Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

51

52

ԵՐԵՄԻԱ 1

1. Բենիամինի երկրում՝ Անաթովթի մեջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խոսքերը,

2. որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,

3. Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Հովակիմի օրերին, մինչև Հուդայի թագավոր՝ Հովսիայի որդի Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա վերջը, մինչև Երուսաղեմի տարագրությունը, հինգերորդ ամսում։

4. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5. «Քեզ որովայնում չկազմած՝ ես ընտրեցի քեզ,* և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, ես սրբեցի. ես քեզ ազգերին մարգարե եմ դրել»։

6. Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։

7. Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. “Ես մանուկ եմ”, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։

8. Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։

9. Տերը մեկնեց իր ձեռքը և դիպավ իմ բերանին, և Տերն ասաց ինձ. «Ահա ես իմ խոսքերը քո բերանի մեջ դրեցի։

10. Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։

11. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Ո՛վ Երեմիա, ի՞նչ ես տեսնում»։ Ես ասացի. «Նշենու մի ճյուղ եմ տեսնում ես»։

12. Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։

13. Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում դու»։ Եվ ես ասացի. «Մի եռացող կաթսա եմ տեսնում ես, և նրա երեսը հյուսիսից դարձել է»։

14. Եվ Տերն ինձ ասաց. «Երկրի բոլոր բնակիչների վրա չարիքը հյուսիսից պիտի ծավալվի։

15. Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։

16. Եվ ես նրանց կհայտարարեմ իմ դատաստանը նրանց բոլոր չարությունների համար, որ ինձ թողած՝ ուրիշ աստվածների են խնկարկել և իրենց ձեռքերի գործերին են երկրպագել։

17. Բայց դու մեջքդ գոտեպնդի՛ր, վե՛ր կաց և ասա՛ նրանց ամենը, ինչ ես քեզ հրամայում եմ. նրանցից մի՛ զարհուրիր, որ ես էլ քեզ նրանց առաջ չզարհուրեցնեմ։

18. Եվ ահա այսօր ես քեզ դարձնում եմ մի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների և նրա իշխանավորների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ։

19. Եվ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև ես քեզ հետ եմ՝ քեզ ազատելու համար»,- ասում է Տերը։

ԵՐԵՄԻԱ 2

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը.

3. Սուրբ էր Իսրայելը Տիրոջ համար, նրա բերքի երախայրիքն էր. այն ուտողները՝ բոլորը, հանցավոր էին լինում, չարիք էր գալիս նրանց վրա

4. Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հակոբի տուն և Իսրայելի տան բոլոր ազգատոհմեր։

5. Այսպես է ասում Տերը. “Ձեր հայրերն ի՞նչ անիրավություն գտան իմ մեջ, որ հեռացան ինձնից և ունայնության հետևելով ունայնացան։

6. Եվ չասացին.

7. Եվ ես ձեզ բերեցի մի բարեբեր երկիր, որ ուտեք նրա պտուղն ու նրա բարիքը։ Եվ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը և իմ ժառանգությունը գարշելի դարձրիք։

8. Քահանաները չասացին.

9. Սրա համար ես ձեզ հետ դեռ վիճելու եմ,- ասում է Տերը,- և ձեր որդիների որդիների հետ վիճելու եմ։

10. Արդ, անցե՛ք կիտացիների ծովեզրերը և տեսե՛ք. մա՛րդ ուղարկեք Կեդար և լա՛վ հասկացեք, տեսե՛ք, թե արդյոք այդպիսի բան եղե՞լ է։

11. Թե արդյոք մի ազգ փոխե՞լ է իր աստվածները, թեպետև նրանք աստվածներ չեն. բայց իմ ժողովուրդը փոխանակել է իր փառքը մի այնպիսի բանով, որ օգուտ չունի։

12. Ո՛վ երկինք, սահմռկի՛ր այս բանի վրա, սոսկա՛ և շատ ապշի՛ր,- ասում է Տերը,-

13. որովհետև իմ ժողովուրդը երկու չարություն գործեց. ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։

14. Ծառա՞ է Իսրայելը, ընդոծին ստրո՞ւկ է նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։

15. Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։

16. Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։

17. Մի՞թե դու քեզ վրա այս բանը չբերեցիր՝ լքելով Տիրոջը՝ քո Աստծուն, երբ նա քեզ առաջնորդում էր ճանապարհին։

18. Եվ հիմա դու ի՞նչ ունես Եգիպտոսի ճանապարհին, որ Սիովրի* ջուրը խմես, և ի՞նչ ունես Ասորեստանի ճանապարհին, որ գետի* ջուրը խմես։

19. Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,-

20. որովհետև դու վաղուց ես կոտրել քո լուծը և քո կապանքները կտրել* և ասել. “Չեմ ծառայում”. որովհետև ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ պառկեցիր պոռնիկի պես։

21. Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։

22. Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։-

23. Ինչպե՞ս կարող ես ասել. “Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի”. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։

24. Մի վայրի էշ, որ վարժվել է անապատին և իր հոգու ցանկությամբ քամին է հոտոտում, ո՞վ կարող է նրա տռփանքը զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի, իր ամսվա մեջ կգտնեն նրան։

25. Ոտքդ մերկությունից հե՛տ պահիր և կոկորդդ՝ ծարավությունից։ Բայց դու ասում ես. “Անհույս է, ո՛չ. որովհետև ես սիրել եմ օտարներին* և նրանց հետևից եմ գնալու”։

26. Ինչպես որ ամաչում է գողը, երբ որ բռնվում է, նույնպես և ամաչելու են Իսրայելի տունը, նրանք՝ իրենց թագավորները, իրենց իշխանները և նրանց քահանաներն ու նրանց մարգարեները,

27. որոնք փայտին ասում են. “Իմ հայրն ես դու”, և քարին. “Դու ծնեցիր ինձ”։ Որովհետև նրանք իրենց մեջքը դարձրին դեպի ինձ և ոչ թե երեսը, բայց իրենց ձախորդության ժամանակ ասում են. “Վե՛ր կաց և ազատի՛ր մեզ”։

28. Արդ ո՞ւր են քո աստվածները, որ շինեցիր քեզ համար. թող նրանք վեր կենան, գուցե ազատեն քեզ քո ձախորդության ժամանակ։ Որովհետև քո քաղաքների թվի չափ եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։

29. Ինչի՞ համար եք վիճում ինձ հետ, դուք ամենքդ ապստամբել եք իմ դեմ,- ասում է Տերը։-

30. Ես զուր հարվածեցի ձեր որդիներին. նրանք խրատ չընդունեցին. ձեր սուրը, ինչպես մի գիշատիչ առյուծ, կերավ ձեր մարգարեներին։

31. Ո՛վ սերունդ, դուք Տիրոջ խոսքի՛ն նայեք։ Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եղա կամ թանձր խավարի մի երկիր. իմ ժողովուրդն ինչո՞ւ է ասում. “Ազատ ենք թափառելու, այլևս չենք գա քեզ մոտ”։

32. Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, հարսը՝ իր գոտին*. բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որոնք թիվ չունեն։

33. Քո ճամփան լավ շտկում ես սեր որոնելու համար. այդ ընթացքդ չար կանանց ես սովորեցրել։

34. Քո քղանցքի վրա նաև աղքատ անմեղ մարդկանց արյունը կա. նրանց չգտար տուն ներխուժելիս. այլ այս ամենից հետո

35. դու ասում ես. “Ես անմեղ եմ. նրա բարկությունն անշուշտ հեռացել է ինձնից”։ Ահա ես քո հանդեպ դատաստան պիտի անեմ, որովհետև ասում ես. “Չեմ մեղանչել”։

36. Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդ անընդհատ փոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։

37. Սրանից էլ դուրս կգաս՝ ձեռքերդ էլ գլխիդ, որովհետև Տերը մերժել է նրանց, որոնց դու վստահել ես, և դու չես բարգավաճելու նրանց հետ»։

ԵՐԵՄԻԱ 3

1. «Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։

2. «Բարձրացրո՛ւ աչքերդ դեպի լերկ բլուրները և տե՛ս՝ դու որտե՛ղ չես պոռնկություն արել. ճանապարհներին նստել էիր նրանց համար, ինչպես արաբացին՝ անապատում, և երկիրն ապականեցիր քո պոռնկություններով ու չարությամբ։

3. Եվ անձրևները դադարեցին, և վերջին անձրևը չեկավ, բայց դու պոռնիկ կնոջ ճակատ ունեցար. մերժում ես ամաչելը։

4. Հիմա էլ ինձ չե՞ս կոչել. “Ո՛վ Հայր իմ, դու ես իմ երիտասարդության մտերիմը”։

5. Մի՞թե հավիտյան կբարկանա և վրդովմունքը միշտ կպահի. ահա դու այսպես ես խոսում, բայց չարություն ես անում, որչափ կարողանում ես»։

6. Եվ Տերն ասաց ինձ Հովսիա թագավորի օրերին. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց ուխտադրուժ Իսրայելը. նա ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ գնաց պոռնկացավ այնտեղ։

7. Եվ ես խորհեցի՝ այս ամենն անելուց հետո կվերադառնա դեպի ինձ, բայց նա չվերադարձավ, և նրա անհավատարիմ քույր Հուդան տեսավ։

8. Եվ ես տեսա, որ երբ այս ամենի համար, որ ուխտադրուժ Իսրայելը շնություն արեց, նրան արձակեցի և արձակման թուղթ տվեցի նրան, նրա անհավատարիմ քույրը՝ Հուդան, չվախեցավ, այլ գնաց ու ինքն էլ շնացավ։

9. Եվ նրա շնության լրբությամբ երկիրն ապականվեց, և նա շնացավ քարի ու փայտի հետ։

10. Բայց, այսուամենայնիվ, նրա անհավատարիմ քույր Հուդան ամբողջ սրտով դեպի ինձ չդարձավ, այլ ստությամբ»,- ասում է Տերը։

11. Եվ Տերն ինձ ասաց. «Ուխտադրուժ Իսրայելն առավել արդարացրեց իր անձը, քան անհավատարիմ Հուդան։

12. Գնա՛ և այս խոսքերը հայտարարի՛ր դեպի հյուսիս և ասա՛. “Հե՛տ դարձիր, ո՛վ ուխտադրուժ Իսրայել,- ասում է Տերը,- իմ բարկությունը ես ձեզ վրա չեմ թափի, որովհետև ես ողորմած եմ,- ասում է Տերը,- հավիտյան ոխ չեմ պահի։

13. Միայն թե ճանաչի՛ր քո անօրինությունը, որ ապստամբեցիր քո Տեր Աստծու դեմ և ճանապարհներդ փռեցիր օտարների առաջ ամեն կանաչ ծառի տակ, և իմ ձայնին չանսացիք,- ասում է Տերը։-

14. Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։

15. Եվ ձեզ հովիվներ կտամ իմ սրտի համաձայն, որ նրանք գիտությամբ և իմաստությամբ հովվեն ձեզ։

16. Եվ երբ դուք այն օրերին երկրում բազմանաք և աճեք,- ասում է Տերը,- այլևս չեն ասի.

17. Այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ գահը կկոչվի, և բոլոր ազգերը Տիրոջ անվան համար պիտի հավաքվեն այնտեղ՝ Երուսաղեմում, և այլևս չեն գնա իրենց չար սրտի կամակորության հետևից։

18. Այն օրերին Հուդայի տունը Իսրայելի տան հետ պիտի գնա, և հյուսիսային երկրից միասին այն երկիրը պիտի գան, որ ես ժառանգություն տվեցի ձեր հայրերին”։

19. Ես ասացի. “Ինչպե՜ս կուզենայի քեզ դնել իմ որդիների մեջ և քեզ տալ ցանկալի մի երկիր՝ ազգերի ամենագեղեցիկ ժառանգությունը”։ Եվ խորհեցի՝ դու ինձ “Իմ Հայր” կկոչեիր և ինձ հետևելուց հետ չէիր դառնա։

20. Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տերը։

21. Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։

22. «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։«Ահա մենք դեպի քեզ ենք գալիս, որովհետև, ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը։

23. Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։

24. Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը* կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին։

25. Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք»։

ԵՐԵՄԻԱ 4

1. «Եթե վերադառնալու լինես, ո՛վ Իսրայել,- ասում է Տերը,- դեպի ի՛նձ դարձիր, և եթե իմ առաջից հեռացնելու լինես քո գարշելի քանդակներին և չտատանվես,

2. և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։

3. Որովհետև Տերը Հուդայի և Երուսաղեմի մարդկանց այսպես է ասում. «Ձեր չհերկված հողը հերկե՛ք և մի՛ սերմանեք փշերի մեջ։

4. Ո՛վ Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, թլփատվե՛ք Տիրոջ համար և հեռացրե՛ք ձեր սրտի թլիփը, որ չլինի թե իմ զայրույթը կրակի պես դուրս գա և այրի ձեր չար գործերի համար, և հանգցնող չլինի։

5. Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. “Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա”, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. “Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։

6. Դրո՛շ պարզեք դեպի Սիոն, ապաստա՛ն փութացեք, մի՛ կանգնեք, որովհետև ես հյուսիսից չարիք և մեծ ավերում եմ բերում։

7. Առյուծն իր մացառից վեր կացավ, և ազգերին ջարդողն իր տեղից դուրս եկավ, ճանապարհվեց, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, առանց բնակչի դառնան։

8. Սրա համար քուրձե՛ր հագեք, սգացե՛ք ու ողբացե՛ք, որ Տիրոջ բորբոք բարկությունը մեզնից չի հեռացել”»։

9. «Այն օրը,- ասում է Տերը,- թագավորի սիրտը և իշխանների սիրտը կնվաղի, քահանաները կվախենան, մարգարեները կահազդվեն»։

10. Եվ ես ասացի. «Ավա՜ղ, ո՛վ Տեր Աստված, դու անշուշտ խաբեցիր այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. “Ձեզ խաղաղություն կլինի”. բայց սուրը մինչև մեր հոգին է հասել»։

11. Այն ժամանակ այս ժողովրդին ու Երուսաղեմին պիտի ասվի. «Անապատում լերկ բլուրներից մի կիզիչ քամի է փչում դեպի իմ ժողովրդի դուստրը, որ ո՛չ քամհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու։

12. Սրանցից ավելի սաստիկ մի քամի պիտի գա ինձ։ Հիմա ես դատաստաններով պիտի խոսեմ նրանց դեմ»։

13. Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։

14. Քո սիրտը մաքրի՛ր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որպեսզի փրկվես. քո չար խորհուրդները սրտումդ մինչև ե՞րբ պիտի մնան։

15. Որովհետև մի կանչ է գալիս Դանից և թշվառություն է հայտարարում Եփրեմի սարից։

16. Հիշեցրե՛ք ազգերին, ահա Երուսաղեմին հայտարարե՛ք. «Պաշարողներ են գալիս հեռավոր երկրից և իրենց ձայնն են արձակում Հուդայի քաղաքների դեմ։

17. Դաշտի պահապանների պես շրջապատել են այն, քանի որ նա իմ դեմ ապստամբեց»,- ասում է Տերը։

18. «Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այս բանը. սա քո չարության արդյունքն է. իրա՜վ դառը և խոցում է մինչև սիրտդ»։

19. Որովա՜յնս, որովա՜յնս, մինչև սրտիս պատերը ցավ եմ զգում, իմ սիրտը խռովվում է իմ ներսում. ես չեմ կարող լռել, որովհետև փողի ձայնը և պատերազմի աղաղակն եմ լսել։

20. Կործանում կործանումի հետևից է գալիս, ամբողջ երկիրն ավերվել է. հանկարծակի ավերվեցին իմ վրանները, մի վայրկյանում՝ իմ վարագույրները։

21. Մինչև ե՞րբ պիտի տեսնեմ դրոշը, լսեմ փողի ձայնը։

22. Որովհետև հիմար է իմ ժողովուրդը. ինձ չճանաչեցին. նրանք անմիտ որդիներ են և բան չեն հասկանում. նրանք իմաստուն են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն։

23. Նայեցի երկրին, և ահա ամայի ու անձև էր, և երկնքին, ու նրա լույսը չկար։

24. Նայեցի լեռներին, և ահա դողում էին, և բոլոր բլուրները երերում էին։

25. Նայեցի, և ահա մարդ չկար, երկնքի բոլոր թռչունները փախել էին։

26. Նայեցի, և ահա Մրգաստանը՝ անապատ, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված էին Տիրոջ առաջ ու նրա բորբոք բարկության առաջ։

27. Որովհետև այսպես է ասում Տերը. «Ամբողջ երկիրն ամայի պիտի դառնա, բայց լիովին վերջը չեմ տալու։

28. Սրա համար երկիրը պիտի սգա, և երկինքը վերևից պիտի խավարի, որովհետև ես եմ ասել, խորհել եմ և չեմ զղջալու և հետ չեմ դառնալու։

29. Ձիավորների և աղեղնավորների ձայնից փախչում է ամբողջ քաղաքը, թավուտներն են մտնում և բարձրանում ժայռերի վրա, բոլոր քաղաքները լքված են, և նրանցում բնակվող մարդ չկա։

30. Եվ դու ի՞նչ պիտի անես, ո՛վ կործանված, որ ծիրանիներ ես հագնում և քեզ ոսկե զարդերով զարդարում, որ ծարիրով լայնացնում ես աչքերդ։ Զուր ես քեզ գեղեցկացնում, սիրեցյալներդ քեզ մերժեցին, կյանքդ են փնտրում»։

31. Որովհետև մի ձայն լսեցի, ասես ծննդկանի ձայն. առաջին անգամ ծննդաբերողի նեղություն, Սիոնի դստեր ձայնը, հևալով տարածում է իր ձեռքերը. «Վա՜յ ինձ, որ հոգիս նվաղում է սպանողների առաջ»։

ԵՐԵՄԻԱ 5

1. Շրջագայե՛ք Երուսաղեմի փողոցներով, տեսե՛ք ու իմացե՛ք, որոնե՛ք նրա հրապարակներում. եթե մեկ մարդ գտնեք, մի իրավունք անող և ճշմարտություն փնտրող, ես կներեմ այդ քաղաքին։

2. Եվ թեպետ ասում են. «Կենդանի է Տերը», բայց անտարակույս ստությամբ են երդվում։

3. Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։

4. Ես ասացի. «Սրանք պարզապես աղքատներն են. անմիտ են և չգիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը։

5. Ես կգնամ մեծերի մոտ և նրանց հետ կխոսեմ, որովհետև նրանք գիտեն Տիրոջ ճանապարհը և իրենց Աստծու պատվիրանը»։ Բայց նրանք բոլորը լուծը կոտրել են, կապերը կտրատել։

6. Սրա համար անտառից նրանց պիտի զարկի առյուծը, անապատների գայլը պիտի կործանի նրանց, ինձն է հսկելու նրանց քաղաքների վրա. յուրաքանչյուրը, ով նրանցից դուրս գա, պիտի պատառոտվի, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմացել են նրանց ուխտադրժությունները։

7. Սրա համար ես ինչպե՞ս ներեմ քեզ. քո որդիները լքել են ինձ և երդվում են չաստվածներով։ Եվ ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան և խռնվեցին պոռնկատանը։

8. Լավ կերակրված ցանկամոլ ձիեր են, ամեն մեկն իր ընկերոջ կնոջ վրա է խրխնջում։

9. «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից հոգիս վրեժ չպիտի՞ առնի»։

10. «Բարձրացե՛ք նրա խաղողի այգիները և ավերե՛ք, բայց լիովին չոչնչացնեք. վերցրե՛ք նրա ոստերը, որովհետև նրանք Տիրոջը չեն։

11. Որովհետև Իսրայելի տունը և Հուդայի տունը մեծապես անհավատարիմ մնացին ինձ»,- ասում է Տերը։

12. Նրանք ուրացան Տիրոջը և ասացին. «Նա չէ. մեզ վրա չարիք չի գա, և սուր ու սով չենք տեսնելու։

13. Եվ մարգարեները քամի են, և Տիրոջ խոսքը նրանց մեջ չէ. այսպես է լինելու նրանց»։

14. Դրա համար Տերը՝ Զորությունների Աստվածը, այսպես է ասում. «Որովհետև նրանք ասել են այս խոսքը, ահա ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում, իսկ այս ժողովրդին՝ փայտ, և այն նրանց պիտի կլանի։

15. Ահա ես ձեզ վրա հեռվից մի ազգ եմ բերում, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- նա դիմացկուն ազգ է, նա հին ազգ է, մի ազգ, որի լեզուն չգիտես և չես իմանում, թե ի՛նչ է խոսում։

16. Նրանց կապարճը բաց գերեզմանի պես է, նրանք բոլորը կտրիճներ են։

17. Նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու դուստրերին. պիտի ուտեն քո հոտերն ու քո արջառները, պիտի ուտեն քո որթատունկերն ու թզենիները, ամրացված քաղաքները, որոնց ապավինում ես, սրով պիտի քարուքանդ անեն»։

18. «Բայց այն օրերին էլ,- ասում է Տերը,- ձեր վախճանը լիովին չեմ տալու։

19. Եվ երբ ասեք. “Ի՞նչ պատճառով Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն արեց մեզ”, դու էլ ասա՛ նրանց. “Ինչպես դուք թողեցիք ինձ և օտար աստվածների պաշտեցիք ձեր երկրում, նույնպես էլ օտարների պիտի ծառայեք ձերը չեղած երկրում”»։

20. Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և ծանուցե՛ք Հուդայում՝ ասելով.

21. «Լսե՛ք այս, ո՛վ հիմար և անմիտ ժողովուրդ, աչքեր ունեք և չեք տեսնում, ականջներ ունեք և չեք լսում»։

22. «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։

23. Սակայն այս ժողովուրդը մի համառ և ապստամբ սիրտ ունի, նրանք մոլորվեցին ու գնացին։

24. Եվ իրենց սրտում չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որ իր ժամանակին տալիս է անձրևը, առաջին և վերջին անձրևը, որ մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները”։

25. Ձեր անօրինությունները հեռացրին այս բաները, և ձեր մեղքերը բարին վանեցին ձեզնից։

26. Որովհետև իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում, դարանամուտ են լինում կծկված թռչնորսների պես, որոգայթներ են լարում, մարդիկ որսում։

27. Ինչպես որ վանդակն է լի թռչուններով, նույնպես և նրանց տները լիքն են խաբեությամբ. դրա համար են նրանք մեծացել և հարստացել,

28. պարարտացան-փայլեցին, չարերի գործերն էլ գերազանցեցին։ Դատը չեն դատում՝ որբի դատը, (այսուամենայնիվ հաջողում են) և չքավորների իրավունքը չեն պաշտպանում»։

29. «Մի՞թե այս բաների համար չպիտի պատժեմ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից իմ անձը վրեժ չպիտի՞ առնի»։

30. Սոսկալի և քստմնելի բան է պատահել երկրում։

31. Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։

ԵՐԵՄԻԱ 6

1. Ապաստա՛ն գտեք, ո՛վ Բենիամինի որդիներ, Երուսաղեմի միջից։ Թեկուեում փո՛ղ հնչեցրեք և Բեթաքարմայի վրա նշա՛ն բարձրացրեք, որովհետև հյուսիսից չարիք և մեծ ավերում է երևում։

2. Վայելչագեղին և փափկասունին կկործանեմ՝ Սիոնի դստերը։

3. Նրա դեմ են գալիս հովիվները և իրենց հոտերով նրա շուրջբոլորը վրաններ են կանգնեցնում. ամեն մեկն արածեցնում է իր բաժնում։

4. Պատերա՛զմ պատրաստեք* նրա դեմ, վե՛ր կացեք, կեսօրին բարձրանանք։ Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է, և երեկոյան ստվերները երկարում են։

5. Վե՛ր կացեք, գիշերով ելնենք և կործանենք նրա պալատները*։

6. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։

7. Ինչպես որ ջրհորը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարություն է բխեցնում. բռնություն ու ավերում է լսվում նրա մեջ, իմ առաջ շարունակ տառապանք և վերքեր են։

8. Խրատվի՛ր, ո՛վ Երուսաղեմ, որ քեզնից չբաժանվեմ, որ քեզ ամայի և անբնակ երկիր չդարձնեմ»։

9. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։

10. Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։

11. Սակայն Տիրոջ զայրույթով լիքն եմ, հոգնել եմ զսպելուց։ «Թափի՛ր երեխաների վրա՝ փողոցում, և երիտասարդների հավաքի վրա, որովհետև պիտի բռնվեն մարդը կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ։

12. Եվ նրանց տները ուրիշների պիտի անցնեն նրանց դաշտերի ու կանանց հետ, որովհետև իմ ձեռքը պիտի երկարեմ երկրի բնակիչների վրա,- ասում է Տերը։-

13. Որովհետև նրանց փոքրից մինչև մեծը բոլորն էլ “անիրավ շահի համար” ագահ են. և՛ մարգարեն, և՛ քահանան, բոլորը ստությամբ են վարվում։

14. Եվ իմ ժողովրդի դստեր վերքը բժշկում են թեթև կերպով՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”, երբ խաղաղություն չկա։

15. Պիղծ բաներ անելիս արդյոք ամաչո՞ւմ են. բնավ չեն ամաչում, պատկառել չգիտեն։ Դրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, և երբ ես նրանց պատժելու համար այցելեմ, պիտի տապալվեն»,- ասում է Տերը։

16. Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. “Նրանում չենք ընթանում”։

17. Ես ձեզ վրա դետեր նշանակեցի. “Ուշադի՛ր եղեք փողի ձայնին”, բայց նրանք ասացին. “Ուշադիր չենք լինելու”։

18. Ուրեմն լսե՛ք, ո՛վ ազգեր, և իմացի՛ր, ո՛վ ժողովուրդ, ինչ է լինելու նրանց։

19. Լսի՛ր, ո՛վ երկիր, ահա ես այս ժողովրդի վրա չարիք եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը, որովհետև ուշադրություն չդարձրին իմ խոսքերին և իմ օրենքը մերժեցին։

20. Ինչո՞ւ ինձ համար Սաբայից կնդրուկ գա, և անուշահոտ խնկեղեգ՝ հեռու երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերն ինձ հաճելի չեն։

21. Դրա համար Տերն այսպես է ասում. “Ահա ես խոչընդոտներ եմ դնում այս ժողովրդի համար, և հայրերն ու որդիները միասին պիտի սայթաքեն, հարևան ու նրա ընկեր պիտի կորչեն”»։

22. Տերն այսպես է ասում. «Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսի երկրից, և մի մեծ ազգ է արթնանում երկրի ծայրերից։

23. Աղեղ և նիզակ են բռնել, անգութ և անողորմ են, նրանց ձայնը որոտում է ծովի նման։ Ձիերի վրա են հեծնում, քո դեմ շարված են պատերազմիկների նման, ո՛վ Սիոնի դուստր։

24. Նրա լուրը լսեցինք, մեր ձեռքերը թուլացան. նեղությունը մեզ համակեց ծննդկանի երկունքի ցավի պես։

25. Դաշտեր դուրս մի՛ եկեք, ճանապարհին մի՛ քայլեք, որովհետև թշնամին սուր ունի, սարսափ է շուրջբոլորը։

26. Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։

27. Ես քեզ իմ ժողովրդի վրա մետաղաքննիչ եմ կարգել՝ իբրև ստուգող, որ իմանաս և քննես նրանց ճանապարհը։

28. Նրանք ամենքը կամակոր ապստամբներ են, բանսարկությամբ ընթացողներ են, պղինձ և երկաթ են։ Բոլորն էլ ապականած են։

29. Փուքսը հրաբորբոք եղավ, կապարը կրակից հալվեց, հալեցնողը զուր է հալեցնում, որովհետև չարերը չառանձնացան։

30. Խոտան արծաթ են կոչելու նրանց, որովհետև Տերը մերժեց նրանց»։

ԵՐԵՄԻԱ 7

1. Խոսքը հասավ Երեմիային Տիրոջից՝ ասելով.

2. «Կանգնի՛ր Տիրոջ տան դռանը և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. “Լսե՛ք Տիրոջը խոսքը, ո՛վ բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու”։

3. Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում։

4. Մի՛ ապավինեք սուտ խոսքերի՝ ասելով.

5. Իսկ եթե դուք իրապես ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե դուք մարդու և իր ընկերոջ միջև իրավունքը գործադրեք,

6. օտարին, որբին և այրուն չհարստահարեք և այստեղ անմեղ արյուն չթափեք և ուրիշ աստվածների հետևից չգնաք՝ ի վնաս ձեզ,

7. այն ժամանակ ես ձեզ կբնակեցնեմ այստեղ՝ այս երկրում, որ ես տվել եմ ձեր հայրերին հավիտյանս հավիտենից։

8. Ահա դուք սուտ խոսքերի եք վստահում, որոնք ոչ մի օգուտ չեն կարող ունենալ։

9. Մի՞թե գողանաք, սպանեք, շնություն անեք և սուտ երդվեք ու Բահաղին խունկ ծխեք և այլ աստվածների հետևից գնաք, որոնց չեք ճանաչում,

10. հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք.

