Ա
Ս
Տ
Ծ
Ո

Ժ
Ո
Ղ
Ո
Վ
Ո
Ւ
Ր
Դ
.
.
.

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

Աստվածաշունչ (online)

Ընտրել Գիրքը...

ԾՆՈՒՆԴ

ԵԼՔ

ՂԵՎՏԱԿԱՆ

ԹՎԵՐ

Բ ՕՐԵՆՔ

ՀԵՍՈՒ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՌՈՒԹ

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ

ԵԶՐԱՍ

ՆԵԵՄԻԱ

ԵՍԹԵՐ

ՀՈԲ

ՍԱՂՄՈՍՆԵՐ

ԱՌԱԿՆԵՐ

ԺՈՂՈՎՈՂ

ԵՐԳ ԵՐԳՈՑ

ԵՍԱՅԻ

ԵՐԵՄԻԱ

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ

ԵԶԵԿԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

ՈՎՍԵԵ

ՀՈՎԵԼ

ԱՄՈՎՍ

ԱԲԴԻԱ

ՀՈՎՆԱՆ

ՄԻՔԻԱ

ՆԱՈՒՄ

ԱՄԲԱԿՈՒՄ

ՍՈՓՈՆԻԱ

ԱՆԳԵ

ԶԱՔԱՐԻԱ

ՄԱՂԱՔԻԱ

ՄԱՏԹԵՈՍ

ՄԱՐԿՈՍ

ՂՈՒԿԱՍ

ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ

ՓԻԼԻՊՊԵՑԻՆԵՐԻՆ

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ

ՏԻՏՈՍԻՆ

ՓԻԼԻՄՈՆԻՆ

ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ

ՀԱԿՈԲՈՍ

Ա ՊԵՏՐՈՍ

Բ ՊԵՏՐՈՍ

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՒԴԱ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրել Գլուխը...

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

ԹՎԵՐ 1

1. Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, ժողովի վրանում Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը և ասաց.

2. «Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։

3. Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։

4. Ձեզ հետ ամեն ցեղից մի մարդ թող լինի. սրանցից ամեն մեկը իր հոր տան իշխանը լինի։

5. Սրանք են այն մարդկանց անունները, որոնք կանգնելու են ձեզ հետ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.

6. Շմավոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը.

7. Հուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.

8. Իսաքարից՝ Սոգարի որդի Նաթանայելը.

9. Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը.

10. Հովսեփի որդիներից՝ Եփրեմի ցեղից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասեի ցեղից՝ Փադասուրի որդի Գամաղիելը.

11. Բենիամինից՝ Գեդեոնի որդի Աբիդանը.

12. Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.

13. Ասերից՝ Եքրանի որդի Փագիելը.

14. Գադից՝ Դագուելի որդի Եղիասափը.

15. Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրեն»։

16. Սրանք էին ժողովրդի նշանակվածները՝ իրենց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայելի հազարապետները։

17. Մովսեսն ու Ահարոնը վերցրին այս մարդկանց, որոնց անունները հիշվեցին։

18. Երկրորդ ամսվա առաջին օրը, հավաքելով ամբողջ համայնքը, հաշվառեցին ըստ իրենց ազգատոհմերի և իրենց հայրերի տների՝ քսան տարեկանից բարձր բոլորն իրենց անունների թվով։

19. Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, նա այդպես էլ հաշվառեց նրանց Սինայի անապատում։

20. Իսրայելի անդրանիկ որդի Ռուբենի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իր անվան թվով.

21. Ռուբենի ցեղից հաշվառվեցին քառասունվեց հազար հինգ հարյուր հոգի։

22. Շմավոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

23. Շմավոնի ցեղից հաշվառվեց հիսունինը հազար երեք հարյուր հոգի։

24. Գադի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

25. Գադի ցեղից հաշվառվեց քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն հոգի։

26. Հուդայի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

27. Հուդայի ցեղից հաշվառվեց յոթանասունչորս հազար վեց հարյուր հոգի։

28. Իսաքարի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

29. Իսաքարի ցեղից հաշվառվեց հիսունչորս հազար չորս հարյուր հոգի։

30. Զաբուղոնի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

31. Զաբուղոնի ցեղից հաշվառվեց հիսունյոթ հազար չորս հարյուր հոգի։

32. Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

33. Եփրեմի ցեղից հաշվառվեց քառասուն հազար հինգ հարյուր հոգի։

34. Մանասեի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

35. Մանասեի ցեղից հաշվառվեց երեսուներկու հազար երկու հարյուր հոգի։

36. Բենիամինի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

37. Բենիամինի ցեղից հաշվառվեց երեսունհինգ հազար չորս հարյուր հոգի։

38. Դանի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

39. Դանի ցեղից հաշվառվեց վաթսուներկու հազար յոթ հարյուր հոգի։

40. Ասերի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

41. Ասերի ցեղից հաշվառվեց քառասունմեկ հազար հինգ հարյուր հոգի։

42. Նեփթաղիմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

43. Նեփթաղիմի ցեղից հաշվառման ենթարկվածները՝ հիսուներեք հազար չորս հարյուր հոգի։

44. Սրանք են այն հաշվառվածները, որոնց հաշվեցին Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի իշխանները, այն տասներկու մարդիկ, որոնցից ամեն մեկն իր հայրերի տան կողմից էր։

45. Եվ այսպես հաշվառվեցին Իսրայելի որդիներից բոլորն ըստ իրենց հայրերի տների, Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները։

46. Բոլոր հաշվառվածները՝ վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի։

47. Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։

48. Տերը խոսել էր Մովսեսի հետ՝ ասելով.

49. «Միայն ղևտացիների ցեղը չհաշվառես և նրանց թիվը Իսրայելի որդիների հետ չհաշվես։

50. Բայց դու ղևտացիներին կարգի՛ր վկայության վրանի, նրա բոլոր կարասիների և նրան վերաբերող բոլոր բաների վրա։ Նրանք կտանեն վրանն ու նրա ամբողջ կահկարասին, սպասարկություն կանեն նրան և կհաստատվեն վրանի շուրջը։

51. Վրանը տեղափոխելիս ղևտացիներն այն իջեցնեն, իսկ վրանը հանգրվանելիս ղևտացիներն այն կանգնեցնեն։ Դրան մոտեցող օտարականը պիտի մեռցվի։

52. Իսրայելի որդիներն իրենց գնդերով՝ յուրաքանչյուրն իր բանակատեղիում և իր դրոշակի մոտ պիտի հաստատվեն։

53. Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։

54. Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին. այդպես էլ արեցին։

ԹՎԵՐ 2

1. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.

2. «Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով. նրանք պիտի հաստատվեն դեմ դիմաց, ժողովի վրանի շուրջը։

3. Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները, այսինքն՝ Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։

4. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, յոթանասունչորս հազար վեց հարյուր է։

5. Նրա մոտ բանակողը Իսաքարի ցեղը լինի. Իսաքարի որդիների իշխան լինի Սոգարի որդի Նաթանայելը։

6. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունչորս հազար չորս հարյուր է։

7. Ապա՝ Զաբուղոնի ցեղը. Զաբուղոնի որդիների իշխան լինի Քեղոբի որդի Եղիաբը։

8. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունյոթ հազար չորս հարյուր է։

9. Հուդայի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր են։ Առաջինը սրանք գնան։

10. Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։

11. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունվեց հազար հինգ հարյուր է։

12. Նրա մոտ բանակատեղի պիտի հաստատի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխան լինի Սուրիսադայի որդի Սաղամիելը։

13. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունինը հազար երեք հարյուր է։

14. Ապա՝ Գադի ցեղը։ Գադի որդիների իշխան լինի Դագուելի որդի Եղիասափը։

15. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն է։

16. Ռուբենի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն են։ Երկրորդը սրանք թող գնան։

17. Հետո ժողովի վրանը թող շարժվի ղևտացիների բանակատեղին, բանակատեղիների մեջտեղը։ Ինչպես որ հաստատվել են, այնպես էլ թող գնան՝ ամեն մարդ իր տեղում՝ ըստ իրենց դրոշակների։

18. Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։

19. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասուն հազար հինգ հարյուր է։

20. Նրա մոտ՝ Մանասեի ցեղը. Մանասեի որդիների իշխան լինի Փադասուրի որդի Գամաղիելը։

21. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսուներկու հազար երկու հարյուր է։

22. Ապա՝ Բենիամինի ցեղը. Բենիամինի որդիների իշխան լինի Գեդեոնիի որդի Աբիդանը։

23. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսունհինգ հազար չորս հարյուր է։

24. Եփրեմի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութ հազար հարյուր են։ Երրորդը սրանք գնան։

25. Հյուսիսային կողմում Դանի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Դանի որդիների իշխանը լինի Ամիսադայի որդի Աքիեզերը։

26. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, վաթսուներկու հազար յոթ հարյուր է։

27. Նրա մոտ բանակողը Ասերի ցեղը լինի։ Ասերի որդիների իշխան լինի Եքրանի որդի Փագիելը։

28. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունմեկ հազար հինգ հարյուր է։

29. Ապա՝ Նեփթաղիմի ցեղը. Նեփթաղիմի որդիների իշխան լինի Ենանի որդի Աքիրեն։

30. Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսուներեք հազար չորս հարյուր է։

31. Դանի բանակի բոլոր հաշվառվածները հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր են։ Սրանք իրենց դրոշակներով թող գնան բոլորից հետո»։

32. Սրանք են Իսրայելի որդիներից հաշվառվածներն ըստ իրենց հայրերի տների։ Բանակների մեջ բոլոր հաշվառվածներն իրենց զորագնդերով վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։

33. Բայց ղևտացիները չհաշվառվեցին Իսրայելի որդիների հետ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

34. Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։

ԹՎԵՐ 3

1. Ահա Ահարոնի և Մովսեսի ազգաբանությունը սա է, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ։

2. Սրանք են Ահարոնի որդիների անունները. անդրանիկինը՝ Նադաբ, և Աբիուդ, Եղիազար և Իթամար։

3. Սրանք էին Ահարոնի քահանա օծված որդիների անունները, որոնց օծեց քահանայություն անելու համար։

4. Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում։ Նրանք որդի չունեին։ Եղիազարն ու Իթամարը քահանայություն էին անում իրենց հոր՝ Ահարոնի օրերին։

5. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

6. «Մոտեցրո՛ւ Ղևիի ցեղին և նրանց կանգնեցրո՛ւ Ահարոն քահանայի առաջ, որպեսզի ծառայություն անեն նրան։

7. Նրանք պետք է կատարեն իրենց ծառայությունը Ահարոնին և ամբողջ ժողովրդին՝ ժողովի վրանի առջև վրանի ծառայությունն անելով։

8. Եվ պահպանեն ժողովի վրանի ամբողջ սպասքն ու կահավորանքը և հոգ տանեն այն ամենին, ինչ հանձնված է Իսրայելի որդիների պահպանությանը, և կատարեն վրանի ծառայությունը։

9. Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։

10. Ահարոնին ու նրա որդիներին կկարգես, որպեսզի կատարեն իրենց քահանայական պաշտոնը։ Մոտեցող աշխարհականը կմեռցվի»։

11. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

12. «Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն,

13. որովհետև ինձ է պատկանում ամեն առաջնեկ։ Այն օրը, երբ ես Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին, ինձ համար առանձնացրի* Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ մարդուց մինչև անասուն. նրանք իմը պիտի լինեն. ես եմ Տերը»։

14. Տերը Սինայի անապատում խոսեց Մովսեսի հետ և ասաց.

15. «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։

16. Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն հաշվառեց նրանց, ինչպես որ պատվիրվել էր իրեն։

17. Սրանք են Ղևիի որդիներն իրենց անուններով՝

18. Գերսոն, Կահաթ և Մերարի։ Սրանք են Գերսոնի որդիների անուններն ըստ իրենց տոհմերի՝ Ղոբենի և Սեմեի։

19. Կահաթի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։

20. Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։

21. Գերսոնից եղան Ղոբենյանց տոհմը և Սեմեյանց տոհմը. Գերսոնյանց տոհմերը սրանք են։

22. Նրանց հաշվառվածներն ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ յոթ հազար հինգ հարյուր հոգի։

23. Գերսոնյանց տոհմերը վրանի հետևի մասում՝ արևմտյան կողմում, բանակատեղի կհաստատեն։

24. Գերսոնյանց հայրական տան իշխանը Լայելի որդի Եղիասափն էր։

25. Ժողովի վրանում Գերսոնի որդիների պահպանությանը կհանձնվեն խորանը և վրանը, դրա ծածկոցը և ժողովի վրանի մուտքի վարագույրը,

26. վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի առագաստները, սրահի մուտքի վարագույրն ու նրա պարանները և նրա հետ կապված ամբողջ սպասքը։

27. Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։

28. Ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ ութ հազար վեց հարյուր հոգի, որոնք ծառայում էին սրբարանում։

29. Կահաթի որդիների տոհմերը վրանի հարավային կողմում բանակատեղի կհաստատեն։

30. Կահաթյանց տոհմերի հայրական տան իշխանը Ոզիելի որդի Եղիսափանն է։

31. Նրանք պիտի պահպանեն տապանակը, զոհասեղանը, աշտանակը և սեղանները, սրբարանի անոթները, որոնցով պաշտամունք են մատուցում, վարագույրը և նրան վերաբերող բոլոր բաները։

32. Ղևտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է. նա սրբարանի ծառայությունն անողների վերակացուն է։

33. Մերարիից եղան Մոողյանց տոհմը և Մուսյանց տոհմը. Մերարիի տոհմերը սրանք են։

34. Սրանց մեկ ամսականից բարձր տարիք ունեցող բոլոր արուների թիվը՝ վեց հազար երկու հարյուր հոգի։

35. Մերարյանց տոհմերի հայրական տան իշխանը Աբիքելի որդի Սուրիելն է։ Սրանք վրանի հյուսիսային կողմում բանակատեղի կհաստատեն։

36. Մերարիի որդիների պահպանությանը պիտի հանձնվեն վրանի տախտակները, նրա նիգերը, սյուները, խարիսխները, նրա բոլոր առարկաներն ու նրան վերաբերող բոլոր բաները,

37. սրահի շուրջը գտնվող սյուները, դրանց խարիսխները, ցցերը և դրանց պարանները։

38. Խորանի դիմաց, այսինքն՝ ժողովի վրանի առջևում, արևելյան կողմում, բանակողները կլինեն Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնք ծառայում էին Իսրայելի որդիների պահպանությանը հանձնված սրբարանին։ Նրան մոտեցող աշխարհականը կմեռցվի։

39. Տիրոջ խոսքով Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու ղևտացիները, ըստ իրենց տոհմերի, քսաներկու հազար էին։

40. Տերն ասաց Մովսեսին. «Հաշվառի՛ր Իսրայելի որդիների մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկներին և ստացի՛ր նրանց թիվն ըստ անունների։

41. Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։

42. Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր առաջնեկներին, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն։

43. Հաշվառման ենթարկված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկները, ըստ իրենց անունների թվի, քսաներկու հազար երեք հարյուր յոթանասուներեք հոգի էին։

44. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

45. «Վերցրո՛ւ ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն և ղևտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարեն, որպեսզի ղևտացիներն իմը լինեն. ես եմ Տերը։

46. Եվ Իսրայելի որդիներից երկու հարյուր յոթանասուներեքը, որ ավելի էին ղևտացիների թվից, պիտի փրկագնով գնվեին։

47. Յուրաքանչյուր մարդու համար հինգ սիկղ կվերցնես. ըստ սրբարանի սիկղի կվերցնես. մեկ սիկղը քսան կերատ է։

48. Նրանց մեջ ավելացածների փրկագնի փողը կտաս Ահարոնին ու նրա որդիներին»։

49. Մովսեսը վերցրեց ղևտացիներով փրկվածների ավելացածներից փրկանքի փողը։

50. Նա Իսրայելի որդիների թվով ավելացած առաջնեկներից վերցրեց հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ արծաթ՝ ըստ սրբարանի սիկղի։

51. Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն փրկագնվածների փողը տվեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

ԹՎԵՐ 4

1. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.

2. «Ղևիի որդիների միջից հաշվառի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.

3. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

4. Կահաթի որդիների պաշտոնը ժողովի վրանում ամենասուրբ բաների պահպանությունն է։

5. Բանակի տեղափոխվելու ժամանակ Ահարոնն ու նրա որդիները կգան և կիջեցնեն ծածկող վարագույրը և դրանով կծածկեն վկայության տապանակը։

6. Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս*, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։

7. Առաջավորության սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և դրա վրա կդնեն սկուտեղները, խնկամանները, թասերը և թափելու նվեր մատուցելու բաժակները։ Դրա վրա կլինի նաև հանապազօրյա հացը։

8. Սրանց վրա կփռեն կրկնակի կարմիր մի կերպաս և այն կծածկեն այծի կաշիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն սեղանի ձողերը։

9. Նրանք կվերցնեն կապուտակ մի կերպաս և կծածկեն լույսի աշտանակը, նրա ճրագները, նրա ունելիները, մոխրանոցները և նրա յուղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։

10. Աշտանակը և նրա ամբողջ սպասքը կառնեն այծի կաշիներից շինված մի ծածկոցի մեջ և այն կդնեն մի պատգարակի վրա։

11. Ոսկե սեղանի վրա կփռեն կապուտակ մի կերպաս և այն կծածկեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոցով, ապա կանցկացնեն դրա ձողերը։

12. Կվերցնեն սրբարանում պաշտամունքի համար գործածվող ամբողջ սպասքը, կփաթաթեն կապույտ մի կերպասի մեջ, կծածկեն այծի կաշիներից ծածկոցով և կդնեն պատգարակի վրա։

13. Զոհասեղանի մոխիրները հանելով՝ այն կծածկեն ծիրանագույն կերպասով։

14. Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։

15. Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։

16. Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։

17. Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.

18. «Ղևտացիների միջից Կահաթյանց տոհմերի ցեղը չվերացնեք,

19. սակայն նրանց այնպե՛ս արեք, որ ամենասուրբ բաներին մերձենալիս ողջ մնան և չմեռնեն։ Ահարոնն ու նրա որդիները կգան և նրանցից ամեն մեկին կնշանակեն իր պաշտոնի վրա և իր բեռը կորոշեն։

20. Երբ սուրբ բաները ծածկում են, ներս չմտնեն դրանք տեսնելու համար, որպեսզի չմեռնեն»։

21. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

22. «Հաշվառի՛ր նաև Գերսոնի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց տոհմերի։

23. Հաշվառի՛ր բոլոր նրանց, ովքեր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկան են, որոնք կարող են ծառայություն անել ժողովի վրանում։

24. Այս է Գերսոնյանց տոհմերի ծառայելու և բեռներ կրելու պաշտոնը։

25. Նրանք կվերցնեն վրանի վարագույրները, ժողովի վրանը, նրա ծածկոցը, նրա վրայի այծի ծածկոցը, ժողովի վրանի մուտքի վարագույրը,

26. վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի վարագույրները, սրահի մուտքի վարագույրը և նրանց պարանները, պաշտամունքի ամբողջ սպասքը և դրանց հարկավոր բոլոր ծառայությունները կանեն։

27. Ահարոնի և նրա որդիների խոսքով կլինեն Գերսոնյանց որդիների բոլոր ծառայությունները՝ բեռներ կրելու ծառայություններ անելու համար. նրանց կհանձնեք իրենց բոլոր բեռների պահպանությունը։

28. Այս է Գերսոնյանց որդիների տոհմերի սպասավորությունը ժողովի վրանում։ Նրանց ծառայությունը պիտի լինի Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ։

29. Կհաշվառես Մերարիի որդիներին ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների։

30. Հաշվառի՛ր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որոնք ծառայություն պիտի անեն ժողովի վրանում։

31. Սրանք են ժողովի վրանում ամեն տեսակ ծառայության համար նրանց հանձնված բեռները. վրանի տախտակները, նրա նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,

32. սրահի շուրջը գտնվող բոլոր սյուները, դրանց խարիսխները, ցցերը, պարանները՝ իրենց բոլոր առարկաներով, որոնք պարտավոր են կրել։ Իրենց անուններով կհաշվեք նրանց պահպանությանը հանձնված բեռների սպասքները։

33. Սա է ժողովի վրանում Մերարիի որդիների տոհմերի պաշտոնը իրենց ծառայությունների համեմատ, որ նրանք կատարելու են Ահարոն քահանայի որդի Իթամարի ղեկավարությամբ»։

34. Մովսեսն ու Ահարոնը և համայնքի իշխանները հաշվառեցին Կահաթյանց որդիներին ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների.

35. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

36. Նրանց հաշվառավծներն ըստ իրենց տոհմերի՝ երկու հազար յոթ հարյուր հիսուն հոգի։

37. Սրանք են Կահաթյանց տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում։ Մովսեսն ու Ահարոնը հաշվառեցին նրանց Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։

38. Գերսոնի որդիների հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.

39. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

40. Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների՝ երկու հազար վեց հարյուր երեսուն հոգի։

41. Սրանք են Գերսոնի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնք ծառայություն էին անում ժողովի վրանում, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն։

42. Հաշվառեցին Մերարիի որդիների տոհմերն ըստ իրենց տոհմերի և իրենց հայրերի տների.

43. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, որպեսզի ծառայություն անեն ժողովի վրանում։

44. Նրանց հաշվառվածներն ըստ իրենց տոհմերի՝ երեք հազար երկու հարյուր հոգի։

45. Սրանք են Մերարիի որդիների տոհմերի հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ խոսքի համաձայն, որ ասել էր Մովսեսի միջոցով։

46. Ղևտացիներից բոլոր հաշվառվածները, որոնց հաշվառումը կատարեցին Մովսեսը, Ահարոնն ու Իսրայելի իշխաններն ըստ նրանց տոհմերի և նրանց հայրերի տների.

47. երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկանը, ժողովի վրանում ծառայություն անելու և բեռ փոխադրելու բոլոր մտնողները,

48. այսինքն՝ նրանց հաշվառվածները՝ ութ հազար հինգ հարյուր ութսուն հոգի։

49. Սրանք հաշվառվեցին Մովսեսի միջոցով, Տիրոջ պատվերի համաձայն՝ ամեն մեկն իր պաշտոնին և իր բեռին նայելով։ Նրանց հաշվառեցին այսպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

ԹՎԵՐ 5

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։

3. Տղամարդ թե կին՝ բանակատեղիից դո՛ւրս արեք նրանց, որպեսզի չպղծեն իրենց բանակատեղիները, որոնց մեջ ես եմ բնակվում»։

4. Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները. նրանք բանակատեղիից դուրս արեցին նրանց։ Ինչպես որ Տերն ասել էր Մովսեսին, այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։

5. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

6. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ. “Երբ մի տղամարդ կամ մի կին, մարդկային որևէ մեղք գործելով, մեղանչի Տիրոջ դեմ, և այդ անձը հանցավոր լինի,

7. այն ժամանակ նա թող խոստովանի իր արած մեղքը և ամբողջապես հատուցի պատճառած վնասը. դրա վրա ավելացնի մեկ հինգերորդ մասը և վճարի վնասը քաշողին։

8. Եթե վնաս կրած մարդը ազգական չունենա, որպեսզի նրան հատուցվի պատճառած վնասը, ապա այդ վնասը Տիրոջը հատուցվելով՝ թող պատկանի քահանային, բացի քավության խոյից, որով քավություն պիտի արվի նրա համար։

9. Բոլոր սուրբ բաները բարձրացնելու ընծան, որ Իսրայելի որդիները բերում են քահանային, նրան պատկանի։

10. Ամեն մեկի բերած սուրբ բաները նրանը լինեն. ամեն մարդ ինչ որ տա քահանային, նրան պատկանի”»։

11. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

12. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի մարդու կինը խոտորվի և նրան անհավատարիմ լինի,

13. և մեկը կենակցի նրա հետ, ու այդ բանը ծածուկ մնա նրա ամուսնու աչքից, և հայտնի չլինի, որ նա պղծվել է, վկա էլ չի եղել, ու կինը չբռնվի,

14. և խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, որ իր կինը պղծվել է, կամ խանդի ոգին տիրի ամուսնուն, և նա խանդի իր կնոջը, բայց կինը պղծված չլինի,

15. ապա այդ մարդը իր կնոջը պիտի բերի քահանայի մոտ և նրա համար որպես զոհ բերի մեկ տասներորդ գրիվ գարու ալյուր. դրա վրա յուղ չթափի, ոչ էլ կնդրուկ դնի վրան, որովհետև դա խանդի նվեր է, հիշատակի նվեր, որ մեղք է հիշեցնում։

16. Քահանան կմոտեցնի կնոջը և կկանգնեցնի Տիրոջ առջև։

17. Քահանան հողե ամանով սուրբ ջուր կառնի և վրանի հատակի հողից վերցնելով՝ կդնի ջրի մեջ։

18. Քահանան կնոջը կկանգնեցնի Տիրոջ առջև, կբացի կնոջ գլուխը, նրա ձեռքը կտա հիշատակի ընծան, խանդի հացի ընծան, և նզովքի լեղի ջուրը քահանայի ձեռքին պիտի լինի։

19. Քահանան երդում անել կտա կնոջը և կասի նրան.

20. Բայց եթե քո ամուսնուն անհավատարիմ գտնվելով՝ պղծվել ես, և քո ամուսնուց բացի ուրիշ մարդ է պառկել քեզ հետ,

21. (այն ժամանակ քահանան կերդվեցնի այդ կնոջը այս նզովքի երդմամբ և կասի նրան.)

22. Տերը քեզ քո ժողովրդի մեջ նզովքի և երդման առարկա կդարձնի՝ փտեցնելով քո զիստը և ուռեցնելով քո որովայնը. այս նզովյալ ջուրը կգնա քո աղիքների մեջ, որպեսզի ուռեցնի քո որովայնը և փտեցնի քո զիստը

23. Քահանան այս անեծքը կգրի մի գրքում, ապա այն լեղի ջրով կջնջի։

24. Նա նզովքի լեղի ջուրը կխմեցնի այդ կնոջը, և նզովքի ջուրը կլցվի նրա մեջ լեղի դառնալու համար։

25. Քահանան կնոջ ձեռքից կառնի խանդի հացի ընծան, այն կերերացնի Տիրոջ առաջ և կմոտեցնի զոհասեղանին։

26. Քահանան իր ձեռքը կլցնի այդ նվերից հիշատակի համար և այն կայրի զոհասեղանի վրա։ Հետո այդ ջուրը կխմեցնի կնոջը։

27. Ջուրը նրան խմեցնելուց հետո, եթե կինը պղծված է և անհավատարիմ է եղել իր ամուսնուն, ապա այդ նզովյալ ջուրը, լեղի լինելով, կլցվի նրա մեջ, նրա որովայնը կուռչի, նրա զիստը կփտի, և կինը իր ժողովրդի մեջ նզովված պիտի լինի։

28. Իսկ եթե կինը պղծված չէ, մաքուր է, պատիժ չի կրի և զավակ կծնի։

29. Այս է խանդի մասին օրենքը, երբ մի կին դավաճանում է իր ամուսնուն և պղծվում,

30. կամ երբ խանդի ոգին է տիրում տղամարդուն, և նա խանդում է իր կնոջն ու նրան կանգնեցնում Տիրոջ առջև, քահանան նրա նկատմամբ պիտի կիրառի այս ամբողջ օրենքը։

31. Եվ այն ամուսինը զերծ պիտի լինի հանցանքից, իսկ կինը իր հանցանքը պիտի կրի”»։

ԹՎԵՐ 6

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում՝ իր անձը Տիրոջը նվիրելու որպես ուխտավոր,

3. նա պիտի հրաժարվի գինուց և օղուց, գինու քացախ չպիտի խմի և խաղողի օշարակ բնավ չպիտի խմի և խաղող կամ չամիչ չպիտի ուտի։

4. Իր ուխտի բոլոր օրերին որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է ուտի՝ խաղողի կորիզներից մինչև դրա կեղևը։

5. Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։

6. Իր անձը Տիրոջը նվիրած բոլոր օրերին նա մեռած մարմնի չպետք է մոտենա.

7. նա իրեն չպետք է պղծի նույնիսկ իր հոր կամ մոր, իր եղբոր կամ իր քրոջ մեռած ժամանակ նրանց դիակին մոտենալով, որովհետև իր Աստծու ուխտը իր գլխի վրա է։

8. Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ է Տիրոջ համար։

9. Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր մոտ, և պղծվի իր ուխտ արած գլուխը, նա իր մաքրվելու օրը թող ածիլի գլուխը. յոթերորդ օրը ածիլի այն։

10. Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։

11. Քահանան մեկը պիտի մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, քավություն տա նրան մեռելի պատճառով եղած մեղքի համար և նույն օրը սրբացնի նրա գլուխը։

12. Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։

13. Այս է ուխտավորի օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտի օրերը, նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։

14. Նա Տիրոջը կմատուցի իր զոհը. մեկ տարեկան անարատ արու մի գառ ողջակեզի համար, մեկ տարեկան անարատ մի էգ գառ մեղքի զոհի համար և անարատ մի խոյ խաղաղության զոհի համար,

15. մի զամբյուղ ընտիր ալյուրից յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ բլիթներ, դրանց հետ նաև հացի ընծան ու թափելու նվերը։

16. Քահանան դրանք կմատուցի Տիրոջ առաջ և կկատարի նրա մեղքի զոհն ու նրա ողջակեզը։

17. Եվ խոյը բաղարջ հացի զամբյուղի հետ կմատուցի Տիրոջ առաջ որպես խաղաղության զոհ, և քահանան կմատուցի հացի նվերն ու թափելու նվերը։

18. Ուխտավորն իր ուխտ արած գլուխը թող ածիլի ժողովի վրանի մուտքի մոտ և առնի իր ուխտ արած գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։

19. Նրա ուխտի մազերն ածիլելուց հետո քահանան կվերցնի խոյի եփված թևը, իսկ զամբյուղից՝ մի բաղարջ շոթ, մի բաղարջ բլիթ ու կդնի ուխտավորի ձեռքերի վրա։

20. Քահանան դրանք որպես երերացնելու ընծա կմատուցի Տիրոջ առաջ։ Երերացնելով մատուցվող կուրծքը և վերընծայումով մատուցվող ազդրը քահանայի համար սուրբ են։ Դրանից հետո ուխտյալը կարող է գինի խմել։

21. Այս է ուխտավորի օրենքը, որն իր նվերը խոստանում է Տիրոջը իր ուխտի համար, բացի նրանից, երբ նա կարող է իր ուխտի համար ավելին անել. նա կկատարի այն՝ համաձայն իր ուխտի օրենքի”»։

22. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

23. «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այսպե՛ս օրհնեք Իսրայելի որդիներին՝ ասելով նրանց.

24.

25. Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։

26. Տերը բարեհաճ լինի քո հանդեպ* և խաղաղություն տա քեզ

27. Այսպես նրանք իմ անունը պիտի դնեն Իսրայելի որդիների վրա, և ես կօրհնեմ նրանց”»։

ԹՎԵՐ 7

1. Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք,

2. այն ժամանակ Իսրայելի իշխանները՝ իրենց հայրերի տան գլխավորները, այսինքն՝ ցեղերի իշխանները, որոնք վերակացու էին հաշվառվածների վրա, ընծաներ մատուցեցին։

3. Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև,

4. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

5. «Այդ բաները վերցրո՛ւ նրանցից, որպեսզի օգտագործվեն ժողովի վրանի սպասավորության համար։ Դրանք տո՛ւր ղևտացիներին՝ ամեն մեկին ըստ իր պաշտոնի»։

6. Մովսեսը վերցրեց սայլերն ու եզները և դրանք տվեց ղևտացիներին։

7. Երկու սայլ և չորս եզ տվեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի։

8. Չորս սայլ և ութ եզ տվեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտոնի, Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով։

9. Բայց Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պաշտոնը իրենց ուսերի վրա սուրբ անոթներ կրելն էր։

10. Իշխանները զոհասեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին զոհասեղանի օծման օրը։ Նրանք իրենց ընծաները մատուցեցին զոհասեղանի առջև։

11. Տերն ասաց Մովսեսին. «Զոհասեղանի նավակատիքի համար ամեն մի իշխան մի օր մատուցի իր ընծաները»։

12. Առաջին օրն իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Հուդայի ցեղից։

13. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

14. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

15. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

16. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

17. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամինադաբի որդի Նաասոնի մատուցած ընծան։

18. Երկրորդ օրը մատուցեց Իսաքարի իշխանը՝ Սոգարի որդի Նաթանայելը։

19. Այս էր նրա մատուցած ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

20. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

21. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

22. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

23. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սոգարի որդի Նաթանայելի մատուցածը։

24. Երրորդ օրը մատուցեց Զաբուղոնի որդիների իշխանը՝ Քեղոնի որդի Եղիաբը։

25. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

26. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

27. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

28. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

29. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Քեղոնի որդի Եղիաբի մատուցած զոհը։

30. Չորրորդ օրը մատուցեց Ռուբենի որդիների իշխանը՝ Սեդիուրի որդի Եղիսուրը։

31. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

32. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

33. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

34. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

35. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցած զոհը։

36. Հինգերորդ օրը մատուցեց Շմավոնի որդիների իշխանը՝ Սուրիսադայի որդի Սաղամիելը։

37. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

38. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

39. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

40. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

41. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Սուրիսադայի որդի Սաղամիելի մատուցած ընծան։

42. Վեցերորդ օրը մատուցեց Գադի որդիների իշխանը՝ Դագուելի որդի Եղիասափը։

43. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

44. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

45. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

46. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

47. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Դագուելի որդի Եղիասափի մատուցած ընծան։

48. Յոթերորդ օրը մատուցեց Եփրեմի որդիների իշխանը՝ Ամիուդի որդի Եղիսաման։

49. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

50. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

51. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

52. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

53. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիուդի որդի Եղիսամայի մատուցած ընծան։

54. Ութերորդ օրը մատուցեց Մանասեի որդիների իշխանը՝ Փադասուրի որդի Գամաղիելը։

55. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

56. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

57. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

58. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

59. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Փադասուրի որդի Գամաղիելի մատուցած ընծան։

60. Իններորդ օրը մատուցեց Բենիամինի որդիների իշխանը՝ Գեդեոնիի որդի Աբիդանը։

61. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

62. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

63. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

64. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

65. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Գեդեոնիի որդի Աբիդանի մատուցած ընծան։

66. Տասներորդ օրը մատուցեց Դանի որդիների իշխանը՝ Ամիսադայի որդի Աքիեզերը։

67. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

68. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

69. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

70. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

71. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցած ընծան։

72. Տասնմեկերորդ օրը մատուցեց Ասերի որդիների իշխանը՝ Եքրանի որդի Փագիելը։

73. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

74. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

75. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

76. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

77. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Եքրանի որդի Փագիելի մատուցած ընծան։

78. Տասներկուերորդ օրը մատուցեց Նեփթաղիմի որդիների իշխանը՝ Ենանի որդի Աքիրեն։

79. Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

80. խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,

81. մեկ զվարակ, մեկ խոյ, մեկ տարեկան գառ ողջակեզի համար,

82. այծերից մեկ նոխազ մեղքի զոհի համար

83. և խաղաղության զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ և մեկ տարեկան հինգ գառ։ Այս էր Ենանի որդի Աքիրեի մատուցած զոհը։

84. Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխանների ընծաները սրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։

85. Յուրաքանչյուր արծաթե սկուտեղը հարյուր երեսուն սիկղ էր, յուրաքանչյուր կոնքը՝ յոթանասուն սիկղ, սպասքի ամբողջ արծաթը՝ երկու հազար չորս հարյուր սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի։

86. Խնկով լցված տասներկու ոսկե տուփ։ Յուրաքանչյուր խնկամանը՝ տասը սիկղ՝ ըստ սրբարանի սիկղի. տուփերի ամբողջ ոսկին հարյուր քսան սիկղ էր։

87. Ողջակեզի համար ամբողջ մատուցվածը՝ տասներկու զվարակ, տասներկու խոյ, մեկ տարեկան տասներկու գառ՝ իրենց հացի ընծաներով և մեղքի զոհի համար այծերից տասներկու նոխազ։

88. Խաղաղության զոհի համար մատուցվածը՝ բոլոր արջառները՝ քսանչորս զվարակ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն գառ։ Այս էր զոհասեղանի նավակատիքը նրա օծումից հետո։

89. Երբ Մովսեսը ժողովի վրան էր մտնում՝ Տիրոջ հետ խոսելու, նա լսում էր իր հետ խոսողի ձայնը երկու քերովբեների միջև գտնվող վկայության տապանակի վրա դրված կափարիչի վրայից։ Եվ ինքը խոսում էր Տիրոջ հետ։

ԹՎԵՐ 8

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները դնես, յոթ ճրագները լույս կտան աշտանակի առջևի կողմից”»։

3. Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները դրեց աշտանակի առջևի կողմից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

4. Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։

5. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

6. «Իսրայելի որդիների միջից վերցրո՛ւ ղևտացիներին և մաքրի՛ր նրանց։

7. Նրանց մաքրելու համար այսպես կանես. մեղսաքավիչ ջուր կցանես նրանց վրա, ածելիով կածիլես նրանց ամբողջ մարմինը, և նրանք իրենց հագուստները կլվանան ու կմաքրվեն։

8. Հետո նրանք մի զվարակ կվերցնեն և յուղով հունցված ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա, և մեղքի զոհի համար դու մի ուրիշ զվարակ կվերցնես։

9. Ղևտացիներին կմոտեցնես ժողովի վրանի առաջ, կհավաքես Իսրայելի բոլոր որդիների համայնքը։

10. Երբ ղևտացիներին կբերես Տիրոջ առջև, Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը կդնեն ղևտացիների վրա։

11. Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։

12. Ղևտացիներն իրենց ձեռքերը կդնեն այդ զվարակների գլխին. մեկը կմատուցես Տիրոջը որպես մեղքի զոհ, իսկ մյուսը ողջակեզ կանես ղևտացիների քավության համար։

13. Ղևտացիներին կկանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առջև և նրանց երերացնելու զոհ կմատուցես Տիրոջը։

14. Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և ղևտացիները իմը կլինեն։

15. Դրանից հետո, երբ նրանց կմաքրես և նրանց որպես երերացնելու զոհ կմատուցես, ղևտացիները կմտնեն ժողովի վրանի գործն անելու։

16. Որովհետև նրանք ամբողջապես ինձ են տրված Իսրայելի որդիների միջից։ Իսրայելի որդիների մեջ մոր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն նրանց եմ վերցրել ինձ համար։

17. Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։

18. Եվ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։

19. Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։

20. Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։

21. Ղևտացիները մաքրվեցին և լվացին իրենց հագուստները։ Ահարոնը նրանց որպես երերացնելու զոհ ներկայացրեց Տիրոջ առաջ։ Ահարոնը նրանց համար քավություն արեց, որպեսզի մաքրի նրանց։

22. Դրանից հետո ղևտացիները մտան ժողովի վրան, որպեսզի իրենց պաշտոնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջև։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին, նրանք այդպես էլ արեցին նրանց։

23. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

24. «Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։

25. Հիսուն տարեկան դառնալուց հետո ետ կքաշվեն սպասավորություն կատարողների խմբից և այլևս չեն ծառայի։

26. Սակայն թող օգնեն իրենց եղբայրներին ժողովի վրանում պաշտոն կատարելու, բայց իրենք ծառայություն չանեն։ Այսպե՛ս արա ղևտացիներին իրենց սպասավորության համար»։

ԹՎԵՐ 9

1. Տերը խոսեց Մովսեսի հետ Սինայի անապատում, Եգիպտոսի երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա առաջին ամսին և ասաց.

