օղակները կդնես լանջապանակի երկու ծայրերին։

24. Այդ երկու ոլորուն և հյուսված ոսկե շղթաները կանցկացնես լանջապանակի ծայրերին գտնվող երկու օղակների մեջ

25. և հյուսված երկու շղթաների ծայրերը առջևի կողմից կամրացնես եփուդի ուսերի վրա գտնվող խորշիկներին։

26. Երկու ոսկե օղակներ կպատրաստես և դրանք կդնես լանջապանակի ներսի կողմից եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։

27. Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կդնես եփուդի երկու ուսերին ներքևի կողմից, դրա առջևի մասի կցվածքի մոտ, եփուդի գոտու վերևում։

28. Լանջապանակի օղակներից կապույտ մի կապիչով կապեն եփուդի օղակներին այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և չբաժանվի եփուդից։

29. Երբ Ահարոնը սրբարանը մտնի, թող նա միշտ իր սրտի վրա կրի դատաստանի լանջապանակի վրա փորագրված Իսրայելի որդիների անունները՝ Տիրոջ առաջ նրանց հիշելու համար։

30. Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը*. դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Այսպիսով Ահարոնը Տիրոջ առաջ մշտապես իր սրտի վրա կկրի Իսրայելի որդիների դատաստանը։

31. Եփուդի պատմուճանը ամբողջապես կապույտ կտավից կպատրաստես։

32. Դրա մեջտեղում մի բացվածք թող լինի՝ գլուխն անցկացնելու համար։ Բացվածքի շուրջբոլորը թող լինի հյուսված մի օձիք՝ նման զրահի բացվածքի, որպեսզի զգեստը չպատռվի։

33. Դրա քղանցքների վրա շուրջանակի կապույտ, ծիրանագույն ու կարմիր նռներ կպատրաստես և դրանց միջև շուրջանակի՝ ոսկե զանգակներ։

34. Պատմուճանի քղանցքի վրա շուրջանակի մի ոսկե զանգակ և մի նուռ, մի ոսկե զանգակ և մի նուռ լինեն։

35. Ահարոնը թող այն կրի իր վրա՝ պաշտամունքի համար, և նրա ձայնը լսվի Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու դուրս գալիս, որպեսզի Ահարոնը չմեռնի։

36. Մաքուր ոսկուց մի թիթեղ կշինես և դրա վրա կփորագրես, ինչպես կնիքն են փորագրում՝ “ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ*”։

37. Այն կանցկացնես մի կապույտ ժապավենի վրա, որպեսզի խույրի վրա դրվի. խույրի վերևի մասում՝ առջևի կողմից լինի։

38. Եվ Ահարոնի ճակատի վրա լինի, որպեսզի Ահարոնը կրի. Իսրայելի որդիների նվիրած բոլոր սուրբ ընծաների անօրենությունը միշտ իր ճակատի վրա լինի, որպեսզի նրանք ընդունելի լինեն Տիրոջ առաջ։

39. Շապիկը բարակ կտավից և խույրը բարակ կտավից կպատրաստես, իսկ գոտին նախշազարդ հյուսվածքով կանես։

40. Ահարոնի որդիների համար շապիկներ կպատրաստես և նրանց համար գոտիներ կպատրաստես. նրանց պատվի և փառքի համար ապարոշներ կպատրաստես։

41. Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին։ Կօծես նրանց, նրանց ձեռքերը կլցնես ու կսրբացնես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

42. Կտավից անդրավարտիքներ կպատրաստես նրանց համար, որպեսզի իրենց մերկությունը ծածկեն. դրանք մեջքից մինչև ծնկները լինեն։

43. Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն դրանք, երբ մտնեն ժողովի վրանը կամ երբ զոհասեղանին մոտենան՝ սրբարանում պաշտամունքի համար, և անօրենություն չկրեն, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն թող լինի Ահարոնի և նրանից հետո իր սերնդի համար»։

ԵԼՔ 29

1. «Ահա թե ինչ պիտի անես նրանց, որ սրբագործես նրանց՝ ինձ համար քահանա լինելու։ Վերցրո՛ւ արջառներից մի զվարակ և երկու անարատ խոյ։

2. Եվ բաղարջ հաց, յուղով հունցված բաղարջ շոթեր և յուղով օծված բաղարջ բլիթներ. ցորենի ընտիր ալյուրով կպատրաստես դրանք։

3. Դրանք կդնես մի կողովի մեջ և կմատուցես կողովի մեջ. նաև զվարակն ու երկու խոյերը։

4. Ահարոնին և նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։

5. Կվերցնես զգեստները. Ահարոնին կհագցնես շապիկը, եփուդի պատմուճանը, եփուդն ու լանջապանակը. այն կգոտևորես եփուդի ժապավենով։

6. Խույրը կդնես նրա գլխին և սուրբ թագն էլ կամրացնես խույրի վրա։

7. Ապա կվերցնես օծության յուղը, կթափես նրա գլխին և կօծես նրան։

8. Մոտ կբերես նրա որդիներին և շապիկներ կհագցնես նրանց։

9. Գոտիներով կգոտևորես նրանց, այսինքն՝ Ահարոնին ու նրա որդիներին, և նրանց գլուխներին ապարոշներ կփաթաթես։ Եվ հավիտենական կանոնով քահանայությունը կպատկանի նրանց։ Այսպես լցրո՛ւ Ահարոնի ձեռքը և նրա որդիների ձեռքը։

10. Զվարակը կմոտեցնես ժողովի վրանի առաջ, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն զվարակի գլխին։

11. Զվարակը կմորթես ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ։

12. Կվերցնես զվարակի արյունից և քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի տակ։

13. Ապա կվերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրա եղած ճարպը և կայրես զոհասեղանի վրա։

14. Բայց զվարակի միսը, նրա մորթին և աղբը կրակով կայրես բանակատեղիից դուրս։ Դա զոհաբերություն է մեղքերի համար։

15. Կվերցնես խոյերից մեկը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։

16. Կմորթես այդ խոյը և վերցնելով նրա արյունը՝ շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։

17. Խոյը կբաժանես մասերի, կլվանաս նրա փորոտիքն ու ոտքերը և դրանք կդնես կտրտած մասերի և նրա գլխի վրա։

18. Ապա ամբողջ խոյը կայրես զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ է Տիրոջ համար. կրակով այրված անուշահոտ զոհաբերություն է Տիրոջը։

19. Կառնես մյուս խոյը. և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կդնեն խոյի գլխին։

20. Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից, կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջների բլթակին, նրանց աջ ձեռքի բթամատին, նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։

21. Կառնես զոհասեղանի վրա եղած արյունից ու օծման յուղից և շաղ կտաս Ահարոնի ու նրա զգեստների վրա, նրա հետ նաև նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրա։ Եվ նա ու իր զգեստները, նրա հետ նաև նրա որդիներն ու նրա որդիների զգեստները սրբացած կլինեն։

22. Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է),

23. Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի կողովից կվերցնես նաև մի նկանակ հաց, յուղով հունցված մի կարկանդակ և մի բլիթ.