11. Մի՞թե ձեզ համար այս տունը, որն իմ անունով է կոչվել, ավազակների քարանձավ է դարձել։

12. Գնացե՛ք իմ այն տեղը, որ Սելովում է, ուր նախապես իմ անունն էի բնակեցրել, և տեսե՛ք, թե ի՛նչ եմ արել նրան՝ իմ Իսրայել ժողովրդի չարության պատճառով”»։

13. «Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։

14. Ուստի ես էլ այն տանը, որն իմ անունով է կոչվել, և որին ապավինել եք դուք, և այն տեղին, որ ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմ այնպես, ինչպես որ արել եմ Սելովին։

15. Ես ձեզ պիտի վտարեմ իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։Ժողովրդի անհնազանդությունը

16. «Ուստի դու մի՛ աղոթիր այս ժողովրդի համար և նրանց համար աղաղակ ու աղոթք մի՛ բարձրացրու և ինձ մի՛ բարեխոսիր, որովհետև ես քեզ չեմ լսելու։

17. Մի՞թե դու չես տեսնում՝ նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում։

18. Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։

19. Մի՞թե նրանք ինձ են բարկության գրգռում,- ասում է Տերը,- թե՞ իրենց, իրենց երեսն են ամոթահար անում»։

20. Սրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա իմ բարկությունն ու իմ զայրույթը պիտի թափվեն այս տեղի վրա, մարդու վրա և անասունի վրա, դաշտի ծառի վրա և հողի պտղի վրա, և պիտի այրի ու չհանգչի»։

21. Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Ձեր ողջակեզներն ավելացրե՛ք ձեր զոհերի վրա և միսը կերե՛ք։

22. Որովհետև այն օրը, երբ ձեր հայրերին հանեցի Եգիպտոսի երկրից, նրանց հետ չեմ խոսել և նրանց չեմ հրամայել ողջակեզի և զոհի վերաբերյալ։

23. Այլ այս բանը հրամայեցի նրանց՝ ասելով. “Լսե՛ք իմ ձայնը, ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը, և գնացե՛ք այն բոլոր ճամփաներով, որ ձեզ հրամայեցի, որպեսզի ձեզ համար բարի լինի”։

24. Բայց նրանք չլսեցին ու ականջ չդրեցին և ընթացան իրենց խորհուրդներով, իրենց չար սրտի կամակորությամբ։ Եվ հետ գնացին, ոչ թե առաջ։

25. Այն օրից, երբ ձեր հայրերը դուրս եկան Եգիպտոսի երկրից, մինչև այսօր ես հարատևորեն* ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին,

26. բայց նրանք չլսեցին ինձ ու ականջ չդրեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին. իրենց հայրերից ավելի չար եղան։

27. Եվ դու նրանց այս բոլոր բաները կասես, բայց նրանք քեզ չեն լսի։ Դու նրանց կկանչես, բայց նրանք չեն պատասխանի։

28. Ուրեմն ասա՛ նրանց. “Սա այն ազգն է, որ չի հնազանդվում Տիրոջ՝ իր Աստծու ձայնին և խրատ չի ընդունում. հավատարմությունը կորել և կտրվել է նրանց բերանից”»։Մեղսալից գործեր Ենովմի ձորում

29. Մազերդ խուզի՛ր ու դե՛ն նետիր և ո՛ղբ բարձրացրու լերկ բլուրների վրա, որովհետև Տերը մերժեց և լքեց իր ցասման սերունդը։

30. «Որովհետև Հուդայի որդիները չարություն արեցին իմ առաջ,- ասում է Տերը,- իրենց գարշելի քանդակները դրեցին այն տանը, որն իմ անունով է կոչվում, որպեսզի պղծեն այն։

31. Եվ Ենովմի որդու ձորում Տոփեթի Բարձր տեղերը կառուցեցին, որպեսզի կրակով այրեն իրենց որդիներին և իրենց դուստրերին, որ ես չհրամայեցի, և ոչ էլ միտքս եկավ»։

32. «Ուրեմն ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ այլևս Տոփեթ կամ Ենովմի որդու ձոր չի կոչվելու, այլ Սպանության ձոր, և Տոփեթում այնքան կթաղեն, որ էլ այլ տեղ չի մնա։

33. Եվ այս ժողովրդի դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների և երկրի գազանների համար, և նրանց վախեցնող չի լինի։

34. Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։

ԵՐԵՄԻԱ 8

1. «Այն ժամանակ,- ասում է Տերը,- Հուդայի թագավորների ոսկորները և նրա իշխանավորների ոսկորները, քահանաների ոսկորները, մարգարեների ոսկորները և Երուսաղեմի բնակիչների ոսկորները կհանեն իրենց գերեզմաններից

2. և կփռեն արեգակի առաջ, լուսնի առաջ և երկնքի բոլոր զորքերի առաջ, որոնց սիրեցին և ծառայեցին, որոնց հետևեցին, որոնց փնտրեցին* և երկրպագեցին. ո՛չ պիտի հավաքվեն, ո՛չ էլ թաղվեն, կեղտի պես պիտի լինեն երկրի երեսի վրա։

3. Մահը կյանքից նախընտրելի պիտի լինի այն ամբողջ մնացորդի համար, որ կմնան այս չար ազգատոհմից, այն բոլոր տեղերում, ուր աքսորել էի նրանց»,- ասում է Զորությունների Տերը։

4. «Ասա՛ նրանց,- այսպես էլ ասում է Տերը.- մի՞թե վայր կընկնեն ու էլ վեր չեն կենա, կամ կխոտորեն և էլ հետ չե՞ն դառնա։

5. Ինչո՞ւ այս Երուսաղեմի ժողովուրդը մշտական ուխտադրժությամբ խոտորեց, կառչեց խաբեությանը և մերժում է հետ դառնալ։

6. Ես ուշադիր եղա և լսեցի. նրանք շիտակ չեն խոսում, ոչ ոք չի զղջում իր չարության համար և ասում է. “Ես ի՜նչ եմ արել”։ Ամենքն իրենց ընթացքին են դարձել, ինչպես դեպի պատերազմ արշավող ձին։

7. Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։

8. Դուք ինչպե՞ս եք ասում. “Մենք իմաստուններ ենք, և Տիրոջ օրենքը մեզ մոտ է”։ Երբ դպիրների սուտ գրիչը* ստություն է դարձրել այն։

9. Իմաստունները կամաչեն, կզարհուրեն և կբռնվեն. ահա մերժեցին Տիրոջ խոսքը, ուրեմն էլ ի՞նչ իմաստություն ունեն։

10. Սրա համար ես նրանց կանանց ուրիշների պիտի տամ, նրանց դաշտերը՝ իրենց տիրողներին, որովհետև փոքրից մինչև մեծը բոլորն ագահ են անիրավ վաստակի համար. մարգարեից մինչև քահանան բոլորը ստությամբ են վարվում։

11. Եվ թեթևորեն բժշկում են իմ ժողովրդի դստեր վերքը՝ ասելով. “Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն”. երբ խաղաղություն չկա։

12. Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը։

13. «Բոլորովին բնաջնջելու եմ նրանց,- ասում է Տերը։- Խաղող չի լինելու որթատունկի վրա, և թուզ չի լինելու թզենու վրա, տերևը թառամելու է, և այն, ինչ որ տվել եմ նրանց, պիտի անցնի»։

14. Մենք ինչի՞ համար ենք նստել։ Հավաքվե՛ք, և գնանք պարսպապատ քաղաքներն ու այնտեղ կործանվենք*, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, մեզ կործանեց և մեզ դառը ջուր խմեցրեց, որովհետև մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ։

15. Խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։

16. Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների վրնջյունից դողում է ամբողջ երկիրը։ Եվ նրանք գալու և ուտելու են երկիրն ու նրա ամենը, որը լցնում է այն, քաղաքը և նրա մեջ բնակվողներին։

17. «Որովհետև ահա ձեր մեջ եմ ուղարկում օձեր, քարբեր, որոնք չեն հմայվում, և նրանք պիտի կծոտեն ձեզ»,- ասում է Տերը։

18. Իմ վիշտն անդարմանելի է, սիրտս նվաղել է իմ մեջ։*

19. Լսե՛ք իմ ժողովրդի դստեր կանչի ձայնը հեռավոր երկրից. «Տերը Սիոնում չէ՞, նրա թագավորը նրա մեջ չէ՞»։ «Ինչո՞ւ իմ բարկությունը գրգռեցին իրենց քանդակած կուռքերով և իրենց օտար ունայնություններով*»։

20. Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։

21. Փշրված եմ, որովհետև փշրված է իմ ժողովրդի դուստրը, ողբում եմ, սոսկում է բռնել ինձ։

22. Բալասան չկա՞ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞ այնտեղ. հապա ինչո՞ւ իմ ժողովրդի դուստրը բժշկություն չգտավ։

ԵՐԵՄԻԱ 9

1. «Երանի՜գլուխս ջուր լիներ, և աչքերս՝ արտասուքի աղբյուր, որ օր ու գիշեր լաց լինեի իմ ժողովրդի դստեր սպանվածների վրա։

2. Օ՜, եթե ինձ անապատի մեջ ուղևորների իջևան տային, ես կթողնեի իմ ժողովրդին և կգնայի նրանց մոտից, որովհետև նրանք բոլորն էլ շնացողներ են, դավաճանների խումբ են։

3. Եվ նրանք իրենց աղեղի պես լարում են իրենց լեզուները ստի համար և ճշմարտությամբ չէ, որ զորանում են երկրի վրա. չարությունից չարություն են գնում և ինձ չեն ճանաչում»,- ասում է Տերը։

4. «Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ընկերոջից, և ամենևին եղբոր մի՛ վստահեք, որովհետև ամեն եղբայր խաբեբա է, և ամեն ընկեր շրջում է բանսարկությամբ։

5. Եվ ամեն մարդ խաբում է իր ընկերոջը և ճշմարտություն չի խոսում. իրենց լեզուն սովորեցրել են սուտ ասելու. հոգնում են անօրինություն անելով։

6. Դու բնակվում ես խաբեության մեջ, խաբեության պատճառով մերժում են ինձ ճանաչել»,- ասում է Տերը։

7. Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև ես էլ ի՞նչ անեմ իմ ժողովրդի դստեր մեղքի պատճառով։

8. Մահաբեր նետ է նրանց լեզուն, խաբեություն է խոսում. իր ընկերոջ հետ բերանով խաղաղություն է խոսում, իսկ իր սրտում նրան դարան է պատրաստում։

9. Սրա համար ես նրանց չպատժե՞մ,- ասում է Տերը,- կամ նման մի ազգից անձս վրեժ չպիտի՞ առնի։

10. Լեռների համար բարձրաձայն լաց ու ողբ պիտի անեմ, անապատի արոտների համար՝ կոծ, որովհետև այրվել են. անցնող չկա, և արջառների ձայն չի լսվում։ Երկնքի թռչուններից մինչև անասունը փախան գնացին։

11. Երուսաղեմը փլատակների կույտեր պիտի դարձնեմ, աղվեսների որջ և Հուդայի քաղաքները անբնակ ամայության պիտի վերածեմ»։

12. Ո՞վ է այն իմաստուն մարդը, որ սա հասկանա. ում որ Տիրոջ բերանը խոսած լինի և պատմի այն, թե ինչո՛ւ է կործանվել երկիրը և ավերվել անապատի պես, որտեղից անցնող չկա։

13. Եվ Տերն ասաց. «Նրա համար, որ թողեցին իմ օրենքը, որ ես դրել էի նրանց առաջ, և իմ ձայնը չլսեցին ու նրանով չընթացան։

14. Այլ գնացին իրենց սրտի կամակորության հետևից և Բահաղների հետևից, ինչպես որ իրենց հայրերը սովորեցրել էին իրենց»։

15. Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա այս ժողովրդին ես օշինդր եմ ուտեցնելու և դառը ջուր եմ խմեցնելու։

16. Եվ նրանց պիտի ցրեմ ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք գիտեին, ո՛չ իրենց հայրերը, և նրանց հետևից սուր պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց»։

17. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և եղերամայրե՛ր կանչեք, որ գան, և վարժ կանա՛նց ուղարկեք, որ գան։

18. Շուտով գան, մեզ վրա ողբ բարձրացնեն, մինչև մեր աչքերն արտասուք թափեն, և մեր կոպերից ջրեր հորդեն։

19. Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց. “Ինչպե՜ս կործանվեցինք, շատ ամաչեցինք, որովհետև պետք է թողնենք երկիրը, որովհետև ավերեցին մեր բնակարանները”։

20. Ուրեմն, ո՛վ կանայք, լսե՛ք Տիրոջ խոսքը, և թող ձեր ականջն ընդունի նրա բերանի խոսքը։ Եվ ձեր դուստրերին եղերերգությո՛ւն սովորեցրեք, և ամեն կին իր ընկերուհուն՝ ողբ»։

21. Որովհետև մահը ելավ մեր պատուհանները, մտավ մեր ամրոցները, որպեսզի փողոցից բնաջնջի երեխային, հրապարակներից՝ երիտասարդներին։

22. Ասա՛, որ Տերն այսպես է ասում. «Մարդկանց դիակները վայր պիտի ընկնեն, ինչպես կեղտը՝ դաշտի վրա, և ինչպես խրձերը՝ հնձողի հետևից, և հավաքող չի լինի»։

23. Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։

24. Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի ինձ»,- ասում է Տերը։

25. «Ահա օրեր կգան,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրանց, որ միայն մարմնով են թլփատված,

26. Եգիպտոսին և Հուդային, Եդովմին և Ամմոնի որդիներին, Մովաբին և բոլոր մորուքների ծայրը կտրողներին, որ բնակվում են անապատում։ Որովհետև բոլոր ազգերն անթլփատ են, իսկ ամբողջ Իսրայելի տունն անթլփատ է սրտով»։

ԵՐԵՄԻԱ 10

1. Լսե՛ք այն խոսքը, որ Տերն ասում է ձեզ, ո՛վ Իսրայելի տուն։

2. Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։

3. Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։

4. Այն արծաթով և ոսկով են զարդարում, գամերով և մուրճերով ամրացնում են, որպեսզի չերերա։

5. Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։

6. Ո՛վ Տեր, քեզ նմանը բնավ չկա, դու մեծ ես, և զորությամբ մեծ է քո անունը։

7. Ո՞վ չի վախենա քեզնից, ո՛վ ազգերի Թագավոր, որովհետև քեզ է վայելում, որովհետև ազգերի բոլոր իմաստունների մեջ և նրանց բոլոր թագավորությունների մեջ քեզ նմանը բնավ չկա։

8. Նրանք բոլորովին անխելք և անմիտ են, ունայնությունների ուսմունք. դա փայտ է։

9. Տափակ ծեծված արծաթը Թարսիսից, իսկ ոսկին Ուփազից է բերվում. վարպետի և ոսկերչի ձեռքի գործ են. կապուտակ և ծիրանի է նրանց զգեստը, բոլորը վարպետների գործ են։

10. Սակայն Տերը ճշմարիտ Աստված է, նա կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա սրտմտությունից դողում է երկիրը, և ազգերը չեն դիմանա նրա ցասումին։

11. Այսպե՛ս ասացեք նրանց. «Այն աստվածները, որոնք չեն կերտել* երկինքն ու երկիրը, պիտի ոչնչացվեն երկրից և երկնքի տակից»։

12. Նա է իր զորությամբ կերտել*երկիրը, իր իմաստությամբ հաստատել աշխարհը և իր հանճարով տարածել երկինքը։

13. Երբ նա ձայն է տալիս, ջրերի դղրդյուն է լինում երկնքում, և նա երկրի ծայրերից գոլորշի է բարձրացնում, կայծակներ է շինում անձրևի համար և հողմը հանում է իր շտեմարաններից։

14. Ամեն մարդ հիմար է, անգետ է, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրանցում։

15. Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։

16. Սրանց պես չէ Հակոբի բաժինը. որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է, և Իսրայելը նրա ժառանգության ցեղն է։ Նրա անունը Զորությունների Տեր է։

17. Ո՛վ պաշարման մեջ ապրող, գետնից հավաքի՛ր քո իրերը։

18. Որովհետև այսպես է ասում Տերը. «Ահա այս անգամ ես դեն եմ նետելու երկրի բնակիչներին և նրանց նեղության եմ մատնելու, որպեսզի իմանան»։

19. Վա՜յ ինձ իմ բեկվածության համար, անդարմանելի է իմ վերքը. բայց ես ասացի. «Արդարև սա իմ հիվանդությունն է, և ես պետք է տանեմ այն»։

20. Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։

21. Որովհետև հիմարացան հովիվները և Տիրոջը չփնտրեցին։ Դրա համար նրանք չբարգավաճեցին, և նրանց ամբողջ հոտը ցրվեց։

22. Մի լուր է ձայնում.Լսե՛ք՝ գալիս է. մեծ դղրդոց հյուսիսի երկրից. որպեսզի Հուդայի քաղաքներն ամայի դարձնի, աղվեսների որջ։

23. Գիտեմ, ո՛վ Տեր, որ մարդունը չէ իր ճանապարհը, որ քայլող մարդու բանը չէ իր քայլերն ուղղելը։

24. Խրատի՛ր ինձ չափավորությամբ, ո՛վ Տեր, ոչ թե քո բարկությամբ, որ չլինի թե ոչնչացնես ինձ։

25. Քո զայրույթը թափի՛ր այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն ազգատոհմերի վրա, որոնք քո անունը չեն կանչում, որովհետև կերան Հակոբին. նրանք կերան ու սպառեցին նրան և նրա բնակավայրը ամայի դարձրին։

ԵՐԵՄԻԱ 11

1. Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

2. «Լսե՛ք այս ուխտի խոսքերը և խոսե՛ք Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին։

3. Դու նրանց ասա՛. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը.

4. որոնք ես հրամայեցի ձեր հայրերին այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ երկաթի այն հնոցից՝ ասելով.

5. որպեսզի հաստատեմ այս երդումը, որ արել եմ ձեր հայրերին, թե նրանց կաթ ու մեղր բխող երկիր կտամ, ինչպես որ այսօր

6. Եվ Տերն ինձ ասաց. «Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում հայտարարի՛ր այս խոսքերը՝ ասելով. “Լսե՛ք այս ուխտի խոսքերը և գործադրե՛ք դրանք։

7. Որովհետև ես ձեր հայրերին մինչև այսօր կրկին ու կրկին զգուշացրի այն օրից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ մինչև այսօր՝ ասելով.

8. Բայց նրանք չլսեցին, ականջ չդրեցին, և ամեն մեկը գնաց իր չար սրտի կամակորությամբ, և ես նրանց վրա բերեցի ուխտի բոլոր խոսքերը, որոնք հրամայել էի, որ կատարեն, բայց չկատարեցին”»։

9. Եվ Տերն ասաց ինձ. «Դավաճանություն կա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչների մեջ։

10. Նրանք վերադարձան իրենց նախահայրերի անօրինություններին, որոնք մերժեցին լսել իմ խոսքերը։ Նրանք գնացին ուրիշ աստվածների հետևից, որպեսզի նրանց ծառայեն։ Իսրայելի տունն ու Հուդայի տունը խզեցին իմ ուխտը, որ կնքել էի նրանց հայրերի հետ»։

11. Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց վրա չարիք եմ բերելու, որից նրանք չեն կարողանա խուսափել. կկանչեն ինձ, բայց ես նրանց չեմ լսի։

12. Եվ Հուդայի քաղաքներն ու Երուսաղեմի բնակիչները կգնան և կկանչեն այն աստվածներին, որոնց իրենք խունկ էին ծխում, բայց նրանք բոլորովին չեն ազատի նրանց իրենց դժբախտության ժամին։

13. Որովհետև քո քաղաքների թվով եղան քո աստվածները, ո՛վ Հուդա։ Եվ Երուսաղեմի փողոցների թվով ամոթալի զոհասեղաններ եք շինել, զոհասեղաններ, որ Բահաղին խունկ ծխելու համար են։

14. Ուստի դու այս ժողովրդի համար մի՛ աղոթիր և նրանց համար աղաղակ ու աղաչանք մի՛ արա, որովհետև ես նրանց չեմ լսելու, երբ ինձ կանչեն իրենց դժբախտության ժամանակ»։

15. Իմ սիրելին իմ տանն ի՞նչ ունի։ Երբ նա շատ լրբություններ է գործում, սուրբ զոհ էլ պիտի վերցվի քեզնից, որովհետև չարություն անելիս դու ուրախանում ես։

16. Տերը քեզ «կանաչ, գեղեցիկ, բարեպտուղ ձիթենի» անվանեց, բայց մեծ աղմուկի ձայնով նրա մոտ կրակ վառեց, և նրա ոստերը կոտրտվեցին։

17. Զորությունների Տերը, որ տնկել է քեզ, չարիք վճռեց* քո դեմ Իսրայելի տան և Հուդայի տան չարության համար, որ նրանք գործեցին և իմ բարկությունը գրգռեցին՝ Բահաղին խունկ ծխելով։

18. Տերն ինձ իմացրեց, և ես իմացա. այն ժամանակ դու ինձ ցույց տվեցիր նրանց չար գործերը։

19. Բայց ես նման էի մի ընտելացած գառի, որ տարվում է մորթվելու, և չգիտեի, թե իմ դեմ ինչ խորհուրդներ են խորհում, թե՝ «Ծառն իր պտղով տապալենք և այն կենդանիների երկրից կտրենք, որ նրա անունն այլևս չհիշվի»։

20. Սակայն, ո՛վ Զորությունների Տեր, արդա՛ր դատավոր, սիրտն* ու միտքը քննող, թող տեսնեմ քո վրեժը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։

21. Սրա համար Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք որոնում են քո կյանքը՝ ասելով. «Տիրոջ անունով մի՛ մարգարեացիր, որպեսզի մեր ձեռքով չմեռնես»։

22. Դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես պիտի պատժեմ նրանց. երիտասարդները սրից պիտի ընկնեն, նրանց որդիներն ու նրանց դուստրերը սովից պիտի մեռնեն։

23. Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։

ԵՐԵՄԻԱ 12

1. Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։

2. Դու նրանց տնկեցիր, և նրանք արմատավորվեցին, աճում են և պտղաբերում. դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու՝ նրանց սրտից*։

3. Բայց դու, ո՛վ Տեր, գիտես ինձ, դու ինձ տեսնում ես և քննում ես իմ միտքը քո հանդեպ։ Մորթվելու ոչխարների պես հանի՛ր նրանց և սպանվելու օրվա համար պատրաստի՛ր* նրանց։

4. Երկիրը մինչև ե՞րբ պիտի սգա, և ամբողջ դաշտի բույսերը չորանան. նրանում բնակվողների չարության պատճառով ոչնչանում են անասունն ու թռչունը, որովհետև նրանք ասացին. «Նա մեր վախճանը չպիտի տեսնի»։

5. Եթե դու հետևակների հետ վազեցիր, և նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպե՞ս պիտի մրցեիր ձիերի հետ։ Դու, որ ապահով երկրի վրա գետին ես ընկնում, ի՞նչ ես անելու Հորդանանի թավուտներում։

6. Որովհետև քո եղբայրներն էլ և քո հոր տունն էլ, նույնիսկ նրանք էլ նենգություն արեցին քո դեմ, հենց քո հետևից աղմուկ բարձրացրին։ Դու նրանց մի՛ հավատա, թեկուզև քեզ լավ բաներ ասեն։

7. «Ես թողել եմ իմ տունը, լքել եմ իմ ժառանգությունը, իմ հոգու սիրածին իր թշնամիների ձեռքն եմ մատնել։

8. Իմ ժառանգությունն ինձ համար անտառում առյուծի պես եղավ. նա իր ձայնը բարձրացրեց ինձ վրա. ուստի ես ատեցի նրան։

9. Իմ ժառանգությունն ինձ համար մի խատուտիկ գիշատիչ թռչունի նման չի՞ եղել. գիշատիչ թռչունները չորսբոլորից հարձակվել են նրա վրա։ Եկե՛ք, հավաքե՛ք դաշտի բոլոր գազաններին, բերե՛ք, որ լափեն։

10. Շատ հովիվներ ավերել են իմ խաղողի այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի բաժինը ամայի անապատ դարձրել։

11. Այն ամայության վերածեցին. նա ամայի սգաց իմ առաջ. ամբողջ երկիրն ամայացավ, որովհետև մարդ չկա, որ հոգա։

12. Անապատում բոլոր լերկ բլուրների վրա կործանողներ եկան, որովհետև Տիրոջ սուրը լափում է երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը. ոչ մի մարմնի համար խաղաղություն չկա։

13. Նրանք ցորեն ցանեցին, բայց փուշ հնձեցին, աշխատանք թափեցին, օգուտ չտեսան, և դուք Տիրոջ բորբոք բարկության պատճառով ձեր բերքից պիտի ամաչեք»։

14. Այսպես է ասում Տերն իմ բոլոր չար հարևանների մասին, որոնք դիպչում են այն ժառանգությանը, որ ժառանգել եմ տվել իմ Իսրայել ժողովրդին։ «Ահա ես նրանց արմատախիլ պիտի անեմ իրենց երկրի երեսից և Հուդայի տունը արմատախիլ պիտի անեմ նրանց միջից։

15. Նրանց արմատախիլ անելուց հետո կդառնամ և կգթամ նրանց և ամեն մեկին կվերադարձնեմ իր ժառանգությանը և ամեն մարդու՝ իր երկիրը։

16. Եվ եթե նրանք լավ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները և իմ անունով երդվեն, թե՝ “Կենդանի է Տերը”, ինչպես որ իմ ժողովրդին Բահաղով երդվել սովորեցրին, այն ժամանակ պիտի հաստատվեն իմ ժողովրդի մեջ։

17. Իսկ եթե մի ժողովուրդ չլսի, ես արմատախիլ պիտի անեմ, և նա պիտի ոչնչանա»,- ասում է Տերը։

ԵՐԵՄԻԱ 13

1. Տերն ինձ այսպես ասաց. «Գնա՛ և քեզ համար քաթանի մեջքի մի գոտի՛ գնիր և այն կապի՛ր մեջքիդ։ Եվ այն ջուր չտեսնի»։

2. Տիրոջ խոսքի համաձայն ես մեջքի մի գոտի գնեցի և կապեցի մեջքիս։

3. Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ ինձ՝ ասելով.

4. «Վերցրո՛ւ քո գնած մեջքի գոտին, որ մեջքիդ է, և վե՛ր կաց, գնա՛ Եփրատ* և այնտեղ թաքցրո՛ւ ժայռի ծերպի մեջ»։

5. Եվ ես գնացի ու այն թաքցրի Եփրատի մոտ, ինչպես որ Տերն էր հրամայել։

6. Եվ շատ օրեր անցնելուց հետո Տերն ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ Եփրատ և այնտեղից վերցրո՛ւ մեջքի այն գոտին, որ ես քեզ հրամայեցի թաքցնել այնտեղ»։

7. Եվ ես Եփրատ գնացի, փորեցի և մեջքի գոտին թաքցրած տեղից վերցրի։ Բայց ահա մեջքի գոտին փտել էր և ոչ մի բանի պիտանի չէր։

8. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. «Տերն այսպես է ասում.

9. “Այսպես պիտի կործանեմ Հուդայի ամբարտավանությունը և Երուսաղեմի մեծ ամբարտավանությունը։

10. Այս չար ժողովուրդը, որ չի ուզում լսել իմ խոսքերը և ընթանում է իր սրտի կամակորությամբ, գնում է ուրիշ աստվածների հետևից, որպեսզի ծառայի և երկրպագություն անի նրանց, մեջքի այս գոտու պես պիտի դառնա, որը ոչ մի բանի պիտանի չէ։

11. Որովհետև ինչպես որ գոտին է կառչում մարդու մեջքին, այնպես էի արել, որ ամբողջ Իսրայելի տունը և ամբողջ Հուդայի տունը կառչել էին ինձ,- ասում է Տերը,- որպեսզի ինձ համար ժողովուրդ լինեն և անուն, գովաբանություն ու պարծանք։ Բայց նրանք չլսեցին”։Գինու տիկը

12. Այս խո՛սքն ասա նրանց. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը.

13. Ապա դու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տերը.

14. Եվ մեկին մյուսով պիտի ջախջախեմ, հայրերին ու որդիներին մեկտեղ,- ասում է Տերը,- չպիտի գթամ, չպիտի խնայեմ և չպիտի ողորմեմ, այլ նրանց բնաջինջ պտի անեմ

15. Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։

16. Փա՛ռք տվեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, քանի դեռ խավար չի բերել, և ձեր ոտքերը մթնշաղին բլուրների վրա դեռ չեն սայթաքել։ Դուք կսպասեք լույսի, բայց նա այն մահվան ստվեր ու թանձր մեգ կդարձնի։

17. Իսկ եթե այս չլսեք, իմ հոգին ծածուկ տեղերում լաց պիտի լինի ձեր հպարտության համար և արտասուքով պիտի արտասվի. աչքս արտասուք պիտի թափի, որովհետև Տիրոջ հոտը գերի առնվեց։

18. Թագավորին և մայր-թագուհուն* ասա՛. «Ցա՛ծ նստեք, որովհետև ձեր գլխից ընկել է ձեր փառքի թագը»։

19. Հարավային* քաղաքները փակվեցին, և բացող չկա. ամբողջ Հուդան գերության գնաց, ամբողջությամբ գերեվարվեց։

20. «Բարձրացրե՛ք ձեր աչքերը և տեսե՛ք հյուսիսից եկողներին. որտե՞ղ են քեզ տրված հոտը, քո պանծալի ոչխարները։

21. Ի՞նչ պիտի ասես, երբ քեզ վրա որպես գլուխ կարգեն նրանց, որ դու ես սովորեցրել, որ քո բարեկամները լինեն. մի՞թե ծննդկան կնոջ նման քեզ ցավեր չեն բռնելու։

22. Եվ եթե քո սրտում ասես. “Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել”. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները։

23. Մի՞թե եթովպացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձը՝ իր խայտերը. ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անելու, կարող եք բարություն անել։

24. Եվ ես նրանց ցրիվ պիտի տամ անապատի քամուց տարվող մղեղի նման։

25. Սա քո վիճակն է, քո բաժինը, որ ես չափեցի քեզ համար,- ասում է Տերը, որովհետև դու մոռացար ինձ ու ստության ապավինեցիր։

26. Ուստի ես էլ քո դեմքի վրա կբարձրացնեմ քո փեշը, և քո ամոթը կերևա։

27. Ես տեսա քո շնությունները և վրնջյունները, քո լիրբ պոռնկությունը դաշտի մեջ, բլուրների վրա, ես տեսա քո գարշելի քանդակը։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, մինչև ե՞րբ չպիտի մաքրվես»։

ԵՐԵՄԻԱ 14

1. Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիային երաշտի մասին։

2. Հուդան սուգ է անում, և նրա քաղաքները հյուծվում են, սև՝ մինչև գետին*, և բարձրանում է Երուսաղեմի աղաղակը։

3. Նրանց ազնվականներն իրենց ծառաներին ջրի են ուղարկում. նրանք գնում են ջրամբարների մոտ և ջուր չեն գտնում, վերադառնում են դատարկ անոթներով, ամաչում են ու նվաստանում և ծածկում են իրենց գլուխները։

4. Երկրի վրա անձրև չլինելու պատճառով հողը ճաքճքել է, երկրագործներն ամոթահար ծածկում են իրենց գլուխները։

5. Նույնիսկ եղնիկն էլ դաշտում ծնում է և լքում իր ձագին, որովհետև խոտ չկա։

6. Վայրի էշերն էլ կանգնում են լերկ բլուրների վրա, շնագայլերի պես ծծում են օդը. նրանց աչքերը նվաղել են, որովհետև խոտ չկա։

7. Թեև մեր անօրենությունները մեր դեմ են վկայում, ո՛վ Տեր, դու արա՛ քո անվան համար. որովհետև մեր ուխտադրժությունները շատ են. քո դեմ մեղք ենք գործել։

8. Ո՛վ հույս Իսրայելի, նրա փրկի՛չ նեղության ժամանակ, ինչո՞ւ օտարականի պես ես դարձել երկրում և մի ճանապարհորդի պես, որ մտել է գիշերելու։

9. Ինչո՞ւ ես շշմած մարդու պես, մի զորավորի պես, որ փրկել չի կարող։ Սակայն դու մեր մեջ ես, ո՛վ Տեր, մենք կոչված ենք քո անունով. մեզ մի՛ թող։

10. Այսպես է ասում Տերն այս ժողովրդի մասին. «Որովհետև նրանք թափառելը սիրեցին, իրենց ոտքերը չզսպեցին և Տիրոջը հաճելի չեղան, ուստի նրանց անօրենությունները պիտի հիշի և պատժի նրանց մեղքերը»։

11. Եվ Տերն ինձ ասաց. «Այս ժողովրդի բարօրության համար մի՛ աղոթիր։

12. Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։

13. Եվ ես ասացի. «Ավա՜ղ, Տե՛ր Աստված, ահա մարգարեներն ասում են նրանց. “Սուր չպիտի տեսնեք, և ձեզ սով չի լինելու. այս տեղում ճշմարիտ խաղաղություն պիտի տամ ձեզ”»։

14. Եվ Տերն ինձ ասաց. «Մարգարեներն իմ անունով ստություն են մարգարեանում. նրանց ես չեմ ուղարկել և նրանց չեմ հրամայել և նրանց հետ չեմ խոսել. նրանք ձեզ համար մարգարեանում են սուտ տեսիլքներ և սնոտի գուշակություն, իրենց մտքի խաբեությունները»։

15. Ուստի Տերն այսպես է ասում այդ մարգարեների համար. «Նրանք մարգարեանում են իմ անունով, թեև նրանց ես չեմ ուղարկել, և նրանք, որ ասում են. “Սուր և սով չի լինելու այս երկրում”, այդ մարգարեները սրով ու սովով պիտի ոչնչանան»։

16. Եվ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարեանում են Երուսաղեմի փողոցներում, սովի և սրի պատճառով պիտի ընկնի, և թաղող չպիտի ունենան. իրենք, իրենց կանայք, նաև իրենց որդիներն ու դուստրերը։ Նրանց վրա իրենց չարությունը պիտի թափեմ։

17. Նրանց այս խո՛սքն ասա. «Թող իմ աչքերը գիշեր ու ցերեկ արտասուք թափեն և բնավ չդադարեն, որովհետև խոր վերքով վիրավորեց, և մի անդարմանելի վերքով հարվածվել է իմ ժողովրդի կույս դուստրը։

18. Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։

19. Մի՞թե բոլորովին մերժել ես Հուդային, կամ Սիոնից զզվե՞լ է քո հոգին, ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար դարման չկա. խաղաղություն ակնկալեցինք, բայց բարիք չկար, բժշկության ժամանակին սպասեցինք, բայց ահա՝ սարսափ։

20. Ո՛վ Տեր, մենք գիտենք մեր ամբարշտությունը՝ մեր հայրերի անօրինությունը, որովհետև մեղանչել ենք քո դեմ։

21. Քո անվան համար մի՛ արհամարհիր մեզ, մի՛ անպատվիր քո փառավոր գահը, հիշի՛ր քո ուխտը և այն մի՛ խզիր։

22. Մի՞թե ազգերի ունայնությունների մեջ անձրև տվող կա, կամ թե անձրևները երկի՞նքն է տալիս. չէ՞ որ տվողը դու ես, ո՛վ Տեր՝ մեր Աստվածը, և մենք հույս ենք դնում քեզ վրա, դու ես անում այս բոլոր բաները։

ԵՐԵՄԻԱ 15

1. Եվ Տերն ասաց ինձ. «Եթե Մովսեսն ու Սամուելը կանգնեին իմ առաջ, իմ սիրտն այս ժողովրդին չի դառնալու. նրանց քշի՛ր իմ աչքերի առաջից. թող որ գնան։

2. Եվ եթե քեզ ասեն. “Ո՞ւր դուրս գնանք”, նրանց կասես. “Տերն այսպես է ասում.