2. «Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։

3. Այն արե՛ք իր որոշված ժամանակին՝ այս ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ. արե՛ք նրա բոլոր կանոնների և նրա բոլոր կարգադրությունների համաձայն»։

4. Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, որպեսզի կատարեն զատիկը։

5. Նրանք զատիկն արեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Սինայի անապատում, ամեն ինչ այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին։

6. Կային ոմանք, որոնք, մեռած մարդու դիակից պղծված լինելով, չկարողացան զատիկը կատարել այդ օրը։ Նրանք նույն օրը եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ,

7. և այդ մարդիկ ասացին նրան. «Մենք մեռած մարդու դիակից պղծված ենք. ինչո՞ւ պիտի զրկվենք որոշված ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց Իսրայելի որդիների մեջ»։

8. Մովսեսն ասաց նրանց. «Սպասե՛ք. թողե՛ք իմանամ, թե Տերն ինչ կպատվիրի ձեր մասին»։

9. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

10. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե ձեզանից կամ ձեր սերնդից մեկը մեռած մարմնի դիպչելով պղծվի և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ լինի, նա զատիկը կկատարի Տիրոջ համար։

11. Երկրորդ ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, թող կատարեն այն. բաղարջ հացով և դառը խոտերով ուտեն այն։

12. Մինչև առավոտ դրանից ոչ մի բան չթողնեն և դրա ոչ մի ոսկորը չջարդեն։ Զատկի բոլոր կանոնների համաձայն կատարեն այն։

13. Բայց եթե մաքուր եղող և ճանապարհորդության մեջ չգտնվող մեկը խուսափի զատիկը կատարելուց, նա պետք է վերանա իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհը որոշված ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի հետևանքը։

14. Եթե մի օտարական պանդխտանա ձեր մեջ և ուզենա կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի զատկի կանոնների և կարգադրությունների համաձայն. մե՛կ կանոն պետք է ունենաք թե՛ օտարականի և թե՛ տեղացու համար”»։

15. Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։

16. Միշտ այդպես էր. ցերեկը ամպն էր ծածկում վրանը, իսկ գիշերը՝ կրակի տեսքը։

17. Երբ ամպը վերանում էր վրանից, Իսրայելի որդիները մեկնում էին, և որտեղ որ ամպը կանգ էր առնում, նրանք այնտեղ էին բանակում։

18. Իսրայելի որդիները մեկնում էին Տիրոջ հրամանով և Տիրոջ հրամանով էլ բանակատեղի էին հաստատում։ Այնքան ժամանակ, մինչ ամպը կանգ էր առնում վրանի վրա, նրանք մնում էին բանակած տեղում։

19. Երբ ամպը շատ օրեր էր մնում վրանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։

20. Երբեմն ամպը քիչ օրեր էր մնում վրանի վրա. նրանք Տիրոջ պատվերի համաձայն մնում էին և մեկնում էին Տիրոջ պատվերի համաձայն։

21. Եթե պատահում էր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ էր մնում, նրանք մեկնում էին, երբ առավոտյան ամպը վերանում էր. ցերեկ լիներ, թե գիշեր, հենց որ ամպը վերանում էր, նրանք մեկնում էին։

22. Եթե ամպը վրանի վրա կանգնած մնում էր երկու օր կամ մեկ ամիս և կամ մեկ տարի, Իսրայելի որդիները բանակած մնում էին ու չէին մեկնում. բայց երբ վերանում էր, մեկնում էին։

23. Տիրոջ հրամանի համաձայն բանակատեղի էին հաստատում և Տիրոջ հրամանով էլ մեկնում էին։ Նրանք պահում էին Տիրոջ պատվերը՝ Մովսեսի միջոցով Տիրոջ տված հրամանի համաձայն։

ԹՎԵՐ 10

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։

3. Երբ երկուսն էլ հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը կհավաքվի քեզ մոտ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։

4. Եթե մեկը հնչեցնեն, քեզ մոտ կհավաքվեն իշխանները՝ Իսրայելի հազարապետները։

5. Երբ ազդարարության համար հնչեցնեք, թող մեկնեն արևելյան կողմում բանակած գնդերը։

6. Երբ երկրորդ անգամ ազդարարության փող հնչեցնեք, թող մեկնեն հարավային կողմում բանակատեղի դրած գնդերը։ Ազդարարության փող թող հնչեցնեն նրանց մեկնելու համար։

7. Կհնչեցնեք նաև ժողովրդին հավաքելու համար, բայց ազդարարության նման չանեք։

8. Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։

9. Եթե ձեր երկրում պատերազմի գնաք ձեզ նեղություն տվող թշնամու դեմ, ազդարարության փող կհնչեցնեք, և դուք կհիշվեք ձեր Տեր Աստծու առաջ և կազատվեք ձեր թշնամիներից։

10. Ձեր ուրախության օրերին, ձեր տոների ժամանակ և ամսվա առաջին օրերին փողեր կհնչեցնեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության համար զոհերը մատուցելիս, որպեսզի դրանք ձեզ համար հիշատակ լինեն ձեր Աստծու առաջ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

11. Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ վկայության վրանի վրայից։

12. Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։

13. Առաջին անգամ նրանք մեկնեցին համաձայն այն հրամանի, որ Տերը տվել էր Մովսեսի միջոցով։

14. Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։

15. Իսաքարի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սոգարի որդի Նաթանայելը։

16. Զաբուղոնի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Քեղոնի որդի Եղիաբը։

17. Խորանն իջեցրին և մեկնեցին խորանը կրող Գերսոնի որդիներն ու Մերարիի որդիները։

18. Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։

19. Շմավոնի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սուրիսադայի որդի Սաղամիելը։

20. Գադի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Դագուելի որդի Եղիասափը։

21. Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։

22. Եվ շարժվեցին Եփրեմի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիուդի որդի Եղիսաման։

23. Մանասեի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Փադասուրի որդի Գամաղիելը։

24. Բենիամինի ցեղի զորագնդի առաջնորդն էր Գեդեոնիի որդի Աբիդանը։

25. Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։

26. Ասերի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Եքրանի որդի Փագիելը։

27. Նեփթաղիմի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Ենանի որդի Աքիրեն։

28. Այս էր Իսրայելի որդիների մեկնելն իրենց զորագնդերով. և նրանք մեկնեցին։

29. Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ “Ձեզ եմ տալու այն”։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։

30. Նա պատասխանեց նրան. «Չեմ գա, այլ կգնամ իմ երկիրը և իմ ազգականների մոտ»։

31. Մովսեսն ասաց. «Խնդրեմ, մեզ մի՛ թող, որովհետև գիտես անապատի մեջ մեր բանակելու տեղերը և ուղեցույց կլինես մեզ համար։

32. Եթե մեզ հետ գաս, ինչ բարիք որ Տերն անի մեզ, մենք էլ քե՛զ նույն բարիքը կանենք»։

33. Նրանք, Տիրոջ լեռից մեկնելով, երեք օրվա ճանապարհ գնացին։ Տիրոջ ուխտի տապանակը, նրանց առջևից գնալով, երեք օրվա ճանապարհ անցավ, որպեսզի նրանց համար հանգստանալու տեղ գտնի։

34. Տիրոջ ամպը նրանց վրա էր լինում ցերեկները, երբ բանակատեղիից մեկնում էին։

35. Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՛ր, որ ցրվեն քո թշնամիները, և քո առջևից փախուստի դիմեն քեզ ատողները»։

36. Իսկ երբ տապանակը տեղում մնում էր, նա ասում էր. «Դարձի՛ր, Տե՛ր, դեպի Իսրայելի բյուր բյուրավորները»։

ԹՎԵՐ 11

1. Ժողովուրդը Տիրոջ առջև լսելի կերպով տրտունջ արեց։ Տերը լսեց, և բորբոքվեց նրա բարկությունը։ Տերը կրակ թափեց նրանց վրա և ոչնչացրեց բանակի ծայրամասում եղողներին։

2. Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսեսի առաջ։ Մովսեսն աղոթեց Տիրոջը, և կրակը դադարեց։

3. Այդ վայրը կոչեցին Տաբերա,<* որովհետև Տիրոջ կրակը թափվել էր նրանց վրա։

4. Նրանց մեջ գտնվող խառնամբոխը շատ պահանջներ ներկայացրեց։ Իսրայելի որդիներն էլ լաց եղան և ասացին. «Ո՞վ մեզ միս կտա ուտելու։

5. Մենք հիշում ենք Եգիպտոսում մեր ձրի կերած ձկները, վարունգները, սեխերը, պրասները, սոխերն ու սխտորները։

6. Հիմա մենք ուժասպառ ենք եղել*, ոչ մի բան չկա. մանանայից բացի մեր աչքերը ոչինչ չեն տեսնում»։

7. Մանանան նման էր գինձի սերմի. նրա գույնը սուտակի գույնի պես էր։

8. Ժողովուրդը ման էր գալիս, հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, պտուկների մեջ եփում և բլիթներ էր պատրաստում դրանից։ Նրա համը յուղոտ գաթայի համի նման էր։

9. Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա։

10. Մովսեսը լսեց, որ ժողովուրդն իր տոհմերով՝ յուրաքանչյուրն իր վրանի մուտքի մոտ լաց էր լինում։ Տիրոջ բարկությունը խիստ բորբոքվեց, և դա Մովսեսի աչքին վատ երևաց։

11. Մովսեսն ասաց Տիրոջը. «Ինչո՞ւ չարչարեցիր քո ծառային, ինչո՞ւ շնորհ չգտա քո առջև, և այս ամբողջ ժողովրդի բեռն ինձ վրա դրեցիր։

12. Մի՞թե ես եմ հղացել այս ժողովրդին կամ ե՞ս եմ ծնել սրանց, որ ինձ ասում ես. “Քո գի՛րկն առ նրանց, ինչպես դայակն է առնում կաթնակեր երեխային, և տա՛ր մինչև այն երկիրը, որ երդումով խոստացար նրանց հայրերին”։

13. Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։

14. Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար։

15. Եթե այսպես պիտի վարվես ինձ հետ, խնդրեմ մեռցրո՛ւ ինձ, եթե շնորհ գտա քո առաջ, որպեսզի չտեսնեմ իմ դժբախտությունը»։

16. Տերն ասաց Մովսեսին. «Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։

17. Ես կիջնեմ այնտեղ, կխոսեմ քեզ հետ և քեզ վրա եղած հոգուց կառնեմ ու կդնեմ նրանց վրա, որպեսզի նրանք քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու միայնակ չկրես դա։

18. Եվ ժողովրդին ասա՛. “Մաքրե՛ք ձեր անձերը վաղվա համար, որ միս ուտեք, որովհետև Տիրոջը լսելի կերպով լաց եղաք և ասացիք.

19. Կուտեք ոչ թե մեկ օր, երկու օր, հինգ օր, տասը կամ քսան օր,

20. այլ մի ամբողջ ամիս, մինչև որ ձեր քթից դուրս գա, և դուք զզվանք զգաք. որովհետև դուք արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, և լաց եղաք նրա առաջ՝ ասելով.

21. Մովսեսն ասաց. «Այս ժողովուրդը, որոնց մեջ եմ ես, վեց հարյուր հազար հետևակներ են, և դու ասում ես, թե՝ “Ես միս կտամ նրանց, որ ուտեն մի ամբողջ ամիս”։

22. Մի՞թե բոլոր ոչխարներն ու արջառները պիտի մորթվեն, որ բավականացնի նրանց, կամ ծովի բոլոր ձկները մեկտե՞ղ պիտի հավաքվեն, որ բավարար լինի նրանց համար»։

23. Տերն ասաց Մովսեսին. «Մի՞թե կարճ է Տիրոջ ձեռքը. հիմա կտեսնես, թե ասածիս պե՞ս կլինի քեզ, թե՞ ոչ»։

24. Մովսեսը վեր կացավ և Տիրոջ խոսքերը հաղորդեց ժողովրդին։ Նա ժողովրդի ծերերի միջից հավաքեց յոթանասուն հոգի և նրանց կանգնեցրեց վրանի շուրջը։

25. Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։

26. Բանակատեղիում մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մոդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակատեղիում։

27. Մի պատանի վազեց, պատմեց Մովսեսին և ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարեություն են անում բանակատեղիում»։

28. Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»։

29. Մովսեսն ասաց նրան. «Ի՞նձ համար ես նախանձում. երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին»։

30. Մովսեսը և նրա հետ Իսրայելի ծերերը վերադարձան բանակատեղի։

31. Տիրոջ կողմից հողմ բարձրացավ և ծովի կողմից լորամարգիներ բերեց տարածեց բանակատեղիի շուրջը՝ մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մի կողմից, մեկ օրվա ճանապարհի երկարությամբ մյուս կողմից և երկու կանգունի չափ բարձր գետնի մակերեսից։

32. Ժողովուրդը վեր կացավ և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը, ինչպես նաև հետևյալ ամբողջ օրը լորամարգիներ հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց, և իրենց համար փռեցին բանակատեղիի շուրջը, որպեսզի չորանան։

33. Դեռ միսն իրենց ատամների տակ էր, ու դեռ չէին ծամել, որ Տիրոջ բարկությունը բորբոքվեց ժողովրդի վրա, և Տերը շատ մեծ հարվածով զարկեց ժողովրդին։

34. Այդ վայրը կոչվեց Կիբրոթ-Հաթթավա,* որովհետև այնտեղ թաղեցին ցանկացող ժողովրդին։

35. Կիբրոթ-Հաթթավայից ժողովուրդը մեկնեց Ասերոթ և կանգ առավ Ասերոթի մեջ։

ԹՎԵՐ 12

1. Մարիամն ու Ահարոնը խոսեցին Մովսեսի դեմ նրա առած եթովպացի կնոջ պատճառով, որովհետև նա եթովպացի կին էր առել։

2. Նրանք ասացին. «Մի՞թե Տերը միայն Մովսեսի միջոցով խոսեց. չէ՞ որ նա մեր միջոցով էլ խոսեց»։ Տերը լսեց դա։

3. Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից շատ ավելի հեզ մարդ էր։

4. Տերն իսկույն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Դուք երեքդ էլ դո՛ւրս եկեք և գնացե՛ք ժողովի վրան». և երեքն էլ դուրս եկան։

5. Տերն իջավ ամպի սյունով և կանգնեց վրանի դռան մուտքի մոտ։ Նա կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով էլ դուրս եկան։

6. Եվ ասաց. «Հիմա լսե՛ք իմ խոսքը. եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, ես՝ Տերը, տեսիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ։

7. Բայց իմ ծառա Մովսեսի հետ այդպես չէ. նա իմ ամբողջ տան մեջ հավատարիմ է։

8. Ես նրա հետ խոսում եմ երես առ երես*, հստակորեն, ոչ թե առակով, և նա տեսնում է Տիրոջ կերպարանքը։ Ինչո՞ւ չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»։

9. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, ու նա գնաց։

10. Ամպը վերացավ վրանի վրայից, և ահա Մարիամը բորոտ էր դարձել, ձյունի նման սպիտակ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ էր դարձել։

11. Ահարոնն ասաց Մովսեսին. «Ո՜հ, տե՛ր իմ, աղաչում եմ, մեզ վրա մեղք մի՛ դիր, որովհետև հիմարություն արեցինք և մեղք գործեցինք։

12. Թող նա չնմանվի այն մեռած երեխային, որ դուրս է գալիս մոր արգանդից՝ մարմինը կիսով չափ սպառված»։

13. Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Խնդրում եմ քեզ, ո՛վ Աստված, խնդրում եմ, բժշկի՛ր նրան»։

14. Տերն ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր չէր ամաչի. ուրեմն յոթ օր նա թող արգելափակված պահվի բանակատեղիից դուրս, որից հետո կընդունվի»։

15. Եվ Մարիամը յոթ օր արգելափակված մնաց բանակատեղիից դուրս։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ մինչև Մարիամի վերադառնալը։

ԹՎԵՐ 13

1. Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։

2. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

3. «Մարդի՛կ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Ամեն մի ցեղից, ըստ իրենց հայրերի, կուղարկես մեկ մարդ. բոլորն էլ նրանց մեջ իշխաններ լինեն»։

4. Մովսեսը Տիրոջ հրամանի համաձայն այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի ժողովրդի գլխավորներն էին։

5. Սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուա,

6. Շմավոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատ,

7. Հուդայի ցեղից՝ Հեփոնի որդի Քաղեբ,

8. Իսաքարի ցեղից՝ Հովսեփի որդի Իգազ,

9. Եփրեմի ցեղից՝ Նավեի որդի Օսես,

10. Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի,

11. Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիել,

12. Հովսեփի ցեղից, այսինքն՝ Մանասեի ցեղից՝ Սուսիի որդի Գադդի,

13. Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել,

14. Ասերի ցեղից՝ Միքայելի որդի Սաթուր,

15. Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբի,

16. Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուել։

17. Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։

18. Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը

19. և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ.

20. ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում.

21. ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։

22. Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։

23. Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս* քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։

24. Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով. վերցրին նաև նռներ և թզեր։

25. Այդ վայրը կոչվեց Եսքողի* ձոր այն ողկույզի պատճառով, որը Իսրայելի որդիները կտրել էին այնտեղից։

26. Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։

27. Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։

28. Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։

29. Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։

30. Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։

31. Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։

32. Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։

33. Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։

34. Այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին, ինչպես և նրանց աչքին մորեխների պես էինք»։

ԹՎԵՐ 14

1. Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։

2. Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսի և Ահարոնի դեմ, և ամբողջ ժողովուրդն ասաց նրանց. «Երանի թե մեռած լինեինք Եգիպտոսի երկրում կամ մեռած լինեինք հենց այս անապատում։

3. Ինչո՞ւ Տերը մեզ բերեց այս երկիրը, որպեսզի սրով ընկնենք, և մեր կանայք ու մեր զավակները հափշտակվեն։ Մեզ համար լավ չէ՞, որ վերադառնանք Եգիպտոս»։

4. Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։

5. Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։

6. Երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը պատառոտեցին իրենց հագուստները

7. և իրենց խոսքն ուղղելով Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին՝ ասացին. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, շատ, շատ լավ երկիր է։

8. Եթե Տերը բարեհաճ լինի մեր նկատմամբ, նա մեզ կտանի այդ երկիրը և մե՛զ կտա այն, որ մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։

9. Միայն թե Տիրոջ դեմ չապստամբեք և այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետև նրանք կերակուր են մեզ համար, նրանց պաշտպանությունը գնացել է իրենց վրայից, և Տերը մեզ հետ է. մի՛ վախեցեք նրանցից»։

10. Ամբողջ ժողովուրդն ասում էր. «Քարկոծենք նրանց». բայց Տիրոջ փառքը երևաց ժողովի վրանի վրա, Իսրայելի բոլոր որդիներին։

11. Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի արհամարհի ինձ և մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ, այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց մեջ։

12. Պիտի հարվածեմ նրանց ժանտախտով և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ նրանցից ավելի մեծ և հզոր ազգ դարձնեմ»։

13. Մովսեսն ասաց Տիրոջը. «Այն ժամանակ եգիպտացիները կլսեն (որովհետև դու քո զորությամբ այս ժողովրդին հանեցիր նրանց միջից)

14. և կասեն այս երկրի բնակիչներին։ Նրանք լսել են, որ դու, ո՛վ Տեր, այս ժողովրդի մեջ ես, որ դու, ո՛վ Տեր, դեմ առ դեմ երևում ես, որ քո ամպը կանգնած է նրանց վրա, և որ ցերեկը ամպի սյունով, իսկ գիշերը կրակի սյունով գնում ես նրանց առջևից։

15. Արդ եթե դու այս ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա քո համբավը լսող ազգերը կխոսեն՝ ասելով.

