Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

ԵԶԵԿԻԵԼ 1

1. Եվ երեսուներորդ տարվա չորրորդ ամսվա հինգերորդ օրը եղավ, երբ ես տարագիրների մեջ էի Քեբար գետի մոտ. երկինքը բացվեց, և ես տեսա Աստծու տեսիլքները։

2. Ամսի հինգին՝ Հովաքին թագավորի տարագրության հինգերորդ տարում,

3. քաղդեացիների երկրում՝ Քեբար գետի մոտ, Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։

4. Եվ տեսա, որ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հյուսիսից, մեծ ամպ ու բորբոքվող կրակ, և մի պայծառություն նրա շուրջը, իսկ նրա միջից՝ հրափայլ պղնձի կերպարանքով մի բան կրակի միջից։

5. Եվ նրա մեջ կային չորս կենդանի էակների նմանություններ։ Եվ այս էր նրանց տեսքը. նրանք մարդու նմանություն ունեին։

6. Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։

7. Նրանց ոտքերն ուղիղ էին, և նրանց ոտքերի ներբանը՝ հորթի ոտքերի թաթի* նման, և փայլում էին պսպղուն պղնձի պես։

8. Եվ նրանց չորս կողմերում՝ թևերի տակ, մարդու ձեռքեր կային, և չորսն էլ դեմքեր ու թևեր ունեին։

9. Մեկի թևերը կպած էին մյուսինին. երբ գնում էին, չէին դառնում. ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում։

10. Իսկ նրանց երեսները մարդու երեսի նման էին առջևում. չորսից յուրաքանչյուրն առյուծի դեմք ուներ աջ կողմում, և չորսից յուրաքանչյուրը եզի դեմք ուներ ձախ կողմում, և չորսից յուրաքանչյուրն արծվի դեմք ուներ հետևի կողմում։ Այսպիսին էին նրանց դեմքերը*։

11. Եվ նրանց թևերը տարածված էին* վերևից. յուրաքանչյուրն ուներ երկու թև, որոնք միանում էին մյուսի թևերին, և երկուսով ծածկում էին իրենց մարմինները։

12. Եվ ամեն մեկն ուղիղ իր դիմացն էր գնում, ուր հոգին գնալու լիներ, նրանք գնում էին. երբ գնում էին, չէին դառնում։

13. Իսկ կենդանի էակների նմանությունը, նրանց կերպարանքը վառվող կրակի ածուխի պես էր, ջահերի տեսքով։ Կրակը շրջում էր կենդանի էակների միջև. կրակը պայծառ էր, և կրակից շանթեր էին դուրս գալիս։

14. Եվ կենդանի էակները սուրում էին դեսուդեն փայլատակման նման։

15. Եվ նայեցի կենդանի էակներին. ահա գետնի վրա* չորս երես ունեցող ամեն մի կենդանի էակի կողքին մի անիվ կար։

16. Անիվների տեսքը և նրանց շինվածքը ոսկեքարի պես էր, և այն չորսն էլ մի նմանություն ունեին. նրանց տեսքն ու շինվածքը կարծես անիվն անիվի մեջ լիներ։

17. Երբ գնում էին, դեպի իրենց չորս կողմը գնալիս չէին դառնում։

18. Նրանց շրջանակները բարձր էին և ահեղ, և նրանց չորսի շրջանակների շուրջբոլորը լիքն էին աչքերով։

19. Եվ կենդանի էակների գնալու ժամանակ անիվները գնում էին նրանց կողքով, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները ևս բարձրանում էին։

20. Հոգին որ կողմը գնար, նրանք գնում էին, և անիվները բարձրանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։

21. Երբ կենդանի էակները գնում էին, անիվները գնում էին, և երբ կենդանի էակները կանգնում էին, անիվները կանգնում էին, և երբ կենդանի էակները գետնից բարձրանում էին, անիվները բարձրանում էին նրանց կողքին, որովհետև կենդանի էակների հոգին անիվների մեջ էր։

22. Կենդանի էակների գլուխների վրա հաստատության* նման մի բան կար՝ շլացնող բյուրեղի նման տարածված նրանց գլուխներից վերև*։

23. Եվ հաստատության տակ նրանց թևերը դեպի իրար էին տարածվում. և ամեն մի կենդանի էակ երկու թևեր ուներ, որոնցով ծածկում էին իրենց մարմինները։

24. Երբ կենդանի էակները շարժվում էին, ես նրանց թևերի ձայնը լսեցի հորդառատ ջրերի աղմուկի պես, Ամենակարողի ձայնի նման, ժխորի ձայնի նման, բանակի աղմուկի պես. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։

25. Եվ այն հաստատության վերևից, որ նրանց գլխի վրա էր, մի ձայն եղավ. երբ կանգնում էին, իրենց թևերը կախ էին գցում։

26. Եվ այն հաստատությունից վեր, որ նրանց գլխի վրա էր, շափյուղա քարի տեսքով գահի մի նմանություն կար, և այդ գահի նմանության վերևում մարդու տեսքով մի նմանություն կար։

27. Եվ այնտեղից վերև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա, որ հրափայլ պղնձի տեսք ուներ, իսկ այնտեղից ներքև, որ իր մեջքի տեսքն ուներ, ես տեսա կրակի նմանություն և նրա շուրջբոլորը՝ պայծառություն։

28. Ծիածանի տեսքի նման, որ անձրևի օրը լինում է մի ամպի մեջ, այնպես էր շրջապատող պայծառության տեսքը շուրջբոլորը։ Սա Տիրոջ փառքի կերպարանքի տեսքն էր. երբ ես տեսա, վայր ընկա երեսիս վրա։ Ու մի խոսողի ձայն լսեցի։

ԵԶԵԿԻԵԼ 2

1. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։

2. Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։

3. Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, ըմբոստ ազգերի մոտ, որոնք ըմբոստացան իմ դեմ. նրանք և նրանց հայրերը հանցանք գործեցին իմ դեմ մինչև այս իսկ օրը։

4. Եվ որդիները պնդերես ու խստասիրտ են. ես քեզ նրանց մոտ եմ ուղակում, և նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված”։

5. Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբների տուն են, կիմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ։

6. Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։

7. Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։

8. Իսկ դու, մարդո՛ւ որդի, լսի՛ր, թե ես ի՛նչ եմ ասում քեզ. այդ ապստամբների տան պես ապստամբ մի՛ եղիր. բա՛ց բերանդ և կե՛ր, ինչ որ ես տալիս եմ քեզ»։

9. Ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և նրա մեջ՝ ահա գրված մի մագաղաթ։

10. Եվ նա այն բացեց իմ առաջ. նրա առաջն ու հետևում և նրա վրա գրված էին ողբեր, հառաչանք ու վայնասուն։

ԵԶԵԿԻԵԼ 3

1. Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։

2. Եվ ես բացեցի բերանս, ու նա ինձ կերցրեց այն մագաղաթը։

3. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորդ կերակրի՛ր և ստամոքսդ լցրո՛ւ այս մագաղաթով, որ ես քեզ եմ տալիս»։ Ու ես կերա այն, և նա մեղրի պես քաղցր էր իմ բերանում։

4. Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, գնա՛, մտի՛ր Իսրայելի տունը և նրանց հետ խոսի՛ր իմ խոսքերով.

5. որովհետև դու օտարախոս և դժվարալեզու ժողովրդի մոտ չես ուղարկվում, այլ Իսրայելի տան մոտ.

6. ոչ թե օտարախոս և դժվարալեզու շատ ժողովուրդների մոտ, որոնց խոսքերը դու չես հասկանում. հիրավի, եթե քեզ նրանց մոտ ուղարկեի, նրանք քեզ կլսեին։

7. Բայց Իսրայելի տունը չի ուզելու քեզ լսել, որովհետև նրանք չեն ուզում լսել ինձ, քանի որ ամբողջ Իսրայելի տունը պնդաճակատ ու խստասիրտ է։

8. Ահա քո երեսը նրանց երեսի դեմ ամուր եմ դարձնում և ճակատդ պինդ՝ նրանց ճակատի դեմ։

9. Ադամանդի պես կայծքարից պինդ եմ դարձնելու քո ճակատը. նրանցից մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր նրանց երեսից. նրանք ապստամբների տուն են»։

10. Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։

11. Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված”. լսեն, թե զանց առնեն»։

12. Ապա Հոգին ինձ բարձրացրեց, և իմ հետևից դղրդալից մի մեծ ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում».

13. կենդանի էակների թևերի իրար դիպչելու ձայնը և նրանց հետ՝ անիվների ձայնը և դղրդալից մեծ ձայնը։

14. Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։

15. Եվ ես եկա Թելաբիբ՝ տարագիրների մոտ, որոնք բնակվում էին Քեբար գետի մոտ։ Եվ որտեղ որ նրանք էին նստած, ես յոթ օր ապշահար նստեցի այնտեղ՝ նրանց մեջ։

16. Եվ յոթ օրից հետո Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

17. «Մարդո՛ւ որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա. երբ խոսք լսես իմ բերանից, նրանց զգուշացրո՛ւ իմ կողմից։

18. Երբ ես ամբարիշտին ասեմ. “Անպատճառ պիտի մեռնես”, դու նրան չզգուշացնես և չխոսես՝ ամբարիշտին զգուշացնելով իր չար ճանապարհից, որպեսզի ապրի։ Այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից* կպահանջեմ։

19. Իսկ եթե զգուշացնես ամբարիշտին, և նա հետ չդառնա իր ամբարշտությունից և իր չար ճանապարհից, նա իր անօրենության պատճառով կմեռնի, բայց դու կազատես քո կյանքը։

20. Եվ երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, և ես գայթակղություն դնեմ նրա առաջ, նա կմեռնի. քանի որ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքի համար կմեռնի, և նրա գործած արդարությունը չի հիշվի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։

21. Բայց եթե դու զգուշացնես արդար մարդուն, որպեսզի արդարը չմեղանչի, և նա էլ չմեղանչի, նա անպատճառ կապրի, որովհետև զգուշացվել է, և դու էլ կազատես քո կյանքը»։

22. Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։

23. Ես վեր կացա, գնացի դուրս՝ դաշտը, և ահա Տիրոջ փառքն այնտեղ էր, այն փառքի պես, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսնիվայր ընկա։

24. Եվ Հոգին մտավ մեջս և ինձ կանգնեցրեց ոտքերիս վրա, խոսեց ինձ հետ ու ասաց ինձ. «Գնա՛, փակվի՛ր քո տանը։

25. Եվ դու, մարդո՛ւ որդի, տե՛ս, ահա քեզ վրա պարաններ են դնելու և քեզ կապելու են նրանցով, որպեսզի դու դուրս չգաս նրանց մեջ։

26. Եվ ես քո լեզուն քիմքիդ եմ կպցնելու, որ դու համրանաս, ու նրանց համար հանդիմանող մարդ չես լինի, որովհետև նրանք ապստամբների տուն են։

27. Իսկ երբ ես քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված. լսողը թող լսի, զանց առնողը թող զանց առնի”, որովհետև նրանք ապստամբների տուն են»։

ԵԶԵԿԻԵԼ 4

1. «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի աղյո՛ւս վերցրու և այն առա՛ջդ դիր ու նրա վրա մի քաղա՛ք փորագրիր՝ Երուսաղեմը։

2. Եվ այն պաշարման տա՛կ առ, նրա դեմ պաշարման հողապատնե՛շ հիմնիր, նրա դեմ պատվա՛ր դիր, բանակատեղինե՛ր կանգնեցրու նրա դեմ և նրա դեմ շուրջբոլորը պարսպակործաննե՛ր տեղադրիր։

3. Եվ դու քեզ համար երկաթե մի տապա՛կ վերցրու և այն դի՛ր իբրև երկաթե պարիսպ քո և քաղաքի միջև, դեմքդ ուղղի՛ր դեպի նրան, և այն թող պաշարման մեջ լինի, և դու նրան պաշարի՛ր. սա մի նշան է Իսրայելի տան համար։

4. Եվ դու պառկի՛ր քո ձախ կողքի վրա և նրա վրա դի՛ր Իսրայելի տան անօրենությունը. այն օրերի թվով, որ դու կպառկես նրա վրա, պիտի կրես նրանց անօրենությունը։

5. Եվ ես քեզ կարգեցի նրա անօրենության տարիները, օրերի թվով՝ երեք հարյուր իննսուն օր, և դու կկրես Իսրայելի տան անօրենությունը։

6. Եվ երբ որ սրանք լրացնես, այն ժամանակ կրկի՛ն պառկիր քո աջ կողքի վրա և կրի՛ր Հուդայի տան անօրենությունը քառասուն օր. ամեն մեկ տարվա փոխարեն մեկ օր եմ տալիս քեզ։

7. Եվ դու դեպի Երուսաղեմի պաշարո՛ւմն ուղղիր դեմքդ և քո մերկացրած բազկով մարգարեացի՛ր նրա դեմ։

8. Եվ ես ահա պարաններ պիտի դնեմ քեզ վրա, որպեսզի դու մի կողքից մյուս կողքիդ վրա չդառնաս, մինչև որ չլրացնես քո պաշարման օրերը։

9. Եվ դու քեզ համար վերցրո՛ւ ցորեն, գարի, բակլա, ոսպ, կորեկ ու հաճար և դրանք դի՛ր մի ամանում ու դրանք հա՛ց դարձրու քեզ համար. այն օրերի թվով, որ կպառկես քո կողքի վրա, երեք հարյուր իննսուն օր կուտես այն։

10. Եվ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով թող լինի՝ օրը քսան սիկղ,* մի օրից մյուսը* կուտես այն։

11. Ջուրն էլ չափով կխմես՝ հինենի մեկ վեցերորդը,* մի օրից մյուսը* կխմես այն։

12. Եվ գարու շոթերի պես կուտես այն և մարդու կեղտի վրա կթխես այն նրանց աչքի առաջ»։

13. Եվ Տերն ասաց. «Իսրայելի որդիներն այսպես իրենց հացը անմաքուր պիտի ուտեն այն ազգերի մեջ, ուր որ ես աքսորեմ նրանց»։

14. Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա իմ անձը պղծված չէ, և իմ մանկությունից մինչև հիմա դիակ կամ գազանի հոշոտած միս չեմ կերել, ու բերանս պիղծ միս չի մտել»։

15. Ապա նա ինձ ասաց. «Տե՛ս, մարդու կեղտի փոխարեն արջառի քակորը նշանակեցի քեզ համար. հացդ նրա վրա՛ պատրաստիր»։

16. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ահա Երուսաղեմում ես պիտի կոտրեմ հացի գավազանը* նրանք հացը կշռով ու տագնապով պիտի ուտեն, իսկ ջուրը չափով ու սարսափով պիտի խմեն։

17. Նրանք հացին ու ջրին պիտի կարոտեն և պիտի ապշեն իրար հետ և հալումաշ պիտի լինեն իրենց անօրենության մեջ»։

ԵԶԵԿԻԵԼ 5

1. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի հատու սո՛ւր վերցրու և այն գործածի՛ր քեզ համար սափրիչի ածելու պես և անցկացրո՛ւ գլխիդ ու մորուքիդ վրայով. ապա մի կշե՛ռք վերցրու ու բաժանի՛ր մազերը։

2. Մեկ երրորդը կրակով այրի՛ր քաղաքում, երբ որ պաշարման օրերը լրանան. մեկ երրորդն էլ վերցրո՛ւ և սրով կտրատի՛ր քաղաքի շուրջը, իսկ մեկ երրորդը ցրի՛վ տուր օդի մեջ, և ես սուրը պիտի մերկացնեմ նրանց հետևից։

3. Դրանցից փոքր թվով վերցրո՛ւ և ծրարի՛ր քո քղանցքներում։

4. Եվ սրանցից ևս մի քիչ վերցրո՛ւ և կրա՛կը գցիր դրանք և կրակով այրի՛ր դրանք. այնտեղից կրակ պիտի դուրս գա ամբողջ Իսրայելի տան դեմ»։

5. Այսպես է ասում Տեր Աստված. «Այս է Երուսաղեմը. ես նրան կարգել եմ ազգերի կենտրոնում և նրա շրջակա երկրների հետ։

6. Բայց նա ապստամբեց իմ պատվիրանների դեմ՝ ազգերից ավելի չարություն գործելով, և իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի. որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները և չգնացին իմ կանոններով»։

7. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ավելի խռովարար եք, քան ձեր շրջակայքում եղող ազգերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ըստ ձեզ շրջապատող ազգերի կանոնների իսկ չվարվեցիք»,

8. ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես էլ քեզ դեմ եմ և քո մեջ դատաստաններ եմ անելու ազգերի աչքի առաջ։

9. Քո բոլոր պիղծ կուռքերի պատճառով քեզ հետ այն պիտի կատարեմ, որի նմանը երբեք էլ չեմ արել ու երբեք նորից չեմ անելու։

10. Ուստի քո մեջ հայրերը որդիներին պիտի ուտեն, իսկ որդիներն իրենց հայրերին պիտի ուտեն. քեզ դատաստաններ պիտի անեմ ու ամբողջ մնացորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին։

11. Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև դու քո բոլոր գարշելի քանդակներով և պիղծ կուռքերով անմաքուր դարձրիր իմ սրբարանը. ես էլ պիտի կոտորեմ քեզ, և աչքս չպիտի խնայի, իսկ ես էլ չպիտի ողորմեմ։

12. Քո մեկ երրորդը ժանտախտով պիտի մեռնի, և սովով պիտի սպառվեն քո մեջ, քո մեկ երրորդը սրով պիտի ընկնի քո շուրջը, իսկ քո մեկ երրորդին ցրիվ պիտի տամ բոլոր քամիներին և սուր պիտի մերկացնեմ նրանց հետևից։

13. Եվ իմ բարկությունը պիտի սպառվի, և իմ զայրույթը նրանց վրա պիտի թափեմ ու վրեժ առնեմ։ Եվ պիտի գիտենան, որ ես՝ Տերը, խոսել եմ իմ նախանձախնդրությամբ, երբ որ իմ զայրույթը սպառեմ նրանց վրա։

14. Եվ շրջապատող ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ ես քեզ ավերմունքի և նախատինքի պիտի մատնեմ։

15. Եվ դու նախատինք ու անարգանք, նախազգուշացում ու ապշություն պիտի դառնաս քեզ շրջապատող ազգերի համար, երբ որ ես քո դեմ դատաստաններ անեմ բարկությամբ ու զայրույթով և զայրույթի կշտամբանքով. ես՝ Տերը, ասացի։

16. Երբ ես նրանց դեմ արձակեմ սովի չար նետերը, որոնք կործանելու համար են, դրանք ես պիտի արձակեմ քեզ ոչնչացնելու համար. սովը սաստկացնելու եմ ձեզ վրա՝ կոտրելով հացի գավազանը։

17. Ես ձեզ վրա սով պիտի ուղարկեմ և վայրի գազաններ, որ քեզ անզավակ դարձնեն. ժանտախտ ու արյունահեղություն պիտի անցնի քո միջով, և սուր պիտի բերեմ քեզ վրա. ես՝ Տերը, ասացի»։

ԵԶԵԿԻԵԼ 6

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Իսրայելի սարե՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրանց դեմ։

3. Եվ ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը. այսպես է ասում Տեր Աստված սարերին և բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին.

4. Ավերակ պիտի դառնան ձեր զոհասեղանները, և պիտի փշրվեն ձեր խնկասեղանները, և ձեր սպանվածներին ձեր կուռքերի առաջ պիտի գցեմ։

5. Իսրայելի որդիների դիակներն իրենց կուռքերի առաջ պիտի դնեմ և ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջը ցրիվ պիտի տամ։

6. Ձեր բնակության բոլոր քաղաքները պիտի ավերվեն, Բարձր տեղերը՝ ամայանան, որպեսզի ավերակ ու ամայի դառնան ձեր զոհասեղանները, և փշրվեն ու կործանվեն ձեր կուռքերը. կոտրվեն ձեր խունկի սեղանները, և ձեր գործերը ջնջվեն։

7. Եվ ձեր մեջ սպանվածներ պիտի վայր ընկնեն, և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

8. Եվ ես ձեզնից ոմանց կենդանի պիտի թողնեմ, և ոմանք պիտի ազատվեն սրից, երբ ցրվեք ազգերի և երկրների մեջ։

9. Եվ ձեզնից նրանք, որ ազատվածներ են, պիտի հիշեն ինձ այն ազգերի մեջ, ուր նրանք գերի տարված կլինեն, թե ինչպես տխրեցի նրանց շնացող սրտի համար, որը դարձել էր ինձանից, ու նրանց աչքերի համար, որոնք շնացան իրենց կուռքերի հետևից։ Եվ նրանք պիտի զզվեն իրենցից այն չարությունների համար, որ գործեցին, իրենց բոլոր պիղծ կուռքերի համար։

10. Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը. իզուր չէ, որ ասել եմ, թե այս չարիքը իրենց պիտի անեմ

11. Այսպես է ասում Տերը՝ Աստված. “Ծա՛փ տուր ձեռքերովդ և դոփի՛ր ոտքերովդ ու ասա՛.

12. Հեռավորը ժանտախտով պիտի մեռնի, իսկ մոտիկը սրով պիտի ընկնի, մնացածն ու պահպանվածը սովից պիտի մեռնի, և ես պիտի սպառեմ իմ զայրույթը նրանց վրա։

13. Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ որ ձեր սպանվածները կլինեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, ամեն բարձր բլրի վրա՝ բոլոր սարերի կատարներին և ամեն փարթամ ծառի տակ ու ամեն տերևախիտ բևեկնու տակ, այնտեղ, որտեղ անուշահոտ խունկ էին մատուցում իրենց բոլոր կուռքերին։

14. Այսպես իմ ձեռքը պիտի երկարեմ նրանց դեմ և երկիրը ամայի ավերակ պիտի դարձնեմ Ռիբլահ* անապատից նրանց բոլոր բնակավայրերում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը

ԵԶԵԿԻԵԼ 7

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Իսրայելի երկրին. վախճա՜ն. հասել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։

3. Հիմա եկել է վախճանը քեզ վրա. իմ բարկությունը պիտի արձակեմ քեզ վրա և քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ և քո բոլոր պիղծ կուռքերի համար պիտի հատուցեմ քեզ։

4. Եվ իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ, այլ քեզ պիտի պատժեմ քո ճանապարհների համար և քո մեջ եղած պիղծ կուռքերի համար։ Ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։

5. Այսպես է ասում Տեր Աստված. «Աղետ աղետի վրա. ահա գալիս է։

6. Վախճանը գալիս է, գալիս է վախճանը. այն զարթնում է քո դեմ, ահա գալիս է։

7. Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։

8. Հիմա շուտով քեզ վրա պիտի թափեմ իմ զայրույթն ու քեզ վրա սպառեմ իմ բարկությունը. քո ճանապարհների համեմատ քեզ պիտի դատեմ և քեզ հատուցեմ քո բոլոր պիղծ կուռքերի համար։

9. Եվ իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի պատժեմ քեզ և քո մեջ եղող պիղծ կուռքերի համար, ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որ հարվածում է։

10. Ահա օրը, ահա գալիս է, հասել է պատուհասը, ծաղկել է գավազանը, փթթել է ամբարտավանությունը*։

11. Բռնությունն աճեց իբրև ամբարշտության գավազան. ոչ մի բան չպիտի մնա նրանցից, ոչինչ՝ նրանց բազմությունից և ոչինչ՝ նրանց ճոխությունից, և նրանց մեջ ոչ մի վայելչություն չպիտի լինի։

12. Եկավ ժամանակը, օրը մոտեցավ, գնողը թող չուրախանա, և ծախողը չողբա, որովհետև նրանց ամբողջ բազմության վրա բորբոք բարկություն կա։

13. Քանի որ ծախողը հետ չպիտի դառնա իր ծախածին, թեկուզև դեռևս երկուսն էլ ապրողների մեջ ողջ լինեն, որովհետև նրա ամբողջ բազմության վերաբերյալ տեսիլքը հետ չպիտի դառնա իրենց անօրենության պատճառով, ոչ ոք չպիտի կարողանա իր կյանքը պահպանել։

14. Փող հնչեցրին և ամեն բան պատրաստեցին, բայց պատերազմի գնացող չկա, որովհետև իմ բորբոք բարկությունը նրա ամբողջ բազմության վրա է։

15. Սուրը՝ դրսից, իսկ ժանտախտն ու սովը՝ ներսից. դաշտում գտնվողը սրով պիտի մեռնի, իսկ քաղաքում գտնվողին սովն ու ժանտախտն են լափելու։

16. Եվ նրանց ազատվածները, որ կազատվեն, սարերի վրա կլինեն ձորերի աղավնիների նման. բոլորը կողբան՝ ամեն մեկն իր անօրենության համար։

17. Բոլորի ձեռքերը պիտի թուլանան, և բոլորի ծնկները ջրի նման պիտի դառնան։

18. Եվ քուրձեր պիտի հագնեն, արհավիրքը պիտի ծածկի նրանց, և ամեն դեմքի վրա ամոթ պիտի լինի, և նրանց բոլորի գլուխներին՝ ճաղատություն։

19. Իրենց արծաթը փողոցները պիտի գցեն, և նրանց ոսկին անմաքուր իրի նման պիտի դառնա. Տիրոջ ցասման օրը նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանալու ազատել նրանց։ Նրանք չեն հագեցնելու իրենց անձերը և իրենց ստամոքսը չեն լցնելու, որովհետև դրանք եղան նրանց անօրենության գայթակղությունը։

20. Եվ նրանց զարդերի գեղեցիկից, որով հպարտանում էին, սարքեցին իրենց պիղծ կուռքերը և գարշելի քանդակները. ուստի դրանք անմաքուր առարկա պիտի դարձնեմ նրանց համար։

21. Եվ այն օտարների ձեռքը պիտի տամ իբրև ավար և երկրի ամբարիշտներին՝ իբրև թալան, և նրանք պղծելու են այն։

22. Եվ ես իմ դեմքը պիտի թեքեմ նրանցից, և նրանք պիտի պղծեն իմ գանձը*. ավազակները պիտի մտնեն այնտեղ և պղծեն այն։

23. Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։

24. Ես ազգերի չարերին պիտի բերեմ, և նրանք պիտի տիրանան նրանց տներին. պիտի դադարեցնեմ հզորների ամբարտավանությունը, և նրանց սրբարանները պիտի պղծվեն։

25. Երբ սարսափը գա, խաղաղություն պիտի որոնեն, բայց չի լինելու։

26. Թշվառության վրա թշվառություն է գալիս, և գույժի վրա գույժ է լինելու. նրանք տեսիլք պիտի փնտրեն մարգարեից, ուսուցումը* պիտի կորչի քահանայից, և խորհուրդը՝ ծերերից։

27. Թագավորը պիտի սգա, իշխանը սարսափ պիտի հագնի, երկրի ժողովրդի ձեռքերը պիտի թուլանան. նրանց հետ իրենց ընթացքի համեմատ պիտի վարվեմ և իրենց դատաստաններով պիտի դատեմ նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 8

1. Վեցերորդ տարվա վեցերորդ ամսվա հինգին ես նստած էի տանս, իսկ Հուդայի երեցները նստած էին իմ առաջ, և այնտեղ Տեր Աստծու ձեռքն ընկավ ինձ վրա։

2. Նայեցի, և ահա մի կերպարանք՝ կրակի*տեսքով, նրա երանքի տեսքից դեպի ցած կրակ էր, իսկ նրա երանքից դեպի վեր՝ մի հրափայլ պղնձի տեսքի նման։