3. Եվ ես նրանց համար չորս տեսակ պատիժ* եմ որոշել,- ասում է Տերը,- սուրը՝ սպանելու համար, շները՝ քաշկռտելու համար, երկնքի թռչուններն ու երկրի գազանները՝ ուտելու և փչացնելու համար։

4. Եվ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և Երուսաղեմում նրա արածի համար նրանց երկրի բոլոր թագավորությունների սարսափը պիտի դարձնեմ։

5. Ո՞վ պիտի գթա քեզ, ո՛վ Երուսաղեմ, և ո՞վ ցավակից պիտի լինի քեզ, և ո՞վ պիտի կանգնի՝ հարցնելու քո որպիսության մասին։

6. Դու ինձ լքեցիր,- ասում է Տերը,- հետ ընթացար, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վրա և քեզ կործանելու. ես հոգնել եմ գթալուց։

7. Եվ հեծանոցով հոսելու եմ նրանց երկրի դարպասներում, անզավակ եմ անելու, պիտի ոչնչացնեմ իմ ժողովրդին. նրանք իրենց ճանապարհներից հետ չդարձան։

8. Նրանց այրիները ծովերի ավազից ավելի շատ եղան նրանց դեմ. երիտասարդի մոր դեմ կեսօրին* կործանիչին եմ բերելու. նրանց վրա հանկարծակի արհավիրք ու սարսափ եմ գցելու։

9. Յոթ զավակ ծնած մայրը նվաղեց, նրա շունչը փչեց, նրա արևը դեռ ցերեկով մայր մտավ, նա ամաչեց ու պատկառեց. իսկ մնացորդին սրի եմ մատնելու իրենց թշնամիների դիմաց»,- ասում է Տերը։

10. Վա՜յ ինձ, ո՛վ իմ մայր, որ ինձ կռվի մարդ և վեճի մարդ ծնեցիր ամբողջ երկրի համար. ո՛չ շահով պարտապան եմ, ո՛չ էլ պարտատեր, բայց բոլորն անիծում են ինձ։

11. Տերն ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարի նպատակի համար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ։

12. Մի՞թե կկոտրվի երկաթը, հյուսիսի երկաթը և պղինձը։

13. Քո ունեցվածքն ու քո գանձերը ձրիապես հափշտակության պիտի մատնեմ քո բոլոր մեղքերի պատճառով և քո բոլոր սահմաններում։

14. Այնպես եմ անելու, որ քո թշնամիները քեզ տանեն մի երկիր, որ դու չգիտես. որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել և բորբոքվել ձեզ վրա»։

15. Դու գիտես, ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ և այցելի՛ր ինձ և իմ վրեժն ա՛ռ ինձ հալածողներից, քո համբերատարությամբ ինձ մի՛ վերացրու, իմացի՛ր, որ քեզ համար նախատինք կրեցի։

16. Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանք, և քո խոսքն ինձ համար ցնծությունն ու սրտիս ուրախությունը եղավ, որովհետև քո անունով կոչվեցի, ո՛վ Տեր, Զորությունների՛ Աստված։

17. Եվ չնստեցի խրախճանք անողների հավաքում և չզվարճացա. քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետև ինձ ցասումով էիր լցրել։

18. Ինչո՞ւ է իմ ցավը անվերջանալի, և իմ վերքը՝ անդարմանելի, որ բժշկվել չի ուզում. մի՞թե դու ինձ համար խաբուսիկ վտակի պես ես լինելու, ջրերի, որ անվստահելի են։

19. Ուստի այսպես է ասում Տերը. «Եթե վերադառնաս, ես քեզ կվերադարձնեմ, և իմ առաջ կկանգնես. եթե դու դուրս բերես անարգից պատվականը, իմ բերանի պես կլինես. նրանք դեպի քեզ կդառնան, բայց դու նրանց չես դառնա։

20. Ես քեզ այս ժողովրդի դեմ պղնձի ամուր պարիսպ կկարգեմ. և նրանք կպատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի քեզ փրկեմ և ազատեմ,- ասում է Տերը։-

21. Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից և փրկեմ բռնավորների ձեռքից»։

ԵՐԵՄԻԱ 16

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։

3. Որովհետև Տերն այսպես է ասում այստեղ ծնված որդիների և դուստրերի մասին, նաև այս երկրում նրանց ծնող հայրերի ու ծննդաբերող մայրերի մասին.

4. «Նրանք մահացու հիվանդություններով պիտի մեռնեն, նրանց վրա սուգ չի լինելու, և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին կեղտի պես պիտի լինեն։ Սրով և սովով պիտի սպառվեն, և նրանց դիակները կերակուր պիտի դառնան երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։

5. Որովհետև Տերն այսպես է ասում. «Սգի տուն մի՛ մտիր և կոծ մի՛ արա և նրանց մի՛ ողբա, որովհետև ես իմ խաղաղությունը, ողորմությունը և գթությունը հետ եմ առել այս ժողովրդից»,- ասում է Տերը։

6. Եվ մեծերն ու փոքրերը մեռնելու են այս երկրում. չեն թաղվելու, և նրանց համար ոչ ոք չի սգալու, իրենց մարմինը չեն կտրելու և մազերը չեն խուզելու* նրանց համար։

7. Ոչ էլ սգի համար նրանց հետ հաց կկիսեն մեռյալի համար նրանց մխիթարելու, նրա հորը և նրա մորը, չեն խմեցնի մխիթարության բաժակը*։

8. Եվ խնջույքի տուն մի՛ մտիր նրանց հետ նստելու, ուտելու և խմելու համար։

9. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես այստեղից ձեր աչքի առաջ և ձեր օրերում կդադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը։

10. Եվ երբ դու այս բոլոր խոսքերն ասես այս ժողովրդին, և նրանք քեզ ասեն. “Տերն ինչո՞ւ է այս ամբողջ մեծ չարիքը վճռել* մեր մասին, ո՞րն է մեր անօրենությունը, և ո՞րն է այն մեղքը, որով մեղանչել ենք Տիրոջ՝ մեր Աստծու դեմ”,

11. այդ ժամանակ դու նրանց ասա՛. “Նրա համար, որ ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և ուրիշ աստվածների հետևից գնացին և նրանց ծառայեցին ու նրանց երկրպագեցին, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։

12. Դուք ձեր հայրերից ավելի չարություն գործեցիք, և ահա ձեզնից ամեն մեկը գնում է իր չար սրտի կամակորության հետևից և ինձ չի հնազանդվում։

13. Ես էլ ձեզ այս երկրի երեսից մի այնպիսի երկիր եմ գցելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր հայրերը չեք ճանաչել և այնտեղ օր ու գիշեր ուրիշ աստվածների պիտի ծառայեք, որովհետև ձեզ չեմ գթալու”»։

14. «Սրա համար ահա օրեր կգան,- ասում է Տերը,- երբ այլևս չի ասվի. “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,-

15. այլ՝ “Կենդանի է Տերը, որ Իսրայելի որդիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր աքսորել էր նրանց”։ Եվ ես նրանց պիտի վերադարձնեմ իրենց երկիրը, որ տվել էի իրենց հայրերին»։

16. «Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու,- ասում է Տերը,- և պիտի որսան նրանց, ապա շատ որսորդներ եմ ուղարկելու, և նրանք ամեն լեռից ու ամեն բլրից և ապառաժների խոռոչներից պիտի որսան նրանց։

17. Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, և իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները։

18. Եվ ես նախ կրկնապատիկ պիտի հատուցեմ իրենց անօրենությունը և մեղքը, որովհետև նրանք պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի քանդակներով և պիղծ կուռքերի դիակներով լցրին իմ ժառանգությունը»։

19. Ո՜վ Տեր, իմ զորությունն ու իմ ամրոցը, նեղության օրում իմ ապաստանը, երկրի ծայրերից ազգերը քեզ մոտ պիտի գան և ասեն. «Մեր հայրերը ժառանգեցին միայն ստություն, ունայնություն և այնպիսի բաներ, որոնց մեջ օգուտ չկա»։

20. «Մի՞թե մարդ իր համար աստվածներ կշինի. նրանք աստվածներ չեն։

21. Ուստի ես ահա նրանց պիտի իմացնեմ, այս անգամ նրանց պիտի իմացնեմ իմ ուժը և իմ զորությունը, և պիտի իմանան, որ իմ անունը Տեր է»։

ԵՐԵՄԻԱ 17

1. Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։

2. Որ իրենց որդիները հիշեն իրենց զոհասեղանները և իրենց աստարովթները կանաչ ծառերի մոտ, բարձր բլուրների վրա.

3. քո հարստությունը, քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ քո տարածքում՝ Բարձր տեղերում, մեղքերի պատճառով։

4. Եվ դու ինքդ պիտի թողնես քո ժառանգությունը, որ քեզ տվեցի, և քեզ մի այնպիսի երկրում եմ ծառա դարձնելու քո թշնամիներին, որ չես ճանաչում, որովհետև իմ բարկությունից կրակ է վառվել, որ հավիտյան պիտի բորբոքվի։

5. Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։

6. Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։

7. Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։

8. Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։

9. Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։

10. Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։

11. Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։

12. Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։

13. Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։

14. Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։

15. Ահա նրանք ինձ ասում են. «Որտե՞ղ է Տիրոջ խոսքը, թող գա»։

16. Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։

17. Ինձ համար արհավիրք մի՛ եղիր, չարիքի օրը իմ ապավենը դու ես։

18. Թող ամաչեն ինձ հալածողները, բայց ինձ մի՛ ամաչեցրու. թող նրանք զարհուրեն, բայց ինձ մի՛ զարհուրեցրու. նրանց վրա չար օ՛ր բեր և կրկնապատիկ կործանումով կործանի՛ր նրանց։

19. Տերն այսպես է ասում ինձ. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասին, որով մտնում և դուրս են գալիս Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դարպասներին։

20. Եվ ասա՛ նրանց. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և համայն Հուդա և ո՛վ Երուսաղեմի բոլոր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք։

21. Այսպես է ասում Տերը.

22. Շաբաթ օրը ձեր տներից դուրս բեռ մի՛ բերեք և ոչ մի գործ մի՛ արեք, այլ սրբացրե՛ք շաբաթ օրը, ինչպես որ հրամայել եմ ձեր հայրերին։

23. Բայց նրանք չլսեցին և իրենց ականջները չխոնարհեցին, այլ իրենց պարանոցները պնդացրին, որպեսզի չլսեն և խրատ չառնեն։

24. Եվ եթե ինձ ուշադրությամբ ականջ դնեք,- ասում է Տերը,- որ շաբաթ օրն այս քաղաքի դարպասներից բեռ ներս չբերեք և շաբաթ օրը սրբացնեք, որ այդ օրը ոչ մի գործ չանեք,

25. այն ժամանակ այս քաղաքի դարպասներով ներս կմտնեն կառքերի և ձիերի հեծած թագավորներ և իշխաններ, որոնք կնստեն Դավթի գահի վրա, թե՛ իրենք և թե՛ իրենց իշխանները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները, և այս քաղաքը հավիտյան բնակեցված կլինի։

26. Եվ կգան Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի շրջակայքից ու Բենիամինի երկրից, դաշտավայրից ու լեռից և հարավից, կբերեն ողջակեզ և զոհ, հացի ընծա և կնդրուկ և գոհության ընծաներ կբերեն Տիրոջ տուն։

27. Բայց եթե ինձ չհնազանդվեք, որ շաբաթ օրը սուրբ պահեք, որ բեռ չվերցնեք ու Երուսաղեմի դարպասներից ներս բերեք շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ նրա դարպասների մեջ կրակ կվառեմ, և այն կլափի Երուսաղեմի ամրոցները և չի հանգչի

ԵՐԵՄԻԱ 18

1. Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով.

2. «Վե՛ր կաց, իջի՛ր բրուտի տունը, և այնտեղ ես քեզ լսել կտամ իմ խոսքերը»։

3. Եվ ես իջա բրուտի տունը, և ահա նա գործ էր անում ճախարակի* վրա։

4. Եվ այն անոթը, որ շինում էր կավից, ավերվեց բրուտի ձեռքում. նա դարձյալ մի ուրիշ անոթ շինեց, ինչպես որ հաճելի էր բրուտի աչքին։

5. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

6. «Մի՞թե ես չեմ կարող այս բրուտի պես անել ձեզ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա ինչպես որ կավն է բրուտի ձեռքին, նույնպես դուք՝ իմ ձեռքին, ո՛վ Իսրայելի տուն։

7. Մի պահ ես կխոսեմ մի ազգի կամ մի թագավորության դեմ՝ արմատախիլ անելու, քանդելու և կործանելու համար,

8. և եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։

9. Եվ մի պահ ես կխոսեմ ազգի կամ մի թագավորության մասին՝ կառուցելու և տնկելու համար,

10. և եթե նա չարություն է անում իմ աչքի առաջ և չի լսում իմ խոսքը, ես էլ կհրաժարվեմ այն բարիքից, որ անելու եմ նրան»։

11. Եվ հիմա Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին ասա՛. «Տերն այսպես է ասում. “Ահա ձեզ համար ես չարիք եմ պատրաստում և ձեր դեմ մի խորհուրդ եմ խորհում. ամեն մեկդ դարձի՛ եկեք ձեր չար ճանապարհից և բարեփոխե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները”։

12. Բայց նրանք ասում են. “Անհո՛ւյս է, որովհետև մենք մեր խորհուրդների հետևից ենք գնալու, և յուրաքանչյուրս իր չար սրտի կամակորությունն է անելու”»։

13. Ուստի այսպես է ասում Տերը. «Հարցրե՛ք ազգերի մեջ, այսպիսի բան ո՞վ է լսել. խիստ սոսկալի բան է արել կույս Իսրայելը։

14. Մի՞թե դաշտի ժայռից կպակասի Լիբանանի ձյունը, կամ կցամաքեն հոսող, հեռվից եկող սառը ջրերը*։

15. Սակայն իմ ժողովուրդը մոռացել է ինձ, խունկ է ծխում ունայնություններին*, որոնք նրանց գայթեցրին իրենց ճանապարհներում, հին ճամփաներում, որպեսզի ընթանան կածաններով, որոնք հարթված չեն։

16. Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։

17. Նրանց պիտի ցրեմ թշնամու առաջ, ինչպես արևելյան քամին,* նրանց աղետի օրը թիկունք և ոչ թե երես պիտի ցույց տամ»։

18. Ապա նրանք ասացին. «Եկեք Երեմիայի դեմ դավեր սարքենք, որովհետև ուսուցումը քահանայից չի կորչի, խորհուրդը՝ իմաստունից, և խոսքը՝ մարգարեից։ Եկեք նրան լեզվով վնասենք և նրա բոլոր խոսքերին ուշադրություն չդարձնենք»։

19. Ո՛ւշ դիր ինձ, Տե՛ր, և լսի՛ր իմ հակառակորդների ձայնը։

20. Մի՞թե բարության փոխարեն չարիք կհատուցվի, որովհետև նրանք փոս են փորել իմ անձի համար. հիշի՛ր, որ քո առաջ կանգնել էի, որպեսզի բարեխոսեմ նրանց համար, որպեսզի նրանցից հետ դարձնեմ քո զայրույթը։

21. Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։

22. Թող նրանց տներից աղաղակ լսվի, երբ որ նրանց վրա հանկարծակի գնդեր բերես, որովհետև ինձ բռնելու համար փոս փորեցին և իմ ոտքերի տակ որոգայթներ լարեցին։

23. Բայց դու, ո՛վ Տեր, գիտես նրանց բոլոր խորհուրդներն իմ դեմ՝ ինձ մեռցնելու համար։ Նրանց անօրենությունը մի՛ քավիր և նրանց մեղքերը քո առաջից մի՛ ջնջիր, այլ թող նրանք տապալվեն քո առաջ, նրանց հետ այդպե՛ս վարվիր քո բարկության ժամանակ։

ԵՐԵՄԻԱ 19

1. Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ,

2. դո՛ւրս եկ Ենովմի որդու ձորը, որ Հարսիթի դարպասի* մուտքի մոտ է, և այնտեղ հայտարարի՛ր այն խոսքերը, որ կասեմ քեզ։

3. Եվ ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ, այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը.

4. Նրա համար, որ ինձ թողեցին և այս տեղն օտարացրին ինձնից ու նրա մեջ ուրիշ աստվածների խունկ ծխեցին, որոնց իրենք, իրենց հայրերն ու Հուդայի թագավորները չէին ճանաչում, և այս տեղը լցրին անմեղների արյունով։

5. Եվ շինեցին Բահաղի Բարձր տեղեր, որպեսզի իրենց որդիներին կրակով այրեն իբրև ողջակեզներ Բահաղի համար, որը ես չեմ հրամայել և ոչ էլ ես եմ ասել, և միտքս էլ չի եկել։

6. Ուստի օրեր կգան,- ասում է Տերը,- որ այս տեղին այլևս Տոփեթ և Ենովմի որդու ձոր չեն ասի, այլ Սպանության ձոր։

7. Եվ ես այս տեղում կխափանեմ* Հուդայի և Երուսաղեմի խորհուրդը և իրենց թշնամիների առաջ սրով կտապալեմ նրանց՝ իրենց կյանքը փնտրողների ձեռքով։ Նրանց դիակներն իբրև կերակուր կտամ երկնքի թռչուններին և երկրի գազաններին։

8. Եվ այս քաղաքը ամայի և երկարատև սուլելու առարկա* կդարձնեմ. նրա մոտով ամեն անցնող կզարմանա և կսուլի* նրա բոլոր պատուհասների պատճառով։

9. Եվ նրանց իրենց որդիների միսը և իրենց դուստրերի միսը ուտել պիտի տամ. ամեն մարդ իր ընկերոջ միսն է ուտելու այն պաշարման և նեղության մեջ, որով նրա թշնամիները և նրանց կյանքը պահանջողները պիտի նեղեն նրանց

10. Ապա այդ կուժը կոտրի՛ր քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջ։

11. Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը.

12. Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։

13. Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։

14. Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան մարգարեություն անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին.

15. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այս քաղաքի վրա և նրա բոլոր քաղաքների վրա այն ամբողջ չարիքը պիտի բերեմ, որ վճռել եմ նրա դեմ. որովհետև նրանք պնդացրել են իրենց պարանոցը, որպեսզի իմ խոսքերը չլսեն”»։

ԵՐԵՄԻԱ 20

1. Եմմերի որդի Փասուր քահանան, որ գլխավոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային, որ մարգարեանում էր այս խոսքերը։

2. Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում*, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։

3. Հետևյալ օրը Փասուրը Երեմիային հանեց տանջարանից, և Երեմիան ասաց նրան. «Տերը քո անունը ոչ թե Փասուր է կոչելու, այլ Մագոր-միսսաբիբ։*

4. Որովհետև այսպես ասաց Տերը. “Ահա ես քեզ արհավիրք պիտի դարձնեմ քեզ համար և քո բոլոր բարեկամների համար, և նրանք իրենց թշնամիների սրով պիտի ընկնեն, և քո աչքերի առաջ* պիտի տեսնես. ամբողջ Հուդան Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի մատնեմ, և նա նրանց գերի պիտի տանի Բաբելոն ու նրանց պիտի սրով սպանի։

5. Եվ այս քաղաքի ամբողջ հարստությունը և նրա ամբողջ ունեցվածքը, նրա բոլոր պատվական բաները, Հուդայի թագավորների բոլոր գանձերն իրենց թշնամիների ձեռքը պիտի տամ, և նրանք պիտի կողոպտեն նրանց, առնեն ու տանեն Բաբելոն։

6. Իսկ դու, ո՛վ Փասուր, և քո տան բոլոր բնակիչները գերի պիտի գնաք։ Բաբելոն պիտի գնաս ու այնտեղ մեռնես, և այնտեղ պիտի թաղվեք դու և քո բոլոր բարեկամները, որոնց դու ստությամբ մարգարեություն էիր անում”»։

7. Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր*, և ես հրապուրվեցի*, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։

8. Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։

9. Եթե ասեմ. «Նրան չեմ հիշատակելու և այլևս չեմ խոսելու նրա անունով», այն ժամանակ սրտիս մեջ կարծես վառված կրակ լինի՝ ոսկորներիս մեջ փակված. այն կրելուց հոգնեցի ու չկարողացա։

10. Որովհետև ես շատերի զրպարտանքը* լսեցի. սարսափ է շուրջբոլորը։ «Հայտարարե՛ք, մենք էլ հայտարարենք այն»։ Իմ բոլոր բարեկամները իմ սայթաքելուն էին նայում. «Գուցե խաբվի, այն ժամանակ մենք կհաղթենք նրան և մեր վրեժը կառնենք նրանից»։

11. Բայց զորավոր ախոյանի պես Տերն ինձ հետ է։ Դրա համար ինձ հալածողները պիտի սայթաքեն և չպիտի հաղթեն, որովհետև նրանք խորապես պիտի ամաչեն և չպիտի հաջողեն. նրանց նվաստացումը երբևէ չպիտի մոռացվի։

12. Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։

13. Տիրո՛ջը երգեք, Տիրո՛ջը գովաբանեք որովհետև նա չքավորի կյանքը փրկեց չարագործների ձեռքից։

14. Անիծյա՛լ լինի իմ ծնված օրը. այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ, օրհնյալ չլինի։

15. Անիծյա՛լ լինի այն մարդը, որ ավետիս տվեց իմ հորը՝ ասելով. «Քեզ մի արու զավակ է ծնվել», և նրան շատ ուրախացրեց։

16. Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։

17. Որովհետև ինձ չմեռցրեց արգանդում, որպեսզի ինձ համար իմ մայրը իմ գերեզմանը լիներ, և նրա արգանդը՝ հավիտյան հղի։

18. Ինչո՞ւ ես դուրս եկա արգանդից, որ տաժանք ու վիշտ տեսնեմ, և իմ օրերն ամոթով սպառվեն։

ԵՐԵՄԻԱ 21

1. Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը նրա մոտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.

2. «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը պատերազմում է մեր դեմ. գուցե Տերը մեզ հետ վարվի իր բոլոր սքանչելիքների համեմատ, և նա մեզնից հեռանա»։

3. Եվ Երեմիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասացեք Սեդեկիային։

4. Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի շրջեմ պատերազմական այն գործիքները, որ ձեր ձեռքին են, և որոնցով դուք պատերազմում եք Բաբելոնի թագավորի և քաղդեացիների դեմ, որ ձեզ պաշարել են պարսպից դուրս, և նրանց պիտի հավաքեմ այս քաղաքի մեջ։

5. Ես էլ երկարացրած ձեռքով, զորավոր բազկով և բարկությամբ ու զայրույթով և մեծ սրտմտությամբ պիտի պատերազմեմ ձեր դեմ։

6. Եվ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին՝ մարդ թե անասուն. նրանք մեծ ժանտախտով պիտի մեռնեն։

7. Եվ ապա,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա ծառաներին ու ժողովրդին ու այս քաղաքի մեջ ժանտախտից, սրից ու սովից մնացածներին պիտի մատնեմ Նաբուգոդոնոսորի՝ Բաբելոնի թագավորի ձեռքը և իրենց թշնամիների ձեռքն ու իրենց կյանքը փնտրողների ձեռքը, և նա սրի բերանով պիտի զարկի նրանց, նրանց չպիտի խնայի, չպիտի գթա և չպիտի ողորմի”։

8. Եվ դու այս ժողովրդին ասա՛. “Այսպես է ասում Տերը.

9. Այս քաղաքում մնացողը սրից ու սովից և ժանտախտից պիտի մեռնի, բայց դուրս եկողը և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվողը պիտի ապրի, և նրա կյանքն իր համար ավարի պես պիտի լինի։

10. Որովհետև ես իմ դեմքը այս քաղաքի դեմ եմ դարձրել չարիքի համար և ոչ թե բարիքի համար,- ասում է Տերը.- այն պիտի Բաբելոնի թագավորի ձեռքը տրվի, և նա էլ կրակով պիտի այրի այն

11. Եվ Հուդայի թագավորի տանն ասա՛. “Լսե՛ք Տիրոջ խոսքը,

12. ո՛վ Դավթի տուն,- այսպես է ասում Տերը,- առավոտյան արդար դատե՛ք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, որպեսզի ձեր չար գործերի պատճառով կրակի պես դուրս չգա իմ զայրույթն ու այրի, և հանգցնող չլինի”։

13. Ահա ես ձեր դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ, հարթավայրի վեմ*,- ասում է Տերը,- որ ասում եք. “Ո՞վ է վայր իջնելու մեր դեմ, և ո՞վ է մտնելու մեր բնակարանները”։

14. Բայց ես ձեզ պիտի պատժեմ ձեր գործերի պտուղի համեմատ,- ասում է Տերը,- և կրակ պիտի վառեմ նրա անտառում, որ պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

ԵՐԵՄԻԱ 22

1. Այսպես է ասում Տերը. «Իջի՛ր Հուդայի թագավորի տունը և այնտեղ ասա՛ այս խոսքը.

2. և ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստել ես Դավթի գահի վրա, դու և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ մտնում եք այս դարպասներից։

3. Այսպես է ասում Տերը.

4. Որովհետև եթե իսկապես անեք այս բանը, այն ժամանակ այս տան դարպասներով կմտնեն Դավթի գահի վրա բազմող թագավորներ՝ կառքով և ձիերի վրա հեծած. իրենք, իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։

5. Իսկ եթե չհնազանդվեք այս խոսքերին, ինձնով եմ երդվում,- ասում է Տերը,- որ այս տունը ամայության պիտի վերածվի

6. Որովհետև Տերն այսպես է ասում Հուդայի թագավորի տան մասին. “Դու ինձ համար Գաղաադի նման ես, Լիբանանի գագաթի նման, բայց քեզ անշուշտ անապատ պիտի դարձնեմ, անբնակ քաղաքներ։

7. Ես քո դեմ կործանողներ կպատրաստեմ՝ ամեն մեկն իր զենքերով, և նրանք կկտրեն քո ընտիր եղևնիները և կրակի մեջ գցեն”։

8. Եվ այս քաղաքով շատ ազգեր պիտի անցնեն և մեկմեկու պիտի ասեն. “Տերն ինչո՞ւ այսպես արեց այս մեծ քաղաքին”։

9. Եվ նրանք պիտի ասեն. “Որովհետև թողեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ուխտը և երկրպագություն արեցին ուրիշ աստվածների ու նրանց պաշտեցին”։

10. Մեռնողի համար լաց մի՛ եղեք և նրա համար մի՛ ողբացեք, այլ դառնորեն լա՛ց եղեք գնացողի համար, որովհետև այլևս հետ չպիտի դառնա, որ տեսնի իր ծննդյան երկիրը։

11. Որովհետև Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեղղումի մասին, որ թագավորեց իր հոր՝ Հովսիայի փոխարեն, որ այստեղից դուրս եկավ, Տերն այսպես է ասում. “Այլևս հետ չպիտի դառնա։

12. Որովհետև այնտեղ պիտի մեռնի, ուր գերի էին տարել նրան, և այլևս չպիտի տեսնի այս երկիրը”։

13. Վա՜յ նրան, որ իր տունն անարդարությամբ է կառուցում և իր վերնատները՝ անիրավությամբ, որ իր դրացուն ձրի է բանեցնում և նրա վարձը չի տալիս նրան.

14. որ ասում է. “Ես ինձ համար լայնատարած տուն և ընդարձակ վերնատներ կշինեմ”, և իր համար պատուհաններ է բաց անում, այն պատում եղևնափայտով ու կարմիր ներկում։

15. Մի՞թե դու կթագավորես, քանի որ ավելի եղևնափայտ ունես. չէ՞ որ քո հայրը կերավ և խմեց, նաև իրավունք ու արդարություն արեց. այն ժամանակ նրա համար լավ եղավ։

16. Նա աղքատի և չքավորի դատն արեց, և լավ էր։ “Մի՞թե սա չէ ինձ ճանաչելը”,- ասում է Տերը։

17. Բայց քո աչքերն ու քո սիրտն ուրիշ բանի վրա չեն, այլ միայն քո շահի վրա և անմեղ արյուն թափելու և հարստահարելու ու բռնության վրա։

18. Սրա համար Տերն այսպես է ասում Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին. “Նրա վրա չպիտի սգան.