24. այդ բոլորը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք Տիրոջ առաջ որպես երերացնելու* ընծա կմատուցես։

25. Ապա դրանք կվերցնես նրանց ձեռքից և սեղանի ողջակեզի վրա կայրես Տիրոջ առաջ անուշահոտության համար։ Դա զոհաբերություն է Տիրոջը։

26. Կառնես Ահարոնի քահանայական ձեռնադրության համար մորթված խոյի կուրծքը և այն իբրև երերացնելու ընծա կմատուցես Տիրոջ առաջ. և դա կլինի քո բաժինը։

27. Կսրբագործես Ահարոնի և նրա որդիների քահանայական ձեռնադրության խոյի երերացնելու կրծքի միսը և բարձրացնելու զիստը։

28. Եվ հավիտենական մի կանոն կդառնա Ահարոնի և նրա որդիների համար Իսրայելի որդիների կողմից, որովհետև դա բարձրացնելու ընծա է. և բարձրացնելու ընծա պիտի լինի Իսրայելի որդիների կողմից խաղաղության զոհերից. բուն իրենց բարձրացնելու ընծան Տիրոջ համար է։

29. Ահարոնի սուրբ զգեստները իրենից հետո իր որդիներին թող պատկանեն՝ դրանցով օծվելու և դրանցով ձեռնադրվելու համար։

30. Յոթ օր դրանք թող հագնի նրա որդիներից իրեն փոխարինող քահանան, որպեսզի մտնի ժողովի վրան՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։

31. Կվերցնես ձեռնադրության խոյը և դրա միսը կեփես սուրբ վայրում։

32. Ահարոնն ու նրա որդիները ժողովի վրանի դռան մոտ թող ուտեն խոյի միսը և կողովում գտնվող հացը։

33. Նրանք թող ուտեն այն բաները, որ իրենց ձեռնադրության ու նվիրագործման համար նրանցով քավություն եղավ։ Եվ ուրիշը չպիտի ուտի, որովհետև դրանք սուրբ են։

34. Եթե ձեռնադրության մսից և հացից մինչև առավոտ մնա, այդ ավելացածը կայրես կրակով։ Այն չպետք է ուտվի, որովհետև սուրբ է։

35. Ահարոնին ու նրա որդիներին այնպես կանես, ինչպես պատվիրել եմ քեզ։ Յոթ օր պիտի տևի նրանց ձեռնադրությունը։

36. Օրը մեկ զվարակ մեղքերի զոհ կմատուցես քավության համար. զոհասեղանի համար քավություն կանես՝ այն մաքրելով, և այն կօծես սրբագործելու համար։

37. Յոթ օր քավություն կանես զոհասեղանի համար և այն կսրբագործես, որպեսզի զոհասեղանը ամենասուրբ լինի։ Եվ ամեն բան, որ դիպչի զոհասեղանին, սուրբ պիտի լինի։

ԵԼՔ 30

1. «Խունկ ծխելու սեղան կշինես. սատիմի փայտից կշինես այն։

2. Դրա երկարությունը՝ մեկ կանգուն, և լայնությունը՝ մեկ կանգուն. այն քառակուսի թող լինի. բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրները իրենից ելնեն։

3. Դա մաքուր ոսկով կպատես՝ դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջը ոսկե շրջանակ կշինես։

4. Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։

5. Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և կպատես ոսկով։

6. Այն կդնես վկայության տապանակի դիմաց գտնվող վարագույրի առջևում՝ վկայության վրա գտնվող քավության դիմաց, այնտեղ, ուր ես հանդիպելու եմ քեզ։

7. Ահարոնը դրա վրա անուշահոտ խունկ թող ծխի. ամեն առավոտ ճրագները պատրաստելիս խունկ թող ծխի։

8. Եվ Ահարոնը խունկ թող ծխի երեկոյան դեմ ճրագները վառելիս, որպեսզի մշտնջենապես խունկ լինի Տիրոջ առաջ ձեր սերունդների մեջ։

9. Նրա վրա օտար խունկ կամ ողջակեզ կամ հացի ընծա չմատուցեք, ոչ էլ դրա վրա հեղելու ընծա թափեք։

10. Ահարոնը տարին մեկ անգամ նրա եղջյուրների վրա քավություն անի. քավությունների մեղքի զոհի արյունով դրա վրա տարին մեկ անգամ քավություն անի ձեր սերունդների մեջ։ Դա ամենասուրբն է Տիրոջ համար»։

11. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

12. «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կատարես, նրանցից ամեն մեկն իր անձի փրկագինը պետք է տա Տիրոջը, երբ դու նրանց հաշվելիս լինես, որպեսզի նրանց մեջ հարված չլինի նրանց հաշվելիս։

13. Այս պիտի տա մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը. կես սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։ Մեկ սիկղը քսան կերատ է. Տիրոջ ընծան կես սիկղ է։

14. Մարդահամարի մեջ անցնող յուրաքանչյուրը՝ քսան տարեկան և ավելին, պետք է տա Տիրոջ ընծան։

15. Տիրոջն ընծա տալիս ո՛չ հարուստը կես սիկղից ավելի պիտի տա, և ո՛չ էլ աղքատը՝ կես սիկղից պակաս՝ ձեր անձերի համար քավություն անելու համար։

16. Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։

17. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

18. «Կպատրաստես նաև մի պղնձե ավազան լվացման համար, և դրա պատվանդանն էլ պղնձից թող լինի։ Այն կդնես ժողովի վրանի ու զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։

19. Ահարոնն ու նրա որդիները նրանից կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։

20. Երբ մտնեն ժողովի վրանը, ջրով թող լվացվեն, որպեսզի չմեռնեն, կամ երբ մոտենան զոհասեղանին՝ ծառայություն կատարելու և կրակով Տիրոջը զոհ մատուցելու համար,

21. այսպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա հավիտենական կանոն կլինի նրանց համար. թե՛ Ահարոնի համար և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»։

22. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

23. «Վերցրո՛ւ քեզ մոտ լավագույն համեմունքներ. հինգ հարյուր սիկղ ընտիր զմուռս, դրա կեսի չափ, այսինքն՝ երկու հարյուր հիսուն սիկղ անուշահոտ կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ,

24. հինգ հարյուր սիկղ կասիա՝ սրբարանի սիկղի համեմատ, և մեկ հիմեն*ձեթ։

25. Դրանով սուրբ օծության յուղ կպատրաստես՝ յուղագործի արհեստով բաղադրված։ Դա սուրբ օծության յուղ կլինի։

26. Դրանով կօծես ժողովի վրանը, վկայության տապանակը,

27. զոհասեղանն ու նրա բոլոր անոթները, աշտանակն ու նրա սպասքը, խնկարկության սեղանը,

28. ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։

29. Կսրբագործես դրանք, որ ամենասուրբ լինեն. ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի լինի։

30. Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։

31. Իսրայելի որդիների հետ կխոսես՝ ասելով. “Սա ինձ համար սուրբ օծության յուղ պիտի լինի ձեր սերունդների մեջ։

32. Ուրիշ մարդկանց մարմինները չպետք է օծվեն դրանով. նույն բաղադրությամբ դրա նմանը չպատրաստեք. դա սուրբ է և ձեզ համար էլ սուրբ պետք է լինի։

33. Ով որ դրա նմանը պատրաստի, կամ ով որ դրանից օտարականի վրա դնի, պիտի վերանա իր ժողովրդի միջից”»։

34. Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ համար անուշաբույր համեմունքներ. ստաշխ, եղնգաքար, քաղբան՝ այս անուշահոտ համեմունքները, և մաքուր կնդրուկ. բոլորը քաշով հավասար լինեն։

35. Դրանցից յուղագործի արհեստով բաղադրյալ խունկ կպատրաստես՝ ընտիր, մաքուր ու սուրբ։

36. Դրանից մի քիչ կառնես ու կծեծես շատ մանր և կդնես ժողովի վրանի մեջ՝ վկայության առաջ, որտեղ ես հանդիպելու եմ քեզ։ Դա ձեզ համար ամենասուրբը թող լինի։

37. Դուք ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ չպատրաստեք. դա Տիրոջը վերապահված սրբություն պիտի լինի ձեզ համար։

38. Ով որ հոտոտելու համար դրա նմանը պատրաստի, նա իր ժողովրդի միջից պիտի վերանա»։

ԵԼՔ 31

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Ահա Հուդայի ցեղից կանչեցի Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։

3. Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ,

4. որպեսզի վարպետի գործեր հնարի՝ ոսկու, արծաթի և պղնձի վրա աշխատելու համար,

5. ակնաքարեր գամել, փայտեր փորագրել և ի գործ դնել ամեն տեսակ արհեստներ։

6. Եվ ես ահա նրա հետ տվեցի Աքիսամայի որդի Ողիաբին՝ Դանի ցեղից։ Եվ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ.