3. Նա ձեռքի նման մի բան մեկնեց և բռնեց ինձ իմ գլխի մազերից, և Հոգին ինձ բարձրացրեց երկրի և երկնքի մեջտեղն ու աստվածային տեսիլքներով ինձ տարավ Երուսաղեմ՝ ներքին դարպասի մուտքը, որ նայում է դեպի հյուսիս, որտեղ նախանձի կուռքն էր՝ նախանձ գրգռողը։

4. Եվ ահա այնտեղ էր Իսրայելի Աստծու փառքը, այն տեսիլքի նման, որ տեսել էի դաշտում։

5. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, աչքերդ բարձրացրո՛ւ դեպի հյուսիս», և ես աչքերս դեպի հյուսիս բարձրացրի. ահա զոհասեղանի դռան հյուսիսային կողմում՝ մուտքին, այդ նախանձի կուռքն էր։

6. Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, դու տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ են անում, այդ ահագին պիղծ բաները, որ Իսրայելի տունն անում է այստեղ, որպեսզի ես հեռանամ իմ սրբարանից, ու դեռ ավելի մեծ պիղծ կուռքեր կտեսնես»։

7. Եվ ինձ տարավ գավթի դարպասը, և ես նայեցի. ահա մի ծակ կար պատի վրա։

8. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, փորի՛ր այս պատը». և ես փորեցի պատը։ Ահա մի դուռ կար։

9. Եվ նա ասաց ինձ. «Մտի՛ր և տե՛ս այդ վատ պիղծ բաները, որ նրանք անում են այստեղ»։

10. Ես մտա ու տեսա. ահա ամեն տեսակ սողունների և գազանների զզվելի նմանություններ և Իսրայելի տան բոլոր կուռքերը՝ պատի վրա շուրջբոլորը փորագրված։

11. Իսրայելի տան երեցներից յոթանասուն մարդ, նրանց մեջ և Սափանի որդի Հեզոնիան, որոնք կանգնած էին նրանց առաջ, ամեն մեկի բուրվառն իր ձեռքին, և խնկի ծխի ամպը վեր էր բարձրանում։

12. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես՝ ի՛նչ են անում Իսրայելի տան երեցները խավարում, ամեն մարդ՝ իր նկարների սենյակներում, որովհետև ասում են. “Տերը մեզ չի տեսնում, Տերը լքել է երկիրը”»։

13. Նաև ասաց ինձ. «Ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես, որ անում են նրանք»։

14. Եվ ինձ տարավ Տիրոջ տան դարպասի մուտքը, որ դեպի հյուսիս էր. այնտեղ ահա կանայք էին նստել, որոնք ողբում էին Թամուզի վրա։

15. Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես այս, մարդո՛ւ որդի, դեռ սրանցից ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես»։

16. Եվ ինձ տարավ Տիրոջ տան ներքնագավիթը, և ահա Տիրոջ տաճարի դարպասում՝ նախասրահի և զոհասեղանի միջև, մոտ քսանհինգ մարդ կար՝ թիկունքները դեպի Տիրոջ տաճարը և դեմքերը դեպի արևելք. նրանք երկրպագում էին դեպի արևելք՝ արեգակին։

17. Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի, մի՞թե թեթև բան է Հուդայի տան համար այս պիղծ բաներն անել, որ անում են այստեղ, որ երկիրը լցրել են բռնությամբ և առավել գրգռում են իմ բարկությունը։ Եվ ահա նրանք ճյուղը դեպի իրենց քիթն են տանում*։

18. Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։

ԵԶԵԿԻԵԼ 9

1. Եվ բարձրաձայն կանչեց իմ ականջներին՝ ասելով. «Մոտեցե՛ք, ո՛վ քաղաքի դահիճներ, և ամեն մարդ՝ իր կործանման գործիքն իր ձեռքին»։

2. Եվ ահա վեց մարդ էր գալիս վերին դարպասի ճանապարհով, որ դեպի հյուսիս է, և ամեն մարդ՝ իր քանդող գործիքն իր ձեռքին. նրանց մեջ մի մարդ կար՝ քաթանով զգեստավորված ու գրագրի մի թանաքաման իր մեջքին. եկան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ։

3. Եվ Իսրայելի Աստծու փառքը վեր բարձրացավ այն քերովբեի վրայից, որի վրա էր, դեպի տան շեմը։ Եվ կանչեց քաթանով զգեստավորված այն մարդուն, որ գրագրի թանաքաման ուներ մեջքին։

4. Եվ Տերը նրան ասաց. «Անցի՛ր քաղաքի միջով՝ Երուսաղեմի միջով, և նշա՛ն դիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում ու ողբում են նրա մեջ կատարվող բոլոր պիղծ բաների համար»։

5. Եվ մյուսներին ասաց իմ ականջների առաջ. «Նրա հետևից անցե՛ք քաղաքի միջով և հարվածե՛ք. ձեր աչքերը չպիտի խնայեն, և չպիտի ողորմեք։

6. Սպանե՛ք ու ոչնչացրե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխային ու կանանց, բայց ամեն մեկին, ում վրա նշանը կա, մի՛ մոտեցեք. ու սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ նրանք սկսեցին այն երեցներից, որ տան առաջ էին։

7. Եվ նրանց ասաց. «Անմաքո՛ւր դարձրեք տունը և գավիթները լցրե՛ք սպանվածներով. գնացե՛ք»։ Եվ նրանք գնացին ու հարվածեցին քաղաքում։

8. Երբ նրանք հարվածում էին, և ես առանձին մնացի, վայր ընկա երեսիս վրա, գոչեցի ու ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե դու ոչնչացնելու ես Իսրայելի ամբողջ մնացորդին՝ Երուսաղեմի վրա քո զայրույթը թափելով»։

9. Եվ ինձ ասաց. «Իսրայելի և Հուդայի տան անօրենությունը շատ ու շատ մեծ է, և երկիրը լցվել է արյունահեղությամբ, քաղաքը լիքն է անիրավությամբ, որովհետև ասում են, թե Տերը լքել է երկիրը, Տերը չի տեսնում։

10. Իսկ ես, իմ աչքը չպիտի խնայի, և չպիտի ողորմեմ. նրանց վարվելակերպն* իրենց գլխով եմ տալու»։

11. Եվ ահա քաթանով զգեստավորված մարդը, որի մեջքին էր թանաքամանը, պատասխան տվեց և ասաց. «Ես արեցի, ինչպես որ հրամայել էիր ինձ»։

ԵԶԵԿԻԵԼ 10

1. Ես նայեցի, և ահա այն հաստատության վրա, որ քերովբեների գլուխների վերևում էր, շափյուղա քարի պես, գահի նմանության տեսքով մի բան երևաց նրանց վրա։

2. Եվ նա խոսեց քաթանով զգեստավորված մարդուն՝ ասելով. «Մտի՛ր քերովբեների տակի անիվների միջև և ափերդ լցրո՛ւ քերովբեների միջի կրակի կայծերով ու դրանք ցրի՛ր քաղաքի վրա»։ Եվ նա իմ աչքերի առաջ մտավ։

3. Այն մարդու մտնելու ժամանակ քերովբեները կանգնած էին տան աջ կողմում, և ամպը լցրեց ներքնագավիթը։

4. Եվ Տիրոջ փառքը քերովբեի վրայից բարձրացավ տան շեմի վրա, և տունը լցվեց ամպով, գավիթն էլ լցվեց Տիրոջ փառքի պայծառությամբ։

5. Եվ քերովբեների թևերի ձայնը լսվում էր մինչև դրսի գավիթը, ինչպես Ամենակարող Աստծու ձայնը, երբ խոսում է։

6. Երբ հրամայեց քաթանով զգեստավորված մարդուն. «Անիվների միջից, քերովբեների մեջտեղից կրա՛կ վերցրու», նա գնաց ու կանգնեց անիվի կողքին։

7. Եվ քերովբեների միջից քերովբեն իր ձեռքը մեկնեց դեպի քերովբեների մեջտեղում գտնվող կրակը, վերցնելով դրեց քաթանով զգեստավորվածի ափի մեջ, և նա առավ ու դուրս եկավ։

8. Եվ քերովբեների թևերի տակ մարդու ձեռքի նմանություն էր երևում։

9. Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։

10. Եվ նրանց չորսի տեսքը մի նմանություն ուներ. կարծես թե անիվն անիվի մեջ լիներ։

11. Երբ գնում էին, դեպի չորս կողմն էին գնում, չէին դառնում գնալիս, որովհետև այն կողմը, ուր նրանց գլուխն էր ուղղված, նրա հետևում էին. նրանք չէին դառնում գնալիս։

12. Եվ նրանց բոլոր մարմինները, նրանց մեջքերն ու ձեռքերը, նրանց թևերն ու անիվները շուրջանակի լիքն էին աչքերով. նրանց չորսի անիվները։

13. Ինչ վերաբերում է անիվներին, ականջներում նրանք կոչվեցին «Մրրիկ»։

14. Եվ ամեն մի քերովբե չորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։

15. Եվ քերովբեները բարձրացան։ Սրանք են այն էակները, որոնց տեսա Քեբար գետի մոտ։

16. Եվ քերովբեների գնալու ժամանակ անիվները նրանց կողքով գնում էին, և երբ քերովբեները բարձրացնում էին իրենց թևերը, որ բարձրանան երկրից, անիվները նրանց կողքից չէին հեռանում։

17. Երբ քերովբեները կանգնում էին, անիվներն էլ կանգնում էին, և նրանց բարձրանալու ժամանակ վերանում էին նրանց հետ, որովհետև կենդանի էակի հոգին կար նրանց մեջ։

18. Եվ Տիրոջ փառքը դուրս եկավ տան շեմի վրայից և կանգնեց քերովբեների վրա։

19. Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը և վերացան երկրից՝ իմ աչքերի առաջ դուրս գալով, անիվներն էլ նրանց հետ, և կանգնեցին Տիրոջ տան արևելյան դարպասի մուտքում, և Իսրայելի Աստծու փառքը վերևից նրանց վրա էր։

20. Սրանք էին այն կենդանի էակները, որ ես տեսա Իսրայելի Աստծու տակ՝ Քեբար գետի մոտ, և իմացա, որ քերովբեներ են նրանք։

21. Ամեն մեկը չորսական երես ուներ և ամեն մեկը՝ չորս թև, և մարդու ձեռքերի նման բան կար նրանց թևերի տակ։

22. Եվ նրանց երեսները նման էին այն երեսներին, որ տեսել էի Քեբար գետի մոտ. նրանց կերպարանքը և իրենք. ամեն մեկն ուղիղ դեպի առաջ էր գնում։

ԵԶԵԿԻԵԼ 11

1. Հոգին ինձ վերցրեց ու բերեց Տիրոջ տան արևելյան դարպասը, որ նայում էր դեպի արևելք։ Եվ ահա դարպասի մուտքի մոտ քսանհինգ մարդ կար. նրանց մեջ տեսա Ազուրի որդի Հեզոնիային և Բանեայի որդի Փաղատիային՝ ժողովրդի իշխանավորներին։

2. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են անօրենություն նյութող մարդիկ, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքում։

3. Եվ ասում են. “Ժամանակը չէ՞, որ տներ կառուցենք. այս քաղաքը կաթսան է*, մենք էլ՝ միսը”։

4. Ուստի մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի»։

5. Եվ Տիրոջ Հոգին իջավ ինձ վրա ու ասաց ինձ. «Ասա՛. “Այսպես է ասում Տերը.

6. Դուք այս քաղաքում շատացրիք ձեր սպանվածներին և նրա փողոցները լցրիք սպանվածներով

7. Ուստի այսպես է ասում Տեր Աստված.

8. Դուք սրից վախեցաք, բայց ես սուր եմ բերելու ձեզ վրա

9. «Եվ ձեզ պիտի դուրս բերեմ նրա միջից և ձեզ օտարների ձեռքը պիտի մատնեմ ու ձեզ վրա դատավճիռներ պիտի գործադրեմ։

10. Սրից պիտի ընկնեք, Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, և պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։

11. Այս քաղաքը ձեզ համար կաթսա չպիտի դառնա, ոչ էլ դուք նրա մեջ միս պիտի լինեք. Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ,

12. և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը. իմ կանոններով չընթացաք, իմ պատվիրանները չկատարեցիք և ձեզ շրջապատող ազգերի սովորությունների պես արեցիք»։

13. Եվ իմ մարգարեանալու ժամանակ Բանեայի որդի Փաղատիան մեռավ. ես երեսնիվայր ընկա ու բարձր ձայնով աղաղակելով՝ ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, մի՞թե պիտի բոլորովին ոչնչացնես Իսրայելի մնացորդին»։

14. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

15. «Քո եղբայրները, մարդո՛ւ որդի, քո եղբայրները, քո ազգականները և ողջ Իսրայելի ամբողջ տունը նրանք են, որոնց մասին Երուսաղեմի բնակիչներն ասում են. “Նրանք Տիրոջից հեռացած են. երկիրն իբրև ժառանգություն մեզ է տրված”։

16. Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

17. Ուստի ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

18. Նրանք այնտեղ պիտի մտնեն և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելի կուռքերն ու նրա բոլոր պիղծ պատկերները։

19. Եվ նրանց մեկ սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ նրանց ներսում, քար սիրտը պիտի հեռացնեմ նրանց մարմնից և նրանց մարմնեղեն մի սիրտ տամ,

20. որպեսզի իմ կանոններով ընթանան և իմ պատվիրանները պահեն և դրանք կատարեն, ու նրանք ինձ ժողովուրդ լինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը։

21. Իսկ որոնց սրտերը իրենց գարշելի քանդակների և պիղծ կուռքերի հետևից են գնում, նրանց արարքներն իրենց գլխով պիտի տամ

22. Եվ քերովբեները բարձրացրին իրենց թևերը, անիվներն էլ նրանց կողքին, և Իսրայելի Աստծու փառքը նրանց վրա էր՝ վերևում։

23. Եվ Տիրոջ փառքը քաղաքի միջից վերև բարձրացավ ու կանգնեց այն սարի վրա, որ քաղաքի արևելքում էր։

24. Եվ Հոգին ինձ բարձրացրեց ու տեսիլքում բերեց քաղդեացիների երկիրը՝ տարագիրների մոտ։ Այս բանը տեսիլքով եղավ, Աստծու Հոգով։ Ապա ինձնից վերացավ այն տեսիլքը, որ տեսել էի։

25. Եվ ես տարագերիներին ասացի այն ամենը, որ Տերն ինձ ցույց էր տվել։

ԵԶԵԿԻԵԼ 12

1. Եվ ես տարագիրներին ասացի ամենը, ինչ որ Տերը ցույց էր տվել ինձ։ Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դու ապստամբների տան մեջ ես բնակվում, որոնք աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, և ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, որովհետև նրանք ապստամբների տուն են։

3. Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։

4. Եվ քո գույքը ցերեկով նրանց աչքի առաջ դո՛ւրս բեր իբրև տարագրության գույք, բայց ինքդ իրիկունը նրանց աչքի առաջ դո՛ւրս եկ տարագրության գնացողների նման։

5. Նրանց աչքի առաջ պատը փորի՛ր և այնտեղո՛վ դուրս արի։

6. Նրանց աչքի առաջ ուսիդ պիտի բարձես և դուրս բերես մթնած ժամանակ. երեսդ պիտի ծածկես, որ երկիրը չտեսնես, որովհետև քեզ նշան կարգեցի Իսրայելի տան համար»։

7. Եվ ես այնպես արեցի, ինչպես որ հրամայվել էր ինձ. իրերս դուրս հանեցի ցերեկով՝ որպես տարագրի գույք, և իրիկունը ձեռքով ինձ համար պատը փորեցի, մթնած ժամանակ դուրս եկա՝ ուսի վրա կրելով նրանց աչքի առաջ։

8. Առավոտյան Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

9. «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունը՝ ապստամբների տունը, քեզ չասա՞ց. “Այդ ի՞նչ ես անում”։

10. Նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

11. Ասա՛. “Ես ձեզ համար նշան եմ, ես ինչպես որ արեցի, նույնպես է լինելու նրանց, նրանք պիտի տարագրվեն, գերեվարվեն։

12. Եվ այն իշխանը, որ նրանց մեջ է, մթնած ժամանակ ուսի վրա է բարձելու և դուրս գալու. պատը պիտի փորեն, որ այնտեղից դուրս բերեն նրան, նա իր դեմքը պիտի ծածկի, որպեսզի երկիրն աչքով չտեսնի։

13. Եվ նրա վրա պիտի տարածեմ իմ ցանցը, և նա պիտի բռնվի իմ որոգայթի մեջ. նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրը, պիտի բերեմ, բայց այն չպիտի տեսնի ու այնտեղ պիտի մեռնի։

14. Եվ նրա շուրջը եղողներին, նրա օգնականներին ու նրա բոլոր զորագնդերին ես կցրեմ բոլոր հողմերին և սուր կմերկացնեմ նրանց հետևից։

15. Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ որ նրանց տարածեմ ազգերի մեջ ու նրանց ցրեմ երկրներով։

16. Նրանցից սակավաթիվ մարդկանց պիտի թողնեմ, որ ազատվեն սրից, սովից ու ժանտախտից, որպեսզի իրենց բոլոր պիղծ բաները պատմեն այն ազգերի մեջ, ուր պիտի գնան և պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

17. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18. «Մարդո՛ւ որդի, հացդ դողալո՛վ կեր և ջուրդ տագնապով ու անձկությա՛մբ խմիր։

19. Եվ ասա՛ երկրի ժողովրդին. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմի բնակիչների մասին, որ Իսրայելի երկրում են.

20. Շեն քաղաքները պիտի կործանվեն, և երկիրն ամայանա. պիտի իմանաք, որ ես եմ Տերը

21. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

22. «Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ առած է, որ ունեք Իսրայելի երկրում, որ ասում եք. “Օրերը երկարում են, և ամեն տեսիլք ոչնչանում է”։

23. Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

24. Որովհետև այլևս Իսրայելի տան մեջ ոչ մի ունայն տեսիլք և շողոքորթող գուշակություն չպիտի լինի։

25. Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ”»,- ասում է Տեր Աստված։

26. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

27. «Մարդո՛ւ որդի, ահա Իսրայելի տունն ասում է. “Այն տեսիլքը, որ նա տեսնում է, հեռավոր օրերի համար է, և նա հեռու ժամանակների համար է մարգարեանում”։

28. Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

ԵԶԵԿԻԵԼ 13

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից* մարգարեացողներին. “Լսե՛ք Տիրոջ խոսքը.

3. այսպես է ասում Տեր Աստված.

4. Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։

5. Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։

6. Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. “Տերն է ասում”, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։

7. Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. “Տերն է ասում”, երբ ես չէի խոսել»։

8. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև ձեր խոսքերը ունայն են, և ձեր գուշակությունները՝ սուտ, ուստի ես ձեզ դեմ եմ»,- ասում է Տեր Աստված։

9. «Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։

10. Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. “Խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։

11. Ծեփողներին ասա՛. “Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։

12. Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու.

13. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։

14. Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

15. Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ.

16. Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա

17. «Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ

18. ու ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

19. Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում

20. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։

21. Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

22. Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։

23. Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 14

1. Իսրայելի երեցներից ինձ մոտ մարդիկ եկան ու նստեցին առաջս։

2. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

3. «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։*

4. Ուստի խոսի՛ր նրանց հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված.

5. որպեսզի Իսրայելի տան սրտերը բռնեմ, որոնք ինձնից օտարացել են իրենց բոլոր կուռքերով

6. Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

7. որովհետև Իսրայելի տնից և այն օտարազգիներից, որ պանդուխտ են Իսրայելի մեջ, ամեն մի մարդ, որ հեռանա ինձնից և իր կուռքերը բարձրացնի իր սրտում և իր անօրենության գայթակղությունը դնի իր դեմքի առաջ և մարգարեի մոտ գա, որպեսզի նրա միջոցով հարցնի ինձնից, ես՝ Տերը, ինքս եմ նրան պատասխան տալու։

8. Ես իմ դեմքը այդ մարդու դեմ պիտի ուղղեմ և նրան նշան ու առակ պիտի դարձնեմ և նրան պիտի կտրեմ իմ ժողովրդի միջից։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

9. Եվ եթե մի մարգարե հրապուրվի և մի խոսք արտասանի, Տերը՝ ես եմ մոլորեցրել այդ մարգարեին և իմ ձեռքը նրա դեմ պիտի մեկնեմ ու նրան բնաջնջեմ իմ Իսրայել ժողովրդի միջից։

10. Եվ այսպես իրենց անօրինության պատիժը պիտի կրեն. ինչպես մարգարեի պատիժն է, հարցնողի պատիժը նույնը պիտի լինի,

11. որպեսզի Իսրայելի տունն այլևս չմոլորվի ինձնից, և այլևս իրենց չպղծեն իրենց բոլոր հանցանքներով, և նրանք իմ ժողովուրդը լինեն, իսկ ես նրանց Աստվածը լինեմ

12. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

13. «Մարդո՛ւ որդի, երբ մի երկիր մեղանչի իմ դեմ՝ անհավատարմություն գործելով, և ես իմ ձեռքը նրա դեմ մեկնեմ և կոտրեմ նրա հացի գավազանն ու նրա մեջ սով գցեմ և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը,

14. նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն՝ Նոյը, Դանիելը և Հոբը, սրանք իրենց արդարությամբ իրենց անձերը կազատեն»,- ասում է Տեր Աստված։

15. «Եթե ես չար գազաններ ուղարկեմ մի երկրով, նրան անզավակ դարձնեն, և նա ամայի դառնա, որ անցնող չլինի գազանների պատճառով,

16. նույնիսկ եթե այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել. միայն իրենք կազատվեն, ու երկիրն ամայի կդառնա։

17. Կամ եթե սուր բերեմ այն երկրի վրա և ասեմ. “Թող սուրն անցնի այդ երկրով”, և նրանից բոլորովին անհետացնեմ մարդն ու անասունը,

18. թեև այս երեք մարդիկ նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված.- նույնիսկ իրենց որդիներին ու դուստրերին չեն կարողանալու ազատել, այլ միայն իրենք կազատվեն։

19. Կամ եթե ժանտախտ ուղարկեմ այն երկիրը և իմ զայրույթը թափեմ նրա վրա արյունով՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար,

20. և Նոյը, Դանիելը և Հոբը նրա մեջ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- ո՛չ որդի, ո՛չ դուստր չեն ազատելու. նրանք իրենց արդարությամբ միայն իրենց անձը կազատեն»։

21. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Որչափ ավելի, երբ իմ չորս վատ պատիժները՝ սուրը, սովը, չար գազաններն ու ժանտախտը, բերեմ Երուսաղեմի վրա՝ նրանից մարդն ու անասունը բոլորովին անհետացնելու համար։

22. Եվ ահա նրա մեջ մնացորդ պիտի մնա՝ ազատվածներ, որոնք որդիներ ու դուստրեր դուրս պիտի բերեն այնտեղից. ահա նրանք դուրս են գալու ձեզ մոտ, և դուք պիտի տեսնեք նրանց վարքն* ու նրանց գործերը և պիտի մխիթարվեք այն պատուհասի վերաբերյալ, որ բերեցի Երուսաղեմի վրա, այն ամենի վերաբերյալ, որ բերեցի նրա վրա։

23. Եվ նրանք պիտի մխիթարեն ձեզ, երբ տեսնեք նրանց վարքն ու նրանց բոլոր արարքները։ Եվ դուք կիմանաք, որ առանց պատճառի չէ, որ արել եմ այն ամենը, ինչ արել եմ նրա մեջ»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 15

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, որթատունկի փայտն ի՞նչ առավելություն ունի մյուս փայտերից, որ գտնվում են անտառի ծառերի ճյուղերի մեջ։

3. Մի՞թե նրանից փայտ կվերցվի որևէ բանի գործածելու համար. կամ թե նրանից մի սեպ կվերցվի՞ դրանից որևէ առարկա կախելու համար։

4. Ահա տրվում է կրակի մեջ իբրև վառելիք. նրա երկու ծայրերը կրակը լափի, և միջուկը այրվի. մի՞թե նա մի բանի պիտանի կլինի։

5. Եթե նա ամբողջ եղած ժամանակ ոչնչի օգտակար չէ, ուր մնաց թե կրակը լափի նրան, և նա այրված լինի. մի՞թե նա դեռ մի բանի պիտանի կլինի»։

6. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ինչպես որ անտառի ծառերից որթատունկի փայտը տվեցի կրակին՝ որպես վառելիք, նույնպես և Երուսաղեմի բնակիչներին տվեցի։

7. Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։

8. Եվ այս երկիրն ամայի պիտի դարձնեմ նրանց արած անհավատարմության համար»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 16

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, Երուսաղեմին հայտարարի՛ր նրա պիղծ բաները

3. և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին.

4. Իսկ քո ծնունդիդ՝ քո ծնված օրը, պորտդ չկտրվեց, և մաքրվելու համար ջրով չլվացվեցիր և աղով չշփվեցիր ու խանձարուրով չփաթաթվեցիր։

5. Ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։

6. Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս ու քեզ ասացի.

7. Դաշտի բույսի պես քեզ բազմացրի, և դու շատացար ու մեծացար և դարձար զարդերի զարդը*. ստինքներդ կազմավորվեցին, ու մազերդ աճեցին, բայց դու մերկ ու տկլոր էիր։

8. Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։

9. Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։

10. Քեզ ասեղնագործ հագուստ հագցրի, կոշիկներդ ընտիր կաշվից դարձրի, ընտիր կտավով փաթաթեցի քեզ ու մետաքսով ծածկեցի քեզ։

11. Ես քեզ զարդերով պճնեցի, ապարանջաններ դրեցի ձեռքերիդ վրա և մանյակ՝ պարանոցիդ։

12. Օղակ դրեցի քո քթին և գինդեր՝ քո ականջներին ու փառավոր պսակ՝ քո գլխին։

13. Եվ դու զարդարվեցիր ոսկով ու արծաթով, քո հագուստները ընտիր կտավից, մետաքսյա ու ասեղնագործ դարձան. ընտիր նաշիհ, մեղր ու յուղ կերար, շատ ու շատ գեղեցկացար և թագավորության հասար։

14. Քո գեղեցկության շնորհիվ քո համբավն ազգերի մեջ տարածվեց, որովհետև իմ վայելչությամբ, որ քեզ վրա դրել էի, այն կատարյալ եղավ

15. «Բայց դու քո գեղեցկությանն ապավինեցիր և քո համբավի պատճառով պոռնկացար ու քո պոռնկությունը թափեցիր ամեն անցորդի վրա, և այն նրանը դարձավ։

16. Դու վերցրիր քո հանդերձներից և քեզ համար գույնզգույն բարձրադիր վայրեր շինեցիր ու նրանց վրա պոռնկացար. նմանը չի եղել և չի լինելու։

17. Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։

18. Վերցրիր քո ասեղնագործ հագուստներն ու դրանք ծածկեցիր և իմ յուղն ու իմ խունկը դրանց առաջ դրեցիր։

19. Եվ քեզ տվածս հացը՝ քեզ կերցրած նաշիհը, յուղն ու մեղրը, դու նրանց առաջ դրեցիր անուշ հոտի համար։ Եվ այսպես եղավ»,- ասում է Տեր Աստված։

20. «Եվ որդիներիդ ու դուստրերիդ վերցրիր, որոնց ինձ համար էիր ծնել, ու նրանց զոհեցիր լափվելու համար. մի՞թե քիչ է քո պոռնկությունը,

21. որ դու մորթեցիր իմ զավակներին և նրանց իբրև զոհ մատուցեցիր։

22. Եվ քո բոլոր պիղծ կուռքերի ու պոռնկությունների հետ չհիշեցիր քո մանկության օրերը, երբ դու մերկ ու տկլոր էիր և թավալվում էիր քո արյան մեջ»։

23. «Վա՜յ, վա՜յ քեզ,- ասում է Տեր Աստված.- քո բոլոր չարություններից հետո

24. դու քեզ համար բարձրահարթակ կառուցեցիր և ամեն հրապարակում բարձրավայր* պատրաստեցիր քեզ համար։

25. Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։

26. Եվ պոռնկացար եգիպտացիների՝ քո մեծանդամ դրացիների հետ և շատացրիր քո պոռնկությունները՝ ինձ բարկության գրգռելու համար։

27. Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։

28. Չհագենալով՝ Ասորեստանի որդիների հետ ևս շնություն արեցիր ու չհագեցար։

29. Եվ շատացրիր քո շնությունները Քանանի երկրում, մինչև առևտրականների երկիրը՝ Քաղդեաստան, բայց սրանով ևս չհագեցար։

30. Ի՜նչ տկար է քո սիրտը,- ասում է Տեր Աստված,- երբ անում ես այս բոլոր բաները՝ համարձակ պոռնիկ կնոջ գործը՝

31. բարձրահարթակներդ ամեն ճանապարհի գլխին շինելով և բարձր տեղերդ ամեն հրապարակում սարքելով, սակայն պոռնիկի պես չեղար, որովհետև վճարն անարգեցիր։

32. Պոռնկացող կինն իր մարդու փոխարեն օտարներին է ընդունում։*

33. Ամեն պոռնիկի վճար են տալիս, իսկ դու քո վճարը տալիս ես քո բոլոր սիրեկաններին. այո՛, դու ես նրանց կաշառում, որ շրջակայքից քեզ մոտ գան քո պոռնկությունների համար։

34. Եվ քո պոռնկությունների մեջ այլ կանանց հակառակն է լինում քեզ հետ. քեզ համար քեզ հետապնդող չկա։ Դու ես վճար տալիս և քեզ վճար չի տրվում, այո՛, դու հակառակը եղար»։

35. «Ուրեմն, ո՛վ պոռնիկ, լսի՛ր Տիրոջ խոսքը.

36. այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև ամոթը քողազերծվեց, քո մերկությունը ցուցադրվեց սիրեկաններիդ հետ քո պոռնկություններով, քո բոլոր սնոտի կուռքերի պատճառով և քո որդիների արյան պատճառով, որ տվեցիր նրանց,

37. ուստի ես ահա պիտի հավաքեմ քո բոլոր սիրեկաններին, որոնցից դու հաճույք ստացար, և քո բոլոր սիրելիներին ու քո բոլոր ատելիներին. շրջակայքից նրանց քո դեմ պիտի հավաքեմ և քո մերկությունը բացահայտեմ նրանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն քո ամբողջ մերկությունը։

38. Եվ քեզ պիտի դատեմ շնացող և արյուն թափող կանանց դատաստանով և զայրույթի ու նախանձախնդրության արյունը պիտի բերեմ քեզ վրա։

39. Եվ ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, ու նրանք քարուքանդ պիտի անեն քո բարձրահարթակները և պիտի փուլ տան քո բարձրավայրերը, քեզնից պիտի հանեն քո հանդերձները, պիտի վերցնեն քո ընտիր զարդերը և քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն։

40. Եվ քեզ վրա մի ամբոխ պիտի հարուցեն ու քարկոծեն քեզ, իրենց սրերով խոցոտեն քեզ։

41. Կրակով պիտի այրեն տներդ և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատավճիռներ պիտի կիրառեն։ Ես կդադարեցնեմ քո պոռնկությունը, և այլևս վճար չես տալու։

42. Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։

43. Որովհետև դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ այս ամենով բարկացրիր ինձ, և ես ահա քո արարքները* քո գլխով եմ տալու,- ասում է Տեր Աստված,- և դու քո բոլոր պիղծ բաներից բացի այդ անառակությունը չե՞ս արել”»։

44. «Ահա ամեն առակախոս քո մասին այս առակը պիտի ասի. “Ինչպես մայրը, նույնպես էլ աղջիկը”։

45. Դու քո մոր դուստրն ես, որ ատեց իր ամուսնուն ու իր որդիներին, և դու քույրերի քույրն ես, որոնք ատեցին իրենց ամուսիններին և իրենց որդիներին. ձեր մայրը քետացի է, իսկ ձեր հայրը՝ ամորհացի։

46. Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։

47. Բայց դու նրանց ճանապարհներով չգնացի՞ր և նրանց պիղծ բաները չկատարեցի՞ր. շուտով քո բոլոր ճանապարհներում դու նրանցից ավելի ապականություն գործեցիր»։

48. «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- քո քույրը՝ Սոդոմը, ինքն ու իր դուստրերը չեն արել, ինչ դու ես արել և քո դուստրերը։

49. Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը. ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում*։

50. Եվ նրանք հպարտացան ու պիղծ բաներ կատարեցին իմ առաջ, ուստի երբ տեսա, նրանց վերացրի.

51. Սամարիան քո մեղքերի կեսի չափ չի մեղանչել. դու նրանցից ավելի շատացրիր քո գարշելի արարքները և քո արած բոլոր պիղծ բաներով արդարացրիր քո քույրերին։

52. Ուրեմն կրի՛ր քո անարգանքը, դու, որ արդարացրել ես քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որ դու նրանցից ավելի պղծություն գործեցիր. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն ամաչի՛ր ու քո անարգա՛նքը կրիր, որ արդարացրիր քո քույրերին։

53. Պիտի վերադարձնեմ նրանց գերիներին, Սոդոմի և նրա դուստրերի գերությունը, Սամարիայի և նրա դուստրերի գերությունը և քո գերիների գերությունը նրանց մեջ,

54. որպեսզի կրես քո անարգանքը և ամաչես այն ամենով, որ արել ես՝ նրանց մխիթարություն դառնալով։

55. Ապա քո քույրերը՝ Սոդոմն ու իր դուստրերը և Սամարիան ու իր դուստրերը, պիտի վերադառնան իրենց առաջվա վիճակին, դու և քո դուստրերը պիտի վերադառնաք ձեր առաջվա վիճակին։

56. Քո հպարտության օրը քո քույր Սոդոմի մասին խոսք չկար քո բերանում

57. քո չարության հայտնվելուց առաջ. իսկ հիմա դու ծաղրանքի առարկա եղար Արամի դուստրերի և նրա շուրջը եղողների՝ փղշտացիների դուստրերի առաջ, որոնք նախատում են քեզ ամեն կողմից։

58. Քո լրբության և քո պիղծ արարքների պատիժը պիտի կրես»,- ասում է Տերը։

59. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քեզ հետ պիտի վարվեմ, ինչպես դու ես վարվել. անարգեցիր երդումը՝ ուխտը խզելով։

60. Իսկ ես պիտի հիշեմ քո մանկության օրերին քեզ հետ իմ կապած ուխտը և քեզ հետ հավիտենական ուխտ պիտի հաստատեմ։

61. Ու պիտի հիշես քո ճանապարհները և ամաչես, երբ մեծ քույրերիդ և փոքրերին ընդունես, ես նրանց քեզ պիտի տամ իբրև դուստրեր, թեև ոչ քեզ հետ ունեցած ուխտովս։

62. Եվ ես իմ ուխտը պիտի հաստատեմ քեզ հետ, և դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը։

63. Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 17

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, մի հանելո՛ւկ առաջարկիր և առա՛կ ասա Իսրայելի տանը։

3. Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

4. նրա ընձյուղների գագաթը կտրեց ու այն տարավ վաճառականի* երկիրը և այն դրեց վաճառականների քաղաքում։

5. Վերցրեց այն երկրի սերմից ու այն ցանեց մի պարարտ արտում. դրեց հորդառատ ջրերի մոտ, տնկեց ուռենու նման։

6. Նա աճեց ու տարածված, ցածր մի որթատունկ դարձավ, դրա ճյուղերը դեպի նա ուղղվեցին, արմատները նրա տակ էին. նա մի որթատունկ դարձավ, ոստեր հանեց և ընձյուղներ արձակեց։

7. Մի մեծ արծիվ ևս կար՝ մեծաթև ու փետրալից։ Եվ ահա այս որթատունկն իր ցանված ածուից իր արմատները թեքեց նրա կողմը, ոստերը դեպի նա արձակեց, որ նա իրեն ոռոգի։

8. Նա տնկվեց բարեբեր հողում՝ հորդառատ ջրերի մոտ, որ ոստեր տա, պտուղ բերի և ազնիվ որթ լինի

9. Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

10. Եվ ահա, թեև տեղափոխելով տնկվի, մի՞թե ուռճանալու է. չէ՞ որ արևելյան քամին հենց դիպչի նրան, իսկույն պիտի չորանա. իր աճած ածուների մեջ պիտի չորանա

11. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

12. «Ապստամբների տանն ասա՛. “Մի՞թե չգիտեք, թե սրանք ի՛նչ են նշանակում”։ Ասա՛. “Ահա Երուսաղեմ եկավ Բաբելոնի թագավորը, վերցրեց նրա թագավորին ու նրա իշխանավորներին և նրանց տարավ իր մոտ՝ Բաբելոն։

13. Թագավորի սերնդից վերցրեց մեկին և նրա հետ ուխտ կապեց ու նրան երդում անել տվեց. նաև երկրի մեծամեծներին վերցրեց,

14. որպեսզի թագավորությունը նվաստ լինի և չկարողանա իրեն բարձրացնել, որ իր ուխտը պահելով միայն գոյատևի։

15. Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞”»։

16. «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այն տեղում, որտեղ ապրում է այն թագավորը, որ նրան թագավոր դարձրեց, որի երդումը նա անարգեց և որի ուխտը նա դրժեց, նա Բաբելոնում պիտի մեռնի։

17. Եվ պատերազմում փարավոնն իր մեծաթիվ զորքով և շատ բազմությամբ ոչինչ չի անելու, երբ պատվար կառուցվի, և պաշարման հողապատնեշ կազմվի շատ մարդկանց ոչնչացնելու համար։

18. Քանի որ նա անարգեց երդումը և դրժեց ուխտը և ահա նա իր ձեռքը տվեց* և արեց այս ամենը, նա չի ազատվելու»։

19. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Կենդանի եմ ես. իմ երդումը, որ նա անարգեց, և իմ ուխտը, որ նա դրժեց, նրա գլխով պիտի տամ։

20. Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։

21. Եվ նրա զորագնդերի բոլոր փախստականները* սրից պիտի ընկնեն, իսկ նրա մնացորդները պիտի ցրվեն ամեն ուղղությամբ։ Եվ դուք կիմանաք, որ Տերը՝ ես եմ խոսել»։

22. Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։

23. Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն, և նա ոստեր պիտի արձակի ու պտուղ տա. նա ազնիվ եղևին պիտի դառնա. նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչուններ, նրա ոստերի հովանու ներքո կբնակվեն նրանք։

24. Եվ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան, որ ես՝ Տերը, ցածրացրել եմ բարձր ծառերը և ցածր ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել ու դալարացրել չոր ծառը։ Ես՝ Տերը, ասել եմ և պիտի անեմ»։

ԵԶԵԿԻԵԼ 18

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Ի՞նչ նշանակություն ունի այն առածը, որ դուք ասում եք Իսրայելի երկրի վերաբերյալ. “Հայրերն ազոխ կերան, բայց որդիների ատամներն առան”»։

3. «Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- այս առածն այլևս չպիտի ասեք Իսրայելում։

4. Ահա բոլոր հոգիներն իմն են. ինչպես հոր հոգին, նույնպես և որդու հոգին իմն է. մեղանչող հոգին ինքը պիտի մեռնի։

5. Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի,

6. սարերի վրա չուտի, աչքերը դեպի Իսրայելի տան կուռքերը չբարձրացնի, իր ընկերոջ կնոջը չպղծի, իր դաշտանի մեջ եղող կնոջ չմոտենա

7. և մարդու չկեղեքի, պարտքի գրավը վերադարձնի, չհափշտակի, իր հացը սովածին տա, մերկին շոր հագցնի,

8. վաշխով փող չտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև,

9. իմ կանոններով ընթանա և իմ պատվիրանները պահի, որ ճշմարտությամբ վարվի, նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված։

10. «Եթե նա մի որդի ծնի, որ ավազակ ու արյունահեղ է, կամ նման արարքներ գործի,

11. և նա այս ամենը չանի, բայց սարերի վրա ուտի և իր ընկերոջ կնոջը պղծի,

12. աղքատին և չքավորին կեղեքի, կողոպտի, գրավը չվերադարձնի և իր աչքերը դեպի կուռքերը բարձրացնի, պիղծ բաներ գործի,

13. վաշխով փող տա և տոկոս առնի, մի՞թե նա կապրի. նա չի ապրի։ Ով անում է այս բոլոր պիղծ բաները, նա անշուշտ պետք է մեռնի. նրա արյունն իր վրա է լինելու։

14. Եվ ահա նա մի որդի ծնի, որը տեսնի իր հոր արած բոլոր մեղքերը, ուշադրություն դարձնի, նույնպես չանի.

15. սարերի վրա չուտի և իր աչքերը վեր չբարձրացնի դեպի Իսրայելի տան կուռքերը, իր ընկերոջ կնոջը չպղծի,

16. մարդու չկեղեքի, գրավ չառնի և ոչինչ չհափշտակի, իր հացը սովածին տա և մերկին շոր հագցնի,

17. աղքատից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, իմ պատվիրանները գործադրի, իմ կանոններով ընթանա, նա իր հոր անօրենության համար չի մեռնի, նա անշուշտ պիտի ապրի։

18. Իսկ նրա հայրը, քանի որ մեծապես հարստահարեց և իր եղբորից բռնությամբ բան հափշտակեց և իր ժողովրդի մեջ արեց այն, ինչ որ լավ չէր, ահա նա պիտի մեռնի իր անօրենության համար։

19. Բայց դուք ասում եք. “Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը”։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։

20. Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի, որդին հոր անօրենությունը չպիտի կրի, և հայրը չպիտի կրի որդու անօրենությունը. արդարի արդարությունն իր վրա պիտի լինի, ամբարիշտի ամբարշտությունն էլ իր վրա պիտի լինի։

21. Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։

22. Նրա արած բոլոր հանցանքները նրա դեմ չպիտի հիշվեն, նա պիտի ապրի իր գործած արդարությամբ։

23. Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։

24. Բայց եթե արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի և ամբարիշտի արած բոլոր պիղծ բաները գործի, նա մի՞թե կապրի. նրա արած բոլոր արդար գործերը չպիտի հիշվեն. նա դրանց համար՝ իր կատարած անհավատարմության և իր գործած մեղքի համար, պիտի մեռնի։

25. Դուք ասում եք. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. արդ լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն. մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։

26. Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։

27. Իսկ երբ ամբարիշտը հետ դառնա իր արած ամբարշտությունից և իրավունք ու արդարություն անի, նա իր անձը պիտի ապրեցնի.

28. որովհետև նա տեսավ, դարձի եկավ իր արած բոլոր հանցանքներից. նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։

29. Բայց Իսրայելի տունն ասում է. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”. մի՞թե իմ ճանապարհներն ուղիղ չեն, ո՛վ Իսրայելի տուն. չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։

30. Ուստի ես ձեզնից յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տեր Աստված,- դարձի՛ եկեք, հե՛տ դարձեք ձեր բոլոր հանցանքներից. թող այն ձեզ համար անօրենության գայթակղություն չդառնա։

31. Ձեր վրայից մի կո՛ղմ գցեք ձեր բոլոր հանցանքները, որոնք կատարեցիք, և ձեզ համար նոր սիրտ և նոր հոգի՛ ստացեք. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն։

32. Որովհետև ինձ հաճելի չէ մեռնողի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- ուրեմն հե՛տ դարձեք ու ապրե՛ք»։

ԵԶԵԿԻԵԼ 19

1. «Դու ո՛ղբ բարձրացրու Իսրայելի իշխանավորների վրա և ասա՛.

2. “Ի՞նչ է քո մայրը. մի մատակ առյուծ. պառկում է առույգ առյուծների մեջ ու իր կորյուններին մեծացնում։

3. Նա մեծացրեց իր կորյուններից մեկին, որ մի առույգ առյուծ դարձավ. սովորեց բզկտել, մարդ լափեց։

4. Եվ ազգերը լսեցին նրա մասին. նա բռնվեց նրանց փոսում, և նրան կարթերով տարան Եգիպտոսի երկիրը։

5. Երբ մայր առյուծը տեսավ, որ թուլացել է, անհույս էր սպասումը, այն ժամանակ իր կորյուններից մեկին առավ, առույգ առյուծ կարգեց նրան։

6. Նա քայլեց առյուծների մեջ, առույգ առյուծ դարձավ և սովորեց բզկտել ու մարդ լափեց։

7. Նա կործանեց նրանց ամրոցները* և քանդեց նրանց քաղաքները. նրա մռնչյունի ձայնից ահաբեկվեցին երկիրն ու ամենը, որ նրանում է։

8. Եվ ազգեր ելան նրա դեմ շրջակա գավառներից և իրենց ցանցը տարածեցին նրա վրա, և նա բռնվեց նրանց փոսում։

9. Եվ նրան կարթերով դրեցին վանդակի մեջ ու տարան Բաբելոնի թագավորի մոտ. նրան բանտարկեցին բերդում, որպեսզի նրա ձայնն այլևս չլսվի Իսրայելի լեռների վրա։

10. Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։

11. Նա ամուր ճյուղեր ուներ իշխանավորների մականների համար, և նրա հասակը տերևախիտ ճյուղերից վեր խոյացավ, ու նա երևաց իր բարձրությամբ, ճյուղերի առատությամբ։

12. Բայց նա զայրույթով խլվեց, գետնին գցվեց, և արևելյան քամին չորացրեց նրա պտուղը. կոտրատվեց ու չորացավ նրա զորավոր ճյուղը, կրակը լափեց այն։

13. Եվ հիմա անապատում է տնկվել, չոր ու ծարավ երկրում։

14. Կրակ դուրս եկավ նրա ոստերի բնից, կերավ նրա պտուղը, և նրա վրա զորավոր ճյուղ չմնաց իշխանավորի ցուպի համար։ Սա ողբ է և իբրև ողբ կլինի”»։

ԵԶԵԿԻԵԼ 20

1. Եվ յոթերորդ տարում՝ հինգերորդ ամսվա տասին, Իսրայելի երեցներից եկան Տիրոջից հարցնելու և նստեցին իմ առաջ։

2. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

3. «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր Իսրայելի երեցներին և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

4. Մի՞թե նրանց դատելու ես, դատելո՞ւ ես, ո՛վ մարդու որդի, դու իրենց հայրերի պիղծ բաները իմացրո՛ւ նրանց

5. և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

6. Այդ օրը նրանց երդվեցի, որ իրենց Եգիպտոսի երկրից հանեմ այն երկիրը, որ ես հետազոտել էի նրանց համար, երկիր, որտեղ կաթ ու մեղր էր բխում, որը բոլոր երկրներից գեղեցկագույնն է։

7. Եվ ես նրանց ասացի.

8. «Բայց նրանք ապստամբեցին իմ դեմ և չուզեցին ինձ լսել. ոչ ոք իր աչքերի առաջի գարշելի քանդակները դեն չնետեց և Եգիպտոսի կուռքերին չլքեց, ուստի ես ասացի, որ նրանց վրա թափեմ իմ զայրույթը և իմ բարկությունը նրանց վրա սպառեմ Եգիպտոսի երկրում։

9. Հանուն իմ անվան արեցի, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց մեջ գտնվում էին, որոնց առաջ ես հայտնվել էի նրանց աչքերին՝ իրենց հանելով Եգիպտոսի երկրից։

10. Ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից և նրանց անապատ բերեցի,

11. նրանց իմ կանոնները տվեցի և իմ պատվիրաններն իմացրի, որոնցով մարդ կապրի, եթե դրանք կատարի։

12. Նաև իմ շաբաթները տվեցի նրանց, որ նշան լինի իմ և նրանց միջև, որ իմանան, որ ես եմ Տերը, որ սրբացնում է նրանց։

13. Բայց Իսրայելի տունն անապատում ապստամբեց իմ դեմ. նրանք չընթացան իմ կանոններով և իմ պատվիրանները մերժեցին, որոնք կատարող մարդը նրանցո՛վ կապրի, և իմ շաբաթները շատ պղծեցին, ու ես ասացի, որ անապատում իմ զայրույթը նրանց վրա եմ թափելու՝ նրանց բնաջնջելու համար։

14. Եվ ես հանուն իմ անվան արեցի, որ չպղծվի ազգերի աչքին, որոնց աչքերի առաջ ես դուրս էի բերել նրանց։

15. Եվ անապատում երդվեցի նրանց, որ իրենց չտանեմ երկիրը, որ տվել էի նրանց, որտեղ մեղր ու կաթ է բխում, որ բոլոր երկրների պարծանքն է,

16. որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները, իմ կանոններով չընթացան, իմ շաբաթները պղծեցին, քանի որ իրենց կուռքերին էր հետևում նրանց սիրտը։

17. Բայց իմ աչքը խնայեց նրանց, որ նրանց չոչնչացնեմ, և նրանց չբնաջնջեցի անապատում։

18. Եվ անապատում նրանց որդիներին ասացի. “Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։

19. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. իմ կանոններո՛վ ընթացեք և իմ պատվիրաննե՛րը պահեք և դրա՛նք կատարեք։

20. Եվ իմ շաբաթները սրբացրե՛ք, որ նրանք նշան լինեն իմ և ձեր միջև, որ իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”։

21. Բայց որդիները ևս ապստամբեցին իմ դեմ, իմ կանոններով չընթացան և իմ պատվիրանները չպահեցին կատարելու համար, որոնք ով կատարի, նրանցով կապրի. նրանք պղծեցին իմ շաբաթները, ու ես ասացի, որ իմ զայրույթը թափելու եմ նրանց վրա, որ անապատում իմ բարկությունը սպառելու եմ նրանց վրա։

22. Սակայն ես հետ պահեցի իմ ձեռքը, այդ արեցի հանուն իմ անվան, որ այն չպղծվի ազգերի աչքին, որոնց աչքերի առաջ ես դուրս բերեցի նրանց։

23. Ես անապատում նաև երդվեցի նրանց, որ իրենց ցրեմ ազգերի մեջ և սփռեմ երկրների մեջ,

24. որովհետև նրանք չգործադրեցին իմ պատվիրանները, մերժեցին իմ կանոնները, պղծեցին իմ շաբաթները, և նրանց աչքերը իրենց հայրերի կուռքերի հետևից էին։

25. Ես նաև նրանց կանոններ տվեցի, որոնք լավը չէին, և պատվիրաններ, որոնցով չէին կարող ապրել,

26. նրանց պղծեցի իրենց ընծաներով՝ ամեն առաջնեկի* կրակի միջով անցկացնել տալով, որպեսզի նրանց ահաբեկեմ, և որպեսզի գիտենան, որ ես եմ Տերը։

27. Ուստի խոսի՛ր Իսրայելի տան հետ, մարդո՛ւ որդի, և նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

28. Ես նրանց տարել էի այն երկիրը, որի համար ես երդվել էի, որպեսզի նրանց տամ այն, իսկ նրանք, ամեն բարձր բլուր տեսնելով և ամեն տերևախիտ ծառ տեսնելով, այնտեղ իրենց զոհերը մատուցեցին և իմ բարկությունը գրգռող իրենց մատաղներն այնտեղ տարան, իրենց անուշահոտ խունկն այնտեղ մատուցեցին և այնտեղ թափեցին իրենց թափելու նվերները

29. Եվ ես նրանց հարցրի.

30. Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

31. ու ձեր ընծաները մատուցելիս և ձեր որդիներին կրակով անցկացնելիս ձեր բոլոր կուռքերով մինչև այսօր պղծում եք ձեզ։ Եվ ես կպատասխանե՞մ ձեր հարցին, ո՛վ Իսրայելի տուն. կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ձեզ թույլ չպիտի տամ, որ ինձ հարցնեք

32. Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի, որ ասում եք. “Ազգերի պես և երկրի ազգատոհմերի պես լինենք՝ փայտն ու քարը պաշտելով”։

33. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և անշուշտ զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով պիտի թագավորեմ ձեզ վրա

34. և ձեզ ժողովուրդներից պիտի հանեմ և ձեզ ժողովեմ երկրներից, ուր ձեզ ցրիվ էի տվել զորավոր ձեռքով, մեկնած բազկով և հորդող զայրույթով։

35. Եվ ձեզ ժողովուրդների անապատը պիտի տանեմ և այնտեղ երես առ երես դատ անեմ ձեզ հետ։

36. Ինչպես որ ձեր հայրերի հետ դատ արեցի Եգիպտոսի երկրի անապատում, նույնպես և դատ պիտի անեմ ձեզ հետ,- ասում է Տեր Աստված։-

37. Եվ ձեզ գավազանի տակով պիտի անցկացնեմ և ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ։

38. Ես ձեզնից պիտի մաքրեմ ապստամբներին և իմ դեմ հանցավոր եղողներին հանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիրը չեն մտնելու։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

39. Եվ դուք, ո՛վ Իսրայելի տուն,- այսպես է ասում Տեր Աստված,- թող յուրաքանչյուրդ գնա իր կուռքերին ծառայի, բայց հետո իրոք պիտի լսեք ինձ և իմ սուրբ անունն այլևս չպիտի պղծեք ձեր ընծաներով և ձեր կուռքերով։

40. Որովհետև իմ սուրբ լեռան վրա՝ Իսրայելի բարձր լեռան վրա,- ասում է Տեր Աստված,- այնտեղ՝ այն երկրում, ինձ պիտի պաշտի ամբողջ Իսրայելի տունը, ամենքը միասին. այնտեղ ես պիտի ընդունեմ նրանց և այնտեղ պիտի պահանջեմ ձեր ընծաները, ձեր նվերների երախայրիքը՝ ձեր բոլոր սուրբ ընծաներով։

41. Անուշահոտ խունկի նման պիտի ընդունեմ ձեզ, երբ ձեզ հանեմ ժողովուրդների միջից և ձեզ ժողովեմ այն երկրներից, ուր որ ցրել եմ ձեզ, և ազգերի աչքին պիտի սրբանամ ձեր մեջ։

42. Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ կտանեմ Իսրայելի երկիրը, որը երդվել եմ տալ ձեր հայրերին։

43. Եվ այնտեղ պիտի հիշեք ձեր ճանապարհները և ձեր բոլոր գործերը, որոնցով դուք ձեզ պղծեցիք, և ձեր արած չարությունների պատճառով պիտի ատեք ձեր անձերը։

44. Եվ պիտի գիտենաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ հետ վարվեմ հանուն իմ անվան, ո՛չ ձեր չար ճանապարհների համեմատ ու ձեր ապականված արարքների համեմատ, ո՛վ Իսրայելի տուն”»,- ասում է Տեր Աստված։

45. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

46. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի հարա՛վ դարձրու և խոսի՛ր դեպի հարավ ու մարգարեացի՛ր հարավային դաշտի* անտառի դեմ։

47. Եվ հարավային անտառին ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տեր Աստված. քո մեջ ահա կրակ եմ վառելու, որը քո մեջ պիտի լափի ամեն կանաչ ծառ և ամեն չոր ծառ. բորբոքված բոցը չպիտի հանգչի, և հարավից մինչև հյուսիս բոլոր դեմքերը պիտի այրվեն նրանով։

48. Եվ ամեն մարմին պիտի տեսնի, որ ես՝ Տերը, ե՛ս եմ այն վառել. այն չպիտի հանգչի”»։

49. Եվ ես ասացի. «Օ՜, Տե՛ր Աստված, նրանք իմ մասին ասում են. “Մի՞թե նա առակախոսություններ չի անում”»։

ԵԶԵԿԻԵԼ 21

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Երուսաղե՛մ դարձրու և խոսի՛ր սրբարանների դեմ և մարգարեացի՛ր Իսրայելի երկրի դեմ։

3. Եվ ասա՛ Իսրայելի երկրին. “Այսպես է ասում Տերը.

4. Քանի որ ես քեզնից պիտի վերացնեմ արդարին և ամբարիշտին, ուրեմն իմ սուրն իր պատյանից պիտի դուրս գա ամեն մարմնի վրա հարավից մինչև հյուսիս։

5. Եվ ամեն մարմին պիտի գիտենա, որ ես՝ Տերը, իմ սուրը հանել եմ իր պատյանից. նա այլևս հետ չի դառնալու

6. Եվ դու, մարդո՛ւ որդի, ողբա՛. կոտրած սրտով* և դառը ցավով ողբա՛ նրանց աչքի առաջ։

7. Եվ եթե լինի, որ քեզ ասեն. “Ինչո՞ւ ես ողբում”, դու էլ ասա՛. “Այն գույժի համար, որ գալիս է։ Ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, ամեն հոգի պիտի նվաղի, և ամեն ծունկ ջրի պես պիտի գնա. ահա գալիս է և պիտի կատարվի”,- ասում է Տեր Աստված»։

8. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

9. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տերը։ Ասա՛.

10. Մեծ կոտորած անելու համար է սրվել, փայլատակելու համար է հղկվել. մի՞թե ուրախանանք, թե որդուս ցուպը արհամարհում է ամեն փայտ։*

11. Բայց այն տրվեց հղկվելու՝ ձեռքով բռնելու համար. այդ սուրը սրվել է ու հղկվել սպանողի ձեռքում դրվելու համար։

12. Աղաղակի՛ր և ողբա՛, մարդո՛ւ որդի, որովհետև այն իմ ժողովրդի դեմ և Իսրայելի բոլոր իշխանավորների դեմ է. նրանք իմ ժողովրդի հետ սրի են մատնված. դրա համար խփի՛ր ազդրիդ*։

13. Որովհետև փորձվեց, և ի՞նչ։ Եթե ցուպն էլ անարգես, այն չի՞ լինի

14. «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց,

15. որպեսզի սրտերը հալվեն, և շատերն ընկնեն. նրանց բոլորի դարպասների վրա սուր դրեցի. ա՜հ, այն շինվել է փայլատակելու համար, սրվել է մորթելու համար։

16. Աջ կո՛ղմն անցիր կամ ձախ կո՛ղմն անցիր, որ կողմը քո շեղբը դարձել է։

17. Ես էլ ձեռքերս միմյանց պիտի խփեմ և իմ զայրույթը պիտի հագեցնեմ։ Տերը՝ ես եմ խոսել»։

18. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

19. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար դու երկու ճանապա՛րհ ընտրիր, որպեսզի Բաբելոնի թագավորի սուրը գա. երկուսը մի երկրից պիտի դուրս գան. և նշանասյո՛ւն շինիր, յուրաքանչյուր քաղաքի ճանապարհի գլխի՛ն շինիր այն։

20. Մի ճանապա՛րհ ընտրիր, որ սուրը գա ամմոնացիների Ռաբբահ և Հուդայի երկիր՝ պարսպավոր Երուսաղեմ։

21. Որովհետև Բաբելոնի թագավորը կանգնել է ճանապարհի գլխին՝ երկու ճանապարհների բաժանման տեղի վրա, որ գուշակություն անի. նա երերացնում է նետերը, հարցնում է թերափիմներին, նայում է լյարդին*։

22. Նրա աջ ձեռքին Երուսաղեմի գուշակության նշանը ելավ՝ նրա դարպասներին պարսպակործաններ տեղադրելու, պատվարներ կանգնեցնելու, պաշարման հողապատնեշներ հիմնելու, գոռալով բերանը բացելու, ձայնը բարձրացնելու։

23. Բայց սա նրանց աչքին սնոտի գուշակության պես պիտի լինի. նրանք երդումներ էին արել, բայց նա անօրենություն է հիշեցնելու նրանց, որ բռնվեն։

24. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դուք ձեր անօրենությունը հիշեցրիք, ձեր հանցանքները հայտնվեցին, որպեսզի ձեր բոլոր գործերի մեջ ձեր մեղքերը երևան. քանի որ դուք այդ հիշեցրիք, դուք պիտի բռնվեք”։

25. Եվ դու, ո՛վ պիղծ և ամբարիշտ իշխան Իսրայելի, օրդ հասել է, քո անօրենության վերջին պատժի ժամանակը։

26. Այսպես է ասում Տեր Աստված. “Հեռացրո՛ւ խույրը և հանի՛ր թագը. այլևս նույնը չի լինելու. * ցածրին բարձրացրո՛ւ և բարձրին ցածրացրո՛ւ։

27. Տակնուվրա, տակնուվրա, տակնուվրա պիտի անեմ նրան. սա չպիտի լինի, մինչև որ նա, ում պատկանում է իրավունքը, գա. նրան եմ տալու այն”։

28. Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված Ամմոնի որդիների մասին և նրանց նախատինքի մասին, և ասա՛.

29. Քո մասին ունայն տեսիլքներ տեսնելիս և քո մասին սուտ գուշակություններ անելիս քեզ դնում են ամբարիշտների սպանվածների վզին, որոնց օրը հասել է, նրանց վերջնական պատժի ժամանակը։

30. Վերադարձրո՛ւ իր պատյանին. այնտեղ, որտեղ ստեղծվեցիր, քո ծագման երկրում պիտի դատեմ քեզ։

31. Եվ քեզ վրա պիտի թափեմ իմ ցասումը, իմ բարկության կրակը պիտի փչեմ քեզ վրա և քեզ վայրենի մարդկանց ձեռքը պիտի մատնեմ. ոչնչացնելու վարպետ են։

32. Հրո ճարակ պիտի լինես դու, քո արյունը երկրի մեջտեղում պիտի լինի, և դու չպիտի հիշվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսում

ԵԶԵԿԻԵԼ 22

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները

3. և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

4. Քո թափած այն արյամբ հանցավոր եղար և պղծվեցիր քո շինած այն կուռքերով, վերջին օրերդ մոտեցրիր և հասար քո տարիների վերջին, դրա համար ես քեզ ազգերի նախատինքին մատնեցի և բոլոր երկրների ծաղրանքին։

5. Քեզ մերձավորները և քեզնից հեռավորները պիտի ծաղրեն քեզ, ո՛վ վատահամբավ և աղմկալից քաղաք

6. Ահա Իսրայելի իշխանավորները. ամեն մեկն իր ուժով* քո մեջ է, որպեսզի արյուն թափի։

7. Հորն ու մորն անարգեցին քո մեջ, օտարականին հարստահարեցին քո մեջ, որբին և այրուն կեղեքեցին քեզանում։

8. Իմ սրբություններն անարգեցիր և իմ շաբաթները պղծեցիր։

9. Բանսարկու մարդիկ եղան քո մեջ արյուն թափելու համար, մարդիկ սարերի վրա ճաշակեցին քեզ մոտ և լրբություններ արեցին քո մեջ։

10. Հոր մերկություն բացեցին քեզանում, անմաքրության մեջ եղող կնոջը բռնաբարեցին քեզանում։

11. Եվ մարդ իր ընկերոջ կնոջ հետ պիղծ բաներ գործեց, մարդ իր հարսին պղծեց լրբությամբ, և մարդ իր քրոջը՝ իր հոր դստերը, բռնաբարեց քեզանում։

12. Քեզանում արյուն թափելու համար կաշառք վերցրին, վաշխ ու տոկոս առար և ագահությամբ քո ընկերներին հարստահարեցիր և ինձ մոռացար»,- ասում է Տեր Աստված։

13. «Եվ ահա ափերս իրար կխփեմ քո բանեցրած ագահության և քո մեջ եղած արյան համար։

14. Մի՞թե սիրտդ կդիմանա, կամ ձեռքերդ ամուր կմնան այն օրերին, երբ ես վարվեմ քեզ հետ. Տերը՝ ես, ասացի և անելու եմ։

15. Ես քեզ պիտի ցրեմ ազգերի մեջ, քեզ պիտի սփռեմ երկրների մեջ և քո անմաքրությունը պիտի վերացնեմ քեզնից։

16. Եվ դու քեզ պիտի անպատվես ազգերի աչքին։ Կիմանաս, որ ես եմ Տերը»։

17. Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18. «Մարդո՛ւ որդի, Իսրայելի տունն ինձ համար խարամ է դարձել, նրանք ամենքը պղինձ, անագ, երկաթ ու կապար են հալոցի մեջ. արծաթի խարամ են դարձել։

19. Ուստի Տեր Աստված այսպես է ասում. “Որովհետև դուք ամենքդ խարամ եք դարձել, դրա համար էլ ես ձեզ պիտի ժողովեմ Երուսաղեմի մեջ.

20. արծաթը, պղինձը, երկաթը, կապարն ու անագը հալոցի մեջ հավաքելու պես, որ նրա վրա կրակ փչեն՝ հալեցնելու համար, նույնպես էլ իմ բարկությամբ ու զայրույթով պիտի ժողովեմ ձեզ, դնեմ ու հալեցնեմ։

21. Եվ ձեզ պիտի ժողովեմ, ձեզ վրա փչեմ իմ ցասման կրակով, և դուք պիտի հալվեք նրա մեջ։

22. Ինչպես որ արծաթն է հալվում հալոցում, նույնպես էլ դուք պիտի հալվեք նրա մեջ և պիտի իմանաք, որ Տերը՝ ես եմ իմ զայրույթը թափել ձեզ վրա”»։

23. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

24. «Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու մի երկիր ես, որ չի մաքրվել, ցասումի օրն անձրև չի ստացել”։

25. Նրա մարգարեների դավադրությունը նրա մեջ մռնչացող առյուծի որս բզկտողի պես է. նրանք մարդիկ կերան, գանձեր ու պատվական բաներ գրավեցին և այրիներին շատացրին նրանում։

26. Նրա քահանաները բռնացան իմ օրենքի վրա, իմ սրբությունները պղծեցին, սուրբը և անսուրբը չզանազանեցին, անմաքուրի և մաքուրի միջև տարբերակումը չսովորեցրին, իրենց աչքերը ծածկեցին իմ շաբաթներից, և ես պղծվեցի նրանց մեջ։

27. Նրա իշխանավորները նրա մեջ որս բզկտող գայլերի պես արյուն են հեղում, կյանքեր ոչնչացնում, որպեսզի ագահությամբ անիրավ վաստակ ստանան։

28. Եվ նրա մարգարեները նրանց արարքները ծեփում են՝ ունայն տեսիլքներ տեսնելով և նրանց համար սուտ գուշակություն անելով. “Այսպես է ասում Տեր Աստված”, մինչդեռ Տերը չի խոսել։

29. Երկրի ժողովուրդը հարստահարություն է գործում, հափշտակություններ է անում և աղքատին ու խեղճին կեղեքում է, անիրավությամբ հարստահարում է օտարականին։

30. Եվ ես նրանց մեջ պարիսպը շինող և խրամատի* մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրան չկործանեմ, բայց չգտա։

31. Ուստի նրանց վրա թափեցի իմ ցասումը, իմ բարկության կրակով ոչնչացրի նրանց, նրանց ճանապարհն իրենց գլխով տվեցի»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 23

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, երկու կանայք կային՝ մի մոր դուստրեր։

3. Նրանք պոռնկություն արեցին Եգիպտոսում, իրենց երիտասարդ ժամանակ պոռնկություն արեցին. այնտեղ ճմլվեցին նրանց կրծքերը, և այնտեղ շոշափեցին նրանց կուսական ստինքները։

4. Նրանց անունները՝ մեծինը՝ Ոողա* և նրա քրոջը՝ Ոողիբա*։ Ապա նրանք իմը եղան, որդիներ ու դուստրեր ծնեցին. նրանց անունները. Ոողան Սամարիան է, Ոողիբան՝ Երուսաղեմը։

5. Ոողան, թեև իմն էր, պոռնկություն արեց և սիրահարվեց իր սիրեկաններին, այսինքն՝ հարևան ասորեստանցիներին,

6. կապուտակ հագնող կուսակալներին և նախարարներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, նժույգներ հեծած ձիավորներ։

7. Եվ նա իր պոռնկությունն ընծայեց նրանց՝ Ասորեստանի բոլոր ընտիր որդիներին, և իրեն պղծեց նրանց բոլոր կուռքերով, որոնց սիրահարվել էր։

8. Եվ Եգիպտոսից բերած իր բոլոր պոռնկությունները չթողեց, որովհետև նրա հետ պառկել էին նրա երիտասարդ ժամանակ, և նրանք շոշափել էին նրա կուսական ստինքները և իրենց պոռնկությունը նրա վրա էին թափել։

9. Ուստի նրան իր սիրեկանների ձեռքը հանձնեցի, Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց նա սիրահարվել էր։

10. Նրանք բացեցին նրա մերկությունը, վերցրին նրա որդիներին ու դուստրերին և իրեն սրով սպանեցին, երբ դատավճիռ գործադրեցին նրա դեմ. նա ասելիք դարձավ կանանց մեջ։

11. Երբ նրա Ոողիբա քույրը տեսավ այս, իր տռփանքով նրանից ավելի ապականություն արեց և իր պոռնկություններով իր քրոջ պոռնկությունները գերազանցեց.

12. Ասորեստանի որդիներին սիրահարվեց, կուսակալներին և նախարարներին, նրա մոտ եղողներին, որոնք շքեղ էին հագնված, նժույգներ հեծած ձիավորներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ։

13. Եվ տեսա, որ պղծվեց. երկուսի ճանապարհն էլ նույնն էր։

14. Բայց իր պոռնկություններն ավելացրեց, երբ պատի վրա փորագրված մարդիկ տեսավ՝ քաղդեացիների պատկերները՝ կարմիր ներկերով նկարված,

15. իրենց մեջքին գոտի կապած, գույնզգույն խույրեր իրենց գլուխներին, ամենքը զորավարների կերպարանքով, Բաբելոնի որդիների պատկերը, որոնց ծննդավայր երկիրը Քաղդեան էր։

16. Այն ժամանակ իր աչքերով տեսնելով՝ դրանց սիրահարվեց և պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ՝ քաղդեացիների երկիրը։

17. Եվ Բաբելոնի որդիները նրա մոտ տռփանքի անկողինը մտան և նրան պղծեցին իրենց պոռնկություններով, և նա պղծվեց նրանց հետ, ապա նրա հոգին նրանցից զատվեց զզվանքով։

18. Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։

19. Բայց նա շատացրեց իր պոռնկությունները՝ հիշելով իր երիտասարդության օրերը, երբ պոռնկանում էր Եգիպտոսի երկրում։

20. Եվ նա սիրահարվեց իր տարփածուներին, որոնց անդամները էշի անդամների պես էին, իսկ սերմնացայտումը՝ ձիերի սերմնացայտում։

21. Եվ դու քո երիտասարդության լրբությանը նայեցիր, երբ եգիպտացիները քո կրծքերը ճմլեցին և քո մատղաշ ստինքները շոշափեցին։

22. Ուստի, ո՛վ Ոողիբա,- այսպես է ասում Տեր Աստված,- ահա ես քո դեմ եմ հանելու քո սիրեկաններին, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով, և նրանց քեզ վրա եմ բերելու բոլոր կողմերից՝

23. Բաբելոնի որդիներին և բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սուեին և Կուեին,* նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին, բոլորը՝ ցանկալի երիտասարդներ, կուսակալներ և նախարարներ, ամենքը՝ զորականներ և երևելի մարդիկ, բոլորը՝ նժույգ հեծածներ։

24. Եվ նրանք քո դեմ պիտի արշավեն զենքերով, մարտակառքերով ու կառքերով և ժողովրդի բազմությամբ, ամեն կողմից քո դեմ պիտի կանգնեն վահանով, ասպարով ու սաղավարտով, և նրանց պիտի հանձնեմ դատաստանը, և նրանք քեզ պիտի դատեն իրենց դատաստաններով։

25. Եվ ես իմ նախանձախնդրությունը քո դեմ պիտի ուղղեմ, և նրանք զայրույթով պիտի վարվեն քեզ հետ. քիթդ ու ականջներդ պիտի պոկեն, իսկ մնացորդդ սրից պիտի ընկնի. նրանք պիտի տանեն քո որդիներին ու դուստրերին, իսկ մնացորդդ կրակով պիտի սպառվի։

26. Քո վրայից պիտի հանեն քո հանդերձները և վերցնեն քո զարդարանքները.

27. ես պիտի դադարեցնեմ քո լրբությունը և Եգիպտոսի երկրի պոռնկություններդ. աչքերդ չես բարձրացնելու դեպի նրանք և այլևս չես հիշելու Եգիպտոսը»։

28. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։

29. Եվ նրանք քեզ հետ ատելությամբ պիտի վարվեն և պիտի վերցնեն քո ամբողջ վաստակը. քեզ մերկ ու տկլոր պիտի թողնեն, և պիտի բացահայտվեն քո պոռնկությունը, քո լրբությունը և քո պոռնկությունները։

30. Սրանք պետք է կատարվեն քեզ հետ, որովհետև դու, ազգերին հետևելով, պոռնկություն արեցիր և դու քեզ պղծեցիր նրանց կուռքերով։

31. Դու քո քրոջ ճանապարհով գնացիր, և ես նրա բաժակը քո ձեռքում պիտի դնեմ»։

32. Այսպես է ասում Տեր Աստված. «Դու պիտի քո քրոջ բաժակը խմես՝ խոր ու լայն, դու ծաղր ու ծանակ պիտի դառնաս. այն շատ է պարունակում։

33. Հարբածությամբ ու թախիծով պիտի լցվես. սարսափի և ամայության բաժակ է քո քրոջ՝ Սամարիայի բաժակը։

34. Եվ դու պիտի խմես այն ու քամես և նրա բեկորները պիտի կրծես. ստինքներդ պատառոտես, որովհետև ե՛ս եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։

35. Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դու ինձ մոռացար և ինձ քո մեջքի հետևը գցեցիր, ուրեմն դու էլ կրի՛ր քո լրբության ու պոռնկությունների հետևանքները»։

36. Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես Ոողային և Ոողիբային. արդ նրանց պատմի՛ր իրենց պիղծ արարքները։

37. Քանի որ նրանք շնություն են արել, և արյուն կա նրանց ձեռքերին, շնացել են իրենց կուռքերով և իրենց որդիներին էլ, որոնց ինձ համար էին ծնել, կրակի միջով անցկացրին, որ նրանց համար կերակուր լինեն։

38. Դեռ սա էլ արեցին ինձ. նույն օրը իմ սրբարանն անմաքուր դարձրին և իմ շաբաթները պղծեցին,

39. երբ իրենց որդիներին մորթեցին իրենց կուռքերի համար, և նույն օրը մտան իմ սրբարանը, որպեսզի այն պղծեն. ահա այսպես արեցին իմ տան մեջ։

40. Եվ մինչև անգամ լուր ուղարկեցիք, որ մարդիկ հեռվից գան, որոնց մոտ պատգամավոր ուղարկվեց։ Եվ ահա նրանք եկան, որոնց համար դու լվացվեցիր, աչքերիդ ծարիր դրեցիր և զարդերով զարդարվեցիր։

41. Պատվական բազմոցի վրա նստեցիր, և պատրաստված սեղան կար նրա առաջ, և իմ խունկն ու իմ յուղը դրեցիր նրա վրա։

42. Անհոգ բազմության աղմուկ կար այնտեղ, բազմաթիվ գինով մարդկանց, որոնք բերվել էին շրջակա անապատից. նրանք ապարանջաններ էին դնում կանանց ձեռքերին և շքեղ պսակներ՝ իրենց գլուխներին։

43. Եվ ես շնությունների մեջ պառավածի մասին ասացի. “Նրա հետ պոռնկություններով դեռևս կպոռնկանան”։

44. Եվ նրա մոտ մտան պոռնիկ կնոջ մոտ մտնելու նման. այդպես մտան Ոողայի և Ոողիբայի մոտ՝ այդ անպարկեշտ կանանց մոտ։

45. Բայց արդար մարդիկ պիտի դատեն նրանց շնացող կանանց դատաստանով և արյունահեղների դատաստանով, որովհետև նրանք շնացողներ են, և արյուն կա նրանց ձեռքերին»։

46. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ես նրանց դեմ ամբոխ պիտի կարգեմ, նրանց սարսափի ու հափշտակության պիտի մատնեմ։

47. Եվ ամբոխը նրանց պիտի քարկոծի ու նրանց կոտորի իրենց սրերով, նրանց որդիներին ու դուստրերին սպանի և նրանց տները կրակով այրի։

48. Եվ երկրից պիտի վերացնեմ լրբությունը, ու բոլոր կանայք պիտի խրատվեն, որ ձեր գործած լրբությունների նման չանեն։

49. Եվ ձեր լրբությունը ձեզ վրա պիտի դնեն, և դուք ձեր մեղավոր կռապաշտության պատիժը պիտի կրեք ու գիտենաք, որ ես եմ Տեր Աստված»։

ԵԶԵԿԻԵԼ 24

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, հենց այսօր քեզ համար գրի՛ր այսօրվա՝ այս իսկ օրվա անունը.* Բաբելոնի թագավորը պաշարելու համար հենց այսօր մոտեցավ Երուսաղեմին։

3. Եվ առակո՛վ խոսիր այս ապստամբների տան հետ և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված.

4. Մսի կտորները մե՛ջը հավաքիր, ամեն լավ կտորը՝ ազդրը և ուսը, ընտիր ոսկորներո՛վ լցրու։

5. Ոչխարների ընտի՛րը վերցրու և ոսկորները դիզի՛ր նրա տակ. եռացնելով եռացրո՛ւ, որ ոսկորներն էլ մեջը եփվեն

6. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։

7. Որովհետև նրա թափած արյունն իր մեջ է. չոր ապառաժի վրա է դրել այն, գետնի վրա չի թափել այն, որ հողով ծածկի։

8. Իմ զայրույթը բորբոքելու, վրեժն առնելու հանար նրա արյունը չոր ապառաժի վրա դրեցի, որ չծածկվի»։

9. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին. ես կրակի խարույկը պիտի մեծացնեմ։

10. Շատացրո՛ւ փայտերը, վառի՛ր կրակը, միսը սպառվի, համեմունքով խառնի՛ր, և թող ոսկորներն այրվեն։

11. Հետո դատարկ դի՛ր փայտածուխի վրա, որպեսզի տաքանա, և նրա պղինձն այրվի, ու նրա մեջ հալվի անմաքրությունը, սպառվի ժանգը։

12. Տաժանքից ինձ հոգնեցրեց, բայց նրա մեծաքանակ ժանգը նրանից դուրս չեկավ, նրա ժանգը կրակում։

13. Քո անմաքրությունը լրբություն է. որովհետև ես փորձեցի քեզ մաքրել, բայց դու չմաքրվեցիր, քո անմաքրությունից այլևս չպիտի մաքրվես, մինչև որ իմ զայրույթը չհանգստացնեմ քեզ վրա։

14. Տերը՝ ես եմ խոսել. լինելու է, և ես պիտի կատարեմ այն. չեղյալ չպիտի համարեմ, չպիտի խնայեմ, կարեկցություն չպիտի ցույց տամ. քո ճանապարհների և քո արարքների համեմատ պիտի դատվես»,- ասում է Տեր Աստված։

15. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

16. «Մարդո՛ւ որդի, ահա ես մի հարվածով քեզնից պիտի հափշտակեմ քո աչքերի ցանկությունը, և դու չպիտի ողբաս, չպիտի լաց լինես, և արտասուքդ չպիտի գա։

17. Լուռ հառաչի՛ր, մեռելի սուգ չպիտի անես. գլխաշորդ գլխի՛դ կապիր, կոշիկներդ ոտքերի՛դ հագիր, դունչդ մի՛ ծածկիր և մարդկանց հացը մի՛ կեր*»։

18. Ես առավոտյան խոսեցի ժողովրդի հետ, իսկ երեկոյան կինս մեռավ. և առավոտյան ինձ հրամայվածի պես արեցի։

19. Եվ ժողովուրդն ինձ ասաց. «Մեզ չե՞ս պատմելու, թե դու ինչ որ անում ես, ի՞նչ է նշանակում մեզ համար»։

20. Եվ ես նրանց ասացի. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

21. “Ասա՛ Իսրայելի տանը.

22. Եվ դուք իմ արածի պես պիտի անեք, դունչ չպիտի ծածկեք և մարդկանց հացը չպիտի ուտեք։

23. Եվ ձեր գլխաշորերը ձեր գլխին և ձեր կոշիկները ձեր ոտքերին սուգ չպիտի անեք և լաց չլինեք, այլ ձեր անօրենություններով հալումաշ պիտի լինեք և մեկդ մեկին հառաչեք։

24. Եվ Եզեկիելը ձեզ համար նշան կլինի. նրա բոլոր արածների պես պիտի անեք։ Սրա լինելու ժամանակ կիմանաք, որ ես եմ Տեր Աստված

25. Եվ դու, մարդո՛ւ որդի, ահա երբ նրանցից կվերցնեմ իրենց ամրությունը, իրենց պարծանքի ուրախությունը, իրենց աչքերի ցանկությունը և իրենց հոգու փափագը՝ իրենց որդիներին ու դուստրերին,

26. այդ օրը ազատված մեկը կգա քեզ մոտ, որը լուր լսել կտա քո իսկ ականջներին։

27. Այդ օրը բերանդ պիտի բացվի այն ազատվածի հետ, և պիտի խոսես ու այլևս համր չմնաս. դու նրանց համար նշան կլինես։ Եվ նրանք կիմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 25

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դեմքդ Ամմոնի որդիների դե՛մ դիր և մարգարեացի՛ր նրանց դեմ։

3. Եվ ասա՛ Ամմոնի որդիներին. “Լսե՛ք Տեր Աստծու խոսքը։ Այսպես է ասում Տեր Աստված.

4. դրա համար ահա ես քեզ իբրև ստացվածք պիտի տամ արևելքի որդիներին՝ որպես ժառանգություն, և նրանք իրենց բանակատեղիները պիտի հաստատեն քո մեջ և քո մեջ պիտի հաստատեն իրենց բնակարանները. նրանք պիտի ուտեն քո պտուղները և նրանք պիտի խմեն քո կաթը։

5. Ես Ռաբբան ուղտերի փարախ պիտի դարձնեմ, իսկ Ամմոնի որդիների քաղաքը՝ հոտերի մակաղատեղ։ Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը

6. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. “Նրա համար, որ դու ծափ տվեցիր և ոտքով գետնին խփեցիր և քո ամբողջ արհամարհանքով հոգու չափ ուրախացար Իսրայելի երկրի դեմ,

7. դրա համար ահա ես իմ ձեռքը դեպի քեզ եմ մեկնում և քեզ իբրև ավար պիտի տամ ազգերին և քեզ վերացնեմ ազգերից և քեզ կորցնեմ երկրներից. ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Ապա կիմանաս, որ ես եմ Տերը”»։

8. «Այսպես է ասում Տեր Աստված, որովհետև Մովաբն ու Սեիրն ասացին. “Ահա Հուդայի տունը բոլոր ազգերի պես է”,

9. դրա համար ես Մովաբի սահմանամերձ քաղաքները, երկրի պարծանքը եղող Բեթ Եսիմոթը, Բահաղ Մեոնը և Կարիաթեմը պիտի բանամ։

10. Ամմոնի որդիների հետ սա էլ իբրև ստացվածք պիտի տամ Արևելքի որդիներին, որպեսզի Ամմոնի որդիները ազգերի մեջ չհիշատակվեն։

11. Մովաբի դեմ դատաստաններ եմ անելու, և նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

12. «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև Եդովմը Հուդայի տան դեմ վրեժխնդրությամբ վարվեց և նրանից վրեժ առնելով՝ մեծ հանցանք գործեց,

13. դրա համար այսպես է ասում Տեր Աստված.

14. Եվ իմ վրեժխնդրությունը պիտի իրագործեմ Եդովմի դեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի ձեռքով, և նրանք իմ բարկության և իմ զայրույթի համեմատ պիտի վարվեն Եդովմի հետ, ու նրանք պիտի ճանաչեն վրեժխնդրությունս

15. «Այսպես է ասում Տեր Աստված. “Որովհետև փղշտացիները վրեժխնդրությամբ վարվեցին և հոգու արհամարհանքով վրեժ առան՝ մշտական ատելությամբ կործանելով,

16. դրա համար այսպես է ասում Տեր Աստված.

17. Եվ նրանց դեմ մեծամեծ վրեժխնդրություններ պիտի գործեմ ցասումնալից հանդիմանություններով։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ որ իմ վրեժն առնեմ նրանցից

ԵԶԵԿԻԵԼ 26

1. Եվ տասնմեկերորդ տարվա ամսի մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. “Վա՜շ, կոտրվեցին

3. Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. “Ահա քեզ դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և շատ ազգեր պիտի հանեմ քո դեմ, ինչպես որ ծովն իր ալիքներն է բարձրացնում։

4. Եվ նրանք պիտի քանդեն Տյուրոսի պարիսպները և կործանեն նրա աշտարակները, և ես նրանից պիտի քերեմ նրա հողը և նրան չոր ապառաժ պիտի դարձնեմ։

5. Նա ծովի մեջ ուռկան փռելու վայր պիտի դառնա, որովհետև ես եմ խոսել,- ասում է Տեր Աստված,- և նա ազգերին ավար պիտի դառնա,

6. և նրա դուստր քաղաքները, որոնք դաշտում են, սրով պիտի սպանվեն, ու պիտի իմանան, որ ես եմ Տերը”»։

7. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես հյուսիսից Տյուրոսի վրա պիտի բերեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին՝ թագավորների թագավորին՝ ձիերով, մարտակառքերով ու ձիավորներով և մեծ զորքով ու բազմությամբ։

8. Նա դաշտում սրով պիտի սպանի քո դուստրքաղաքներին և քո դեմ պաշարման հողապատնեշ պիտի շինի, քո դեմ պատվարներ պիտի կանգնեցնի և քո դեմ ասպար պիտի բարձրացնի։

9. Եվ իր կործանիչ մեքենաների հարվածները պիտի ուղղի քո պարիսպների դեմ և իր տապարներով պիտի քանդի քո աշտարակները։

10. Նրա ձիերի շատությունից քեզ պիտի ծածկի նրանց փոշին, ձիավորների, կառքերի և մարտակառքերի դղրդյունից պիտի սասանվեն քո պարիսպները, երբ որ նա մտնի քո դռներով, ինչպես որ մտնում են գրավված քաղաք։

11. Իր ձիերի սմբակներով պիտի կոխկռտի քո բոլոր փողոցները, քո ժողովրդին սրով պիտի սպանի, և քո հզոր սյուները գետին պիտի իջնեն։

12. Քո հարստությունը պիտի թալանեն և քո ապրանքները, ավարը պիտի կողոպտեն, պիտի քանդեն քո պատերը և քարուքանդ անեն քո շքեղ տները և քո քարերն ու քո փայտերը, քո հողը ջրի մեջ թափեն։

13. Եվ ես պիտի դադարեցնեմ քո երգերի աղմուկը, և քո քնարների ձայնն այլևս չպիտի լսվի։

14. Ես քեզ չոր ապառաժ պիտի դարձնեմ, ուռկան փռելու տեղ պիտի դառնաս, այլևս չպիտի կառուցվես, որովհետև Տերը՝ ես եմ խոսել»,- ասում է Տեր Աստված։

15. Տեր Աստված այսպես է ասում Տյուրոսին. «Մի՞թե քո կործանման ձայնից, վիրավորվածների հառաչից, երբ որ քո մեջ կոտորած կլինի, ծովեզերքը չպիտի սարսռա։

16. Այն ժամանակ ծովի բոլոր իշխանները պիտի իջնեն իրենց գահերից և հանեն իրենց պատմուճանները, իրենց ասեղնագործված հագուստներից պիտի մերկանան, սոսկում պիտի հագնեն, գետնի վրա պիտի նստեն և ամեն վայրկյան պիտի դողան ու ապշեն քեզ վրա։

17. Եվ ողբ պիտի բարձրացնեն քեզ վրա ու քեզ ասեն. “Ինչպե՜ս կործանվեցիր, ո՛վ ծովայիններով բնակեցված նշանավոր քաղաք, դու զորավոր էիր ծովի վրա, ինքդ և բնակիչներդ էին ծովում, որ սարսափ էիք ծովեզերքի բոլոր բնակիչների համար։

18. Հիմա քո կործանման օրը ծովեզերքը պիտի դողա, և ծովում եղող ծովեզրերը պիտի ապշեն քո անկումից”»։

19. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ես քեզ ավերակ քաղաք դարձնեմ անբնակ քաղաքների պես, երբ անդունդը քեզ վրա բարձրացնեմ, որ շատ ջրեր ծածկեն քեզ,

20. և քեզ վար իջեցնեմ գուբը իջնողների հետ, հին դարերի ժողովուրդների մոտ, և քեզ պիտի բնակեցնեմ երկրի խորքում՝ հին ավերակների մեջ, նրանց հետ, որ գուբն են իջնում, որպեսզի էլ չբնակվես և տեղ չունենաս կենդանիների երկրում։

21. Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու պիտի չքանաս. դու պիտի փնտրվես, բայց հավիտյան այլևս չես գտնվելու»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 27

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Եվ դու, մարդո՛ւ որդի, Տյուրոսի վրա ո՛ղբ բարձրացրու

3. և Տյուրոսին ասա՛, որ ծովի մուտքերում է բնակվում, որ առևտուր է անում ծովեզերքի շատ ժողովուրդների հետ,- այսպես է ասում Տեր Աստված։- Ո՛վ Տյուրոս, դու ասացիր. “Ես գեղեցկության կատարելությունն եմ”։

4. Ծովի սրտում էին քո սահմանները. քեզ կառուցողները կատարելագործեցին քո գեղեցկությունը։

5. Քո բոլոր նավակողերը Սանիրի մայրուց շինեցին. Լիբանանից եղևին վերցրին քեզ վրա կայմ շինելու համար։

6. Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։

7. Եգիպտոսի երփներանգ կտորից էր քո առագաստը, որ դրոշ էր քեզ համար. Եղիսայի ծովեզրից էր քո կապուտակ և ծիրանագույն ծածկոցը։

8. Սիդոնի և Արուադի բնակիչները թիավարներդ էին. քո ճարտար մարդիկ, ո՛վ Տյուրոս, որ քո մեջ էին, քո նավավարներն էին։

9. Գեբաղի երեցներն ու նրա ճարտար մարդիկ քո մեջ էին, նավերիդ ճաքերը փակողներն էին, ծովի բոլոր նավերը և նրանց նավաստիները քո մեջ էին քո ապրանքների առևտուրն անելու համար։

10. Պարսիկներ, ղուդացիներ և փութացիներ էին քո զորքի մեջ՝ որպես քո պատերազմիկներ. վահան և սաղավարտ կախեցին քո մեջ. նրանք քեզ փառավորություն տվեցին։

11. Արուադի և Հելեքի մարդիկ քո պատերի վրա էին չորս կողմից, և գամադացիները քո աշտարակների վրա էին. նրանք բոլոր կողմերից իրենց կապարճներն էին կախում քո պարիսպների վրա. նրանք կատարելագործեցին քո գեղեցկությունը։

12. Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։

13. Հավանը, Թոբելը և Մոսոքը քեզ հետ վաճառականություն էին անում. նրանք քեզ հետ մարդկանց և պղնձե անոթների առևտուր էին անում։

14. Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց։

15. Դեդանի* որդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։

16. Արամի տունը քեզ հետ վաճառականություն էր անում քո ապրանքների առատության պատճառով. կարկեհանով, ծիրանագույնով, ասեղնագործ կերպասով, բեհեզով, բուստերով և կարմիր հակինթով էին անում քո առևտուրը։

17. Հուդան և Իսրայելի երկիրը քեզ հետ վաճառականություն էին անում. Մեննիթի ցորենով, խմորեղենով, մեղրով, յուղով և բալասանով էին անում քո առևտուրը։

18. Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։

19. Վեդանը և Հավանը Ուզալից էին բերում քո ապրանքները՝ շինածո երկաթեղեն, կասիա և խնկեղեգ էին փոխանակում քեզ հետ։

20. Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։

21. Արաբներն ու Կեդարի բոլոր իշխանները քեզ հետ վաճառականություն էին անում. գառներով, խոյերով և այծերով էին առևտուր անում քեզ հետ։

22. Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։

23. Հարանը, Քաննեն և Եդեմը, Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քեզ հետ վաճառականություն էին անում։

24. Նրանք քեզ հետ քո վաճառանոցներում առևտուր էին անում շքեղ կերպասներով, կապուտակ և ասեղնագործ վերարկուներով, երփներանգ մանածներով, հյուսած չվաններով և եղևնափայտե սնդուկներով։

25. Քո առևտրի համար Թարսիսի նավերը նավարկում էին քո ապրանքներով, ուստի դու լցվեցիր և ծանրորեն բեռնավորվեցիր ծովի սրտում։

26. Թիավարներդ քեզ շատ խոր ջրերով տարան, արևելյան քամին քեզ խորտակեց ծովի սրտում։

27. Քո հարստությունն ու քո ապրանքը՝ քո վաճառքը, քո նավաստիներն ու նավավարները, քո նավերի ճաքերը փակողները և քեզ հետ առևտուր անողները և քո մեջ եղող բոլոր պատերազմողները քո ամբողջ բազմության հետ, որ քեզանում է, քո անկման օրը ծովի սրտում պիտի ընկղմվեն։

28. Քո նավաստիների աղաղակի ձայնից ծովեզրյա տարածքները պիտի դողան։

29. Եվ իրենց նավերից պիտի իջնեն բոլոր թիավարները, նավաստիները, ծովի մեջ եղող բոլոր նավավարներն ու հողի վրա կանգնեն

30. և իրենց ձայնը կբարձրացնեն քեզ համար և դառնապես կաղաղակեն ու հող կլցնեն իրենց գլուխների վրա և մոխրի մեջ կթավալվեն։

31. Եվ իրենց մազերը կածիլեն քեզ համար, քուրձեր կհագնեն ու դառը հոգով լաց կլինեն քեզ վրա դառը սուգով

32. և կողբան ու կսգան քեզ, եղերերգ կբարձրացնեն քեզ համար. “Ո՞վ է Տյուրոսի նման, երբ ծովի մեջտեղում այն բնաջնջվեց”։

33. Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, շատ ազգերի հագեցրիր. քո ապրանքների և քո առևտրի առատությամբ երկրի թագավորներին հարստացրիր։

34. Արդ ծովի մեջ խորտակվել ես ջրի խորքերում, քո ապրանքներն ու քո միջի ամբողջ բազմությունը ընկղմվեցին։

35. Ծովեզերքի բոլոր բնակիչներն ապշել են քեզ վրա. նրանց թագավորները սաստիկ զարհուրեցին. այլայլվել են նրանց դեմքերը։

36. Ազգերի վաճառականները սուլում են քեզ վրա, դու սոսկում եղար և չքացար հավիտյան»։

ԵԶԵԿԻԵԼ 28

1. Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի իշխանին ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

3. Ահա դու Դանիելից իմաստուն ես. ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար։

4. Քո իմաստությամբ ու հանճարով քեզ համար հարստություն վաստակեցիր և ոսկի ու արծաթ հավաքեցիր քո գանձարաններում։

5. Քո մեծ իմաստությամբ, քո առևտրով շատացրիր քո հարստությունը, և սիրտդ գոռոզացավ քո հարստությամբ”։

6. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. “Քանի որ դու քո միտքը Աստծու մտքի նման ես համարում,

7. դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։

8. Քեզ գուբը պիտի գցեն, և դու խոցվածի մահով պիտի մեռնես ծովի սրտում։

9. Քեզ սպանողների առաջ մի՞թե դեռ ասելու ես.

10. Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի”»,- ասում է Տեր Աստված։

11. Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

12. «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված.

13. Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։

14. Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզ այդպիսին կարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։

15. Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։

16. Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։

17. Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։

18. Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։

19. Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար

20. Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

21. «Մարդո՛ւ որդի, երեսդ դեպի Սիդո՛ն ուղղիր և մարգարեացի՛ր նրա դեմ

22. և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

23. Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ և նրա փողոցների մեջ՝ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։

24. Եվ Իսրայելի տան համար այլևս նրանց բոլոր շրջակայքերից ծակող տատասկ և ցավեցնող փուշ չպիտի լինի, որոնք նրան արհամարհում են։ Եվ պիտի գիտենան, որ ես եմ Տեր Աստված”։

25. Այսպես է ասում Տեր Աստված. “Երբ որ ես Իսրայելի տունը հավաքեմ այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել եմ, և երբ ազգերի աչքի առաջ իմ սրբությունը բացահայտեմ նրանցով, այն ժամանակ նրանք կբնակվեն իրենց հողի վրա, որ ես տվեցի իմ ծառա Հակոբին։

26. Եվ նրանք ապահովությամբ կբնակվեն նրա վրա, տներ կկառուցեն և այգիներ կտնկեն ու ապահով կապրեն. երբ ես դատաստաններ անեմ իրենց շրջակայքի իրենց բոլոր արհամարհողներին։ Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը”»։

ԵԶԵԿԻԵԼ 29

1. Տասներորդ տարվա տասներորդ ամսվա տասներկուսին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Եգիպտոսի փարավոն թագավորը և մարգարեացի՛ր նրա դեմ և ամբողջ Եգիպտոսի դեմ։

3. Խոսի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

4. Բայց ես քո ծնոտներին կարթեր եմ անցկացնելու. քո գետերի ձկները կպցնելու եմ քո թեփուկներին և քեզ դուրս եմ քաշելու քո գետերից, նաև քո գետերի բոլոր ձկները, որ կպած կլինեն քո թեփուկներին։

5. Եվ քեզ ու քո գետերի բոլոր ձկները պիտի դեն նետեմ անապատը. դու դաշտի երեսի վրա ես ընկնելու ու չպիտի ժողովվես և չպիտի թաղվես. քեզ իբրև կերակուր տվեցի երկրի գազաններին և երկնքի թռչուններին։

6. Եվ Եգիպտոսի բոլոր բնակիչները կգիտենան, որ ես եմ Տերը, որովհետև նրանք եղեգի ցուպ եղան Իսրայելի տան համար։

7. Երբ նրանք ձեռքում բռնեցին քեզ, դու կոտրվեցիր և նրանց բոլորի ուսը պատռեցիր։ Երբ նրանք հենվեցին քեզ վրա, դու փշրվեցիր և նրանց մեջքը կոտրեցիր

8. Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես սուր եմ բերում քեզ վրա և քո միջից պիտի վերացնեմ մարդն ու անասունը։

9. Եգիպտոսի երկիրն ամայի և անապատ պիտի դառնա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը, որովհետև դու ասացիր. “Գետն իմն է, և ես եմ շինել”։

10. Դրա համար ահա ես դեմ եմ քեզ և քո գետերին. Եգիպտոսի երկիրն ավերակ ու անապատ ու ամայի պիտի դարձնեմ Մագդողից մինչև Սուհեն և մինչև եթովպացիների սահմանը։

11. Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի։

12. Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։

13. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քառասուն տարի հետո ես եգիպտացիներին պիտի ժողովեմ այն ժողովուրդներից, ուր որ ցրված են եղել։

14. Հետ պիտի դարձնեմ Եգիպտոսի գերիներին և նրանց պիտի տանեմ Պաթուրեսի երկիրը՝ իրենց ծագման երկիրը, և նրանք այնտեղ մի խոնարհ թագավորություն կլինեն։

15. Թագավորություններից ամենախոնարհը պիտի լինի և այլևս իրեն չպիտի բարձրացնի ազգերի վրա. իրենց այնքան փոքր պիտի անեմ, որ երբեք ազգերի վրա չիշխեն։

16. Իսրայելի տան համար այն այլևս վստահություն չպիտի լինի՝ նրանց հիշեցնելով նրանց անօրենությունը, երբ նրան էին ապավինել։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տեր Աստված»։

17. Եվ քսանյոթերորդ տարվա առաջին ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18. «Մարդո՛ւ որդի, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր զորքը ծանր աշխատանքի ծառայեցրեց Տյուրոսի դեմ. ամեն գլուխ ածիլվեց, ամեն ուս քերծվեց, բայց նրան և նրա զորքին մի վարձ չեղավ Տյուրոսից՝ նրա դեմ արած այն աշխատանքի համար»։

19. Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի երկիրը ես ահա տալիս եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին, և նա պիտի վերցնի նրա հարստությունը, կողոպտի նրա ունեցվածքը, հափշտակի նրա ավարը, և դա վարձ կլինի նրա զորքին։

20. Իր աշխատանքի համար իբրև վարձ նրան եմ տալիս Եգիպտոսի երկիրը, որովհետև ինձ համար է աշխատել»,- ասում է Տեր Աստված։

21. «Այդ օրն Իսրայելի տան համար մի եղջյուր պիտի բուսցնեմ և նրանց մեջ քո շուրթերը պիտի բանամ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 30

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

3. Որովհետև օրը* մոտեցել է, մոտեցել է Տիրոջ օրը, ամպերի օրը. դա ազգերի կործանման ժամանակը պիտի լինի։

4. Սուր պիտի գա Եգիպտոսի վրա, և անձկություն պիտի լինի Եթովպիայում, երբ Եգիպտոսում սպանվածներ կընկնեն, նրա հարստությունը կտարվի, և քարուքանդ կլինեն նրա հիմքերը։

5. Եթովպացիները, փութացիները, ղուդացիները, ամբողջ խառնածին* ժողովուրդը, քուբացիները և դաշնակից երկրի որդիները նրա հետ սրից պիտի ընկնեն

6. Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի օգնականները ևս պիտի ընկնեն, ցած պիտի գա նրա ամբարտավան զորությունը։ Մագդողից մինչև Սուհեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված։-

7. Ամայացած երկրների մեջ ամայի պիտի լինեն, և նրա քաղաքները կործանված քաղաքների մեջ պիտի լինեն։

8. Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ կրակ գցեմ Եգիպտոսի մեջ, և նրա բոլոր օգնականները կկոտորվեն։

9. Այն օրն իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ ապահովության մեջ գտնվող եթովպացիներին վախեցնելու համար, և նրանց մեջ Եգիպտոսի օրվա պես անձկություն պիտի լինի, որովհետև ահա գալիս է»։

10. Այսպես է ասում Տեր Աստված. «Եգիպտոսի հարստությունը պիտի ոչնչացնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքով։

11. Նա և իր զորքն իր հետ՝ ազգերից սոսկալիները, բերվում են երկիրն ավերակ դարձնելու, և նրանք իրենց սրերը պիտի մերկացնեն Եգիպտոսի վրա ու երկիրը լցնեն սպանվածներով։

12. Ես պիտի ցամաքեցնեմ գետերը, երկիրը չարերի ձեռքը մատնեմ և օտարների ձեռքով ամայացնեմ երկիրն ու նրա լիությունը. Տերը՝ ես եմ խոսել»։

13. Այսպես է ասում Տեր Աստված. «Ես կուռքերին պիտի բնաջնջեմ և ոչնչացնեմ չաստվածներին Մեմփիսում. Եգիպտոսի երկրում այլևս իշխան չպիտի լինի, և ահ պիտի դնեմ Եգիպտոսի երկրում։

14. Ամայի պիտի դարձնեմ Պաթուրեսը, Տայանիսի մեջ կրակ պիտի գցեմ և Նովի մեջ դատաստաններ պիտի անեմ։

15. Իմ զայրույթը պիտի թափեմ Սինի՝ Եգիպտոսի ամրոցի վրա և պիտի ոչնչացնեմ Նովի բազմությունը։

16. Կրակ պիտի գցեմ Եգիպտոսի մեջ։ Սինը տանջանքով պիտի գալարվի, Նովը պիտի ճեղքվի, և Մեմփիսը թշնամիները ցերեկով պիտի գրավեն։

17. Արեգի և Բուբաստի երիտասարդները սրից պիտի ընկնեն. քաղաքները գերի պիտի գնան։

18. Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։

19. Այսպես ես Եգիպտոսում դատաստաններ պիտի անեմ։ Եվ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

20. Եվ տասնմեկերորդ տարվա առաջին ամսվա յոթերորդ օրը Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

21. «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորի բազուկը կոտրեցի, և ահա նա չպիտի կապվի, որ դարմանվի, չպիտի վիրակապվի, որպեսզի զորանա սուր բռնելու համար»։

22. Դրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ Եգիպտոսի փարավոն թագավորին և պիտի կոտրեմ նրա բազուկները՝ թե՛ զորավորը, թե՛ կոտրածը, և նրա ձեռքից վայր գցել պիտի տամ նրա սուրը։

23. Եգիպտացիներին պիտի ցրեմ ազգերի մեջ և նրանց սփռեմ երկրների մեջ։

24. Բայց պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները և իմ սուրը դնեմ նրա ձեռքին, սակայն փարավոնի բազուկները կոտրելու եմ, և նա մահամերձ խոցվածի հառաչանքով պիտի հառաչի նրա առաջ։

25. Պիտի զորացնեմ Բաբելոնի թագավորի բազուկները, իսկ փարավոնի բազուկները պիտի ընկնեն։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ իմ սուրը կտամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա այն կմեկնի Եգիպտոսի երկրի վրա,

26. և ես եգիպտացիներին կցրեմ ազգերի մեջ և նրանց կսփռեմ երկրների մեջ։ Այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 31

1. Եվ տասնմեկերորդ տարվա երրորդ ամսվա մեկին Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, Եգիպտոսի փարավոն թագավորին և նրա բազմությանն ասա՛. “Ո՞վ է քեզ նման քո մեծության մեջ։

3. Ահա Ասորեստանը՝ մի եղևնի Լիբանանում, ոստերը գեղեցիկ և ստվերոտ թավուտով ու բարձր հասակով, և նրա գագաթը տերևախիտ ճյուղերից վեր էր։

4. Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։

5. Ուստի նրա հասակը դաշտի բոլոր ծառերից բարձր եղավ, բազմացան նրա ոստերը, ու տարածվեցին նրա ճյուղերը առատ ջրերի պատճառով։

6. Նրա ոստերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, նրա ճյուղերի տակ ծնվում էին դաշտի բոլոր գազանները, և նրա հովանու ներքո բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։

7. Նա գեղեցիկ էր իր մեծությամբ, իր ոստերի երկարությամբ, քանի որ նրա արմատն առատ ջրերի մոտ էր։

8. Աստծու դրախտում եղևինները նրա հետ չէին մրցի, մայրի ծառերը չէին համեմատվի նրա ճյուղերի հետ, սոսիներն էլ նրա ոստերի նման չէին. Աստծու դրախտում ոչ մի ծառ իր գեղեցկությամբ նրան չէր նմանվում։

9. Նրան գեղեցիկ էի դարձրել իր ոստերի առատությամբ, և Աստծու դրախտում եղող Եդեմի բոլոր ծառերը նախանձում էին նրան”»։

10. Դրա համար այսպես ասաց Տեր Աստված. «Որովհետև բարձրացավ* հասակով և իր գագաթը տերևախիտ ճյուղերի մեջ դրեց, ու իր սիրտը գոռոզացավ իր բարձրությամբ,

11. ես էլ նրան ազգերի հզորի ձեռքը տվեցի. նա նրա հետ կվարվի նրա ամբարշտության համեմատ. ես քշեցի նրան։

12. Եվ օտարները՝ ազգերի սոսկալիները, կոտորեցին նրան ու դեն գցեցին, սարերի վրա և բոլոր հովիտներում ընկան նրա ոստերը, և երկրի բոլոր հեղեղատներում կոտրատված ընկան նրա ճյուղերը, նրա հովանին թողեցին երկրի բոլոր ժողովուրդները և լքեցին նրան։

13. Նրա ընկած բնի վրա բնակվեցին երկնքի բոլոր թռչունները, և նրա ճյուղերի վրա էին դաշտի բոլոր գազանները։

14. Որպեսզի ջրասուն բոլոր ծառերը հասակով չբարձրանան և իրենց գագաթները տերևախիտ ճյուղերի մեջ չդնեն, ու նրանց մեծամեծները խրոխտ չկանգնեն՝ բոլոր ջուր խմողները, որովհետև բոլորը դատապարտված են մահվան, գետնի տակը գնալու մարդկանց որդիների հետ, գուբն իջնողների հետ»։

15. Այսպես է ասում Տեր Աստված. «Նրա՝ մեռելների աշխարհն իջած օրը սգալ տվեցի, նրա պատճառով անդունդը ծածկեցի, արգելեցի նրա գետերը, և հորդառատ ջրերն արգելափակվեցին. նրա համար Լիբանանը սուգ արեց, և դաշտի բոլոր ծառերը թառամեցին նրա պատճառով։

16. Նրա անկման ձայնից ազգերին դողացրի, երբ գուբն իջնողների հետ նրան մեռելների աշխարհ իջեցրի, և գետնի տակ մխիթարվեցին Եդեմի բոլոր ծառերը, Լիբանանի ընտրելագույններն ու լավագույնները՝ ջուր խմողները։

17. Նրանք նրա հետ մեռելների աշխարհ իջան՝ սրով սպանվածների մոտ, նրա բազուկը եղողները, որ բնակվում էին նրա հովանու ներքո, ազգերի մեջ։

18. Այսպիսի փառքով և մեծությամբ Եդեմի ծառերի մեջ ո՞ւմ ես նմանվում. դու Եդեմի ծառերի հետ վայր պիտի գցվես՝ գետնի տակ, անթլփատների մեջ պիտի պառկես սրով սպանվածների հետ։ Այսինքն՝ փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 32

1. Եվ տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Եգիպտոսի փարավոն թագավորի մասին և նրան ասա՛. “Ազգերի մեջ դու առույգ առյուծի էիր նմանվում, դու ծովերում վիշապի նման էիր. դու սլանում էիր քո գետերում, ոտքերովդ ալեկոծում էիր ջուրը և պղտորեցնում էիր նրանց գետերը”։

3. Այսպես է ասում Տեր Աստված. “Շատ ժողովուրդների բազմության մեջ իմ ցանցը քեզ վրա պիտի տարածեմ և քեզ իմ ուռկանով վեր պիտի քաշեմ։

4. Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։

5. Եվ քո մարմինը սարերի վրա պիտի դնեմ և քո դիակներով լցնեմ ձորերը։

6. Երկիրը պիտի ողողեմ հոսող արյունով մինչև սարերը, և հեղեղատները քեզնով պիտի լցվեն։

7. Եվ քեզ հանգցնելիս երկինքը պիտի ծածկեմ և խավարեցնեմ նրա աստղերը, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինն իր լույսը չպիտի ճառագայթի։

8. Վերևում պիտի խավարեցնեմ երկնքի բոլոր պայծառ լուսատուները և քո երկրի վրա մթություն պիտի բերեմ,- ասում է Տեր Աստված։-

9. Եվ շատ ժողովուրդների սիրտը պիտի բարկության գրգռեմ, երբ քո ավերումը հասցնեմ ազգերին երկրներում, որոնց չէիր ճանաչել։

10. Եվ շատ ժողովուրդների պիտի ապշեցնեմ քեզ վրա, և նրանց թագավորները զարհուրանքով պիտի սարսափեն քո պատճառով, երբ իմ սուրը կճոճեմ նրանց առաջ, և քո կործանման օրը ամեն վայրկյան կդողան, ամեն մարդ՝ իր անձի համար”»։

11. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Բաբելոնի թագավորի սուրը պիտի գա քեզ վրա։

12. Զորավորների սրերով վայր պիտի գցեմ քո բազմությունը, որոնք բոլորն էլ ազգերի սոսկալիներն են։ Եվ նրանք պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի բնաջնջվի նրա ամբողջ բազմությունը։

13. Եվ նրա բոլոր անասունները պիտի ոչնչացնեմ առատ ջրերի մոտից, և մարդու ոտքն այլևս չի պղտորի դրանք, անասունի կճղակներն էլ չպիտի պղտորեն դրանք։

14. Այն ժամանակ պիտի հանդարտեցնեմ նրանց ջրերը և յուղի պես հոսեցնեմ նրանց գետերը»,- ասում է Տեր Աստված։

15. «Երբ Եգիպտոսի երկիրն ամայի դարձնեմ, ու երկիրը դատարկվի իր լիությունից, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։

16. Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։

17. Եվ եղավ տասներկուերորդ տարում՝ առաջին ամսվա տասնհինգերորդ օրը, երբ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

18. «Մարդո՛ւ որդի, կո՛ծ արա Եգիպտոսի բազմության վրա և իջեցրո՛ւ նրան, նրան և պանծալի ազգերի դուստրերին՝ դեպի գետնի տակը գուբն իջածների հետ։

19. Դու ումի՞ց ես առավել վայելուչ. իջի՛ր և պառկի՛ր անթլփատների հետ։

20. Սրից սպանվածների մեջ պիտի ընկնեն. նա սրին տրված է. ներքև՛ քաշեք նրան և նրա ողջ բազմությանը։

21. Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։

22. Այնտեղ են Ասորեստանը և նրա ամբողջ բազմությունը, նրանց գերեզմանները նրա շուրջը. ամենքը սպանված՝ սրով ընկածներ են,

23. որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։

24. Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։

25. Սպանվածների մեջ իր ամբողջ բազմության հետ նրան անկողին պատրաստեցին նրա բազմության հետ, նրանց գերեզմաններն իր շուրջն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, և որոնք իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ. սպանվածների մեջ են դրվել։

26. Այնտեղ են Մոսոքը, Թոբելը և նրա ամբողջ բազմությունը. նրա շուրջն իր գերեզմաններն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որովհետև իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում։

27. Եվ նրանք պառկած չեն զորավորների հետ, անթլփատներից ընկածների հետ, որոնք իրենց պատերազմական զենքերով մեռելների աշխարհ իջան և որոնց սրերն իրենց գլուխների տակ դրեցին. որոնց անօրենություններն իրենց ոսկորների վրա էին, որովհետև նրանք զորավորների սարսափ էին ողջերի երկրում։

28. Դու պիտի փշրվես և անթլփատների մեջ սրից սպանվածների հետ պիտի պառկես։

29. Այնտեղ են Եդովմը, նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները, որոնք, հակառակ իրենց զորության, սրից սպանվածների հետ են դրված. նրանք անթլփատների հետ, գուբն իջնողների հետ պիտի պառկեն։

30. Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար, որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։

31. Փարավոնը տեսնելու է նրանց և պիտի մխիթարվի իր ամբողջ բազմության համար. սրից սպանվածներ՝ փարավոնը և իր ամբողջ զորքը,- ասում է Տեր Աստված։-

32. Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 33

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. “Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն,

3. և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի,

4. բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։

5. Նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի, և եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր։

6. Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։

7. Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։

8. Երբ ես ամբարիշտին ասեմ. “Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես”, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։

9. Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։

10. Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում.

11. Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։

12. Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։

13. Երբ ես արդարին ասեմ.

14. Նաև երբ ամբարիշտին ասեմ.

15. ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։

16. Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։

17. Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։

18. Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։

19. Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։

20. Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն»։

21. Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։

22. Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։

23. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

24. «Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։

25. Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

26. Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին

27. Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված.

28. Երկիրը բոլորովին ամայի պիտի դարձնեմ, պիտի վերանա նրա ամբարտավան զորությունը, և Իսրայելի սարերն ամայի պիտի դառնան, որ անցնող չլինի։

29. Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ

30. «Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։

31. Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։

32. Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։

33. Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։

ԵԶԵԿԻԵԼ 34

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

3. Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։

4. Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։

5. Եվ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան և կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին։ Ցիրուցան եղան,

6. մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա

7. Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ.

8. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.

9. ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ.

10. այսպես է ասում Տեր Աստված.

11. Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։

12. Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։

13. Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։

14. Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։

15. Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։

16. «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։

17. Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։

18. Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։

19. Եվ մի՞թե իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածը պիտի ուտեն և ձեր ոտքերով պղտորածը պիտի խմեն»։

20. Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև։

21. Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։

22. Ես պիտի ազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։

23. Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։

24. Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։

25. Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կապեմ և չար գազաններին պիտի անհետացնեմ այդ երկրից, և նրանք ապահով կբնակվեն անապատում և կքնեն անտառներում։

26. Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։

27. Եվ դաշտի ծառն իր պտուղը պիտի տա, երկիրն իր բերքը պիտի տա. նրանք ապահով պիտի լինեն իրենց երկրում ու պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց լուծի փայտերը կոտրեմ և նրանց ազատեմ իրենց ստրկացնողների ձեռքից։

28. Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։

29. Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։

30. Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։

31. «Եվ դուք իմ ոչխարները՝ իմ արոտի ոչխարները, մա՛րդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 35

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ

3. և ասա՛ նրան. “Տեր Աստված այսպես է ասում.

4. Քո քաղաքները պիտի ավերեմ, և դու ամայություն պիտի դառնաս ու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը։

5. Որովհետև դու մշտնջենական ատելություն տածեցիր և Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց պատուհասի ժամանակ, նրանց անօրենության վերջին պատժի ժամանակ

6. Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։

7. Սեիր սարը ես ամայի ու ավերակ պիտի դարձնեմ և նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին։

8. Եվ նրա սարերը նրա սպանվածներով պիտի լցնեմ, և բլուրներիդ, հեղեղատներիդ ու բոլոր ձորերիդ մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն։

9. Եվ քեզ հավիտենական ամայություն պիտի դարձնեմ, քո քաղաքները չպիտի բնակեցվեն, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։

10. Որովհետև դու ասացիր. “Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց”, թեև Տերն այնտեղ էր։

11. Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։

12. Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով.

13. Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ”»։

14. Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, քեզ ամայություն պիտի դարձնեմ։

15. Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 36

1. «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի սարերին և ասա՛. “Ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տիրոջ խոսքը։

2. Այսպես է ասում Տեր Աստված.

3. ուստի մարգարեացի՛ր և ասա՛.

4. Ուստի, ո՛վ Իսրայելի սարեր, լսե՛ք Տեր Աստծու խոսքը

5. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։

6. Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի մասին և ասա՛ սարերին ու բլուրներին, հեղեղատներին ու հովիտներին. “Այսպես է ասում Տեր Աստված.

7. Ուստի այսպես է ասում Տեր Աստված.

8. Իսկ դուք, ո՛վ Իսրայելի սարեր, ձեզ համար ճյուղե՛ր պիտի արձակեք և ձեր պտուղը պիտի տաք իմ Իսրայել ժողովրդի համար, որը շուտով գալու է։

9. Որովհետև ահա ես ձեզ հետ եմ և դեպի ձեզ եմ դարձել, և դուք պիտի մշակվեք ու սերմանվեք։

10. Եվ ձեզ վրա մարդկանց պիտի շատացնեմ, Իսրայելի ամբողջ տունը, բոլորին, և քաղաքները պիտի բնակեցվեն, իսկ ավերակները պիտի կառուցվեն։

11. Ես ձեզ վրա պիտի շատացնեմ մարդկանց և անասուններին, և նրանք պիտի բազմանան ու պտղաբեր լինեն. ձեզ կբնակեցնեմ ձեր վաղեմի վիճակի պես և ձեր առաջվա վիճակից ավելի բարօր կդարձնեմ։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

12. Եվ ձեզ վրա մարդկանց քայլել պիտի տամ, նույն իմ ժողովուրդ Իսրայելին, և նրանք ձեր սեփականատերը կլինեն, ու դուք նրանց ժառանգությունը պիտի լինեք և նրանց այլևս անզավակ չպիտի անեք

13. Այսպես է ասում Տեր Աստված. «Քանի որ ձեզ ասում են. “Դու մարդ ուտող ես և քո ժողովրդին անզավակ ես արել”,

14. դրա համար այլևս մարդ չպիտի ուտես և այլևս քո ազգին անզավակ չպիտի անես,- ասում է Տեր Աստված։-

15. Եվ քեզ այլևս լսել չպիտի տամ ազգերի անարգանքը, և այլևս չպիտի կրես ժողովուրդների նախատինքը և քո ազգին սայթաքում չպիտի պատճառես»,- ասում է Տեր Աստված։

16. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

17. «Մարդո՛ւ որդի, երբ Իսրայելի տունն իր երկրում բնակվեց և իր ճանապարհով ու իր գործերով անմաքուր դարձրեց այն, նրանց ճանապարհն իմ առաջ դաշտանավորի անմաքրության պես եղավ։

18. Ուստի իմ զայրույթը նրանց վրա թափեցի այն արյան համար, որ թափել էին երկրի վրա, և այն կուռքերի համար, որոնցով անմաքուր էին դարձրել այն։

19. Նրանց ցրեցի ազգերի մեջ, նրանք ցիրուցան եղան երկրների մեջ. նրանց ճանապարհի և նրանց արարքների համեմատ դատաստան արեցի նրանց։

20. Եվ երբ եկան այն ազգերի մոտ, ուր եկել էին, պղծեցին իմ սուրբ անունը, ու նրանց մասին ասվեց. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց նրա երկրից դուրս են եկել”։

21. Սակայն ես խնայեցի իմ սուրբ անունը, որն Իսրայելի տունը պղծեց այն ազգերի մեջ, ուր գնացել էին։

22. Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տեր Աստված.

23. Եվ ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որ պղծվել էր ազգերի մեջ, որը դուք պղծեցիք նրանց մեջ։ Եվ ազգերը պիտի գիտենան, որ ես եմ Տերը,- ասում է Տեր Աստված,- երբ որ նրանց աչքերի առաջ ձեր միջոցով կբացահայտեմ իմ սրբությունը։

24. Եվ ձեզ պիտի վերցնեմ ազգերի միջից և բոլոր երկրներից հավաքեմ ձեզ և ձեր երկիրը բերեմ ձեզ։

25. Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։

26. Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։

27. Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։

28. Պիտի բնակվեք այն երկրում, որ տվել եմ ձեր հայրերին, և իմ ժողովուրդը լինեք, իսկ ես ձեր Աստվածը կլինեմ։

29. Ձեզ պիտի ազատեմ ձեր բոլոր անմաքրություններից, պիտի կանչեմ ցորենն ու շատացնեմ այն և ձեզ վրա սով չպիտի բերեմ։

30. Ծառերի պտուղը և դաշտի բերքը պիտի առատացնեմ, որպեսզի ազգերի մեջ սովի նախատինք այլևս չկրեք։

31. Եվ դուք պիտի հիշեք ձեր չար ճանապարհները և ձեր արարքները, որ լավ չէին, և ձեր անօրենությունների և պիղծ արարքների համար պիտի զզվեք ձեզնից։

32. Ոչ թե ձեզ համար եմ անում,- ասում է Տեր Աստված,- թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք և պատկառե՛ք ձեր ճանապարհներից, ո՛վ Իսրայելի տուն

33. Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և քաղաքները մարդաբնակ կանեմ, որ ավերակները շինվեն, և

34. ամայացած հողը մշակվի՝ փոխանակ ամայություն լինելու ամեն անցորդի աչքին,

35. պիտի ասեն. “Այս ամայացած երկիրը Եդեմի պարտեզի պես է դարձել, ու նրա քաղաքները՝ ավերակ, ամայի ու քարուքանդ, պարսպավոր և մարդաբնակ են դարձել”։

36. Եվ ձեր շուրջբոլորը մնացած ազգերը պիտի իմանան, որ Տերը՝ ես եմ կառուցում քանդվածները, տնկում ամայացածը։ Ես եմ Տերը. ինչ խոսեցի, պիտի կատարեմ»։

37. Այսպես է ասում Տեր Աստված. «Իսրայելի տունը դեռ այս էլ պիտի խնդրի ինձնից, որ անեմ նրանց համար. նրանց պիտի շատացնեմ մարդկանցով՝ հոտի պես։

38. Զոհերի հոտի պես, Երուսաղեմի հոտի պես՝ նրա հանդիսավոր տոներին. այդ ավերակ քաղաքներն այնպես պիտի լինեն՝ մարդկանց հոտերով լի։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 37

1. Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։

2. Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։

3. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։

4. Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։

5. Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին.

6. Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ* պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը

7. Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։

8. Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։

9. Եվ ինձ ասաց. «Մարգարեացի՛ր շնչին, մարգարեացի՛ր, ո՛վ մարդու որդի, և ասա՛ շնչին. “Այսպես է ասում Տեր Աստված.

10. Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայել էր ինձ, և շունչը նրանց մեջ մտավ։ Նրանք կենդանացան ու կանգնեցին իրենց ոտքերի վրա, և չափազանց մեծ մի բանակ էր։

11. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս ոսկորներն ամբողջ Իսրայելի տունն են։ Ահա նրանք ասում են. “Մեր ոսկորները չորացան, և մեր հույսը վերացավ. մենք ոչնչացած ենք”։

12. Ուստի մարգարեացի՛ր և ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված.

13. Եվ դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ կբացեմ ձեր գերեզմանները և ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։

14. Եվ ես իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կապրեք։ Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, ինչ խոսեցի, պիտի կատարեմ

15. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

16. «Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի փա՛յտ վերցրու և նրա վրա գրի՛ր. “Հուդային և նրա ընկերակից Իսրայելի որդիներին”։ Մի փայտ էլ վերցրո՛ւ և նրա վրա գրի՛ր. “Հովսեփին՝ Եփրեմի փայտը և նրա ընկերակից Իսրայելի ամբողջ տանը”։

17. Եվ դրանք մոտեցրո՛ւ միմյանց որպես մեկ փայտ, և նրանք միանան քո ձեռքում։

18. Եվ երբ քո ժողովրդի որդիները խոսեն քեզ հետ՝ ասելով. “Մեզ չե՞ս ասի, թե այդ ի՛նչ է նշանակում քեզ համար”,

19. նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

20. Եվ այն փայտերը, որոնց վրա դու պիտի գրես, նրանց աչքի առաջ քո ձեռքին թող լինեն։

21. Եվ նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

22. Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։

23. Եվ այլևս չպիտի ապականվեն իրենց կուռքերով ու գարշելի քանդակներով և իրենց բոլոր հանցանքներով։ Ես նրանց պիտի ազատեմ իրենց բոլոր բնակավայրերից, որոնց մեջ իրենք մեղանչեցին, և նրանց պիտի մաքրեմ։ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, և ես կլինեմ նրանց Աստվածը։

24. Եվ իմ ծառա Դավիթը կթագավորի նրանց վրա, և նրանց բոլորին մեկ հովիվ կլինի. իմ պատվիրաններով կընթանան և իմ կանոնները կպահեն ու դրանք կկատարեն։

25. Եվ կապրեն այն երկրում, որտեղ բնակվել էին ձեր հայրերը, որ տվել եմ իմ ծառա Հակոբին. իրենք և իրենց որդիները և իրենց որդիների որդիները մինչև հավիտյան այնտեղ կբնակվեն։ Եվ իմ ծառա Դավիթը նրանց համար հավիտյան իշխան կլինի։

26. Եվ նրանց հետ խաղաղության ուխտ կկապեմ. հավիտենական ուխտ կլինի նրանց հետ։ Նրանց պիտի հաստատեմ ու բազմացնեմ և իմ սրբարանը նրանց մեջ կարգեմ հավիտյան։

27. Իմ բնակարանը* հավիտյան նրանց հետ կլինի, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։

28. Եվ ազգերը կիմանան, որ ես՝ Տերը, Իսրայելին սրբացնողն եմ, երբ իմ սրբարանը հավիտյան նրանց մեջ կլինի

ԵԶԵԿԻԵԼ 38

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Գո՛գը դարձրու Մագոգի երկրում՝ դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի գլխավոր իշխանը, և մարգարեացի՛ր նրա դեմ։

3. Ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

4. Եվ քեզ հետ պիտի դարձնեմ, կարթեր դնեմ քո կզակներին և պիտի դուրս բերեմ քեզ ու քո ամբողջ զորքին՝ ձիերին ու ձիավորներին, զրահավորված բոլոր ասպարակիրների և վահանավորների մեծ բազմությանը, բոլորը՝ սուր կրողներ։

5. Պարսիկներին, եթովպացիներին և փուդացիներին, որ նրանց հետ են. ամենքն էլ՝ վահանավոր և սաղավարտավոր.

6. Գոմերին և նրա բոլոր զորագնդերին, Թորգոմա տանը՝ հյուսիսի ծայրերից, և նրա բոլոր զորագնդերին ու շատ ժողովուրդներ քեզ հետ։

7. Պատրա՛ստ եղիր և պատրաստի՛ր քեզ ու քո ամբողջ զորքը, որ ժողովվել է քո շուրջը, ու նրանց պահապա՛նը եղիր։

8. Բազում օրեր հետո զորահավաքի պիտի կանչվես. տարիներ հետո դու պիտի գաս մի երկիր, որը սրից հետ է առնված, որը վերահավաքվել է շատ ազգերի միջից Իսրայելի սարերի վրա, որոնք վաղուց ավերված էին. բայց ազգերի միջից դուրս բերվեցին, և այժմ բոլորն էլ ապահով բնակվում են։

9. Բայց դու պիտի բարձրանաս, մրրիկի պես պիտի գաս, երկիրը ծածկող ամպի պես պիտի լինես, դու և քո բոլոր զորագնդերը և շատ ժողովուրդներ քեզ հետ

10. Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ այն օրը պիտի լինի, երբ մտքումդ մտքեր* պիտի առաջանան, և դու չար խորհուրդ պիտի խորհես

11. ու ասես. “Վեր գնամ անպաշտպան երկրի դեմ, հարձակվեմ խաղաղ մարդկանց վրա, որոնք ապահով բնակվում են, բոլորը բնակվում են առանց պարսպի և նիգեր ու դարպասներ չունեն,

12. ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում”։

13. Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. “Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես”։

14. Ուստի մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի, և ասա՛ Գոգին. “Այսպես է ասում Տեր Աստված.

15. և կգաս քո տեղից՝ հյուսիսի ծայրերից. դու ինքդ և շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը՝ ձիեր հեծած, մեծ բազմությամբ և շատ զորքով։

16. Եվ դու կբարձրանաս իմ Իսրայել ժողովրդի դեմ երկիրը ծածկող ամպի նման. հետագա օրերին քեզ իմ երկրի դեմ պիտի բերեմ, որպեսզի ազգերը ճանաչեն ինձ, երբ ես քո միջոցով կսրբանամ նրանց աչքին, ո՛վ Գոգ

17. Այսպես է ասում Տեր Աստված. «Մի՞թե դու նա ես, ում մասին ես խոսել եմ նախկին օրերին իմ ծառաների՝ Իսրայելի մարգարեների միջոցով, որոնք տարիներով մարգարեանում էին այն օրերին, որ քեզ նրանց դեմ եմ բերելու։

18. Այն օրը, երբ Գոգը կգա Իսրայելի երկրի դեմ,- ասում է Տեր Աստված,- իմ զայրույթը պիտի բորբոքվի։

19. Եվ իմ նախանձախնդրությամբ՝ իմ ցասման կրակով, ասում եմ. այն օրը, անշուշտ, մեծ երկրաշարժ պիտի լինի Իսրայելի երկրի վրա։

20. Եվ իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողունները և ամեն մարդ, որ երկրի երեսին է. սարերը պիտի փլուզվեն, գահավանդները փլվեն, և բոլոր պատերը գետին պիտի ընկնեն։

21. Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։

22. Եվ նրա հետ դատաստան պիտի տեսնեմ ժանտախտով և արյունով. հորդահոս անձրև և կարկուտի քարեր, կրակ ու ծծումբ պիտի տեղամ նրա վրա ու նրա զորագնդերի վրա և նրա հետ եղող շատ ժողովուրդների վրա։

23. Եվ ես պիտի փառավորվեմ ու սրբանամ և ճանաչվեմ շատ ազգերի աչքում։ Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը»։

ԵԶԵԿԻԵԼ 39

1. «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Գոգի դեմ և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

2. Եվ ես քեզ հետ պիտի դարձնեմ և քեզ պիտի տանեմ, քեզ պիտի առաջնորդեմ հյուսիսի ծայրերից և պիտի բերեմ Իսրայելի սարերի դեմ։

3. Եվ ձախ ձեռքիցդ պիտի խլեմ քո աղեղը և նետդ վայր պիտի գցեմ քո աջ ձեռքից։

4. Իսրայելի սարերի վրա պիտի ընկնես դու ու քո զորագնդերը և քեզ հետ եղող ժողովուրդները. քեզ ամեն տեսակ գիշատիչ թռչունի և դաշտի գազանի կերակուր եմ դարձնելու։

5. Դաշտի երեսին պիտի ընկնես, որովհետև ե՛ս ասացի,- ասում է Տեր Աստված։-

6. Եվ կրակ պիտի ուղարկեմ Մագոգի վրա և ծովեզրերի ապահով բնակիչների վրա, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։

7. Եվ իմ սուրբ անունը ճանաչել պիտի տամ իմ Իսրայել ժողովրդի մեջ և իմ սուրբ անունն այլևս պղծել չեմ տալու, և ազգերը կիմանան, որ ես եմ Տերը Իսրայելում՝ սուրբը։

8. Ահա գալիս է և կկատարվի,- ասում է Տեր Աստված.- սա այն օրն է, որի մասին ես ասել եմ։

9. Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան ու կրակ կվառեն և կայրեն զենքերը, ասպարներն ու վահանները, աղեղներն ու նետերը, ձեռքի մահակներն ու նիզակները. յոթ տարի նրանք որպես վառելանյութ են գործածում։

10. Եվ փայտ չեն հավաքի դաշտից և փայտ էլ չեն կտրի անտառներից, որովհետև զենքերով պիտի կրակ վառեն. իրենցից հափշտակողներից պիտի հափշտակեն և իրենցից կողոպտողներից պիտի կողոպտեն

11. «Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն “Գոգի բազմության* ձոր”։

12. Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։

13. Եվ երկրի ամբողջ ժողովուրդը պիտի թաղի, և սա նրանց պատիվ պիտի լինի այն օրը, երբ ես կփառավորվեմ»,- ասում է Տեր Աստված։

14. «Եվ մարդկանց պիտի նշանակեն, որոնք մշտապես շրջեն երկրում և երկրի երեսի վրա մնացած անցորդներին թաղեն՝ այն մաքրելու համար. յոթ ամսից հետո պիտի սկսեն որոնել։

15. Երբ շրջողներն անցնեն երկրով, ու մեկը մարդու ոսկորներ տեսնի, նրա մոտ նշան պիտի դնի, մինչև որ թաղողները նրան թաղեն “Գոգի բազմության ձորում”։

16. Եվ քաղաքի անունն էլ Համոնա* պիտի լինի։ Եվ երկիրը պիտի մաքրեն։

17. Իսկ դու, մարդո՛ւ որդի,- այսպես է ասում Տեր Աստված,- ասա՛ ամեն թևավոր թռչունի և դաշտի բոլոր գազաններին. “Հավաքվե՛ք ու եկե՛ք, շուրջբոլորից հավաքվե՛ք իմ զոհի համար, որ ես զոհել եմ ձեզ համար. մեծ զոհ Իսրայելի սարերի վրա, որպեսզի միս ուտեք ու արյուն խմեք։

18. Զորավորների միս պիտի ուտեք և երկրի իշխանների արյունը պիտի խմեք՝ խոյերի, գառների, այծերի, ցուլերի, որոնք բոլորն էլ Բասանի պարարտներ են։

19. Ճարպ պիտի ուտեք, մինչև որ հագենաք, և արյուն խմեք, մինչև որ հարբեք այն զոհաբերությունից, որ ես զոհեցի ձեզ համար։

20. Եվ իմ սեղանի վրա պիտի կշտանաք ձիերով և նժույգներով*, զորավորներով և ամեն տեսակ պատերազմիկով”»,- ասում է Տեր Աստված։

21. «Եվ ես իմ փառքը պիտի դնեմ ազգերի մեջ, և բոլոր ազգերը պիտի տեսնեն իմ դատաստանը, որ անելու եմ, և իմ ձեռքը, որ նրանց վրա եմ դրել։

22. Եվ Իսրայելի տունը պիտի իմանա, որ այս օրից հետո ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։

23. Ազգերը պիտի իմանան, որ Իսրայելի տունն իր անօրենության համար էր գերի գնացել, որովհետև անհավատարիմ էր եղել ինձ. ես իմ դեմքը ծածկեցի նրանցից և նրանց իրենց թշնամիների ձեռքը մատնեցի, ու նրանք բոլորը սրից ընկան։

24. Իրենց անմաքրության և իրենց հանցանքների համեմատ վարվեցի նրանց հետ և իմ դեմքը ծածկեցի նրանցից»։

25. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Հիմա հետ պիտի դարձնեմ Հակոբի գերությունը և պիտի գթամ Իսրայելի ամբողջ տանը և նախանձախնդիր լինեմ իմ սուրբ անվանը։

26. Նրանք պիտի կրեն իրենց նախատինքը և իրենց ամբողջ անհավատարմությունը, որ գործեցին իմ դեմ, երբ ապահով բնակվեն իրենց երկրում, և վախեցնող չլինի։

27. Երբ որ ես նրանց հետ բերեմ ազգերի միջից ու ժողովեմ իրենց թշնամիների երկրներից և նրանց միջոցով սրբանամ շատ ազգերի աչքին,

28. այն ժամանակ նրանք կիմանան, որ ես եմ Տերը՝ իրենց Աստվածը, որովհետև նրանց գերեվարել տվեցի ազգերի մեջ (և նրանցից այնտեղ այլևս չեմ թողնելու), ապա նրանց հավաքեցի իրենց երկրում։

29. Եվ իմ դեմքն այլևս չեմ ծածկելու նրանցից, որովհետև իմ հոգին պիտի հեղեմ Իսրայելի տան վրա»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 40

1. Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ տարվա սկզբին, ամսի տասին, քաղաքի անկումից* հետո տասնչորսերորդ տարում, նույն օրը Տիրոջ ձեռքը եղավ ինձ վրա և ինձ այնտեղ տարավ։

2. Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես մի բան կար։

3. Ինձ տարավ այնտեղ, և ահա մի մարդ, որի տեսքը պղնձի տեսքի պես էր, ձեռքին քաթանի մի լար և չափելու եղեգ, և նա կանգնած էր դռան մեջ։

4. Եվ այն մարդն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, տե՛ս աչքերովդ և լսի՛ր ականջներովդ և ուշադրությո՛ւն դարձրու* այն ամենին, ինչ ցույց եմ տալիս քեզ, որովհետև դու բերվեցիր այստեղ, որ քեզ ցույց տամ ամենը. ինչ տեսնում ես, պատմի՛ր Իսրայելի տանը»։

5. Եվ ահա տաճարից դուրս չորս կողմից մի պատ կար, և այդ մարդու ձեռքին չափի եղեգը վեց կանգուն էր (մի կանգունը՝ մի ձեռքի լայնություն)։* Նա չափեց պատի հաստությունը՝ մեկ եղեգ, և նրա բարձրությունը՝ մեկ եղեգ։

6. Եվ եկավ այն դարպասը, որը դեպի արևելք էր նայում, վեր ելավ նրա աստիճաններով և չափեց դարպասի շեմը՝ մեկ եղեգ լայնություն, իսկ մյուս շեմը՝ մեկ եղեգ լայնություն։

7. Պահակների խցերը մեկ եղեգ երկարություն և մեկ եղեգ լայնություն ունեին, իսկ խցերի միջև՝ հինգ կանգուն, և դռան շեմը՝ դարպասի նախասրահի մոտ, ներսից՝ մեկ եղեգ։

8. Դարպասի նախասրահը չափեց ներսից՝ մեկ եղեգ։

9. Եվ դարպասի նախասրահը չափեց՝ ութ կանգուն, և նրա սյուները՝ երկու կանգուն, և դարպասի նախասրահը ներսի կողմն էր նայում։

10. Իսկ արևելյան դարպասի խցերը երեքն էին մեկ կողմից, երեքը՝ մյուս կողմից. նրանց երեքի չափն էլ նույնն էր, և սյուների չափն էլ նույնն էր այս կողմում և այն կողմում։

11. Եվ չափեց դարպասի մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դարպասի երկարությունը՝ տասներեք կանգուն։

12. Եվ խցերի առաջ մի պատ կար՝ մեկ կանգուն, պատը մեկ կանգուն էր մյուս կողմից։ Խուցը վեց կանգուն էր այս կողմից, վեց կանգուն էլ՝ մյուս կողմից։

13. Եվ չափեց դարպասը մի խցի կտուրից մինչև մյուսի կտուրը. լայնությունը՝ քսանհինգ կանգուն, մուտքը մուտքի դեմ։

14. Սյուները վաթսուն կանգուն արեց. նաև գավիթի սյուները դարպասներում՝ շուրջբոլորը։*

15. Մուտքի դարպասի առաջից մինչև նախասրահի ներքին դարպասի առաջ՝ հիսուն կանգուն.

16. և փակ* պատուհաններ կային դեպի խցերն ու նրանց դրանդիները դարպասից ներս, շուրջբոլորը, և նույնպես նախասրահով, դեպի ներս, շուրջբոլորը պատուհաններ, իսկ դրանդիների վրա՝ արմավենիներ։

17. Եվ ինձ տարավ արտաքին գավիթը, և ահա սենյակներ ու գավիթի համար շինված շուրջբոլորը քարահատակ. երեսուն սենյակ՝ քարահատակի վրա։

18. Քարահատակը դարպասների կողքին էր՝ դարպասների երկայնքով. ստորին քարահատակը։

19. Ապա չափեց ստորին դարպասի առաջից մինչև ներքին գավիթի առաջը՝ դրսից. լայնությունը՝ հարյուր կանգուն դեպի արևելք և դեպի հյուսիս։

20. Ապա չափեց արտաքին գավիթի դեպի հյուսիս նայող դարպասի երկարությունը և նրա լայնությունը։

21. Նրա խցերը երեքն այս կողմից և երեքը մյուս կողմից էին, իսկ նրա դրանդիներն ու նախասրահը առաջին դռան չափին համապատասխան էին. երկարությունը՝ հիսուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսանհինգ կանգուն։

22. Եվ նրա պատուհաններն ու նախասրահը և արմավենիները համապատասխան էին այն դարպասի չափին, որը դեպի արևելք էր նայում։ Յոթ աստիճանով էին բարձրանում այնտեղ, իսկ նրա նախասրահը նրանց առջևում էր։

23. Եվ հյուսիսային դարպասի դիմաց արևելյան դարպասի նման կար մի դարպաս, որ ներքին գավիթ էր առաջնորդում, և նա չափեց. դարպասից մինչև դարպաս հարյուր կանգուն էր։

24. Եվ ինձ տարավ հարավ, և ահա դեպի հարավ նայող մի դարպաս կար։ Եվ չափեց նրա դրանդիներն ու նախասրահները. նույն չափերին համապատասխան էին։

25. Նրա մեջ պատուհաններ կային շուրջբոլորը, և նրա նախասրահում՝ մյուս պատուհանների պես. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։

26. Եվ յոթ աստիճան կար այնտեղ բարձրանալու համար, և նրա նախասրահը նրա առջևում էր, և իր դրանդիներն այս կողմից և այն կողմից արմավենիներ ունեին։

27. Եվ ներքին գավիթը մի դարպաս ուներ, որը դեպի հարավ էր նայում. չափեց դարպասից դարպաս դեպի հարավ՝ հարյուր կանգուն։

28. Ապա ինձ հարավի դարպասի միջով տարավ դեպի ներքին գավիթը և չափեց հարավային դարպասը. նույն չափերին համապատասխան էր։

29. Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահները նույն չափերին համապատասխան էին։ Նրա և նրա նախասրահների մեջ՝ շուրջբոլորը պատուհաններ. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն։

30. Եվ նախասրահները շուրջանակի քսանհինգ կանգուն երկարություն և հինգ կանգուն լայնություն ունեին։

31. Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։

32. Ապա ինձ տարավ ներքին գավիթը՝ դեպի արևելք, և չափեց դարպասը. նույն չափերին համապատասխան էր։

33. Եվ նրա խցերը, դրանդիներն ու նախասրահը նույն չափերին համապատասխան էին։ Այն և նրա նախասրահները պատուհաններ ունեին շուրջանակի. հիսուն կանգուն երկարություն և քսանհինգ կանգուն լայնություն ունեին։

34. Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, իսկ նրա դրանդիների վրա՝ այս կողմից և այն կողմից՝ արմավենիներ, և ութ աստիճան ուներ բարձրանալու համար։

35. Ապա ինձ տարավ հյուսիսային դարպասի մոտ և այն չափեց. նույն չափերին համապատասխան էր.

36. նրա խցերը, դրանդիները և նախասրահները։ Այն պատուհաններ ուներ՝ շուրջանակի հիսուն կանգուն երկարություն, քսանհինգ կանգուն լայնություն։

37. Եվ նրա նախասրահը դեպի արտաքին գավիթն էր նայում, և այս ու այն կողմից արմավենիներ կային նրա դրանդիների վրա, և բարձրանալու համար ութ աստիճան ուներ։

38. Մի սենյակ կար, և նրա մուտքը դարպասների դրանդիների մոտ էր. ողջակեզն այնտեղ էին լվանում։

39. Եվ դարպասի նախասրահում այս կողմից երկու սեղան կար և այն կողմից՝ երկու սեղան՝ նրանց վրա ողջակեզը, մեղքի պատարագը և հանցանքի պատարագը մորթելու համար։

40. Եվ դրսի կողմում՝ դեպի հյուսիսային դարպասի մուտքը բարձրանալիս, երկու սեղաններ կային, և դարպասի նախասրահի մյուս կողմում՝ երկու սեղաններ։

41. Դարպասի կողքին չորս սեղան՝ այս կողմում, և չորս սեղան՝ մյուս կողմում. ութ սեղան, որպեսզի նրանց վրա մորթեն։

42. Եվս չորս սեղան ողջակեզի համար, տաշած քարից. երկարությունը՝ մեկուկես կանգուն, լայնությունը՝ մեկուկես կանգուն, բաձրությունը՝ մեկ կանգուն. դրանց վրա պետք է դնեին այն գործիքները, որոնցով մորթում էին ողջակեզը և զոհը։

43. Եվ մեկ ձեռքի լայնության չափով դարակներ* շուրջանակի ամրացված էին ներսից, իսկ սեղանների վրա՝ զոհի միսը։

44. Դրսում՝ ներքին դարպասի մոտ, երգողների սենյակներն էին, ներսի գավիթում, որը հյուսիսային դարպասի կողքին էր, և նայում էին դեպի հարավ, և մյուսը՝ արևելյան դարպասի կողքին, դեպի հյուսիս էր նայում։

45. Եվ նա ինձ ասաց. «Այս սենյակը, որ դեպի հարավ է նայում, տաճարի ծառայություն կատարող քահանաներինն է,

46. և այն սենյակը, որ դեպի հյուսիս է նայում, զոհասեղանի ծառայությունը կատարող քահանաներինն է։ Նրանք Սադովկի որդիներն են՝ Ղևիի որդիներից. միայն նրանք են մոտենում Տիրոջը՝ նրան ծառայելու»։

47. Ապա չափեց գավիթը՝ հարյուր կանգուն երկարություն, հարյուր կանգուն լայնություն, քառակուսի, և զոհասեղանը տաճարի առաջամասում էր։

48. Եվ ինձ տարավ տաճարի նախասրահը և չափեց սրահի դրանդիները. հինգ կանգուն՝ մի կողմից, հինգ կանգուն՝ մյուս կողմից. դարպասի մուտքի լայնությունը տասնչորս կանգուն էր, և նախասրահի կողքի պատերը՝ երեք կանգուն այս կողմում և երեք կանգուն՝ այն կողմում։

49. Նախասրահի երկարությունը՝ քսան կանգուն, լայնությունը՝ տասներկու կանգուն. աստիճաններով էին բարձրանում, և դրանդիների մոտ որմնասյուներ կային. մեկը՝ մի կողմից, իսկ մյուսը՝ մյուս կողմից։

ԵԶԵԿԻԵԼ 41

1. Ապա ինձ տարավ տաճարը, չափեց դրանդիները. վեց կանգուն լայն այս կողմից և վեց կանգուն լայն՝ այն կողմից, տաղավարի լայնությամբ։

2. Մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դռան կողքի պատերը՝ հինգ կանգուն այս կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից։ Եվ չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։

3. Ներս մտավ ու չափեց մուտքի դրանդիները՝ երկու կանգուն. մուտքը՝ վեց կանգուն, իսկ մուտքի լայնությունը՝ յոթ կանգուն։

4. Չափեց նրա երկարությունը՝ քսան կանգուն և տաճարի լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ինձ ասաց. «Սա սրբությունների սրբությունն է»։

5. Չափեց տաճարի պատը՝ վեց կանգուն, և կողմնակի սենյակների լայնությունը չորս կանգուն էր տաճարի շուրջբոլորը։

6. Եվ կողմնակի սենյակները՝ երեք սենյակ սենյակի վրա* երեսուն անգամ. քիվեր կային երեսուն անգամ. քիվեր կային շուրջանակի տաճարի պատի մեջ, որ շինված էին այդ սենյակների համար, որ հենվեին, առանց տաճարի պատին հենվելու։

7. Եվ կողմնակի սենյակները լայնանում էին բարձրանալիս. այնտեղ գնում էին պտտաձև. տաճարի շուրջը պտտվելով էին բարձրանում՝ տաճարը շրջապատող աստիճանավանդակով. դրա համար սենյակները լայնանում էին դեպի վերև, և այսպես ստորին հարկից բարձրանում էին, վերին հարկը՝ միջինով։

8. Տաճարի շուրջբոլորը մի բարձրահարթակ տեսա, կողմնակի սենյակների հիմքերը՝ ամբողջ մի եղեգ՝ վեց կանգուն մինչև կցվածքը։

9. Կողմնակի սենյակների պատի լայնությունը դրսից հինգ կանգուն էր, և այն տարածությունը տաճարի կողմնակի սենյակների

10. և մյուս սենյակների միջի լայնությունը քսան կանգուն էր տաճարի շուրջբոլորը։

11. Կողմնակի սենյակների դռները դեպի մնացած տեղն էին. մի դուռը՝ դեպի հյուսիս, իսկ մյուս դուռը՝ դեպի հարավ, և մնացած տեղի լայնությունը հինգ կանգուն էր շուրջբոլորը։

12. Առանձնացված տարածքի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը յոթանասուն կանգուն լայն էր, իսկ շենքի պատը՝ հինգ կանգուն լայն՝ շուրջբոլորը, և նրա երկարությունը՝ իննսուն կանգուն։

13. Եվ չափեց տաճարը. երկարությունը՝ հարյուր կանգուն, իսկ առանձնացված տարածքը, շենքի երկարությունը նրա պատերով՝ հարյուր կանգուն։

14. Եվ տաճարի դիմային լայնությունը և առանձնացված տարածքը դեպի արևելք՝ հարյուր կանգուն։

15. Ապա չափեց առանձնացված տարածքի դիմաց գտնվող շենքի երկարությունը, որը նրա հետևի կողմում էր, և նրա վերնասրահների հետ՝ հարյուր կանգուն այս կողմից և մյուս կողմից. ներքին տաճարն ու գավիթի նախասրահը,

16. շեմերը, պատուհանները և վերնասրահները՝ երեքն ամբողջովին շուրջանակի մինչև շեմերը տախտակապատ էին գետնից մինչև պատուհանները, իսկ պատուհանները ծածկված էին

17. մինչև մուտքի վերևը, մինչև ներքին տաճարը, և դուրսը, և ամբողջ պատի վրա շուրջանակի ներսից և դրսից ամեն բան շինված էր չափերով։

18. Քերովբեներ ու արմավենիներ էին քանդակված, մեկ արմավենի՝ երկու քերովբեների մեջտեղում, և քերովբեն երկու դեմք ուներ։

19. Եվ մի կողմից մարդու դեմքն էր դեպի արմավենին, իսկ մյուս կողմից առույգ առյուծի դեմքն էր դեպի արմավենին. այսպես շուրջանակի քանդակված էր ամբողջ տաճարի համար։

20. Եվ գետնից մինչև մուտքի վերևը տաճարի պատի վրա քանդակված էին քերովբեները և արմավենիները։

21. Տաճարի դրանդիները քառակուսաձև էին։

22. Սրբարանի առաջ մի բան կար, որ նման էր փայտյա զոհասեղանի. երեք կանգուն՝ բարձրությունը, իսկ երկարությունը՝ երկու կանգուն, և նրա անկյունները, նրա հատակն ու կողքերը փայտից էին։ Եվ ինձ ասաց. «Սա է այն սեղանը, որ Տիրոջ առաջ է»։

23. Տաճարն ու սրբարանը երկու դուռ ունեին։

24. Դռները երկփեղկ էին՝ երկու ծալվող փեղկերով, երկու փեղկեր՝ մեկ դռանը, և երկու փեղկեր՝ մյուսին։

25. Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։

26. Տաճարի կողմնակի սենյակները ևս ամպհովանի ունեին։ Պատուհաններ էին և արմավենիներ՝ նախասրահի այս ու այն կողմից՝ սրահի կողքի պատերին։

ԵԶԵԿԻԵԼ 42

1. Ապա հյուսիսային կողմի ճանապարհով ինձ տարավ արտաքին գավիթը և ինձ բերեց այն սենյակը, որ առանձնացված տարածքի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էր։

2. Այն հյուսիսային մուտքի շենքի ճակատի երկարությունը հարյուր կանգուն էր, լայնությունը հիսուն կանգուն էր։

3. Ներքին գավիթի քսան կանգունի դիմաց և արտաքին գավիթի քարահատակի դիմաց այն բարձրանում էր վերնասենյակ առ վերնասենյակ՝ երեք հարկով։

4. Եվ սենյակների դիմաց մի ճեմավայր՝ դեպի ներս տասը կանգուն լայնությամբ, և մի ճանապարհ՝ մեկ կանգուն, և նրա մուտքերը դեպի հյուսիս էին նայում։

5. Վերին սենյակները նեղ էին, որովհետև խորշերը նրանցից ավելի տեղ էին վերցնում, քան շենքի վարի և միջին հարկերից։

6. Որովհետև նրանք եռահարկ էին և գավիթների սյուների նման սյուներ չունեին. դրա համար էլ վերի սենյակները գետնից հետ քաշված էին ավելի, քան վարի և միջին սենյակները։

7. Սենյակների մոտով դրսից մի պատ կար դեպի արտաքին գավիթը՝ սենյակներին զուգահեռ. երկարությունը՝ հիսուն կանգուն։

8. Որովհետև արտաքին գավիթի սենյակների երկարությունը հիսուն կանգուն էր, իսկ տաճարի դիմացը եղողները հարյուր կանգուն էին։

9. Եվ այս սենյակների տակ արևելքից մի մուտք կար՝ արտաքին գավիթի կողմից դեպի դրանք գնալու համար։

10. Գավիթի պատի լայնքով դեպի արևելք սենյակներ էին առանձնացված տարածքի և շենքի առաջ։

11. Եվ նրանց առաջ մի ճանապարհ կար. նրանց տեսքը դեպի հյուսիս եղող սենյակների տեսքի պես էր թե՛ նրանց երկարության, թե՛ լայնության և նրանց ելքերի ու նրանց չափերի ու մուտքերի համեմատությամբ։

12. Եվ նույն ձևով՝ սենյակների դռները, որոնք դեպի հարավ էին. մի մուտք կար ճանապարհի գլխին, ուղիղ ճանապարհին, որ պատի դիմաց է՝ արևելյան ճանապարհի գլխին, որով մտնում են։

13. Եվ ինձ ասաց. «Հյուսիսի սենյակները և հարավի սենյակները, որոնք առանձնացված տարածքի առջևում են, սուրբ սենյակներ են, որտեղ Տիրոջը մոտեցող քահանաները պիտի ուտեն ամենասուրբ բաները, այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները՝ և՛ հացի ընծան, և՛ մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը, որովհետև այդ տեղը սուրբ է։

14. Երբ քահանաներն այնտեղ մտնեն, սուրբ տեղից դուրս չպիտի գան դեպի արտաքին գավիթը, այլ այնտեղ պիտի դնեն իրենց զգեստները, որոնցով նրանք պաշտոն են մատուցում, որովհետև դրանք սուրբ են. թող ուրիշ հագուստներ հագնեն և մոտենան ժողովրդին վերաբերող բաներին»։

15. Եվ վերջացրեց ներքին տաճարի չափերը և ինձ դուրս տարավ այն դարպասով, որ դեպի արևելք էր նայում, և շուրջանակի չափեց տաճարի տարածքը։

16. Նա չափի եղեգով չափեց արևելյան կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։

17. Չափեց հյուսիսային կողմը՝ հինգ հարյուր եղեգ. չափի եղեգով շուրջանակի։

18. Չափեց հարավային կողմը՝ հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։

19. Դարձավ դեպի արևմտյան կողմը, չափեց հինգ հարյուր եղեգ՝ չափի եղեգով։

20. Չորս կողմից չափեց այն. նա շուրջանակի պատեր ուներ, երկարությունը՝ հինգ հարյուր, և լայնությունը՝ հինգ հարյուր, սուրբը և ոչ սուրբը բաժանելու համար։

ԵԶԵԿԻԵԼ 43

1. Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։

2. Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքից, և նրա գալու ձայնը վարար ջրերի ձայնի նման էր։ Եվ երկիրը լուսավորվեց նրա փառքից։

3. Տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ տեսել էի, երբ եկել էր քաղաքն ավերելու, և նման այն տեսիլքին, որ տեսել էի Քեբար գետի մոտ։ Եվ ես երեսի վրա վայր ընկա։

4. Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։

5. Հոգին վերցրեց ինձ և տարավ ներքին գավիթը, և ահա Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։

6. Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։

7. Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ. Իսրայելի տունն այլևս չպիտի պղծի իմ անունը. իրենք և իրենց թագավորներն իրենց պոռնկություններով և իրենց թագավորների դիերով՝ իրենց Բարձր տեղերում.

8. իրենց սեմերն իմ սեմերի մոտ և իրենց դռան սյուներն իմ դռան սյուների մոտ դնելով. այնպես որ իմ և նրանց միջև մի պատ կար, բայց նրանք իրենց արած պիղծ բաներով պղծեցին իմ սուրբ անունը, և ես իմ բարկությամբ ոչնչացրի նրանց։

9. Հիմա թող ինձանից հեռացնեն իրենց պոռնկությունը և իրենց թագավորների դիակները, և ես հավիտյան կբնակվեմ նրանց մեջ։

10. Դու, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանը պատմի՛ր այս տաճարի մասին, որ ամաչեն իրենց անօրենություններից. թող չափեն դրա չափերը։

11. Եվ եթե ամաչեն իրենց բոլոր արարքներից, նրանց հասկացրո՛ւ տաճարի ձևը և նրա կարգավորությունը, նրա ելքերն ու մուտքերը, նրա կարգերը և նրա բոլոր կանոններն ու նրա բոլոր օրենքները։ Եվ նրանց աչքի առաջ գրի՛ր, որ նրանք պահեն նրա բոլոր կարգերը, նրա բոլոր կանոնները և կատարեն դրանք։

12. Սա է տաճարի օրենքը. նրա ամբողջ տարածքը շրջանակաձև լեռան գլխի վրա ամենասուրբ է. ահա սա է տաճարի օրենքը։

13. Եվ սրանք են զոհասեղանի չափերը կանգունով (կանգունը՝ մեկ կանգուն և մեկ ձեռնաչափ), խորքը՝ մեկ կանգուն բարձր և մեկ կանգուն լայն, շրջագծի եզրը՝ շուրջանակի մեկ թիզ։ Եվ սա զոհասեղանի բարձրությունն է։

14. Եվ գետնի վրա խորքից մինչև ստորին շրջանակը՝ երկու կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն, փոքր շրջանակից մինչև մեծ շրջանակը՝ չորս կանգուն, լայնությունը՝ մեկ կանգուն։

15. Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։

16. Եվ կրակարանը՝ տասներկու կանգուն երկարությամբ, տասներկու կանգուն լայնությամբ՝ քառակուսի։

17. Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։

18. Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տեր Աստված. “Սրանք են զոհասեղանի կանոններն այն օրը, երբ այն կառուցեն, որ նրա վրա ողջակեզ մատուցեն և նրա վրա արյուն շաղ տան։

19. Ղևտացի քահանաներին, որոնք Սադովկի սերնդից են և մոտենում են ինձ՝ ինձ ծառայելու համար,- ասում է Տեր Աստված,- պիտի տաս արջառներից մեկ ցլիկ՝ մեղքի պատարագի համար։

20. Պիտի վերցնես նրա արյունից և քսես զոհասեղանի չորս եղջյուրներին ու շրջանակի չորս անկյուններին և չորս կողմից՝ եզրին. կմաքրես ու քավություն կկատարես նրա համար։

21. Եվ կվերցնես մեղքի պատարագի ցլիկը և այն կայրես տաճարի որոշված տեղում՝ սրբարանից դուրս։

22. Եվ երկրորդ օրն այծի անարատ նոխազ կմատուցես մեղքի պատարագի համար, և զոհասեղանը կմաքրվի, ինչպես որ մաքրվեց ցլիկով։

23. Երբ մաքրելը վերջացնես, մի անարատ ցլիկ կմատուցես արջառներից և մի անարատ խոյ՝ ոչխարներից։

24. Եվ նրանց կմատուցես Տիրոջ առջև, և քահանաները նրանց վրա աղ կցանեն և նրանց ողջակեզ կմատուցեն Տիրոջը։

25. Յոթ օր կմատուցես՝ օրը մեկ նոխազ մեղքի պատարագի համար, արջառներից՝ մի ցլիկ և ոչխարներից՝ մի խոյ. անարատներից պիտի մատուցվեն։

26. Յոթ օր քավություն կանեն զոհասեղանին և այն կմաքրեն ու կնվիրագործեն։

27. Եվ երբ այդ օրերը վերջանան, այն ժամանակ՝ ութերորդ օրը և այնուհետև, քահանաները զոհասեղանի վրա պետք է մատուցեն ձեր ողջակեզները և ձեր խաղաղության զոհերը, և ես կընդունեմ ձեզ”»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 44

1. Եվ ինձ հետ բերեց սրբարանի արտաքին դարպասի ճանապարհով, որ նայում է դեպի արևելք, և այն փակված էր։

2. Տերն ինձ ասաց. «Այս դուռը փակված պիտի մնա, չպիտի բացվի, նրանով ոչ ոք չպիտի մտնի, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, մտավ նրանով. ուրեմն փակված պիտի մնա։

3. Իսկ իշխանն իբրև իշխան պիտի նստի այնտեղ՝ Տիրոջ առաջ հաց ուտելու համար. նա դարպասի նախասրահի ճանապարհով պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գա»։

4. Եվ հյուսիսային դարպասի ճանապարհով ինձ տարավ տաճարի առաջ։ Նայեցի, և ահա Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տաճարը։ Եվ ես երեսի վրա ընկա։

5. Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ուշադրությո՛ւն դարձրու, աչքերովդ տե՛ս և ականջներովդ լսի՛ր ամեն ինչ, որ ասում եմ քեզ Տիրոջ տան բոլոր կանոնների մասին և նրա բոլոր օրենքների մասին, և ո՛ւշ դարձրու տաճարի մուտքին, սրբարանի բոլոր ելքերին։

6. Եվ ապստամբներին՝ Իսրայելի տանը, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված.

7. որ ներս եք բերում օտարների որդիներին՝ սրտով անթլփատներին, մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանում լինեն, որ իմ տունը պղծեն, երբ մատուցում եք իմ հացը՝ ճարպը և արյունը, և դրժեցիք իմ ուխտը, ձեր բոլոր պիղծ բաներից բացի։

8. Եվ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանությունը, այլ իմ սրբարանում իմ պահպանության համար ձեզ օտար պահպանողներ կարգեցիք

9. Այսպես է ասում Տեր Աստված. «Ոչ մի օտարական՝ սրտով անթլփատ և մարմնով անթլփատ, չպիտի մտնի իմ սրբարանը բոլոր օտարներից, որոնք Իսրայելի որդիների մեջ են։

10. Այլև ղևտացիները, որոնք ինձնից հեռացան, երբ Իսրայելը մոլորվեց, մոլորվեցին ինձնից և իրենց կուռքերին հետևեցին, պիտի կրեն իրենց անօրենությունների պատիժը։

11. Եվ նրանք սպասավորներ պիտի լինեն իմ սրբարանում՝ կարգված տաճարի դարպասներին, և տաճարում պիտի ծառայեն. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու զոհերը, պիտի կանգնեն դրանց առաջ՝ նրանց ծառայելու համար։

12. Որովհետև նրանց ծառայեցին իրենց կուռքերի առաջ և Իսրայելի տան համար անօրենության գայթակղություն եղան, ուստի երդվեցի նրանց վերաբերյալ,- ասում է Տեր Աստված,- որ կկրեն իրենց անօրենությունների պատիժը։

13. Եվ ինձ չպիտի մոտենան՝ ինձ համար քահանայություն անելու կամ իմ բոլոր սուրբ բաներին և ամենասուրբ բաներին մոտենալու համար, այլ իրենց նախատինքը պիտի կրեն իրենց արած պիղծ բաների պատճառով։

14. Սակայն նրանց տաճարի պահպանությունը կատարողներ պիտի կարգեմ նրա ամբողջ ծառայության համար և այն ամեն բանի համար, որ նրա մեջ պիտի կատարվի։

15. Բայց ղևտացի քահանաները՝ Սադովկի որդիները, որոնք կատարեցին իմ սրբարանի պահպանությունը, երբ Իսրայելի որդիները մոլորվել էին ինձնից, պիտի մոտենան ինձ՝ ինձ ծառայելու, և պիտի կանգնեն իմ առաջ՝ ինձ ճարպ և արյուն մատուցելու,- ասում է Տեր Աստված։-

16. Նրանք իմ սրբարանը պիտի մտնեն և մոտենան իմ սեղանին՝ ինձ ծառայելու համար, և պիտի պահպանեն իմ պահպանությունը։

17. Ներքին գավիթի դարպասներով մտնելիս նրանք կտավե հանդերձներ պիտի հագնեն և իրենց վրա բուրդ չպիտի ունենան, երբ որ նրանք ներքին գավիթի դարպասների ներսում ծառայեն։

18. Կտավե խույրեր պիտի կրեն իրենց գլուխներին և կտավե անդրավարտիքներ՝ իրենց երանքների վրա. քրտնեցնող հանդերձով չպիտի գոտևորվեն։

19. Բայց երբ դուրս են գալիս արտաքին գավիթը՝ ժողովրդի մոտ, պետք է այդ հանդերձները հանեն, որոնցով պաշտոն են մատուցում, և դրանք սուրբ սենյակներում դնեն. ուրիշ հանդերձներ հագնեն, որպեսզի ժողովրդին չսրբացնեն* իրենց հանդերձներով։

20. Եվ իրենց գլուխները չպիտի ածիլեն և իրենց մազերը չպիտի երկարացնեն. իրենց գլխի մազերը պետք է անպատճառ խուզեն։

21. Քահանաները, երբ որ ներքին գավիթն են մտնում, բնավ գինի չպիտի խմեն։

22. Այրուն և արձակվածին իրենց համար կին չպիտի առնեն, այլ Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրին է մնացել։

23. Եվ իմ ժողովրդին թող սովորեցնեն սուրբի և անսուրբի տարբերությունը և անմաքուրի ու մաքուրի տարբերությունը հասկացնեն նրանց։

24. Եվ դատավարությունների մեջ դատավոր* պիտի լինեն. իմ պատվիրաններով պիտի դատեն. իմ օրենքները և իմ կանոնները իմ հանդիսավոր տոների ժամանակ պիտի պահեն և իմ շաբաթները սրբացնեն։

25. Եվ մեռած մարդու մոտիկ չպիտի գնան, որպեսզի անմաքուր չլինեն, այլ միայն իր հոր և մոր, որդու և դստեր, եղբոր և չամուսնացած քրոջ մոտիկ գնան. կարող են անմաքուր լինել։

26. Եվ յուրաքանչյուրն իր մաքրվելուց հետո յոթ օր թող հաշվի իր համար։

27. Եվ այն օրը, երբ նա մտնում է սրբարանի ներքին գավիթը՝ սրբարանում պաշտոն մատուցելու համար, իր համար մեղքի զոհ պիտի մատուցի»,- ասում է Տեր Աստված։

28. «Եվ սա նրանց համար ժառանգություն թող լինի. ես եմ նրանց ժառանգությունը. նրանց Իսրայելում ունեցվածք չտաք. ես եմ նրանց ունեցվածքը։

29. Հացի ընծան, մեղքի պատարագն ու հանցանքի պատարագը նրանք պիտի ուտեն, և Իսրայելի մեջ ամեն նվիրաբերվածը նրանցը պիտի լինի։

30. Եվ ամեն բանի բոլոր երախայրիքների առաջինը և ամեն բանի ձեր բոլոր ընծաներից ամբողջ ընծան քահանաներինը թող լինեն, և ձեր հացահատիկի առաջին բերքերը քահանայի՛ն տվեք, որ օրհնությունը հանգչի ձեր տան վրա։

31. Քահանաները ոչ մի սատկած կամ բզկտված թռչուն թե անասուն չպիտի ուտեն»։

ԵԶԵԿԻԵԼ 45

1. Երբ վիճակ գցեք երկիրն իբրև ժառանգություն բաժանելու համար, Տիրոջը մի սրբագործված նվեր պիտի առանձնացնեք հողից. երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, լայնությունը՝ տասը հազար։ Սա իր բոլոր սահմաններում շուրջբոլորը սուրբ պիտի լինի։

2. Սրանից սրբարանի համար պետք է լինի հինգ հարյուր կանգուն երկարությամբ, հինգ հարյուր լայնքով՝ քառակուսի, և նրա շուրջը՝ հիսուն կանգուն ազատ տարածք։

3. Եվ այս չափածից պիտի չափես քսանհինգ հազար կանգուն երկարություն և տասը հազար լայնություն։ Նրա մեջ պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ վայրը։

4. Սա քահանաներինը պիտի լինի. հողի սուրբ բաժին պիտի լինի և պիտի լինի սրբարանին ծառայող քահանաներինը, որոնք մոտենում են Տիրոջը ծառայելու համար. հողից սուրբ պիտի լինի և նրանց տների վայրը պիտի լինի և մի սուրբ վայր սրբարանի համար։

5. Քսանհինգ հազար կանգուն երկարությամբ և տասը հազար լայնությամբ՝ իբրև իրենց սեփականություն, պիտի լինի ղևտացիներինը, տաճարի ծառայողներին՝ քսան սենյակ։

6. Եվ քաղաքին սեփականություն կտաք հինգ հազար կանգուն լայնությամբ և քսանհինգ հազար երկարությամբ, սուրբ բաժնի* կողքին. սա ամբողջ Իսրայելի տան համար պիտի լինի։

7. Նաև իշխանին՝ սուրբ բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց և քաղաքի կալվածքի կողքին, արևմուտքից* դեպի արևմուտք և արևելյան կողմից դեպի արևելք, երկարությամբ տարածքներից մեկի չափով արևմտյան սահմանից մինչև արևելյան սահմանը հողի։

8. Իսրայելում նրա կալվածքը սա կլինի, և իմ իշխաններն այլևս չեն կեղեքի իմ ժողովրդին, այլ հողը պիտի տան Իսրայելի տանը՝ նրանց ցեղերի համեմատ։

9. Այսպես է ասում Տեր Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ Իսրայելի իշխաններ, հեռացրե՛ք բռնությունն ու կեղեքումը և իրավունք ու արդարությո՛ւն կատարեք, ձեր գույքազրկումը վերացրե՛ք իմ ժողովրդի վրայից»,- ասում է Տեր Աստված։

10. «Արդա՛ր կշռեք, արդար արդու և արդար մա՛ր ունեցեք։

11. Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քոռի մեկ տասներորդը պարունակի, և արդուն ևս՝ քոռի մեկ տասներորդը. նրա չափը քոռի համեմատ լինի։

12. Եվ սիկղը քսան գերահ պիտի լինի, ձեր մնասը՝ քսան սիկղ, քսանհինգ սիկղ և տասնհինգ սիկղ պիտի լինի։

13. Սա է ձեր մատուցելու ընծան՝ մեկ քոռ ցորենից՝ մեկ վեցերորդ արդու և մեկ քոռ գարուց՝ մեկ վեցերորդ արդու։

14. Եվ յուղի կանոնը՝ մեկ մար յուղից՝ մեկ մարի տասներորդը յուրաքանչյուր քոռից, կամ տասը մարից, որ մեկ խոմեր է, որովհետև տասը մարը մեկ խոմեր է։

15. Եվ Իսրայելի ջրարբի արոտների հոտերից՝ մեկ ոչխար՝ երկու հարյուրից։ Սրանք պիտի մատուցեն իբրև հացի ընծա, ողջակեզ և խաղաղության զոհ, որպեսզի նրանց համար քավություն լինի»,- ասում է Տեր Աստված։

16. Երկրի ամբողջ ժողովուրդը պարտական է այս ընծան Իսրայելում իշխան եղողին։

17. Եվ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին և Իսրայելի տան բոլոր հանդիսավոր տոներին իշխանը պիտի հայթայթի ողջակեզները, հացի ընծան և թափելու ընծաները. նա պետք է ընծայի մեղքի պատարագը, հացի ընծան, ողջակեզը և խաղաղության զոհերը՝ Իսրայելի տանը քավություն անելու համար։

18. Այսպես է ասում Տեր Աստված. «Առաջին ամսվա առաջին օրն արջառներից մի անբիծ ցլի՛կ վերցրու և մեղքից մաքրի՛ր սրբարանը։

19. Եվ քահանան թող վերցնի մեղքի պատարագի արյունից և քսի տան դրանդիներին, զոհասեղանի շրջանակի չորս անկյուններին և ներքին գավիթի դարպասի սյուներին։

20. Եվ այսպես պիտի անես ամսի յոթին յուրաքանչյուր սխալված մարդու և միամիտի համար, և տան համա՛ր քավություն արեք։

21. Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը ձեզ համար զատիկ կլինի, յոթ օր տոն. բաղարջ պիտի ուտվի։

22. Եվ այն օրը իշխանն իր համար և երկրի ամբողջ ժողովրդի համար մեկ ցլիկ պիտի մատուցի՝ իբրև մեղքի պատարագ։

23. Եվ տոնի յոթ օրերին Տիրոջը ողջակեզ պիտի մատուցի՝ յոթ ցլիկ և յոթ խոյ՝ անարատ, յոթ օրերից յուրաքանչյուր օրը, իսկ մեղքի պատարագ՝ այծերից՝ մի նոխազ՝ յուրաքանչյուր օրը։

24. Եվ մեկ արդու հացի ընծա պիտի մատուցվի մեկ ցլիկի համար, և մեկ արդու՝ մեկ խոյի համար, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուի համար։

25. Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, այսպես պիտի արվի յոթ օր, թե՛ մեղքի պատարագը, թե՛ ողջակեզը, թե՛ հացի ընծան, թե՛ յուղը»։

ԵԶԵԿԻԵԼ 46

1. Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավիթի դեպի արևելք նայող դարպասը փակված պիտի լինի աշխատանքի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացվի և ամսագլխի օրը* բացվի։

2. Իշխանը պիտի մտնի դրսից՝ դարպասի նախասրահի ճանապարհով, և կանգնի դարպասի սյան մոտ, քահանաները նրա ողջակեզը և նրա խաղաղության զոհերը պիտի մատուցեն, և նա երկրպագություն պիտի անի դարպասի շեմին և դուրս գա, բայց դարպասը չպիտի փակվի մինչև իրիկուն։

3. Եվ երկրի ժողովուրդն այդ դարպասի մուտքին Տիրոջ առաջ երկրպագություն պիտի անի շաբաթ օրերին և ամսագլուխներին։

4. Եվ իշխանի ողջակեզը, որ շաբաթ օրը պիտի մատուցի Տիրոջը վեց անարատ գառ և մեկ անարատ խոյ է։

5. Եվ իբրև հացի ընծա՝ մեկ արդու՝ մեկ խոյին, գառների համար իբրև հացի ընծա՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ յուրաքանչյուր արդուի համար։

6. Ամսագլխի օրը՝ արջառներից մեկ անարատ ցլիկ, նաև վեց գառ և մեկ խոյ. անարատ պիտի լինեն։

7. Եվ մեկ արդու՝ մեկ ցլիկի համար, և մեկ արդու մեկ խոյի համար պիտի մատուցվի իբրև հացի ընծա, իսկ գառների համար՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։

8. Եվ երբ իշխանը գա դարպասի նախասրահի ճանապարհով, պիտի մտնի և նույն ճանապարհով դուրս գնա։

9. Բայց երկրի ժողովուրդը Տիրոջ առաջ պիտի գա հանդիսավոր տոներին. ով հյուսիսային դարպասի ճանապարհով մտնի երկրպագելու համար, հարավային դարպասի ճանապարհով պիտի գնա, և ով մտնի հարավային դարպասի ճանապարհով, պիտի գնա հյուսիսային դարպասի ճանապարհով, իր մտած դարպասի ճանապարհով հետ չպիտի դառնա, այլ դիմացինով պիտի գնա։

10. Եվ երբ նրանք մտնում են, իշխանը նրանց հետ թող մտնի, և երբ դուրս են գալիս, դուրս գա։

11. Տոներին և հանդիսավոր օրերին հացի ընծան մեկ արդու է մեկ ցլիկի և մեկ արդու՝ մեկ խոյի համար, իսկ գառներին՝ ինչքան որ կարող է, և մեկ հիմեն յուղ՝ մեկ արդուին։

12. Եվ երբ իշխանը կամավոր ընծա մատուցի Տիրոջը՝ ողջակեզ կամ խաղաղության զոհ՝ որպես կամավոր զոհ, այն ժամանակ նրա համար թող բացեն դեպի արևելք նայող դարպասը, և նա թող մատուցի իր ողջակեզը կամ իր խաղաղության զոհը, ինչպես որ մատուցում է շաբաթ օրը. ապա դուրս կգա, և դուռը թող փակեն նրա դուրս գալուց հետո։

13. Եվ ամեն օր մեկ տարեկան անարատ գառ պիտի ողջակեզ մատուցես Տիրոջը. այն ամեն առավոտ պիտի մատուցես։

14. Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։

15. Այսպես գառը, հացի ընծան և յուղը պետք է մատուցեն ամեն առավոտ՝ որպես մշտատև ողջակեզ»։

16. Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ որ իշխանն իր որդիներից մեկին պարգև տա, այն նրա ժառանգությունն է, նրա որդիներինը պիտի լինի. նրանց սեփականությունն է ժառանգությամբ։

17. Եվ երբ իր ժառանգությունից պարգև տա իր ծառաներից մեկին, դա նրանը կլինի մինչև ազատության տարին, հետո իշխանին կվերադառնա. նրա* ժառանգությունը միմիայն իր որդիներինը պիտի լինի։

18. Եվ իշխանը ժողովրդի ժառանգությունից չպիտի վերցնի՝ նրանց զրկելով իրենց սեփականությունից. նա ժառանգություն պիտի տա իր որդիներին իր սեփականությունից, որպեսզի իմ ժողովուրդը չցրվի ամեն մեկն իր սեփականությունից»։

19. Եվ դարպասի մոտ եղող մուտքով ինձ տարավ դեպի քահանաների սուրբ սենյակները, որոնք դեպի հյուսիս էին նայում։ Եվ ահա այնտեղ մի տեղ կար հետևի կողմերում՝ դեպի արևմուտք։

20. Եվ ինձ ասաց. «Սա այն տեղն է, որտեղ քահանաները պիտի եփեն հանցանքի պատարագի և մեղքի պատարագի միսը, որտեղ հացի ընծան պիտի թխեն, որպեսզի արտաքին գավիթը չտանեն ու ժողովրդին չսրբացնեն»։

21. Եվ ինձ դուրս տարավ արտաքին գավիթը և ինձ անցկացրեց չորս անկյուններից, և ահա գավիթի յուրաքանչյուր անկյունում մի գավիթ կար։

22. Գավիթի չորս անկյուններում շրջափակ գավիթներ կային՝ քառասուն կանգուն երկարությամբ և երեսուն՝ լայնությամբ. այն չորսը մի չափի էին։

23. Եվ նրանց չորսի շուրջն էլ շուրջանակի մեկ որմածք կար, որը սարքված էր եփարաններով՝ շարքերի տակ՝ շուրջանակի։

24. Ապա ինձ ասաց. «Սրանք եփարաններն են, որտեղ տաճարի ծառայողները պիտի եփեն ժողովրդի զոհը»։

ԵԶԵԿԻԵԼ 47

1. Եվ ինձ հետ դարձրեց տաճարի դարպասը։ Եվ ահա արևելյան կողմից տան շեմի տակից ջրեր էին դուրս գալիս, որովհետև տաճարը դեպի արևելք էր նայում. ջրերը հոսում էին տան աջ կողմի զոհասեղանի հարավային կողմից։

2. Ապա ինձ դուրս տարավ հյուսիսային դարպասի ճանապարհով և դրսի ճանապարհով շուռ տվեց դեպի արտաքին դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասի ճանապարհով, և ահա ջրեր էին բխում հարավային կողմից։

3. Երբ մարդը լարը ձեռքին դեպի արևելք գնաց, հազար կանգուն չափեց և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև գարշապարներս էին։

4. Նա նորից չափեց հազար կանգուն և ինձ անցկացրեց ջրերով. ջրերը մինչև ծնկներս էին։ Չափեց հազարկանգուն ևս և ինձ անցկացրեց. ջրերը մինչև մեջքս էին։

5. Ապա չափեց հազար կանգուն, և մի գետ, որով չկարողացա անցնել, որովհետև ջրերը վարարել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ հնարավոր չէր անցնել։

6. Եվ ինձ ասաց. «Տեսնո՞ւմ ես, մարդո՛ւ որդի», և ինձ հետ տարավ գետի եզերքը։

7. Եվ երբ գնում էի, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից և այն կողմից։

8. Եվ ինձ ասաց. «Այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը և իջնում են անապատը, և երբ մտնեն ծովը՝ պղտոր ջրերի ծովը, ջրերը կթարմանան*։

9. Եվ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է նրանում այն բոլոր տեղերում, ուր գնում է գետը, պիտի ապրի, և ձուկը խիստ շատ պիտի լինի, որովհետև այս ջրերն այնտեղ են հասնում, ուր նրանք պիտի թարմանան, և ամենքը պիտի կենդանանան, ուր էլ որ գնա գետը։

10. Եվ նրա մոտ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդից մինչև Ենեգլայիմ. ուռկաններ փռելու տեղ պիտի լինի, նրա ձկները բազմատեսակ պիտի լինեն, Մեծ ծովի ձկների պես և խիստ շատ։

11. Նրա տիղմերը և ճահիճները չեն թարմանալու, աղի համար պիտի մնան։

12. Եվ գետի վրա՝ նրա եզերքին, այս կողմից և այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր պիտի բուսնեն. նրանց տերևը չի թառամելու, և նրանց պտուղը չի հատնելու. ամեն ամիս նոր պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են բխում։ Նրանց պտուղը ուտելու համար է, իսկ նրանց տերևները՝ բժշկության համար»։

13. Այսպես է ասում Տեր Աստված. «Սա է այն սահմանը, որով պիտի բաժանեք երկիրը Իսրայելի տասներկու ցեղերի համար՝ որպես ժառանգություն. Հովսեփը երկու բաժին պիտի ունենա։

14. Եվ ամեն մարդ այն իր եղբորը հավասար պիտի ժառանգի, որի համար երդվեցի, որ այն ձեր հայրերին տամ, և այս երկիրը ձեզ հասնի իբրև ժառանգություն։

15. Եվ սա է երկրի սահմանը. դեպի հյուսիսային կողմը Մեծ ծովից Եթլոնի ճանապարհով մինչև Սեդադի մուտքը։

16. Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի և Եմաթի սահմանի միջև է, մինչև Ասեր-Աթիքոն, որ Ավրանի սահմանն է։

17. Եվ սահմանը պիտի լինի ծովից մինչև Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանից դեպի հյուսիս և Եմաթի սահմանը, նրա հյուսիսային կողմում. այս է հյուսիսային սահմանը։

18. Եվ արևելյան կողմը՝ Ավրանի և Դամասկոսի միջև, Գաղաադի և Իսրայելի երկրի միջև՝ Հորդանանով. չափե՛ք սահմանից մինչև արևելյան ծովը. սա է արևելյան կողմը։

19. Հարավային կողմը՝ դեպի հարավ Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը. հեղեղատով մինչև Մեծ ծովը. սա է հարավային կողմի սահմանը, դեպի հարավ։

20. Արևմտյան կողմը՝ Մեծ ծովը կլինի սահմանից մինչև Եմաթի մուտքը. սա է արևմտյան կողմը։

21. Այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև ըստ Իսրայելի ցեղերի։

22. Այն վիճակով պիտի բաժանեք որպես ժառանգություն ձեր և ձեր մեջ բնակվող օտարականների միջև, որոնք ձեր մեջ որդիներ են ծնել, և նրանք ձեզ համար բնիկների պես պիտի լինեն Իսրայելի որդիների մեջ. նրանք ձեզ հետ ժառանգություն պիտի ունենան Իսրայելի ցեղերի մեջ։

23. Եվ որ ցեղի մեջ բնակվում է օտարականը, այնտեղ պիտի նրան տաք նրա ժառանգությունը»,- ասում է Տեր Աստված։

ԵԶԵԿԻԵԼ 48

1. «Սրանք են ցեղերի անունները։ Հյուսիսի ծայրից Եթլոնի ճանապարհի մոտով Լեբո-Եմաթ և Ասար-Ենան՝ Դամասկոսի սահմանը մինչև Եմաթ, դեպի հյուսիս. արևելյան սահմանից մինչև ծովը. Դանը՝ մեկ բաժին։

2. Դանի սահմանի կողքին արևելյան կողմից դեպի արևմտյան կողմը. Ասերը՝ մեկ բաժին։

3. Ասերի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Նեփթաղիմը՝ մեկ բաժին։

4. Նեփթաղիմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Մանասեն՝ մեկ բաժին։

5. Մանասեի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Եփրեմը՝ մեկ բաժին։

6. Եփրեմի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Ռուբենը՝ մեկ բաժին։

7. Ռուբենի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Հուդան՝ մեկ բաժին։

8. Հուդայի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմն այն բաժինը պիտի լինի, որ պիտի նվիրեք. քսանհինգ հազար կանգուն լայն, իսկ երկարությունը՝ արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը՝ ցեղերի բաժիններից մեկի չափ, և սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

9. Այն բաժինը, որ պիտի նվիրեք Տիրոջը, երկարությունը՝ քսանհինգ հազար կանգուն, և լայնությունը տասը հազար պիտի լինի։

10. Եվ սրանցը պիտի լինի նվիրված սուրբ բաժինը՝ քահանաներինը. դեպի հյուսիս՝ քսանհինգ հազար կանգուն, դեպի արևմուտք՝ տասը հազար, դեպի արևելք՝ տասը հազար և դեպի հարավ՝ քսանհինգ հազար, և Տիրոջ սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

11. Այս նվիրված բաժինը քահանաներինը՝ Սադովկի որդիներինը պիտի լինի, որոնք ծառայեցին ինձ և չմոլորվեցին, ինչպես որ ղևտացիները մոլորվեցին, երբ որ մոլորվեցին Իսրայելի որդիները։

12. Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։

13. Քահանաների տարածքի կողքին ղևտացիներինը պիտի լինի քսանհինգ հազար երկարությամբ և տասը հազար լայնությամբ. ամբողջ երկարությունը՝ քսանհինգ հազար, լայնությունը՝ տասը հազար։

14. Եվ նրանից չպիտի վաճառեն ու չպիտի փոխանակեն. հողի ընտիր բաժինը ուրիշին չպիտի փոխանցեն, որովհետև այն սուրբ է Տիրոջ համար։

15. Եվ այն քսանհինգ հազարի կողքին լայնությամբ մնացած հինգ հազարը ոչ սուրբ պիտի լինի քաղաքի համար, բնակության համար և ազատ տարածքի համար, և քաղաքը նրա մեջ պիտի լինի։

16. Սրանք են նրա չափերը՝ հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, հարավային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևելյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր, արևմտյան կողմից՝ չորս հազար հինգ հարյուր։

17. Քաղաքն ազատ տարածք պիտի ունենա. դեպի հյուսիս՝ երկու հարյուր հիսուն կանգուն, դեպի հարավ՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևելք՝ երկու հարյուր հիսուն, դեպի արևմուտք՝ երկու հարյուր հիսուն։

18. Երկարության մնացածը նվիրված բաժնի կողքին՝ տասը հազար կանգուն դեպի արևելք և տասը հազար՝ դեպի արևմուտք (որ սուրբ բաժնի կողքին կլինի), և նրա բերքը կերակուր պիտի լինի քաղաքի աշխատողներին։

19. Իսկ քաղաքի աշխատողները Իսրայելի բոլոր ցեղերից պիտի լինեն, պիտի մշակեն այն։

20. Ամբողջ բաժինը, որ պիտի առանձնացնեք, քսանհինգ հազար քառակուսի կանգուն պիտի լինի. առանձնացված բաժինը և քաղաքի սեփականությունը։

21. Մնացածը իշխանինը պիտի լինի նվիրված բաժնի և քաղաքի սեփականության այս կողմից և այն կողմից. բաժնի՝ քսանհինգ հազարի դիմացից դեպի արևելյան սահմանը, դեպի արևմուտք քսանհինգ հազարի դիմացից դեպի արևմտյան սահմանը ցեղերի բաժիններին համապատասխան՝ իշխանինը պիտի լինի, և նվիրված բաժինը և տաճարի սրբարանը նրա մեջտեղում պիտի լինի։

22. Եվ ղևտացիների սեփականությունն ու քաղաքի սեփականությունը իշխանի բաժնի մեջ պիտի լինեն. Հուդայի սահմանի և Բենիամինի սահմանի միջև իշխանինը պիտի լինի։

23. Եվ մնացած ցեղերը. արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Բենիամինը՝ մեկ բաժին։

24. Բենիամինի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Շմավոնը՝ մեկ բաժին։

25. Շմավոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Իսաքարը՝ մեկ բաժին։

26. Իսաքարի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Զաբուղոնը՝ մեկ բաժին։

27. Զաբուղոնի սահմանի կողքին արևելյան կողմից մինչև արևմտյան կողմը. Գադը՝ մեկ բաժին։

28. Գադի սահմանի կողքին հարավային կողմից մինչև հարավ սահմանը Թամարից մինչև Մերիբաթ-Կադեսի ջրերը, դեպի հեղեղատը, մինչև Մեծ ծովը։

29. Սա է այն երկիրը, որ վիճակով պիտի բաժանեք Իսրայելի ցեղերին, և սրանք են նրանց բաժինները»,- ասում է Տեր Աստված։

30. «Եվ սրանք են քաղաքի ելքերը, որոնց չափերն են. հյուսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն։

31. Քաղաքի դարպասներն ըստ Իսրայելի ցեղերի անունների պիտի լինեն. երեք դարպաս դեպի հյուսիս. Ռուբենի դարպասը՝ մեկ, Հուդայի դարպասը՝ մեկ, Ղևիի դարպասը՝ մեկ։

32. Արևելյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս, այսինքն՝ Հովսեփի դարպասը՝ մեկ, Բենիամինի դարպասը՝ մեկ, Դանի դարպասը՝ մեկ։

33. Հարավային կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, և երեք դարպաս. Շմավոնի դարպասը՝ մեկ, Իսաքարի դարպասը՝ մեկ, Զաբուղոնի դարպասը՝ մեկ։

34. Արևմտյան կողմում՝ չորս հազար հինգ հարյուր կանգուն, նրա երեք դարպասները. Գադի դարպասը՝ մեկ, Ասերի դարպասը՝ մեկ, Նեփթաղիմի դարպասը՝ մեկ։

35. Շրջագիծը՝ տասնութ հազար կանգուն. և քաղաքի անունն այն օրից կլինի “Տերն այնտեղ է”»։