19. Նա էշի թաղումով պիտի թաղվի՝ քարշ տալով և Երուսաղեմի դարպասներից դուրս նետելով։

20. Լիբանա՛ն բարձրացիր և աղաղակի՛ր. Բասանի մեջ ձայնդ բարձրացրո՛ւ և Աբարիմից աղաղակի՛ր, որովհետև քո բոլոր հոմանիները կործանվեցին։

21. Քո հաջողության ժամանակ ես քեզ խոսեցի, դու ասացիր. “Չպիտի լսեմ”։ Սա է քո ճանապարհը քո երիտասարդությունից. որ իմ խոսքին չանսաս։

22. Քո բոլոր հովիվներին քամին է քշելու, և քո հոմանիները պիտի գերեվարվեն. այն ժամանակ իսկապես պիտի ամաչես և նախատվես քո բոլոր չարությունների համար։

23. Ո՛վ Լիբանանի բնակիչ, եղևնիների մեջ բույնը դրած. ի՜նչ ողորմելի ես լինելու դու, երբ քեզ վրա կգան ծննդյան ցավերը, ինչպես մի ծննդկանի։

24. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։

25. Ես քեզ պիտի մատնեմ քո կյանքը փնտրողների ձեռքը և նրանց ձեռքը, որոնցից դու վախենում ես, և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն ու քաղդեացիների ձեռքը։

26. Ես քեզ և քեզ ծնող մորը պիտի շպրտեմ օտար երկիր, որտեղ չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք։

27. Եվ չեն վերադառնալու այն երկիրը, ուր նրանց հոգին բաղձում է դառնալ”։

28. Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։

29. Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Տիրոջ խոսքը։

30. Տերն այսպես է ասում. “Այս մարդուն անզավա՛կ գրեք, մի մարդ, որն իր օրերում հաջողություն չպիտի տեսնի, որովհետև նրա սերնդից ոչ ոքի չպիտի հաջողվի Դավթի գահին նստել և կրկին իշխել Հուդայի վրա”»։

ԵՐԵՄԻԱ 23

1. «Վա՜յ այն հովիվներին, որոնք կորցնում և ցրում են իմ արոտի ոչխարներին»,- ասում է Տերը։

2. Սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այն հովիվների մասին, որ հովվում են իմ ժողովրդին. «Դուք իմ ոչխարներին ցրիվ տվեցիք ու քշեցիք և նրանց չխնամեցիք. ահա ձեր չար գործերի համար ես պիտի պատժեմ ձեզ»,- ասում է Տերը։

3. «Եվ ես այն բոլոր երկրներից, ուր աքսորել եմ նրանց, պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն* ու բազմանան։

4. Եվ նրանց վրա հովիվներ պիտի դնեմ, որ նրանց հովվեն, և նրանք այլևս չպիտի վախենան ու զարհուրեն և չպիտի պակասեն»,- ասում է Տերը։

5. «Ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ Դավթի համար արդարության Շառավիղ կհանեմ. որպես թագավոր կթագավորի և իմաստությամբ կվարվի և իրավունք ու արդարություն կգործի երկրում։

6. Նրա օրերին Հուդան կազատվի, և Իսրայելն ապահով կապրի։ Եվ սա է նրա անունը, որով նա պիտի կոչվի՝ Տերը՝ մեր Արդարությունը։

7. Սրա համար ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ այլևս չեն ասելու. “Կենդանի է Տերը, որն Իսրայելի որդիներին դուրս բերեց Եգիպտոսի երկրից”,

8. այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի տան սերնդին հանեց ու առաջնորդեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր ես աքսորել էի նրանց”, և նրանք իրենց հողի վրա պիտի բնակվեն»։

9. Մարգարեների համար սիրտս ներսումս կոտրվում է, բոլոր ոսկորներս դողում են Տիրոջ պատճառով և նրա սուրբ խոսքերի պատճառով. ես մի հարբած մարդու պես և մի գինեհար մարդու նման եմ դարձել։

10. Որովհետև երկիրը լցվել է շնացողներով, և անեծքի պատճառով երկիրը սգում է, չորացել են անապատի արոտները. նրանց ընթացքը չար է, և նրանց զորությունըարդար չէ։

11. «Որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան ապականված են, իմ տանն անգամ ես գտա նրանց չարությունը,- ասում է Տերը։-

12. Սրա համար նրանց ճանապարհն իրենց համար խավարի մեջ սայթաքուն տեղերի պես պիտի լինի. նրանք պետք է հրվեն և վայր ընկնեն այնտեղ, որովհետև ես նրանց վրա չարիք եմ բերելու նրանց պատուհասելու տարում,- ասում է Տերը։-

13. Սամարիայի մարգարեների մեջ անզգամություն տեսա. Բահաղով մարգարեացան և մոլորեցրին իմ Իսրայել ժողովրդին։

14. Իսկ Երուսաղեմի մարգարեների մեջ քստմնելի բան տեսա. շնանում են և ստությամբ են ընթանում. չարագործների ձեռքերն են զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։

15. Սրա համար Զորությունների Տերը մարգարեների մասին այսպես է ասում. «Ահա ես նրանց օշինդր պիտի ուտեցնեմ և նրանց դառը ջուր պիտի խմեցնեմ, որովհետև Երուսաղեմի մարգարեներից ամբողջ երկրի մեջ անաստվածություն* տարածվեց»։

16. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մի՛ լսեք ձեզ մարգարեացող մարգարեների խոսքերը. նրանք ձեզ խաբում են, նրանք իրենց մտքի տեսիլքն են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից։

17. Նրանք ասում ու ասում են ինձ անարգողներին. “Տերը խոսեց. ձեզ համար խաղաղություն է լինելու”, և իրենց սրտի կամակորությամբ բոլոր ընթացողներին ասում են. “Ձեզ վրա չարիք չի գալու”»։

18. Որովհետև իրենցից ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։

19. Տիրոջ մրրիկն ահա զայրույթով դուրս եկավ, այո՛, սաստիկ պտտահողմը ամբարիշտների գլխին է պտտվելու։

20. Տիրոջ բարկությունը հետ չի դառնալու, մինչև չանի և չկատարի իր մտքի խորհուրդները. դա վերջին օրերին պարզ կհասկանաք։

21. «Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց իրենք վազեցին, ես նրանց հետ չեմ խոսել, բայց իրենք մարգարեացան։

22. Եվ եթե կանգնած լինեին իմ խորհրդում, այն ժամանակ ժողովրդին լսել կտային իմ խոսքերը և նրանց հետ կդարձնեին իրենց չար ճանապարհից և իրենց չար գործերից»։

23. «Մի՞թե ես մոտիկից եմ Աստված,- ասում է Տերը,- իսկ հեռվից Աստված չե՞մ։

24. Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը։-

25. Ես լսել եմ, ինչ որ ստություն մարգարեացող մարգարեներն ասում են իմ անունով՝ ասելով. “Երազ եմ տեսել, երազ եմ տեսել”։

26. Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի ստություն մարգարեացող մարգարեների սրտի մեջ. նրանք իրենց մտքի խաբեությունն են մարգարեանում։

27. Մտածում են, թե այն երազներով, որ միմյանց պատմում են, իմ ժողովրդին մոռանալ տան իմ անունը, ինչպես որ իրենց հայրերը մոռացան իմ անունը Բահաղի պատճառով։

28. Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. “Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ”,- ասում է Տերը։-

29. Ահա իմ խոսքը կրակի նման է,- ասում է Տերը,- և մուրճի պես, որ փշրում է ապառաժը։

30. Ուստի ես ահա մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իմ խոսքերն են գողանում իրարից։

31. Ահա ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզուն են գործածում և մարգարեություն խոսում։

32. Ահա ես այն սուտ երազներ մարգարեացողների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք պատմում են դրանք և իրենց ստություններով ու իրենց սնապարծությամբ մոլորեցնում իմ ժողովրդին։ Ես չեմ նրանց ուղարկել և նրանց չեմ հրամայել. նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին,- ասում է Տերը։-

33. Եվ երբ այս ժողովուրդը կամ մարգարեն կամ քահանան քեզ հարցնի՝ ասելով. “Ի՞նչ է Տիրոջ բեռը”,* այն ժամանակ դու նրանց ասա՛. “Ի՞նչ բեռ”։ “Եվ ես ձեզ պիտի թոթափեմ”,- ասում է Տերը։-

34. Իսկ “Տիրոջ բեռ” ասող մարգարեին ու քահանային և ժողովրդին՝ այդպիսի մարդուն ու նրա տանը, ես պիտի պատժեմ։

35. Այսպե՛ս ասացեք, ամեն մարդ՝ իր ընկերոջը և ամեն մարդ՝ իր եղբորը. “Տերն ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։

36. Եվ այլևս մի՛ հիշատակեք Տիրոջ բեռը, որովհետև ամեն մարդու համար իր խոսքն է բեռ դառնալու։ Եվ այլափոխում եք կենդանի Աստծու խոսքը, որ Զորությունների Տերն է՝ մեր Աստվածը։

37. Այսպե՛ս ասա մարգարեին. “Տերը քեզ ի՞նչ պատասխանեց” կամ “Տերն ի՞նչ ասաց”։

38. Բայց եթե “Տիրոջ բեռը” ասեք, ապա Տերն այսպես է ասում. “Որովհետև դուք ասում եք

39. դրա համար ահա ես բոլորովին պիտի մոռանամ ձեզ և իմ աչքի առաջից պիտի հեռացնեմ ձեզ ու այն քաղաքը, որ տվել եմ ձեզ ու ձեր հայրերին։

40. Ես ձեզ վրա հավիտենական անարգանք և հավիտենական նախատինք պիտի դնեմ, որ չպիտի մոռացվի

ԵՐԵՄԻԱ 24

1. Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։

2. Մի կողովում շատ լավ թզեր էին՝ կանխահաս թզերի պես, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որ վատությունից չէին ուտվի։

3. Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատ, որ վատությունից չեն ուտվի»։

4. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

5. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես այս լավ թզերին, նույնպես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը ի բարին։

6. Եվ իմ աչքը նրանց վրա պիտի ուղղեմ ի բարին և նրանց այս երկիրը պիտի վերադարձնեմ. նրանց պիտի շենացնեմ և ոչ թե քանդեմ, նրանց պիտի տնկեմ և ոչ թե արմատախիլ անեմ։

7. Նրանց մի սիրտ պիտի տամ, որ ճանաչեն, որ ես եմ Տերը. նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ, որովհետև իրենց ամբողջ սրտով դեպի ինձ պիտի դառնան”։

8. Իսկ այն վատ թզերի մասին, որոնք վատությունից չեն ուտվի, այսպես է ասում Տերը. “Նույնպես կանեմ Հուդայի թագավոր Սեդեկիային և նրա իշխաններին ու Երուսաղեմի մնացորդին, որ մնացել են այս երկրում, և Եգիպտոսի երկրում բնակվողներին։

9. Եվ նրանց սարսափ կդարձնեմ վատ բանի համար, երկրի բոլոր թագավորությունների համար, նախատինք ու առակ, խայտառակություն ու անեծք այն բոլոր տեղերում, ուր ես պիտի քշեմ նրանց։

10. Եվ նրանց վրա սուր, սով և ժանտախտ կուղարկեմ, մինչև որ նրանց ոչնչացնեմ այն երկրի երեսից, որ տվել եմ նրանց ու նրանց հայրերին”»։

ԵՐԵՄԻԱ 25

1. Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր,

2. որը Երեմիա մարգարեն ասաց ամբողջ Հուդայի ժողովրդին և Երուսաղեմի բոլոր բնակիչներին.

3. «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։

4. Եվ Տերը կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեց իր բոլոր ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չանսացիք և ականջ չդրեցիք։

5. Նրանք ասում էին. “Ամեն մեկդ հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից և ձեր չար գործերից, և դուք կբնակվեք այն երկրում, որ Տերը հավիտյանս տվեց ձեզ և ձեր հայրերին։

6. Մի՛ գնացեք ուրիշ աստվածների հետևից՝ նրանց ծառայելու և նրանց երկրպագելու համար, և ձեր ձեռքի գործերով մի՛գրգռեք իմ բարկությունը, և ես չարիք չեմ անի”։

7. Բայց դուք ինձ չլսեցիք,- ասում է Տերը,- որպեսզի գրգռեք իմ բարկությունը ձեր ձեռքի գործերով՝ ի վնաս ձեզ»։

8. Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Որովհետև դուք չլսեցիք իմ խոսքերը,

9. ահա ես կկանչեմ և կբերեմ* հյուսիսի բոլոր ազգատոհմերին,- ասում է Տերը,- նաև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին՝ իմ ծառային, և նրանց կբերեմ այս երկրի վրա և նրա բնակիչների վրա ու շրջակա այս բոլոր ազգերի վրա և նրանց կբնաջնջեմ, նրանց ամայություն, սուլելու առարկա և հավիտենական ավերակներ կդարձնեմ։

10. Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։

11. Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։

12. Եվ երբ յոթանասուն տարին լրանա, նրանց անօրինության համար ես կպատժեմ Բաբելոնի թագավորին և այն ազգին, նաև քաղդեացիների երկրին և հավիտենական ամայություն կդարձնեմ»,- ասում է Տերը։

13. «Ես այն երկրի վրա կբերեմ իմ այն բոլոր խոսքերը, որոնք ասել եմ նրա դեմ, այս գրքի մեջ ամբողջ գրվածը, որ բոլոր ազգերի դեմ մարգարեացել է Երեմիան։

14. Որովհետև շատ ազգեր և մեծ թագավորներ պիտի ստրկացնեն նրանց, և ես նրանց պիտի հատուցեմ իրենց արարքի համեմատ և իրենց ձեռքի գործերի համեմատ»։

15. Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում ինձ. «Վերցրո՛ւ իմ ձեռքից զայրույթի գինու բաժակը և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ ես ուղարկում եմ քեզ։

16. Եվ նրանք պիտի խմեն ու տատանվեն և ցնորվեն այն սրի պատճառով, որ ես ուղարկում եմ նրանց մեջ»։

17. Եվ ես բաժակն առա Տիրոջ ձեռքից և խմեցրի բոլոր ազգերին, որոնց մոտ Տերն ուղարկեց ինձ՝

18. Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, նրա թագավորներին ու նրա իշխաններին, որպեսզի նրանց ավերակ, ամայություն և երկարատև սուլելու առարկա ու նզովք դարձնի, ինչպես որ է այսօր,

19. Եգիպտոսի թագավորին՝ փարավոնին, և նրա ծառաներին, նրա իշխաններին ու նրա ամբողջ ժողովրդին

20. և բոլոր խառնածինների* ժողովրդին և Հուս երկրի բոլոր թագավորներին և փղշտացիների երկրի բոլոր թագավորներին՝ Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին և Ազովտոսի մնացորդներին,

21. Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին,

22. Տյուրոսի բոլոր թագավորներին և Սիդոնի բոլոր թագավորներին և ծովեզրյա թագավորներին, որ ծովի այն կողմում են,

23. Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին,*

24. Արաբիայի բոլոր թագավորներին և խառնածինների բոլոր թագավորներին, որոնք անապատում են բնակվում։

25. Եվ Զամբրիի թագավորներին և Եղամի բոլոր թագավորներին, մարերի բոլոր թագավորներին

26. և հյուսիսի բոլոր թագավորներին՝ իրար մոտիկ թե հեռու, և աշխարհի բոլոր թագավորություններին, որ երկրի երեսին են. և նրանցից հետո թող խմի Սիսակ թագավորը։

27. Եվ նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Խմե՛ք ու հարբե՛ք, փսխե՛ք, ընկե՛ք և մի՛ կանգնեք այն սրի պատճառով, որ ես ձեր մեջ եմ ուղարկում”»։

28. Իսկ եթե մերժեն քո ձեռքից բաժակը վերցնել խմելու համար, այն ժամանակ դու նրանց ասա՛. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Անպատճառ պիտի խմեք։

29. Որովհետև ահա այն քաղաքի վրա, որ կոչված է իմ անունով, ես սկսել եմ չարիք բերել. մի՞թե դուք անպատիժ կմնաք. դուք անպատիժ չեք մնա, որովհետև ես սուր եմ կանչելու երկրիս բոլոր բնակիչների վրա”,- ասում է Զորությունների Տերը»։

30. Ուստի նրանց դեմ մարգարեացի՛ր այս բոլոր խոսքերը և նրանց ասա՛. «Տերը բարձրից որոտալու է և իր սուրբ բնակարանից իր ձայնն է արձակելու. նա ահա բարձրաձայն որոտալու է իր բնակավայրի դեմ, հնձանում տրորողների աղաղակի պես պիտի գոչի երկրի բոլոր բնակիչների դեմ։

31. Աղմուկը մինչև երկրի ծայրն է հասնելու, որովհետև Տերը վեճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա սրի է մատնելու ամբարիշտներին»,- ասում է Տերը։

32. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա չարիք պիտի տարածվի* մի ազգից մյուս ազգ, և մեծ մրրիկ պիտի բարձրանա երկրի ծայրերից։

33. Եվ այն օրը Տիրոջից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կտարածվեն. նրանց համար սուգ չպիտի լինի։ Նրանք չեն հավաքվելու և չեն թաղվելու. նրանք երկրի երեսին աղբի պես պիտի լինեն։

34. Ողբացե՛ք, ո՛վ հովիվներ, և աղաղակե՛ք, մոխրի մեջ թավալվե՛ք, ո՛վ հոտի մեծավորներ, որովհետև հասել են ձեր մորթվելու և ցիրուցան լինելու օրերը, և վայր պիտի ընկնեք պատվական անոթի նման։

35. Եվ հովիվները ապաստանելու տեղ չպիտի ունենան, և հոտի մեծավորները՝ ազատելու։

36. Լսե՛ք հովիվների աղաղակի ձայնը և հոտի մեծավորների ողբալը, որովհետև Տերը կործանում է դարձրել նրանց արոտները.

37. Տիրոջ բորբոք բարկության պատճառով բնաջնջվում են անդորր բնակավայրերը։

38. Նա՝ իբրև մի առույգ առյուծ, թողեց իր բնակարանը, որովհետև նրանց երկիրն ամայի է դարձել ավերիչի սրի և նրա բորբոք բարկության պատճառով»։

ԵՐԵՄԻԱ 26

1. Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում Տիրոջ կողմից այս խոսքը հասավ՝ ասելով.

2. «Այսպես է ասում Տերը. “Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Հուդայի բոլոր քաղաքներին ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չպակասեցնես։

3. Գուցե լսեն, և ամեն մեկը դարձի գա իր չար ճանապարհից, և ես կհրաժարվեմ այն չարիքից, որ մտածել եմ անելու նրանց իրենց չար արարքների պատճառով։

4. Եվ ասա՛ նրանց.

5. և չլսեք խոսքերն իմ ծառաների՝ մարգարեների, որոնց ես ձեզ մոտ եմ ուղարկում, որոնց կրկին ու կրկին էի ուղարկում, բայց դուք չանսացիք,

6. այն ժամանակ այս տունը Սելովի պես պիտի անեմ և այս քաղաքը նզովքի առարկա պիտի դարձնեմ երկրի բոլոր ազգերի համար

7. Եվ քահանաներն ու մարգարեները և ամբողջ ժողովուրդը լսում էին, երբ Երեմիան Տիրոջ տանն ասում էր այս խոսքերը։

8. Եվ երբ Երեմիան ասաց վերջացրեց բոլորը, ինչ որ Տերը հրամայել էր ասելու ամբողջ ժողովրդին, այն ժամանակ քահանաները, մարգարեներն ու ամբողջ ժողովուրդը բռնեցին նրան՝ ասելով.

9. «Դու անպատճառ պիտի մեռնես։ Ինչի՞ համար մարգարեացար Տիրոջ անունով՝ ասելով. “Այս տունը Սելովի պես պիտի դառնա, և այս քաղաքն ավերակ ու անբնակ պիտի դառնա”»։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվեց Տիրոջ տանը՝ Երեմիայի շուրջը։

10. Երբ Հուդայի իշխանավորները լսեցին այս բաները և թագավորի տնից գնացին Տիրոջ տունն ու նստեցին Տիրոջ տան նոր դարպասի մուտքին,

11. քահանաներն ու մարգարեները իշխանավորներին և ամբողջ ժողովրդին ասացին. «Այս մարդն արժանի է մահվան, որովհետև այս քաղաքի դեմ է մարգարեացել, ինչպես որ լսեցիք ձեր ականջներով»։

12. Ապա Երեմիան ասաց բոլոր իշխանավորներին և ամբողջ ժողովրդին. «Տերն ինձ ուղարկեց, որ այս տան դեմ և այս քաղաքի դեմ մարգարեանամ այն բոլոր խոսքերը, որ լսել եք։

13. Ուստի հիմա բարեփոխե՛ք ձեր ճանապարհներն ու ձեր արարքները և լսե՛ք ձեր Տեր Աստծու ձայնը։ Եվ Տերը կհրաժարվի այն չարիքի համար, որ վճռել* է ձեր դեմ։

14. Իսկ ես ահա ձեր ձեռքին եմ. ինչ որ լավ և ճիշտ է թվում ձեր աչքին, արե՛ք ինձ։

15. Միայն թե լա՛վ իմացեք, որ եթե ինձ սպանեք, անմեղ արյուն եք դնում ձեզ վրա, այս քաղաքի վրա ու նրա բնակիչների վրա, որովհետև ճշմարտապես Տե՛րն է ինձ ուղարկել ձեզ մոտ, որ ձեր ականջներին խոսեմ այս խոսքերը»։

16. Եվ իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդն ասացին քահանաներին ու մարգարեներին. «Այս մարդը մահվան արժանի չէ, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու անունով է խոսել մեզ հետ»։

17. Եվ երկրի երեցներից մարդիկ վեր կացան և հավաքված ամբողջ ժողովրդին ասացին.

18. «Հուդայի Եզեկիա թագավորի օրերին մորաստացի Միքիան մարգարեանում էր և Հուդայի ամբողջ ժողովրդին ասաց. “Այսպես է ասում Զորությունների Տերը.

19. Մի՞թե Հուդայի թագավոր Եզեկիան և ամբողջ Հուդան նրան իսկույն մեռցրին. չէ՞ որ նա Տիրոջից վախեցավ և չպաղատե՞ց Տիրոջը, և Տերը զղջաց այն չարիքի համար, որ վճռել էր նրանց դեմ. այսպիսով մենք մեծ չարիք կբերենք մեր անձերին»։

20. Եվ մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Տիրոջ անունով՝ կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան։ Նա էլ Երեմիայի բոլոր խոսքերի պես մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի դեմ։

21. Երբ որ Հովակիմ թագավորը և նրա բոլոր զորավորներն ու բոլոր իշխանավորները լսեցին այն խոսքերը, թագավորն ուզեց սպանել նրան, բայց երբ Ուրիան իմացավ, վախեցավ և փախավ գնաց Եգիպտոս։

22. Եվ Հովակիմ թագավորը մարդիկ ուղարկեց Եգիպտոս. Աքոբորի որդի Եղնաթանին և նրա հետ մի քանի մարդու ուղարկեց Եգիպտոս։

23. Եվ նրանք Ուրիային հանեցին Եգիպտոսից և նրան բերեցին Հովակիմ թագավորի մոտ, և նա սրով սպանեց նրան ու նրա մարմինը գցեց ժողովրդի որդիների գերեզմանոցը։

24. Բայց Սափանի որդու՝ Աքիկամի ձեռքը Երեմիայի հետ էր, որպեսզի նրան ժողովրդի ձեռքը չմատնեն սպանելու համար։

ԵՐԵՄԻԱ 27

1. Հուդայի թագավոր Հովսիայի որդի Սեդեկիայի թագավորության սկզբում Տիրոջ կողմից Երեմիային այս խոսքը հասավ՝ ասելով.

2. «Այսպես է ասում ինձ Տերը. “Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին։

3. Եվ դրանցից ուղարկի՛ր Եդովմի թագավորին, Մովաբի թագավորին և Ամմոնի որդիների թագավորին, Տյուրոսի թագավորին և Սիդոնի թագավորին այն դեսպանների միջոցով, որոնք եկել էին Երուսաղեմ՝ Հուդայի Սեդեկիա թագավորի մոտ։

4. Եվ նրանց հրամայի՛ր, որ իրենց տերերին ասեն.

5.

6. Եվ հիմա այս բոլոր երկրները ես տվել եմ իմ ծառայի՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, նաև դաշտի գազաններն եմ նրան տվել, որպեսզի ծառայեն նրան։

7. Եվ բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան և նրա որդուն ու նրա որդու որդուն, մինչև որ նրա երկրի ժամանակն էլ գա, և շատ ազգեր ու մեծ թագավորներ նրան ծառա դարձնեն։

8. Եվ այն ազգին ու թագավորությանը, որ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին չծառայի և իր պարանոցը չդնի Բաբելոնի թագավորի լծի տակ, ես սրով, սովով և ժանտախտով պիտի պատժեմ այն ազգին,- ասում է Տերը,- մինչև որ նրանց ոչնչացնեմ նրա ձեռքով

9. Մի՛ լսեք ձեր մարգարեներին, ձեր գուշակներին, ձեր երազատեսներին, ձեր դյութողներին և ձեր հմայողներին, որոնք ձեզ ասում են, թե Բաբելոնի թագավորին չեք ծառայելու։

10. Որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում, որպեսզի ձեզ հեռացնեն ձեր երկրից, որ ես ձեզ վտարեմ, և դուք ոչնչանաք։

11. Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։

12. Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի՝ ասելով. «Դուք ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին և կապրեք։

13. Ինչո՞ւ դու և քո ժողովուրդը մեռնեք սրից, սովից և ժանտախտից, ինչպես որ ասել է Տերն այն ազգի մասին, որը չի ծառայի Բաբելոնի թագավորին։

14. Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որոնք ձեզ ասում են. “Դուք չեք ծառայելու Բաբելոնի թագավորին”, որովհետև նրանք ձեզ սուտ են մարգարեանում։

15. “Որովհետև ես չեմ նրանց ուղարկել,- ասում է Տերը,- և նրանք իմ անունով սուտ մարգարեություն են անում, որպեսզի ես ձեզ վտարեմ, և ոչնչանաք դուք ու ձեզ համար մարգարեացող մարգարեները”»։

16. Ապա ես խոսեցի քահանաների և այս ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այսպես է ասում Տերը. “Մի՛ լսեք ձեր մարգարեների խոսքերը, որոնք մարգարեանում են ձեզ համար՝ ասելով.

17. Նրանց մի՛ լսեք, ծառայե՛ք Բաբելոնի թագավորին և ապրե՛ք. ինչո՞ւ այս քաղաքն ավերակ դառնա։

18. Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան”»։

19. Որովհետև Զորությունների Տերն այսպես է ասում սյուների, ծովի և շարժական կանգնակների և մնացած անոթների մասին, որոնք մնացել են այս քաղաքում,

20. որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը չվերցրեց, երբ Երուսաղեմից Բաբելոն գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Երուսաղեմի ու Հուդայի բոլոր ազնվականներին։

21. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այն անոթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում.

22. «Նրանք Բաբելոն պիտի տարվեն և այնտեղ մնան մինչև այն օրը, երբ ուշադրություն դարձնեմ դրանց,- ասում է Տերը,- և հետո դրանք պիտի բերեմ ու այստեղ վերադարձնեմ»։

ԵՐԵՄԻԱ 28

1. Եվ այդ նույն տարում՝ Հուդայի թագավոր Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազուրի որդի Անանիա մարգարեն, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ամբողջ ժողովրդի աչքի առաջ, ինձ ասաց.

2. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես կոտրեցի Բաբելոնի թագավորի լուծը։

3. Երկու տարի հետո ես այստեղ հետ եմ բերելու Տիրոջ տան բոլոր անոթները, որոնք Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը վերցրել էր այստեղից և տարել Բաբելոն։

4. Այստեղ եմ վերադարձնելու Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի բոլոր տարագիրներին, որ գնացել էին Բաբելոն,- ասում է Տերը,- որովհետև ես կոտրելու եմ Բաբելոնի թագավորի լուծը”»։

5. Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին

6. և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։

7. Բայց լսի՛ր այս խոսքը, որ ես ասում եմ քո ականջների և ամբողջ ժողովրդի ականջների առաջ։

8. Ինձ նախորդող ու քեզ նախորդող մարգարեները շատ երկրների և մեծ թագավորությունների դեմ վաղուց պատերազմ, չարիք և ժանտախտ են մարգարեացել։

9. Երբ մարգարեն խաղաղություն է մարգարեանում, և երբ որ այդ մարգարեի խոսքը կատարվում է, այն ժամանակ իմացվում է, որ ճշմարտապես Տիրոջից ուղարկված մարգարե է»։

10. Անանիա մարգարեն Երեմիա մարգարեի պարանոցից վերցրեց լուծը և կոտրեց այն։

11. Եվ Անանիան ամբողջ ժողովրդի աչքի առաջ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես երկու տարի հետո բոլոր ազգերի պարանոցի վրայից սրա նման կոտրելու եմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի լուծը”»։ Եվ Երեմիա մարգարեն գնաց իր ճանապարհով։

12. Անանիա մարգարեի կողմից Երեմիա մարգարեի պարանոցի վրայից լուծը կոտրելուց հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

13. «Գնա՛ և Անանիային ասա՛, որ այսպես է ասում Տերը. “Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նրանց տեղը երկաթե լուծեր պիտի շինես”։

14. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես երկաթե լուծ դրեցի այս բոլոր ազգերի պարանոցին՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին ծառայելու համար, և նրանք պիտի ծառայեն նրան. դաշտի գազաններն էլ եմ տվել նրան”»։

15. Եվ Երեմիա մարգարեն Անանիա մարգարեին ասաց. «Լսի՛ր, Անա՛նիա, քեզ Տերը չի ուղարկել, և դու ստի հուսալու մղեցիր այս ժողովրդին։

16. Ուստի Տերն այսպես է ասում. “Ահա ես քեզ պիտի վերացնեմ երկրի երեսից. այս տարի պիտի մեռնես, որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն խոսեցիր”»։

17. Եվ Անանիա մարգարեն մեռավ նույն տարվա յոթերորդ ամսին։

ԵՐԵՄԻԱ 29

1. Սրանք են այն նամակի* խոսքերը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց մնացած տարագիր երեցներին, քահանաներին ու մարգարեներին և ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից տարագրել էր Բաբելոն։

2. [Հեքոնիա թագավորի և մայր թագուհու, պալատականների* և Հուդայի ու Երուսաղեմի իշխանավորների, հյուսների ու դարբինների՝ Երուսաղեմից դուրս գալուց հետո]

3. նամակն ուղարկվեց Սափանի որդի Եղեասայի և Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Հուդայի թագավոր Սեդեկիան Բաբելոն էր ուղարկել՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ՝ ասելով.

4. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, բոլոր տարագիրներիդ, որոնց ես Երուսաղեմից տարագրեցի Բաբելոն.

5. “Տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։

6. Կանա՛յք առեք և որդիներ ու դուստրե՛ր ծնեք։ Եվ ձեր որդիների համար կանա՛յք առեք և ձեր դուստրերին ամուսինների՛ տվեք, որպեսզի նրանք որդիներ և դուստրեր ծնեն, և բազմացե՛ք այդտեղ և մի՛ քչացեք։

7. Եվ այն քաղաքի խաղաղությո՛ւնը* ցանկացեք, ուր որ ես ձեզ տարագրել եմ, և նրա համար Տիրոջն աղոթե՛ք, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ խաղաղություն կլինի”։

8. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Թող ձեզ չխաբեն ձեր մարգարեները և ձեր գուշակները, որոնք ձեր մեջ են, և մի՛ լսեք ձեր երազատեսներին, որոնց ձեզ համար երազել եք տալիս։

9. Որովհետև նրանք իմ անունով ձեզ համար սուտ են մարգարեանում. ես չեմ ուղարկել նրանց”»,- ասում է Տերը։

10. Որովհետև այսպես է ասում Տերը. «Երբ լրանա Բաբելոնի համար յոթանասուն տարին, ես կայցելեմ ձեզ և կկատարեմ ձեզ համար իմ բարի խոսքը, որպեսզի ձեզ վերադարձնեմ այստեղ։

11. Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։

12. Դուք կկանչեք ինձ և կգաք ու կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ։

13. Դուք կփնտրեք ինձ ու կգտնեք, երբ ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։

14. Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի։

15. Որովհետև դուք ասել եք. “Տերը մեզ համար Բաբելոնում մարգարեներ է հանել”»։

16. Որովհետև Տերն այսպես է ասում այն թագավորին, որ բազմում է Դավթի գահի վրա, և ամբողջ այն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն տարագրվել։

17. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա ես նրանց վրա եմ ուղարկում սուրը, սովն ու ժանտախտը և նրանց փչացած թզերի պես պիտի անեմ, որոնք վատությունից չեն ուտվի։

18. Նրանց կհալածեմ սրով, սովով ու ժանտախտով և նրանց սարսափ կդարձնեմ երկրի բոլոր թագավորությունների համար՝ անեծք ու ամայություն և երկարատև սուլելու առարկա և նախատինք բոլոր այն ազգերի մեջ, ուր աքսորել եմ նրանց։

19. Որովհետև նրանք չլսեցին իմ խոսքերը,- ասում է Տերը,- երբ ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, կրկին ու կրկին ուղարկեցի, բայց դուք չլսեցիք»,- ասում է Տերը։

20. Իսկ դուք լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ բոլոր տարագիրներ, որոնց ես Երուսաղեմից Բաբելոն եմ ուղարկել։

21. Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում Կովղիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ իմ անունով սուտ են մարգարեանում ձեզ. «Ահա ես նրանց պիտի մատնեմ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը, և նա ձեր աչքի առաջ պիտի սպանի նրանց։

22. Եվ նրանցից Հուդայի բոլոր տարագիրների համար, որ Բաբելոնում են, նզովքի առարկա պիտի առնվի՝ ասելով. “Տերը քեզ թող Սեդեկիայի և Աքաաբի պես անի, որոնց Բաբելոնի թագավորը խորովեց կրակով”,

23. որովհետև Իսրայելի մեջ անզգամություն արեցին և իրենց ընկերների կանանց հետ շնություն արեցին և իմ անունով սուտ խոսք ասացին, որ ես չէի հրամայել իրենց, բայց ես գիտեմ և վկա եմ»,- ասում է Տերը։

24. Նեհելամացի Սեմայիայի հետ խոսի՛ր և ասա՛.

25. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Որովհետև դու քո անունով նամակներ ես ուղարկել ամբողջ ժողովրդին, որ Երուսաղեմում է, նաև Մաասիայի որդի Սոփոնիա քահանային և բոլոր քահանաներին՝ ասելով.

26. "Տերը քեզ քահանա է կարգել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի վերակացու լինես Տիրոջ տանը խելացնոր ու մարգարեացող բոլոր մարդկանց համար, որ նրանց կոճղի ու վզօղակի մեջ դնես։

27. Եվ հիմա ինչո՞ւ չհանդիմանեցիր անաթովթացի Երեմիային, որ մարգարեանում է ձեզ համար,

28. որովհետև նա մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. "Երկարատև է լինելու. տնե՛ր կառուցեք և բնակվե՛ք, այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը"”»։

29. Սոփոնիա քահանան Երեմիա մարգարեի ականջներին կարդաց այս նամակը։

30. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

31. «Լո՛ւր ուղարկիր բոլոր տարագիրներին՝ ասելով. “Տերն այսպես է ասում նեհելամացի Սեմայիայի մասին.

32. դրա համար Տերն այսպես է ասում. "Ահա ես պիտի պատժեմ նեհելամացի Սեմայիային և նրա սերնդին. նրանից այս ժողովրդի մեջ բնակվող մարդ չպիտի լինի, և նա չպիտի տեսնի այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին,- ասում է Տերը,- որովհետև Տիրոջ դեմ ապստամբություն է խոսել"”»։

ԵՐԵՄԻԱ 30

1. Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

2. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քեզ համար մի գրքի մեջ գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ։

3. Որովհետև ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- որ ես Իսրայելի և Հուդայի իմ ժողովրդին պիտի վերադարձնեմ գերությունից,- ասում է Տերը,- և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ տվել եմ իրենց հայրերին, որպեսզի տիրանան նրան”»։

4. Սրանք են այն խոսքերը, որ Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին։

5. Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք. սարսափի և ոչ խաղաղության։

6. Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։

7. Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից»։

8. «Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։

9. Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար։

10. Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։

11. Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնի* և քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։

12. Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։

13. Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։

14. Քո բոլոր սիրելիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում, քեզ վիրավորեցի թշնամու հարվածով և անգութի պատժով քո անօրինության շատության պատճառով. շատացել էին քո մեղքերը։

15. Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի համար, քո ցավն անբուժելի է։ Այս բաները ես քեզ արեցի քո անօրինության շատության պատճառով, քո մեղքերի շատության պատճառով։

16. Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։

17. Որովհետև ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը,- որովհետև քեզ Վտարանդի կոչեցին. Սիոնը, որին փնտրող չկա»։

18. Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։

19. Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։

20. Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։

21. Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։

22. «Եվ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար Աստված կլինեմ»։

23. Ահա Տիրոջ մրրիկը զայրույթով դուրս է գալիս. շառաչող պտտահողմը պտտվելու է ամբարիշտների գլխին։

24. Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ չիրագործի և չկատարի իր մտքի խորհուրդները։ Սա օրերի վերջում պիտի հասկանաք։

ԵՐԵՄԻԱ 31

1. «Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։

2. Տերն այսպես է ասում. «Սրից վերապրած ժողովուրդն անապատում շնորհ գտավ, երբ Իսրայելը գնում էր հանգստանալու»։

3. Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։

4. Եվ քեզ կրկին պիտի կառուցեմ, և դու պիտի կառուցվես, ո՛վ Իսրայելի կույս, կրկին քո թմբուկներով պիտի զարդարվես և ուրախացողների պարին պիտի միանաս։

5. Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։

6. Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. “Վե՛ր կացեք, բարձրանանք Սիոն, դեպի Տերը՝ մեր Աստվածը”»։

7. Որովհետև Տերն այսպես է ասում. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի առաջնորդի համար, բարձրաձայն գովաբանե՛ք և ասացե՛ք. “Փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին”։

8. Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից, նրանց հետ միասին կույրին ու կաղին, հղիին ու երկունքի մեջ եղողին միասին, մի մեծ բազմություն. բոլորը պիտի վերադառնան այստեղ։

9. Լացով են գալու, և աղաչանքներով եմ բերելու նրանց. նրանց քայլել եմ տալու դեպի ջրերի վտակները, հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու, որովհետև ես Իսրայելին հայր եղա, և Եփրեմն իմ անդրանիկն է։

10. Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ ազգեր, պատմե՛ք հեռավոր ծովեզրերում և ասացե՛ք. “Իսրայելին ցրիվ տվողը պիտի ժողովի նրան և նրան պիտի պահպանի, ինչպես հովիվը՝ իր հոտը”։

11. Որովհետև Տերը փրկագնել է Հակոբին ու նրան ազատել իրենից ավելի զորավորի ձեռքից։

12. Եվ պիտի գան ու ցնծան Սիոնի բարձունքի վրա և լուսաշող պիտի լինեն Տիրոջ բարիքներից, ցորենից, գինուց, յուղից, մատաղ հոտերից ու արջառներից։ Եվ նրանց հոգիները ջրարբի պարտեզի նման պիտի լինեն, և նրանք չպիտի նվաղեն։

13. Այն ժամանակ կույսը պիտի ուրախանա պարելով, նաև երիտասարդներն ու ծերերը միասին։ Եվ ես նրանց սուգն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, նրանց տրտմության փոխարեն նրանց կուրախացնեմ։

14. Եվ քահանաների հոգիները պիտի հագեցնեմ պարարտությամբ, և իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքով»,- ասում է Տերը։

15. Տերն այսպես է ասում. «Ռամայում մի ձայն լսվեց, դառնագին ողբ, լաց. Ռաքելն իր տղաների համար է լալիս, մերժում է մխիթարվել իր որդիների համար, որոնք չկան»։

16. Տերն այսպես է ասում. «Ձայնդ դադարեցրո՛ւ լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև քո աշխատանքի համար վարձ կա,- ասում է Տերը։- Նրանք կվերադառնան թշնամու երկրից»։

17. «Եվ հույս կա քո ապագայի համար,- ասում է Տերը,- և որդիներդ իրենց երկիրը պիտի վերադառնան»։

18. Հիրավի, Եփրեմին ես լսել եմ ողբալիս. «Դու ինձ պատժեցիր, և ես պատժվեցի. անվարժ հորթի նման ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև դու ես Տերը՝ իմ Աստվածը։

19. Հիրավի, իմ դարձից հետո զղջացի և գիտակցելուց հետո իմ ազդրին խփեցի*, ամաչեցի և նվաստացա, որովհետև իմ երիտասարդության նախատինքը կրեցի»։

20. «Մի՞թե Եփրեմը պատվական որդի է ինձ համար կամ սիրական զավա՞կ է, որովհետև ինչքան հաճախ էլ նրա դեմ խոսեմ, կրկին անպատճառ հիշում եմ նրան. ուստի իմ սիրտը կարոտում է նրան*, և անշուշտ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։

21. «Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, ցուցաձողե՛ր բարձրացրու քեզ համար, ուշադի՛ր եղիր* պողոտային՝ քո անցած ճանապարհին. վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները։

22. Մինչև ե՞րբ պիտի տատանվես, ո՛վ ապստամբ դուստր, որովհետև Տերը նոր բան է ստեղծել այս երկրի վրա. կինը պիտի շրջապատի տղամարդուն»։

23. Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Երբ նրանց կվերադարձնեմ գերությունից, այս խոսքը կրկին պիտի ասեն Հուդայի երկրում և նրա քաղաքներում. “Տերը թող օրհնի քեզ, ո՛վ արդարության բնակարան, սուրբ լեռ”։

24. Եվ այնտեղ միասին պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները, երկրագործները և հոտերի հետ չվողները։

25. Որովհետև ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի գոհացնեմ յուրաքանչյուր նվաղած հոգին»։

26. Ապա զարթնեցի ու նայեցի, և իմ քունը քաղցր էր ինձ համար։

27. «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տանը և Հուդայի տանը մարդու սերունդ և անասունի սերունդ եմ սերմանելու։

28. Եվ ինչպես որ արմատախիլ անելու, քանդելու, կործանելու, ոչնչացնելու և աղետ պատճառելու համար նրանց հսկեցի, այդպես էլ պետք է հսկեմ նրանց՝ կառուցելու և տնկելու համար,- ասում է Տերը։-

29. Այն օրերին այլևս չեն ասի. “Հայրերն ազոխ կերան, որդիների ատամները թմրեցին”։

30. Այլ ամեն մարդ իր անօրենության համար պիտի մեռնի, ամեն մարդ, որ ազոխ ուտի, նրա ատամները պիտի թմրեն»։

31. «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ նոր ուխտ եմ կապելու։

32. Ոչ թե այն ուխտի պես, որ ես նրանց հայրերի հետ կապեցի այն օրը, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ Եգիպտոսի երկրից նրանց հանելու համար։ Իմ այն ուխտը նրանք խզեցին, թեպետ ես նրանց Տերն էի»,- ասում է Տերը։

33. «Այլ սա է այն ուխտը, որ այն օրերից հետո պիտի կապեմ Իսրայելի տան հետ»,- ասում է Տերը։ «Իմ օրենքը պիտի դնեմ նրանց ներսում և նրանց սրտի վրա պիտի գրեմ այն. ես նրանց Աստվածը պիտի լինեմ, և նրանք իմ ժողովուրդը պիտի լինեն։

34. Եվ այլևս յուրաքանչյուր մարդ իր ընկերոջը և յուրաքանչյուր մարդ իր եղբորը չի սովորեցնի՝ ասելով. “Ճանաչե՛ք Տիրոջը”, որովհետև նրանք ամենքը՝ նրանց փոքրից մինչև մեծը, պիտի ճանաչեն ինձ,- ասում է Տերը,- որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրինությունը և նրանց մեղքերն այլևս չեմ հիշի»։

35. Այսպես է ասում Տերը, որն արեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին, ու գոչում են նրա ալիքները։ Նրա անունը Զորությունների Տեր է։

36. «Եթե այս կանոնները վերանան իմ առաջից,- ասում է Տերը,- Իսրայելի սերունդն էլ իմ առաջ ընդմիշտ կդադարի ազգ լինելուց»։

37. Տերն այսպես է ասում. «Եթե վերևում երկինքը հնարավոր լինի չափել, իսկ ցածում երկրի հիմքերը՝ հետազոտել, ես էլ Իսրայելի ամբողջ սերնդին իրենց բոլոր արածների համար կմերժեմ»,- ասում է Տերը։

38. «Ահա գալիս են օրերը,- ասում է Տերը,- երբ քաղաքը Անանայելի աշտարակից մինչև Անկյան դարպասը պիտի կառուցվի Տիրոջ համար։

39. Եվ չափալարը դուրս պիտի ձգվի դեպի առաջ՝ մինչև Գարեբի բլուրը, և պիտի դառնա դեպի Գոաթ։

40. Դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հովիտը, մինչև Ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, սուրբ պիտի լինեն Տիրոջ համար։ Այն հավիտյան այլևս չի քանդվելու և չի կործանվելու»։

ԵՐԵՄԻԱ 32

1. Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Սեդեկիայի տասներորդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում։

2. Այն ժամանակ Բաբելոնի թագավորի զորքը պաշարում էր Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն արգելափակված էր Հուդայի թագավորի պալատի բանտում,

3. որտեղ նրան բանտարկել էր Հուդայի թագավոր Սեդեկիան՝ ասելով. «Դու ինչո՞ւ մարգարեություն արեցիր և ասացիր, թե Տերն այսպես է ասում. “Ահա այս քաղաքը ես պիտի տամ Բաբելոնի թագավորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։

4. Եվ Հուդայի Սեդեկիա թագավորը չի պրծնի քաղդեացիների ձեռքից, այլ անպատճառ Բաբելոնի թագավորի ձեռքը պիտի տրվի, նրա հետ բերան առ բերան պիտի խոսի և աչք աչքի պիտի տեսնվի։

5. Եվ նա Բաբելոն պիտի տանի Սեդեկիային. նա այնտեղ պիտի մնա, մինչև որ ես այցելեմ նրան,- ասում է Տերը.- թեև պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չեք ունենալու”»։

6. Երեմիան ասաց. «Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

7. “Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի.

8. Եվ իմ հորեղբորորդի Անամայելն ինձ մոտ՝ բանտի գավիթը եկավ Տիրոջ խոսքի համաձայն և ասաց ինձ. «Խնդրեմ գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև ժառանգության և փրկագնման իրավունքը քեզ է պատկանում, և քոնն է ազգականությունը. գնի՛ր քեզ համար»։ Եվ ես իմացա, որ սա Տիրոջ խոսքն էր։

9. Եվ ես իմ հորեղբորորդի Անամայելից գնեցի այդ արտը, որ Անաթովթում է, և կշռեցի տվեցի նրան դրամը՝ տասնյոթ սիկղ արծաթ։

10. Ես ստորագրեցի փաստաթղթում, կնքեցի և վկաներով հաստատեցի և արծաթը կշեռքով կշռեցի։

11. Ես վերցրի գնման փաստաթուղթը՝ հրամանի և կանոնների համաձայն կնքվածը և բացը*։

12. Եվ գնման փաստաթուղթը* իմ հորեղբորորդի Անամայելի աչքի առաջ և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրել էին գնման փաստաթուղթը, և այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին բանտի գավթում, տվեցի Մաասիայի որդի Ներիայի որդուն՝ Բարուքին։

13. Եվ նրանց աչքի առաջ հրամայեցի Բարուքին՝ ասելով.

14. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Վերցրո՛ւ այս փաստաթղթերը՝ գնման կնքված փաստաթուղթը, այս բաց փաստաթուղթը, և դրանք դի՛ր կավե մի անոթի մեջ, որպեսզի շատ օրեր մնան”։

15. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրում կրկին տներ և այգիներ ու խաղողի այգիներ պիտի գնվեն”»։

16. Եվ գնման փաստաթուղթը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո աղոթք արեցի Տիրոջը՝ ասելով.

17. «Օ՜, Տե՛ր Աստված, քո մեծ զորությամբ ու քո մեկնած բազուկով դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը. քեզ համար ոչ մի բան դժվար չէ։

18. Դու, որ ողորմություն ես անում հազարավորներին և հայրերի անօրենությունները նրանցից հետո իրենց որդիներին ես հատուցում, ո՛վ դու մեծ և հզոր Աստված, որի անունը Զորությունների Տեր է։

19. Դու, որ մեծ ես խորհրդով և զորավոր՝ գործերով, աչքերդ բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա, որպեսզի յուրաքանչյուրին իր ճանապարհների համեմատ և իր գործերի արդյունքի համեմատ հատուցես.

20. դու, որ Եգիպտոսի երկրում և մինչև այսօր Իսրայելում և մարդկության մեջ նշաններ ու հրաշքներ արեցիր և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես այսօր։

21. Եվ նշաններով ու հրաշքներով, զորավոր ձեռքով ու մեկնած բազուկով և մեծ երկյուղով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսի երկրից։

22. Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։

23. Եվ նրանք եկան ու ժառանգեցին այն, բայց քո ձայնին ականջ չդրեցին և քո օրենքներով չընթացան, և այն ամենը, որ դու նրանց հրամայել էիր անել, չարեցին, ուստի դու նրանց այս ամեն չարիքը հասցրիր։

24. Ահա պաշարման հողաթմբերը հասել են քաղաքին, որպեսզի այն գրավեն, և քաղաքը սրի, սովի և ժանտախտի պատճառով քաղդեացիների ձեռքը տրվեց, որոնք պատերազմում էին նրա դեմ։ Եվ ինչ որ ասել էիր, եղավ, և դու ահա տեսնում ես։

25. Սակայն դու ինձ ասացիր, ո՛վ Տեր Աստված. “Քեզ համար փողո՛վ գնիր այն արտը, և վկաները թող վկայեն”, թեև քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվում»։

26. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

27. «Ահա ես եմ Տերը՝ ամեն մարմնի Աստվածը. մի՞թե ինձ համար որևէ դժվար բան կա»։

28. Սրա համար Տերն այսպես է ասում. «Ահա այս քաղաքը ես պիտի տամ քաղդեացիների ձեռքը և Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, և նա պիտի գրավի այն։

29. Եվ այս քաղաքի դեմ պատերազմող քաղդեացիները պիտի գան և կրակով այրեն այս քաղաքը, վառեն այն, նաև այն տները, որոնց կտուրների վրա Բահաղին խունկ են ծխում և թափելու նվերներ մատուցում օտար աստվածների, որպեսզի գրգռեն իմ բարկությունը։

30. Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։-

31. Որովհետև այս քաղաքն իմ բարկության և իմ զայրույթի համար եղավ այն կառուցելու օրից մինչև այսօր։ Ուստի ես այն պիտի վերացնեմ իմ առաջից

32. Իսրայելի որդիների և Հուդայի որդիների ամբողջ չարության պատճառով, որ նրանք գործեցին իմ բարկությունը գրգռելու համար, նրանք, նրանց թագավորներն ու նրանց իշխանավորները, նրանց քահանաներն ու մարգարեները, Հուդայի մարդիկ և Երուսաղեմի բնակիչները։

33. Եվ ինձ թիկունք ցույց տվեցին և ոչ թե երես, թեպետ ես սովորեցնում էի նրանց կրկին ու կրկին, բայց նրանք չէին լսում, որպեսզի խրատ ընդունեին։

34. Իրենց այս գարշելի քանդակները դրեցին այն տան մեջ, որ իմ անունն է կրում, որպեսզի այն պղծեին։

35. Եվ Ենովմի որդու ձորում շինեցին Բահաղի Բարձր տեղերը, որպեսզի իրենց որդիներին ու դուստրերին զոհաբերեն Մողոքին, որը ես նրանց չէի հրամայել, և մտքովս էլ չէր անցել, որ այդ պիղծ բանն անեն՝ Հուդային մեղանչել տալու համար»։

36. Եվ հիմա սրա համար Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում. «Այս քաղաքի մասին, որ դուք ասում եք, թե “սրով, սովով ու ժանտախտով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվում”,

37. ահա ես պիտի հավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր նրանց աքսորել եմ մեծ բարկությամբ, զայրույթով և մեծ սրտմտությամբ. նրանց պիտի վերադարձնեմ այստեղ և բնակեցնեմ ապահովությամբ։

38. Եվ նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ։

39. Եվ ես նրանց մեկ սիրտ և մեկ ճանապարհ կտամ, որ ինձնից ընդմիշտ վախենան՝ ի բարօրություն իրենց և իրենցից հետո՝ իրենց որդիների։

40. Եվ ես նրանց հետ հավիտենական ուխտ եմ կապում, որ չշրջվեմ իրենց բարիք անելուց, և իմ վախը նրանց սրտերում կդնեմ, որ ինձնից չդառնան։

41. Եվ ես նրանց բարություն անելով պիտի հրճվեմ և իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց ճշմարտապես պիտի տնկեմ այս երկրում»։

42. Որովհետև Տերն այսպես է ասում. «Ինչպես որ այս ժողովրդի վրա այս ամբողջ մեծ չարիքը բերեցի, այնպես էլ նրանց վրա պիտի բերեմ այն ամբողջ բարիքը, որ ես խոստացել եմ նրանց։

43. Եվ արտերը պիտի գնվեն այս երկրում, որի մասին դուք ասում եք. “Ամայի է, առանց մարդու և անասունի, քաղդեացիների ձեռքն է տրվել”։

44. Բենիամինի երկրում և Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում և լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում, հարավային քաղաքներում փողով արտեր են գնելու. գրելու են փաստաթղթում ու կնքելու և վկաներով հաստատելու են, որովհետև ես նրանց պիտի վերադարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։

ԵՐԵՄԻԱ 33

1. Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Երեմիային, երբ նա տակավին արգելափակված էր բանտի գավթում, և ասաց.

2. «Այսպես է ասում Տերը՝ տիեզերքը արարողը*, Տերը, որն այն կազմեց, որ հաստատի այն. նրա անունը Տեր է։

3. “Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։

4. Որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածը, այսպես է ասում այս քաղաքի տների մասին և Հուդայի թագավորի տների մասին, որ քանդվել են ամրությունների և սրի դեմ պաշտպանության պատճառով.

5. “Քաղդեացիների դեմ պատերազմելու են գալիս, որպեսզի դրանք լցվեն մարդկանց դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկությամբ և իմ զայրույթով, որովհետև այս քաղաքից ես ծածկել եմ իմ դեմքը՝ նրանց ամբողջ չարության պատճառով։

6. Ահա ես նրա վրա առողջություն և բժշկություն եմ բերելու և պիտի բուժեմ նրանց, խաղաղության և ճշմարտության* առատությունը պիտի հայտնեմ նրանց։

7. Ես պիտի վերադարձնեմ Հուդայի գերյալներին և Իսրայելի գերյալներին և նրանց պիտի վերակառուցեմ առաջվա նման։

8. Եվ նրանց պիտի մաքրեմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին իմ դեմ, և պիտի ներեմ նրանց բոլոր անօրենությունները, որոնցով մեղանչեցին և ապստամբեցին իմ դեմ։

9. Եվ նա ինձ համար ցնծության անուն պիտի լինի, գովաբանություն ու պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կլսեն այն բոլոր բարիքների մասին, որ ես անելու եմ նրանց, և նրանք պիտի սարսափեն ու դողան այն բոլոր բարիքների համար և այն ամբողջ բարօրության համար, որ ես տալու եմ նրան”»։

10. Տերն այսպես է ասում. «Այստեղ, որի համար դուք ասում եք՝ “Ավերակ է, առանց մարդու և անասունի”, Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի փողոցներում, որոնք ամայի են դարձել, առանց բնակչի՝ առանց մարդու և առանց անասունի,

11. դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։

12. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այստեղ, որ ավերակ է, առանց մարդու և անասունի, նրա բոլոր քաղաքներում կրկին հոտեր մակաղեցնող հովիվների կացարաններ պիտի լինեն։

13. Լեռնային քաղաքներում, դաշտային քաղաքներում ու հարավային քաղաքներում և Բենիամինի երկրում ու Երուսաղեմի շրջակայքում և Հուդայի քաղաքներում դարձյալ հոտեր են անցնելու նրանք համրողի ձեռքի տակով»,- ասում է Տերը։

14. «Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ պիտի կատարեմ իմ այն բարի խոստումը, որ խոսել եմ Իսրայելի տան մասին և Հուդայի տան մասին։

15. Այն օրերին և այն ժամանակ ես Դավթի համար արդարության մի շառավիղ պիտի ծլեցնեմ, և նա իրավունք ու արդարություն պիտի գործադրի երկրում։

16. Այն օրերին Հուդան պիտի ազատվի, և Երուսաղեմը անվտանգ պիտի բնակվի, և այսպես պիտի կոչվի նա՝ Տերը՝ մեր արդարությունը»։

17. Որովհետև Տերն այսպես է ասում. «Դավթից Իսրայելի տան գահի վրա նստող մարդ չպիտի պակասի։

18. Եվ ղևտացի քահանաներից իմ առաջ մշտապես ողջակեզ մատուցող, հացի ընծա նվիրող և զոհ անող մարդ չպիտի պակասի»։

19. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

20. «Այսպես է ասում Տերը. “Եթե կարողանաք խափանել իմ ուխտը ցերեկվա հետ և իմ ուխտը գիշերվա հետ, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա

21. կխափանվի նաև իմ ուխտը իմ ծառա Դավթի հետ, որ նա իր գահի վրա թագավորող որդի չունենա, նույնպես և ինձ ծառայություն անող ղևտացի քահանաների հետ։

22. Ինչպես որ անհամրելի է երկնքի զորքը, և անչափելի է ծովի ավազը, այնպես պիտի շատացնեմ իմ ծառա Դավթի սերունդը և ինձ ծառայություն անող ղևտացիներին”»։

23. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

24. «Չե՞ս տեսնում, թե ի՛նչ է խոսում այս ժողովուրդը՝ ասելով. “Տերը մերժել է այն երկու ազգատոհմերին, որոնց ընտրել էր”։ Նրանք անարգում են իմ ժողովրդին, կարծես այլևս ազգ չլինի նրանց առաջ»։

25. Տերն այսպես է ասում. «Եթե ես ցերեկվա և գիշերվա ուխտ չեմ կնքել, երկնքի ու երկրի կանոններ չեմ դրել,

26. ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։

ԵՐԵՄԻԱ 34

1. Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և նրա բոլոր զորքերը, իր իշխանության տակ գտնվող երկրի բոլոր թագավորությունները և բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի դեմ և նրա բոլոր քաղաքների դեմ.

2. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և խոսի՛ր Հուդայի թագավոր Սեդեկիային և նրան ասա՛.

3. Եվ դու չես ազատվի նրա ձեռքից, այլ անպայման պիտի բռնվես ու նրա ձեռքը մատնվես։ Եվ քո աչքերը պիտի տեսնեն Բաբելոնի թագավորի աչքերը, և նրա բերանը պիտի խոսի քո բերանի հետ, և Բաբելոն պիտի գնաս

4. Սակայն լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Սեդեկիա, Հուդայի թագավո՛ր, Տերը քո մասին այսպես է ասում.

5. Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և

6. Եվ Երեմիա մարգարեն Երուսաղեմում այս բոլոր խոսքերն ասաց Հուդայի Սեդեկիա թագավորին,

7. մինչ Բաբելոնի թագավորի զորքը պատերազմում էր Երուսաղեմի դեմ և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ, Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ սրանք էին մնացել որպես ամրացված քաղաքներ։

8. Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում գտնվող ամբողջ ժողովրդի հետ ուխտ էր կապել՝ նրանց ստրուկներին ազատություն հռչակելով,

9. որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին՝ եբրայեցուն և եբրայեցուհուն, որ ոչ մեկը չստրկացնի իր հրեա եղբորը։

10. Եվ բոլոր իշխանավորները և ամբողջ ժողովուրդը հնազանդվեցին և ուխտ արեցին, որ ամեն մարդ ազատ արձակի իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որպեսզի նրանց այլևս չստրկացնեն։ Հնազանդվեցին ու արձակեցին։

11. Բայց հետո դարձան և իրենց ազատ արձակած ծառաներին և աղախիններին հետ դարձրին և նրանց բռնի կերպով որպես ծառաներ ու աղախիններ ստրկացրին։

12. Եվ Տիրոջ խոսքը Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.

13. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես ձեր հայրերի հետ ուխտ կնքեցի այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից՝ ասելով.

14. "Յոթերորդ տարում ձեզնից ամեն մեկը թող արձակի իր եբրայեցի եղբորը, որ ծախվել է ձեզ և վեց տարի ծառայել. դուք նրան ձեր մոտից ազա՛տ արձակեք". բայց ձեր հայրերն ինձ չհնազանդվեցին և ականջ չդրեցին։

15. Դուք վերջերս դարձի եկաք, և ամեն մարդ, իր ընկերոջը ազատություն հռչակելով, արեց այն, ինչ որ ուղիղ է իմ աչքին, և իմ առաջ ուխտ կապեցիք այն տանը, որ իմ անունով է կոչվում։

16. Բայց նորից դարձաք ու պղծեցիք իմ անունը և վերադարձրիք՝ ամեն մարդ իր ծառային և ամեն մարդ՝ իր աղախնին, որոնց ազատ էիք արձակել իրենց կամքով, և նրանց ստրկացրիք, որ ձեզ համար ծառաներ և աղախիններ լինեն”»։

17. Ուստի Տերը այսպես է ասում. «Դուք ինձ չհնազանդվեցիք ազատություն հռչակելու, յուրաքանչյուրը՝ իր եղբորը և իր ընկերոջը. ահա ես հռչակում եմ սրի, ժանտախտի, սովի ազատագրություն,- ասում է Տերը,- ես ձեզ երկրի բոլոր թագավորությունների սարսափը կդարձնեմ։

18. Եվ այն մարդիկ, որոնք զանցում են իմ ուխտը և չեն կատարում իմ առաջ իրենց կնքած ուխտի խոսքերը, կլինեն ինչպես զվարակը, որին երկուսի բաժանեցին ու նրա մասերի միջով անցան.

19. Հուդայի իշխանավորներն ու Երուսաղեմի իշխանավորները, պալատականները, քահանաները և երկրի ամբողջ ժողովուրդը, որոնք զվարակի կտորների միջով անցան։

20. Նրանց պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը և նրանց կյանքը փնտրողների ձեռքը։ Նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան։

21. Հուդայի Սեդեկիա թագավորին ու նրա իշխանավորներին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքն ու նրանց կյանքը փնտրողների ձեռքը, Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը, որը ձեզանից դարձավ*։

22. Ահա ես պիտի հրամայեմ,- ասում է Տերը,- և նրանց այս քաղաք պիտի վերադարձնեմ. նրա դեմ պիտի պատերազմեն և այն գրավեն ու կրակով այրեն։ Ես Հուդայի քաղաքները ամայություն պիտի դարձնեմ, առանց բնակչի»։

ԵՐԵՄԻԱ 35

1. Այն խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի օրերին՝ ասելով.

2. «Գնա՛ Ռեքաբյանների տունը և խոսի՛ր նրանց և նրանց բե՛ր Տիրոջ տունը՝ սենյակներից մեկը, և նրանց գինի՛ տուր, որ խմեն»։

3. Եվ ես վերցրի Քաբասինիայի որդու՝ Երեմիայի որդի Հեզոնիային և նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին, նաև Ռեքաբյանների ամբողջ տունը։

4. Եվ նրանց տարա Տիրոջ տունը՝ Աստծու մարդուն՝ Հեգդողիայի որդի Անանի որդիների սենյակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենյակից վերև եղող իշխանական սենյակի կողքին էր։

5. Եվ Ռեքաբյանների տան որդիների առաջ գինիով լիքը անոթներ և բաժակներ դրեցի և նրանց ասացի. «Գինի՛ խմեք»։

6. Բայց նրանք ասացին. «Մենք գինի չենք խմում, որովհետև մեր հայրը՝ Ռեքաբի որդի Հովնադաբը, մեզ հրամայել է՝ ասելով. “Գինի չխմեք ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր որդիները հավիտյան։

7. Նաև տուն չկառուցեք, սերմ չցանեք և խաղողի այգի չտնկեք և սրանք մի՛ ունեցեք։ Այլ ձեր բոլոր օրերը վրաններո՛ւմ բնակվեք, որպեսզի շատ օրեր ապրեք երկրի երեսին, որտեղ դուք պանդուխտ եք”։

8. Եվ մենք ամեն բանում հնազանդվել* ենք մեր հայր Ռեքաբի որդի Հովնադաբի ձայնին, որը հրամայել է մեզ, որ մեր բոլոր օրերում գինի չխմենք թե՛ մենք, թե՛ մեր կանայք, թե՛ մեր որդիները, թե՛ մեր դուստրերը,

9. բնակվելու համար տներ չկառուցենք և խաղողի այգի, արտ, ագարակ և ցանք չունենանք,

10. այլ վրաններում ենք բնակվում և հնազանդվում ենք ու անում այն ամենի համաձայն, ինչպես մեզ հրամայել է մեր հայրը՝ Հովնադաբը։

11. Բայց երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը եկավ այս երկրի դեմ, այն ժամանակ ասացինք. “Եկեք Երուսաղեմ գնանք քաղդեացիների զորքերի պատճառով և արամեացիների զորքերի պատճառով”, և բնակվում ենք Երուսաղեմում»։

12. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

13. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Գնա՛ և Հուդայի մարդկանց ու Երուսաղեմի բնակիչներին ասա՛.