7. ժողովի վրանը, վկայության տապանակն ու նրա վրայի քավությունը, վրանի ամբողջ սպասքը,

8. զոհասեղանն ու նրա անոթները, մաքուր ոսկուց աշտանակն ու նրա բոլոր գործիքները, խնկարկության սեղանը,

9. ողջակեզների սեղանն ու նրա բոլոր գործիքները, ավազանն ու նրա պատվանդանը,

10. պաշտամունքի զգեստները, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների քահանայություն անելու զգեստները,

11. օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։

12. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

13. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Անպատճառ պահե՛ք իմ շաբաթները, որովհետև ձեր սերունդների մեջ դա մի նշան է իմ ու ձեր միջև, որպեսզի գիտենաք, որ ես եմ ձեզ սրբագործող Տերը։

14. Ուրեմն պահե՛ք շաբաթը, որովհետև դա ձեզ համար սուրբ է։ Ով որ այն պղծի, անպատճառ պիտի մեռցվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ կանի, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։

15. Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը՝ հանգստյան շաբաթը, սուրբ պետք է լինի Տիրոջ համար։ Ով որ հանգստյան օրը գործ անի, անպատճառ պիտի մեռցվի։

16. Իսրայելի որդիները պիտի պահեն շաբաթը, որպեսզի իրենց սերունդների մեջ այն նշվի որպես հավիտենական ուխտ։

17. Դա հավիտենական նշան է իմ և Իսրայելի որդիների միջև, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար տվեց և հանգստացավ”»։

18. Երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները. քարե տախտակներ՝ Աստծու մատով գրված։

ԵԼՔ 32

1. Ժողովուրդը, տեսնելով, որ Մովսեսն ուշացավ լեռից իջնելու, հավաքվեց Ահարոնի մոտ և ասաց նրան. «Վե՛ր կաց, մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան. որովհետև այդ մարդը՝ Մովսեսը, որ մեզ դուրս հանեց Եգիպտոսի երկրից, չգիտենք, թե ի՛նչ եղավ»։

2. Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկների ականջներից հանե՛ք ոսկե օղերը և բերե՛ք ինձ մոտ»։

3. Ամբողջ ժողովուրդն իր ականջներից հանեց ոսկե օղերը և բերեց Ահարոնի մոտ։

4. Նա դրանք վերցրեց նրանց ձեռքից և քանդակագործի գործիքով ձև տալով դրան՝ կերտեց մի ձուլածո հորթ։ Եվ ասացին. «Սա է քո աստվածը, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեց Եգիպտոսի երկրից»։

5. Ահարոնը, տեսնելով այդ, զոհասեղան շինեց դրա առաջ։ Նա հայտարարեց՝ ասելով. «Վաղը տոն է Տիրոջ համար»։

6. Հետևյալ առավոտյան կանուխ վեր կենալով՝ ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր բերեցին։ Ժողովուրդը նստեց ուտելու և խմելու։ Ու վեր կացան պարելու։

7. Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛, իջի՛ր, որովհետև ապականվեց քո ժողովուրդը, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից։

8. Նրանք շուտով շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցի իրենց։ Ձուլածո հորթ շինեցին իրենց համար, երկրպագեցին նրան, զոհեր մատուցեցին նրան և ասացին. “Սրանք են քո աստվածները, ո՛վ Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրից”»։

9. Տերն ասաց Մովսեսին. «Տեսա այս ժողովրդին. ահավասիկ խստապարանոց ժողովուրդ է նա։

10. Այժմ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ բարկությունը բորբոքվի նրանց դեմ, և կոտորեմ նրանց, բայց քեզ մեծ ազգ դարձնեմ»։

11. Մովսեսն աղաչեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, ինչո՞ւ բորբոքվի քո բարկությունը քո ժողովրդի վրա, որին դուրս հանեցիր Եգիպտոսի երկրից քո մեծ զորությամբ և հզոր բազկով։

12. Ինչո՞ւ եգիպտացիները խոսեն և ասեն, թե չար մտադրությամբ դուրս հանեց նրանց, որպեսզի լեռների վրա սպանի և երկրի երեսից բնաջնջի նրանց։ Մեղմացրո՛ւ քո սաստիկ բարկությունը և վերացրո՛ւ այս չարիքը քո ժողովրդի վրայից։

13. Հիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին և Իսրայելին, որոնց դու երդվեցիր քո անձով և ասացիր նրանց. “Երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը և այս ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ, և հավիտյան պիտի ժառանգեն”»։

14. Եվ Տերը ետ կանգնեց այն չարիքից, որ ասել էր, թե պիտի աներ իր ժողովրդին։

15. Մովսեսը դարձավ և իջավ լեռից։ Նրա ձեռքին էին վկայության երկու տախտակները։ Տախտակների երկու երեսին էլ գրված էր. թե՛ այս կողմից և թե՛ այն կողմից նրանք գրված էին։

16. Տախտակներն Աստծու գործն էին, և գրվածքն Աստծու գրվածքն էր՝ տախտակների վրա փորագրված։

17. Հեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, ասաց Մովսեսին. «Բանակատեղիում պատերազմի ձայն կա»։

18. Մովսեսն ասաց. «Դա ո՛չ հաղթության աղաղակ է և ո՛չ էլ պարտության աղաղակ. այլ երգի ձայն եմ լսում ես»։

19. Երբ մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, Մովսեսի բարկությունը բորբոքվեց, տախտակները շպրտեց իր ձեռքից և դրանք կոտրատեց լեռան ստորոտին։

20. Վերցրեց նրանց կերտած հորթը և կրակով այրեց ու մանրեց, մինչև որ փոշու վերածեց. ցանեց ջրի վրա և խմեցրեց Իսրայելի որդիներին։

21. Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ժողովուրդն ի՞նչ արեց քեզ, որ դու նրանց վրա այս մեծ մեղքը բերեցիր»։

22. Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի. դու գիտես այս ժողովրդին, որ հակված է չարին։

23. Նրանք ինձ ասացին. “Մեզ համար աստվածնե՛ր շինիր, որպեսզի մեր առջևից գնան, որովհետև այդ մարդը՝ Մովսեսը՝ Եգիպտոսի երկրից մեզ դուրս հանողը, չգիտենք, թե ի՛նչ եղավ”։

24. Ես նրանց ասացի. “Ով որ ոսկի ունի, թող հանի, և բերեն ինձ մոտ”։ Ես այն նետեցի կրակը, և դուրս եկավ այս հորթը»։

25. Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը անզուսպ է (որովհետև Ահարոնը անզուսպ էր դարձրել նրանց՝ իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար)։

26. Մովսեսը, կանգնելով բանակատեղիի դռան մոտ, ասաց. «Ով որ Տիրոջն է պատկանում, ինձ մոտ թող գա»։ Եվ Ղևիի բոլոր որդիները հավաքվեցին նրա մոտ։