16. “Տերը չկարողացավ տանել նրանց այն երկիրը, որ երդումով խոստացել էր, դրա համար էլ նրանց ոչնչացրեց անապատի մեջ”։

17. Այժմ իմ Տիրոջ զորությունը թող մեծանա, ինչպես որ խոսեցիր՝ ասելով.

18. “Տերը համբերատար է և բազումողորմ, անօրենությունն ու հանցանքը ներող, բայց ամենևին անպատիժ չի թողնի հանցավորին՝ հայրերի անօրենությունը հատուցել տալով նրանց զավակներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը”։

19. Աղաչում եմ, ների՛ր այս ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր նրանց Եգիպտոսից դուրս գալուց մինչև այսօր»։

20. Տերն ասաց. «Ներեցի քո ասածի համաձայն,

21. բայց կենդանի եմ ես, և ամբողջ երկիրը լցված է Տիրոջ փառքով.

22. որովհետև այն բոլոր մարդիկ, որոնք տեսան իմ փառքը և իմ գործած հրաշքները Եգիպտոսում ու անապատում և ահա տասն անգամ փորձեցին ինձ ու չլսեցին իմ խոսքը,

23. չեն տեսնի այն երկիրը, որ ես երդումով խոստացա նրանց հայրերին. և ինձ արհամարհողներից ոչ մեկը չի տեսնի այն։

24. Բայց որովհետև իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար, և նա ամբողջովին հնազանդվեց ինձ, ես էլ նրան կտանեմ այն երկիրը, ուր նա գնացել էր, և նրա սերունդը կժառանգի այն։

25. Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորերում. վաղը դարձե՛ք և գնացե՛ք դեպի անապատ Կարմիր ծովի ճանապարհով»։

26. Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

27. «Մինչև ե՞րբ պիտի համբերեմ այս չար ժողովրդին, որ տրտնջում է իմ դեմ։ Ես լսեցի Իսրայելի որդիների տրտունջը, որ տրտնջում են իմ դեմ։

28. Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։

29. Ձեր դիակները կընկնեն այս անապատում։ Դուք բոլորդ, որ հաշվառվեցիք, քսան տարեկանից բարձր եղողներդ, որ տրտնջացիք իմ դեմ,

30. բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։

31. Իսկ ձեր որդիները, որոնց մասին դուք ասացիք, թե կհափշտակվեն, ես նրանց կտանեմ և նրանք կմտնեն ձեր չհավանած երկիրը։

32. Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։

33. Ձեր որդիները քառասուն տարի հովիվ կլինեն այս անապատում և ձեր պոռնկությունների պատիժը կկրեն, մինչև որ ձեր դիակները կորչեն անապատում։

34. Երկիրը հետախուզելու այս քառասուն օրերի թվի համեմատ, ամեն մեկ օրվա դիմաց մեկ տարի, այսինքն՝ քառասուն տարի կկրեք ձեր անօրենությունների պատիժը և կիմանաք իմ դժգոհությունը։

35. Ես՝ Տերը, ասացի, որ այսպե՛ս պիտի անեմ այս չար ժողովրդին, որ ըմբոստացել է իմ դեմ. նրանք այս անապատում պիտի սպառվեն և այստեղ մեռնեն”»։

36. Այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկել էր այդ երկիրը հետախուզելու, և որոնք, իրենց վերադարձին այդ երկրի մասին վատ լուրեր տարածելով, ամբողջ ժողովրդին տրտնջալ տվեցին Մովսեսի դեմ,

37. այդ մարդիկ, որ այն երկրի մասին վատ լուրեր տարածեցին, հարված ստանալով, մեռան Տիրոջ առաջ։

38. Բայց Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք այդ երկիրը հետախուզելու գնացած մարդկանցից էին, ողջ մնացին։

39. Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։

40. Վաղ առավոտյան նրանք բարձրացան լեռնային շրջանի բարձրադիր տեղերը՝ ասելով. «Ահա մենք. եկե՛ք վեր կենանք գնանք այն տեղը, որի մասին ասաց Տերը, որովհետև մեղք գործեցինք»։

41. Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք խախտում Տիրոջ հրամանը. այդ բանը ձեզ չի հաջողվի։

42. Մի՛ բարձրացեք (որովհետև Տերը ձեր մեջ չէ), որպեսզի չջարդվեք ձեր թշնամիներից։

43. Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևում են, և դուք կընկնեք սրով, քանի որ հեռացել եք Տիրոջից. Տերը ձեզ հետ չի լինի»։

44. Բայց նրանք հանդգնեցին լեռնային շրջանի բարձրադիր տեղերը բարձրանալ, սակայն Տիրոջ ուխտի տապանակը և Մովսեսը չբաժանվեցին բանակատեղիից։

45. Այն ժամանակ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց և հալածեցին մինչև Հորմա։

ԹՎԵՐ 15

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց.

2. “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որը ես կտամ ձեզ,

3. և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը,

4. այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։

5. Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։

6. Կամ մեկ խոյի համար որպես հացի ընծա կմատուցես մեկ երրորդ հիմեն յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր։

7. Որպես թափելու ընծա՝ մեկ երրորդ հիմեն գինի կմատուցես իբրև անուշահոտություն Տիրոջ համար։

8. Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար,

9. ապա զվարակի հետ կես հիմեն յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուրից հացի ընծա կմատուցես։

10. Թափելու ընծայի համար կմատուցես կես հիմեն գինի. դա կրակով այրված անուշահոտ զոհ է Տիրոջ համար։

11. Յուրաքանչյուր զվարակի կամ խոյի, կամ ոչխարի կամ այծի համար այդպես թող լինի։

12. Ձեր զոհերի թվի համեմատ այդպես կանեք յուրաքանչյուրի համար՝ դրանց թվի համեմատ։

13. Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։

14. Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։

15. Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։

16. Ձեզ համար և ձեզ մոտ պանդխտացած օտարականի համար մեկ օրենք և մեկ իրավունք պետք է լինի”»։

17. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

18. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ,

19. և երբ ուտեք այդ երկրի հացից, բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը.

20. ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։

21. Ձեր առաջին խմորից բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը սերնդից սերունդ։

22. Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին,

23. այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին,

24. և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։

25. Քահանան քավություն կանի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի համար, և թողություն կլինի նրանց, որովհետև սխալմունք էր։ Եվ նրանք իրենց ընծան Տիրոջը որպես զոհ մատուցեն և իրենց մեղքի զոհը՝ Տիրոջ առաջ իրենց սխալմունքի համար։

26. Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։

27. Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։

28. Քահանան քավություն կանի սխալմամբ մեղք գործած անձի համար. Տիրոջ առաջ սխալմամբ մեղք գործելիս քավություն կանի նրա համար, և թողություն կլինի նրան։

29. Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։

30. Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից,

31. որովհետև նա արհամարհեց Տիրոջ խոսքը և զանց առավ նրա պատվիրանները։ Այդ անձը անպատճառ պիտի վերանա. նա պիտի կրի իր անօրենության պատիժը”»։

32. Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։

33. Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։

34. Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։

35. Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։

36. Եվ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց. և նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

37. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

38. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։

39. Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերի ցանկություններին, որոնց հետևից գնալով՝ դուք մոլորվում եք*։

40. Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։

41. Ես եմ ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Աստված լինեմ ձեզ համար։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։

ԹՎԵՐ 16

1. Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով,

2. ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց հետ էին նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն հոգի՝ ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին և անվանի մարդիկ։

3. Նրանք հավաքվեցին Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասացին նրանց. «Ձեր արածը բավական է ձեզ, որովհետև ամբողջ ժողովուրդը բոլորն էլ սուրբ են, և Տերը նրանց մեջ է։ Ինչո՞ւ եք դուք ձեզ Տիրոջ ժողովրդից բարձր դասում»։

4. Երբ Մովսեսն այս լսեց, երեսնիվայր ընկավ գետին։

5. Նա խոսեց Կորխի ու նրա ամբողջ խմբի հետ և ասաց. «Վաղը Տերը ձեզ ցույց կտա, թե ո՛վ է իրենը և ո՛վ է սուրբը, և նրան կմոտեցնի իրեն։ Նա ում կընտրի, իրեն կմոտեցնի նրան։

6. Այսպե՛ս արեք. դո՛ւ, Կո՛րխ, և քո ամբողջ խումբը. վերցրե՛ք բուրվառներ,

7. դրանց մեջ կրա՛կ դրեք և Տիրոջ առաջ կրակի վրա խո՛ւնկ դրեք վաղը. և լինի, որ այն մարդը, որին Տերն ընտրի, նա՛ է սուրբը։ Բավակա՛ն է ձեզ, Ղևիի՛ որդիներ»։

8. Մովսեսն ասաց Կորխին. «Լսե՛ք, Ղևիի՛ որդիներ,

9. մի՞թե ձեր աչքին քիչ բան է երևում, որ Իսրայելի Աստվածը ձեզ իրեն մոտեցնելու համար ձե՛զ առանձնացրեց Իսրայելի ժողովրդի միջից, որպեսզի Տիրոջ վրանի սպասավորությունն անեք և կանգնեք ժողովրդի առաջ՝ նրանց ծառայելու համար։

10. Ձեզ իրեն մոտեցրեց, քեզ և քեզ հետ քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին։ Եվ դուք քահանայություն է՞լ եք ուզում։

11. Ուրեմն դու և քո ամբողջ խումբը հավաքվել եք Տիրոջ դեմ, որովհետև Ահարոնն ո՞վ է, որ տրտնջաք նրա դեմ»։

12. Մովսեսը մարդ ուղարկեց Եղիաբի որդիներ Դաթանին և Աբիրոնին կանչելու համար։ Բայց նրանք ասացին. «Մենք չենք գա։

13. Քի՞չ է այն, որ մեզ հանեցիր կաթ ու մեղր բխող երկրից, որպեսզի մեզ մեռցնես այս անապատում, և դեռ մեզ վրա տիրապետել էլ ես ուզում։

14. Մի՞թե դու մեզ կաթ ու մեղր բխող երկիր ես բերել և մեզ արտեր ու այգիներ ես ժառանգություն տվել. այս մարդկանց աչքերը հանելո՞ւ ես. մենք չենք գա»։

15. Մովսեսը խիստ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց նվիրաբերումներին. ես նրանցից մի էշ անգամ չեմ առել և նրանցից ոչ մեկին չար բան չեմ արել»։

16. Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո ամբողջ խումբը վաղը կներկայանաք Տիրոջը, դու, նրանք և Ահարոնը։

17. Առե՛ք ամեն մեկդ ձեր բուրվառները, նրանց մեջ խո՛ւնկ դրեք և մոտեցրե՛ք Տիրոջ առաջ՝ յուրաքանչյուրն իր բուրվառը, այսինքն՝ երկու հարյուր հիսուն բուրվառ. դու էլ, Ահարոնն էլ. յուրաքանչյուրդ ձեր բուրվառը»։

18. Նրանք առան իրենց բուրվառները, դրանց մեջ կրակ դրեցին և դրանց վրա խունկ դրեցին և կանգնեցին ժողովի վրանի մուտքին, Մովսեսի ու Ահարոնի հետ։

19. Կորխն ամբողջ ժողովրդին հավաքեց նրանց դեմ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։

20. Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

21. «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որ անմիջապես ոչնչացնեմ դրանց»։

22. Բայց նրանք երեսնիվայր գետին ընկան և ասացին. «Ո՛վ Աստված, բոլոր մարմինների հոգիների՛ Աստված, մեկ մարդ մեղանչեց, մի՞թե ամբողջ ժողովրդի վրա պիտի բարկանաս»։

23. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր այդ ժողովրդի հետ և ասա՛.

24. “Հեռացե՛ք Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից”»։

25. Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ։ Նրա հետևից գնացին Իսրայելի ծերերը։

26. Նա դիմեց ժողովրդին և ասաց. «Ե՛տ քաշվեք այդ չար մարդկանց վրանների մոտից և նրանց ոչ մի բանին ձեռք մի՛ տվեք, որպեսզի նրանց բոլոր մեղքերի պատճառով դուք էլ չկորչեք»։

27. Այսպիսով նրանք հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից։ Դաթանը և Աբիրոնը դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների մուտքին իրենց կանանց, որդիների և ընտանիքի հետ։

28. Մովսեսն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ Տերն է ուղարկել ինձ այս բոլոր գործերն անելու համար, և ոչ թե ես ինձանից եմ անում.

29. այսինքն՝ եթե այս մարդիկ մեռնեն այնպես, ինչպես մեռնում է ամեն մարդ, կամ եթե սրանց պատիժը լինի մարդկային պատժի նման, ապա ինձ Տերը չի ուղարկել։

30. Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։

31. Հենց որ Մովսեսը վերջացրեց այս բոլոր խոսքերը խոսելը, գետինն իսկույն պատռվեց նրանց ոտքերի տակ.

32. երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։

33. Նրանք և ամեն ինչ, որ նրանցն էր, ողջ-ողջ իջան դժոխք, և երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։

34. Ամբողջ Իսրայելը, որ նրանց շուրջն էր, նրանց ձայնից փախավ, որովհետև ասում էին. «Գուցե երկիրը մեզ էլ կուլ տա»։

35. Տիրոջ մոտից կրակ դուրս եկավ և ոչնչացրեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որ խունկ էին մատուցում։

36. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

37. «Ասա՛ Ահարոն քահանայի որդի Եղիազարին, որ այրվածների միջից դուրս բերի բուրվառները և դրանց կրակը հեռու սփռի, որովհետև դրանք սրբացան։

38. Իրենց հոգիների դեմ մեղք գործած այդ մարդկանց բուրվառներից թիթեղներ թող շինեն՝ դրանցով պատելու համար զոհասեղանը, որովհետև դրանք, Տիրոջ առաջ մատուցվելով, սրբացած են։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան լինեն»։

39. Եղիազար քահանան առավ այդ այրված մարդկանց մատուցած պղնձե բուրվառները. դրանցից զոհասեղանը պատելու համար թիթեղներ պատրաստեցին։

40. (Դա հիշատակ է Իսրայելի որդիների համար, որպեսզի Ահարոնի սերնդից չեղող ոչ մի օտար մարդ չմոտենա Տիրոջ առաջ խունկ մատուցելու և Կորխի ու նրա մարդկանց նման չլինի), ինչպես որ Տերն ասել էր նրան Մովսեսի միջոցով։

41. Հետևյալ օրը Իսրայելի ամբողջ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի ու Ահարոնի դեմ և ասաց. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։

42. Երբ ժողովուրդը խմբվեց Մովսեսի և Ահարոնի դեմ, նրանք նայեցին դեպի ժողովի վրանը. և ահա ամպը ծածկեց այն, ու երևաց Տիրոջ փառքը։

43. Մովսեսն ու Ահարոնը եկան ժողովի վրանի առաջ։

44. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

45. «Դո՛ւրս ելեք այդ ժողովրդի միջից, որպեսզի անմիջապես ոչնչացնեմ նրանց»։ Բայց նրանք երեսնիվայր ընկան գետին։

46. Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից կրա՛կ դիր և խո՛ւնկ դիր և շտապ գնա՛ դեպի ժողովուրդն ու քավությո՛ւն արա նրանց համար, որովհետև Տիրոջ բարկությունը բորբոքվել է, և ժանտախտ է սկսվել»։

47. Ահարոնը վերցրեց բուրվառը, ինչպես որ ասել էր Մովսեսը, ու վազեց ժողովրդի մոտ։ Ժանտախտն արդեն սկսվել էր ժողովրդի մեջ։ Նա խունկ մատուցեց և քավություն արեց ժողովրդի համար։

48. Նա կանգնեց մեռած և ողջ մարդկանց միջև, և ժանտախտը դադարեց։

49. Ժանտախտից մեռածները տասնչորս հազար յոթ հարյուր հոգի էին, բացի Կորխի պատճառով մեռածներից։

50. Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ, որովհետև ժանտախտը դադարել էր։

ԹՎԵՐ 17

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ա՛ռ նրանցից մեկական գավազան ըստ իրենց հայրերի տների, այսինքն՝ ընդամենը տասներկու գավազան նրանց հայրերի տների բոլոր իշխաններից։ Ամեն մարդու անունը գրի՛ր իր գավազանի վրա։

3. Ահարոնի անունը գրի՛ր Ղևիի գավազանի վրա, որովհետև մեկ գավազան պետք է լինի իրենց հայրերի տան իշխանի համար։

4. Դրանք կդնես ժողովի վրանում՝ վկայության առաջ, որտեղ հանդիպում եմ ձեզ։

5. Եվ կծաղկի այն մարդու գավազանը, որին ես ընտրել եմ, և ես կդադարեցնեմ իմ առաջ Իսրայելի որդիների՝ ձեր դեմ բարձրացրած տրտունջը»։

6. Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ, և նրանց բոլոր իշխանները նրան տվեցին տասներկու գավազան ըստ իրենց հայրերի տների՝ ամեն մի իշխան մեկ գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։

7. Մովսեսն այդ գավազանները դրեց Տիրոջ առաջ, վկայության վրանում։

8. Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը և տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը. այն ծլել, ծաղկել և նուշեր էր հասցրել։

9. Մովսեսը բոլոր գավազանները դուրս հանեց Տիրոջ առաջից և դրեց Իսրայելի բոլոր որդիների առջև, և նրանք տեսան, ու ամեն մեկն առավ իր գավազանը։

10. Տերն ասաց Մովսեսին. «Ե՛տ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջ, որ այն իբրև նշան պահվի ապստամբների համար, որպեսզի դադարեցնես նրանց տրտունջն իմ առաջից, և նրանք չմեռնեն»։

11. Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն. նա այդպես էլ արեց։

12. Իսրայելի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Ահա մենք մեռնում ենք, կորչում, ամենքս էլ կորչում ենք։

13. Ով որ մոտենում է Տիրոջ վրանին, մեռնում է։ Մի՞թե ամենքս էլ պիտի մեռնենք»։

ԹՎԵՐ 18

1. Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենության պատիժը։ Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենության պատիժը։

2. Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։

3. Նրանք թող ծառայեն քեզ և ամբողջ վրանին. միայն թե սրբարանի անոթներին և զոհասեղանին չմոտենան, որպեսզի ո՛չ նրանք մեռնեն և ո՛չ էլ դուք։

4. Նրանք կմիանան քեզ և կկատարեն ժողովի վրանի սպասավորությունը* վրանի բոլոր ծառայությունների համեմատ։ Ոչ մի աշխարհական չպետք է մոտենա ձեզ։

5. Կատարե՛ք սրբարանի և զոհասեղանի ծառայությունը*, որպեսզի Իսրայելի որդիների վրա այլևս բարկություն չլինի։

6. Ահա ես Իսրայելի որդիների միջից վերցրի ձեր եղբայրներին՝ ղևտացիներին, իբրև ձեզ համար Տիրոջը տրված ընծա, որպեսզի կատարեն ժողովի վրանի սպասավորությունը։

7. Դու և քեզ հետ քո որդիները կատարե՛ք ձեր քահանայական պարտականությունը զոհասեղանին բոլոր գործերի համար, ինչպես նաև վարագույրի ներսի կողմի համար. և պաշտոնը կատարե՛ք։ Քահանայության պաշտոնը ես ձեզ տալիս եմ որպես պարգև, իսկ աշխարհականը, որ կմոտենա, պիտի մեռցվի»։

8. Տերը խոսեց Ահարոնի հետ. «Ահա ես քեզ եմ հանձնում Իսրայելի որդիների բոլոր սուրբ բաներից ինձ տրված բարձրացնելու ընծաների պահպանությունը որպես քո օծման բաժին և քո որդիներին՝ որպես հավիտենական կանոն։

9. Սրանք քեզ կպատկանեն ամենասուրբ բաներից, որոնք կրակով չեն անցել*. նրանց հացի բոլոր ընծաները, նրանց բոլոր մեղքերի զոհերը և նրանց բոլոր հանցանքների զոհերը, որոնք ինձ են մատուցվում, ամենասուրբ են քեզ և քո որդիների համար։

10. Ամենասուրբ տեղում կուտեք դրանք. ամեն արու կարող է ուտել դրանից։ Դա սուրբ է քեզ համար։

11. Այս էլ քոնը լինի. բոլոր այն պարգևները, որ Իսրայելի որդիները մատուցում են վերընծայումով և երերացնելով, քեզ տվեցի դրանք և քեզ հետ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Քո տանը ամեն մաքուր մարդ թող ուտի դրանից։

12. Քեզ եմ տալիս Տիրոջը մատուցվող ամենալավ յուղի, ամենալավ գինու և ամենալավ ցորենի առաջին բերքը։

13. Իրենց երկրի մեջ եղած ամեն ինչի առաջին բերքը, որ բերում են Տիրոջը, քոնը լինի։ Քո տանը ամեն մաքուր անձ թող ուտի դրանից։

14. Իսրայելի մեջ ամեն նվիրվածը* քոնը լինի։

15. Ամեն մարմնի ամեն առաջնածին, որ Տիրոջն են մատուցում, մարդ թե անասուն, քոնը լինի. միայն թե մարդու առաջնեկն անպատճառ կփրկագնես։ Կփրկագնես նաև անմաքուր անասունի առաջնեկը։

16. Դրանք կփրկագնես մեկ ամսական դառնալուց հետո, կփրկագնես հինգ սիկղ արծաթի գնով՝ ըստ սրբարանի սիկղի. մեկ սիկղը քսան կերատ է։

17. Բայց կովի առաջնեկը և ոչխարի առաջնեկը կամ այծի առաջնեկը չփրկագնես. դրանք սուրբ են։ Դրանց արյունը շաղ կտաս զոհասեղանի վրա, իսկ դրանց ճարպը կայրես իբրև անուշահոտ զոհ Տիրոջ համար։

18. Դրանց միսը քոնը լինի, ինչպես նաև երերացնելու կուրծքը և աջ զիստը քոնը լինեն։

19. Սուրբ բաներից ամեն բարձրացնելու ընծաները, որ Իսրայելի որդիները մատուցում են Տիրոջը, քեզ եմ տալիս և քեզ հետ՝ քո որդիներին ու քո աղջիկներին հավիտենական կանոնով։ Դա աղի ուխտ է Տիրոջ առաջ, հավիտենական ուխտ քեզ համար և քեզ հետ՝ քո սերնդի համար»։

20. Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում դու ժառանգություն չպիտի ունենաս, նրանց մեջ բաժին չպիտի ունենաս. ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ։

21. Ահա ես Իսրայելի ամբողջ տասանորդը Ղևիի որդիներին իբրև ժառանգություն այն ծառայության դիմաց, որ նրանք կատարում են ժողովի վրանում։

22. Իսրայելի որդիներն այլևս չմոտենան ժողովի վրանին, որպեսզի մեղքի տակ չընկնեն և չմեռնեն։

23. Ժողովի վրանի ծառայությունը ղևտացիները թող անեն և իրենց անօրենություններն իրենք կրեն։ Սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ,

24. որովհետև Իսրայելի որդիների տասանորդները, որ ընծայում են Տիրոջը որպես բարձրացնելու ընծա, ես տվեցի ղևտացիներին իբրև ժառանգություն։ Այս պատճառով նրանց ասացի, որ նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ»։

25. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

26. «Այսպե՛ս խոսիր ղևտացիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Իսրայելի որդիներից տասանորդ ստանաք, որը ես նրանց կողմից տալիս եմ ձեզ իբրև ժառանգություն, դրանից դուք Տիրոջ համար բարձրացնելու ընծա՛ մատուցեք տասանորդի մեկ տասներորդը։

27. Ձեր բարձրացնելու ընծան կհամարվի իբրև կալի ցորեն և հնձանում եղած գինի։

28. Այսպես դո՛ւք էլ բարձրացնելու ընծա մատուցեք Տիրոջը այն տասանորդներից, որ պիտի ստանաք Իսրայելի որդիներից։ Այդ ընծան, որ առանձնացրել եք Տիրոջ համար, տվե՛ք Ահարոն քահանային։

29. Ձեզ տրված բոլոր ընծաներից Տիրոջ համար պիտի մատուցեք ամեն բարձրացնելու ընծան, դրա ամենաընտիրը, դրա սուրբ մասը պիտի մատուցեք”։

30. Կասես ղևտացիներին. “Երբ դուք դրա ամենաընտիրը մատուցեք, այն ժամանակ մնացածը ղևտացիների համար կհամարվի կալի արդյունք և հնձանի արդյունք։

31. Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է ժողովի վրանում ձեր մատուցած ծառայության փոխարեն։

32. Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։

ԹՎԵՐ 19

1. Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

2. «Այս է օրենքի կանոնը, որ Տերը պատվիրեց՝ ասելով. “Ասա՛ Իսրայելի որդիներին, որ քեզ մոտ բերեն անարատ մի կարմիր երինջ, որ բիծ չունենա, և որի վրա լուծ դրված չլինի։

3. Դուք այն կտաք Եղիազար քահանային, նա երինջը դուրս կհանի բանակատեղիից, և այն կմորթեն նրա առաջ։

4. Եղիազար քահանան իր մատով կառնի նրա արյունից և յոթ անգամ շաղ կտա ժողովի վրանի առջևում։

5. Երինջը կայրեն նրա աչքի առաջ, դրա մորթը, դրա միսն ու արյունը աղտեղիքի հետ միասին կայրեն։

6. Քահանան կվերցնի եղևնու փայտ, զոպա ու մուգ կարմիր մի շոր կվերցնի և կգցի այրվող երինջի վրա։

7. Քահանան ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով, հետո կմտնի բանակատեղի. և քահանան մինչև երեկո անմաքուր կլինի։

8. Երինջն այրողը ջրով կողողի իր հագուստները և կլվանա իր մարմինը ջրով. մինչև երեկո նա անմաքուր կլինի։

9. Մի մաքուր մարդ կհավաքի երինջի մոխիրը և կդնի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Դա պահված պիտի մնա Իսրայելի ժողովրդի համար. մեղքերի մաքրման ջուր է այն։

10. Երինջի մոխիրը հավաքողը իր հագուստները կողողի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Սա Իսրայելի որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար հավիտենական կանոն լինի։

11. Ով որ դիպչի մեռած մարդու մարմնին, յոթ օր անմաքուր կլինի։

12. Նա այդ ջրով թող մաքրվի երրորդ օրը և յոթերորդ օրը և մաքուր կլինի. բայց եթե չմաքրվի երրորդ և յոթերորդ օրը, մաքուր չի լինի։

13. Ով որ մեռած մարդու մարմնին դիպչի և չմաքրվի, նա պղծում է Տիրոջ վրանը։ Այդ անձը թող վերանա Իսրայելից, քանի որ մաքրման ջուր չցանվեց նրա վրա. նա անմաքուր է, և նրա անմաքրությունը դեռ իր վրա է։

14. Այս է վրանի մեջ մեռնող մարդու մասին օրենքը. ով որ մտնի այդ վրանը, և ով որ գտնվի այդ վրանում, յոթ օր անմաքուր կլինի։

15. Բերանը բաց ամեն աման, որի վրա կապով խուփ չկա, անմաքուր կլինի։

16. Ով որ դաշտում դիպչի սրով սպանվածի կամ բնական մահով մեռածի, մարդու ոսկորի և կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլինի։

17. Անմաքուր եղողի համար թող առնեն մեղքերի զոհի համար այրված երինջի մոխրից և դրա վրա մաքուր ջուր լցնեն մի ամանի մեջ։

18. Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան, այն թաթախի ջրի մեջ և շաղ տա վրանի, բոլոր ամանների, այնտեղ գտնվող մարդկանց և այն մարդու վրա, որը դիպել էր մարդկային ոսկորի, սպանվածի կամ մեռածի կամ գերեզմանի։

19. Մաքուր մարդը երրորդ օրը և յոթերորդ օրը ջուրը թող շաղ տա այդ անմաքուր մարդու վրա, և յոթերորդ օրը նա կմաքրի նրան. սա իր հագուստները թող լվանա ու լվացվի ջրով և երեկոյան մաքուր կլինի։

20. Բայց այն մարդը, որ անմաքուր է և չի մաքրվում, այդ անձը վերանա իր ժողովրդի միջից, որովհետև նա պղծել է Տիրոջ սրբարանը։ Նրա վրա մաքրման ջուրը շաղ չի տրվել. նա անմաքուր է։

21. Սա հավիտենական կանոն լինի նրանց համար։ Մաքրման ջուրը շաղ տվողը պետք է լվանա իր հագուստները, իսկ մաքրման ջրին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։

22. Անմաքուր մարդը ինչի որ դիպչի, դա անմաքուր կլինի, և դրան դիպչող մարդն էլ անմաքուր կլինի մինչև երեկո”»։

ԹՎԵՐ 20

1. Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդն առաջին ամսին եկավ Սին անապատը, և ժողովուրդը բանակատեղի դրեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ և այնտեղ էլ թաղվեց։

2. Ժողովուրդը ջուր չուներ. նրանք հավաքվեցին Մովսեսի և Ահարոնի դեմ։

3. Ժողովուրդը վիճելով խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Երանի թե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև մեռան մեր եղբայրները։

4. Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ մենք և մեր անասունները կոտորվե՞նք այստեղ։

5. Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից՝ մեզ այս վատ տեղը բերելու համար։ Այստեղ ո՛չ սերմի տեղ է, և ո՛չ էլ թզենիներ, այգիներ ու նռնենիներ կան. խմելու ջուր անգամ չկա»։

6. Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին դեպի ժողովի վրանի մուտքը և երեսնիվայր ընկան։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։

7. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

8. «Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։

9. Մովսեսն առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ նա պատվիրեց իրեն։

10. Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց, և Մովսեսն ասաց նրանց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։

11. Եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապառաժին, և առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։

12. Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։

13. Սա է Մերիբայի* ջուրը, որտեղ Իսրայելի որդիները հակաճառեցին Տիրոջը, և նա փառավորվեց նրանց մեջ։

14. Մովսեսը Կադեսից պատգամախոսներ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ նրան ասելու, թե՝ «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու գիտես մեզ պատահած բոլոր նեղությունները,

15. թե ինչպես մեր հայրերն իջան Եգիպտոս, ու մենք բնակվեցինք Եգիպտոսում երկար ժամանակ, և եգիպտացիները չարչարեցին մեզ և մեր հայրերին։

16. Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։

17. Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։

18. Եդովմացիներն ասացին նրան. «Իմ երկրով չես անցնի, ապա թե ոչ, սրով կելնեմ քո դեմ»։

19. Իսրայելի որդիներն ասացին նրան. «Մենք կանցնենք մեծ ճանապարհով, և եթե մենք ու մեր անասունները խմենք քո ջրից, ես դրա գինը կհատուցեմ։ Առանց որևէ բանի՝ կանցնենք միայն ոտքով»։

20. Նա ասաց. «Չես անցնի»։ Եվ Եդովմը դուրս ելավ նրանց դեմ մեծ բազմությամբ և հզոր ուժով։

21. Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։

22. Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը, Կադեսից մեկնելով, եկավ Հոր լեռը։

23. Տերը Հոր լեռան վրա՝ Եդովմի երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց.

24. «Ահարոնը վախճանվելով պիտի միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Մերիբայի ջրի մոտ։

25. Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրո՛ւ Հոր լեռը։

26. Ահարոնի վրայից հանի՛ր նրա զգեստները և դրանք հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին։ Այնտեղ պիտի վախճանվի Ահարոնը և միանա իր ժողովրդին»։

27. Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր պատվիրել, և ամբողջ ժողովրդի առաջ բարձրացավ Հոր լեռը։

28. Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա զգեստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին, և Ահարոնը մեռավ այնտեղ՝ լեռան գլխին, իսկ Մովսեսն ու Եղիազարը լեռից իջան։

29. Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ, որ Ահարոնը մեռավ, Իսրայելի ամբողջ տունը երեսուն օր սգաց Ահարոնի համար։

ԹՎԵՐ 21

1. Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։

2. Իսրայելացիները ուխտ արեցին Տիրոջը և ասացին. «Եթե մեր ձեռքը հանձնես այդ ժողովրդին, մենք կնզովենք նրա քաղաքները»։

3. Տերը լսեց իսրայելացիների ձայնը և քանանացիներին մատնեց նրանց ձեռքը։ Իսրայելացիները նզովեցին նրանց ու նրանց քաղաքները և այդ վայրը կոչեցին Հորմա։*

4. Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։

5. Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։

6. Տերը թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։

7. Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ և քո դեմ խոսելով։ Աղոթի՛ր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։

8. Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր մի ձողի վրա. ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։

9. Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Երբ որ օձը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օձին և առողջանում էր։

10. Իսրայելի որդիները, մեկնելով այդտեղից, բանակատեղի դրեցին Օբոթում։

11. Օբոթից նրանք դուրս եկան և բանակատեղի դրեցին Իյե-Աբարիմում, այն անապատում, որը գտնվում է Մովաբի դիմաց՝ դեպի արևելք։

12. Այնտեղից մեկնելով՝ նրանք բանակատեղի դրեցին Զարեդ ձորում։

13. Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոն գետի մյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։

14. Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է.«Վահեպը ՍուֆայումԵվ Առնոնի գետերըԵվ գետերի հորձանքը,

15. Որ դառնում է դեպի Արի բնակարանը

16. Այնտեղից նրանք եկան Ջրհորը։ Սա այն ջրհորն է, որի մասին Տերն ասել էր Մովսեսին. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես նրանց խմելու ջուր կտամ»։

17. Այն ժամանակ իսրայելացիներն այս երգը երգեցին.«Բխի՛ր, ջրհո՛ր. երգեցե՛ք նրա համար.

18. Ջրհորը, որը իշխանները փորեցին,Ժողովրդի ազնվականները խորացրինԻրենց մականով ու գավազաններով»։

19. Անապատից նրանք գնացին Մաթանա, Մաթանայից՝ Նաալիել, Նաալիելից՝ Բամոթ,

20. Բամոթից՝ Մովաբի դաշտը, դեպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը։

21. Իսրայելացիները պատգամախոսներ ուղարկեցին ամորհացիների Սեհոն թագավորի մոտ՝ ասելու.

22. «Թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. չենք շեղվի ո՛չ արտերի և ո՛չ էլ այգիների մեջ ու չենք խմի ջրհորի ջրից. կգնանք արքունի ճանապարհով, մինչև որ անցնենք քո սահմաններից»։

23. Սեհոնը թույլ չտվեց իսրայելացիներին անցնել իր սահմաններով, այլ նա հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս ելավ կռվելու իսրայելացիների դեմ անապատում։ Նա եկավ Հասսա և պատերազմ մղեց իսրայելացիների դեմ։

24. Իսրայելացիները սրակոտոր արեցին նրանց և տիրեցին նրա երկրին Առնոնից մինչև Հաբոկ, մինչև Ամմոնի որդիների երկիրը, որովհետև ամմոնացիների սահմանն ամուր էր։

25. Իսրայելացիները գրավեցին այս բոլոր քաղաքները և բնակվեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր գյուղերում,

26. որովհետև Եսեբոնը ամորհացիների Սեհոն թագավորի քաղաքն էր։ Նա, մովաբացիների նախորդ թագավորի դեմ պատերազմելով, նրա ձեռքից վերցրել էր նրա ամբողջ երկիրը մինչև Առնոն։

27. Դրա համար առակախոսներն ասում են.«Եկե՛ք Եսեբոն,Թող վերաշինվի և բարեզարդվի Սեհոնի քաղաքը,

28. Քանզի կրակ ելավ Եսեբոնից,Բոց՝ Սեհոնի քաղաքից,Այրեց Մովաբի Արը,Առնոնի բարձր տեղերի տերերին։

29. Վա՜յ քեզ, Մովա՛բ,Կորա՜ր, Քամոսի՛ ժողովուրդ.Նրանց որդիները փախուստի մատնվեցին,Իսկ աղջիկները գերի ընկանԱմորհացիների արքա Սեհոնի ձեռքը։

30. Բայց մենք նետահարեցինք նրանց.Եսեբոնը կորավ մինչև Դեբոն.Եվ ավերեցինք մինչև Նոփա,Մինչև Մեդեբա»։

31. Այսպես իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում։

32. Մովսեսը մարդ ուղարկեց հետախուզելու Հազերը, և գրավեցին նրա գյուղերն ու այնտեղից դուրս քշեցին ամորհացիներին։

33. Ապա շրջվեցին ու եկան Բասանի ճանապարհով։ Բասանի Օգ թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս ելավ պատերազմելու նրանց դեմ Եդրայիում։

34. Տերն ասաց Մովսեսին. «Մի՛ վախեցիր նրանից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրան, նրա ամբողջ ժողովրդին և նրա երկիրը։ Դու նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի հետ»։

35. Եվ այսպես իսրայելացիները հարվածեցին նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին, այնպես որ մեկ հոգու էլ չթողեցին և տիրեցին նրանց երկրին։

ԹՎԵՐ 22

1. Իսրայելի որդիները, մեկնելով այնտեղից, բանակատեղի դրեցին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մյուս կողմում, Երիքովի մոտ։

2. Սեպփորի որդի Բաղակը տեսավ այն ամենը, ինչ իսրայելացիներն արել էին ամորհացիներին։

3. Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին։ Մովաբացիները տագնապի մատնվեցին Իսրայելի ժողովրդի առաջ։

4. Մովաբացիներն ասացին Մադիամի ծերերին. «Հիմա այս ժողովրդի բազմությունը լափելու է մեր շուրջը եղած ամեն ինչ, ինչպես արջառն է լափում դաշտի խոտը»։ Սեպփորի որդի Բաղակն այն ժամանակ Մովաբի թագավորն էր։

5. Նա պատգամախոսներ ուղարկեց Փաթուր քաղաքը, որ Եփրատ գետի ափին է, Բեորի որդի Բաղաամի մոտ, նրա ժողովրդի որդիների երկիրը՝ կանչելու և ասելու. «Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել է երկրի երեսը և եկել նստել է իմ դիմաց։

6. Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։

7. Մովաբի ծերերն ու Մադիամի ծերերը գնացին՝ իրենց ձեռքում ունենալով բախտագուշակությունների համար տրվելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մոտ և նրան հայտնեցին Բաղակի խոսքերը։

8. Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը խոսելու լինի ինձ հետ»։ Եվ Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։

9. Աստված եկավ Բաղաամի մոտ և ասաց. «Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մոտ են»։

10. Բաղաամը պատասխանեց Աստծուն. «Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մոտ՝ ասելու,

11. թե՝ “Ահա Եգիպտոսից դուրս է եկել մի ժողովուրդ և ծածկել երկրի երեսը։ Արդ, ե՛կ, անիծի՛ր նրանց ինձ համար. գուցե այդպիսով կարողանամ հաղթել նրանց և դուրս քշել”»։

12. Աստված ասաց Բաղաամին. «Դրանց հետ չգնաս, չանիծես այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։

13. Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիրը, որովհետև Տերն արգելում է ինձ, որ գնամ ձեզ հետ»։

14. Մովաբի իշխանները վեր կացան, եկան Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը չուզեց գալ մեզ հետ»։

15. Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց։

16. Նրանք եկան Բաղաամի մոտ և ասացին նրան. «Սեպփորի որդի Բաղակն այսպես է ասում. “Աղաչում եմ, մի՛ հրաժարվիր ինձ մոտ գալուց,

17. որովհետև քեզ մեծ պատիվների կարժանացնեմ, և ինչ որ ասես ինձ, կանեմ. աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար”»։

18. Բաղաամը, պատասխան տալով, ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող զանց անել իմ Տեր Աստծու խոսքը, նրան հակառակ մի փոքր կամ մեծ բան կատարել։

19. Այժմ աղաչում եմ, այս գիշեր դուք այստե՛ղ մնացեք, որպեսզի իմանամ, թե Տերն ուրիշ ի՛նչ կասի ինձ»։

20. Աստված գիշերը Բաղաամի մոտ եկավ և ասաց նրան. «Քանի որ այս մարդիկ քեզ կանչելու համար են եկել, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց ինչ որ ասեմ քեզ, միայն ա՛յն կանես»։

21. Առավոտյան Բաղաամը վեր կացավ, համետեց իր էշը և գնաց Մովաբի իշխանների հետ։

22. Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։

23. Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։

24. Տիրոջ հրեշտակը կանգնեց այգիների միջև՝ նեղ ճանապարհին, այնպես որ այս ու մյուս կողմից ցանկապատեր կային։

25. Երբ էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, քաշվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը այդ պատի մոտ։ Բաղաամը դարձյալ ծեծեց էշին։

26. Տիրոջ հրեշտակը նորից առաջ գնաց ու կանգնեց մի նեղ տեղում, ուր աջ կամ ձախ թեքվելու հնար չկար։

27. Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, կքեց Բաղաամի տակ։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց, և նա գավազանով ծեծեց էշին։

28. Տերը բացեց էշի լեզուն, և էշն ասաց Բաղաամին. «Ես ի՞նչ եմ արել քեզ, որ երեք անգամ ծեծեցիր ինձ»։

29. Բաղաամն ասաց էշին. «Նրա համար, որ ծաղրեցիր ինձ։ Երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ հենց հիմա սպանեի քեզ»։

30. Էշն ասաց Բաղաամին. «Ես քո այն էշը չեմ, որի վրա դու հեծնել ես սկզբից մինչև այսօր. մի՞թե իմ սովորությունն էր այսպես անել քեզ»։ Նա պատասխանեց. «Ոչ»։

31. Այն ժամանակ Տերը բացեց Բաղաամի աչքերը, և նա տեսավ Տիրոջ հրեշտակին՝ ճանապարհին կանգնած, մերկ սուրը իր ձեռքին։ Նա երեսնիվայր գետին ընկավ և երկրպագեց։

32. Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ երեք անգամ ծեծեցիր քո էշին։ Ես ահա դուրս եկա քո դեմ կանգնելու համար, որովհետև այդ ճանապարհը ուղիղ չէ իմ առաջ։

33. Էշն ինձ տեսավ և երեք անգամ քաշվեց իմ առաջից։ Եթե նա չքաշվեր իմ առաջից, հիմա ես սպանած կլինեի քեզ, իսկ նրան ողջ կթողնեի»։

34. Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. «Մեղք գործեցի, որովհետև չիմացա, որ դու էիր ճանապարհին իմ դեմ կանգնել։ Արդ, եթե դա վատ է երևում քեզ, ես ետ կդառնամ»։

35. Տիրոջ հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»։ Եվ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։

36. Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, դուրս եկավ դիմավորելու նրան մինչև մովաբացիների մի քաղաքը՝ Առնոնի սահմանի մոտ, նրա սահմանածայրում։

37. Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ մարդ էի ուղարկել քեզ կանչելու համար։ Ինչո՞ւ չեկար ինձ մոտ։ Կարծում էիր, թե չէի՞ կարող պատվել քեզ»։

38. Բաղաամն ասաց Բաղակին. «Ահա եկել եմ քեզ մոտ. բայց ես զորություն ունե՞մ մի բան ասելու։ Աստված ինչ խոսք որ դնի իմ բերանում, այն պիտի ասեմ»։

39. Բաղաամը գնաց Բաղակի հետ, և եկան Կարիաթ-Հուսոթ։

40. Բաղակը արջառներ ու ոչխարներ մորթեց և դրանք ուղարկեց Բաղաամին ու նրա հետ եկած իշխաններին։

41. Երբ առավոտ եղավ, Բաղակը, իր հետ առնելով Բաղաամին, նրան հանեց Բահաղի բարձր տեղերը, որտեղից Բաղաամը տեսավ ժողովրդի մի մասին։

ԹՎԵՐ 23

1. Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ զոհասեղա՛ն շինիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։

2. Բաղակը Բաղաամի ասածի պես արեց։ Բաղակն ու Բաղաամը յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեցին։

3. Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։

4. Աստված երևաց Բաղաամին, և Բաղաամն ասաց նրան. «Յոթ զոհասեղան պատրաստեցի և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեցի»։

5. Տերը Բաղաամի բերանը խոսք դրեց և ասաց. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և խոսի՛ր այսպես»։

6. Նա վերադարձավ Բաղակի մոտ, որը կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.

7. «Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝Արևելյան լեռներից, թե՝“Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համարԵվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։

8. Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում,Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։

9. Ապառաժների գլխից տեսնում եմ նրան,Բլուրների բարձունքից եմ նայում նրան։Այս ժողովուրդն ահա առանձին պիտի բնակվի,Ազգերի մեջ չպիտի դասվի։

10. Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին,Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։Թող իմ անձը արդարների մահով մեռնի,Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։

11. Բաղակն ասաց Բաղաամին. «Ի՞նչ ես անում ինձ։ Ես քեզ բերեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա բոլորովին օրհնո՞ւմ ես»։

12. Նա պատասխանեց. «Մի՞թե չպիտի զգուշանամ խոսելու այն, ինչ Տերը դնում է իմ բերանը»։

13. Բաղակն ասաց նրան. «Աղաչում եմ, արի՛ ինձ հետ մի ուրիշ տեղ, որպեսզի այնտեղից տեսնես նրանց։ Դու կտեսնես նրանց մի մասին, դու ամբողջությամբ չես տեսնի նրանց։ Այնտեղից անիծի՛ր նրանց ինձ համար»։

14. Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։

15. Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ Տիրոջը դիմավորելու»։

16. Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։

17. Երբ Բաղաամը եկավ Բաղակի մոտ, նա կանգնած էր իր ողջակեզի մոտ Մովաբի բոլոր իշխանների հետ։ Բաղակն ասաց նրան. «Ի՞նչ խոսեց Տերը»։

18. Եվ նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.«Վե՛ր կաց և լսի՛ր, ո՛վ Բաղակ.Ակա՛նջ դիր ինձ, ո՛վ Սեփորի որդի։

19. Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։Մի՞թե կասի և չի անիԿամ կխոսի և չի՞ կատարի։

20. Ահա հրաման ստացա օրհնելու, որովհետև ինքն օրհնեց,Եվ ես այն չեմ կարող փոխել։

21. Հակոբի վրա անօրենություն չնկատեց,Ոչ էլ անզգամություն տեսավ Իսրայելի վրա։Նրա Տեր Աստվածն իր հետ է,Նրա մեջ թագավորի ցնծության ձայն կա։

22. Աստված է Եգիպտոսից նրանց հանողը,Միեղջերուի նման զորություն* ունի նա.

23. Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի,Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին,Թե ինչե՜ր արեց Աստված։

24. Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա,Առյուծի պես պիտի բարձրանա.Նա չի պառկի, մինչև որսը չուտիԵվ չխմի սպանվածների արյունը»։

25. Բաղակն ասաց Բաղաամին. «Ո՛չ անիծիր նրանց, ո՛չ էլ օրհնիր»։

26. Պատասխանելով՝ Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քեզ հետ չխոսեցի՝ ասելով. “Ինչ որ Տերն ասի ինձ, այն էլ կանեմ”»։

27. Բաղակն ասաց Բաղաամին. «Արի՛ քեզ տանեմ մի ուրիշ տեղ։ Գուցե Աստված բարեհաճի, որ այնտեղի՛ց անիծես նրանց ինձ համար»։

28. Եվ Բաղակը Բաղաամին տարավ Փոգոր լեռան գագաթը, որը դեպի Եսիմոն է նայում։

29. Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ կառուցի՛ր յոթ զոհասեղան և ինձ համար այստեղ պատրաստի՛ր յոթ զվարակ և յոթ խոյ»։

30. Բաղակը Բաղաամի ասածի պես արեց և յուրաքանչյուր զոհասեղանի վրա մեկական զվարակ և խոյ մատուցեց։

ԹՎԵՐ 24

1. Բաղաամը, տեսնելով, որ Տերը բարեհաճեց օրհնել Իսրայելին, նա ուրիշ անգամների պես հմայություններ որոնելու չգնաց, այլ իր երեսը դարձրեց դեպի անապատ։

2. Բաղաամն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իսրայելացիները բանակատեղի են դրել ըստ իրենց ցեղերի։ Աստծու Հոգին իջավ նրա վրա,

3. և նա արտասանեց իր պատգամը՝ ասելով.«Բեորի որդի Բաղաամի խոսքը,Բաց աչքերով մարդու խոսքը,

4. Աստծու խոսքերը լսողի,Ամենակարողի տեսիլքը տեսնողի,Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.

5. Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, Հակո՛բ,Եվ քո օթևանները, ո՛վ Իսրայել։

6. Հովիտների նման տարածվեցին,Գետերի ափին գտնվող պարտեզների պես,Տիրոջ տնկած հալվեի ծառերի,Ջրերի երկայնքին գտնվող մայրիների պես են։

7. Նրա դույլերից հոսում է ջուրը,Եվ նրա սերմն առատ ջրերի մեջ պիտի լինի։Նրա թագավորն Ագագից ավելի կբարձրանա,Եվ նրա թագավորությունը կբարգավաճի։

8. Աստված է նրան Եգիպտոսից հանողը.Միեղջերուի նման զորություն* ունի նա։Նա ուտում է իր թշնամի ազգերին,Փշրում է նրանց ոսկորներըԵվ իր նետերով նետահարում է նրանց։

9. Առյուծի պես նստեց, պառկեցԵվ մատակ առյուծի նման։Ո՞վ կզարթնեցնի նրան։Քեզ օրհնողները օրհնված են,Եվ քեզ անիծողները՝ անիծված»։

10. Այն ժամանակ Բաղակը խիստ բարկացավ Բաղաամի վրա և ձեռքերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. «Ես քեզ կանչեցի, որ անիծես իմ թշնամիներին, իսկ դու ահա օրհնեցիր նրանց երեք անգամ։

11. Հիմա փախի՛ր, գնա՛ քո տեղը։ Ասացի՝ քեզ շատ պատիվ տամ, բայց Տերն ահա զրկեց քեզ պատվից»։

12. Բաղաամն ասաց Բաղակին. «Մի՞թե ես քո ուղարկած պատգամախոսներին չասացի.

13. “Եթե Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ և ոսկի տա, ես չեմ կարող զանց անել Տիրոջ խոսքը և մի լավ կամ վատ բան անել ինձանից։ Տերն ինչ որ ասի, այն էլ կխոսեմ”։

14. Իսկ հիմա ահա ես գնում եմ իմ հայրենիքը. արի՛ քեզ հասկացնեմ, թե առաջիկայում այդ ժողովուրդն ի՛նչ է անելու քո ժողովրդին»։

15. Եվ արտասանեց իր պատգամը՝ ասելով.«Բեովրի որդի Բաղաամի խոսքը,Բաց աչքերով մարդու խոսքը,

16. Աստծու խոսքերը լսողի,Բարձրյալի գիտությունն իմացողի,Ամենակարողի տեսիլքը տեսնողի,Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը.

17. Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա,Զննում եմ նրան, բայց ոչ մոտից.Մի աստղ է ծագում Հակոբից,Մի մական է բարձրանում Իսրայելից,Խփում է Մովաբի ճակատինԵվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։

18. Նաև Եդովմը իր կալվածքը կլինի,Նաև Սեիրը իր թշնամիների կալվածքը կլինի։Իսրայելն իր քաջությունը ցույց կտա,

19. Հակոբից եղողը կիշխիԵվ քաղաքի վերապրողներին կորստյան կմատնի»։

20. Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով.«Ամաղեկն ազգերի գլուխն է,Բայց նրա վախճանը կործանումն է»։

21. Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով.«Ամուր է քո բնակավայրը,Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը.

22. Բայց կենեցին ավերակ պիտի դառնա,Երբ Ասուրը գերի տանի քեզ»։

23. Բաղաամն արտասանեց իր պատգամը՝ ասելով.«Ո՞վ ողջ կմնա, երբ Աստված այս բաներն անի.

24. Նավեր կգան կիտացիների եզերքներիցԵվ կչարչարեն Ասուրին, կչարչարեն Եբերին,Բայց իրենք էլ կկործանվեն»։

25. Հետո Բաղաամը վեր կացավ գնաց և վերադարձավ իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր ճանապարհով։

ԹՎԵՐ 25

1. Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։

2. Նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհաբերություններին։ Ժողովուրդը կերավ և երկրպագություն արեց նրանց աստվածներին։

3. Իսրայելացիները հարեցին Բահաղ-Փեորին, և Տիրոջ բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ։

4. Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և կախի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։

5. Մովսեսն ասաց իսրայելացիների դատավորներին. «Ամեն մեկդ սպանե՛ք Բահաղ-Փեորին հարած ձեր մարդկանց»։

6. Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։

7. Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, տեսնելով այդ, ժողովրդի միջից վեր կացավ և իր ձեռքն առնելով մի գեղարդ՝

8. իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։

9. Պատուհասից մեռնողները քսանչորս հազար էին։

10. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

11. «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, վերացրեց իմ բարկությունն Իսրայելի որդիների վրայից՝ ինձ համար նախանձախնդրություն ունենալով նրանց մեջ։ Եվ ես իմ նախանձով բնաջինջ չարեցի Իսրայելի որդիներին։

12. Դրա համար ասա՛, որ ահա ես տալիս եմ նրան խաղաղության իմ ուխտը։

13. Դա նրա համար և նրանից հետո նրա սերնդի համար հավիտենական քահանայության ուխտ կլինի, որովհետև նա նախանձախնդիր եղավ իր Աստծու համար և քավություն արեց Իսրայելի որդիների համար»։

14. Մադիանացի կնոջ հետ սպանված տղամարդու անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմավոնյանների տոհմերից մեկի իշխանն էր։

15. Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, Սուրի աղջիկը, որ Մադիամում ազգատոհմի իշխան էր։

16. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

17. «Մադիանացիներին թշնամությո՛ւն արեք և զարկե՛ք նրանց,

18. որովհետև նրանք իրենց նենգություններով ձեր դեմ թշնամություն արեցին Փոգորի պատճառով և իրենց քրոջ՝ մադիանացի իշխանի դուստր Քազբիի պատճառով, որը հարվածի օրը սպանվեց Փոգորի համար»։

ԹՎԵՐ 26

1. Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի որդի Եղիազար քահանայի հետ՝ ասելով.

2. «Հաշվառե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդին՝ քսան տարեկանից բարձր եղող մարդկանց՝ ըստ իրենց հայրերի տների, բոլոր պատերազմի ելնողներին»։

3. Մովսեսն ու Եղիազար քահանան խոսեցին նրանց հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ՝ ասելով.

4. «Հաշվառե՛ք քսան տարեկանից բարձր եղողներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին և Իսրայելի որդիներին, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից»։

5. Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը,

6. Փաղղուսից՝ Փաղղուսյանների տոհմը, Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Քարմիից՝ Քարմիյանների տոհմը։

7. Ռուբենյան տոհմերը սրանք են, և սրանցից հաշվառվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսուն հոգի են։

8. Փաղղուսի որդին էր Եղիաբը։

9. Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովրդի մեջ երևելի մարդիկ էին. սրանք դեմ էին Մովսեսին և Ահարոնին և միացան Կորխի խմբին, որ Տիրոջ դեմ էր ըմբոստացել։

10. Երկիրը բացելով իր երախը՝ կուլ տվեց նրանց և Կորխին, և մեռան նրանք, երբ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգի։ Սրանք օրինակ եղան ժողովրդին։

11. Սակայն Կորխի որդիները չմեռան։

12. Շմավոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Նամուելից՝ Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը,

13. Զարայից՝ Զարայանների տոհմը, Սավուղից՝ Սավուղյանների տոհմը։

14. Սրանք են Շմավոնյան տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուր հոգի։

15. Գադի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սափոնից՝ Սափոնյանների տոհմը, Անգիից՝ Անգյանների տոհմը, Սունիից՝ Սունյանների տոհմը,

16. Ազենիից՝ Ազենյանների տոհմը, Էրիից՝ Էրյանների տոհմը,

17. Արոդիից՝ Արոդյանների տոհմը, Արելիից՝ Արելյանների տոհմը։

18. Սրանք են Գադի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին։

19. Հուդայի որդիներն էին Էրը և Օնանը, բայց Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում։

20. Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը։

21. Սրանք էին Փարեսի որդիները. Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Համուլից՝ Համուլյանների տոհմը։

22. Սրանք են Հուդայի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին։

23. Իսաքարի որդիներն ըստ իրենց տոհմերի. Թովղայից՝ Թովղայանների տոհմը, Փուայից՝ Փուայանների տոհմը,

24. Հասուբից՝ Հասուբյանների տոհմը, Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը։

25. Սրանք են Իսաքարի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսունչորս հազար երեք հարյուր հոգի էին։

26. Զաբուղոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը, Հաղելից՝ Հաղելյանների տոհմը։

27. Սրանք են Զաբուղոնի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսուն հազար հինգ հարյուր հոգի էին։

28. Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։

29. Մանասեի որդիներն են Մաքիրը և Մաքիրյանների տոհմը։ Մաքիրը ծնեց Գաղաադին. Գաղաադից՝ Գաղաադյանների տոհմը։

30. Գաղաադի որդիները սրանք են. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը,

31. Քեղեգից՝ Քեղեգյանների տոհմը, Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը,

32. Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը, Ոփերից՝ Ոփերյանների տոհմը։

33. Ոփերի որդի Սալպաադը որդի չունեցավ, այլ աղջիկներ։ Սալպաադի աղջիկների անուններն են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։

34. Սրանք են Մանասեի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին։

35. Սրանք են Եփրեմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սուտաղայից՝ Սուտաղայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը, Թաանից՝ Թաանյանների տոհմը։

36. Սուտաղայի որդիները սրանք են. Էրանից սերվեց Էրանյանների տոհմը։

37. Սրանք են Եփրեմի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները երեսուներկու հազար հինգ հարյուր հոգի էին։ Սրանք են Հովսեփի որդիներն իրենց տոհմերով։

38. Բենիամինի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Բաղայից՝ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝ Աքիրամյանների տոհմը,

39. Սուփամից՝ Սուփամյանների տոհմը, Ոփիմից՝ Ոփիմյանների տոհմը։

40. Բաղայի որդիներն էին Արդը և Նեեմանը։ Արդից՝ Արդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմյանների տոհմը։

41. Սրանք են Բենիամինի որդիներն իրենց տոհմերով։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար վեց հարյուր հոգի էին։

42. Դանի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Սուհամից՝ Սուհամյանների տոհմը։ Սրանք Դանի տոհմերն են ըստ իրենց սերունդների։

43. Սուհամյանների բոլոր տոհմերից հաշվառվածները վաթսունչորս հազար չորս հարյուր հոգի էին։

44. Ասերի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հեմնայից՝ Հեմնայանների տոհմը, Հեսուից՝ Հեսույանների տոհմը, Բարիայից՝ Բարիայանների տոհմը։

45. Բարիայի որդիներից՝ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը, Մեղքիելից՝ Մեղքիելյանների տոհմը։

46. Ասերի աղջկա անունը Սարա էր։

47. Սրանք են Ասերի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին։

48. Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հասիելից՝ Հասիելյանների տոհմը, Գունիից՝ Գունյանների տոհմը,

49. Հասերից՝ Հասերյանների տոհմը, Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը։

50. Սրանք են Նեփթաղիմի տոհմերն ըստ իրենց սերունդների։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար չորս հարյուր հոգի էին

51. Այս է Իսրայելի որդիների ընդհանուր թիվը՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն հոգի։

52. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

53. «Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։

54. Թվով շատ եղողներին շատ ժառանգություն կտաս, իսկ թվով քիչ եղողներին՝ քիչ ժառանգություն։ Յուրաքանչյուրին իր թվի համեմատ ժառանգություն պետք է տրվի։

55. Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։

56. Ժառանգությունը շատի ու քչի միջև վիճակ գցելով պետք է բաժանվի»։

57. Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։

58. Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։

59. Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեթ, որը Ղևիի դուստրն էր և որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։

60. Ահարոնի համար ծնվեցին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։

61. Բայց Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ օտար կրակ մատուցելիս։

62. Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։

63. Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից կատարված Իսրայելի որդիների մարդահամարը։

64. Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում.

65. որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։

ԹՎԵՐ 27

1. Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։

2. Սրանք կանգնեցին Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ամբողջ ժողովրդի առաջ, ժողովի վրանի մուտքին և ասացին.

3. «Մեր հայրը մեռավ անապատում։ Նա Տիրոջ դեմ հավաքված խմբի՝ Կորխի խմբի մեջ չէր, այլ նա մեռավ իր մեղքի պատճառով, առանց որդիներ ունենալու։

4. Ինչո՞ւ մեր հոր անունը պիտի իր տոհմի միջից վերանա, քանի որ որդի չունեցավ։ Մեզ կալվա՛ծք տվեք մեր հոր եղբայրների մեջ»։

5. Մովսեսը նրանց դատը տարավ Տիրոջ առաջ։

6. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

7. «Ճիշտ են ասում Սալպաադի աղջիկները. անպատճառ նրանց կալվածք կտաս որպես ժառանգություն իրենց հոր եղբայրների մեջ և նրանց վրա կդարձնես իրենց հոր ժառանգությունը։

8. Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Երբ մի մարդ մեռնի առանց որդի ունենալու, նրա ժառանգությունը կդարձնեք նրա աղջկա վրա։

9. Իսկ եթե նա աղջիկ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա եղբայրներին։

10. Իսկ եթե նա եղբայրներ էլ չունենա, այն ժամանակ նրա ժառանգությունը կտաք նրա հորեղբայրներին։

11. Եվ եթե հորեղբայրներ էլ չունենա, նրա ժառանգությունը կտաք նրա տոհմի մեջ նրան ամենից մոտ ազգականին, և նա՛ կլինի նրա ժառանգը։ Սա Իսրայելի որդիների համար դատաստանի կանոն լինի, ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին”»։

12. Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր Աբարիմի այս լեռը և դիտի՛ր այն երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։

13. Դու այն կտեսնես, որից հետո դու էլ կմիանաս քո նախնիներին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը միացավ,

14. որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։

15. Մովսեսը խոսեց Տիրոջ հետ և ասաց.

16. «Բոլոր մարմինների հոգիների Տեր Աստվածը թող այս ժողովրդի վրա մի մարդ նշանակի,

17. որ նրանց առջև դուրս գա և նրանց առջև մտնի, նրանց հանի և նրանց մտցնի, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չլինի այն ոչխարների նման, որոնք հովիվ չունեն»։

18. Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ քեզ մոտ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։

19. Նրան կանգնեցրո՛ւ Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առջև և նրան պատվե՛ր տուր նրանց աչքերի առաջ։

20. Քո փառքից տո՛ւր նրան, որպեսզի Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը նրան հնազանդվի։

21. Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։

22. Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Վերցրեց Հեսուին և նրան կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ։

23. Իր ձեռքը դրեց նրա վրա և պատվեր տվեց նրան, ինչպես որ Տերն ասել էր Մովսեսի միջոցով։

ԹՎԵՐ 28

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։

3. Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։

4. Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը երեկոյան կմատուցես։

5. Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։

6. Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։

7. Հեղելու ընծան թող լինի յուրաքանչյուր գառի համար քառորդ հիմեն. թունդ խմիչք՝ իբրև հեղելու ընծա, սուրբ վայրում կմատուցես Տիրոջը։

8. Մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ հացի ընծայի և հեղելու ընծայի հետ՝ առավոտյան ընծաների նման։ Դա Տիրոջը մատուցված կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն է”։

9. Բայց շաբաթ օրը կմատուցես մեկ տարեկան երկու անարատ գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա, և հեղելու ընծան։

10. Սա, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հեղելու ընծայից, յուրաքանչյուր շաբաթ օրվա ողջակեզը կլինի։

11. Ձեր ամիսների սկզբին Տիրոջ համար ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։

12. Ամեն մի զվարակի համար պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր իբրև հացի ընծա, և մեկ խոյի համար՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա.

13. և ամեն մի գառան համար՝ յուղով հունցված մեկական տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա։ Սա մի ողջակեզ է՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։

14. Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։

15. Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։

16. Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը զատիկ է Տիրոջ համար.

17. նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։

18. Առաջին օրը սուրբ ժողով կլինի. այդ օրը ոչ մի գործ չանեք։

19. Տիրոջ համար իբրև ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ գառ. սրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։

20. Դրանց հացի ընծան յուղով հունցված ընտիր ալյուր պետք է լինի. ամեն մի զվարակի համար կմատուցեք երեք տասներորդ գրիվ և մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ։

21. Յոթ գառներից ամեն մի գառան համար մեկ տասներորդ կմատուցեք։

22. Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ։

23. Այս կկատարեք, բացի առավոտյան ողջակեզից, որը մշտնջենավոր ողջակեզ է։

24. Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։

25. Յոթերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

26. Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

27. Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։

28. Դրանց հացի ընծան՝ ամեն մի զվարակի համար՝ երեք տասներորդ, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

29. և յոթ գառներից ամեն մեկի համար՝ մեկ տասներորդ ընտիր ալյուր՝ յուղով հունցված։

30. Կնվիրաբերեք նաև այծերից մեկ նոխազ՝ ձեզ քավություն անելու համար։

31. Այս զոհաբերությունները կմատուցեք, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հացի ընծայից. և իրենց հեղելու ընծաները. սրանք ձեզ համար անարատ պետք է լինեն»։

ԹՎԵՐ 29

1. «Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։

2. Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։

3. Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր.

4. և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

5. Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ.

6. բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։

7. Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։

8. Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։

9. Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

10. և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

11. Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

12. Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։

13. Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։

14. Դրանց հետ, որպես հացի ընծա, կմատուցեք տասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

15. և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

16. Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

17. Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

18. Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

19. Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

20. Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

21. Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

22. Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

23. Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

24. Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

25. Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

26. Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

27. Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

28. Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

29. Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

30. Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

31. Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

32. Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

33. Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

34. Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

35. Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

36. Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։

37. Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

38. Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

39. Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։

40. Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։

ԹՎԵՐ 30

1. Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը.

2. “Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։

3. Եթե մի կին երիտասարդ հասակում իր հոր տանը Տիրոջը ուխտ անի և մի պարտավորություն ստանձնի,

4. և եթե նրա հայրը լսի նրա ուխտն ու նրա ստանձնած պարտավորությունը և լռություն պահի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և նրա ստանձնած բոլոր պարտավորությունները կհաստատվեն։

5. Բայց եթե նրա հայրը իր լսած օրը արգելի նրան, այն ժամանակ նրա բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորություններն անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա նրան, քանի որ նրա հայրը արգելեց նրան։

6. Եթե նա ամուսնանա, և իր ուխտը կամ իր շուրթերից դուրս եկած ու իրեն պարտավորության տակ դնող այդ անխորհուրդ խոսքն իր վրա լինի,

7. և եթե նրա ամուսինն իմանա այդ մասին և իմացած օրը լռի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։

8. Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրն արգելի նրան, ապա նրա արած ուխտը և նրա շուրթերից դուրս եկած անխորհուրդ խոսքը, որով նա պարտավորություն էր ստանձնել, անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա այդ կնոջը։

9. Բայց որբևայրի կամ արձակված կնոջ ուխտը և նրա ստանձնած որևէ պարտավորություն հաստատ կմնա նրա համար։

10. Իսկ եթե իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով պարտավորություն ստանձնել,

11. և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին, լռել է և նրան չի արգելել, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։

12. Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք, այն ժամանակ ուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն, քանի որ ամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։

13. Կնոջ ամեն ուխտ և իր անձը խոնարհեցնելու մասին արված կապող երդումը նրա ամուսինը կարող է հաստատել և նրա ամուսինը կարող է խափանել։

14. Եթե նրա ամուսինը օրեցօր լռել է նրա մասին, այդ ժամանակ նա հաստատած է լինում իր կնոջ բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորությունները։ Նա հաստատած է լինում դրանք, քանի որ իր լսած օրը լռել է նրա մասին։

15. Բայց եթե լսելուց հետո խափանի դրանք, այն ժամանակ ինքը կկրի նրա անօրենությունը”»։

16. Սրանք են այն օրենքները, որ Տերը պատվիրեց Մովսեսին ամուսնու և կնոջ միջև, հոր և նրա աղջկա միջև, որը երիտասարդ հասակում իր հոր տանն էր բնակվում։

ԹՎԵՐ 31

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։

3. Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։

4. Իսրայելի բոլոր ցեղերից յուրաքանչյուրից հազար տղամարդ պատերազմի կուղարկեք»։

5. Բազմահազար իսրայելացիների ամեն մի ցեղից ընտրվեց հազար տղամարդ, այսինքն՝ տասներկու հազար հոգի՝ զինված պատերազմելու համար։

6. Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։

7. Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։

8. Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։

9. Իսրայելի որդիները գերեվարեցին մադիանացիների կանանց ու երեխաներին և ավար առան նրանց բոլոր անասունները, հոտերն ու ամբողջ ունեցվածքը։

10. Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։

11. Վերցրին ամբողջ ավարն ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդ և թե՛ անասուն։

12. Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։

13. Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։

14. Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։

15. Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։

16. Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով, պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։

17. Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։

18. Բայց ո՛ղջ թողեք մանկահասակ այն բոլոր աղջիկներին, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։

19. Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։

20. Մաքրե՛ք նաև ամեն հագուստ, կաշվե ամեն անոթ, այծի մազից շինված ամեն բան և ամեն փայտե աման»։

21. Եղիազար քահանան ասաց պատերազմի գնացած զինվորներին. «Այս է այն օրենքի կարգը, որ Տերը պատվիրել է Մովսեսին.

22. ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը

23. և ամեն բան, որ կրակով է անցկացվում, կրակո՛վ անցկացրեք, և այն կլինի մաքուր, սակայն մաքրության ջրով էլ պետք է մաքրվի։ Բայց ինչ որ կրակով չի անցկացվում, պետք է մաքրվի ջրով։

24. Ձեր զգեստները կլվանաք յոթերորդ օրը և կմաքրվեք ու հետո կմտնեք բանակատեղի»։

25. Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.

26. «Դու Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմերի իշխանների հետ կվերցնես առնված ավարի գումարը՝ թե՛ մարդու և թե՛ անասունի։

27. Այդ ավարը հավասարապես կբաժանես պատերազմի գնացած ռազմիկների և ամբողջ ժողովրդի միջև։

28. Պատերազմին մասնակցած ռազմիկներից կառնես Տիրոջը հասանելիք բաժինը՝ հինգ հարյուրից մեկը, թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից և թե՛ ոչխարներից։

29. Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։

30. Իսկ Իսրայելի որդիների հասանելիք կես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։

31. Մովսեսը և Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։

32. Կողոպուտը, այսինքն՝ պատերազմին մասնակցած զորքի ձեռք բերած ավարի գումարն այս էր. վեց հարյուր յոթանասունհինգ հազար ոչխար,

33. յոթանասուներկու հազար արջառ,

34. վաթսունմեկ հազար էշ

35. և երեսուներկու հազար կին, որոնք տղամարդու հետ չէին կենակցել։

36. Պատերազմին մասնակցածներին հասած կես բաժինն այս էր. ոչխարների թիվը՝ երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր։

37. Ոչխարներից Տիրոջ տուրքը եղավ վեց հարյուր յոթանասունհինգ,

38. արջառները՝ երեսունվեց հազար, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ յոթանասուներկու,

39. էշերը՝ երեսուն հազար հինգ հարյուր, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ վաթսունմեկ,

40. մարդիկ՝ տասնվեց հազար, և նրանցից Տիրոջ տուրքը՝ երեսուներկու հոգի։

41. Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։

42. Իսրայելի որդիների հասանելիքի կեսը, որ Մովսեսն էր վերցրել պատերազմին մասնակցածների բաժնից,

43. ժողովրդին հասած կես բաժինը կազմեց երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր ոչխար,

44. երեսունվեց հազար արջառ,

45. երեսուն հազար հինգ հարյուր էշ

46. և տասնվեց հազար մարդ։

47. Մովսեսը Իսրայելի որդիների հասանելիքի կես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

48. Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները,

49. և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։

50. Տիրոջը որպես ընծա մատուցում ենք յուրաքանչյուրս ինչ որ գտանք՝ ոսկե զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր և մանյակներ, որպեսզի Տիրոջ առաջ մեր հոգիների համար քավություն անենք»։

51. Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկով աշխատված բոլոր զարդերը։

52. Հազարապետների և հարյուրապետների կողմից Տիրոջը որպես ընծա մատուցված ամբողջ ոսկին տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ էր։

53. Պատերազմողներից յուրաքանչյուրն իր համար ավար էր վերցրել։

54. Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։

ԹՎԵՐ 32

1. Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։

2. Գադի որդիներն ու Ռուբենի որդիները գնացին Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի իշխանների մոտ ու ասացին նրանց.

3. «Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան,

4. այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։

5. Եվ ասացին. «Եթե մենք քո առաջ շնորհ ենք գտել, այս երկիրը թող տրվի քո ծառաներին իբրև կալվածք։ Մեզ Հորդանան գետից մի՛ անցկացրու»։

6. Մովսեսն ասաց Գադի որդիներին և Ռուբենի որդիներին. «Ձեր եղբայրները պատերազմելու գնան, իսկ դուք այստեղ նստե՞ք։

7. Ինչո՞ւ եք ուզում Իսրայելի որդիների սրտերը թուլացնել, որ չանցնեն այն երկիրը, որ Տերը տվել է նրանց։

8. Ձեր հայրերն էլ այդպես արեցին, երբ Կադես Բառնեայից նրանց ուղարկեցի, որպեսզի հետախուզեն երկիրը։

9. Նրանք բարձրացան մինչև Եսքողի ձորը, տեսան երկիրը, Իսրայելի որդիների սրտերը թուլացրին, որպեսզի չմտնեն այդ երկիրը, որ Տերը տվել էր նրանց։

10. Այդ օրը Տիրոջ բարկությունը բորբոքվեց, և նա, երդվելով, ասաց.

11. “Եգիպտոսից դուրս ելած քսան տարեկանից բարձր եղող մարդիկ չեն տեսնի այն երկիրը, որ ես երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որովհետև ինձ չհետևեցին,

12. բացի կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից, որոնք ամբողջովին հետևեցին Տիրոջը”։

13. Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ ամբողջապես ոչնչացավ այն սերունդը, որ չարություն էր արել Տիրոջ աչքի առաջ։

14. Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ.

15. որովհետև եթե դուք խոտորվեք նրանից, նա դարձյալ կթողնի այս ժողովրդին անապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի կորստյան պատճառ կդառնաք»։

16. Նրանք մոտեցան Մովսեսին և ասացին. «Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ և մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք.

17. իսկ մենք շտապ կպատրաստվենք ու կգնանք Իսրայելի որդիների առջևից, մինչև որ նրանց տանենք իրենց տեղերը. մեր ընտանիքները թող բնակվեն պարսպապատ քաղաքներում, որպեսզի ապահով լինեն այս երկրի բնակիչներից։

18. Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը տեր դառնա իր ժառանգությանը։

19. Մենք չենք ուզում Հորդանան գետի այն կողմում և էլ ավելի հեռու տեղերում նրանց հետ ժառանգություն ունենալ, քանի որ մեր ժառանգությունը մեզ է հասել Հորդանան գետի այս կողմում՝ արևելքում»։

20. Մովսեսն ասաց նրանց. «Եթե այս բանն անեք, եթե պատրաստվեք Տիրոջ առաջ պատերազմի համար,

21. եթե դուք ամենքդ էլ պատրաստված Հորդանան գետն անցնեք Տիրոջ առաջ, մինչև որ նա իր թշնամիներին քշի իր առջևից,

22. և այդ երկիրը Տիրոջ առաջ նվաճվելուց հետո միայն դուք ետ դառնաք, այն ժամանակ անպարտ կլինեք Տիրոջ ու Իսրայելի առաջ, և այդ երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը կլինի։

23. Բայց եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի։

24. Ձեր ընտանիքների համար քաղաքներ ու ձեր հոտերի համար փարախնե՛ր շինեք և արե՛ք այն, ինչ դուրս է եկել ձեր բերանից»։

25. Գադի որդիները և Ռուբենի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր Տերը պատվիրում է։

26. Մեր զավակները, մեր կանայք, մեր հոտերն ու մեր բոլոր անասունները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում։

27. Բայց մենք՝ քո ծառաները, ամենքս զինված պատրաստված գնդով Տիրոջ առջևից կանցնենք պատերազմելու համար, ինչպես որ ասում է մեր տերը»։

28. Մովսեսը հրահանգ տվեց նրանց մասին Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին, իսրայելացի ցեղերի նահապետությունների իշխաններին։

29. Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի որդիներն ու Ռուբենի որդիները, բոլորն էլ սպառազինված, Տիրոջ առաջ պատերազմելու համար ձեզ հետ միասին անցնեն Հորդանան գետը, և այդ երկիրը նվաճվի ձեր առաջ, այդ ժամանակ Գաղաադի երկիրը նրանց կտաք իբրև կալվածք։

30. Բայց եթե սպառազինված ձեզ հետ չգնան, ապա նրանք կալվածք կստանան ձեզ հետ Քանանի երկրում»։

31. Գադի որդիներն ու Ռուբենի որդիները պատասխանելով ասացին. «Ինչպես որ Տերը պատվիրել է քո ծառաներին, այնպես էլ կանենք։

32. Մենք սպառազինված՝ Տիրոջ առաջ կանցնենք Քանանի երկիրը, բայց մեր ժառանգելիք կալվածքը Հորդանան գետի այս կողմում կլինի»։

33. Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։

34. Գադի որդիները կառուցեցին Դեբոնը, Ադարոթը, Արոերը,

35. Ատրոթ-Սոփանը, Հազերը, Հոգբեհան,

36. Բեթնամրան և Բեթարանը, պարսպապատ քաղաքներ և հոտերի փարախներ։

37. Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը,

38. Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։

39. Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին։

40. Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը և բնակվեց այնտեղ։

41. Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։

42. Նոբահը գնաց և գրավեց Կանաթն ու նրա գյուղերը և այն իր անունով կոչեց Նոբահ։

ԹՎԵՐ 33

1. Սրանք են Իսրայելի որդիների իշխանները, որոնք Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ իրենց զորքերով դուրս եկան Եգիպտոսի երկրից։

2. Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ նրանց չվերթը բանակատեղիից բանակատեղի։ Սրանք են նրանց դրած բանակատեղիներն ըստ իրենց երթի։

3. Նրանք Ռամսեսից գնացին առաջին ամսին, այսինքն՝ առաջին ամսի տասնհինգերորդ օրը. զատկի հաջորդ օրը Իսրայելի որդիները բարձրացրած ձեռքով* դուրս ելան բոլոր եգիպտացիների աչքի առաջ։

4. Եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր անդրանիկ որդիներին, որոնց Տերը կոտորեց։ Տերը դատաստան արեց նաև նրանց աստվածների նկատմամբ։

5. Իսրայելի որդիները, Ռամսեսից գնալով, բանակատեղի դրեցին Սոկքովթում։

6. Սոկքովթից գնալով՝ բանակատեղի դրեցին Ոթոմում, որը գտնվում է անապատի ծայրին։

7. Ոթոմից գնալով՝ շեղվեցին դեպի Փիաիրոթ, որ Բեեղսեփոնի դիմացն է, և բանակատեղի դրեցին Մագդողի առջև։

8. Փիաիրոթի առջևից գնացին և ծովի միջով անցնելով՝ եկան անապատ. Ոթոմի անապատում երեք օրվա ճանապարհ կտրելով՝ բանակատեղի դրեցին Մեռայում։

9. Գնացին Մեռայից և եկան Եղիմ։ Եղիմում տասներկու ջրի աղբյուր կար և յոթանասուն արմավենի. նրանք բանակատեղի դրեցին այնտեղ։

10. Եղիմից գնալով՝ բանակատեղի դրեցին Կարմիր ծովի մոտ։

11. Կարմիր ծովից գնալով՝ բանակատեղի դրեցին Սին անապատում։

12. Սին անապատից գնացին և բանակատեղի դրեցին Դափկայում։

13. Դափկայից գնացին և բանակատեղի դրեցին Եղուսում։

14. Եղուսից գնացին և բանակատեղի դրեցին Ռափիդիմում։ Այստեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։

15. Ռափիդիմից գնացին և բանակատեղի դրեցին Սինայի անապատում։

16. Սինայի անապատից գնացին և բանակատեղի դրեցին Կիբրոթ-Հաթթավայում։

17. Կիբրոթ-Հաթթավայից գնացին և բանակատեղի դրեցին Ասերոթում։

18. Ասերոթից գնացին և բանակատեղի դրեցին Ռաթամայում։

19. Ռաթամայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեմոն-Փարեսում։

20. Ռեմոն-Փարեսից գնացին և բանակատեղի դրեցին Լեբնայում։

21. Լեբնայից գնացին և բանակատեղի դրեցին Ռեսսայում։

22. Ռեսսայից գնացին և բանակատեղի դրեցին Կեելաթայում։

23. Կեելաթայից գնացին և բանակատեղի դրեցին Սոփար լեռան վրա։

24. Սոփար լեռից գնացին և բանակատեղի դրեցին Քարադայում։

25. Քարադայից գնացին և բանակատեղի դրեցին Մակեղոթում։

26. Մակեղոթից գնացին և բանակատեղի դրեցին Թաաթում։

27. Թաաթից գնացին և բանակատեղի դրեցին Թարայում։

28. Թարայից գնացին և բանակատեղի դրեցին Մատեկայում։

29. Մատեկայից գնացին և բանակատեղի դրեցին Հասմոնայում։

30. Հասմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Մոսերոթում։

31. Մոսերոթից գնացին և բանակատեղի դրեցին Բանե-Յականում։

32. Բանե-Յականից գնացին և բանակատեղի դրեցին Հորգադգադում։

33. Հորգադգադից գնացին և բանակատեղի դրեցին Ետեբաթայում։

34. Ետեբաթայից գնացին և բանակատեղի դրեցին Եբրոնայում։

35. Եբրոնայից գնացին և բանակատեղի դրեցին Գասիոն-Գաբերում։

36. Գասիոն-Գաբերից գնացին և բանակատեղի դրեցին Սին անապատում, այսինքն՝ Կադեսում։

37. Կադեսից գնացին և բանակատեղի դրեցին Հոր լեռան վրա, որը գտնվում է Եդովմի երկրի ծայրին։

38. Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ Հոր լեռը և մեռավ այնտեղ Իսրայելի որդիների՝ եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին։

39. Ահարոնը հարյուր քսաներեք տարեկան էր, երբ մեռավ Հոր լեռան վրա։

40. Քանանի երկրի հարավային կողմում բնակվող Արադի Քանանիս թագավորն իմացավ Իսրայելի որդիների գալը։

41. Հոր լեռից գնացին և բանակատեղի դրեցին Սելմոնայում։

42. Սելմոնայից գնացին և բանակատեղի դրեցին Փունոնում։

43. Փունոնից գնացին և բանակատեղի դրեցին Օբոթում։

44. Օբոթից գնացին և բանակատեղի դրեցին Մովաբի սահմաններում գտնվող Իյե-Աբարիմում։

45. Իյե-Աբարիմից գնացին և բանակատեղի դրեցին Դեբոնգադում։

46. Դեբոնգադից գնացին և բանակատեղի դրեցին Գելմոն-Դեբլաթեմում։

47. Գելմոն-Դեբլաթեմից գնացին և բանակատեղի դրեցին Աբարիմի լեռների վրա՝ Նաբավի դիմաց։

48. Աբարիմի լեռներից գնացին և բանակատեղի դրեցին Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։

49. Նրանք բանակատեղի դրեցին Հորդանան գետի մոտ՝ Բեթեսիմոթից մինչև Աբելսատիմ, Մովաբի դաշտերում։

50. Տերը խոսեց Մովսեսի հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, և ասաց.

51. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետից անցնեք ու մտնեք քանանացիների երկիրը,

52. այն երկրի բոլոր բնակիչներին կքշեք ձեր առջևից, կկործանեք նրանց բոլոր պատկերազարդ կոթողները, նրանց բոլոր ձուլածո կուռքերը և նրանց բոլոր Բարձր տեղերը։

53. Այդ երկիրը կառնեք ձեր իշխանության տակ և կբնակվեք այնտեղ, որովհետև այդ երկիրը ձեզ եմ տալու որպես ժառանգություն։

54. Ըստ ձեր տոհմերի՝ դուք կժառանգեք այդ երկիրը՝ վիճակ գցելով. բազմանդամներին շատ բաժին ժառանգություն կտաք, իսկ սակավանդամներին՝ քիչ բաժին։ Վիճակով որ բաժինը ում որ դուրս գա, դա նրանը կլինի։ Կժառանգեք ըստ ձեր հայրերի ցեղերի։

55. Բայց եթե այդ երկրի բնակիչներին չքշեք ձեր առջևից, այն ժամանակ նրանցից ում որ ողջ թողած լինեք, նրանք ձեր աչքերին փուշ և ձեր կողերին տատասկ կլինեն ու կնեղեն ձեզ ձեր բնակած երկրում։

56. Եվ կլինի այնպես, որ ինչ մտածել էի անել նրանց, նույնը կանեմ ձեզ”»։

ԹՎԵՐ 34

1. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Երբ դուք մտնեք Քանանի երկիրը, այս է այն երկիրը, որ կլինի ձեր ժառանգությունը, Քանանի երկիրն իր սահմաններով։

3. Ձեր հարավային սահմանը կլինի Սին անապատից մինչև Եդովմ։ Այնպես որ ձեր հարավային սահմանը կլինի Աղի ծովի ծայրից՝ արևելքից.

4. ձեր հարավային սահմանը, Ակրաբիմի բարձունքից պտույտ տալով, կհասնի մինչև Սին և այնտեղից դուրս գալով՝ կտարածվի մինչև Կադես-Բառնեայի հարավային կողմը և կգնա Ասար-Ադդար ու կհասնի Ասեմոն։

5. Ասեմոնից պտույտ կտա դեպի Եգիպտոսի հեղեղատը և դուրս կգա ծով։

6. Ձեր արևմտյան սահմանը կլինի Մեծ ծովը. դա կլինի ձեր սահմանը արևմուտքից։

7. Ձեր հյուսիսային սահմանը սա կլինի. Մեծ ծովից նշե՛ք մինչև Հոր լեռը,

8. Հոր լեռից նշե՛ք մինչև Եմաթ, և այնտեղից դուրս կգնա մինչև Սեդադ.

9. և կշարունակվի մինչև Զեփրոն և կհասնի Ասար-Ենան։ Սա կլինի ձեր հյուսիսային սահմանը։

10. Ձեր արևելյան սահմանը նշե՛ք Ասար-Ենանից մինչև Սեփամ։

11. Այս սահմանագիծը Այինի արևելյան կողմից՝ Սեփամից, կիջնի Ռեբղա։ Արևելյան կողմից իջնելով՝ այն կձգվի Քենեդեթի ծովի երկայնքով։

12. Այս սահմանագիծը կձգվի մինչև Հորդանան գետը և կհասնի մինչև Աղի ծով։ Այս կլինի ձեր երկիրը իր շրջակա սահմաններով”»։

13. Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Սա է այն երկիրը, որ դուք պիտի ժառանգեք վիճակ գցելով, ինչպես Տերը պատվիրել է տալ ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին,

14. որովհետև Ռուբենի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների, Գադի որդիների ցեղն ըստ իրենց հայրերի տների և Մանասեի կես ցեղը ստացել են իրենց ժառանգությունը։

15. Այս երկու ցեղերը և Մանասեի կես ցեղը իրենց ժառանգությունն ստացան Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի այս կողմում, դեպի արևելք»։

16. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

17. «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։

18. Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։

19. Սրանք են այդ մարդկանց անունները. Հուդայի ցեղից՝ Հեփոնեի որդի Քաղեբը,

20. Շմավոնի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի Սամուելը,

21. Բենիամինի ցեղից՝ Քասղոնի որդի Ելդադը,

22. Դանի որդիների ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բոկկին,

23. Հովսեփի որդիներից Մանասեի որդիների ցեղից՝ Եփոտի որդի իշխան Անիելը,

24. և Եփրեմի որդիների ցեղից՝ Սափաթանի որդի իշխան Կամուելը,

25. Զաբուղոնի որդիների ցեղից՝ Փառնակի որդի իշխան Եղիափանը,

26. Իսաքարի որդիների ցեղից՝ Ազանի որդի իշխան Փաղտիելը,

27. Ասերի որդիների ցեղից՝ Սելոմիի որդի իշխան Աքիուդը,

28. Նեփթաղիմի որդիների ցեղից՝ Ամիուդի որդի իշխան Փադայելը։

29. Սրանք են այն մարդիկ, որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։

ԹՎԵՐ 35

1. Տերը Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց, խոսեց Մովսեսի հետ և ասաց.

2. «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ իրենց ժառանգության կալվածքներից բնակվելու համար քաղաքներ տան ղևտացիներին. նաև քաղաքների շուրջը գտնվող ագարակները կտրվեն ղևտացիներին։

3. Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։

4. Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենան երկու հազար կանգուն տարածություն։

5. Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։

6. Այդ քաղաքներից, որ տալու եք ղևտացիներին, վեց ապաստարան-քաղաքներ կորոշեք, որպեսզի սպանություն կատարողը կարողանա փախչել այնտեղ. բացի դրանից, կտաք քառասուներկու քաղաքներ ևս։

7. Ղևտացիներին տրվելիք բոլոր քաղաքների թիվը պիտի լինի քառասունութ քաղաք իրենց ագարակներով։

8. Այն քաղաքները, որ տալու եք Իսրայելի որդիների կալվածքներից. շատ ստացողից շատ պետք է վերցնեք, իսկ քիչ ստացողից՝ քիչ։ Յուրաքանչյուրն իր ստացած ժառանգության համեմատ իր քաղաքներից պետք է տա ղևտացիներին»։

9. Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.

10. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ Հորդանան գետն անցնեք ու մտնեք Քանանի երկիրը,

11. այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ապաստանի քաղաքներ լինեն ձեզ համար, որպեսզի այնտեղ կարողանա փախչել սխալմամբ սպանություն կատարած անձը։

12. Այդ քաղաքները ձեզ համար ապաստան թող ծառայեն վրեժխնդիր մարդու դեմ, որպեսզի սպանողը մահվան չդատապարտվի նախքան ժողովրդի առաջ դատաստանի կանգնելը։

13. Ձեր տալիք քաղաքներից վեցը ապաստարան-քաղաքներ թող լինեն ձեզ համար։

14. Քաղաքներից երեքը կտաք Հորդանան գետի այս կողմում, իսկ մյուս երեքը՝ Քանանի երկրում. դրանք ապաստանի քաղաքներ կլինեն։

15. Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։

16. Եթե մի մարդ երկաթե գործիքով հարվածի և սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

17. Եթե մեկը մահ պատճառող քարով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

18. Կամ եթե մեկը մահ պատճառող փայտե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մարդասպանն անպատճառ պիտի մեռցվի։

19. Արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին. երբ նրան հանդիպի, թող սպանի նրան։

20. Եթե մի մարդ թշնամությամբ հրի մեկին կամ նենգությամբ նրա վրա մի բան գցելով՝ սպանի նրան

21. և կամ թշնամության պատճառով ձեռքով հարվածի նրան ու սպանի, հարվածողն անպատճառ պիտի մեռցվի, նա մարդասպան է. արյան վրեժխնդրություն ունեցողը թող սպանի մարդասպանին, երբ հանդիպի նրան։

22. Բայց եթե հանկարծ առանց թշնամանքի հրի նրան կամ առանց նենգության մի բան նետի նրա վրա

23. կամ չնկատելով մահ պատճառող մի քար գցի նրա վրա ու սպանի, բայց ինքը թշնամի չէր նրան և չէր կամենում չարիք պատճառել նրան,

24. այն ժամանակ ժողովուրդը սպանողի և արյան վրեժխնդրություն ունեցողի միջև դատաստան թող տեսնի ըստ այս օրենքների.

25. ժողովուրդը սպանողին թող ազատի արյան վրեժխնդրություն ունեցողի ձեռքից և ժողովուրդը նրան վերադարձնի իր ապաստանի քաղաքը, որտեղ նա ապաստանել էր. նա այնտեղ թող բնակվի, մինչև որ սուրբ յուղով օծված քահանայապետը վախճանվի։

26. Իսկ եթե սպանողը դուրս գա իր ապաստանի քաղաքի սահմաններից, որտեղ նա ապաստանել էր,

27. և եթե արյան վրեժխնդրություն ունեցողը նրան գտնի նրա ապաստանած քաղաքի սահմաններից դուրս և սպանի մարդասպանին, ապա նա մահապարտ չի համարվի,

28. որովհետև մարդասպանը պետք է իր ապաստանած քաղաքում նստեր, մինչև որ քահանայապետը վախճանվեր։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը կկարողանա վերադառնալ իր կալվածքը։

29. Սրանք ձեզ համար դատաստանի կանոններ կլինեն ձեր սերունդների մեջ, ձեր բնակության բոլոր վայրերում։

30. Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։

31. Մահապարտ մարդասպանի կյանքի համար փրկագին չպետք է վերցնեք. նա անպատճառ պետք է մեռցվի։

32. Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։

33. Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։

34. Ուրեմն չպղծեք ձեր բնակած երկիրը, որտեղ ես պիտի բնակվեմ. որովհետև ես՝ Տերը, բնակվում եմ Իսրայելի որդիների մեջ”»։

ԹՎԵՐ 36

1. Հովսեփի որդիների տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիների տոհմի իշխանները մոտեցան Մովսեսին և Իսրայելի որդիների նահապետների ընտանիքների իշխաններին

2. ու ասացին. «Տերը մեր տիրոջը հրամայել է՝ վիճակ գցելով երկիրը Իսրայելի որդիներին տա որպես ժառանգություն, և մեր տերը Տիրոջից հրաման է ստացել, որ մեր եղբայր Սալպաադի ժառանգությունը տա նրա աղջիկներին։

3. Եթե նրանք ամուսնանան Իսրայելի որդիների մեկ այլ ցեղի որդիների հետ, ապա նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ժառանգությունից և պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին կնության կգնան։ Այսպիսով պիտի պակասի վիճակով մեզ հասանելիք ժառանգությունը։

4. Եվ երբ գա Իսրայելի որդիների հոբելյանը, նրանց ժառանգությունը պիտի ավելանա այն ցեղի ժառանգության վրա, որի որդիներին նրանք կնության են գնացել, և նրանց ժառանգությունը պիտի վերանա մեր հայրերի ցեղի ժառանգությունից»։

5. Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն պատվիրեց Իսրայելի որդիներին և ասաց. «Հովսեփի որդիների ցեղը ուղիղ է խոսում։

6. Սալպաադի աղջիկների մասին Տիրոջ հրամանը հետևյալն է. “Նրանք թող ամուսնանան, ում հետ որ կկամենան, միայն թե իրենց հայրական ցեղից եղողներին կին լինեն։

7. Իսրայելի որդիների ժառանգությունը մի ցեղից ուրիշ ցեղի թող չանցնի, որովհետև Իսրայելի որդիները բոլորն էլ իրենց հայրերի ցեղի ժառանգությանը պիտի հարեն։

8. Իսրայելի որդիների ցեղերի մեջ ժառանգություն ստացած ամեն աղջիկ իր հայրական ցեղից եղող մեկին կին թող դառնա, որպեսզի Իսրայելի որդիներից յուրաքանչյուրն իր հայրերի ժառանգությունը ժառանգի։

9. Ժառանգությունը մի ցեղից մյուս ցեղին չպետք է անցնի, այլ Իսրայելի որդիների ցեղերից ամեն մեկն իր ժառանգությանը պետք է հարի”»։

10. Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, Սալպաադի աղջիկներն այդպես էլ արեցին։

11. Եվ Մաալան, Թերսան, Էգղան, Մեղքան և Նուան՝ Սալպաադի աղջիկները, ամուսնացան իրենց հորեղբայրների որդիների հետ։

12. Նրանք Հովսեփի որդի Մանասեի որդիների տոհմերից եղողների կանայք դարձան, և նրանց ժառանգությունը մնաց իրենց հայրական ցեղի ազգատոհմի մեջ։

13. Սրանք են այն պատվիրաններն ու դատաստանները, որ Տերը Մովսեսի միջոցով տվեց Իսրայելի որդիներին Մովաբի դաշտերում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։