14. Ռեքաբի որդի Հովնադաբի խոսքերը, որ իր որդիներին հրամայել է գինի չխմել, կատարվում են, և նրանք մինչև այսօր չեն խմում, այլ հնազանդվում են իրենց հոր հրամանին։ Ես կրկին ու կրկին խոսեցի ձեզ հետ, բայց դուք ինձ չանսացիք։

15. Եվ ես կրկին ու կրկին ուղարկեցի ձեզ մոտ իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով.

16. Ռեքաբի որդի Հովնադաբի որդիները կատարեցին իրենց հոր հրամանը, որ հրամայել էր իրենց, բայց այս ժողովուրդն ինձ չի լսում”»։

17. Սրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Ահա այն ամեն չարիքը, որ խոսել եմ նրանց մասին, ես բերելու եմ Հուդայի վրա և Երուսաղեմի բոլոր բնակիչների վրա, որովհետև ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին, կանչեցի նրանց, բայց նրանք չպատասխանեցին»։

18. Եվ Երեմիան Ռեքաբյանների տանն ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քանի որ դուք հնազանդվել եք ձեր հոր՝ Հովնադաբի հրամանին և պահում եք նրա բոլոր հրամանները և անում եք այն ամենի համաձայն, որ նա է ձեզ հրամայել,

19. դրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը.

ԵՐԵՄԻԱ 36

1. Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տիրոջից այս խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

2. «Քեզ համար գրելիք մագաղա՛թ վերցրու և նրա վրա գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի մասին և Հուդայի մասին և բոլոր ազգերի մասին այն օրից, երբ խոսեցի քեզ հետ, Հովսիայի օրերից մինչև այսօր։

3. Գուցե Հուդայի տունը լսի այն ամբողջ չարիքի մասին, որ ես մտադիր եմ նրանց անել, որ ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, և ես ներեմ նրանց անօրինությունն ու նրանց մեղքը»։

4. Եվ Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից գրելիք մագաղաթի վրա գրեց Տիրոջ բոլոր խոսքերը, որ խոսել էր նրան։

5. Եվ Երեմիան հրամայեց Բարուքին՝ ասելով. «Ես արգելափակված եմ, չեմ կարող Տիրոջ տունը գնալ։

6. Բայց դու գնա՛ և ծոմապահության օրը Տիրոջ տանը այն մագաղաթից, որ դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, կարդա՛ ժողովրդի ականջին, կկարդաս նաև ամբողջ Հուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրենց քաղաքներից։

7. Կարող է նրանց աղաչանքն ընկնի Տիրոջ առաջ, և ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը խոսել է այս ժողովրդի դեմ»։

8. Եվ Ներիայի որդի Բարուքն արեց այն ամենի համաձայն, որ նրան հրամայել էր Երեմիա մարգարեն, որ Տիրոջ տանը կարդա Տիրոջ խոսքերի մագաղաթից։

9. Եվ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի հինգերորդ տարվա իններորդ ամսին Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը և այն ամբողջ ժողովուրդը, որ Երուսաղեմ էր եկել Հուդայի քաղաքներից, Տիրոջ առաջ ծոմապահություն հայտարարեցին։

10. Ապա Տիրոջ տանը՝ Սափան դպրի որդի Գամարիայի սենյակում, վերին գավթում, Տիրոջ տան նոր դարպասի մուտքում, ժողովրդի ականջի առաջ Բարուքը մագաղաթից կարդաց Երեմիայի խոսքերը։

11. Երբ Սափանի որդու՝ Գամարիայի որդի Միքիան այդ մագաղաթից լսեց Տիրոջ բոլոր խոսքերը,

12. իջավ թագավորի տունը՝ դպրի սենյակը, և ահա այնտեղ նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա դպիրը, Սեմայիայի որդի Դաղայիան, Աքբորի որդի Եղնաթանը, Սափանի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան և բոլոր իշխանները։

13. Եվ Միքիան նրանց պատմեց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի ականջին կարդում էր մագաղաթից։

14. Եվ բոլոր իշխանները Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ՝ ասելով. «Վերցրո՛ւ այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, և ե՛կ»։ Ներիայի որդի Բարուքն իր ձեռքն առավ այն մագաղաթը և գնաց նրանց մոտ։

15. Եվ նրանք ասացին նրան. «Խնդրում ենք, նստի՛ր և դա կարդա՛ մեզ համար»։ Բարուքը կարդաց նրանց համար։

16. Եվ երբ նրանք լսեցին այն բոլոր խոսքերը, սարսափով իրար նայեցին և Բարուքին ասացին. «Այդ բոլոր խոսքերն անպատճառ պատմելու ենք թագավորին»։

17. Բարուքին հարցրին և ասացին. «Խնդրում ենք, ասա՛ մեզ՝ այս բոլոր խոսքերը նրա բերանից ինչպե՞ս գրեցիր»։

18. Եվ Բարուքն ասաց նրանց. «Իր բերանով նա ինձ ասում էր այս բոլոր խոսքերը, և ես թանաքով գրում էի այս մագաղաթում»։

19. Եվ իշխաններն ասացին Բարուքին. «Գնա՛, թաքնվի՛ր, դու ու Երեմիան, և թող ոչ ոք չիմանա, թե դուք որտե՛ղ եք»։

20. Եվ նրանք եկան սրահը՝ թագավորի մոտ, սակայն մագաղաթը պահ տվեցին դպիր Եղիսամայի սենյակում։ Եվ բոլոր խոսքերը պատմեցին թագավորին։

21. Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։

22. Իններորդ ամսին էր. թագավորը նստում էր ձմեռատանը, և նրա առջև վառված էր կրակարանը։

23. Եվ երբ Հուդին երեք թե չորս սյունակ կարդում էր, թագավորը այն կտրում էր դպրի դանակով և նետում կրակի մեջ, որ կրակարանում էր, մինչև որ կրակարանում եղող կրակի վրա ամբողջ մագաղաթը սպառվեց։

24. Բայց ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա բոլոր ծառաները, որ լսում էին այս բոլոր խոսքերը, չսարսափեցին և իրենց հանդերձները չպատռեցին։

25. Թեպետ և Եղնաթանը, Դաղայիան և Գամարիան թագավորին պաղատեցին, որ մագաղաթը չայրի, բայց նա չլսեց նրանց։

26. Եվ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, և Եզրիելի որդի Սարայիային և Աբդիելի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուքին և Երեմիա մարգարեին, բայց Տերը նրանց թաքցրեց։

27. Երբ թագավորն այրեց այն մագաղաթը և այն խոսքերը, որոնք Բարուքը գրել էր Երեմիայի բերանից, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

28. «Քեզ համար մի ուրի՛շ մագաղաթ վերցրու կրկին և նրա վրա գրի՛ր նախկին այն խոսքերը, որոնք կային առաջին մագաղաթի վրա, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրեց։

29. Եվ Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա՛. “Տերն այսպես է ասում.

30. Դրա համար Տերը Հուդայի Հովակիմ թագավորի մասին այսպես է ասում. «Դավթի գահի վրա բազմող չպիտի ունենա, և նրա դիակը ցերեկը տաքի մեջ, իսկ գիշերը սառնամանիքի մեջ պիտի գցվի։

31. Եվ ես նրան, նրա սերնդին ու նրա ծառաներին պիտի պատժեմ իրենց անօրինության համար և նրանց վրա, Երուսաղեմի բնակիչների վրա և Հուդայի մարդկանց վրա պիտի բերեմ այն ամբողջ չարիքը, որ ես խոսեցի նրանց, բայց նրանք չլսեցին»։

32. Երեմիան մի ուրիշ մագաղաթ վերցրեց ու տվեց Ներիայի որդի դպիր Բարուքին, և նրա վրա Երեմիայի բերանից նա գրեց այն մագաղաթի բոլոր խոսքերը, որ Հուդայի Հովակիմ թագավորն այրել էր կրակով, և դեռ նրանց վրա նրանց պես շատ խոսքեր էլ ավելացվեցին։

ԵՐԵՄԻԱ 37

1. Հովակիմի որդի Հեքոնիայի փոխարեն թագավորեց Հովսիայի որդի Սեդեկիա թագավորը, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Հուդայի երկրում թագավոր դրեց։

2. Բայց նա և նրա ծառաները և երկրի ժողովուրդը չհնազանդվեցին Տիրոջ խոսքին, որ ասվեց Երեմիա մարգարեի միջոցով։

3. Եվ Սեդեկիա թագավորը Սեղեմիայի որդի Հուդաքին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ՝ ասելով. «Խնդրում ենք, մեզ համար աղոթի՛ր Տիրոջը՝ մեր Աստծուն»։

4. Եվ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մեջ, որովհետև նրան դեռ չէին արգելափակել բանտում։

5. Եվ փարավոնի զորքը դուրս եկավ Եգիպտոսից, և քաղդեացիները, որոնք պաշարել էին Երուսաղեմը, լսեցին այդ լուրը և հեռացան Երուսաղեմից։

6. Եվ Տիրոջ խոսքը հասավ Երեմիա մարգարեին՝ ասելով.

7. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այսպե՛ս ասացեք Հուդայի թագավորին, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել իմ մասին հարցնելու.

8. Քաղդեացիներն էլ պիտի վերադառնան ու պատերազմեն այս քաղաքի դեմ և գրավեն այն ու կրակով այրեն

9. Տերն այսպես է ասում. “Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով.

10. Որովհետև եթե ձեր դեմ պատերազմող քաղդեացիների ամբողջ զորքն էլ ջարդեք, և նրանցից վիրավորված մարդիկ մնան, դարձյալ յուրաքանչյուրն իր վրանում կանգնելով՝ այս քաղաքը կրակով պիտի այրեն”»։

11. Եվ երբ փարավոնի զորքի պատճառով քաղդեացիների զորքը հետ քաշվեց Երուսաղեմից,

12. այն ժամանակ Երեմիան դուրս եկավ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիրը, այնտեղից ժողովրդի մեջ իր կալվածի բաժինն առնի։

13. Եվ երբ որ նա Բենիամինի դարպասում էր, այնտեղ էր մի ոստիկան՝ Անանիայի որդու՝ Սեղեմիայի որդին՝ Հերիա անունով։ Եվ նա բռնեց Երեմիա մարգարեին՝ ասելով. «Դու քաղդեացիների կողմն ես անցնում»։

14. Իսկ Երեմիան ասաց. «Սուտ է, ես քաղդեացիների կողմը չեմ անցնում»։ Բայց նա չլսեց նրան։ Եվ Հերիան բռնեց Երեմիային ու նրան տարավ իշխանների մոտ։

15. Իշխանները բարկացան Երեմիայի վրա, նրան ծեծեցին և բանտարկեցին դպիր Հովնաթանի տանը, որովհետև դա բանտ էին դարձրել։

16. Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց,

17. Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և նրան բերել տվեց։ Թագավորն իր տանը ծածուկ հարցրեց նրան և ասաց. «Տիրոջ կողմից խոսք կա՞»։ Երեմիան ասաց՝ կա։ Ապա ասաց. «Դու Բաբելոնի թագավորի ձեռքն ես մատնվելու»։

18. Երեմիան ասաց Սեդեկիա թագավորին. «Ես ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ և քո ծառաների դեմ և այս ժողովրդի դեմ, որ ինձ բանտ եք գցել։

19. Եվ ո՞ւր են ձեր մարգարեները, որ մարգարեանում էին ձեզ՝ ասելով. “Բաբելոնի թագավորը չպիտի գա ձեր դեմ և այս երկրի դեմ”։

20. Իսկ հիմա խնդրեմ լսի՛ր, ո՛վ իմ տեր թագավոր, թող իմ աղաչանքը քո առջև ընկնի. ինձ հետ մի՛ ուղարկիր դպիր Հովնաթանի տունը, որ այնտեղ չմեռնեմ»։

21. Սեդեկիա թագավորը հրամայեց, և Երեմիային դրեցին բանտի գավթում. նրան ամեն օր հացագործների փողոցից մեկ նկանակ հաց էին տալիս, մինչև քաղաքում ամբողջ հացը սպառվեց։ Եվ Երեմիան մնում էր բանտի գավթում։

ԵՐԵՄԻԱ 38

1. Մատթանի որդի Սափատիան, Փասուրի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յուքաղն ու Մեղքիայի որդի Փասուրը լսեցին այս խոսքերը, որ խոսում էր Երեմիան ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով.

2. «Տերն այսպես է ասում. “Այս քաղաքում մնացողը սրից, սովից և ժանտախտից պիտի մեռնի, իսկ նա, որ դուրս է գալիս քաղդեացիների մոտ, պիտի ապրի, և իր հոգին իր համար ավարի պես պիտի լինի, և նա պիտի ապրի”։

3. Տերն այսպես է ասում. “Այս քաղաքն անպատճառ Բաբելոնի թագավորի զորքի ձեռքը պիտի մատնվի, և նա պիտի գրավի այն”»։

4. Եվ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով, որովհետև այս մարդը այս ժողովրդի բարօրությունը չի ուզում, այլ նրա չարիքը»։

5. Եվ Սեդեկիա թագավորն ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է, որովհետև թագավորը ձեզ հակառակ բան չի կարող անել»։

6. Եվ նրանք վերցրին Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մեղքիայի գուբը, որ բանտի գավթում էր. Երեմիային պարաններով իջեցրին։ Գուբի մեջ ջուր չկար, այլ տիղմ էր, և Երեմիան ընկղմվեց տիղմի մեջ։

7. Եթովպացի Աբդիմելեք*ներքինին, որ թագավորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. թագավորը նստել էր Բենիամինի դռանը։

8. Աբդիմելեքը դուրս եկավ թագավորի տնից և խոսեց թագավորի հետ՝ ասելով.

9. «Ո՛վ տեր իմ թագավոր, այս մարդիկ չարիք գործեցին, ինչ որ արեցին Երեմիա մարգարեին՝ նրան գուբը գցելով։ Եվ նա այնտեղ սովամահ կլինի, որովհետև քաղաքում այլևս հաց չկա»։

10. Թագավորը հրամայեց եթովպացի Աբդիմելեքին՝ ասելով. «Այստեղից քեզ հետ երեսուն մա՛րդ վերցրու և այն գբից հանի՛ր Երեմիա մարգարեին, քանի դեռ չի մեռել»։

11. Եվ Աբդիմելեքն այն մարդկանց վերցրեց իր հետ և նրանց հետ գնաց թագավորի տունը՝ գանձարանի տակը, այնտեղից մաշված լաթեր ու հին շորեր վերցրեց և դրանք պարաններով իջեցրեց գուբը՝ Երեմիայի մոտ։

12. Եվ եթովպացի Աբդիմելեքն ասաց Երեմիային. «Այդ մաշված և հին շորերը դի՛ր թևերիդ տակ՝ պարանների տակից»։ Եվ Երեմիան այդպես արեց։

13. Երեմիային պարաններով վեր քաշեցին և նրան հանեցին գբից, և Երեմիան մնաց բանտի գավթում։

14. Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։

15. Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե պատմեմ քեզ, մի՞թե ինձ սպանել չես տալու, և եթե խորհուրդ տամ քեզ, ինձ չես լսելու»։

16. Եվ Սեդեկիա թագավորը Երեմիային ծածկաբար երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ ստեղծել է մեր այս հոգին. քեզ չեմ մեռցնի, ոչ էլ քեզ կմատնեմ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո կյանքը»։

17. Ապա Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. “Եթե իսկապես անձնատուր լինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ ողջ կմնաս, և այս քաղաքը կրակով չի այրվի, և՛ դու, և՛ քո տունը կապրեք։

18. Իսկ եթե անձնատուր չլինես Բաբելոնի թագավորի իշխանավորներին, այն ժամանակ այս քաղաքը քաղդեացիների ձեռքը պիտի մատնվի. նրանք այն կրակով պիտի այրեն, դու էլ նրանց ձեռքից չպիտի ազատվես”»։

19. Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք քաղդեացիների կողմն են անցել. միգուցե ինձ նրանց ձեռքը մատնեն, և նրանք նախատեն ինձ»։

20. Երեմիան ասաց. «Չեն մատնի. լսի՛ր Տիրոջ ձայնը, որ քեզ ասում եմ, և այն ժամանակ լավ կլինի քեզ համար, և դու ողջ կմնաս։

21. Իսկ եթե մերժես անձնատուր լինել, ահա այն բանը, որ Տերը ցույց տվեց ինձ։

22. Ահա այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. “Քո մտերիմները քեզ հրապուրեցին և հաղթեցին քեզ. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հետ քաշվեցին”։

23. Եվ քո բոլոր կանանց ու քո որդիներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից, այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այս քաղաքը պիտի այրվի կրակով»։

24. Եվ Սեդեկիան ասաց Երեմիային. «Թող ոչ մի մարդ չիմանա այս խոսքերը, և դու չես մեռնի։

25. Եթե իշխանավորները լսեն, որ ես խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու քեզ ասեն. “Մեզ ասա՛, ի՞նչ ես ասել թագավորին, և ի՞նչ ասաց թագավորը, մեզնից մի՛ ծածկիր, և մենք քեզ չենք սպանի”,

26. այն ժամանակ նրանց կասես. “Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որ ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»։

27. Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին։ Եվ նա պատմեց ըստ բոլոր խոսքերի, որ իրեն հրամայել էր թագավորը։ Եվ դադարեցին նրա հետ խոսելուց, որովհետև խոսակցությունը հայտնի չդարձավ։

28. Եվ Երեմիան մնաց բանտի գավթում մինչև այն օրը, երբ գրավվեց Երուսաղեմը։ Եվ այնտեղ էր, երբ գրավվեց Երուսաղեմը։

ԵՐԵՄԻԱ 39

1. Հուդայի Սեդեկիա թագավորի իններորդ տարվա տասներորդ ամսում Երուսաղեմի դեմ իր ամբողջ զորքով շարժվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը և պաշարեց այն։

2. Սեդեկիայի տասնմեկերորդ տարվա չորրորդ ամսում՝ ամսի իննին, քաղաքի պարիսպը ճեղքվեց։

3. Եվ Բաբելոնի թագավորի բոլոր իշխանավորները, այսինքն՝ Ներգեղսարասարը, Սամերգարնաբավը, Սարսեքիմ Ռաբսարիսը<*, Ներգեղսարասար Ռաբմագը* և Բաբելոնի մնացած բոլոր իշխանավորները եկան, նստեցին միջին դռանը։

4. Եվ երբ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր պատերազմիկները տեսան նրանց, փախան և թագավորի պարտեզի ճանապարհով՝ երկու պարսպի միջի դարպասով, գիշերը դուրս եկան քաղաքից Արաբայի ճանապարհով։

5. Եվ քաղդեացիների զորքերը նրանց հետապնդեցին և Երիքովի դաշտերում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու տարան Եմաթի երկիր՝ Ռեբղա, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ, որը նրա դեմ վճիռն արձակեց։

6. Բաբելոնի թագավորը Ռեբղայում Սեդեկիայի աչքերի առաջ մորթեց նրա որդիներին։ Բաբելոնի թագավորը Հուդայի բոլոր ազնվականներին ևս մորթեց

7. և կուրացրեց Սեդեկիայի աչքերն ու նրան կապանքներով կապեց նրան Բաբելոն տանելու համար։

8. Քաղդեացիները կրակով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և Երուսաղեմի պարիսպները քանդեցին։

9. Քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և իր կողմն անցած դասալիքներին ու մնացած ժողովրդին Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ Բաբելոն։

10. Նաբուզարադան թիկնապահապետը ոչինչ չունեցող չքավոր ժողովուրդ թողեց Հուդայի երկրում, միևնույն ժամանակ նրանց տվեց այգիներ ու արտեր։

11. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը թիկնապահապետ Նաբուզարադանին հրամայեց Երեմիայի մասին՝ ասելով.

12. «Վերցրո՛ւ նրան, և աչքդ թող նրա վրա լինի, և նրան ոչ մի վատ բան չանես, այլ նրա հետ այնպե՛ս վարվիր, ինչպես նա քեզ կասի»։

13. Եվ Նաբուզարադան թիկնապահապետը, Նաբուսազաբան Ռաբսարիսը, Ներգեղսարասար Ռաբմագը և Բաբելոնի թագավորի բոլոր բարձր պաշտոնատարները

14. մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։

15. Երբ նա արգելափակված էր բանտի գավթում, Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

16. «Գնա՛ և եթովպացի Աբդիմելեքին ասա՛. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը.

17. Բայց քեզ կազատեմ այն օրը,- ասում է Տերը,- և դու չես մատնվի այն մարդկանց ձեռքը, որոնցից դու վախենում ես։

18. Որովհետև ես քեզ անպատճառ պիտի ազատեմ, և դու սրով չես ընկնի, և քո կյանքը քեզ համար ավարի պես կլինի, որովհետև դու ինձ վստահեցիր

ԵՐԵՄԻԱ 40

1. Այն խոսքը, որ Տիրոջ կողմից հասավ Երեմիային՝ ասելով, երբ որ Նաբուզարադան թիկնապահապետը նրան արձակեց Ռամայից և հետո նրան շղթայակապ բերել տվեց Երուսաղեմի և Հուդայի բոլոր այն տարագիրների մեջ, որ տարագրվում էին Բաբելոն։

2. Թիկնապահապետը կանչեց Երեմիային և նրան ասաց. «Տերը՝ քո Աստվածը, այս վայրի մասին այս չարիքը վճռել էր*։

3. Տերը բերել ու կատարել է, ինչպես որ վճռել էր, որովհետև դուք մեղանչեցիք Տիրոջ դեմ և չանսացիք նրա ձայնին, և ձեզ այս բանը եղավ։

4. Հիմա ահա այսօր ես քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վրա են։ Եթե քեզ հաճելի է թվում ինձ հետ Բաբելոն գնալը, ե՛կ, և ես իմ աչքը քեզ վրա կպահեմ, իսկ եթե ինձ հետ Բաբելոն գնալը քո աչքին վատ է, մնա՛։ Տե՛ս, ամբողջ երկիրը քո առաջ է. ուր որ լավ և ճիշտ է թվում քեզ գնալու, գնա՛»։

5. Քանի տակավին չէր վերադառնում, նա ասաց. «Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, որին Բաբելոնի թագավորը Հուդայի քաղաքների վրա է կարգել, և բնակվի՛ր նրա հետ ժողովրդի մեջ, կամ գնա՛, ուր որ հաճելի է քո աչքին, որ գնաս»։ Եվ թիկնապահապետը նրան ուտելու պաշար և պարգև տվեց և արձակեց նրան։

6. Եվ Երեմիան եկավ Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և նրա հետ բնակվեց այն ժողովրդի մեջ, որ մնացել էր երկրում։

7. Եվ դաշտում եղող բոլոր զորապետները՝ և՛ իրենք, և՛ իրենց մարդիկ, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը երկրի վրա է կարգել Աքիկամի որդի Գոդողիային և նրան է հանձնել այն մարդկանց, կանանց ու երեխաներին և երկրի չքավորներին, որոնք գերի չէին տարվել Բաբելոն,

8. Մասփա՝ Գոդողիայի մոտ եկան Նաթանիայի որդի Իսմայելը և Կարեի որդիները՝ Հոհանանը և Հովնաթանը, Թանհումեթի որդի Սարայիան, նետոփաթացի Եփայի որդիները և Մաքաթիի որդի Հեզոնիան, իրենք և իրենց մարդիկ։

9. Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։

10. Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։

11. Եվ այն բոլոր հրեաները, որ Մովաբում ու Ամմոնի որդիների մեջ, Եդովմում և այլ երկրներում էին, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը մնացորդ է թողել Հրեաստանում և նրանց վրա կարգել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,

12. այն ժամանակ բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր երկրներից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Մասփա, Գոդողիայի մոտ, և չափազանց շատ գինի և ամառային պտուղ ամբարեցին։

13. Կարեի որդի Հոհանանը և դաշտում եղող բոլոր զորապետները եկան Մասփա՝ Գոդողիայի մոտ։

14. Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։

15. Եվ Կարեի որդի Հոհանանը Մասփայում ծածուկ ասաց Գոդողիային. «Թող գնամ և սպանեմ Նաթանիայի որդի Իսմայելին, և ոչ ոք չի իմանա. ինչո՞ւ նա քեզ սպանի, և ցրվեն բոլոր հրեաները, որոնք հավաքվել են քեզ մոտ, և Հուդայի մնացորդը կորչի»։

16. Աքիկամի որդի Գոդողիան ասաց Կարեի որդի Հոհանանին. «Մի՛ արա այդ բանը, որովհետև դու սուտ ես ասում Իսմայելի մասին»։

ԵՐԵՄԻԱ 41

1. Յոթերորդ ամսում Եղիսամայի որդու՝ թագավորազարմ Նաթանիայի որդի Իսմայելը, իր հետ թագավորի բարձր պաշտոնատարներից տասը մարդ եկան Մասփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և միասին հաց կերան այնտեղ՝ Մասփայում։

2. Եվ վեր կացան Նաթանիայի որդի Իսմայելը, նաև այն տասը մարդիկ, որոնք նրա հետ էին, և սրով զարկեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կարգել էր երկրի վրա, և սպանեցին նրան։

3. Նաև կոտորեց այն բոլոր հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և նաև քաղդեացիների այն պատերազմիկներին, որոնք գտնվում էին այնտեղ։

4. Գոդողիայի սպանվելու հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր,

5. Սյուքեմից, Սելովից և Սամարիայից ութսուն մարդ եկավ՝ մորուքներն ածիլած, հանդերձները պատառոտած և իրենք իրենց կտրտած. նրանց ձեռքներին՝ հացի ընծաներ և կնդրուկ՝ Տիրոջ տանը մատուցելու համար։

6. Եվ Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ նրանց դիմավորելու. գնում ու լաց էր լինում և երբ հասավ նրանց, այն ժամանակ ասաց նրանց. «Եկե՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»։

7. Եվ հենց որ նրանք քաղաքամեջ հասան, Նաթանիայի որդի Իսմայելը նրանց կոտորեց և գցեց գբի մեջ, ինքը և իր հետ եղող մարդիկ։

8. Եվ տասը մարդ գտնվեց նրանց մեջ, որ Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, մենք դաշտում ցորենի, գարու, յուղի և մեղրի գաղտնի շտեմարաններ ունենք»։ Եվ նա թողեց ու նրանց չսպանեց իրենց եղբայրների հետ։

9. Եվ այն մեծ գուբը, ուր Իսմայելը լցրեց այդ բոլոր մարդկանց դիակները, որոնց նա սպանեց Գոդողիայի հետ (այն, որ Ասա թագավորը շինել էր Իսրայելի Բաասա թագավորի դեմ), Նաթանիայի որդի Իսմայելը այդ սպանվածներով լցրեց։

10. Եվ Իսմայելը գերեց Մասփայում եղող ժողովրդի ամբողջ մնացորդին՝ թագավորի դուստրերին և Մասփայում մնացած ամբողջ ժողովրդին, որոնց վրա թիկնապահապետ Նաբուզարադանը կարգել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերեվարեց ու գնաց, որ անցնի Ամմոնի որդիների մոտ։

11. Երբ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները լսեցին այն ամբողջ չարիքի մասին, որ գործել էր Նաթանիայի որդի Իսմայելը,

12. վերցրին իրենց բոլոր մարդկանց և գնացին Նաթանիայի որդի Իսմայելի դեմ պատերազմելու։ Նրան գտան Գաբավոնի առատ ջրերի մոտ։

13. Եվ երբ Իսմայելի հետ եղող ամբողջ ժողովուրդը տեսավ Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին, ուրախացավ։

14. Եվ ամբողջ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել Մասփայից, շրջվեց և հետ դարձավ ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ։

15. Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդով փախավ Հոհանանի առջևից և գնաց Ամմոնի որդիների մոտ։

16. Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։

17. Եվ գնացին ու մնացին Բեթլեհեմի մոտ գտնվող Քամաամում, որպեսզի գնան մտնեն Եգիպտոս քաղդեացիների պատճառով։

18. Որովհետև վախենում էին նրանցից, քանի որ Նաթանիայի որդի Իսմայլեը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին Բաբելոնի թագավորը կառավարիչ էր կարգել երկրի վրա։

ԵՐԵՄԻԱ 42

1. Բոլոր զորապետները, Կարեի որդի Հոհանանը և Ովսեիայի որդի Հեզոնիան և ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծը, մոտեցան

2. և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։

3. Եվ քո Տերը՝ Աստվածը, թող մեզ իմացնի մեր գնալու ճանապարհը և մեր անելիքը»։

4. Եվ Երեմիա մարգարեն նրանց ասաց. «Լսեցի, ահա ձեր խոսքերի համեմատ ես աղոթք կանեմ Տիրոջը՝ ձեր Աստծուն, և Տերը ձեզ համար ինչ պատասխան որ տալու լինի, ես ձեզ կիմացնեմ, ձեզնից ոչինչ չեմ թաքցնի»։

5. Եվ նրանք ասացին Երեմիային. «Տերը մեր դեմ ճշմարիտ և հավատարիմ վկա թող լինի, եթե չանենք այն բոլոր խոսքերի համեմատ, որոնք Տերը՝ քո Աստվածը, մեր մասին կուղարկի քեզ. այնպե՛ս կանենք.

6. թե՛ բարի, թե՛ չար, մենք պիտի անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ուղարկում ենք քեզ, որպեսզի մեզ համար լավ լինի, երբ անսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։

7. Եվ տասը օրից հետո Տիրոջ խոսքը հասավ Երեմիային։

8. Նա կանչեց Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորապետներին ու ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչև մեծը,

9. և նրանց ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, որի մոտ դուք ինձ ուղարկեցիք, որ ձեր աղաչանքը մատուցեմ նրան.