27. Եվ ասաց նրանց. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ամեն մարդ իր սուրը թող կապի իր մեջքին։ Բանակատեղիի մի դռնից մյուսն անցեք-դարձե՛ք, և ձեզնից յուրաքանչյուրը թող սպանի իր եղբորը, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջը, յուրաքանչյուրը՝ իր հարևանին”»։

28. Ղևիի որդիները Մովսեսի խոսքի պես արեցին, և այդ օրը ժողովրդի միջից մոտ երեք հազար մարդ ընկավ։

29. Ապա Մովսեսն ասաց. «Այսօր դուք նվիրվեցիք Տիրոջը. ձեզնից ամեն մեկն իր որդու և իր եղբոր դեմ ելավ. Տերը ձեզ օրհնեց այսօր»։

30. Հաջորդ օրը Մովսեսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք գործեցիք. հիմա ես կբարձրանամ Տիրոջ մոտ, գուցե քավություն անեմ ձեր մեղքերի համար»։

31. Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ և ասաց. «Ա՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց. նրանք իրենց համար ոսկե աստվածներ կերտեցին։

32. Բայց հիմա եթե ներելու ես նրանց մեղքերը, ների՛ր, ապա թե ոչ, աղաչում եմ, ջնջի՛ր ինձ քո գրած գրքից»։

33. Տերն ասաց Մովսեսին. «Ով մեղանչել է իմ դեմ, ես նրա՛ն կջնջեմ իմ մատյանից։

34. Իսկ հիմա գնա՛ և ժողովրդին տա՛ր այնտեղ, ուր քեզ ասացի։ Ահա իմ հրեշտակը կգնա քո առջևից. բայց իմ այցելության օրը նրանց մեղքը իրենց վրա պիտի բերեմ»։

35. Եվ Տերը հարվածեց ժողովրդին պատրաստված այն հորթի համար, որ շինել էր Ահարոնը։

ԵԼՔ 33

1. Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։

2. Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։

3. Նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։

4. Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց,

5. որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։

6. Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը։

7. Մովսեսը վերցրեց վրանը և այն կանգնեցրեց բանակատեղիից դուրս՝ բանակատեղիից հեռու, և այն կոչեց ժողովի վրան։ Ամեն ոք, ով փնտրում էր Տիրոջը, գնում էր դեպի ժողովի վրանը, որը բանակատեղիից դուրս էր գտնվում։

8. Երբ Մովսեսը դեպի վրանն էր գնում, ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, և ամեն մեկը, իր վրանի մուտքին կանգնած, նայում էր Մովսեսի ետևից, մինչև որ նա մտնում էր վրանը։

9. Հենց որ Մովսեսը վրան էր մտնում, ամպի սյունն իջնում ու կանգնում էր վրանի մուտքի մոտ, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։

10. Ամբողջ ժողովուրդը տեսնում էր ամպի սյունը վրանի դռան մոտ կանգնած. և ամբողջ ժողովուրդը վեր էր կենում, ու ամեն մեկը երկրպագություն էր անում իր վրանի դռան մոտ։

11. Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմառդեմ, ինչպես մի մարդ կխոսեր իր բարեկամի հետ։ Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս։

12. Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Հանի՛ր այս ժողովրդին”, բայց դու ինձ չհայտնեցիր, թե ո՛ւմ ես ինձ հետ ուղարկելու։ Դու ինձ ասացիր. “Քեզ ճանաչում եմ քո անունով, և իմ առջև շնորհ գտար”։

13. Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ հայտնի՛ր ինձ քո ճանապարհները, որպեսզի ճանաչեմ քեզ, որ շնորհ գտնեմ քո առաջ, և տե՛ս, որ այս ազգը քո ժողովուրդն է»։

14. Տերն ասաց. «Ես ինքս պիտի գնամ քո առաջից և հանգստացնեմ քեզ»։

15. Մովսեսն ասաց նրան. «Եթե դու ինքդ մեզ հետ չգնաս, մեզ այստեղից մի՛ հանիր։

16. Եվ ինչի՞ց պիտի իմացվի, թե ես և ժողովուրդը շնորհ գտանք քո առջև։ Չէ՞ որ երբ դու մեզ հետ գնաս, ես և քո ժողովուրդը կտարբերվենք* աշխարհի երեսին եղած բոլոր ժողովուրդներից»։

17. Տերն ասաց Մովսեսին. «Այդ քո ասած բանն էլ կանեմ, որովհետև իմ առջև շնորհ գտար, և ես քեզ ճանաչում եմ քո անունով»։

18. Մովսեսն ասաց. «Աղաչում եմ, ցո՛ւյց տուր ինձ քո փառքը»։

19. Տերն ասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ<* անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։

20. Եվ ասաց. «Դու իմ երեսը չես կարող տեսնել, որովհետև մարդ չի կարող ինձ տեսնել ու կենդանի մնալ»։

21. Տերն ասաց. «Ահա ինձ մոտ մի տեղ կա. կանգնի՛ր այդ ժայռի վրա։

22. Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ և իմ ձեռքով քեզ կծածկեմ, մինչև որ ես անցնեմ։

23. Հետո իմ ձեռքը կվերցնեմ քո վրայից, և դու կտեսնես ինձ հետևից, բայց իմ երեսը չի երևա»։

ԵԼՔ 34

1. Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։

2. Առավոտվա համար պատրա՛ստ եղիր և առավոտյան բարձրացի՛ր Սինա լեռը և այնտեղ լեռան գլխին կանգնի՛ր իմ առաջ։

3. Ոչ ոք չբարձրանա քեզ հետ, և ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա. ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածի այդ լեռան ստորոտին»։

4. Մովսեսը երկու քարե տախտակներ կոփեց նախկինների նման։ Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները։

5. Տերն ամպով իջավ*, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։

6. Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ,

7. որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։

8. Մովսեսն շտապելով մինչև գետին խոնարհվեց և երկրպագություն արեց։

9. Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա խստապարանոց մի ազգ է, և ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ քո ժառանգությունը դարձրու»։

10. Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։

11. Մի՛տքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր։ Ահա պիտի քշեմ քո առաջից ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։

12. Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։

13. Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց կուռքերը և կոտրատե՛ք նրանց աստարովթները։

14. Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։

15. Չլինի թե այդ երկրի բնակիչների հետ ուխտ կապես, և նրանք, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս և նրանց զոհեր մատուցելիս կանչեն քեզ, և դու ուտես նրանց զոհաբերածից.

16. և քո որդիներին կին առնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկներն էլ, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս պոռնկություն անել տան նաև քո որդիներին՝ իրենց աստվածների հետևից գնալ տալով։

17. Ձուլածո աստվածներ չկերտես քեզ համար։

18. Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։

19. Ամեն առաջնածին<* ինձ է պատկանում, նաև քո անասունների մեջ ամեն արու առաջնեկ, արջառ լինի, թե ոչխար։

20. Բայց էշի առաջնածինը կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես, այն ժամանակ նրա վիզը կկտրես։ Քո որդիների բոլոր առաջնեկներին կփրկագնես, և ոչ մեկն իմ առաջ ձեռնունայն չերևա։

21. Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը հանգստանաս։ Պիտի հանգստանաս նաև ցանքի և հնձի ժամանակ։

22. Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, և բերքահավաքի տոնը՝ տարվա վերջին։

23. Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Իսրայելի Ամենակալ Տեր Աստծու առաջ,

24. որովհետև քո առաջից պիտի քշեմ ազգերին և պիտի ընդարձակեմ քո սահմանները. ոչ ոք չպիտի ցանկանա քո երկիրը, երբ դու տարին երեք անգամ վեր բարձրանաս՝ ներկայանալու քո Տեր Աստծուն։

25. Իմ զոհի արյունը թթխմորով հացի վրա չթափես, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։

26. Քո երկրի առաջին բերքը կբերես քո Տեր Աստծու տունը։

27. Տերն ասաց Մովսեսին. «Այս խոսքերը գրի՛ր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։

28. Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։

29. Երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռից, վկայության երկու տախտակներն իր ձեռքին էին լեռից իջնելիս։ Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։

30. Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլում էր. վախեցան մոտենալ նրան։

31. Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանավորները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։

32. Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։

33. Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը և իր երեսին քող էր դրել։

34. Երբ Մովսեսը ներկայանում էր Տիրոջը՝ նրա հետ խոսելու համար, հանում էր քողը մինչև դուրս գալը. և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին ասում էր, ինչ որ պատվիրվել էր իրեն։

35. Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլում էր. Մովսեսն իր երեսը քողով ծածկում էր մինչ նրա հետ խոսելու մտնելը։

ԵԼՔ 35

1. Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը և ասաց նրանց. «Սրանք են այն բաները, որ Տերը պատվիրեց, որ անեք.

2. վեց օր պիտի աշխատեք, բայց յոթերորդ օրը սուրբ պիտի լինի ձեզ համար, այսինքն՝ հանգստյան շաբաթ Տիրոջ համար։ Ով որ գործ անի այդ օրը, պիտի մեռցվի։

3. Շաբաթ օրը ձեր բոլորի բնակարաններում կրակ չվառեք»։

4. Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ամբողջ բազմության հետ՝ ասելով. «Այս է այն պատվերը, որ Տերը տվեց՝ ասելով.

5. “Ձեր միջից Տիրոջ համար ընծա՛ վերցրեք։ Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար. ոսկի, արծաթ, պղինձ,

6. կապույտ, ծիրանի, կարմիր գույնի նուրբ կտավ, այծի մազ,

7. խոյի կարմիր ներկված մորթիներ, թեհաշի մորթիներ, սատիմի փայտեր,

8. լույսի համար ձեթ, համեմունքներ օծության յուղի համար և անուշահոտ խնկի համար,

9. եղնգաքարեր և ամրացնելու քարեր եփուդի համար և լանջապանակի համար”։

10. Ձեր միջից սրտով բոլոր իմաստունները թող գան և շինեն այն ամենը, ինչ պատվիրել է Տերը.

11. տաաղավարը, նրա վրանը, նրա ծածկը, նրա ճարմանդները, նրա շրջանակները, նրա նիգերը, նրա սյուները, նրա խարիսխները,

12. տապանակն ու նրա ձողերը, քավությունը և այն ծածկող վարագույրը,

13. զոհասեղանն ու նրա ձողերը, նրա բոլոր անոթները, առաջավորության հացը,

14. լույսի աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, նրա կանթեղներն ու լույսի ձեթը,

15. խնկարկության սեղանն ու նրա ձողերը, օծության յուղը, անուշահոտ խունկը, վրանի մուտքի վարագույրը,

16. ողջակեզի սեղանն ու նրա պղնձե ցանցակերպ կասկարան, նրա ձողերն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա խարիսխը,

17. գավթի վարագույրները, նրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը,

18. վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները,

19. ծառայության զգեստները սրբարանում ծառայության համար, Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ քահանայություն անելու համար»։

20. Իսրայելի ամբողջ ժողովուրդը գնաց Մովսեսի մոտից։

21. Բոլորը, ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին ժողովի վրանի գործի համար, նրա ամբողջ ծառայության համար և սուրբ զգեստների համար։

22. Եկան տղամարդիկ և կանայք։ Բոլոր նրանք, ովքեր սրտով կամեցող էին, բերեցին գինդեր, օղեր, մատանիներ, ապարանջաններ և ամեն տեսակ ոսկե զարդեր. ամեն ոք ոսկե ընծա նվիրաբերեց Տիրոջը։

23. Բոլոր նրանք, ովքեր ունեին կապույտ, ծիրանագույն և կարմիր, նուրբ կտավներ, այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ և թեհաշի մորթիներ, բերեցին։

24. Բոլոր արծաթե և պղնձե ընծա տվողներն ընծան բերեցին Տիրոջը. բոլոր նրանք, ում մոտ կար ծառայության ամեն գործի համար սատիմի փայտեր, բերեցին։

25. Եվ իմաստուն սրտով բոլոր կանայք իրենց ձեռքերով մանեցին և իրենց մանած կապույտ, ծիրանագույն, կարմիր ու նուրբ կտավը բերեցին։

26. Սրտանց ցանկացող և մանելու վարպետություն ունեցող բոլոր կանայք այծի մազ մանեցին։

27. Իշխանավորները բերեցին եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի համար ամրացնելու քարեր,

28. նաև լույսի համար, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ և յուղ բերեցին։

29. Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրել էր անել, սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։

30. Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։

31. Նա նրան լցրեց Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամեն ճարտարությամբ,

32. որպեսզի նա ոսկու, արծաթի և պղնձի վրա հնարամիտ վարպետի գործեր կատարի,

33. քարեր տաշի ամրացնելու համար, փայտեր փորագրի և կատարի ամեն տեսակ վարպետի գործեր։

34. Տերը նրա սրտի մեջ դրեց, որ սովորեցնի էլ թե՛ նրան և թե՛ Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբին։

35. Նրանց լցրեց սրտի իմաստությամբ, որպեսզի քանդակագործի գործը, նաև ամեն տեսակ գործ անող և հնարքներ հնարող արհեստավորի, կապույտի, ծիրանագույնի և կարմիրի ու նուրբ կտավի վրա նկարազարդողի և ասեղնագործողի գործն անեն»։

ԵԼՔ 36

1. Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։

2. Մովսեսը կանչեց Բեսելիելին, Ողիաբին և սրտով բոլոր իմաստուններին, որոնց Տերն իմաստության ոգի էր պարգևել, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր սրտով հոժար էին գործի անցնելու և ավարտելու գործը։

3. Նրանք Մովսեսից առան բոլոր ընծաները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի ծառայություն անելու համար։ Նրանք տակավին ամեն առավոտ կամավոր ընծաներ էին բերում նրա մոտ։

4. Սրբարանի ամբողջ գործը կատարող բոլոր իմաստուն մարդիկ, յուրաքանչյուրը, թողնելով իր գործը, եկավ.

5. խոսեցին Մովսեսի հետ՝ ասելով. «Ժողովուրդն ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Տերը պատվիրել է անել»։

6. Մովսեսը պատվիրեց բանակատեղիում հայտարարություն անել և ասել. «Թող այլևս ոչ ոք, տղամարդ լինի, թե կին, սրբարանի համար ընծաներ չբերի»։ Եվ ժողովուրդը դադարեց նվերներ բերելուց։

7. Նյութը բավական էր այդ բոլոր գործերը պատրաստելու համար. դեռ ավելացավ։

8. Վրանի գործն անող բոլոր սրտով իմաստունները պատրաստեցին տասը վարագույրները՝ մանած նուրբ կտավից և կապույտից, ծիրանագույնից և կարմիրից, և այն պատրաստեցին ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

9. Մեկ վարագույրի երկարությունը քսանութ կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Բոլոր վարագույրների չափսը նույնն էր*։

10. Հինգ վարագույրներն իրար էին կցված, մյուս հինգ վարագույրները նույնպես կցված էին իրար։

11. Կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզերքին նա կապույտ օղակներ դրեց. մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզերքին էլ նույնն արեց։

12. Մեկ վարագույրի վրա դրեց հիսուն օղակ, իսկ մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին նույնպես դրեց հիսուն օղակ։ Այդ օղակները դեմ դիմաց էին։

13. Ապա հիսուն ոսկե ճարմանդներ դրեց և վարագույրները ճարմանդներով միացրեց իրար։ Վրանը մեկ ամբողջություն դարձավ։

14. Վրանի համար այծի մազից վարագույրներ պատրաստեց որպես ծածկ. տասնմեկ այդպիսի վարագույրներ պատրաստեց։

15. Մեկ վարագույրի երկարությունը երեսուն կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը՝ չորս կանգուն։ Տասնմեկ վարագույրների չափսը նույնն էր։

16. Հինգ վարագույրներն իրար միացրեց առանձին և վեց վարագույրներն էլ՝ առանձին։

17. Հիսուն օղակ դրեց մեկ վարագույրի եզերքին՝ կցվածքի մոտ, և հիսուն օղակ՝ մյուս կցվածքի մոտ եղած վարագույրի եզերքին։

18. Պատրաստեց հիսուն պղնձե ճարմանդներ՝ վրանը կոճկելու համար, որպեսզի մեկ ամբողջություն լինի։

19. Վրանի համար մի ծածկոց պատրաստեց խոյի կարմիր ներկված մորթիներից և մի ծածկոց էլ թեհաշի մորթիներից՝ դրա վրա։

20. Վրանի համար սատիմի փայտից ուղղահայաց դիրքով շրջանակներ պատրաստեց։

21. Մեկ շրջանակի երկարությունը տասը կանգուն էր, և մեկ շրջանակի լայնությունը՝ մեկուկես կանգուն։

22. Ամեն մեկ շրջանակն ուներ իրար ագուցված երկու ցցվածք։ Այդպես արեց նաև վրանի բոլոր շրջանակների համար։

23. Վրանի շրջանակները պատրաստեց. քսան շրջանակ դրեց դեպի հարավ՝ հարավային կողմում։

24. Քսան շրջանակների տակ դրեց քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար, և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ իր երկու ցցվածքների համար։

25. Վրանի մյուս՝ հյուսիսային կողմի համար պատրաստեց քսան շրջանակ

26. և քառասուն արծաթե խարիսխ. մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ և մյուս շրջանակի տակ էլ՝ երկու խարիսխ։

27. Վրանի ետևի՝ արևմտյան կողմի համար պատրաստեց վեց շրջանակ

28. և երկու շրջանակ էլ՝ վրանի մյուս անկյունների համար՝ ետևի կողմից։

29. Ներքևի կողմից դրանք զույգ էին, իսկ վերևից իրար միացած էին մեկ օղակով։ Երկուսն էլ պատրաստեց երկու անկյուններում։

30. Այսպիսով՝ վրանները ութն էին իրենց արծաթե խարիսխներով. տասնվեց խարիսխ. ամեն մեկ շրջանակի տակ՝ երկու խարիսխ։

31. Սատիմի փայտից նիգեր պատրաստեց. հինգը՝ վրանի մի կողմի շրջանակների համար,

32. հինգ նիգ՝ վրանի մյուս կողմի շրջանակների համար և հինգ նիգ՝ վրանի ետևի՝ արևմտյան կողմի շրջանակների համար։

33. Պատրաստեց նաև մեջտեղի նիգը, որպեսզի շրջանակների միջով այն անցկացվի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը։

34. Շրջանակները պատեց ոսկով։ Ոսկուց պատրաստեց դրանց օղակները, որոնց միջով պիտի անցկացվեին նիգերը. նիգերը պատեց ոսկով։

35. Վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից. պատրաստեց ճարտարորեն ասեղնագործված քերովբեներով։

36. Սատիմի փայտից չորս սյուն շինեց նրա համար և դրանք պատեց ոսկով։ Դրանց կեռիկները ոսկուց էին։ Դրանց համար ձուլեց չորս արծաթե խարիսխներ։

37. Վրանի մուտքի համար պատրաստեց նկարազարդ մի վարագույր՝ կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։

38. Եվ նրա հինգ սյուներն ու դրանց կեռիկները, դրանց խոյակներն ու դրանց կապերը պատեց ոսկով. դրանց հինգ խարիսխները պղնձից էին։

ԵԼՔ 37

1. Բեսելիելը տապանակը շինեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, լայնությունը՝ մեկուկես կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

2. Ներսից և դրսից այն պատեց մաքուր ոսկով։ Դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։

3. Դրա չորս անկյունների համար ձուլեց չորս ոսկե օղակներ, այսինքն՝ երկու օղակ՝ մի կողմից և երկու օղակ՝ մյուս կողմից։

4. Սատիմի փայտից ձողեր շինեց և դրանք պատեց ոսկով։

5. Ձողերն անցկացրեց տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վեր բարձրացվի տապանակը։

6. Քավությունը շինեց մաքուր ոսկուց։ Դրա երկարությունը երկուսուկես կանգուն էր, և դրա լայնությունը՝ մեկուկես կանգուն։

7. Երկու ոսկե քերովբեներ շինեց. դրանք կռածո շինեց քավության երկու ծայրերին.

8. մի քերովբեն՝ այս կողմի ծայրին, իսկ մյուս քերովբեն՝ մյուս կողմի ծայրին. քավությունից շինեց քերովբեները՝ նրա երկու ծայրերին։

9. Քերովբեներն իրենց թևերը տարածում էին վերևից՝ իրենց թևերով ծածկելով քավությունը, և նրանց երեսները դեմ դիմաց էին, և քերովբեների երեսները քավության վրա էին։

10. Սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

11. Այն պատեց մաքուր ոսկով և դրա շուրջը շինեց ոսկե մի եզրագոտի։

12. Դրա շուրջբոլորը դրեց մեկ թզաչափ բարձրությամբ մի եզրագոտի և այդ եզրագոտու շուրջը՝ ոսկե մի եզրագոտի։

13. Զոհասեղանի համար ձուլեց չորս ոսկե օղակներ և օղակները դրեց չորս անկյուններին, որոնք զոհասեղանի չորս ոտքերի մոտ էին։

14. Օղակները կցված էին պսակին իբրև ձողերի տեղեր՝ զոհասեղանը բարձրացնելու համար։

15. Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով՝ զոհասեղանը բարձրացնելու համար։

16. Պատրաստեց սեղանի վրա դրվելիք անոթները՝ դրա սկուտեղներն ու խնկամանները, սկիհներն ու բաժակները, որոնցով հեղելու նվեր է մատուցվում։ Դրանք պատրաստեց մաքուր ոսկուց։

17. Աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց. կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից էին ելնում։

18. Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։

19. Մեկ ճյուղի վրա կար երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Մյուս ճյուղի վրա էլ՝ երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Այսպես էին աշտանակից դուրս ելած վեց ճյուղերը։

20. Աշտանակի բնի վրա կային նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։

21. Երկու ճյուղերի տակ կար իրենից ելնող մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից ելնող մեկ գնդիկ։ Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք դուրս էին գալիս նրանից։

22. Նրանց գնդիկներն ու ճյուղերն իրենից էին՝ ամբողջությամբ կոփածո մեկ կտոր մաքուր ոսկուց։

23. Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։

24. Մի տաղանդ մաքուր ոսկի օգտագործեց պատրաստելու համար աշտանակն ու նրա ամբողջ սպասքը։

25. Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։

26. Մաքուր ոսկով պատեց դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը պատրաստեց ոսկե մի եզրագոտի։

27. Եզրագոտու ներքևի մասում, երկու կողմերին նրա համար ոսկուց երկու օղակներ պատրաստեց. երկու անկյունների վրա՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը բարձրացնելու համար։

28. Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով։

29. Պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր, անուշահոտ խունկը՝ յուղագործի արհեստով։

ԵԼՔ 38

1. Ողջակեզի սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երեք կանգուն։

2. Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ արեց. նրա եղջյուրներն իրենից էին ելնում. և այն պատեց պղնձով։

3. Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։

4. Զոհասեղանի համար պատրաստեց պղնձե ցանցակերպ մի կասկարա, որը դրեց նրա շրջանակի տակ ներքևից, մինչև նրա կեսը։

5. Ձուլեց չորս օղակներ պղնձե կասկարայի չորս անկյուններին՝ ձողեր անցկացնելու համար։

6. Ձողերը շինեց սատիմի փայտից և դրանք պատեց պղնձով։

7. Ձողերն անցկացրեց զոհասեղանի կողքերին գտնվող օղակների մեջ՝ զոհասեղանը դրանցով բարձրացնելու համար։ Այն պատրաստեց տախտակներից՝ մեջը դատարկ։

8. Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ժողովի վրանի մուտքին խմբերով հավաքվող կանանց հայելիներից։

9. Կառուցեց գավիթը. հարավային կողմի համար՝ վարագույրները դեպի հարավ, մանած նուրբ կտավից, հարյուր կանգուն։

10. Դրանց սյուները՝ քսան, դրանց խարիսխները՝ քսան։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։

11. Հյուսիսային կողմի համար՝ հարյուր կանգուն վարագույր. սյուները՝ քսան հատ, և դրանց խարիսխները՝ քսան, պղնձից։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։

12. Արևմտյան կողմի համար վարագույրները՝ հիսուն կանգուն. դրանց սյուները՝ տասը, խարիսխները՝ տասը։ Սյուների կեռիկներն ու դրանց ճանկերն արծաթից էին։

13. Արևելյան կողմի համար, դեպի արևելք, վարագույրը հիսուն կանգուն էր։

14. Մուտքի մեկ կողմի վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, ու դրանց խարիսխները՝ երեք։

15. Մյուս կողմի համար էլ, այսինքն՝ գավթի դռան այս կողմից և մյուս կողմից վարագույրները տասնհինգ կանգուն էին, դրանց սյուները՝ երեք, և դրանց խարիսխները՝ երեք։

16. Գավթի չորս կողմերի բոլոր վարագույրները մանած նուրբ կտավից էին։

17. Սյուների խարիսխները պղնձից էին, սյուների կեռիկներն ու դրանց ճանկերը՝ արծաթից, դրանց խոյակները՝ արծաթապատ։ Գավթի բոլոր սյուներն էլ արծաթե ճանկերով իրար կցված էին։

18. Գավթի մուտքի վարագույրը նկարազարդ էր, կապույտ, ծիրանագույն, կարմիր և մանած նուրբ կտավից։ Դրա երկարությունը քսան կանգուն էր, բարձրությունը՝ հինգ կանգուն, գավթի վարագույրների չափ։

19. Դրանց սյուները չորս հատ էին, դրանց պղնձե խարիսխները՝ չորս. դրանց կեռիկներն արծաթից էին, դրանց խոյակները՝ արծաթապատ, և ճանկերը՝ արծաթից։

20. Խորանի ու գավթի չորս կողմերի բոլոր ցցերը պղնձից էին։

21. Այս է խորանի, այսինքն՝ վկայության խորանի կառուցման հաշիվը, որը հաշվարկվեց Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողությամբ, ինչպես պատվիրել էր Մովսեսը ղևտացիների միջոցով։

22. Հուդայի ցեղից Բեսելիելը՝ Ուրիի որդին, որը որդին էր Ովրի, արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։

23. Նրա հետ էր Դանի ցեղից Աքիսամայի որդի Ողիաբը, որը վարպետ փորագրիչ և ձեռագործող էր և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավների վրա նկարազարդող։

24. Այն ամբողջ ոսկին, որ գործածվեց այս շինության համար, այսինքն՝ սրբարանի ամբողջ կառուցման համար նվիրված ոսկին քսանինը տաղանդ և յոթ հարյուր երեսուն սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի։

25. Մարդահամարով ժողովրդից հավաքված արծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի.

26. մարդագլուխ՝ կես սիկղ, այսինքն՝ սրբարանի սիկղի հետ համեմատած՝ սիկղի կեսը քսան տարեկան և ավելի ամեն մարդու համար, որ անցնում էր մարդահամարից, այսինքն՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն մարդուց։

27. Հարյուր տաղանդ արծաթ օգտագործվեց սրբարանի խարիսխները և վարագույրի խարիսխները ձուլելու համար. հարյուր տաղանդ՝ հարյուր խարիսխի համար. մեկ տաղանդ՝ յուրաքանչյուր խարիսխի համար։

28. Այն հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ արծաթով պատրաստեց սյուների կեռիկները և դրանց խոյակները պատեց ու կապեց նրանց։

29. Նվիրված պղինձը յոթանասուն տաղանդ և երկու հազար չորս հարյուր սիկղ էր։

30. Դրանով պատրաստեց ժողովի վրանի մուտքի խարիսխները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան և զոհասեղանի բոլոր գործիքները,

31. գավթի չորս կողմերի խարիսխները, գավթի դռան խարիսխները, վրանի բոլոր ցցերը և գավթի չորս կողմերի բոլոր ցցերը։

ԵԼՔ 39

1. Կապույտից, ծիրանագույնից և կարմիրից պատրաստեցին սրբազան զգեստները՝ սրբարանում դրանցով ծառայություն անելու համար։ Ահարոնի համար էլ պատրաստեցին սուրբ զգեստներ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

2. Եփուդը պատրաստեցին ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։

3. Ոսկու թիթեղները ծեծեցին և թել-թել կտրեցին, որպեսզի դրանք գործվեն կապույտ, ծիրանագույն ու կարմիր և նուրբ կտավի հետ՝ վարպետորեն հյուսելով։

4. Ագուցիկ ուսադիրներ պատրաստեցին նրան. այն կոճկվում էր երկու ծայրերից։

5. Եփուդի վրայի գոտին հենց իրենից էր, ուներ նույն գործվածքը, ոսկուց և կապույտ, ծիրանի ու կարմիր և մանած նուրբ կտավից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

6. Ոսկե խորշերի մեջ ամրացված եղնգաքարեր պատրաստեցին և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները կնիք քանդակողների արվեստով։

7. Դրանք դրեցին եփուդի ուսերի վրա՝ իբրև հիշատակի քարեր Իսրայելի որդիների համար, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

8. Եփուդի գործվածքի նման գեղարվեստական հյուսվածքով պատրաստեցին լանջապանակը՝ ոսկուց և կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից։

9. Քառակուսի և կրկնածալ արեցին լանջապանակը. մի թզաչափ երկարությամբ ու մի թզաչափ լայնությամբ և երկծալ էր։

10. Դրա վրա ամրացվեցին չորս շարք ակնաքարեր։ Առաջին շարքի վրա՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ։

11. Երկրորդ շարքը կարկեհան, շափյուղա և ադամանդ էր։

12. Երրորդ շարքը՝ գոճազմ, ակատ և սուտակ։

13. Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք ամրացված էին ոսկե խորշերի մեջ։

14. Քարերը տասներկու հատ էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների։ Դրանք փորագրված էին կնիքների նման՝ յուրաքանչյուրը տասներկու ցեղերից մեկի անունով։

15. Լանջապանակի վրա ամրացրին մաքուր ոսկուց պատրաստված հյուսված շղթաներ։

16. Պատրաստեցին երկու ոսկե խորշիկներ և երկու ոսկե օղակներ. երկու օղակներն ամրացրին լանջապանակի երկու ծայրերին։

17. Երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների մեջ։

18. Հյուսված շղթաների մյուս երկու ծայրերն էլ մտցրին այդ երկու խորշիկների մեջ և դրանք դրեցին եփուդի ուսերին՝ երեսի կողմից։

19. Ոսկե երկու օղակներ էլ շինեցին և լանջապանակի ներսի կողմից դրեցին եփուդին կցված եզերքի երկու ծայրերին։

20. Նաև ուրիշ երկու ոսկե օղակներ շինեցին և դրանք դրեցին եփուդի երկու ուսերի ներքևի մասում՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ, եփուդի գոտու վրայից։

21. Լանջապանակի օղակները կապույտ մի ժապավենով կապեցին եփուդի օղակներին, որպեսզի եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը չբաժանվի եփուդից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

22. Եփուդի պատմուճանը պատրաստեցին ամբողջությամբ հյուսված կապույտ բրդից։

23. Պատմուճանը մեջտեղի մասում մի բացվածք ուներ, որ նման էր զրահի բացվածքի. բացվածքի շուրջը մի եզերք կար, որպեսզի պատմուճանը չպատռվի։

24. Պատմուճանի քղանցքներին գործեցին կապույտից, ծիրանագույնից և կարմիրից հյուսված նռնածաղիկներ։

25. Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին և զանգակները դրեցին պատմուճանի քղանցքների շուրջբոլորը, նռնածաղիկների միջև.

26. մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ, մեկ զանգակ և մեկ նռնածաղիկ պատմուճանի քղանցքներին՝ շուրջանակի. դա ծառայություն անելու համար, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

27. Նրանք նուրբ կտավից հյուսված շապիկներ պատրաստեցին Ահարոնի և նրա որդիների համար։

28. Խույրը՝ նուրբ կտավից և գլխարկի ապարոշները՝ նուրբ կտավից և անդրավարտիքները՝ մանած նուրբ կտավից։

29. Գոտին նույնպես՝ կապույտ, ծիրանագույն ու կարմիր և մանած նուրբ կտավից, նկարազարդ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

30. Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց և դրա վրա փորագրեցին, ինչպես փորագրում են կնիքը. «ԳՈԴԵՇ ԼԵ ԵՀՈՎԱ»։

31. Այն կապեցին կապույտ մի ժապավենով, որպեսզի վերևից դրվի խույրի վրա, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

32. Այսպիսով ավարտվեց խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ գործը։ Իսրայելի որդիներն արեցին ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես արեցին։

33. Մովսեսի մոտ բերեցին վրանը, ծածկոցը և դրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, շրջանակները, նիգերը, դրա սյուներն ու խարիսխները,

34. խոյի կարմիր ներկված մորթիներից ծածկոցը, թեհաշի մորթիներից պատրաստված ծածկոցը, ծածկող վարագույրը,

35. վկայության տապանակը, դրա ձողերը և քավությունը,

36. զոհասեղանը և դրա բոլոր անոթները, առաջավորության հացը,

37. մաքուր ոսկուց աշտանակն իր ճրագամաններով, այսինքն՝ շարքով դրված ճրագամաններով և իր ամբողջ սպասքով, լույսի ձեթը,

38. ոսկե սեղանը, օծության յուղը, անուշահոտ խունկը, մուտքի վարագույրը,

39. պղնձե զոհասեղանը և դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը,

40. գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար,

41. սրբարանում ծառայության համար օգտագործվող ծիսական հանդերձները և Ահարոն քահանայի սուրբ զգեստներն ու նրա որդիների զգեստները, որ քահանայություն անեն։

42. Իսրայելի որդիներն այս բոլոր գործերը կատարեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

43. Մովսեսը նայեց ամբողջ կատարվածին։ Եվ ահա այն արել էին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր. այդպես էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։

ԵԼՔ 40

1. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

2. «Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես խորանը, այսինքն՝ ժողովի վրանը։

3. Նրա մեջ կդնես վկայության տապանակը և տապանակը կծածկես վարագույրով։

4. Սեղանը ներս կբերես և դրա վրա կշարես հացերը։ Ներս կբերես աշտանակը և կվառես դրա ճրագները։

5. Վկայության տապանակի առաջ կտեղավորես խնկարկության ոսկե սեղանը և խորանի մուտքին կկախես վարագույրը։

6. Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի առաջ կդնես ողջակեզների սեղանը։

7. Ավազանը կդնես ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր կլցնես։

8. Գավիթը կկանգնեցնես շուրջանակի և գավթի մուտքին կկախես վարագույրը։

9. Կառնես օծության յուղը և կօծես վրանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես այն և նրա բոլոր անոթները, որպեսզի դրանք սուրբ լինեն։

10. Կօծես ողջակեզների սեղանն ու դրա բոլոր գործիքները և կսրբագործես զոհասեղանը, և զոհասեղանը ամենասուրբը կլինի։

11. Կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն։

12. Ահարոնին ու նրա որդիներին կմոտեցնես ժողովի վրանի մուտքին և նրանց կլվանաս ջրով։

13. Ահարոնին կհագցնես սուրբ զգեստները, կօծես և կսրբագործես նրան, որպեսզի ինձ համար քահանայություն անի։

14. Կմոտեցնես նաև նրա որդիներին, շապիկներ կհագցնես նրանց

15. և նրանց էլ կօծես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի ինձ համար քահանայություն անեն։ Նրանց օծումը իրենց սերունդների մեջ հավիտենական քահանայության համար կլինի»։

16. Մովսեսն արեց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն. այդպես էլ արեց։

17. Երկրորդ տարվա առաջին ամսի առաջին օրը կանգնեցվեց վրանը։

18. Մովսեսը կանգնեցրեց վրանը, դրեց դրա խարիսխները, կանգնեցրեց դրա շրջանակները, անցկացրեց նիգերը և կանգնեցրեց սյուները։

19. Տաղավարի վրա տարածեց վրանը և վրանի ծածկոցը դրեց դրա վրա վերևից, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

20. Առավ վկայությունն ու դրեց տապանակի մեջ. ձողերն անցկացրեց տապանակին և քավությունը դրեց տապանակի վրա վերևից։

21. Տապանակը բերեց վրանի ներսը, ծածկող վարագույրը վրան քաշեց և ծածկեց վկայության տապանակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

22. Սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, վարագույրից դուրս։

23. Դրա վրա շարեց հացերը Տիրոջ առաջ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

24. Աշտանակը դրեց ժողովի վրանի մեջ՝ սեղանի դիմաց, խորանի հարավային կողմից,

25. և ճրագները վառեց Տիրոջ առաջ, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

26. Ոսկե սեղանը դրեց ժողովի վրանի մեջ՝ վարագույրի դիմաց,

27. և դրա վրա խնկարկեց անուշահոտ խունկը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

28. Վարագույրը կախեց խորանի մուտքին։

29. Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

30. Ավազանը դրեց ժողովի վրանի և զոհասեղանի միջև և դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար։

31. Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ լվանում էին իրենց ձեռքերն ու ոտքերը։

32. Երբ նրանք մտնում էին ժողովի վրանը և մոտենում զոհասեղանին, լվացվում էին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

33. Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։

34. Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։

35. Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։

36. Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։

37. Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։

38. Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։