Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

ԱՆԳԵ 1

1. Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի

2. Հեսուին՝ ասելով. «Զորքերի Տերն այսպես է ասում, թե՝ “Այս ժողովուրդն ասում է.

3. Եվ Տիրոջ խոսքը հասավ Անգե մարգարեի միջոցով՝ ասելով.

4. «Ձեզ համար ժամանա՞կն է արդյոք, որ ձեղունածածկ տներում բնակվեք, իսկ այս Տունն ավերակ մնա»։

5. Եվ հիմա Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։

6. Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծարավը չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, և վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում»։

7. Զորքերի Տերն այսպես է ասում. «Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ճանապարհներին։

8. Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։

9. «Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչ ստացաք, բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչո՞ւ,- ասում է Տերը,- իմ Տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։

10. Ուստի երկինքը ձեզ վրա դադարեցրել է ցողը, իսկ երկիրն իր բերքն է դադարեցրել։

11. Եվ ես երաշտ բերեցի երկրի վրա և բլուրների վրա, ցորենի վրա, գինու և յուղի վրա և երկրի ամբողջ բերքի վրա, մարդկանց վրա և անասունների վրա և ձեռքերի ամբողջ վաստակի վրա»։

12. Այն ժամանակ Սաղաթիելի որդի Զորաբաբելը և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետը և ժողովրդի ամբողջ մնացորդը հնազանդվեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնին և Անգե մարգարեի խոսքերին, որովհետև Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից։

13. Եվ Տիրոջ պատգամաբեր Անգեն Տիրոջ պատգամները հաղորդեց ժողովրդին՝ ասելով. «Տերն ասում է. “Ես ձեզ հետ եմ”»։

14. Եվ Տերն արթնացրեց Սաղաթիելի որդի Զորաբաբելի հոգին և Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետի հոգին և ժողովրդի ամբողջ մնացորդի հոգին, ու գնացին ու աշխատեցին իրենց Աստծու՝ Զորքերի Տիրոջ Տան վրա

15. վեցերորդ ամսի քսանչորսին՝ Դարեհ թագավորի երկրորդ տարում։

ԱՆԳԵ 2

1. Յոթերորդ ամսի քսանմեկին Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ՝ ասելով.

2. «Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին ու Հովսեդեկի որդի Հեսու քահանայապետին և ամբողջ մնացորդ ժողովրդին ասա՛.

3. “Ձեր մեջ ո՞վ է մնացորդ, որ տեսել է այս Տունն իր նախկին փառավորությամբ։ Դուք հիմա նրան ինչպե՞ս եք տեսնում. մի՞թե սա ոչնչի պես չէ ձեր աչքերին”»։

4. «Սակայն հիմա զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել,- ասում է Տերը,- և զորացի՛ր, ո՛վ Հովսեդեկ քահանայապետի որդի Հեսու։ Եվ զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ,- ասում է Տերը,- և աշխատե՛ք, որովհետև ես ձեզ հետ եմ»,- ասում է Զորքերի Տերը։

5. «Ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք»։

6. Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. «Մի փոքր ևս, ու մի անգամ ևս կցնցեմ երկինքն ու երկիրը և ծովն ու ցամաքը։

7. Պիտի սարսեմ բոլոր ազգերին, և կգան բոլոր ազգերի ցանկալի իրերը, և այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։-

8. Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը։-

9. Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։

10. Դարեհի երկրորդ տարվա իններորդ ամսի քսանչորսին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեին՝ ասելով.

11. «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Հիմա քահանաներից օրենքի վերաբերյալ ուսուցո՛ւմ խնդրիր՝ ասելով.

12. "Եթե մի մարդ սրբացված միս տանի իր հանդերձի քղանցքում և քղանցքով դիպչի հացի կամ ապուրի, գինու կամ յուղի կամ որևէ կերակուրի, մի՞թե դրանք սուրբ կդառնան"”»։ Քահանաները պատասխանեցին և ասացին՝ ոչ։

13. Եվ Անգեն ասաց. «Եթե այս ամեն բաներին դիպչեր նա, ով անմաքուր էր՝ դիպչելով դիակի, դրանք անմաքուր կլինեի՞ն»։ Եվ քահանաները պատասխանեցին և ասացին. «Անմաքուր կլինեին»։

14. Եվ Անգեն պատասխանեց ու ասաց. «Նույնպես է այս ժողովուրդը, և այսպես է այս ազգն իմ առաջ,- ասում է Տերը,- և այսպես են նրանց ձեռքի բոլոր գործերը, և ինչ որ մատուցեն այնտեղ, անմաքուր է»։

15. «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք այս օրից դեպի հետ. երբ դեռ քարը քարի վրա չէր դրված Տիրոջ տաճարում։

16. Երբ կարծում էիք, որ քսան պարկ ցորեն կհավաքեիք, բայց հավաքում էիք տասը, և երբ կարծում էիք, որ մի այգուց հիսուն փուրա* գինի կստանայիք, բայց ստանում էիք քսանը,

17. ես ձեզ և ձեր ձեռքի բոլոր գործերին հարվածեցի խորշակով, դալկությամբ և կարկուտով, սակայն դուք դեպի ինձ չդարձաք,- ասում է Տերը։-

18. Հիմա ձեր ուշադրությունը դարձրե՛ք այս օրից և իններորդ ամսի քսանչորսերորդ օրից առաջ, այսինքն՝ այն օրից, երբ Տիրոջ տաճարի հիմքը դրվեց, ուշադրությո՛ւն դարձրեք.

19. մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։

20. Եվ Տիրոջ խոսքը ամսի քսանչորսին կրկին հասավ Անգեին՝ ասելով.

21. «Հուդայի կառավարիչ Զորաբաբելին ասա՛, թե՝ “Ես պիտի ցնցեմ երկինքն ու երկիրը.

22. և տակնիվեր պիտի անեմ թագավորությունների գահերը և պիտի կորցնեմ ազգերի թագավորությունների զորությունը, տակնիվեր պիտի անեմ մարտակառքն ու նրա հեծյալին, և պիտի ընկնեն ձիերն ու իրենց հեծյալները՝ ամեն մեկն իր եղբոր սրով”»։

23. «Այդ օրը,- ասում է Զորքերի Տերը,- ես կվերցնեմ քեզ, ո՛վ իմ ծառա Սաղաթիելյան Զորաբաբել,- ասում է Տերը,- և քեզ իբրև մի կնիք կդարձնեմ, որովհետև ես ընտրել եմ քեզ»,- ասում է Զորքերի Տերը։