10. “Եթե շարունակեք այս երկրում բնակվել, ես այսուհետ պիտի կառուցեմ ձեզ և չպիտի քանդեմ, ես պիտի տնկեմ ձեզ և արմատախիլ չպիտի անեմ, որովհետև վշտացա այն չարիքի համար, որ արեցի ձեզ։

11. Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որից դուք վախենում եք. նրանից մի՛ վախեցեք,- ասում է Տերը,- որովհետև ես ձեզ հետ եմ, որպեսզի ձեզ ազատեմ և ձեզ փրկեմ նրա ձեռքից։

12. Եվ ձեզ գթություն գտնել պիտի տամ, և նա ձեզ պիտի գթա ու ձեզ վերադարձնի ձեր երկիրը”։

13. Եվ եթե ասեք. “Մենք չենք մնա այս երկրում”, Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին չանսալով՝

14. ասեք. “Ո՛չ, այլ պետք է գնանք Եգիպտոսի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի և փողի ձայնը չենք լսի, հացի համար չենք սովի և այնտեղ կբնակվենք”,

15. ուրեմն հիմա Տիրոջ խո՛սքը լսեք, ո՛վ Հուդայի մնացորդ. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Եթե դուք ձեր դեմքերն ուղղեք Եգիպտոս գնալու և գնաք այնտեղ բնակվելու,

16. այն ժամանակ այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ Եգիպտոսի երկրում, պիտի հասնի ձեզ, և այն սովը, որից դուք զարհուրում եք, այնտեղ՝ Եգիպտոսում, պիտի հետևի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։

17. Եվ այն բոլոր մարդիկ, որոնք իրենց դեմքն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ բնակվեն, սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեն, և նրանցից վերապրող կամ ազատվող չպիտի լինի այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրանց վրա”։

18. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես որ իմ բարկությունն ու իմ զայրույթը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես և ձեզ վրա պիտի թափվի իմ զայրույթը, երբ որ դուք Եգիպտոս գնաք, և դուք անեծք, ամայություն, նզովք և նախատինք պիտի լինեք և այս վայրն այլևս չպիտի տեսնեք”։

19. Տերը ձեզ է ասում, ո՛վ Հուդայի մնացորդ, Եգիպտոս մի՛ գնացեք, հաստատ իմացա՛ծ եղեք, որ այսօր ձեզ նախազգուշացրի,

20. որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. “Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք”։

21. Ես այսօր ձեզ իմացրի, բայց դուք չանսացիք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին և այն ամենին, որոնց համար նա ինձ ձեզ մոտ է ուղարկել։

22. Ուստի հիմա հաստա՛տ իմացեք, որ սրով, սովով և ժանտախտով պիտի մեռնեք այնտեղ, ուր որ ուզում եք գնալ բնակվելու»։

ԵՐԵՄԻԱ 43

1. Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր խոսքերն ասելը, որոնց համար Տերը՝ իրենց Աստվածն էր նրան ուղարկել նրանց մոտ, այսինքն՝ այս բոլոր խոսքերը,

2. այն ժամանակ Ովսեիայի որդի Ազարիան և Կարեի որդի Հոհանանը և բոլոր ամբարտավան մարդիկ ասացին Երեմիային. «Դու սուտ ես խոսում, Տերը՝ մեր Աստվածը, չի ուղարկել քեզ՝ ասելով. “Եգիպտոս մի՛ գնացեք՝ այնտեղ բնակվելու համար”,

3. այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ դրդում մեր դեմ, որ մեզ քաղդեացիների ձեռքը մատնի, որպեսզի մեզ սպանեն կամ մեզ տարագրեն Բաբելոն»։

4. Եվ Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին, որ Հուդայի երկրում մնային։

5. Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորապետներն առան Հուդայի ամբողջ մնացորդին, որ վերադարձել էին այն բոլոր ազգերից, ուր աքսորվել էին, որպեսզի բնակվեն Հուդայի երկրում,

6. այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։

7. Եվ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և գնացին մինչև Տափնաս։

8. Եվ Տափնասում Տիրոջ խոսքը հասավ Երեմիային՝ ասելով.

9. «Ձեռքդ մեծ քարե՛ր վերցրու և դրանք թաղի՛ր շաղախի մեջ, որ փարավոնի տան մուտքին է՝ Տափնասում, Հուդայի մարդկանց աչքի առաջ։

10. Եվ ասա՛ նրանց. “Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը.

11. Պիտի գա ու հարվածի Եգիպտոսի երկրին. ով մահի համար է՝ մահվան, ով գերության համար՝ գերության, և ով սրի համար՝ սրի մատնելով։

12. Եվ Եգիպտոսի աստվածների տաճարներում կրակ պիտի վառեմ, և նա պիտի այրի նրանց և նրանց գերի տանի. նա իր վրա պիտի փաթաթի Եգիպտոսի երկիրը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հանդերձը, և խաղաղությամբ պիտի դուրս գա։

13. Եվ նա պիտի ավերի Եգիպտոսում գտնվող Բեթսամյուսի* սյուները և Եգիպտոսի աստվածների տները կրակով պիտի այրի

ԵՐԵՄԻԱ 44

1. Խոսքը, որ հասավ Երեմիային այն բոլոր հրեաների մասին, որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրում, որոնք բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում և Պաթուրեսի երկրում.

2. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերեցի Երուսաղեմի (և Հուդայի բոլոր քաղաքների) վրա, և նրանք այսօր ահա ամայի են, և նրանցում բնակվող չկա

3. այն չարության պատճառով, որ արեցին ինձ զայրացնելով, խունկ ծխելու գնալով և ծառայելով ուրիշ աստվածների, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենք, ո՛չ դուք, ո՛չ ձեր հայրերը։

4. Սակայն ես կրկին ու կրկին ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին՝ ասելով.

5. Բայց նրանք չանսացին և ականջ չդրեցին, որ հետ դառնային իրենց չարությունից, որ ուրիշ աստվածների խունկ չծխեին։

6. Ուստի իմ զայրույթն ու իմ բարկությունը թափվեցին ու բորբոքվեցին Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում, և նրանք ավերակ ու ամայի դարձան, ինչպես որ այսօր է”»։

7. Եվ հիմա այսպես է ասում Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Դուք ինչո՞ւ եք մեծ չարիք անում ձեր իսկ հոգիների դեմ, որ Հուդայի միջից բնաջնջեք մարդուն ու կնոջը, երեխային ու ծծկերին, որ ձեզ համար մնացորդ չմնա։

8. Ինչո՞ւ եք ինձ բարկության գրգռում ձեր ձեռքի գործերով՝ ուրիշ աստվածների խունկ ծխելով Եգիպտոսի երկրում, ուր եկել եք պանդխտանալու, որ ձեզ բնաջինջ անեք և նզովքի առարկա ու նախատինք դառնաք երկրի բոլոր ազգերի մեջ։

9. Մի՞թե մոռացել եք ձեր հայրերի չարությունները, Հուդայի թագավորների չարությունները և նրանց կանանց չարությունները. ձեր չարությունները և ձեր կանանց չարությունները, որ արել են Հուդայի երկրում և Երուսաղեմի փողոցներում։

10. Մինչև այսօր նրանք չզղջացին և չվախեցան ու չընթացան իմ օրենքով ու կանոններով, որոնք ես դրել եմ ձեր առաջ և ձեր հայրերի առաջ»։

11. Սրա համար այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահա ես իմ դեմքը ձեր դեմ կուղղեմ չարիքի և ամբողջ Հուդան բնաջնջելու համար։

12. Եվ պիտի վերցնեմ Հուդայի մնացորդին, որոնք իրենց երեսն ուղղել են Եգիպտոս գնալու, որ այնտեղ պանդխտանան։ Ամենքը պիտի սպառվեն Եգիպտոսի երկրում, սրով ու սովով պիտի ոչնչանան, փոքրից մինչև մեծը սրից և սովից պիտի մեռնեն, և նրանք անեծք, ամայություն, նզովք ու նախատինք պիտի լինեն։

13. Եվ պիտի պատժեմ Եգիպտոսի երկրում բնակվողներին, ինչպես որ Երուսաղեմին եմ պատժել՝ սրով, սովով և ժանտախտով։

14. Եվ Հուդայի մնացորդից, որոնք եկել են պանդխտանալու Եգիպտոսի երկրում, ազատվող ու վերապրող չպիտի լինի, որպեսզի վերադառնան Հուդայի երկիրը, ուր նրանք փափագում են վերադառնալ, որ այնտեղ բնակվեն։ Որովհետև ոչ ոք հետ չի դառնա, բացի փախածներից»։

15. Եվ այն բոլոր մարդիկ, որոնք գիտեին, որ իրենց կանայք խունկ էին ծխում ուրիշ աստվածների, և բոլոր ներկա եղող կանայք՝ մի մեծ բազմություն, և ամբողջ ժողովուրդը, որ բնակվում էր Պաթուրեսում՝ Եգիպտոսի երկրում, պատասխանեցին Երեմիային՝ ասելով.

16. «Այն խոսքը, որ դու ասացիր մեզ Տիրոջ անունից, մենք չենք լսում։

17. Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած ամեն մի խոսքն ենք գործադրելու՝ երկնքի թագուհուն խունկ ծխելով և նրան թափելու նվերներ մատուցելով, ինչպես որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում արել ենք մենք և մեր հայրերը, մեր թագավորներն ու իշխանները. հացով կուշտ էինք ու հաջողակ էինք, չարիք չտեսանք։

18. Բայց այն ժամանակից, երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան թափելու նվերներ մատուցելուց, ամեն բանի կարոտ եղանք և սրից ու սովից սպառվեցինք։

19. Իսկ երբ երկնքի թագուհուն խունկ էինք ծխում և նրան թափելու նվերներ մատուցում, մի՞թե առանց մեր ամուսինների իմացության էինք նրա համար բլիթներ պատրաստում նրա պատկերով և նրան թափելու նվերներ մատուցում»։

20. Երեմիան պատասխանեց ամբողջ ժողովրդին՝ տղամարդկանց ու կանանց և ամբողջ ժողովրդին, որ իրեն պատասխան էր տվել, և ասաց.

21. «Չէ՞ որ այն խունկը, որ Հուդայի քաղաքներում և Երուսաղեմի փողոցներում ծխում էիք դուք և ձեր հայրերը, ձեր թագավորներն ու իշխանները և երկրի ժողովուրդը, Տերը հիշել է, և նրա միտքը բարձրացավ։

22. Տերն այլևս չկարողացավ հանդուրժել ձեր արարքների չարության այն պիղծ բաները, որ կատարել եք դուք, ուստի ձեր երկիրը դարձել է ամայի, ավերակ և նզովքի առարկա, առանց բնակչի, ինչպես որ այսօր է։

23. Որովհետև դուք խունկ ծխեցիք և մեղք գործեցիք Տիրոջ դեմ ու չանսացիք Տիրոջ ձայնին, չընթացաք նրա օրենքով, կանոններով ու վկայություններով, դրա համար ձեզ է պատահել այդ չարիքը, ինչպես որ այսօր է»։

24. Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,

25. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Դուք և ձեր կանայք ձեր բերանով խոսեցիք և ձեր ձեռքով կատարեցիք՝ ասելով.

26. Դրա համար լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում բնակվող ողջ Հուդա.

27. Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։

28. Իսկ սրից ազատվածները, որ Եգիպտոսի երկրից կվերադառնան Հուդայի երկիրը, սակավաթիվ մարդիկ կլինեն։ Եվ Հուդայի մնացորդները, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը՝ այնտեղ պանդխտանալու, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքը պիտի հաստատվի՝ ի՞մը, թե՞ իրենցը։

29. Եվ սա թող ձեզ համար նշան լինի,- ասում է Տերը,- որ ես ձեզ պիտի պատժեմ այս վայրում, որպեսզի իմանաք, որ իմ խոսքերն անպատճառ պիտի հաստատվեն ձեզ վրա ի չարիք

30. Այսպես է ասում Տերը. “Ահա ես Եգիպտոսի Վափառ փարավոն թագավորին պիտի մատնեմ իր թշնամիների ձեռքը և նրա կյանքը փնտրողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին մատնեցի իր կյանքը փնտրող թշնամու՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը”»։

ԵՐԵՄԻԱ 45

1. Խոսքը, որ Երեմիա մարգարեն ասաց Ներիայի որդի Բարուքին, երբ նա Երեմիայի բերանից գրքում գրում էր այս խոսքերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում՝ ասելով.

2. «Քեզ համար այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը, ո՛վ Բարուք։

3. Դու ասացիր. “Օ՜, վա՜յ ինձ, որ Տերը վիշտ է ավելացրել իմ ցավի վրա. ես հոգնել եմ իմ հառաչելուց և հանգստություն չեմ գտնում”։

4. Նրան այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Տերը.

5. Եվ դու քեզ համար մեծամեծ բանե՞ր ես որոնում. մի՛ որոնիր, որովհետև ահա ես չարիք եմ բերելու ամեն մարմնի վրա,- ասում է Տերը,- և քո կյանքը քեզ իբրև ավար պիտի տամ այն բոլոր վայրերում, ուր գնալու լինես

ԵՐԵՄԻԱ 46

1. Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին ազգերի մասին,

2. Եգիպտոսի մասին, Եգիպտոսի Նեքավով փարավոնի զորքի մասին, որ Եփրատ գետի մոտ՝ Քարքեմիշում էր, որին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ջախջախեց Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում.

3. «Ասպար ու վահա՛ն պատրաստեք և մարտի՛ մոտեցեք.

4. թամբե՛ք ձիերը և հեծե՛ք, ո՛վ ձիավորներ, շարվե՛ք սաղավարտներով, փայլեցրե՛ք նիզակները, զրահնե՛ր հագեք։

5. Ինչո՞ւ եմ նրանց տեսնում զարհուրած նահանջելիս, և նրանց քաջազունները կոտորվում են. խուճապահար փախչում են* ու հետ չեն նայում. սարսափ է շուրջբոլորը,- ասում է Տերը։-

6. Արագաշարժը փախչել չի կարողանում, ոչ էլ զորավորը՝ խույս տալ. հյուսիսում՝ Եփրատ գետի եզերքին, սայթաքեցին ու ընկան։

7. Ո՞վ է սա, որ բարձրանում է Նեղոսի պես, գետերի նման բարձրանում են նրա ջրերը։

8. Եգիպտոսը բարձրանում է Նեղոսի պես և գետերի պես, որոնց ջրերը ալեկոծվում են։ Ասում է. “Ես կբարձրանամ, կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքները և նրանց բնակիչներին։

9. Ելե՛ք, ձիե՛ր, և մոլեգնե՛ք, կառքե՛ր. զորավորները թող դուրս գան, եթովպացի և փութացի վահանակիրները և ղուդացի աղեղակիրներն ու աղեղ լարողները”։

10. Սակայն այդ օրը Զորությունների Տեր Աստծու օրն է, վրեժխնդրության օր, որ վրեժ առնի իր թշնամիներից. և սուրը պիտի լափի և հագենա ու լիանա նրանց արյունով, որովհետև Տերը՝ Զորությունների Տերը, զոհ ունի հյուսիսային երկրում՝ Եփրատ գետի մոտ։

11. Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն վերցրու, Եգիպտոսի՛ կույս դուստր, զուր ես շատացնում դեղերը. բուժում չկա քեզ համար։

12. Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա, և երկուսն էլ միասին ընկան»։

13. Խոսքը, որ Տերն ասաց Երեմիա մարգարեին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գալու և Եգիպտոսի երկիրը զարկելու մասին.

14. «Հայտարարե՛ք Եգիպտոսում և հռչակե՛ք Մագդողում, հռչակե՛ք Մեմփիսում և Տափնասում և ասացե՛ք. “Կանգնի՛ր և պատրա՛ստ եղիր, որովհետև սուրը պիտի ուտի քո շրջակայքը”։

15. Ինչո՞ւ կործանվեց քո հզորը*. այն չդիմացավ, որովհետև Տերը նրան վայր գցեց։

16. Շատացրեց սայթաքողներին. իրար վրա ընկան և ասացին. “Վե՛ր կաց, վերադառնանք մեր ժողովրդին և մեր ծննդավայրը բռնավորի սրի պատճառով”։

17. Այդտեղ նրանք Եգիպտոսի փարավոն թագավորին կանչեցին՝ “Սնապարծ, որն իր ժամանակն անցկացրել է”»։

18. «Կենդանի եմ ես,- ասում է Թագավորը, որի անունն է Զորությունների Տեր. ինչպես Թաբորն է լեռների մեջ, և Կարմեղոսը՝ ծովեզրին, այնպես էլ նա պիտի գա։

19. Քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր, ո՛վ Եգիպտոսում բնակվող դուստր, որովհետև Մեմփիսն ամայի պիտի դառնա և պիտի ավերվի, առանց բնակչի մնա»։

20. «Եգիպտոսը շատ գեղեցիկ մի երինջ է. ձիաճանճ, որը հյուսիսից գալիս է, գալիս է։

21. Նրա վարձկան զինվորները նրա մեջ պարարտացված զվարակների նման են, որովհետև նրանք ևս դարձան, միասին փախան, չկանգնեցին, որովհետև նրանց աղետի օրը եկավ նրանց վրա, նրանց պատժի ժամանակը։

22. Նրա ձայնը հեռացող օձի ձայնի պես է դուրս գալիս, որովհետև զորքով են քայլում, և նրա դեմ փայտահատների նման գալիս են կացիններով։

23. Նրանք պիտի կտրեն նրա անտառը,- ասում է Տերը,- թեկուզև նա խիտ լինի, որովհետև նրանք մարախից շատ են, և թիվ չկա նրանց։

24. Եգիպտոսի դուստրն ամոթահար պիտի լինի, նա հյուսիսի ժողովրդի ձեռքը պիտի մատնվի»։

25. Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ահա ես պատժելու եմ Նովհ Ամոնին*, նաև փարավոնին ու Եգիպտոսին և նրա աստվածներին ու նրա թագավորներին, փարավոնին և նրան ապավինողներին։

26. Եվ նրանց պիտի մատնեմ նրանց կյանքը փնտրողների ձեռքը և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի և նրա պաշտոնյաների ձեռքը. այնուհետև Եգիպտոսը կբնակեցվի հին օրերի պես»,- ասում է Տերը։

27. «Բայց դու, ո՛վ իմ ծառա Հակոբ, մի՛ վախեցիր, և մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա հեռվից ես ազատելու եմ քեզ և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը պիտի վերադառնա և հանգիստ ու հանդարտ լինի, և վախեցնող չի լինելու։

28. Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. որովհետև ես պիտի վերացնեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ քեզ աքսորեցի, բայց քեզ չպիտի վերացնեմ, այլ չափավորությամբ պիտի խրատեմ քեզ, թեև քեզ ամբողջովին անպատիժ չեմ թողնելու»։

ԵՐԵՄԻԱ 47

1. Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին փղշտացիների մասին՝ դեռ փարավոնը Գազան չզարկած։

2. Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։

3. Նրա երիվարների սմբակների դոփելու ձայնից, նրա կառքերի դղրդյունից և անիվների շառաչյունից հայրերը զավակներին չպիտի դառնան ձեռքերի թուլանալուց, որովհետև

4. այն օրը գալիս է բոլոր փղշտացիներին կործանելու, նաև Տյուրոսի և Սիդոնի բոլոր մնացած օգնողներին բնաջնջելու. Տերը պիտի ոչնչացնի փղշտացիներին, Կափթոր* ծովեզրի մնացածներին։

5. Կնտություն հասավ Գազայի վրա. Ասկաղոնը կործանվեց։ Ո՛վ հովտի մնացորդներ, դուք մինչև ե՞րբ ձեզ պիտի կտրատեք։

6. Ավա՜ղ, Տիրո՛ջ սուր, մինչև ե՞րբ չես լռելու, հե՛տ քաշվիր քո պատյանը, հանգստացի՛ր և լռի՛ր։

7. Ինչպե՞ս կարող է հանգստանալ, երբ Տերն է հրամայել, Ասկաղոնի և ծովեզերքի դեմ է կարգել նրան»

ԵՐԵՄԻԱ 48

1. Մովաբի մասին այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Վա՜յ Նաբավին, որ կործանվեց, Կարիաթեմն ամոթահար եղավ ու գրավվեց. ամրոցն ամոթահար եղավ ու խորտակվեց։

2. Մովաբն այլևս չի գովաբանվելու. Եսեբոնում նրա դեմ չարիք են նյութում՝ ասելով. “Գնանք, ազգ լինելուց վերացնենք նրան”։ Դու էլ, ո՛վ Մադմեն, պիտի պապանձվես. սուրը հետապնդելու է քեզ։

3. Լսե՛ք, աղաղակի ձայն է լսվում Որոնայիմից. “Ամայություն է և մեծ ավերում”։

4. Մովաբը կործանվեց. նրա փոքրիկներն աղաղակում են բարձրաձայն։

5. Ղուիթի զառիվերին նրանք լաց ու կոծով բարձրանում են, և Որոնայիմի զառիվայրի վրա աղետալի կործանման աղաղակ են լսում։

6. Փախե՛ք, ձեր անձն ազատե՛ք և անապատում մոշենու պե՛ս եղեք։

7. Քանի որ դու քո գործերին և քո գանձերին ես ապավինել, դո՛ւ էլ պիտի գրավվես. և Քամովսը պիտի տարագրվի, իր հետ՝ նրա քահանաները և նրա իշխանավորները։

8. Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։

9. «Մովաբին թևե՛ր տվեք, որ թռչելով փախչի, որովհետև նրա քաղաքները պիտի ամայանան, նրանց մեջ բնակիչ չպիտի լինի։

10. Անիծյա՛լ լինի անփութությամբ* Տիրոջ գործն անողը, և անիծյա՛լ լինի իր սուրն արյունից խնայողը։

11. Մովաբն իր մանկությունից ի վեր հանգիստ էր և գինու պես հանդարտ հանգչում էր իր մրուրի վրա. նա անոթից անոթ չթափվեց և տարագրության չգնաց, դրա համար նրա համն իր մեջ մնաց, և բուրմունքը չփոխվեց։

12. Ահա, ուրեմն, օրեր են գալիս,- ասում է Տերը,- երբ ես փոխադրողներ կուղարկեմ, և նրանք կփոխադրեն նրան. նրա անոթները կդատարկեն և նրա կարասները կկոտրտեն։

13. Եվ Մովաբը կամաչի Քամովսից, ինչպես որ Իսրայելի տունն ամաչեց իր ապավեն Բեթելից։

14. Ինչպե՞ս եք ասում. “Մենք զորավոր ենք և պատերազմի համար կտրիճ մարդիկ”։

15. Մովաբը կործանվեց, նրա քաղաքները ցնդեցին*, և նրա ընտիր երիտասարդներն սպանդանոց իջան,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։-

16. Մովաբի աղետը մոտալուտ է, և նրա կործանումը խիստ շտապում է։

17. Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։

18. Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավի գետնի վրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելու և քարուքանդ է անելու քո ամրությունները։

19. Ճանապարհի՛ն կանգնիր և դիտի՛ր, ո՛վ Արոերի բնակիչ, հարցրո՛ւ փախչողին և խույս տվողին, ասա՛. “Ի՞նչ պատահեց”։

20. Մովաբն ամոթահար եղավ, որովհետև խորտակվեց. ողբա՛ և աղաղակի՛ր. Առնոնում պատմե՛ք, որ կործանվեց Մովաբը։

21. Դատաստան եկավ հարթավայրի վրա, Քոզոնի, Հասսայի և Մեփայաթի վրա,

22. նաև Դեբոնի վրա, Նաբավի վրա և Բեթդեբլաթեմի վրա,

23. Կարիաթեմի վրա և Բեթգամովղի վրա և Բեթմավոնի վրա,

24. նաև Կարիոթի վրա և Բոսրայի վրա և Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ մոտ թե հեռու։

25. Կոտրվեց Մովաբի եղջյուրը, և փշրվեց նրա բազուկը,- ասում է Տերը։-

26. Գինովացրե՛ք նրան, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։ Մովաբը թող թավալվի իր փսխունքի մեջ, և ինքը ևս հեգնվի։

27. Կամ մի՞թե Իսրայելը ծաղրանք չեղավ քեզ համար. կամ նա գողերի մե՞ջ գտնվեց, որ դու, երբ նրա մասին էիր խոսում, գլուխդ էիր շարժում։

28. “Թողե՛ք քաղաքները և ժայռերո՛ւմ բնակվեք, ո՛վ Մովաբի բնակիչներ. աղավնու նմա՛ն եղեք, որ բույն է դնում անդունդի բացվածքի եզրերին”։

29. Մենք լսել ենք Մովաբի ամբարտավանության մասին. նա հույժ ամբարտավան է. նրա հոխորտանքի և նրա ամբարտավանության, նրա գոռոզության և նրա բարձրամտության մասին։

30. “Ես գիտեմ նրա լրբությունը,- ասում է Տերը,- նրա հոխորտանքը, բայց ընդունայն են նրա արարքները”։

31. Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսի* մարդկանց համար պիտի հառաչեմ։

32. Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։

33. Եվ այգիներից ու Մովաբի երկրից վերացվելու են ուրախությունն ու ցնծությունը, հնձաններից դադարեցրել եմ գինին, ուրախության ճիչով խաղող չպիտի ճմլվի, և աղաղակը ուրախության աղաղակ չպիտի լինի։

34. Եսեբոնի աղաղակից մինչև Եղեաղե, մինչև Հասսա իրենց ձայնը բարձրացրին. Սեգովրից մինչև Որոնայիմ՝ եռամյա երինջի նման, որովհետև Նեմերիմի ջրերը ցամաքել են*։

35. Մովաբից պիտի վերացնեմ,- ասում է Տերը,- բարձրադիր վայրում զոհ մատուցողին և նրա աստվածներին խունկ ծխողին։

36. Ուստի Մովաբի համար սիրտս հնչում է սրինգների պես, Կիրհարեսի մարդկանց համար իմ սիրտը հնչում է սրինգների պես, որովհետև այն հարստությունը, որ վաստակել էին, ոչնչացել է։

37. Որովհետև բոլոր գլուխները խուզված են, և բոլոր մորուքները՝ սափրված, բոլոր ձեռքերի վրա կտրվածքներ պիտի լինեն, և մեջքների վրա՝ քուրձ։

38. Մովաբի բոլոր կտուրների վրա և նրա հրապարակներում միայն ողբ պիտի լինի, որովհետև ես Մովաբին կոտրեցի մի այնպիսի անոթի պես, որ ոչ ոք չի ուզում,- ասում է Տերը։-

39. “Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքի առարկա ու արհավիրք պիտի լինի»։

40. Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա արծվի պես պիտի սավառնի և իր թևերը տարածի Մովաբի վրա,

41. քաղաքները պիտի գրավվեն, և բերդերը նվաճվեն։ Եվ այդ օրը Մովաբի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես պիտի լինի։

42. Մովաբը պիտի բնաջնջվի իբրև ժողովուրդ, որովհետև նա իրեն մեծացրեց Տիրոջ առաջ։

43. Սարսափ, գուբ և որոգայթ կա քեզ համար, Մովաբի՛ բնակիչ,- ասում է Տերը։-

44. Սարսափից փախչողը գուբը պիտի ընկնի, իսկ գուբից դուրս ելնողը որոգայթի մեջ պիտի բռնվի, որովհետև ես նրա վրա, այսինքն՝ Մովաբի վրա, պատժի տարին պիտի բերեմ,- ասում է Տերը։-

45. Ուժասպառ գաղթականները Եսեբոնի հովանու տակ են կանգնում, որովհետև Եսեբոնից կրակ դուրս եկավ, իսկ Սեհոնի միջից՝ բոց, և կերավ Մովաբի ճակատը* և աղմկարարների գագաթը։

46. Վա՜յ քեզ, Մովա՛բ, կորավ Քամովսի ժողովուրդը, որովհետև քո որդիները գերեվարվեցին, և դուստրերդ գերության տարվեցին։

47. Բայց վերջին օրերին Մովաբը գերությունից պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։ Մովաբի դատաստանը մինչև այստեղ է։

ԵՐԵՄԻԱ 49

1. Ամմոնի որդիների մասին. այսպես է ասում Տերը. «Մի՞թե Իսրայելը որդիներ չունի, կամ նա ժառանգ չունի՞. ինչո՞ւ Մեղքոմը* ժառանգեց* Գադին, և իր ժողովուրդը նրա քաղաքներում բնակվեց։

2. Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ Ամմոնի որդիներին Ռաբբայի* դեմ պատերազմի ահազանգ պիտի լսել տամ, որ նա ամայի բլուր դառնա, և նրա դուստրերը* կրակով այրվեն, իսկ Իսրայելը պիտի տիրի իրեն տիրողներին*»,- ասում է Տերը։

3. Ողբա՛, ո՛վ Եսեբոն, որ Գային կործանվեց, աղաղակե՛ք, ո՛վ Ռաբբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, սգացե՛ք և փարախում* դեսուդե՛ն վազեք, որովհետև Մեղքոմն իր քահանաների ու իշխանների հետ պիտի տարագրվի։

4. Ինչո՞ւ ես քո հովիտներով պարծենում. հովիտդ ջրի պես գնաց, ո՛վ ապստամբ դուստր, որ ապավինել էիր քո գանձերին՝ ասելով. «Ո՞վ է գալու իմ դեմ»։

5. «Ահա ես քեզ վրա սարսափ եմ բերելու քո բոլոր կողմերից,- ասում է Զորությունների Տերը՝ Աստված,- և դուք պիտի ցրվեք, ամեն մարդ մի ուղղությամբ, և փախստականներին հավաքող չպիտի լինի։

6. Եվ հետո Ամմոնի որդիներին հետ պիտի դարձնեմ գերությունից»,- ասում է Տերը։

7. Եդովմի մասին Զորությունների Տերն այսպես է ասում. «Մի՞թե Թեմանում այլևս իմաստություն չկա, խելամիտներից կորա՞վ խորհուրդը, անհետացե՞լ է նրանց իմաստությունը։

8. Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։

9. Եթե քեզ մոտ այգեկութ անողներ գային, մի՞թե ողկույզներ չէին թողնելու. եթե գողեր գային գիշերով, նրանք հափշտակելու էին, որքան իրենց բավականացներ։

10. Սակայն ես ամբողջովին մերկացրի Եսավին, բացահայտեցի նրա թաքնվելու տեղերը, և նա չի կարող թաքնվել. կործանվեցին նրա սերունդը, նրա եղբայրները և նրա հարևանները, և նա չկա։

11. Թո՛ղ քո որբերին, ես ողջ կպահեմ նրանց, և քո այրիները թող ինձ ապավինեն»։

12. Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։

13. Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։

14. Պատգամ լսեցի Տիրոջ կողմից, և ազգերին* դեսպան ուղարկվեց, թե՝ «Հավաքվե՛ք և նրա դե՛մ գնացեք, կանգնե՛ք պատերազմի։

15. Որովհետև ահա ես քեզ ազգերի մեջ փոքր արեցի և մարդկանց մեջ՝ անարգ։

16. Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։

17. «Եդովմն ամայություն պիտի լինի, նրա մոտով յուրաքանչյուր անցնող պիտի զարմանա և նրա բոլոր վերքերի համար երկարատև պիտի սուլի։

18. Ինչպես Սոդոմի և Գոմորի ու նրանց հարևանների կործանումը,- ասում է Տերը,- այնտեղ մարդ չի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվի։

19. Ահա Հորդանանի թավուտներից առյուծի պես պիտի բարձրանա ապահով փարախի* դեմ, որովհետև նրան ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից։ Եվ ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ պիտի նշանակի իմ ժամանակը.* ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

20. Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է Թեմանի բնակիչների դեմ. նրանց հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

21. Նրանց անկումի ձայնից երկիրը պիտի դողա, նրանց աղաղակի ձայնը մինչև Կարմիր ծովը կլսվի։

22. Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։

23. Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցին և վախից հալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։

24. Թուլացել է Դամասկոսը, շրջվել է, որ փախչի. արհավիրքը բռնել է նրան, նեղության ու երկունքի ցավերը պատել են նրան, ինչպես ծննդկան կնոջը։

25. Ինչպե՞ս չլքվեց փառքի քաղաքը, իմ բերկրանքի քաղաքը։

26. Սրա համար նրա երիտասարդները վայր կընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները կլռեցվեն այդ օրը,- ասում է Զորությունների Տերը։-

27. Եվ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մեջ, և այն պիտի լափի Բենադադի ամրոցները»։

28. Կեդարի մասին և Հասորի թագավորությունների մասին, որոնց նվաճեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Տերն այսպես է ասում. «Վե՛ր կացեք, գնացե՛ք Կեդարի դեմ և կործանե՛ք արևելքի որդիներին։

29. Նրանց վրանները և նրանց հոտերը պիտի վերցվեն, նրանց վարագույրները և նրանց ամբողջ գույքը, նրանց ուղտերը պիտի տանեն իրենց համար, և մարդիկ նրանց պիտի գոչեն. “Սարսափ շուրջբոլորը”։

30. Փախե՛ք, արա՛գ հեռացեք, խորքերո՛ւմ բնակվեք, ո՛վ Հասորի բնակիչներ,- ասում է Տերը,- որովհետև Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը ձեր դեմ խորհուրդ է խորհել և ձեր դեմ մի մտադրություն մտածել։

31. Վե՛ր կացեք, հարձակվե՛ք անդորր, ապահովությամբ բնակվող ազգի վրա,- ասում է Տերը,- որ դարպասներ չունի, նիգեր չունի, առանձին է բնակվում.

32. նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։-

33. Հասորը աղվեսների որջ պիտի դառնա, հավիտենական ամայություն. այնտեղ մարդ չպիտի ապրի, և նրա մեջ մարդու որդի չպիտի բնակվի»։

34. Տիրոջ խոսքը, որ հասավ Երեմիա մարգարեին Եղամի մասին Հուդայի Սեդեկիա թագավորի թագավորության սկզբում՝ ասելով.

35. «Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նրանց գլխավոր զորությունը։

36. Եվ երկնքի չորս կողմերից Եղամի վրա պիտի բերեմ չորս հողմերը և նրանց պիտի ցրեմ դեպի այս բոլոր հողմերը, և ազգ չի լինելու, որի մոտ չգնան Եղամի գաղթականները։

37. Եվ ես Եղամին պիտի զարհուրեցնեմ իրենց թշնամիների առաջ ու նրանց կյանքը փնտրողների առաջ և նրանց վրա չարիք պիտի բերեմ՝ իմ բարկության բորբոքումը,- ասում է Տերը.- նրանց հետևից սուրը պիտի ուղարկեմ, մինչև որ սպառեմ նրանց։

38. Իմ գահը Եղամում պիտի դնեմ և նրանց թագավորին ու իշխանավորներին ոչնչացնեմ,- ասում է Տերը։-

39. Բայց վերջին օրերին Եղամին պիտի վերադարձնեմ գերությունից”»,- ասում է Տերը։

ԵՐԵՄԻԱ 50

1. Խոսքը, որ Տերը խոսեց Երեմիա մարգարեի միջոցով քաղդեացիների երկրի՝ Բաբելոնի մասին.

2. «Ազգերի մեջ հայտարարե՛ք և հռչակե՛ք, դրո՛շ բարձրացրեք, հռչակե՛ք, մի՛ թաքցրեք, ասացե՛ք. “Բաբելոնը գրավվեց, Բելն ամոթահար եղավ, Մարովդաքը խորտակվեց. ամոթահար եղան նրա արձանները, փշրվեցին նրա կուռքերը”։

3. Որովհետև հյուսիսից նրա դեմ մի ազգ եկավ, որը նրա երկիրն ամայություն պիտի դարձնի, և այնտեղ բնակվող չի լինի, մարդ ու անասուն պիտի փախչեն հեռանան»։

4. «Այդ օրերին և այն ժամանակ,- ասում է Տերը,- պիտի գան Իսրայելի որդիները՝ իրենք և Հուդայի որդիները միասին. լացելով պիտի գան ու որոնեն Տիրոջը՝ իրենց Աստծուն։

5. Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղ դարձնելով և ասելով. “Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով”։

6. Իմ ժողովուրդը կորած ոչխար էր. նրա հովիվները մոլորեցրել են նրանց, լեռների վրա նրանց դարձրին, լեռից բլուր գնացին, իրենց փարախը մոռացան։

7. Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց, և նրանց թշնամիներն ասացին. “Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ”։

8. Բաբելոնից փախե՛ք և թողե՛ք քաղդեացիների երկիրը. նոխազների պե՛ս եղեք՝ հոտերի առջևում։

9. Որովհետև ես ահա պիտի զարթնեցնեմ և հյուսիսի երկրից Բաբելոնի դեմ բերեմ մեծամեծ ազգերի բազմությունը։ Նրանք շարվելու են նրա դեմ, և այնտեղից նա կգրավվի, նրանց նետերը հմուտ մարտիկի պես են. դատարկաձեռն չեն վերադառնում։

10. Եվ քաղդեացիների երկիրն ավար պիտի լինի. նրա բոլոր ավարառուները պիտի կշտանան»,- ասում է Տերը։

11. «Որովհետև ուրախացաք և ցնծացիք, ո՛վ իմ ժառանգությունը կողոպտողներ, որովհետև խոտերի մեջ ոստոստեցիք երինջի նման և երիվարների պես խրխնջացիք։

12. Ձեր մայրը հույժ պիտի ամաչի, ձեր ծնողը պիտի նախատվի. ահա նա ազգերի հետինը, անապատ, անջրդի և ամայի պիտի լինի։

13. Տիրոջ սրտմտության պատճառով նա չպիտի բնակեցվի, այլ բոլորովին ամայի պիտի դառնա. Բաբելոնի մոտով ամեն անցնող պիտի զարմանա և երկարատև սուլի նրա բոլոր վերքերի համար։

14. Շարվե՛ք Բաբելոնի դեմ շուրջանակի, ո՛վ բոլոր աղեղ լարողներ, նետե՛ր արձակեք նրա վրա, նետեր մի՛ խնայեք, որովհետև նա մեղանչել է Տիրոջ դեմ։

15. Նրա դեմ ամեն կողմից աղաղակե՛ք, որովհետև սա Տիրոջ վրեժխնդրությունն է. նա անձնատուր եղավ. նրա ամրությունները վայր ընկան, նրա պարիսպները հիմնահատակ եղան. նրանից վրե՛ժ առեք, ինչպես նա է արել, արե՛ք իրեն։

16. Բաբելոնից կոտորե՛ք սերմանողին և հնձի ժամանակ մանգաղ բռնողին, կոտորող սրի վախից յուրաքանչյուրը պիտի վերադառնա իր ժողովրդին, և ամեն մարդ իր երկիրը պիտի փախչի։

17. Իսրայելը ցիրուցան եղած մի հոտ է, առյուծներն են քշել նրան. նախ Ասորեստանի թագավորը լափեց նրան, և վերջում նրա ոսկորները փշրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը։

18. Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես պիտի պատժեմ Բաբելոնի թագավորին և նրա երկրին, ինչպես պատժել եմ Ասորեստանի թագավորին։

19. Իսրայելին պիտի վերադարձնեմ իր արոտավայրը, և նա պիտի արածի Կարմեղոսում և Բասանում, և նրա հոգին պիտի կշտանա Եփրեմի լեռան վրա և Գաղաադում”։

20. Այդ օրերին և այդ ժամանակ,- ասում է Տերը,- Իսրայելի անօրենությունը պիտի փնտրվի, բայց այն չի լինելու, և Հուդայի մեղքերը, բայց չեն գտնվելու. որովհետև ես պիտի ներեմ նրանց, որոնց իբրև մնացորդ թողեցի»։

21. «Ելի՛ր Մերաթայիմ* երկրի դեմ և Փակուդի* բնակիչների դեմ, ավերի՛ր և բնաջնջի՛ր մինչև նրանց վերջինը,- ասում է Տերը,- և արա՛ այն ամենը, ինչ որ հրամայում եմ քեզ։

22. Երկրում պատերազմի ձայն կա և մեծ ավերում։

23. Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ամբողջ երկրի մուրճը, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն եղավ։

24. Ես որոգայթ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն, բայց դու չիմացար, գտնվեցիր և բռնվեցիր, որովհետև Տիրոջը հակառակվեցիր։

25. Տերը բացեց իր զինարանը և հանեց իր ցասումի զենքերը, որովհետև քաղդեացիների երկրում անելիք ունի Զորությունների Տեր Աստվածը։

26. Նրա վրա եկե՛ք երկրի ծայրից, բացե՛ք նրա շտեմարանները, դեզերի պես դիզե՛ք նրան ու բնաջնջե՛ք նրան. նրանից մնացորդ չթողնեք։

27. Ոչնչացրե՛ք նրա բոլոր արջառները, թող նրանք սպանդանոց իջնեն. վա՜յ նրանց, որովհետև եկել է նրանց օրը՝ նրանց պատժելու ժամանակը։

28. Լսե՛ք, խույս են տալիս ու Բաբելոնի երկրից փախչում են, որպեսզի պատմեն Սիոնում Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրությունը, նրա տաճարի համար վրեժխնդրությունը։

29. Բաբելոնի դեմ աղեղնավորնե՛ր կանչեք. բոլոր աղեղ լարողնե՛ր, նրա շուրջբոլորը բանա՛կ դրեք, թող ազատվող չլինի։ Նրան իր արարքների համեմա՛տ հատուցեք. այն ամենի համեմատ, որ նա է արել, արե՛ք իրեն. որովհետև նա հպարտացավ Տիրոջ՝ Իսրայելի Սրբի դեմ։

30. Ուստի նրա մարտիկները պիտի ընկնեն նրա հրապարակներում, և բոլոր պատերազմիկները պիտի ոչնչանան* այն օրը,- ասում է Տերը։-

31. Ահա ես քո դեմ եմ, ո՛վ ամբարտավան,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,- որովհետև եկել է քո օրը, քեզ պատժելու ժամանակը։

32. Եվ ամբարտավանը պիտի սայթաքի ու վայր ընկնի, և նրան կանգնեցնող չպիտի լինի։ Նրա քաղաքների մեջ կրակ պիտի վառեմ, և այն պիտի լափի նրա ամբողջ շրջակայքը»։

33. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի որդիները զրկանք կրեցին, և Հուդայի որդիները՝ նրանց հետ. նրանց բոլոր գերեվարողներն ամուր բռնեցին նրանց և մերժեցին արձակել նրանց։

34. Նրանց փրկարարը զորավոր է, Զորությունների Տեր է նրա անունը. նա անպատճառ պիտի պաշտպանի նրանց դատը, որպեսզի երկրին հանգստություն տա և խռովք՝ Բաբելոնի բնակիչներին։

35. Սո՜ւր քաղդեացիների վրա,- ասում է Տերը,- և Բաբելոնի բնակիչների վրա, նրա իշխանավորների և նրա իմաստունների վրա։

36. Սո՜ւր գուշակների* վրա, որ հիմարանան, սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն։

37. Սո՜ւր նրա ձիերի և նրա կառքերի վրա և նրա մեջ եղող բոլոր խառնածին գնդերի վրա, որ կանանց նման դառնան. սո՜ւր նրա գանձերի վրա, որ հափշտակվեն։

38. Երա՜շտ նրա ջրերին, որ չորանան, որովհետև նա կուռքերի երկիր է, և իրենց կուռքերով* խենթանում են։

39. Դրա համար այնտեղ վայրի կատուներ պիտի ապրեն բորենիների հետ, և ջայլամներ պիտի բնակվեն այնտեղ. նա այլևս հավիտյան չի բնակեցվելու, և սերնդից սերունդ ապրող չի լինելու։

40. Ինչպես որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը և նրա հարևաններին,- ասում է Տերը,- այնտեղ էլ մարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվելու։

41. Ահա մի ժողովուրդ է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ և շատ թագավորներ են զարթնում երկրի ծայրերից։

42. Նրանք աղեղ և տեգ են բռնում, անգութ են և չեն ողորմում, նրանց ձայնը ծովի պես գոռում է, և ձիերի վրա են հեծած, պատերազմիկի պես շարված են քո դեմ, ո՛վ Բաբելոնի դուստր։

43. Բաբելոնի թագավորը լսեց նրանց լուրը, և նրա ձեռքերը թուլացան, նեղություն պատեց նրան՝ ծննդկանի երկունքի պես։

44. Ահա առյուծի պես Հորդանանի թավուտներից բարձրանում է ապահով փարախի դեմ. որովհետև նրանց ակնթարթորեն փախչել կտամ այնտեղից. ո՞վ է ընտրված, որ նրա վրա կարգեմ, որովհետև ո՞վ է ինձ նման, և ո՞վ է նա, որ ինձ ատյան պիտի կանչի, և ո՞վ է այն հովիվը, որ պիտի կանգնի իմ առաջ։

45. Ուրեմն լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբելոնի դեմ, և նրա մտադրությունները, որ մտածել է քաղդեացիների երկրի դեմ. հովիվ տղաներն անպատճառ պիտի քշեն նրանց, նրանց արոտավայրերն անպատճառ ամայի անապատ պիտի դառնան նրանց համար։

46. Բաբելոնի գրավվելու ձայնից երկիրը պիտի դողա, և նրա աղաղակը պիտի լսվի ազգերի մեջ»։

ԵՐԵՄԻԱ 51

1. Տերն այսպես է ասում. «Ահա ես Բաբելոնի դեմ և Լեբ-Քամայի* մեջ բնակվողների դեմ մի կործանարար հողմ պիտի բարձրացնեմ։

2. Բաբելոնի վրա օտարներ պիտի ուղարկեմ, և պիտի ցրեն նրան և դատարկեն նրա երկիրը. որովհետև պատուհասի օրն ամեն կողմից նրա վրա պիտի գան»։

3. Թող աղեղնավորը իր աղեղը լարի նրա դեմ և պատրաստ կանգնի՝ հագած իր զրահը։ Մի՛ ողորմեք նրա երիտասարդներին, բնաջնջե՛ք նրա բոլոր զորքերը։

4. Քաղդեացիների երկրում սպանված պիտի ընկնեն և նրա փողոցներում՝ վիրավորված։

5. Որովհետև Իսրայելն իր Աստծուց՝ Զորությունների Տիրոջից, այրի չի թողնվել, ոչ էլ Հուդան, թեև նրանց երկիրն Իսրայելի Սրբի դեմ հանցանքով լի է։

6. Փախե՛ք Բաբելոնից, և ամեն մարդ թող իր անձն ազատի, որպեսզի չկործանվեք նրա անօրինությամբ, որովհետև Տիրոջ համար վրեժխնդրության ժամանակն է, ինքն է հատուցելու նրան։

7. Տիրոջ ձեռքին Բաբելոնը ոսկե բաժակ էր, որ արբեցնում էր ամբողջ երկիրը։ Նրա գինուց խմեցին ազգերը, դրա համար ազգերը խենթացան։

8. Հանկարծ տապալվեց Բաբելոնը և ջախջախվեց. ողբացե՛ք նրա վրա, բալասա՛ն վերցրեք նրա վերքի համար, գուցե բժշկվի։

9. Բաբելոնին ջանացինք դարմանել, բայց չբժշկվեց. թողե՛ք նրան, և յուրաքանչյուրս մեր երկիրը գնանք, որովհետև նրա դատաստանը երկնքին հասավ և բարձրացավ մինչև ամպերը։

10. Տերը երևան հանեց մեր արդարությունը։ Եկե՛ք, և Սիոնում պատմենք Տիրոջ՝ մեր Աստծու գործը։

11. Փայլեցրե՛ք նետերը, լցրե՛ք կապարճները. Տերն արթնացրեց մարերի թագավորների հոգին, որովհետև նրա նպատակը Բաբելոնի վերաբերյալ նրան կործանելն է. որովհետև Տիրոջ վրեժխնդրությունն է սա, իր տաճարի համար վրեժխնդրությունը։

12. Բաբելոնի պարիսպների դեմ դրո՛շ բարձրացրեք, ուժեղացրե՛ք պահպանությունը, պահակնե՛ր կարգեք, դարաննե՛ր պատրաստեք, որովհետև Տերը որոշեց ու կատարեց իր ասածը Բաբելոնի բնակիչների մասին։

13. Ո՛վ շատ ջրերի վրա բնակվող, շատ գանձեր ունեցող, եկել է քո վերջը, անիրավ շահի չափը լցվեց։

14. Զորությունների Տերը երդվել է իր անձով. «Քեզ անպատճառ մարդկանցով պիտի լցնեմ մարախների չափ, և նրանք հաղթության ձայն պիտի բարձրացնեն քեզ վրա»։

15. Նա է երկիրն իր զորությամբ շինողը, աշխարհն իր իմաստությամբ հաստատողը, իր հանճարով երկինքը տարածողը.

16. երբ նրա ձայնը որոտում է, երկնքում ջրերի դղրդյուն է. գոլորշի է բարձրացնում երկրի ծայրերից, կայծակներ է շինում անձրևի համար և իր շտեմարաններից հանում է քամին։

17. Ամեն մարդ հիմար է, անգետ, ամեն ոսկերիչ՝ ամոթահար իր կուռքից, որովհետև նրա ձուլածո պատկերը սուտ է, և շունչ չկա նրա մեջ։

18. Ունայնություն են նրանք, ծաղրանքի առարկա, նրանց պատժի ժամանակ նրանք կոչնչանան։

19. Սրանց պես չէ Հակոբի Բաժինը, որովհետև նա ամենի Ստեղծողն է, Իսրայելը նրա ժառանգության ցեղն է. նրա անունը Զորությունների Տեր է։

20. «Դու ինձ համար կռան ես, պատերազմի գործիք, և ես քեզնով ազգեր կջարդեմ և թագավորություններ կկործանեմ քեզնով։

21. Եվ ես քեզնով կջախջախեմ ձիուն ու ձիավորին և քեզնով կջախջախեմ կառքն ու կառավարին։

22. Եվ քեզնով կջախջախեմ ամուսնուն ու կնոջը, քեզնով կջախջախեմ ծերին ու պատանուն, քեզնով կջախջախեմ երիտասարդին ու կույսին։

23. Եվ քեզնով կջախջախեմ հովվին ու իր հոտը, քեզնով կջախջախեմ երկրագործին ու նրա եզների զույգին, կուսակալներին ու նախարարներին քեզնով կջախջախեմ։

24. Եվ Բաբելոնին ու քաղդեացիների երկրի բոլոր բնակիչներին կհատուցեմ նրանց բոլոր չարությունները, որ իրենք արեցին Սիոնում՝ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։

25. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ կործանարար լեռ,- ասում է Տերը,- որ կործանեցիր ամբողջ երկիրը, և ես իմ ձեռքը պիտի մեկնեմ քո դեմ և քեզ պիտի գլորեմ ժայռերից և քեզ այրած լեռ պիտի դարձնեմ։

26. Եվ քեզնից ո՛չ անկյան քար, ո՛չ հիմքի քար չեն վերցնի, որովհետև մշտական ամայություն պիտի դառնաս»,- ասում է Տերը։

27. Երկրի վրա դրոշա՛կ բարձրացրեք, փո՛ղ հնչեցրեք ազգերի մեջ, ազգերին պատրաստե՛ք նրա դեմ, նրա դեմ կանչե՛ք Արարատի, Մինիի և Ասքանազի թագավորություններին, նրա դեմ զորավա՛ր նշանակեք. մազոտ մարախների չափ ձիե՛ր հանեք։

28. Նրա դեմ պատրաստե՛ք ազգերին, մարերի թագավորներին, նրանց կուսակալներին և նրա բոլոր նախարարներին ու նրա տերության բոլոր երկրներին։

29. Երկիրը կդողա և կտագնապի, որովհետև կկատարվեն Տիրոջ մտադրությունները Բաբելոնի մասին՝ Բաբելոնի երկիրն առանց բնակչի՝ ամայի դարձնելու մասին։

30. Բաբելոնի պատերազմիկները դադարեցին պատերազմելուց, իրենց ամրոցներում մնացին, նրանց ուժը սպառվեց, կանանց պես դարձան. նրա բնակարաններն այրվեցին, նրա նիգերը կոտրվեցին։

31. Սուրհանդակը սուրհանդակին ընդառաջ է վազում, և լրաբերը՝ լրաբերին ընդառաջ՝ Բաբելոնի թագավորին ասելու, որ նրա քաղաքը մի ծայրից մյուս ծայրը գրավվեց։

32. Գետանցքերը գրավված են, և մորուտների թավուտները՝ կրակով այրված, և պատերազմիկները՝ սարսափած։

33. Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի դուստրը կալի նման է նրա կալսելու ժամանակ. մի քիչ ժամանակ ևս, ու կգա նրա հնձելու ժամանակը»։

34. Մեզ լափեց, մեզ բնաջնջեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, մեզ դատարկ անոթ դարձրեց, մեզ վիշապի պես կուլ տվեց, փափկություններով իր փորը լցրեց, մեզ դուրս նետեց։

35. «Ինձ ու իմ մարմնին եղած բռնությունը Բաբելոնի վրա լինեն»,- ասելու է Սիոնի բնակիչը։ «Եվ իմ արյունը՝ քաղդեացիների երկրի բնակիչների վրա»,- ասելու է Երուսաղեմը։

36. Սրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես քո դատն եմ պաշտպանում, քո վրեժն եմ առնում. նրա ծովը պիտի ցամաքեցնեմ և նրա աղբյուրը պիտի չորացնեմ։

37. Եվ Բաբելոնը փլատակների կույտ պիտի դառնա, աղվեսների բնակարան, ամայություն և երկար սուլելու առարկա, առանց բնակչի։

38. Միասին պիտի մռնչան առյուծների պես, պիտի մռմռան կորյունների պես։

39. Երբ տաքանան, նրանց համար խնջույք պիտի անեմ և նրանց պիտի հարբեցնեմ, որպեսզի զվարճանան և քնեն հավիտենական քնով ու չզարթնեն,- ասում է Տերը։-

40. Ես գառների պես նրանց սպանդանոց պիտի իջեցնեմ, ինչպես խոյերին՝ նոխազների հետ։

41. Ինչպե՜ս առնվեց Սիսակը, և ամբողջ երկրի պարծանքը գրավվեց, Բաբելոնն ազգերի մեջ ինչպե՜ս ամայություն դարձավ։

42. Ծովը բարձրացավ Բաբելոնի վրա, այն ծածկվեց նրա խռովալից ալիքներով։

43. Նրա քաղաքներն ամայի դարձան, անջրդի երկիր ու անապատ, մի երկիր, որտեղ ոչ մի մարդ չի բնակվում, և նրա միջով մարդու որդի չի անցնում։

44. Բելին պիտի պատժեմ Բաբելոնում ու նրա կուլ տվածը պիտի հանեմ նրա բերանից, և ազգերն այլևս նրա մոտ չեն գնա. Բաբելոնի պարիսպն էլ պիտի տապալվի։

45. Դո՛ւրս եկեք նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, և յուրաքանչյուրը թող ազատի իր անձը Տիրոջ բորբոք բարկությունից։

46. Եվ թող ձեր սիրտը չնվաղի, ու չվախենաք երկրում լուրը լսելիս. որովհետև մի տարի լուր է գալու, և ապա այլ տարում՝ մի լուր, և բռնություն՝ երկրում. իշխանավորն իշխանավորի դեմ։

47. Ուստի ահա օրեր են գալիս, երբ պիտի պատժեմ Բաբելոնի կուռքերին, և նրա ամբողջ երկիրն ամոթահար պիտի լինի, և նրա բոլոր սպանվածները նրա մեջ պիտի ընկնեն։

48. Այն ժամանակ երկինքն ու երկիրը և ամեն ինչ, որ կա նրանցում, պիտի ցնծությամբ աղաղակեն Բաբելոնի համար, որովհետև ավերողները հյուսիսից են գալիս նրա դեմ,- ասում է Տերը։-

49. Բաբելոնը պիտի տապալվի Իսրայելի սպանվածների համար, ինչպես որ ամբողջ երկրի սպանվածները տապալվեցին Բաբելոնի համար»։

50. Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր միտքը գա։

51. Մենք ամաչում ենք, որովհետև նախատինք լսեցինք, ամոթը ծածկեց մեր դեմքը, որովհետև օտարները մտան Տիրոջ տան սրբարանը։

52. «Ուստի ահա օրեր են գալիս,- ասում է Տերը,- որ պիտի պատժեմ նրա կուռքերին, նրա ամբողջ երկրում պիտի հառաչեն վիրավորները։

53. Բաբելոնը թեկուզ մինչև երկինք բարձրանա և բարձրում ամրացնի իր զորությունը, իմ կողմից ավերողներ պիտի գան»,- ասում է Տերը։

54. Լսե՛ք. աղաղակի ձայն Բաբելոնից. մեծ կոտորած է քաղդեացիների երկրում։

55. Որովհետև Տերը պիտի ոչնչացնի Բաբելոնը և նրանից պիտի վերացնի մեծ ձայնը, որովհետև նրանց ալիքները շատ ջրերի նման մռնչում են. նրանց ձայնի աղմուկը բարձր է հնչում։

56. Որովհետև նրա՝ Բաբելոնի վրա ավերող եկավ, և նրա պատերազմիկները գերի ընկան, նրանց աղեղները կոտրտվեցին, որովհետև Տերը հատուցող Աստված է. նա անպատճառ կհատուցի։

57. «Ես պիտի հարբեցնեմ նրա իշխանավորներին ու նրա իմաստուններին, կուսակալներին ու նրա նախարարներին, նրա պատերազմիկներին, որ հավիտենական քնով քնեն ու չզարթնեն»,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։

58. Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։

59. Այն խոսքը, որ Երեմիա մարգարեն հրամայեց Մաասիայի որդի Ներիայի որդի Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա թագավորության չորրորդ տարում Բաբելոն գնաց. Սարայիան գլխավոր սենեկապետն էր։

60. Եվ Երեմիան մի գրքում գրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրա, այսինքն՝ այս բոլոր խոսքերը, որ գրված են Բաբելոնի դեմ։

61. Եվ Երեմիան ասաց Սարայիային. «Երբ Բաբելոն մտնես, այն ժամանակ նայի՛ր, որ կարդաս այս բոլոր խոսքերը,

62. և ասա՛. “Ո՛վ Տեր, դու խոսեցիր այս տեղի մասին, որ ավերես այն, որ նրա մեջ բնակվող չլինի՝ ո՛չ մարդ, ո՛չ անասուն, որ սա պետք է հավիտենական ամայի դառնա”։

63. Եվ երբ վերջացնես այս գիրքը* կարդալը, նրանից մի քա՛ր կապիր, այն գցի՛ր Եփրատի մեջ

64. և ասա՛. “Այսպես պիտի ընկղմվի Բաբելոնը և չի վերականգնվելու* այն չարիքի պատճառով, որ ես պիտի բերեմ նրա վրա, և նրանք ուժասպառ պիտի լինեն”»։ Մինչև այստեղ են Երեմիայի խոսքերը։

ԵՐԵՄԻԱ 52

1. Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։

2. Եվ նա Տիրոջ առաջ չարություն արեց ըստ ամեն ինչի, որ արել էր Հովակիմը։

3. Որովհետև այն, ինչ եղավ Երուսաղեմում և Հուդայում, Տիրոջ բարկության պատճառով եղավ, և նրանք իր առաջից վտարվեցին։ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ։

4. Եվ եղավ, որ նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորն իր ամբողջ զորքով արշավեց Երուսաղեմի վրա և շրջափակեց այն, և նրա շուրջբոլորը պաշարման հողապատնեշներ կառուցեցին։

5. Եվ քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիա թագավորի տասնմեկերորդ տարին։

6. Չորրորդ ամսին՝ ամսի իննին, սովը սաստկացավ քաղաքում, և հաց չմնաց երկրի ժողովրդի համար։

7. Քաղաքը ճեղքվեց, և պատերազմիկները փախան ու գիշերով քաղաքից դուրս եկան երկու պարիսպների միջի դարպասի ճանապարհով, որ թագավորի պարտեզի մոտ է, թեև քաղդեացիները շրջապատել էին քաղաքը։ Եվ նրանք գնացին Արաբայի ճանապարհով։

8. Բայց քաղդեացիների զորքերը թագավորին հետապնդեցին և Երիքովի հարթավայրում հասան Սեդեկիային։ Նրա ամբողջ զորքը ցիրուցան եղավ իր մոտից։

9. Թագավորին ձերբակալեցին և տարան Եմաթի երկրում գտնվող Ռեբղա՝ Բաբելոնի թագավորի մոտ, և նրա դեմ վճիռ արձակեց։

10. Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։

11. Կուրացրեց Սեդեկիայի աչքերը և նրան պղնձե շղթաներով կապեց։ Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն տարավ և բանտարկեց մինչև նրա մահվան օրը։

12. Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսին՝ ամսի տասին, Երուսաղեմ եկավ Նաբուզարադան թիկնապահապետը, որը Բաբելոնի թագավորի առաջ էր կանգնում։

13. Եվ այրեց Տիրոջ տունը և թագավորի տունը և Երուսաղեմի բոլոր տները. բոլոր մեծ տները կրակով այրեց։

14. Եվ քաղդեացիների բոլոր զորքերը, որ թիկնապահապետի հետ էին, քանդեցին Երուսաղեմը շրջապատող բոլոր պատերը։

15. Եվ Նաբուզարադան թիկնապահապետը գերի տարավ ժողովրդի չքավորներից, քաղաքում մնացած ժողովրդի մնացորդին և այն դասալիքներին, որոնք Բաբելոնի թագավորի կողմն էին անցել, և մնացած արհեստավորներին։

16. Եվ երկրի չքավորներից Նաբուզարադան թիկնապահապետը թողեց, որ այգեգործներ և երկրագործներ լինեն։

17. Քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տան պղնձե սյուները, նաև պատվանդանները և պղնձե ծովը, որ Տիրոջ տանն էր, և նրանց ամբողջ պղինձը Բաբելոն տարան։

18. Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։

19. Ե՛վ բաժակները, և՛ բուրվառները, և՛ կոնքերը, և՛ ամանները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ զոհաբերական կոնքերը վերցրեց թիկնապահապետը, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ։

20. Իսկ երկու սյուները, մեկ ծովը, տասներկու պղնձե ցուլերը, որ պատվանդանների տակ էին, որ Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անոթների պղնձի կշռին չափ չկար։

21. Սյուներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնութ կանգուն էր, նրա շրջագիծը տասներկու կանգուն էր, նրա հաստությունը չորս մատնաչափ էր, մեջը՝ դատարկ։

22. Եվ մի պղնձե խոյակ կար նրա վրա. մեկ խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, և խոյակի վրա շուրջանակի ցանց ու նռներ կային, բոլորը՝ պղնձե։ Եվ սրա նման էր նաև մյուս սյունը և նռներով։

23. Ամեն մի կողմի վրա նռները իննսունվեց հատ էին, ցանցի վրա շուրջանակի նռները հարյուր հատ էին։

24. Թիկնապահապետը վերցրեց մեծ քահանա Սարայիային և երկրորդ քահանա Սոփոնիային և դռան երեք պահապաններին։

25. Քաղաքից նաև մի պաշտոնյա վերցրեց, որ պատերազմիկների վերակացուն էր, և թագավորի առաջ կանգնողներից յոթ մարդու, որոնք գտնվում էին քաղաքում, նաև զորքի գլխավոր գրագրին, որ զինվորագրում էր երկրի ժողովրդին, և վաթսուն մարդու երկրի ժողովրդից, որոնք քաղաքում էին գտնվում։

26. Նաբուզարադան թիկնապահապետը նրանց վերցրեց ու տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբղա։

27. Եվ Բաբելոնի թագավորը զարկեց նրանց ու սպանեց Եմաթի երկրի Ռեբղայում։ Այսպես Հուդան գերի տարվեց իր երկրից։

28. Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովրդի թիվը սա է. յոթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեա.

29. Նաբուգոդոնոսորի տասնութերորդ տարում՝ Երուսաղեմից ութ հարյուր երեսուներկու հոգի։

30. Նաբուգոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարադան թիկնապահապետը հրեաներից գերի տարավ յոթ հարյուր քառասունհինգ հոգի, ամբողջը՝ չորս հազար վեց հարյուր հոգի։

31. Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը Բաբելոնի Եղմարովդաք թագավորն իր թագավոր եղած տարին բարձրացրեց Հուդայի Հովաքին թագավորի գլուխը* և նրան հանեց բանտից։

32. Եվ նրա հետ քաղցրությամբ*խոսեց և նրա գահը Բաբելոնում եղող մյուս թագավորների աթոռից բարձր դրեց,

33. նրա բանտի հագուստները փոխեց, և նա իր կյանքի բոլոր օրերում միշտ նրա հետ էր հաց ուտում։

34. Իսկ նրա ռոճիկը, մշտական ռոճիկ լինելով, ամեն օր տրվում էր Բաբելոնի թագավորի կողմից մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում։